Լրահոս

2026-04-02
  • Img default alt hy
    Միջազգային
    Կալասն իր տգիտությամբ խայտառակել է ԵՄ-ն. Զախարովա
    Եվրոդիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հերթական անգամ խայտառակել է ԵՄ-ն իր տգիտությամբ՝ կրկնելով Ռուսաստանի հասցեին հնչեցրած մեղադրանքներն առ այն, թե վերջին 100 տարվա ընթացքում իբր «հարձակում» է գործել 19 երկրների վրա, այդ թվում՝ Աֆրիկայում. հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Իր Telegram-ալիքում նա հիշեցրել է 2025 թվականին Կալասի արած այն հայտարարությունը, թե Ռուսաստանն իբր հարձակվել է 19 երկրների վրա վերջին հարյուրամյակի ընթացքում։ Այժմ Եվրոդիվանագիտության ղեկավարը կրկնել է այդ պնդումը, սակայն այս անգամ ռուսական ենթադրյալ հարձակումների զոհերի թվում ավելացրել է նաև Աֆրիկան, նշել է Զախարովան։ «Կալասը կրկին խայտառակեց Եվրոմիությունը... Տգիտությունն այդքան արագ չի բուժվում»,- գրել է դիվանագետը՝ մեկնաբանելով Կալասի խոսքերը։ Զախարովան ընդգծել է, որ վերջին 100 տարվա ընթացքում Աֆրիկայում արյունալի հետք իրականում թողել են ԵՄ և ՆԱՏՕ-ի երկրները. պետությունների հենց այս խմբի ներկայացուցիչներն են մարտի 25-ին ձեռնպահ մնացել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ անդրատլանտյան ստրկավաճառությունը դատապարտող բանաձևի քվեարկությունից։ «Հունվարին Կալասը խոստովանել էր ընթերցանության հանդեպ իր մեծ սիրո մասին՝ նույնիսկ խոստանալով «շատ խելացի դառնալ»։ Կառաջարկեի նրա գրքերի հավաքածուում՝ անգրագիտության վերացման համար, ավելացնել «Գաղութատիրություն, նեոգաղութատիրություն, ապագաղութատիրություն. հետազոտության փորձ և ժամանակակից դիսկուրս» կոլեկտիվ մենագրությունը։ Գուցե այդպես իրոք խելոքանա։ Բայց դա հաստատ չէ»,- եզրափակել է Զախարովան։
    18:35
    02.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Սպառնալից տոնով է խոսում Մոսկվան Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո. ի՞նչ եղավ Կրեմլում
    Հայլուր 18։30 Սպառնալից տոնով է խոսում Մոսկվան Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո. ի՞նչ եղավ Կրեմլում
    18:30
    02.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Հայաստանը մոտ է այն կետին, որ ՌԴ-ն ստիպված կլինի այլ կերպ կառուցել հարաբերությունները նրա հետ․ Օվերչուկ
    Հայաստանը շատ մոտ է այն սահմանագծին, որից հետո Ռուսաստանը ստիպված կլինի վերանայել և նոր հիմքերի վրա դնել տնտեսական հարաբերությունները։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նա նշել է, որ թե՛ երկկողմ հանդիպումների ժամանակ, և թե՛ ԵԱՏՄ շրջանակներում հայ պաշտոնյաները խոսում են Ռուսաստանի հետ բարեկամության մասին ու հավաստիացնում իրենց հավատարմությունը Միությանը։ Սակայն, ըստ Օվերչուկի, համադրելով հնչող խոսքերն ու իրական գործերը՝ կարելի է եզրակացնել, որ գործընկերները մոտենում են այն կետին, երբ Մոսկվան ստիպված կլինի այլ կերպ կառուցել տնտեսական փոխգործակցությունը Երևանի հետ։ ՌԴ փոխվարչապետը հավելել է, որ Ռուսաստանի կառավարությունը մտահոգված է երկկողմ առևտրատնտեսական կապերի հեռանկարով։ Հաշվի առնելով կոնցեսիայի վաճառքի շուրջ հայտարարությունները և Հայաստանի ղեկավարության՝ դեպի ԵՄ մերձեցման քաղաքականությունը՝ լուրջ հարցեր են առաջանում այդ հարաբերությունների ապագայի վերաբերյալ։
    18:15
    02.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Թովմաս ուրարակիր Առաքելյանն իր լիակատար սատարումն է հայտնել Մինասյան եղբայրներին
    Նա գրել է․ «Ի՞նչ էի անելու ես, եթե այսօր Պատարագի ընթացքում մի քանի մոլագար ու անդաստիարակ ժանդարմներ կոպտորեն սկսեին ինձ քաշկռտելով մի կողմ հրել, որ ինքնահավան դուրսպրծուկ վարչապետը սրբազան արարողության կեսից խցկվի եկեղեցու ատյան քաղաքական գործունեություն ծավալելու նպատակով։
    18:00
    02.04.26
    Ավելին
  • Միջազգային
    «Սարսափելի կոտորած»՝ Լիբանանում և ուժգին հրթիռակոծություն՝ Իսրայելում
    Լիբանանյան «Հըզբոլահն» ու Իրանը հրթիռակոծության տակ են պահում Իսրայելի հյուսիսային և կենտրոնական քաղաքները: Պաշտոնական Թել Ավիվն առնվազն չորս վիրավորի մասին է հայտնում: «Հզբոլահի» հարվածները Իսրայելին Նաբաթիեում իսրայելական հարվածների պատասխանն է: Մի ամբողջ ընտանիք է զոհվել հրեական հրթիռների հարվածից:
    17:46
    02.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Մենք մի քանի օր է քուն ու դադար չունենք». 18-ամյա Դավիթ Մինասյանի համար ակցիա են անում
    Սուրբ Աննա եկեղեցու մոտ տեղի ունեցած միջադեպի գործով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի դասընկերներն ու նրանց ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև։
    17:39
    02.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրշեջները մարել են Միխայելովկա գյուղում բռնկված խոշոր հրդեհը
    Ապրիլի 2-ին, ժամը 12։12-ին Lոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել է, որ Միխայելովկա գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:29-ին, մարվել` 14:24-ին։ Այրվել է մոտ 200 հակ անասնակեր, ծխահարվել՝ մոտ 100 հակ:
    17:27
    02.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կրակոցներ՝ Արարատի մարզում․ կա վիրավոր
    Վանաշեն գյուղի բնակիչները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, իրենց զայրույթն էին հայտնում մարզի քրեական և համայնքային ոստիկանների հասցեին՝ ասելով. «Մարտի 30-ի կրակոցը տեղի չէր ունենա, եթե իրավապահները տեղում լինեին։ Եվ դա անցյալ տարվա օգոստոսի 8-ի դեպքի շարունակությունն է։ Դեպք, որն իրավապահների կողմից ոչ լիարժեք է բացահայտվել, ու դա դեռ շարունակություն է ունենալու, որովհետև միջադեպի հերոսները հովանավորվում են մարզի որոշ պաշտոնյաների կողմից, ու այդ պաշտոնյաները շատ լավ գիտեն, որ ամբողջ գյուղում, ինչո՞ւ միայն գյուղում, նաև մարզում իրենց անուններն են շոշափվում։ Ո՞վ է տեսել առանձնապես ծանր հանցագործություն տեղի ունենա ու մարզի իրավապահներն իրականացնեն թերի աշխատանք ու դրա արդյունքում տեղի է ունենա մեկ այլ հանցագործություն»։
    17:20
    02.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Պիտի ձգենք մինչև հունիսի 7-ը, դրանից հետո կպարզվի, որ քրեական գործ չկա. Արթուր Սարգսյան
    Դատական նիստի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը։
    17:09
    02.04.26
    Ավելին
  • Սփյուռք
    Խելագար բաներ են կատարվում Հայաստանում. բողոքի ակցիա՝ Ռուսաստանում ՀՀ դեսպանատան դիմաց
    Մոսկվաբնակ հայերը երեկ բողոքի ակցիայով էին դիմավորել Նիկոլ Փաշինյանին: Կալանավորված սրբազանների նկարներ են եղել ցուցարարների ձեռքում: «Մենք թույլ չենք տա հանձնել եկեղեցին»,- հայարարել են բողոքի ակցիայի մասնակիցները:
    17:05
    02.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Տղամարդը սպառնացել է նախկին ընկերուհուն և հայհոյել ոստիկաններին. նա ձերբակալվել է
    Մարտի 21-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնից Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին ստացվեց հաղորդում, որ այդ նույն տղամարդը վերջին օրերի ընթացքում պարբերաբար զանգահարել է 112 ծառայություն, դրսևորել անհամարժեք վարք և հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ ոստիկանների հասցեին։
    16:49
    02.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հավերժ հիշատակ մեր տղերքին, ովքեր իրենց կյանքը տվեցին հայրենիքի համար․ Նարեկ Կարապետյան
    Այսօր՝ ապրիլի 2-ին, լրանում է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցը: Տարելիցի կապակցությամբ քաղաքական գործիչներն ու քաղաքացիներն այցելում են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու զոհվածների հիշատակին:
    16:38
    02.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ուղիղ I Ավագ հինգշաբթի. Մայր Տաճարում ոտնլվայի կարգ է մատուցվում
    Ուղիղ I Ավագ հինգշաբթի. Մայր Տաճարում ոտնլվայի կարգ է մատուցվում
    16:30
    02.04.26
    Ավելին
  • Միջազգային
    Մոսկվան մերժել է «Զատկի հրադադար» հայտարարելու Կիևի առաջարկը. ուժգին հարվածներ՝ ռազմաճակատում
    Ուկրաինական անօդաչուները հարձակվել են Ուֆայի նավթավերամշակման գործարանների վրա: ԱԹՍ-ի հարվածից մի բազմահարկ բնակելի շենք է հրդեհվել: Խարկովի կարևորագույն ենթակառուցվածքների վրա թիրախային հարվածների մասին է հայտնել ուկրաինական կողմը: 1 մարդ զոհվել է: 1 զոհի մասին են հայտնել նաև Դնեպրոպետրովսկի մարզի իշխանությունը:
    16:27
    02.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հենց այս օրը Հիսուսի դատավարությունն է տեղի ունեցել, ես մաղթում եմ, որ պիղատոսյան մոտեցումը չունենաք. Բագրատ Սրբազանը՝ դատավորին
    Երևանի Ընդհանուր Իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում, այսօր՝ ապրիլի 2-ին շարունակվում է Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը։
    16:16
    02.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Սումի քաղաքում պայթյուն է որոտացել
    Ուկրաինայի թվային տրանսֆորմացիայի նախարարության առցանց քարտեզի տվյալներով՝ երկրի Սումիի, Չեռնիգովի, Խարկովի և Դնեպրոպետրովսկի մարզերում հնչում է օդային տագնապի ազդանշանը։
    16:07
    02.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ի՞նչ որոշում է կայացրել դատարանը ՀԷՑ-ի վերաբերյալ
    «Դատական նիստերը բավականին ինտենսիվ են եղել և վերջինն ավարտվել է առավոտյան ժամը 3-ն անց, 13 ժամ է տևել: Ովքեր դիտել են դատական նիստերը, կտեսնեին, որ այն հիմնական փուլը, որտեղ ապացույցների հետազոտում պետք է տեղի ունենա ունենա և ակնկալվում էր, որ ՀԾԿՀ-ն պետք է շատ հստակ ասի՝ այս խախտումը հաստատվում է այս ապացույցով, դրան պատրաստ չէր և ամեն հարցի քննարկմանը բավականին երկար ապացույցներն էին նայում, փորձում էին ասեին՝ որ փաստաթուղթը որի հետ համադրենք և արդյունքում ակնհայտ էր, որ հանգամանքները չեն հաստատվում»,-նշել է նա։ 
    16:00
    02.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մակրոնն արձագանքել է Թրամփի՝ ՆԱՏՕ-ի մասին հայտարարություններին
    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ուշադրություն է հրավիրել ՆԱՏՕ-ին ԱՄՆ-ի անդամակցության շուրջ հռետորաբանության չափազանց սրմանը և կոչ է արել համատեղ աշխատել հանուն կայունության՝ հակասական հայտարարություններ տարածելու փոխարեն։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին նա հայտարարել է լրագրողներին՝ Կորեայի Հանրապետություն ժամանելուն պես։ «Եթե ամեն օր կասկածի տակ դնեք ձեր հանձնառությունը, ապա դա զրկում է այն իմաստից։ Երբ դուք միանում եք դաշինքին, դուք կատարում եք ձեր ստանձնած պարտավորությունները, դուք չեք վերանայում դրանք ամեն առավոտ, չեք հայտարարում, թե կանեք դա կամ չեք անի,- ասել է Մակրոնը։- Այնպես որ, ես մտադիր չեմ մեկնաբանել մեկնաբանությունները, ինձ թվում է, որ այդ մասին չափազանց շատ են խոսում և չափազանց շատ հակադիր կարծիքներ են հայտնվում»։ «Եթե ցանկանում եք լուրջ լինել, ապա ամեն օր չեք ասում այն ամենի հակառակը, ինչ ասել էիք նախօրեին։ Եվ, թերևս, պետք չէ խոսել ամեն օր, պարզապես հարկավոր է գործել, նվազեցնել լարվածությունը և կառուցել տևական խաղաղություն»,- հավելել է պետության ղեկավարը։ Ավելի վաղ Reuters-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ զզվանք է զգում ՆԱՏՕ-ի նկատմամբ և դիտարկում է ԱՄՆ-ի՝ դաշինքից դուրս գալու հարցը։ The Daily Telegraph թերթի հետ զրույցում ամերիկյան վարչակազմի ղեկավարը պարզաբանել էր, որ դիտարկում է ՆԱՏՕ-ին ԱՄՆ-ի մասնակցության վերանայման հնարավորությունը, քանի որ դաշինքը չի աջակցել Վաշինգտոնին Իրանի դեմ պատերազմում։ Նույն հարցազրույցում ամերիկացի առաջնորդը ՆԱՏՕ-ն անվանել էր «թղթե վագր» և խոստովանել, որ երբեք առանձնահատուկ համակրանք չի տածել այդ կազմակերպության նկատմամբ։
    15:52
    02.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանին
    Բարձրացված հարցերի մի մասը տեղում քննարկվել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի անձնակազմի հետ՝ այդ թվում՝ բժշկական հսկողության պատշաճ կազմակերպումն ապահովելու համար։
    15:45
    02.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    «Ռազմաշունչ վհուկ». Ռուսաստանի մասին Կալասի հայտարարությունը զայրույթ է առաջացրել Ֆինլանդիայում
    Նախօրեին Կալասը կոչ է արել ուժեղացնել ճնշումը Մոսկվայի վրա՝ ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու համար, և կիրառել պատժամիջոցների հերթական փաթեթը։
    15:34
    02.04.26
    Ավելին