Լրահոս
2024-09-11
-
ՔաղաքականԼևոն Քոչարյանը Փաշինյանին հարց ուղղեց 6 տարի առաջ այս օրը տեղի ունեցած աղմկահարույց գաղտնալսումիցՆիկոլ Փաշինյանը հարցին շատ երկար պատասխանեց՝ նշելով, որ անկախ դատական համակարգ ունենալու պատասխանատվությունը կրում է ՀՀ կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունը, և որ նա չի կարծում, որ այսօր Հայաստանում ունենք լիարժեք անկախ դատական համակարգ։Ավելին18:2111.09.24 -
ԻրավականՄտահոգիչ և անթույլատրելի է մարդկանց կյանքին և առողջությանը սպառնացող եղանակով շինությունների ապամոնտաժումը. ՄԻՊՄարդու իրավունքների պաշտպանը խիստ մտահոգիչ և անթույլատրելի է համարում մարդկանց կյանքին և առողջությանը սպառնացող, շրջակա միջավայրին վնաս հասցնող եղանակով, ինչպես նաև աշխատանքի անվտանգության կանոնների պահանջների առերևույթ չպահպանմամբ՝ Երևան քաղաքի Պարույր Սևակի 5/1 հասցեում գտնվող բազմահարկ շինությունների մի մասի ապամոնտաժումը: Այս մասին հայտատարություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:Ավելին18:1411.09.24 -
ՄիջազգայինԱմենայն հավանականությամբ, բոլոր որոշումներն արդեն կայացված են. Պեսկովը՝ հեռահար հրթիռներով ՌԴ-ին հարվածելու թույլտվության մասինՆերկայացուցիչների պալատի Զինված ծառայությունների հանձնաժողովի մի խումբ հանրապետականներ նամակ են հղել նախագահ Բայդենին՝ կոչ անելով վերացնել ԱՄՆ-ի հեռահար հրթիռների, մասնավորապես՝ ATACMS-ի օգտագործման սահմանափակումները Ռուսաստանում թիրախներին հարվածելու համար:Ավելին18:0411.09.24 -
ՔաղաքականՍերբիայի ԱԳՆ պետքարտուղարին է ներկայացվել ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացըՍեպտեմբերի 10-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Սերբիայի ԱԳՆ պետքարտուղար Նիկոլա Ստոյանովիչի հետ:Ավելին17:5011.09.24 -
ՀասարակականԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Իսակովի պողոտա-Աթենքի փողոց-Հաղթանակի կամուրջ խաչմերուկում«Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով սեպտեմբերի 12-ից նախատեսվում է Իսակովի պողոտա – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն:Ավելին17:3711.09.24 -
ՔաղաքականՄինասյանը, ԵՄ դեսպանն ու ՄԻՊ-ը մասնակցել են «Աբովյան» ՔԿՀ-ում վերակառուցված մասնաշենքերի բացմանըԱրդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը և Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ներկա են եղել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում վերակառուցված նոր երկու մասնաշենքի բացման արարողությանը:Ավելին17:2011.09.24 -
ՀասարակականԱրտաշիրիմում են պահանջում արցախցի կանայք. ամուսնուն Ստեփանակերտի գերեզմանում թողած ԼուսինենԱրցախցիները շարունակում են կռիվ տալ ոչ միայն սոցիալական դժվարությունների, այլև ծանր հիշողությունների հետ: Լուսինեն մտքով ծաղիկներ է խոնարհում Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցում արցախյան վերջին պատերազմում զոհված ամուսնու համար, բայց չի հիշում՝ կոնկրետ որ հատվածում է նա: Հայաստանում ծաղիկներ խոնարհելու հասցեն ավելի հստակ է՝ Գրիգորիի նկարի կողքին է թարմ ծաղիկներ դնում Լուսինեն: Նա չի հավատում իշխանությունների խոստումներին, թե արտաշիրիմում կանեն ու Հայաստան կտեղափոխեն իրենց հարազատների մարմինները:Ավելին17:1211.09.24 -
ՀասարակականՋավախքում կայծակի հարվածից մարդ է մահացելՍեպտեմբերի 10-ին, Ջավախքի Ասպինձայի մունիցիպալիտետի Օտա գյուղի մոտ կայծակի հարվածից մեկ մարդ մահացել է, ևս մեկը վիրավորվել։ Jnews-ը գրում է, որ տեղի բնակիչների խոսքերով, կայծակի պահին երկուսն էլ անտառում են եղել։Ավելին17:0511.09.24 -
ԻրավականԿալանավորվել է «Մամիկոն Ասլանյան» խմբակցության անդամ Վահագն ԱվագյանըԵրկու ամսով կալանավորվել է Վանաձորի ավագանու «Մամիկոն Ասլանյան» խմբակցության անդամ Վահագն Ավագյանը։ Քննչական կոմիտեից «Ազատության»-ը հայտնեցին, որ նա կալանավորվել է հարկերը, տուրքերը կամ այլ վճարները չվճարելու մեղադրանքով։Ավելին16:5211.09.24 -
Հասարակական«ՀրազՋԷԿ»-ը հակադարձել է ՔՏՀԱ տեսչական մարմնի հայտարարությանը՝ երեկ տեղի ունեցած պայթյունի վերաբերյալԵրեկ՝ սեպտեմբերի 10-ին, Հրազդան ՋԷԿ-ի տարածքում կառուցվող և դեռևս վերջնական շահագործման չհանձնված գործարանին կից, արտադրական տարածքից դուրս գտնվող հատվածում իրականացված մոնտաժային աշխատանքների ընթացքում տեղի է ունեցել պատահար՝ օդի բալոնի պայթյուն, որը, ցավոք, մարդկային զոհի պատճառ է դարձել, մի քանի աշխատակիցներ տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ն:Ավելին16:4711.09.24 -
ՔաղաքականԿԸՀ-ն գրանցել է «Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախաձեռնությունըՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 11-ի հերթական նիստում բավարարել է 51 քաղաքացիների դիմումը «Եվրոպայի միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի նախագիծը քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջարկելու նպատակով նախաձեռնող խումբ կազմավորելու վերաբերյալ։ Նախաձեռնող խմբի լիազոր է նշանակվել Արտակ Հայկազի Զեյնալյանը։ Այս մասին հաղորդում են ԿԸՀ-ից:Ավելին16:3611.09.24 -
ՀասարակականՄահացել է Հայաստանի վաստակավոր արտիստ Հասմիկ Ալեքսանյանը79 տարեկանում մահացել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն արտիստուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ Հասմիկ Ալեքսանյանը։ Այս մասին հայտնում են Վանաձորի դրամատիկական թատրոնից։Ավելին16:3611.09.24 -
Իրավական«Հրազդան ՋԷԿ»-ի հարակից մետաղաձուլարանում պայթյունից տուժածներից 2-ը հարցաքննվել են. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում2024 թվականի սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16:59-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ «Հրազդան ՋԷԿ»-ի տարածքի ձուլարանում պայթուն է տեղի ունեցել և կան տուժածներ:Ավելին16:2311.09.24 -
ՄիջազգայինԹրամփ-Հարիս՝ առաջին անգամ դեմ առ դեմՖիլադելֆիայում կայացած Հարիս-Թրամփ բանավեճը տևել է մոտ 90 րոպե: Թրամփն այն անվանել է լավագույնն իր քաղաքական կարիերայի ընթացքում: Միացյալ Նահանգների նախագահի թեկնածուները խոսել են հասարակությանը հուզող կարևոր խնդիրների վերաբերյալ, մասնավորապես, տնտեսության իրավիճակի, աբորտի իրավունքի, անօրինական միգրացիայի մասին: Սակայն երկուսն էլ խուսափել են խորը վերլուծություններ անել: Սա քաղաքական մրցակիցների առաջին դեմ առ դեմ բանավեճն էր: Բանավեճի մեծ մասը ռուս-ուկրաինական պատերազմին է վերեբերել։ Դոնալդ Թրամփը հրաժարվել է պատասխանել հարցին, թե արդյո՞ք ուզում է, որ Ուկրաինան հաղթի։ «Ես ուզում եմ, որ պատերազմը դադարի, ուզում եմ փրկել մարդկանց կյանքը»,- ասել է Թրամփը։Ավելին16:1511.09.24 -
ՀասարակականԼուրեր Ավիրյանական Երևանից. այսօր էլ Զեյթունում են շենք պայթեցրել. Կարեն ՎրթանեսյանԱյսօր էլ Զեյթունում են շենք պայթեցրել (?), առանց հարակից շենքերի բնակիչներին նախազգուշացնելու, առանց ինչ-որ մեկին տարհանելու, կարծես անապատում են աշխատում...Ավելին15:5811.09.24 -
ՔաղաքականԴուք հռչակում եք մի մոտեցում, բայց ԱԺ բերում եք նախագծեր, բոլորովին այլ մոտեցմամբ և կանխավարկածով․ Թադևոս ԱվետիսյանԴուք հռչակում եք մի մոտեցում, բայց իրականում բերում եք Ազգային Ժողովում նախագծեր, բոլորովին այլ մոտեցմամբ և կանխավարկածովԱվելին15:4511.09.24 -
ՍպորտՀայաստանը հավակնում է ընդունել տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության IV դիվիզիոնի խաղերըՀանես Էդերերը Հայաստան է ժամանել մարզական ենթակառուցվածքների, հյուրանոցային պայմանների գնահատման և կազմակերպչական հարցերի քննարկման նպատակով:Ավելին15:3411.09.24 -
ՀայլուրՀայլուր 15։30 Ալիևը չի ստորագրում. Բաքուն նորից մերժում է Փաշինյանի առաջարկը և մեղադրում ԵրևանինՀայլուր 15։30 Ալիևը չի ստորագրում. Բաքուն նորից մերժում է Փաշինյանի առաջարկը և մեղադրում ԵրևանինԱվելին15:3011.09.24 -
ՄիջազգայինԱրևմուտքն ընդլայնել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ցուցակներըՄիացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան ընդլայնել են Իրանի ու Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցուցակները՝ ներառելով նոր անհատներ և ընկերություններ այդ երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը, ռազմական տրանսպորտային ավիացիայի հրամանատարությունը: Իսկ Իրանի դեմ կիրառված սահմանափակումները հիմնականում կապված են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի, իրանական բանակի մի քանի բարձրաստիճան սպաների և այդ երկրի պաշտպանական ոլորտի ընկերությունների հետ: Պատժամիջոցների ցուցակում են նաև իրանական ավիաընկերությունները:Ավելին15:2511.09.24 -
ՄշակույթՍեպտեմբերի 13-ին բնություն կարձակվի «Դիլիջան» ազգային պարկում բուծված եղջերուների երկրորդ խումբըԲնապահպանական ամենասպասված միջոցառումը․ սեպտեմբերի 13-ին բնություն կարձակվի «Ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում «Դիլիջան» ազգային պարկում բուծված եղջերուների երկրորդ խումբը (10 առանձնյակ)Ավելին15:1411.09.24