Լրահոս

2024-09-27
  • Img default alt hy
    Հասարակական
    Արուճի ամրոցի տարածքում առկա է փլուզման և քարաթափման վտանգ
    «Առկա է փլուզման և քարաթափման վտանգ, մուտքը արգելվում է»․ այս  գրությամբ զգուշացնող վահանակներ են տեղադրվել Արագածոտնի մարզի Արուճ բնակավայրի 5-17-րդ դարերով թվագրվող ամրոցի տարածքում։
    17:15
    27.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    Երեք ոսկե մեդալ` մեկ Աստղագիտության միջազգային օլիմպիադայից
    Սեպտեմբերի 15-ից 22-ը ՌԴ Սոչի քաղաքում անցկացվել է Աստղագիտության միջազգային 3-րդ  օլիմպիադան, որին մասնակցել են 20 երկրների 96 աշակերտներ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 5 աշակերտ։
    17:01
    27.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ցեմենտ արտադրող ընկերությունը թերհայտարարագրել է շրջանառությունը․ վերականգնվել է 161.870.946 դրամը
    Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել են ՓԲ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի մի շարք հանգամանքներ։
    16:52
    27.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հորս ազատազրկումը միջազգային բոլոր նորմերի և օրենքների բացահայտ խախտում է. Դավիթ Վարդանյան
    Այսօր լրանում է մեկ տարին՝ ինչ Ադրբեջանի իշխանությունները կամայականորեն կալանավորեցին հայտնի գործարար և մարդասեր Ռուբեն Վարդանյանին: Նրա ձերբակալությանը հաջորդեցին արցախցի մյուս գործիչների՝ Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի ձերբակալությունները: Գում է Freearmenianprisoners.com-ը:
    16:43
    27.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանում ԱՄՆ դեսպանն այցելել է Եռաբլուր
    Հայաստանում ԱՄՆ դեսպանը այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ Դեսպանատան տարածած հաղորդագրությունից:
    16:30
    27.09.24
    Ավելին
  • Հասարակական
    Փորձել է առևանգել երկու անչափահասի. Երևանում ձերբակալվել է 57-ամյա տղամարդ
    Երևանում ձերբակալվել է երկու անչափահասի առևանգել փորձած 57-ամյա մի տղամարդ: Ըստ ՆԳՆ-ի Մազմանյան փողոցի բնակիչ 57-ամյա տղամարդը «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Շրջանային փողոցում փորձել է առևանգել երկու անչափահասի: ՆԳՆ-ն նաև հայտնում է, որ ահազանգեր կամ հաղորդումներ չի ստացել համացանցում ավելի վաղ տարածված տեղեկության մասին, թե Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ինչ-որ մեկը դպրոցների մոտ երեխաներին նստեցնում է ավտոմեքենան և առևանգում։
    16:21
    27.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բագրատ սրբազանի տեսաուղերձը
    2020 թվականին հայրենական պատերազմի ելան հայոց քաջարի գնդերը՝ առանց կասկած ունենալու, որ պատերազմի ելքն արդեն իսկ կանխորոշվա էր, քանզի պատերազմի առաջին օրն իսկ Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողը հայտարարեց՝ եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարելու։ Ասաց և արեց՝ պետությանը պարտության մատնելով, ինքը իրեն անպարտ կարգելով»,- ուղերձում ասում է սրբազան հայրը։
    16:18
    27.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայկական օրացույցի սևն ու կարմիրը․ Էրդողանը վերցրել է Փաշինյանի անձնագիրը․ Անդրանիկ Թևանյան
    Օրացույցի վրա կարմիրով նշվում են տոնական ու հանգստի օրերը։ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում կարմիրով ներկվել են մեր հողերը, իսկ օրացույցում կարմիրը փոխարինվել է սևով։ Գրեթե բոլոր օրերը դարձել են սգո օրեր։
    16:12
    27.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման ճանապարհին
    Մ-3, ՀՀ սահման (Մարգարա)-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման ավտոճանապարհի «Գնթունիք» առևտրի կենտրոնի մոտ՝ Ավ. Իսահակյան փ.-Մ-3-Զ. Դարյան խաչմերուկից մինչև Մ. Մաշտոցի փ.-Մ-3 խաչմերուկ հատվածում, կատարվելու է երթևեկության կազմակերպման փոփոխություն։
    16:00
    27.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Շոու բիզնես
    Լանա դել Ռեյն ամուսնացել է
    Այսօր հայտնի է դարձել, որ 39-ամյա ամերիկացի երգչուհի Լանա Դել Ռեյն ամուսնացել է իր ընկերոջ ՝ Ջերեմի Դյուֆրենի հետ, ով իրենից մեծ է 17 տարով։ Տղամարդու մասին շատ բան հայտնի չէ, բայց աստղի երկրպագուներին ամենից շատ զվարճացնում է այն փաստը, որ նա  ալիգատորների որսորդ է:
    15:52
    27.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Զգուշացում. շատերի մոտից գողացել են WhatsApp հաշիվները. Սամվել Մարտիրոսյան
    Կարևոր - այս պահին շատերի մոտից բացարձակ առանց իրենց կողմից ինչ-որ բան անելու գողացել են WhatsApp հաշիվները: Այս մասին գրում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյաանը։
    15:45
    27.09.24
    Ավելին
  • Միջազգային
    Իսրայելը շարունակում է ռմբակոծել Լիբանանը. ԱՄՆ-ը ռազմական օգնության նոր փաթեթ է պատրաստում
    Իսրայելը մերժում է հրադադար հաստատել Լիբանանում ու շարունակում է ռմբակոծել բնակավայրերը: Սեպտեմբերի 23-ին սկսված լայնամասշտաբ ռազմական էսկալացիան ավելի քան 700 մարդու կյանք է խլել: ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Վաշինգտոնը կշարունակի աջակցել Իսրայելին ու պատրաստվում է Թել-Ավիվին ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրել:
    15:37
    27.09.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 15։30 Պատերազմի տարելիցի շեմին Էրդողանի աջակցությո՞ւնն է խնդրել Փաշինյանը
    Հայլուր 15։30 Պատերազմի տարելիցի շեմին Էրդողանի աջակցությո՞ւնն է խնդրել Փաշինյանը
    15:30
    27.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իսակովի պողոտայում բախվել են «BMW»-ն ու ոստիկանական համարանիշերով «ԳԱԶ 66»
    Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ «CPS» բենզալցակայանի դիմաց բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 26-ամյա Վիկտորյա Մ.-ի վարած «BMW» մակնիշի և 22-ամյա Միսակ Մ.-ի վարած ոստիկանական համարանիշներով «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենաները:  
    15:26
    27.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մհեր Գրիգորյանը Իվա Պետրովային ներկայացրել է Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
    Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսսին:
    15:16
    27.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեր մտքերը մարտի դաշտում ընկած զինվորների, նրանց ընտանիքների և ընկերների հետ են. Ֆրանսիայի դեսպան
    Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի իր միկրոբլոգում գրառում է արել՝ նվիրված արցախյան երրորդ պատերազմի 4-րդ տարելիցին:
    15:09
    27.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գողության դեպք «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ում. վնասը կազմում է մոտ 2 միլիոն
    SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 23-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 52-ամյա Միքայել Վ․-ն և հայտնել, որ սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում Աճառյան փողոց 2 հասցեում գտնվող ՀՀ Առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի վարչական շենքի թիվ 101 սենյակում տեղադրված մետաղյա պահարանի փականը հարմարեցված բանալիի գործադրմամբ բացելու միջոցով գողացել են ՓԲԸ-ին պատկանող 285լ. բենզինի և 2350լ. դիզվառելիքի լիցքավորման կտրոններ՝ պատճառելով մոտ 2 միլիոն դրամի վնաս: 
    14:58
    27.09.24
    Ավելին
  • Միջազգային
    Հարիսը խոստանում է մնալ Ուկրաինայի կողքին. Զելենսկին կհանդիպի նաև Թրամփի հետ
    ՄԱԿ-ի 79-րդ վեհաժողովին մեկնած Ուկրաինայի նախագահը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսի հետ: Նա Զելենսկիին վստահեցրել է, որ Կիևի կողքին է լինելու ու ամեն ինչ անելու է, որ Ուկրաինան հաղթի պատերազմում: «Մենք պետք է պաշտպանենք միջազգային կարգ ու կանոնը, նորմերը: Այս սկզբունքներից յուրաքանչյուրը վտանգված է Ուկրաինայում, և դա է պատճառը, որ Ուկրաինայի պայքարը կարևոր է Ամերիկայի ժողովրդի համար»,- ասել է Հարիսը: Նա նաև նկատել է, որ ԱՄՆ-ում կան մարդիկ, որոնք Ուկրաինային կստիպեն հանձնել իր ինքնիշխան տարածքի մի մասը ու ունենալ չեզոք կարգավիճակ: «Այս առաջարկները նույնն են, ինչ Պուտինն էր առաջարկում: Պարզ ասեմ՝ դրանք խաղաղության առաջարկներ չեն»,- հայտարարել է նախագահի թեկնածու Հարիսը՝ հավանաբար ակնարկելով իր հակառակորդ Դոնալդ Թրամփին։ Ի դեպ, նախատեսվում է Զելենսկիի հանդիպումը նաև նախագահի հանրապետական թեկնածու Թրամփի հետ:
    14:51
    27.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մայր Տաճարի վերաօծման և մյուռոնօրհնության օրերին երթևեկության ուղեցույց է հրապարակվել
    Մայր Տաճարի վերաօծման և մյուռոնօրհնության օրերին երթեւեկության ուղեցույց է հրապարակվել։
    14:39
    27.09.24
    Ավելին
  • Միջազգային
    Պուտինն ու իր գեներալները լավ գիտեն միջուկային անեծքի մասին. Լեհաստանի նախագահ
    «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու նրա գեներալները լավ գիտեն՝ ով առաջինը միջուկային զենք օգտագործի, անիծված է լինելու»։ Այսպիսի հայտարարություն է արել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան՝ մեկնաբանելով Պուտինի 2 օր առաջ արած հայտարարությունը այն մասին, որ Ռուսաստանի դեմ ոչ միջուկային պետության ցանկացած ագրեսիա՝ միջուկային պետության աջակցությամբ դիտարկվելու է, որպես համատեղ հարձակում Ռուսաստանի Դաշնության վրա: Լեհաստանի նախագահի խոսքով՝ Դաշնության ղեկավարն ու իր թիմը երբեք չեն ազատվի այդ պատասխանատվությունից, եթե միջուկային զենք օգտագործեն: «Աշխարհը երբեք չի ների նրանց դրա համար»,- ասել է Անջեյ Դուդան:
    14:31
    27.09.24
    Ավելին