Լրահոս

2026-04-02
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Իրանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը
    Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին չորեքշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։ Ինչպես հայտնում է Իրանի ԱԳՆ-ն, կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքում և աշխարհում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Մոսկվայի և Թեհրանի միջև երկկողմ համագործակցության հարցերը։
    21:41
    02.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հավերժ փառք հաղթած տղերքին․ կներե՛ք մեզ․ Ռուբեն Մխիթարյան
    2016-ի Ապրիլյան պատերազմի վկաները իմ ընկերներ Շուլին, Գեվորը, Ռազը, Դավոն, Ժոռը, Սոսը ու մնացած կռված տղերքն են, Արմենիա TV-ի իմ գործընկերներն ու մնացած ալիքների լրագրողներն են, որոնք գիշեր-ցերեկ հենց Արցախից լուսաբանում էին կազմակերպում, Արման Սաղաթելյանն է, որը մի գիշերում Արցախում «ոչ մի բանից» կարողացավ ստեղծել Մամլո թեժ կետ, դիվանագիտական կորպուսում աշխատող պրոֆեսիոնալներն էին, որոնք հասկանում էին, որ կարող են հարցերին տալ մեզ համար շահեկան պնդումներ, քանզի ամուր էր զինվորը, բանակը, եկեղեցին, ժողովուրդը: Ամուր էր պետությունը:
    21:30
    02.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    7 միլիոն իրանցի պատրաստ է զենք վերցնել ԱՄՆ-ի հնարավոր ներխուժման դեմ. Ղալիբաֆ
    «Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում երկրում մեկնարկած հզոր ազգային արշավի շրջանակում մոտ 7 միլիոն իրանցի արդեն հայտնել է զենք վերցնելու և հայրենիքը պաշտպանելու պատրաստակամության մասին», - նշել է խոսնակը՝ հավելելով, որ իրանցիները պատրաստ են ոչ միայն խոսքով, այլև գործով զոհողությունների գնալ հանուն երկրի անվտանգության։ «Մենք դա արել ենք նախկինում և պատրաստ ենք կրկնել կրկին», - ընդգծել է նա։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ևս հավաստիացրել էր, որ Թեհրանը լիովին պատրաստ է դիմակայել ԱՄՆ ցամաքային ուժերի հնարավոր հարձակմանը, հատկապես այն բանից հետո, երբ Վաշինգտոնից հայտարարեցին, թե Իրանի հարցում «բոլոր տարբերակները քննարկվում են»։ Տարածաշրջանում լարվածության նոր փուլը սկսվել է փետրվարի 28-ից, երբ ԱՄՆ-ն ու Իսրայելը համատեղ գործողություններ նախաձեռնեցին՝ նպատակ ունենալով չեզոքացնել Իրանի հրթիռային ծրագիրն ու միջուկային հնարավորությունները։ Ի պատասխան՝ Իրանը թիրախավորում է Իսրայելի տարածքը, ինչպես նաև տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմական ուժերն ու էներգետիկ ենթակառուցվածքները։
    21:15
    02.04.26
    Ավելին
  • Հայաստան
    Մեծ որդին զոհվեց 2016-ին, կրտսեր որդին՝ 2020-ին. ցավոտ ապրիլը՝ Եռաբլուրում
    Այսօր կրկին խնկաբույր էր Եռաբլուրի օդը: Ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցին Արցախի հողի նվիրյալների շիրիմներին վաղ առավոտից մարդիկ ծաղիկներ են խոնարհել: 10 տարի առաջ հայ զինվորը իր խիզախությամբ է Ադրբեջանին ստիպել վայր դնել զենքը:
    21:02
    02.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԵՊԲՀ-ից հեռացրել են հերոսամարտերին զոհված բժիշկների «փառքի անկյունը», Շուշիի մանրակերտը․ «Իշխանություն» լրատվական
    Այստեղ ներկայացված էին բժիշկների անձնական իրերը, լուսանկարներ, կենսագրություններ, նրանց մասնագիտական և մարդկային սխրանքները։ Տեղադրված էր նաև Շուշիի ազատագրման մանրակերտը՝ տանկերով եւ ուղղաթիռով՝ որպես հաղթանակի խորհրդանիշ:
    20:52
    02.04.26
    Ավելին
  • Իրավական
    Բագրատ Սրբազանին օրինակա՞ն են գաղտնալսել. դատարանը հետաձգում է առանցքային հարցի քննությունը
    Բագրատ Սրբազանին և նրա 17 աջակիցներին կալանավորելու հիմք դարձած ձայնագրությունների օրինականությունը պարզելու համար հարցի քննարկումը հետաձգել է դատարանը: Անցած նիստին էին պաշտպանները միջնորդել, որ դատարանը անդրադառնա գաղտնալսման օրինականությանը: Դատավոր Ֆարխոյանը այն հետաձգել է՝ պատճառաբանելով, թե ապացույցները դեռ չեն հետազոտվել:
    20:45
    02.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ` Արին Բերդի փողոցում․ չորս մարտական հաշվարկ է մեկնել
    Ապրիլի 2-ին, ժամը 19։55-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում գտնվող արտադրամասերից մեկում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։30-ին։
    20:36
    02.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 Փաշինյանի թիկնազորը կրակելու իրավունք ունի. սպառնալից հիշեցում՝ ամոթալի միջադեպի ֆոնին
    Հայլուր 20։30 Փաշինյանի թիկնազորը կրակելու իրավունք ունի. սպառնալից հիշեցում՝ ամոթալի միջադեպի ֆոնին
    20:30
    02.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Խոստանում ենք երկարատև խաղաղություն». «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն այցելել են զինվորական պանթեոն
    Ապրիլյան Քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցին «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը,  կուսակցության անվտանգության թիմի ղեկավար Արթուր Ավանեսյանի և մյուս անդամների հետ միասին այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն հարգանքի տուրք մատուցել կյանքը հայրենիքի համար զոհված տղաների հիշատակին։
    20:26
    02.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պատմությունը մարդու և ժողովրդի ինքնության ու դասերի գլխավոր աղբյուրն է. Արտակ Բեգլարյան
    «Շնորհակալություն այդ ժամանակ և ընդհանրապես Հայրենիքի պաշտպանության գծում կանգնած յուրաքանչյուր անձի և ցավակցություններս այդ օրերին բոլոր զոհվածների հարազատներին:
    20:23
    02.04.26
    Ավելին
  • Հայաստան
    Դպրոցականին հարվածելը փորձում է արդարացնել ՊՊԾ պահպանյալը. բողոք՝ Երևանում ՄԱԿ գրասենյակի առաջ
    Սուրբ Աննա եկեղեցում դպրոցական տղային իր թիկնապահի հասցրած հարվածը Փաշինյանն արդարացրել է: Այսօր նորից ակցիա են արել երկու ամսով կալանավորված Դավիթի դասընկերները: Իսկ նրա մայրը դիմել է ԿԳՄՍ նախարարին, որ Ժաննա Անդրեասյանի երաշխավորությամբ փոխվի որդու խափանման միջոց կալանքը, որպեսզի գերազանց առաջադիմությամբ տղան կարողանա ավարտել դպրոցը:
    20:15
    02.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում․ կան վիրավորներ
    Գագիկ Հ․-ն ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներին հայտնել է, որ մարտի 13-ին ժամը 11։30-ի սահմաններում նշված հասցեի ավտոտնակում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ կնոջ՝ Արմավիրի մարզի բնակիչ 19-ամյա Անժելա  Ք․-ի  հայրը՝ Արմավիրի մարզի բնակիչ 50-ամյա Տիգրան Ք․-ն, մայրը՝ Արմավիրի մարզի բնակիչ 37-ամյա Կարինե Մ․-ն, տատիկը՝ Արմավիրի մարզի բնակիչ 64-ամյա Լարիսա Մ․-ն և քրոջ ամուսինը՝ Արմավիրի մարզի բնակիչ 30-ամյա Յուրի  Գ․-ն ծեծի են ենթարկել իրեն և կնոջը՝ պատճառելով մարմնական վնասվածքներ քերծվածքների և կապտուկների տեսքով։
    20:03
    02.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչո՞ւ Թրամփին չի հաջողվում հակաիրանական կոալիցիա ձևավորել և լուծել Հորմուզի նեղուցի հարցը
    Նա նշել է․ «Բնականաբար, առաջին հիմնական պատճառը Հորմուզի նեղուցում ցանկացած ռազմական գործողության խիստ ռիսկային լինելն է։ Չնայած, թե՛ ԱՄՆ-ը և թե՛, դիցուք, Մեծ Բրիտանիան ունեն հզոր նավատորմ, սակայն մի քանի տասնյակ կիլոմետր լայնությամբ ջրային տարածք ցանկացած խոշոր ռազմանավի մուտքը հավասար է, պատկերավոր ասած փիղը, նեղ նրբանցք մտցնելուն, այն էլ այն դեպքում, որ նրբանցքի շինությունների պատերից վստահաբար կրակ է թափվելու։ 
    19:52
    02.04.26
    Ավելին
  • Հայաստան
    Հպարտության և դավաճանված լինելու զգացողություն՝ Եռաբլուրում. Ապրիլյան պատերազմի 10-րդ տարելիցն է
    Այսօր Եռաբլուր են այցելել նաև ընդդիմադիր պատգամավորներ ու Արցախի ղեկավարությունը: Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը արձագանքել է արցախցիներին ուղղված՝ չկռվելու-փախչելու Փաշինյանի մեղադրանքին, այն անվանել միֆ, որով փորձ է արվում պառակտել հասարակությանը և անհանդուժողականություն սերմանել:
    19:45
    02.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մայր Աթոռում կատարվել է Ոտնլվայի կարգը
    Ապրիլի 2-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Ոտնլվայի կարգը: Սրբազան արարողության ընթացքում՝ սուրբգրային ընթերցումներից հետո, Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց խորանի վրա դրված ջուրն ու յուղը։ Ապա շարականների երգեցողության ներքո, Աստվածորդու օրինակով Նորին Սրբությունը ծնրադիր լվաց և յուղով օծեց Մայր Աթոռի միաբաններ՝ Տ. Հայկազուն արեպիսկոպոս Նաջարյանի, Տ․ Հովհաննես աբեղա Թորգոմյանի, Տ․ Մաշտոց աբեղա Մխիթարյանի, Արամայիս սարկավագ Ազիզյանի, Սերգեյ սարկավագ Բարսեղյանի, Սևանի Վազգենյան Հոգևոր Դպրանոցի Ե լսարանի սան Ալեն ուրարակիր Իսրայելյանի և Ա լսարանի սան Աբրահամ Հովհաննիսյանի, «Էօրնեկյան» հանրակրթական դպրոցի աշակերտներ Արտաշես Ղազարյանի, Կամսար Մարտիրոսյանի, ինչպես նաև Հայաստանի և սփյուռքի տարբեր համայնքներից հայորդիներ Վահագն Սահակյանի, Մոնթե Լևոն և Սերոբ Իշխան Եգիներյանների, Նարեկ Ղևոնդյանի, Դավիթ Մարտիրոսյանի, Ստեփան Սկրտչյանի, Նարեկ Տերտերյանի, Սարգիս Քոչարյանի և Լևոն Շարոյանի ոտքերը։ Արարողության ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ներկա բարեպաշտ ժողովրդին, որից հետո օրհնված յուղը բաժանվեց հավատացյալներին։
    19:37
    02.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կասեցվել է Էջմիածնի «Ագապէ» սեղանատան արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
    Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Ռեփաթ Իէմջի» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (Արմավիրի մարզ, Վաղարշապատ, Սուրբ Էջմիածին վանքի տարածք 20):
    19:27
    02.04.26
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Մոսկվայի սպառնալից տոնը՝ Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո. «լուրջ հարցեր» ունեն ռուսները
    Փաշինյան-Պուտին մոսկովյան հանդիպման մասին տարբերվող հայտարարություններ են անում պաշտոնական Երևանն ու Մոսկվան: Փաշինյանը երկու բառով՝ «շատ հաջողված» է գնահատել իր հանդիպումը Պուտինի հետ: Մինչդեռ Ռուսաստանից կոշտ հայտարարություններ են անում, ինչից կարելի է ենթադրել, որ լարված է անցել Փաշինյան-Պուտին փակ հանդիպումը:
    19:15
    02.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանին ԱԺ-ում կփոխարինի Լուսինե Աքմաքչյանը
    «ԿԸՀ-ն ապրիլի 2-ի նիստում Ազգային Ժողովի պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի մանդատը տվել է ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Լուսինե Սամվելի Աքմաքչյանին։
    19:08
    02.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վազգեն Սաղաթելյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով. դատարանի որոշումը
    Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Ավան» նստավայրում, դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, ավարտվեց «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ, քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցի փոփոխության հարցի քննությունը։ Դատարանի որոշմամբ՝ Սաղաթելյանի նկատմամբ սահմանվեց տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով։ Հատկանշական է, որ Վազգեն Սաղաթելյանն արդեն 140 օր գտնվում էր անազատության մեջ, ինչը նրա պաշտպաններն ու համակիրները որակում են որպես ապօրինի կալանավորում՝ արտահայտվելու իրավունքի համար։ Գործով անցնող մյուս մեղադրյալի՝ Նարեկ Սամսոնյանի նկատմամբ տնային կալանքը փոխարինվել է վարչական հսկողությամբ՝ հրապարակային խոսքի արգելքի պայմանով։ 2026 թ. հունվարի 9-ին դատարանը երեք ամսով երկարաձգել էր նրանց կալանքի ժամկետը, ինչից հետո Նարեկ Սամսոնյանը հայտարարել էր անժամկետ հացադուլ սկսելու մասին։ Հացադուլի 15-րդ օրը Սամսոնյանը առողջական վիճակի վատթարացման պատճառով տեղափոխվել էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոն և վիրահատվել, որից հետո միայն նրա կալանքը փոխարինվել էր խիստ սահմանափակումներով տնային կալանքով։ «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել էին դեռևս 2025 թ. նոյեմբերի 13-ին։ Նրանց մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա։ Երկու գործիչներն էլ չեն ընդունում առաջադրված մեղադրանքը՝ այն համարելով քաղաքական հետապնդում։
    19:00
    02.04.26
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Խաբել և՛ Ռուսաստանին, և՛ Եվրոպային. Փաշինյանի վտանգավոր «բլեֆն» է բացահայտում ընդդիմությունը
    Ռուսաստանի նախագահը բավականին բաց էր խոսել Եվրամիության ու Եվրասիական միության միջև Հայաստանի ընտրության մասին, հիշեցրել Փաշինյանին, թե որքան էժան է Հայաստանը գազ ստանում Ռուսաստանից՝ ի տարբերություն Եվրոպայի: Կամ էժան գազ, կամ առանց վիզայի Եվրոպա թռչելու մշուշոտ հեռանկար. Փաշինյանի այս երկակակի խաղը Հայաստանի ընդդիմությունը մեր պետության համար խիստ վտանգավոր է համարում:
    18:46
    02.04.26
    Ավելին