Լրահոս

2024-09-16
  • Img default alt hy
    Հասարակական
    Սահմանամերձ Երասխում և Արարատ վարչական շրջանում շարունակվում են մարզադպրոցների կառուցման աշխատանքները
    Արարատի մարզի բոլոր համայնքներում ակտիվորեն ընթանում են Կառավարության՝ 2023 և 2024 թվականների սուբվենցիոն ծրագրերով իրականացվող ամենատարբեր աշխատանքներ։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:
    14:48
    16.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մշակույթ
    Մշտադիտարկվել են Արարատի մարզի մի շարք հուշարձաններ
    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցները և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են Արարատի մարզի Մոշաղբյուրի Սբ Կարապետ և Լանջանիստի Սպիտակ վանք հուշարձաններ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։
    14:37
    16.09.24
    Ավելին
  • Միջազգային
    ԱՄՆ-ը թույլ չի տալիս Ուկրաինային հեռահար զենքով հարվածել Ռուսաստանին
    Կիևը դեռ թույլտվություն չի ստացել Նահանգներից՝ հեռահար զենքով Ռուսաստանին հարվածելու համար, այս մասին Ուկրաինայի նախագահն ասել է CNN-ին տված հարցազրույցի ժամանակ: Զելենսկիի խոսքով՝ Ուկրաինային նման զենք է պետք ռուսական ռազմակայաններն ու ռազմական օդանավակայանները վերացնելու համար: Ուկրաինայի նախագահի պնդմամբ՝ Դաշնությունն իրենց արդեն հարվածում է մինչև անգամ 500 կմ-ից, և իրենք էլ պետք է արժանի հակահարված տալու հնարավորություն ունենան: Նախորդ շաբաթ Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, որ Արևմուտքը պատերազմի մեջ կմտնի Դաշնության հետ, եթե թույլ տա Ուկրաինային հարվածել արևմտյան արտադրության հեռահար հրթիռներով:
    14:30
    16.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան
    Վարչապետին Թբիլիսիի «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում դիմավորել է Վրաստանի  Տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն:
    14:23
    16.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Toyota»-ն բախվել է ծառերին, մի քանիսը կոտրել. վիրավորների մեջ կան դերասան ու տիկտոկեր
    Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա էդուարդ Ալեքսանյանը իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 14 կմ հատվածում, ժողովրդին հայտնի Աշտարակի նախկին «Գայի պոստի» մոտ, դեպի Աշտարակ ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, 2-ը կոտրել ու հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:  
    14:13
    16.09.24
    Ավելին
  • Քաղաքական
    Սահմանին ադրբեջանական զորքի կուտակում կա՞. ՔՊ-ականը չի խոսում անհանգստության մասին
    Իշխանությունը հաստատո՞ւմ է լուրերը, որ սահմանին ադրբեջանական զորքի կուտակումներ կան. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը խորհրդարանական ճեպազրույցներին այս պարզ հարցին հստակ պատասխան չի տվել: Անդրանիկ Քոչարյանը նախընտրել է փոխադարձ անհանգստություններից խոսել, ասել՝ Հայաստանի պաշտպանվելը Ադրբեջանին է անհանգստացնում, Ադրբեջանի զինվելը՝ Հայաստանին: «Բայց, անհանգստության մասին պետք չի շատ խոսել, պետք է գործել, աշխատել», - ասել է Անդրանիկ Քոչարյանը՝ որպես արված գործի օրինակ բերելով Կիրանցը, որտեղ թշնամին մի քանի մետր հեռավարության վրա է միջնակարգ դպրոցից:
    14:00
    16.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
    Սեպտեմբերի 16-ին երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 17-21-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, սեպտեմբերի 17-ին և 19-20-ն առանձին վայրերում՝ ինտենսիվ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։
    13:50
    16.09.24
    Ավելին
  • Քաղաքական
    Փաշինյանը պաշտոնական այցով մեկնում է Վրաստան
    Հայաստանի վարչապետը մեկնել է Վրաստան։ Հայաստանի կառավարությունից Հայլուրին ասացին, որ Փաշինյանը կեսօրին՝ ժամը 1-ին կլինի Թբիլիսիում: Այլ մանրամասներ կառավարությունից չեն հայտնում: Ավելի վաղ, վրացական լրատվամիջոցները, Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությանը հղում տալով, գրում էին, որ պաշտոնական այցով է Փաշինյանը Վրաստան գնալու, հանդիպելու է վրացի պաշտոնակցի՝ Իրակլի Կոբախիձեի հետ, կկայանան անհատական և ընդլայնված կազմով հանդիպումներ, որից հետո երկու երկրների վարչապետները մամուլի համար հայտարարություն կանեն։ Հայաստանի կառավարությունը Փաշինյանի այցից ոչինչ չի հաղորդել: Իրակլի Կոբախիձեն մարտին էր այցելել Երևան, դրանից մեկ շաբաթ առաջ նա Բաքվում էր:
    13:43
    16.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դուք պատկերացնո՞ւմ եք, զորամասերում Գարեգին Նժդեհին որպես դավաճան, խեղկատակ են ներկայացնում. Գեղամ Մանուկյան
    Զինված ուժերի մարտունակության կարևոր բաղադրիչներից մեկը բարոյահոգեբանական մթնոլորտն է, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
    13:33
    16.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արագածոտնի մարզի Դավթաշեն և Ներքին Սասնաշեն բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ
    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10:30-ից մինչև 11:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Թալին համայնքի Դավթաշեն և ժամը 12։00-ից մինչև 12։30-ը Ներքին Սասնաշեն բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ:
    13:25
    16.09.24
    Ավելին
  • Քաղաքական
    Ֆրանսիան աջակցում է Հայաստանի պաշտպանությանը և հույս ունի, որ Ադրբեջանն ուզում է խաղաղություն
    Ֆրանսիան շարունակելու է պաշտպանության բնագավառում Հայաստանին աջակցությունը. Երևանում այս մասին այսօր հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն: Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ֆրանսիացի դիվանագետը հայտարարել է. «Բարեկամների միջև բնական է համագործակցությունը նաև այս բնագավառում, մենք դա անում ենք առանց որևէ էսկալացիայի կամքի»: Ֆրանսիայի արտգործնախարարը նաև հույս է հայտնել, որ Ադրբեջանը խաղաղ բանակցություններում առաջընթաց կգրանցի մինչև COP29-ի անցկացումը: Հայաստանի արտգործնախարարը ևս մեկ անգամ վերահաստատել է Հայաստանի նվիրվածությունը խաղաղության օրակարգին:
    13:16
    16.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    Հայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդի օրերը
    ԿԳՄՍ նախարարի հրամանի համաձայն առաջին դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2024 թվականի հոկտեմբերի 14-ից 27-ը ներառյալ, երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2024 թվականի հոկտեմբերի 21-ից 27-ը ներառյալ, 3-12-րդ դասարանների սովորողներին նույնպես տրվում են արձակուրդներ` աշնանային՝ 2024 թվականի հոկտեմբերի 21-ից 27-ը ներառյալ։
    13:11
    16.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մահվան ելքով վրաերթ՝ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի արագաչափի մոտ. հետիոտնը տեղում մահացել է
    Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 20:45-ի սահմաններում «Վայոց ձոր» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ժամը 20:15-ին կանչով մեկնել է Երևան-Մեղրի ավտոճանապարհի Մալիշկա գյուղի արագաչափի մոտ, որտեղ հայտնաբերել են կնոջ դի:  
    12:57
    16.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան: Այդ մասին Ֆեյսբուքում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
    12:50
    16.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանի հետ շարունակելու ենք նաև պաշտպանական համագործակցությունը․ Ֆրանսիայի ԱԳ նախարար
    «Մենք մեծապես աջակցում ենք խաղաղության «խաչմերուկ ծրագրին»։ Հայաստանը, բնականաբար, շատ կարևոր դեր կարող է խաղալ Ասիայի և Եվրոպայի հետ հաղորդակցության համար»,- Արարատ Միրզոյանի հետ Երևանում համատեղ հայտարարությունների ժամանակ ասաց Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն։
    12:37
    16.09.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 12։30 Փաշինյանը ներողություն է խնդրում և մեկնում Վրաստան
    Հայլուր 12։30 Փաշինյանը ներողություն է խնդրում և մեկնում Վրաստան
    12:30
    16.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մենք ուզում ենք ամրապնդել մեր ինքնիշխանությունը, անկախությունը և այս ճանապարհին Ֆրանսիայի աջակցությունը բարձր ենք գնահատում. Փաշինյան
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի գլխավորած պատվիրակությանը:
    12:24
    16.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    1 զոհ, 2 վիրավոր. վթար՝ Նավուր-Թթուջուր ճանապարհին
    Սեպտեմբերի 14-ին, ժամը 20.30-ին, «Կիա Ռիո» մակնիշի մեքենան Նավուր-Թթուջուր ճանապարհի 34-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորակը: Վարորդը՝ 47-ամյա Արթուր Թ.-ն, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել երկու ուղևորները:
    12:13
    16.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    2023 թվականի սեպտեմբերյան դեպքերի տարելիցին կկատարվի հոգեհանգստյան կարգ
    Սեպտեմբերի 19-ին ժամը 13:00-ին Երևան քաղաքի Կոմիտաս փողոցի Սուրբ Խաչ եկեղեցում կկատարվի հոգեհանգստյան կարգ՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով նահատակված ու սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի նավթամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված մեր հայրենակիցների հոգիների խաղաղության համար: Այս մասին հայտնում են Արցախի թեմից։
    11:57
    16.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. բախվել են «Toyota Land Cruiser Prado»-ն ու «Mercedes»-ը. կան վիրավորներ
    Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 07:50-ի սահմաններում Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են «Toyota Land Cruiser Prado» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:
    11:49
    16.09.24
    Ավելին