Լրահոս
2026-04-02
-
ՀայլուրՀայլուր 15։30 Ցավոտ հարցեր՝ ապրիլյան պատերազմից 10 տարի անց. ինչպե՞ս վերագտնել ազգային միասնությունըՀայլուր 15։30 Ցավոտ հարցեր՝ ապրիլյան պատերազմից 10 տարի անց. ինչպե՞ս վերագտնել ազգային միասնությունըԱվելին15:3002.04.26 -
ՀասարակականԿասեցվել է «Իգիթ» ՍՊԸ-ի կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Իգիթ» ՍՊԸ-ին (Շիրակ, գ. Ազատան) պատկանող կաթնամթերքի արտադրամասում, որի ընթացքում կատարել են «Մածուն 2.5%» ապրանքնատեսակի նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության․ պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք։ Ը ստ փորձաքննության արդյունքների՝ «Մածուն 2.5%» արտադրատեսակի նմուշը կաթնայուղի ճարպաթթվային կազմ՝ «Կաթնային յուղի ճարպաթթուների մեթիլ եթերների հարաբերակցությունը՝ օլեինաթթու (C18:1) մերիստինաթթու (C14:0)», «Կաթնային յուղի ճարպաթթուների մեթիլ եթերների հարաբերակցությունը՝ լինոլաթթու (C18:2) միրիստինաթթու (C14:0)», «Կաթնային յուղի ճարպաթթուների մեթիլ եթերների հարաբերակցությունը՝ օլեինաթթվի և լինոլաթթվի գումար հարաբերությունը լաուրինաթթվի, միրիստինաթթվի, պալմիտինաթթվի և ստեարինաթթվի գումարին», ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միությ? ?ն տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը կասեցվել է։ Արտադրողին տրվել է խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր:Ավելին15:1502.04.26 -
ՄիջազգայինՊեսկովը բացահայտել է Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ Պուտինի զրույցների մանրամասները«Ինչ վերաբերում է Իրանի շուրջ պատերազմին՝ գիտեք, որ նախագահ Պուտինն այն համոզված կողմնակիցն է, որ բոլոր տարաձայնությունները պետք է կարգավորվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով։ Հենց այդ մասին է նախագահը խոսել Պարսից ծոցի երկրների և արաբական աշխարհի պետությունների ղեկավարների հետ իր միջազգային հեռախոսազրույցների շարքի ընթացքում»,- լրագրողներին ասել է Պեսկովը:Ավելին15:0202.04.26 -
ՀասարակականԱվագ հինգշաբթին՝ Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումԱպրիլի 2-ին` Ավագ Հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը: Այս առիթով առավոտյան Մայր Տաճարում կատարվեց Ապաշխարողաց կարգ, այնուհետև՝ Միջօրեի ժամերգություն: Ժամերգության ավարտին Միածնաէջ Տաճարում ձեռամբ Մայր Աթոռի փոխլուսարարապետ Հոգեշնորհ Տ․ Դավիթ աբեղա Օհանյանի մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ՝ ի հիշատակ Վերջին ընթրիքի ժամանակ մեր Տեր Հիսուս Քրիստոսի կողմից Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատման: Սուրբ Պատարագի ընթացքում ընթերցվեց նաև Սուրբ Բարսեղ Կեսարացու «Սուրբ Հաղորդության մասին» ճառը:Ավելին14:5302.04.26 -
ՄիջազգայինԻրանը Ֆիլիպինների դրոշի ներքո նավարկող նավերին Հորմուզի նեղուցով անխափան անցում կտրամադրի«Հեռախոսազրույցի ընթացքում Իրանի արտաքին գործերի նախարարը հավաստիացրել է, որ Իրանը կապահովի անվտանգ, անխափան և արագ անցում Հորմուզի նեղուցով՝ ֆիլիպինյան դրոշի ներքո գտնվող նավերի համար»,- ասվում է տարածված հաղորդագրության մեջ։ Ֆիլիպինների արտաքին գործերի նախարար Թերեզա Լազարոն նշել է, որ այս որոշումը «կենսական նշանակություն ունի Ֆիլիպինների համար, քանի որ այն ոչ միայն կապահովի այդ տարածաշրջանում աշխատող ֆիլիպինցի նավաստիների անվտանգությունը, այլև կօգնի ապահովել երկրի էներգետիկ անվտանգությունը»։ «Հաշվի առնելով, որ Ֆիլիպինները ներկրում են իրենց անհրաժեշտ էներգակիրների մեծ մասը Մերձավոր Արևելքի երկրներից՝ Իրանի կողմից այս երաշխիքները զգալիորեն կհեշտացնեն կրիտիկական նշանակություն ունեցող նավթամթերքի և պարարտանյութերի կայուն մատակարարումները Ֆիլիպիններ։ Հեռախոսազրույցի ընթացքում երկու կողմերն էլ վերահաստատել են իրենց հավատարմությունը գերազանց հարաբերությունների պահպանմանը և տևական խաղաղության հասնելուն՝ շարունակական երկխոսության և դիվանագիտության միջոցով»,- ընդգծել են Ֆիլիպինների ԱԳՆ-ում։ Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս կրտսերը մարտի 24-ին հանրապետությունում արտակարգ դրություն է հայտարարել էներգետիկայի ոլորտում՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների ֆոնին, որոնք հանգեցրել են Հորմուզի նեղուցի շրջափակմանը և տարածաշրջանից էներգակիրների մատակարարման դադարեցմանը։Ավելին14:4702.04.26 -
ՔաղաքականՓաշինյան-Պուտին. ի՞նչ տեղի ունեցավ ԿրեմլումՓաշինյան-Պուտին. ի՞նչ տեղի ունեցավ ԿրեմլումԱվելին14:4202.04.26 -
ՀասարակականԽոշոր հրդեհ՝ Իսակովի պողոտայում․ դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկԱպրիլի 2-ին, ժամը 13։56-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։Ավելին14:3002.04.26 -
ՄիջազգայինԻրանի ԱԳՆ-ն հաստատել է ԱՄՆ-ի կողմից նոր հրթիռի կիրառումը մարզադահլիճի վրա հարձակման ժամանակՄարտի վերջին New York Times թերթը, հղում անելով ռազմական փորձագետներին և հարվածի վայրից տեսագրությունների վերլուծությանը, հայտնել էր, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության սկզբում առաջին անգամ կիրառել է փոքր հեռահարության նոր բալիստիկ հրթիռ (PrSM): «Ամերիկյան նոր PrSM հրթիռը, որի մարտական դեբյուտը տեղի ունեցավ 2026 թվականի փետրվարի 28-ին, հարվածել է Ֆարս նահանգի Լամարդ քաղաքի մարզադահլիճին, որտեղ գտնվում էին անմեղ դեռահասներ: Հարձակման հետևանքով զոհվել է 21 պատանի՝ տղաներ և աղջիկներ»,- X սոցիալական ցանցում գրել է Բաղային:Ավելին14:1502.04.26 -
ՔաղաքականԸնտրություններին մասնակցելու համար պարտադիր է օգտահաշիվ ստանալու դիմում․ ԿԸՀԱյն կուսակցությունները, դաշինքները, որոնք արդեն դիմել են օգտահաշիվ ստանալու համար, ապրիլի 13-ից սկսած կարող են ԿԸՀ ներկայացնել առաջադրման փաստաթղթերը։ Հղումները՝ այստեղ և այստեղ։Ավելին14:0402.04.26 -
Հասարակական18-ամյա Դավիթ Մինասյանի մայրը դիմել է ԿԳՄՍ նախարարին՝ որդու համար երաշխավորություն տալու խնդրանքով«Հարգելի տիկին Անդրեասյան, հաշվի առնելով այս երևույթի բացառիկությունը՝ հանդես գալ որպես երաշխավոր՝ որդուս՝ Դավիթ Մ ինասյանի կալանքի որոշումը փոխելու համար, ում ձեր կողմից 2023 թվականին տրվել է հիմնական կրթության գերազանցության վկայական, որը ներկայացնում եմ»,– գրել է Գայանե Մինասյանը։Ավելին13:5002.04.26 -
ՀասարակականՍպասվում է անձրև. օդի ջերմաստիճանը կբարձրանաԱյս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:Ավելին13:4502.04.26 -
ՀասարակականԿասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները անհատ ձեռնարկատեր Ռոզա Չրաղյանին պատկանող (Արարատի մարզ, գյուղ Վարդաշեն) հացի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում արձանագրել են սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ խախտումներ։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնից:Ավելին13:3002.04.26 -
Քաղաքական«Լռե՛ք հենց հիմա». լրագրողն ու Փաշինյանը թեժ վիճեցինՃեպազրույցի ժամանակ կրքերը թեժացան, լրագրողն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը թեժ վիճեցին։Ավելին13:1802.04.26 -
ՔաղաքականԷդ զինվորականի տե՞սք ա, փորները դեմները գցած գեներալը ո՞րն ա. Նիկոլ ՓաշինյանԼրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Ավելին13:0702.04.26 -
ՔաղաքականԴուք որտե՞ղ եք եղել պատերազմի ժամանակ, ձեր արձանը պետք է դրվի՞ փոս փորելու համար. լրագրողը՝ ՓաշինյանինՃեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Ավելին13:0002.04.26 -
ԻրավականԸստ քննչականի՝ Եկեղեցում Փաշինյանը քաղաքական գործունեություն է իրականացրել, սա անարգանք է Եկեղեցու նկատմամբ. Ռուբեն Մելիքյան«Ըստ քննչականի՝ Եկեղեցում Փաշինյանը քաղաքական գործունեություն է իրականացրել, սա անարգանք է Եկեղեցու նկատմամբ»։ ԱԺ իր ելույթում հայտարարեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։Ավելին12:4502.04.26 -
ՀայլուրՀայլուր 12։30 Կրեմլում «ծանր զրույցից» հետո Մոսկվան փոխո՞ւմ է Երևանի հետ շփման տոնը. արձագանքներՀայլուր 12։30 Կրեմլում «ծանր զրույցից» հետո Մոսկվան փոխո՞ւմ է Երևանի հետ շփման տոնը. արձագանքներԱվելին12:3002.04.26 -
ՔաղաքականՄեր զինվորների անվտանգ վերադարձը տուն երաշխավորված է, որովհետև հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը կբերի ուժեղ և կայուն խաղաղություն․ «Ուժեղ Հայաստան»Ասված է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ֆեյսբուքյան էջում։ Կից հրապարակված է տեսանյութ։Ավելին12:2702.04.26 -
ԻրավականԺողովո՛ւրդ, դուք նորմա՞լ եք համարում, որ այս իշխանությունների ասպատակություններից հետո մեր զավակները ձերբակալվում են. Նինա ԿարապետյանցԱԺ-ում տեղի ունեցող քննարկման ժամանակ ասաց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։Ավելին12:1902.04.26 -
Իրավական18 տարեկան երեխային կալանավորել են, զրկել են Վերջին զանգից ու պետական պաշտոնյաներով հրճվում են. Ռուբեն ՄելիքյանԱԺ իր ելույթում հայտարարեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։Ավելին12:1302.04.26