Լրահոս
2026-04-02
-
ՀասարակականՓլուզում՝ Երևանում. փրկարարները 13 բնակիչ են տարհանելԱպրիլի 1-ին, ժամը 23։18-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չայլախյան փողոցում տեղի է ունեցել փլուզում, տուժածներ չկան. կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ փլուզվել է Չարենցի փողոցի տներից (եռահարկ) մեկի պատը՝ մոտ 5 քմ, պատշգամբը և հարևանությամբ փորված նորակառույց շենքի հիմքի պատը․ տուժածներ չկան: Վնասվել է տան բակում կայանած «VAZ» մակնիշի ավտոմեքենան։ Փրկարարները տնից տարհանել են 13 բնակչի:Ավելին09:5302.04.26 -
Մամուլի տեսությունԱմբողջ հայ ժողովրդին կալանավորել չի ստացվի. «Փաստ»Հայաստանի ընթացիկ պատմության մեջ նոր ու ամոթալի էջ է բացվում: Ավելի ճիշտ՝ բացվեց՝ դպրոցական քաղբանտարկյալ: Երբեմն թվում է, թե Փաշինյանի իշխանությունն անցած ութ տարում անցել է բոլոր կարմիր գծերը: Բայց չէ, նրանք ամեն անգամ նորանոր «բնագծեր» են նվաճում, նորանոր ռեկորդներ են սահմանում:Ավելին09:5002.04.26 -
Մամուլի տեսությունԿարգալույծ հռչակված Գևորգ Սարոյանը նշանակվել է Ներման հարցերի հանձնաժողովի անդամ․ «Հրապարակ»Արման Սարոյանը (նախկինում՝ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյան) հունվարի 27-ին Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից կարգալույծ էր հռչակվել։ Նա հանձնաժողովում կփոխարինի Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանին, որը երկար տարիներ Ներման հանձնաժողովի անդամ է եղել: Հոգեւորականի թեկնածությունը հանձնաժողովի կազմում, որպես կանոն, ներկայացրել էր Մայր Աթոռը։ Տեր Ռուբենն այժմ Մասյացոտնի թեմի առաջնորդի պարտականություններն է կատարում։Ավելին09:4702.04.26 -
Մամուլի տեսություն600 հազար դրամանոց խորհրդատվություն Ստեփանավանի քաղաքապետի համար. «Ժողովուրդ»Թվերի համադրությունը ենթադրում է ակնհայտ անհամաչափություն. խորհրդատվությունը գնահատվել է ավելի քան կրկնակի թանկ, քան փորձաքննությունը, որը, մասնագիտական տեսանկյունից, հաճախ ենթադրում է ոչ պակաս բարդ և պատասխանատու աշխատանք։Ավելին09:4302.04.26 -
Մամուլի տեսությունԻշխանությունը շարունակում է «ապամոնտաժել» Եկեղեցու ծառայությունը․ «Հրապարակ»Օրեր առաջ բանակում գործող գնդերեցների ծառայությունն ապամոնտաժեցին, հիմա որսի են դուրս եկել Մայր Աթոռի հոգեւոր ծառայության անդամների նկատմամբ: ՔԿՀ-ներում երկար տարիներ ծառայություն իրականացնող հոգեւորականները, որոնք հոգեւոր աջակցություն են ցուցաբերում դատապարտյալներին, լուրջ խոչընդոտների են հանդիպում։ Փորձել են այս հոգեւորականներին հանել Վեհափառի դեմ, սակայն մերժում են ստացել։Ավելին09:4002.04.26 -
Մամուլի տեսությունԴատարաններում այսուհետ ուժեղացված հսկողություն կիրականացնեն. բացառիկ. «Ժողովուրդ»Պատճառը համակարգում առկա մտահոգությունն է, որ նման գործերով տուժողների և մեղադրյալների միջև բախումները դատարաններում կարող են դառնալ ավելի հաճախակի և անկանխատեսելի։ Մասնավորապես, դատական համակարգում չեն բացառում, որ աղմկահարույց սպանությունների գործերով լարվածությունը կարող է վերածվել բացահայտ բախումների, ինչպես դա տեղի ունեցավ երեկ Չարենցավանում։ Այդ պատճառով որոշվել է խստացնել ծառայությունը՝ հնարավոր միջադեպերն ու բախումները կանխելու նպատակով։Ավելին09:3602.04.26 -
Մամուլի տեսություն1 ընտանիքից 3 հոգով ՊԵԿ-ում են աշխատում. ունեցվածքի հետքերով. «Ժողովուրդ»Ինչ վերաբերում է եկամուտներին, ապա հաշվետու ժամանակաշրջանում Դավիթ Մաթևոսյանի եկամուտները կազմել են ընդհանուր 32,853,400 դրամ։ Այդ թվում՝ 295,035 դրամը ստացել է որպես այլ եկամուտ ՀՀ ֆինանսների նախարարությունից, 31,393,152 դրամը՝ որպես ստացված վարկ Արդշինբանկից, 240,000 դրամը՝ վարձակալության դիմաց ստացված վճար Նայրուհի Ստեփանյանից, իսկ 925,213 դրամը՝ որպես աշխատավարձ «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե»-ից։Ավելին09:3302.04.26 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Ավելին09:3002.04.26 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՊետական ապարատի աշխատակիցների մոտ 72 տոկոսը ընտրության դեպքում կքվեարկեր Ռոբերտ Քոչարյանի օգտին։Ավելին09:2502.04.26 -
Մամուլի տեսությունԳևորգ Գևորգյանը «Համահայկական ճակատ» կուսակցության հետ որևէ կապ չունի. «Փաստ»Ինչպես հայտնի է, Սուրբ Աննա եկեղեցում կիրակի օրը Նիկոլ Փաշինյանի հրահրած սադրանքի արդյունքում ձերբակալվել էին ոչ միայն 18-ամյա երկվորյակ եղբայրներ Դավիթ ու Միքայել Մինասյանները, որոնցից մեկին երեկ իշխանության «սրտի դատավոր», տխրահռչակ Մնացական Մարտիրոսյանը կալանավորեց, այլև ռազմական, քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը:Ավելին09:2002.04.26 -
Մամուլի տեսությունՄոսկվայի հայերը Փաշինյանին դիմավորել են «Մենք Էջմիածնի հետ ենք» ակցիայով. «Փաստ»Երեկ Մոսկվայում՝ Հայաստանի դեսպանատան շենքի մոտ, տեղի է ունեցել «Մենք Էջմիածնի հետ ենք» ակցիան, որին մասնակցել են հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ։ Մարդիկ եկել էին ազգային դրոշներով ու պաստառներով, հնչում էին միասնության, համերաշխության և Հայ առաքելական եկեղեցուն սատարելու կարգախոսներ։ Մասնակիցները շեշտում էին, որ Հայ առաքելական եկեղեցին ավելի քան 1700 տարի շարունակում է մնալ հոգևոր հենասյուն և ազգային ինքնության խորհրդանիշ։ Ելույթներում հնչում էր այն միտքը, որ հենց Եկեղեցին է օգնել ժողովրդին հաղթահարել պատերազմները, փորձություններն ու ողբերգությունները, ներառյալ Ցեղասպանությունը, և այսօր կրկին հայտնվել է հանրային ուշադրության կենտրոնում։Ավելին09:1502.04.26 -
ՀասարակականՎարորդի կտրուկ արգելակից հետո քաղաքացու քիթը վնասվել էՔիչ առաջ Պլանի գլուխ կոչվող հատվածում արտակարգ դեպք է տեղի ունեցել: 38 համարի ավտոբուսի վարորդը երթևեկության ընթացքում կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով ողջ ավտոբուսն իրար է խառնվել, միջին տարիքի մի կին էլ գլխով հարվածել է մետաղյա ձողին, քթին բաց վերքեր են առաջացել ու սկսել է արնահոսություն: Ուղևորներին իջեցրել են և ավտոբուսը պարեկային ծառայության ուղեկցությամբ տարել են: Դեռևս հայտնի չէ, կնոջ քիթը կոտրվե՞լ է, թե՞ ոչ:Ավելին09:1002.04.26
2026-04-01
-
Արտաքին քաղաքականությունՌԴ-ն բանակցություններ չի վարում ՀՀ-ի երկաթուղիների կառավարման կոնցեսիան Ղազախստանին փոխանցելու շուրջ․ ԶախարովաՌԴ-ն ոչ Աստանայի, ոչ էլ Երևանի հետ բանակցություններ չի վարում Հայաստանի երկաթուղիների կառավարման կոնցեսիան Ղազախստանին փոխանցելու շուրջ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:Ավելին23:3001.04.26 -
ՀասարակականՍա շատ շոկային էր բոլորիս համար. 18-ամյա Դավիթի ընկերներն արդարություն են պահանջումԴավիթ Մինասյանի ընկերները, նրա դասընկերների ծնողները դատախազության մոտ են հավաքվել՝ պահանջելով փոխել դպրոցական տղայի խափանման միջոց կալանքը: Ծնողներին վրդովվեցրել է հատկապես Վեդիի ՔՊ-ական քաղաքապետ, Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանի գրառումը: Արարատում կոկորդիլոսաբուծության գործը տապալած ՔՊ-ականը չի կարողացել թաքցնել հրճվանքը, որ ապրել է՝ պատկերացնելով՝ ինչպես է 18-ամյա տղան վերջին զանգը նշելու քրեակատարողականում:Ավելին23:2401.04.26 -
ՀասարակականՍուրբ Հարության տոնի առթիվ Անթիլիասի Մայրավանքում Հայրապետական Սուրբ Պատարագ կմատուցվի«Կիրակի, 5 Ապրիլ 2026-ին, մեր Տիրոջ եւ Փրկիչին հրաշափառ Յարութեան տօնին առիթով, Անթիլիասի Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ պիտի պատարագէ եւ իր հայրապետական պատգամը ուղղէԱվելին23:1501.04.26 -
ՀասարակականԱպրիլի 1-ը՝ Նիկոլ Փաշինյանի տո՞ն. քաղաքացիները հիշում են վարչապետի «բոլոր ստերը»Խորհրդարանական ընտրություններից 2 ամիս առաջ ապրիլմեկյան ի՞նչ սուտ պետք է մտածի Փաշինյանը Պուտինի սիրտը նորից շահելու համար: Այս հարցն է ակտուալ Երևանի փողոցներում: Քաղաքացիները վստահ են, որ Նիկոլ Փաշինյանին Վլադիմիր Պուտինի օգնությունն է պետք վերընտրվելու համար: Բայց նա նախ ստիպված է լինելու բացատրել, թե բարեկամ երկրից եկող այդ ի՞նչ հիբրիդային պատերազմի դեմ է պայքարելու եվրոպացիների փողերով:Ավելին23:0001.04.26 -
Հասարակական«Ուժեղ Հայաստանը» հրավիրում է հանրահավաքի ապրիլի 11–ին«Ուժեղ Հայաստանը» հանդիպման է հրավիրում ապրիլի 11–ին ժամը 17.00–ին Ազատության հրապարակում։Ավելին22:5401.04.26 -
ՔաղաքականՏեղի է ունեցել սադրանք․ սադրողը եղել է պետության ղեկավարը. Հակոբ ԲադալյանՔաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հետաքրքիր հարցադրում են անում մարդիկ՝ պետք է հարվածողին պաշտպանե՞լ:Ավելին22:4501.04.26 -
ՀասարակականՏղամարդը ավտոմեքենան վարելիս կորցրել է ինքնազգացողությունը և բախվել պատնեշին. բժիշկներն արձանագրել են նրա մահըԱյսօր՝ ապրիլի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 128,5 կմ հատվածում Կոտայքի մարզի բնակիչ 66-ամյա Նարսես Մ․-ն կորցրել է ինքնագացողությունը և իր վարած «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենայով բախվել կամրջի բետոնե արգելապատնեշներին։Ավելին22:3001.04.26 -
ՔաղաքականԱլիևը ձգում է Հայաստանի վզին գցած թոկը. ՀՀ ԱԳՆ խաղաղ պատասխանը՝ Ադրբեջանի ագրեսիվ մեղադրանքինՀայաստանի՝ ցեղասպան լինելու Բաքվի մեղադրանքներին ի պատասխան՝ Հայաստանի արտգործնախարարությունը հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական խաղաղությունը վերջ կդնի մտացածին թեզերի գոյությանն ու կբացառի ատելության խոսքը: Արտգործնախարարության խոսնակը կարծում է, որ տասնամյակների հակամարտության ընթացքում ձևավորվել են մի շարք թշնամական, ոչ հավաստի նարատիվներ, որոնք, ցավալիորեն, Ադրբեջանում դեռ օգտագործվում են նաև պետական մակարդակով:Ավելին22:1501.04.26