Լրահոս
2024-10-05
-
ՄիջազգայինԻրանի արտգործնախարարը ժամանել է ՍիրիաՀիշեցնենք՝ երեկ Աբաս Արաղչին եղել է Բեյրությում, նրան ընդունել են Լիբանանի իշխանության ներկայացուցիչները:Ավելին11:4205.10.24 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.02 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.09 դրամ:Ավելին11:3005.10.24 -
Մամուլի տեսությունԳավառի պոլիկլինիկայի աշխատակիցներին տեղից տեղ են տանում. նախարարն ու մարզպետը կոմպետենտ չեն․ «Ժողովուրդ»Միավորումից որոշ ժամանակ անց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հենց Գավառում հայտարարեց, որ՝ «Գավառի պոլիկլինիկայի վերանորոգման աշխատանքներ ենք իրականացնում պետական ծրագրով»։ Հենց այս հայտարարությունից հետո պոլիկլինիկայի անձնակազմին շենքից հանեցին և տեղափոխեցին Գավառի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունք, իսկ ինֆեկցիոն բաժանմունքը սկսեց գործել մանկական բաժանմունքում։ Ակնհայտ է՝ անթույլատրելի և անհամապատասխան գործողություններ են ծավալվել, քանի որ բազմաթիվ իրավական նորմեր են խախտվել։ Այս երևույթը կոչվում է «չլիցենզավորված գործողություն»։Ավելին11:1505.10.24 -
Մամուլի տեսությունԱնդրանիկ Քոչարյանը Փաշինյանին առաջարկել է «դաբրո» տալ՝ նախարարի թեկնածուի նշանակման հարցում․ «Հրապարակ»Ասել է, որ իր վրա կվերցնի ոլորտի պատասխանատվությունը։ Նիկոլ Փաշինյանը հստակ պատասխան չի տվել, ասել է` կքննարկենք, կմտածեմ:Ավելին11:1105.10.24 -
Մամուլի տեսությունԱլեն Սիմոնյանը պատրաստվում է հերթական վոյաժի․ «Հրապարակ»Այցը կկայանա հոկտեմբերի 12-18-ը։ Պատվիրակության կազմում, ԱԺ նախագահի սովորույթի համաձայն, ընդդիմադիրներ չկան։ Փոխարենը Ալեն Սիմոնյանի անդավաճան ուղեկից Հասմիկ Հակոբյանն է՝ նրա նախկին օգնականը, որն այդ կարգավիճակից չի հրաժարվել անգամ պատգամավոր դառնալուց հետո, նաև Ծովինար Վարդանյանն է, Արսեն Թորոսյանը, աշխատակազմի 9 անդամ, այդ թվում՝ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը»:Ավելին11:0605.10.24 -
ԻրավականԿանանց ներգրավվածությունը կարևոր է կառավարման ոչ միայն միջին, այլ նաև որոշումների կայացման մակարդակում. ՄԻՊՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 4-ին մասնակցել է «Գլոբալ անապահովությունից դեպի ընդհանուր անվտանգություն. կանանց դերը խաղաղության կառուցման գործում» 14-րդ միջազգային կոնֆերանսին: Միջոցառման նպատակն էր բարելավել կանանց ակտիվ ներգրավվածությունը ժողովրդավարական գործընթացներում։ Պաշտպանը «Կանայք խաղաղությունը վերցնում են իրենց ձեռքը» պանելային քննարկմանը հանդես է եկել որպես բանախոս: Քննարկումների ընթացքում մասնակիցներն անդրադարձել են ժամանակակից աշխարհում կանանց դերի կարևորությանը, համաշխարհային խաղաղության և անվտանգության հարցերում նրանց ներգրավվածությանը, իրավահավասարության ապահովմանը և այլն։ Անահիտ Մանասյանն իր խոսքում անդրադարձել է մարդու իրավունքների հիմքում ընկած կարևոր գաղափարներին՝ հանդուրժողականությանը և համերաշխությանը, քանի որ անհնար է պատկերացնել խաղաղության որևէ գործընթաց առանց այս երկու գաղափարների։ Ըստ Պաշտպանի՝ մեր նման հասարակություններում հանդուրժողականության և համերաշխության մասին խոսելը որոշակի առումով մարտահրավերային է։ «Հանդուրժողականության և համերաշխության մասին խոսում և այդ գաղափարները խոսքի մակարդակում կարևորում են բոլորը, բայց երբ գործնական մակարդակում ենք անդրադառնում թեմային, հասկանում ենք, որ խնդիրները բազմաթիվ են»,- ասել է Անահիտ Մանասյանը։ Պաշտպանը խոսել է որոշումներ կայացնելու գործընթացում կանանց ներգրավվածության խթանման մասին` ընդգծելով, որ կանանց ներգրավվածությունը կարևոր է կառավարման ոչ միայն միջին, այլ նաև որոշումների կայացման մակարդակում։ Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ այսօր կանանց առաջնորդությունը շատ ավելի մարտահրավերային է, քան տղամարդկանցը։ «Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի։ Ընդ որում` այդ գործընթացները հաճախ նախաձեռնում ու իրականացնում են հենց կանայք, ինչը խնդիրները շատ ավելի մարտահրավերային է դարձնում: Վստահ եմ` մենք ինքներս պետք է լինենք այն փոփոխությունների հեղինակը և այն օրինակը, որ ուզում ենք մեր միջավայրում տեսնել, իսկ մեր կյանքի որակը պետք է որոշենք մեր իսկ կատարած ընտրությունների և ընդունած որոշումների արդյունքում»,- ասել է Անահիտ Մանասյանը: Ավարտելով խոսքը՝ Անահիտ Մանասյանը շեշտել է, որ յուրաքանչյուրս մեր օրինակով պետք է նպաստի համերաշխ հասարակական միջավայրի ձևավորմանը, կանանց հնարավորությունների ամրապնդմանն ու նրանց իրավունքների խթանմանը։ «Գլոբալ անապահովությունից դեպի ընդհանուր անվտանգություն. կանանց դերը խաղաղության կառուցնան գործում» 14-րդ միջազգային կոնֆերանս կազմակերպել է «Դեմոկրատիան այսօր» հասարակական կազմակերպությունը՝ միջազգային գործընկերների աջակցությամբ։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 4-ին մասնակցել է «Գլոբալ անապահովությունից դեպի ընդհանուր անվտանգություն. կանանց դերը խաղաղության կառուցման գործում» 14-րդ միջազգային կոնֆերանսին: Միջոցառման նպատակն էր բարելավել կանանց ակտիվ ներգրավվածությունը ժողովրդավարական գործընթացներում։ Պաշտպանը «Կանայք խաղաղությունը վերցնում են իրենց ձեռքը» պանելային քննարկմանը հանդես է եկել որպես բանախոս: Քննարկումների ընթացքում մասնակիցներն անդրադարձել են ժամանակակից աշխարհում կանանց դերի կարևորությանը, համաշխարհային խաղաղության և անվտանգության հարցերում նրանց ներգրավվածությանը, իրավահավասարության ապահովմանը և այլն։ Անահիտ Մանասյանն իր խոսքում անդրադարձել է մարդու իրավունքների հիմքում ընկած կարևոր գաղափարներին՝ հանդուրժողականությանը և համերաշխությանը, քանի որ անհնար է պատկերացնել խաղաղության որևէ գործընթաց առանց այս երկու գաղափարների։ Ըստ Պաշտպանի՝ մեր նման հասարակություններում հանդուրժողականության և համերաշխության մասին խոսելը որոշակի առումով մարտահրավերային է։ «Հանդուրժողականության և համերաշխության մասին խոսում և այդ գաղափարները խոսքի մակարդակում կարևորում են բոլորը, բայց երբ գործնական մակարդակում ենք անդրադառնում թեմային, հասկանում ենք, որ խնդիրները բազմաթիվ են»,- ասել է Անահիտ Մանասյանը։ Պաշտպանը խոսել է որոշումներ կայացնելու գործընթացում կանանց ներգրավվածության խթանման մասին` ընդգծելով, որ կանանց ներգրավվածությունը կարևոր է կառավարման ոչ միայն միջին, այլ նաև որոշումների կայացման մակարդակում։ Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ այսօր կանանց առաջնորդությունը շատ ավելի մարտահրավերային է, քան տղամարդկանցը։ «Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի։ Ընդ որում` այդ գործընթացները հաճախ նախաձեռնում ու իրականացնում են հենց կանայք, ինչը խնդիրները շատ ավելի մարտահրավերային է դարձնում: Վստահ եմ` մենք ինքներս պետք է լինենք այն փոփոխությունների հեղինակը և այն օրինակը, որ ուզում ենք մեր միջավայրում տեսնել, իսկ մեր կյանքի որակը պետք է որոշենք մեր իսկ կատարած ընտրությունների և ընդունած որոշումների արդյունքում»,- ասել է Անահիտ Մանասյանը: Ավարտելով խոսքը՝ Անահիտ Մանասյանը շեշտել է, որ յուրաքանչյուրս մեր օրինակով պետք է նպաստի համերաշխ հասարակական միջավայրի ձևավորմանը, կանանց հնարավորությունների ամրապնդմանն ու նրանց իրավունքների խթանմանը։ «Գլոբալ անապահովությունից դեպի ընդհանուր անվտանգություն. կանանց դերը խաղաղության կառուցնան գործում» 14-րդ միջազգային կոնֆերանս կազմակերպել է «Դեմոկրատիան այսօր» հասարակական կազմակերպությունը՝ միջազգային գործընկերների աջակցությամբ։Ավելին11:0005.10.24 -
Մամուլի տեսություն«Հ1»-ի տնօրենի թեկնածուներին են քննարկում. «Հրապարակ»Մասնավորապես, ՔՊ-ական նախկին պատգամավոր, 2021-ից 6 տարի ժամկետով Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ նշանակված Վահագն Թևոսյանի անունը, որը լուրերի խմբագիր Լուսինե Բարսեղյանի ամուսինն է։ Մեր հարցից, թե հավակնո՞ւմ է այդ պաշտոնին, Թևոսյանն անակնկալի եկավ, վրդովվեց, թե ինքը չի կարող առաջադրվել, շահերի բախում կառաջանա` Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ է:Ավելին10:5405.10.24 -
ՀասարակականՏերյան փողոցում մեքենաներ են բախվել. կան տուժածներՀոկտեմբերի 4-ին՝ ժամը 22:16-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տերյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են BMW (վարորդ՝ Ա. Մ., ծնված 2000 թ.), Mercedes-Benz (վարորդ` Ս. Ջ., ծնված 1983 թ.), Suzuki (վարորդ՝ Կ. Հ., ծնված 1993 թ.), «Nissan» (վարորդ՝ Ն. Ն., ծնված 1996 թ.) և Toyota (վարորդ՝ Ա. Շ.) մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնեը՝ Suzuki մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ի. Դ.-ն (ծնված 1993 թ.) և Հ. Հ.-ն (ծնված 2022 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել BMW և Mercedes-Benz մակնիշների ավտոմեքենաների գազի բալոնների փականները:Ավելին10:4505.10.24 -
Մամուլի տեսությունԱվինյանի փողը քչություն է անում. նրա առաջարկն ապշեցրել է․ «Հրապարակ»Տաղտուկը ցրել է Տիգրան Ավինյանը, որը հազվադեպ է մասնակցում նիստերին, միայն, երբ հարցը քաղաքապետարանին է առնչվում։ Մեր աղբյուրը կատակեց՝ փողի հոտ էր առել։ Նա ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին առաջարկել է մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբաժին օրենքով հատկացնել Երևանին:Ավելին10:4205.10.24 -
Կրթություն և գիտությունԴպրոցը պետք է լինի մի վայր, որտեղ չկան արգելված խոսակցություններ և փակ դռներ․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը՝ Ուսուցչի օրվա առթիվԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի միջազգային օրվա առթիվ։ Դրանում ասված է․ «Սիրելի՛ ուսուցիչներ, Այս տարի արդեն 30-րդ անգամ աշխարհը նշում է հոկտեմբերի 5-ը՝ որպես Ուսուցիչների միջազգային օր։ Ուսուցիչների միջազգային 30-րդ օրն անցնում է «Արժևորելով ուսուցիչների ձայնը․ դեպի կրթության նոր հանրային համաձայնագիր» խորագրի ներքո, որը մի կողմից կոչված է ընդգծելու ուսուցիչների մասնակցության կարևորությունը կրթության ոլորտին վերաբերող քննարկումներում, մյուս կողմից՝ վերահաստատելու ժամանակակից իրականության մեջ կրթության վերափոխման և դրա շուրջ նոր համաձայնության հաստատման անհրաժեշտությունը։ Դպրոցն այն չէ, ինչ քառասուն տարի առաջ, երեսուն տարի առաջ, քսան տարի առաջ էր։ Մենք և մեր երեխաներն ապրում ենք մի իրականությունում, որտեղ անհնար է չսովորել, ընդ որում՝ ամեն վայրկյան և ամեն ժամ՝ անկախ տարիքից, բայց նաև էապես փոխվել են սովորելու բովանդակությունն ու ձևաչափը։ Մեր երեխաներն օրեցօր ավելի ու ավելի շատ են սովորում ֆորմալ կրթական հաստատություններից դուրս։ Տեղեկատվական արագընթաց ու բազմաշերտ հոսքերը, բազմազան հարթակները դառնում են երեխայի առօրյայի մաս, որն էապես ազդում է նրա վրա, թե որն է դպրոցի դերն ու խնդիրը, ինչպես առնչվել այդ իրողության հետ, ինչպես սովորեցնել ու սովորել։ Այս պայմաններում դպրոցի և ուսուցչի առաջնային դերն է ոչ միայն և ոչ այնքան գիտելիքը փոխանցելը, այլև մտածել սովորեցնելը, տեխնոլոգիաների և տեղեկատվական հոսքի հետ առնչվելու հիմնային հմտությունները փոխանցելը, իրականության բարդ և բազմաշերտ խնդիրների մասին որակյալ ու փաստարկված քննարկման միջավայր ստեղծելը։ Դպրոցը պետք է լինի մի վայր, որտեղ չկան արգելված խոսակցություններ և փակ դռներ, որովհետև խոսակցության արգելքը մտքի արգելք է, այն մտքի, որը մեր երեխաների մոտ զարգացնելու կարիքն ունենք, իսկ փակ դռները փակում են մեր երեխաների առաջ գնալու ճանապարհները։ Որպեսզի մեր երեխաներին սովորեցնենք սովորել, առաջին հերթին ինքներս պետք է ընդունենք, որ սովորելու կարիք ունենք ամեն օր, ամեն վայրկյան։ Ժամանակակից իրականությունն ու տեխնոլոգիական միջավայրը կրճատում են երեխաների ֆիզիկական ակտիվությունը, ու այս պայմաններում է, որ դպրոցը պետք է ստանձնի առանձնահատուկ առաքելություն՝ նպաստելու երեխաների ֆիզիկական կոփմանը։ Ակտիվ կենսակերպը, որևէ մարզաձևով զբաղվելը պետք է դառնան մեր երեխաների առօրյայի մաս՝ առաջին հերթին դպրոցի շնորհիվ։ Վարչապետի գավաթի դպրոցական մրցաշարերը՝ սեղանի թենիսից, թիմայի խճուղավազքից, արդեն նաև հեծանվավազքից, պետք է դառնան բոլոր դպրոցների տարեկան օրացույցի մաս. հաջորդ տարվանից դրան կգումարվի նաև բասկետբոլի դպրոցական լիգան: Այս տարի փորձնական կարգով արդեն մեկնարկել ենք դպրոցականների լողի պարապմունքների ֆինանսավորման ծրագիրը, առանձին հոգածությամբ վերանորոգվում ու վերակառուցվում են դպրոցական մարզադահլիճները, ստեղծվում են վորքաութ մարզահրապարակներ։ Այս ամենը պետք է օգտագործենք ու կիրառենք դպրոցում՝ ֆիզիկական ակտիվության միջավայրն ապահովելու համար։ Կրթության նոր հանրային համաձայնագիրը պետք է լինի մեր համաձայնությունն ու հանձնառությունը՝ ապահովել որակյալ կրթություն մեր երկրի բոլոր բնակավայրերում, բոլոր սովորողների համար՝ չհանդուրժելով միջակությունն ու անորակությունը, աչք չփակելով առկա խնդիրների վրա, գնահատելով աշխատանքը, արժևորելով նորարարությունը, խրախուսելով ու տեսանելի դարձնելով մեր բոլոր ուսուցիչներին, որոնք ջանք չեն խնայում այս ամենի համար։ Ուսուցչի ձայնն այս համաձայնության մեջ առանցքային է, ուսուցչինն է այս գործընթացում ամենավճռորոշ դերը։ Սիրելի՛ ուսուցիչներ, Տարիներ շարունակ ձևավորված է եղել համոզում, որ ձեր ձայնը լսելի չէ։ Այս տարի մենք մեկնարկել ենք ուսուցչական համաժողովներ՝ ձեր կատարած աշխատանքը ներկայացնելու հարթակ ձևավորելու ու ձեզնից սովորելու համար: Յուրաքանչյուր ամիս հավաքագրել ենք ձեր իսկ փորձը՝ հանրակրթության նոր չափորոշչի կիրառման ուղղությամբ և այն տարածել մյուսների շրջանում, որտեղ դուք սովորեցրել եք մյուս ուսուցիչներին ու սովորել ձեր գործընկերներից։ Այս տարի մեկնարկել ենք ուսուցչի մասնագիտական զարգացման նոր համակարգը, որը հիմնված է առաջին հերթին ձեր ու դպրոցի գնահատականի վրա, որպեսզի պետության կողմից կազմակերպվող վերապատրաստումները լինեն ձեր կարիքներին համապատասխան, նպաստեն ձեր առաջընթացին։ Նոր չափորոշչի ներդրմանը զուգընթաց վերանայվում է շաբաթական դասավանդման ժամերի թիվը՝ հնարավորություն տալով ժամանակ ազատել դասերի նախապատրաստման, սովորողների գնահատման համար, որը ուսուցիչների կողմից տարիներ շարունակ բարձրաձայնվող խնդիր էր, և այժմ արդեն լուծվում է։ Ուսուցիչների կողմից տարիներ շարունակ բարձրացվող մյուս խնդիրը՝ դասարաններում սովորողների առավելագույն թվի սահմանափակումը, նույնպես ընդունված որոշում է և կգործի առաջիկայում՝ անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներից հետո։ 2021 թվականից ի վեր մենք գործարկել ենք ուսուցիչների խրախուսման երեք նոր ծրագրեր՝ կամավոր ատեստավորման, բնագիտական առարկաների և տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցիչների, գյուղական փոքր դպրոցների համար, որոնց շահառու են ավելի քան 10 հազար ուսուցիչներ: Ամբողջությամբ վերափոխել ենք նախկինում գործած տարակարգի մեխանիզմը՝ այն դարձնելով ավելի հասանելի և ուսուցչի առօրյա մանկավարժությանը փոխկապակցված, ինչի արդյունքում արդեն երրորդ, չորրորդ տարակարգ ունեցող բազմաթիվ ուսուցիչներ ունենք։ Ուսուցչի խրախուսման այս ծրագրերին միայն պետական բյուջեից հատկացվում է ավելի քան 10 մլրդ դրամ։ Սիրելի՛ ուսուցիչներ, Ուսուցչի աշխատանքը հեշտ չէ, այն ընտրելը մեծ պատասխանատվություն է։ Շարունակական բարեփոխումների ճանապարհին մենք բազմիցս համոզվել ենք, որ բոլոր փորձությունները, դժվարություններն ու փոփոխությունները հաղթահարելի են միմիայն միասնաբար աշխատելու, հանուն մեկ նպատակի առաջ շարժվելու, անխախտ հավատի և լավատեսության պայմաններում: Բոլոր ծրագրերի ու նախաձեռնությունների հաջողության բանաձևը ձեր նվիրյալ աշխատանքն է, նորարարություններից չվախենալու, փոփոխություններին ընդառաջ գնալու կամքը: Դուք պետության անփոխարինելի գործընկերներն եք, և ձեր խոսքն ու դիրքորոշումը այս բոլոր գործընթացներում չափազանց կարևոր են մեզ համար: Մի՛ վախեցեք խոսել խնդիրներից, բարձրաձայնել ձեր մտահոգությունները, մի՛ վարանեք լսել միմյանց և խորամուխ լինել այն հարցերի մեջ, որոնք վաղվա փոփոխության այսօրվա հրամայականն են: Մաղթում եմ ամենայն բարիք, անսպառ ուժ ու եռանդ ձեր բարդ, պատասխանատու ու միաժամանակ չափազանց հետաքրքիր աշխատանքում: Շնորհավո՛ր Ուսուցչի օր»։Ավելին10:3805.10.24 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ արևմտյան՝ 2-4 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-8-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։Ավելին10:3005.10.24 -
ՀասարակականԱնակնկալների ու նորարարության Team-ը՝ Դիջիթեքում. տարածաշրջանի ամենամեծ տեխնոցուցահանդեսը՝ ԵրևանումՎայրկյանում միչև 2000 մեգաբիթ արագությամբ ինտերնետ ապահովելու համար, Team-ն ունի առաջարկ բաժանորդներին: Այսօր նոր սերնդի Wi-Fi սարք է ցուցադրել Թիմ թելեքոմը Արմենիան Դիջիթեք էքսպոյին: Թիմը ներկայացրել է նաև նոր Cosmo Box սարքը ու շատ ուրիշ նոր նախագծեր:Ավելին10:2105.10.24 -
ՀասարակականԳազ չի լինելու․ հասցեներԸնկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:Ավելին10:1505.10.24 -
ՔաղաքականԱդրբեջանում չհաստատված գերիները 80-ն են, կան ստուգված վկայություններ․ Սիրանուշ Սահակյան․ Alpha News«Թե՛ 2020 թ․ պատերազմը, թե՛ 2023թ-ի ագրեսիան առաջ են բերել մարդասիրական խնդիրներ։ Ունեցել ենք գերեվարման դեպքեր երկու հարձակումների շրջանակներում էլ։ Երկու դեպքում էլ կան անհետ կորածներ։ Պաշտոնական հաստատված գերիների թիվը 23 է, ընդ որում՝ մենք հավաքական կերպով օգտագործում ենք «պատանդներ» տերմինը ու այս 23 թիվը ներառում է նաև թե քաղաքացիական գերիների, թե զինվորականների, որոնք փոխակերպվել են ռազմագերիների, թե Արցախի նախկին ռազմա-քաղաքական ղեկավարությանը, որոնց մենք համարում ենք քաղաքական բանտարկյալներ։Ավելին10:0005.10.24 -
ՀասարակականՀրդեհ է բռնկվել Նուբարաշենի արտադրամասերից մեկի նկուղումՀոկտեմբերի 4-ին, ժամը 20:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի արտադրամասերից մեկի նկուղում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Հրդեհը մեկուսացվել ժամը 21:24-ին, մարվել՝ 21:38-ին: Այրվել է բամբակյա թափոն (մոտ 70 քմ):Ավելին09:4505.10.24 -
Մամուլի տեսությունՔՊ-ի «սրտի ՍԴ դատավորի» որդին Վերաքննիչի դատավոր է դարձել. «Ժողովուրդ»ՀՀ Սահմանադրական դատարանի փոխնախագահ Աշոտ Խաչատրյանի որդին՝ Հայկ Խաչատրյանը, դատական համակարգի հետ կապ չունենալով, 2023 թ. մայիսի 15-ին ՀՀ նախագահի հրամանագրով (միանգամից) նշանակվել է վերաքննիչ վարչական դատարանի դատավոր:Ավելին09:3505.10.24 -
ՀասարակականՈրոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3005.10.24 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՓաշինյանը ոչ մի վճռորոշ փաստաթուղթ չի ստորագրում. խուսափում է պատասխանատվությունից։Ավելին09:2005.10.24 -
ՀասարակականAIGY՝ քաղաքում, բայց աղմուկից հեռու. Երևանի «ամենականաչ» բիզնես կենտրոնը կբացվի հաջորդ տարվա սկզբինԱմֆիթատրոն, ժամանակակից մարզասրահ, բացօթյա հանգստի գոտիներ մայրաքաղաքի կետնրոնում կառաջարկի AIGY բիզնես կենտրոնը 2025-ի սկզբից: Բիզնես կենտրոնի շինարարությունը արդեն մոտենում է ավարտին:Ավելին09:1505.10.24 -
ՀասարակականԱվելի արագ ու կայուն շարժական կապ. Ucom-ը՝ Գյումրիում և ՎանաձորումՅուքոմը վերազինել է ցանցը Գյումրիում ու Վանաձորում: Աշխատանքներն արդեն ավարտված են և ավելի կայուն և արագ շարժական կապը արդեն հասանելի է Հայաստանի երկրորդ ու երրորդ քաղաքներում: Յուքումը պատրաստվում է ծրագիրն իրականացնել նաև մնացած բոլոր մարզերում:Ավելին09:0005.10.24