Լրահոս

2024-10-22
  • Img default alt hy
    Տնտեսական
    ՀՀ-ն ու Արժույթի միջազգային հիմնադրամը համաձայնություն են ձեռք բերել Պահուստային ծրագրի վերանայման ուղղությամբ
    Հայաստանի Հանրապետությունն ու Արժույթի միջազգային հիմնադրամն աշխատանքային մակարդակի համաձայնություն են ձեռք բերել Պահուստային ծրագրի չորրորդ վերանայման ուղղությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի ֆինանսների նախարարությունը: «2024 թվականի սեպտեմբերի 18-ից հոկտեմբերը 1-ը կայացած Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ու դրան հաջորդած քննարկումների արդյունքում աշխատանքային մակարդակի համաձայնություն է ձեռք բերվել ԱՄՀ աջակցությամբ իրականացվող եռամյա Պահուստային ծրագրի հերթական՝ չորրորդ վերանայման ուղղությամբ»,- նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ: Ընդգծվում է, որ վերանայումն արձանագրում է ծրագրի ներքո ստանձնած պարտավորությունների արդյունավետ ու ժամանակին իրականացումը, ինչպես նաև վարվող մակրոտնտեսական քաղաքականության կայունությունն ու հուսալիությունը: ԱՄՀ փորձագետներն ակնկալում են, որ Հայաստանի տնտեսական աճի տեմպն ընթացիկ տարում կպահպանվի` 2024թ. համար կազմելով 6%` պայմանավորված ներքին պահանջարկով: «Կառավարության կառուցվածքային բարեփոխումների օրակարգը պատշաճ կերպով կենտրոնացած է ներառական աճի հզորացման վրա՝ խթանելով աշխատանքի շուկային մասնակցությունը երիտասարդների, կանանց և խոցելի խմբերի շրջանում` ընդլայնելով դիվերսիֆիկացիան երկրի արտահանման զամբյուղում ու շուկաներում և բարելավելով գործարար միջավայրը: Այս նպատակներին հասնելը պահանջում է հստակ ու լիարժեք զբաղվածության և արտահանման ռազմավարությունների մշակում և իրականացում, կառավարման բարեփոխումների առաջնահերթությունների սահմանում, անվճարունակության շրջանակի արդիականացում և որակյալ ներդրումների աջակցմանն ուղղված ներդրումային խթանների ռացիոնալացում»,- նշել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովան: Վերանայումը ենթակա է հաստատման ԱՄՀ գործադիր խորհրդի կողմից ս.թ. դեկտեմբեր ամսին, ինչի արդյունքում կառաջանա 24.5 միլիոն ԱՄՆ դոլարի (18.4 միլիոն ՀՓԻ) չափով փոխառու միջոցների հասանելիություն՝ ծրագրի ներքո հասանելի ընդհանուր գումարի ծավալը հասցնելով 122.7 միլիոն ԱՄՆ դոլարի (92 միլիոն ՀՓԻ): Ծրագիրն ունի կանխարգելիչ բնույթ, և փոխառու միջոցներն ուղղվելու են ապագա հնարավոր ցնցումների արդյունքում առաջացած տնտեսության արտաքին (վճարային հաշվեկշռի) ֆինանսավորման կարիքների բավարարմանը:
    15:35
    22.10.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 15։30 Սեռական ոտնձգություն՝ 8-ամյա աղջկա նկատմամբ. մեղադրյալը 51 տարեկան տղամարդ է
    Հայլուր 15։30 Սեռական ոտնձգություն՝ 8-ամյա աղջկա նկատմամբ. մեղադրյալը 51 տարեկան տղամարդ է
    15:30
    22.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Իրանի քաղաքացին կալանավորվել է իրացման նպատակով ապօրինի թմրամիջոցի շրջանառության մեղադրանքով․ ՔԿ
    ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ 2024թ. հոկտեմբերի 14-ին հաղորդում Է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 14:15-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից օպերատիվ տվյալներ իրացնելիս Երևան քաղաքի Գրիբոյեդով զբոսայգու մոտից, ապօրինի թմրանյութ պահելու, իրացնելու հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել և Ոստիկանության Արաբկիրի բաժին է տեղափոխվել ԻԻՀ քաղաքացի, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1 փաթեթ՝ բուսական զանգվածի պարունակությամբ, 2 հատ թափանցիկ ժապավեն, 1 հատ զիպ փաթեթ, 8 շղթա փոքր մագնիս, 19 փաթեթ շագանակագույն բուսական զանգվածների պարունակությամբ և 20 փաթեթ բուսական զանգված: Նախնական տվյալներով, ըստ քաղաքացու բանավոր հայտարարության, վերջինս շահադիտական դրդումներով, իրացնելու նպատակով, «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը ապօրինի ձեռք է բերել «Տելեգրամ» հավելվածի՝ քննությամբ դեռևս անհայտ օգտատիրոջից: Նկատի ունենալով, որ առկա է քրեական վարույթ նախաձեռնելու հիմք՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 396-րդ հոդվածի 3-րդ մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում որոշում է կայացվել հիշյալ անձին ձերբակալելու մասին: Նշանակվել է դատանյութագիտական և դատակենսաբանական համալիր փորձաքննություն: «ՀՀ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված նախնական եզրակացության համաձայն՝ ձերբակալվածի մոտից հայտնաբերված ու փորձաքննությանը ներկայացված փաթեթներից հանված զանգվածները հանդիսանում են «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա հիշյալ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացվել և նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Վարույթ իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը պարզելու, ինչպես նաև՝ ապօրինի շրջանառության ողջ շղթան բացահայտելու ուղղությամբ: Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    15:15
    22.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հյուսիսային Կորեան հերքել է իր զինվորականներին Ռուսաստան ուղարկելու մասին լուրերը
    ՄԱԿ-ում ԿԺԴՀ-ի ներկայացուցչությունը հայտարարել է, որ Հարավային Կորեայի հաղորդագրությունները հյուսիսկորեացի զինվորականներին Ռուսաստան ուղարկելու մասին «անհիմն լուրեր են», որոնց նպատակն է Փհենյանի նվաստացումը և Մոսկվայի հետ նրա հարաբերությունների վատթարացումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է հարավկորեական Yonhap գործակալությունը։ «Ինչ վերաբերում է, այսպես կոչված, ռազմական համագործակցությանը Ռուսաստանի հետ, իմ պատվիրակությունն անհրաժեշտություն չի տեսնում մեկնաբանելու նման անհիմն կարծրատիպային լուրերը, որոնց նպատակը ԿԺԴՀ-ի նվաստացումն է և երկու պետությունների միջև օրինական, բարեկամական ու գործընկերային հարաբերությունները խաթարելը», - Yonhap-ը մեջբերել է ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի առաքելության ներկայացուցչի խոսքը: Հայտարարությունն արվել է հոկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի զինաթափման և միջազգային անվտանգության Առաջին կոմիտեի նիստի ժամանակ։ Ավելի վաղ Հարավային Կորեայի Ազգային հետախուզական ծառայությունը հայտնել էր, որ Փհենյանը պատրաստվում է Ռուսաստան ուղարկել իր 12 000 զինվորականի՝ Ուկրաինայի դեմ պատերազմին հնարավոր մասնակցության համար, ընդ որում, հատուկ նշանակության ջոկատների 1500 մարտիկներ, ենթադրաբար, արդեն գտնվում են ՌԴ Հեռավոր Արևելքի ռազմակայաններում՝ վերապատրաստման համար։ Հարավային Կորեայի արտգործնախարարությունն ավելի վաղ կանչել էր Սեուլում ՌԴ դեսպանին և նրան բողոք հայտնել հյուսիսկորեական զորքեր ՌԴ ուղարկելու դեմ։
    15:00
    22.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վանաձորում բախվել է 2 «Mercedes». կան վիրավորներ
    Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցում բախվել են 2 «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնածի, օպերատիվ են գործել «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
    14:45
    22.10.24
    Ավելին
  • Միջազգային
    Նա ազնիվ էր անգամ պատերազմում. Իսրայելը վերջին հրաժեշտն է տվել գնդապետ Դաքսային
    Իսրայելում սգում են ՑԱԽԱԼ-ի գնդապետ Էհսան Դաքսայի մահը: Երկուշաբթի են զինվորականի ծննդավայրում վերջին հրաժեշտը տվել նրան: Դաքսան զրահատանկային 401-րդ բրիգադի հրամանատարն էր և վերջին մարտը Գազայի հյուսիում է վարել:
    14:42
    22.10.24
    Ավելին
  • Տարածաշրջան
    Ջրհեղեղ՝ Ադրբեջանում. երկու օր է՝ կոլապս է փողոցներում
    Ադրբեջանում հեղեղումներ են: Երկու օր շարունակվող հորդառատ անձրևի պատճառով տասնյակ տներ, մեքենաներ մնացել են ջրի տակ: Փրկարարները Բաքվից ու Ապշերոնի շրջանից որոշ մարդկանց տարհանել են: Այսօր առավոտյան Ադրբեջանի մայրաքաղաքում երթևեկությունը կաթվածահար է եղել, տասնյակ փողոցներ անանցանելի են, անձրևաջուրը լցվել է նաև թունելներ:
    14:34
    22.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արձանագրվել է 7 պատահար․ 11 մարդ ստացել է տարբեր աստsիճանի մարմնական վնասվածքներ
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 21-22-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 127 դեպք: Մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 36, թմրանյութի հայտնաբերման՝ 14, խարդախության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու` 10, ֆիզիկական ներգործության ու անձնական ունեցվածքի գողության` 9-ական, հոգեկան ներգործության՝ 5, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, փաստաթուղթ կեղծելու և սառը զենքի հայտնաբերման՝ 3-ական, խոշտանգման, բնակարանային գողության և թմրանյութի իրացման՝ 2-ական, սպանության փորձի, վստահված գույքի հափշտակման, շորթման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, զենք-զինամթերքի առգրավման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ազատությունից ապօրինի զրկելու, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կամ տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր հափշտակելու, շորթելու, վնասելու կամ թաքցնելու, կալանավորներին պահելու վայրում իրականացվող գործունեությանը խոչընդոտելու և ալիմենտ չվճարելու՝ 1-ական դեպք։ Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 5 դեպք։ Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար․ 11 մարդ ստացել է տարբեր աստsիճանի մարմնական վնասվածքներ։
    14:30
    22.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Հեյդար Ալիևի անվան նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
    Բաքվի Հեյդար Ալիևի անվան նավթավերամշակման գործարանում հոկտեմբերի 22-ին հրդեհ է բռնկվել, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Կրակի մարման աշխատանքներին մասնակցում է երկու ուղղաթիռ։ Գործարանի աշխատակիցներին տարհանել են։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չկան։
    14:18
    22.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը կմասնակցի BRICS-ի գագաթնաժողովին
    Նիկոլ Փաշինյանը կմասնակցի BRICS-ի գագաթնաժողովին: Այս մասին 1Lurer.am-ին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: Հիշեցնենք՝ Կազանում այսօր մեկնարկում է BRICS-ի 16-րդ գագաթնաժողովը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ: Գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 22-24-ը։ Դրան կմասնակցի ավելի քան 30 երկրի ներկայացուցիչ: Գագաթնաժողովի օրակարգում են ճգնաժամերը, բազմաբևեռության ձևավորումն ու BRICS-ին նոր պետությունների անդամակցության հարցը: Գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի նախագահը մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա:
    14:10
    22.10.24
    Ավելին
  • Միջազգային
    Իրանի օգտին լրտեսության մեղադրանքով 7 ադրբեջանցի է ձերբակալվել Իսրայելում. 2-ը անչափահաս են
    Իսրայելի դաշնակից Ադրբեջանի քաղաքացիները լրտեսություն են արել Իրանի համար: Իսրայելի ազգային անվտանգության ծառայությունը լրտեսական ցանց է բացահայտել, որի 7 անդամները, ըստ տեղի լրատվամիջոցների, Ադրբեջանից են Իսրայել գաղթել:
    14:00
    22.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սփյուռք
    Բրյուսելի ՏԻՄ ընտրությունների արդյունքներով 2 հայ կդառնա ավագանու անդամ
    Բրյուսելում հոկտեմբերի 13-ին կայացած ՏԻՄ ընտրություններին առաջադրված մոտ չորս տասնյակ հայ թեկնածուներից երկուսն ընտրվել են իրենց համայնքի ավագանու անդամ՝ Աննա Հովսեփյանը՝ Ժետում, Տոնի Տարոն Օքմենը՝ Զավենթեմում։
    13:56
    22.10.24
    Ավելին
  • Աշխարհ
    Նորածին երեխային թողել է Անթալիայի օդանավակայանի զուգարանում
    18 ամյա ռուս ուսանողուհին, որ մեկ շաբաթ առաջ նորածին դստերը թողել էր Անթալիայի օդանավակայանում, հայտարարել է, որ ուզում է պահել նրան: Եկատերինա Բուռնա-սկինային ձերբակալել են, երբ նա ծննդաբերությունից հետո երեխային թողել է օդակայանի զուգարանում: Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է 18-ամյա աղջիկը սպիտակ վերնաշապիկով մտնում օդակայանի զուգարան, հետո այլ շորերով ու տոպրակներով դուրս գալիս այնտեղից: Ոստիկանները հենց անցակետում էլ բռնել են նրան:
    13:45
    22.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Երևանի մետրոպոլիտենի նախկին տնօրենի և այլոց վերաբերյալ քրեական գործը դատախազը հանձնել է Հակակոռուպցիոն դատարան
    ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ Երևանի մետրոպոլիտենի նախկին տնօրենի և այլոց վերաբերյալ քրեական գործը դատախազը հանձնել է Հակակոռուպցիոն դատարան «Փ.Յ.-ն, 2008 թվականից մինչև 2019 թվականը զբաղեցնելով «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲ ընկերության (այսուհետ՝ Մետրոպոլիտեն) տնօրենի պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ կատարել է խոշոր և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ: Մասնավորապես՝ - Փ.Յ.-ն իր որդու հետ 2008 թվականի սեպտեմբերի 1-ին կնքել է աշխատանքային պայմանագիր, որի հիման վրա՝ որդին զբաղեցրել է Մետրոպոլիտենի «Կապի և ազդանշանման» մասնաճյուղի պետի տեղակալի, իսկ 2014 թվականի օգոստոսի 4-ից՝ «Ազդանշանման և կապի» մասնաճյուղի պետի պաշտոնները: Փ.Յ.-ն Մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի նախագահի օժանդակությամբ ստացել է Խորհրդի անդամների միաձայն հավանությունը՝ Մետրոպոլիտենի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 76 շենքի (կապի տան) 944,5 քմ մակերեսով նկուղային հարկն օտարելու վերաբերյալ: Ընկերության տնօրենների խորհրդի գրության հիման վրա՝ Երևանի քաղաքապետը 2013 թվականի օգոստոսի 20-ին գրությամբ դիմել է ՀՀ վարչապետին՝ առաջարկելով հանձնարարել համապատասխան գերատեսչությանը՝ հրապարակային սակարկությունների միջոցով նշված տարածքը ներկայացնել օտարման: «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի գնահատողը 2013 թվականի հոկտեմբերի 23-ին կազմել է գնահատման կեղծ հաշվետվություն: Հաշվետվության համաձայն՝ 944,5 քմ մակերեսով տարածքի շուկայական արժեքը 2013 թվականի հոկտեմբերի 12-ի դրությամբ կազմել է 106 մլն 850 հազար դրամ: Գնահատողը վերոնշյալ փաստաթղթում դիտավորությամբ չի ներառել շենքի նկուղային հարկաբաժնի տարածքի համար հատկացված՝ 0.19459 հա և 0.0038736 հա մակերեսներով հողամասերն ու դրանց շուկայական արժեքները: Արդյունքում՝ գույքը, որի իրական շուկայական արժեքը 2013 թվականի հոկտեմբերի 12-ի դրությամբ կազմել է 194 մլն 880 հազար դրամ, գնահատվել է 106 մլն 850 հազար դրամ: 2013 դեկտեմբերի 4-ին անշարժ գույքն աճուրդի է դրվել, մեկնարկային գին է սահմանվել 106 մլն 850 հազար դրամը: 2013 թվականի դեկտեմբերի 4-ին կայացած առաջին և նույն թվականի դեկտեմբերի 16-ին կայացած երկրորդ աճուրդներին որևէ անձ (այդ թվում՝ Մետրոպոլիտենի տնօրենի որդին) չի մասնակցել, գույքն աճուրդով չի վաճառվել: Մետրոպոլիտենի տնօրենի որդին անշարժ գույքը գնել է երրորդ աճուրդի ժամանակ՝ 2013 թվականի դեկտեմբերի 26-ին՝ 75 մլն 393 հազար դրամով: - Մետրոպոլիտենի տնօրենն իր որդու օժանդակությամբ հափշտակել է 7 մլն 104 հազար դրամ, մեկ այլ դեպքում՝ որդու և Մետրոպոլիտենում աշխատող որդու ընկերոջ օժանդակությամբ՝ 38 մլն 505 հազար դրամ: - Մետրո­պոլիտենի տնօրենը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի նախկին տեղակալի խնդրանքով, աշխատանքի է ընդունել երեք վարորդի, ովքեր ընկերությունում փաստացի չեն աշխատել, փոխարենը՝ տարիներ շարունակ որպես վարորդ՝ սպասարկել են Քաղաքապետարանի վերոնշյալ պաշտոնյային ու նրա ընտանիքի անդամներին: Մետրոպոլիտենի բյուջեից 2012 թվականի օգոստոսից մինչև 2018 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում երեք վարորդներին վճարվել է 11 մլն 147 հազար դրամ աշխատավարձ, հատկացվել է 11 մլն 887 հազար դրամի բենզին, ավտոմեքենաների տեխսպասարկման համար՝ 5 մլն դրամ: Արդյունքում՝ Մետրոպոլիտենի տնօրենը վատնել է շուրջ 28 մլն դրամ: - Մետրո­պոլիտենի տնօրենը ընկերության կարիքների համար ձեռք բերված բենզինից, 2009 թվականի հոկտեմբերից մինչև 2019 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում, յուրաքանչյուր ամիս տարբեր խմբաքանակներով հափշտակել է 39 մլն 963 հազար դրամի 110 հազար լիտր բենզին: - Մետրո­պոլիտենի տնօրենը 2015 թվականի հուլիսի 1-ին աշխատանքի է ընդունել քաղաքացու, ով աշխատանքի չի հաճախել, չի կատարել իր աշխատանքային պարտականությունները, սակայն Մետրոպոլիտենի բյուջեից 2015-2018 թվականներին ստացել է 7 մլն 120 հազար դրամ աշխատավարձ: - Մետրո­պոլիտենի տնօրենը 2011 թվականի մայիսի 27-ին կնքած պայմանագրով աշխատանքի է ընդունել մեկ այլ քաղաքացու, ով նույնպես աշխատանքի չի հաճախել, սակայն ընկերության բյուջեից 2011-2014 թվականներին ստացել է 4 մլն դրամ աշխատավարձ: - Մետրո­պոլիտենի տնօրենը, խախտելով «Գնումների մասին» օրենքի պահանջը, առանց մրցույթ հայտարարելու և անցկացնելու, 2017 թվականի օգոստոսի 4-ին Մետրոպոլիտենի անունից ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի հետ կնքել է պայմանագիր, որը նույնական է եղել նախորդ տարում կնքած պայմանագրի առարկային, սակայն պայմանագրի արժեքը 220 հազար եվրոյով ավելի է եղել: Դատախազը 2024 թվականի 2024 թվականի սեպտեմբերի 12-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Մետրո­պոլիտենի տնօրենի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելը) (7 դրվագ), գործող Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝վստահված խոշոր չափի գույքը հափշտակելը), Մետրո­պոլիտենի տնօրենի որդու նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելուն օժանդակելը) (երկու դրվագ): Հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել ևս հինգ անձի նկատմամբ: Մետրո­պոլիտենի տնօրենի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց է ընտրվել 5 մլն դրամ գրավը, Մետրո­պոլիտենի տնօրենի որդու նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը: 2024 թվականի հոկտեմբերի 15-ին դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել Հակակոռուպցիոն դատարան: Նախնական դատալսումների ընթացքում կներկայացվի գույքային հայց»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    13:30
    22.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Տանիքում թաքնված երիտասարդը հայտնաբերվել և ձերբակալվել է
    Հոկտեմբերի 21-ի գիշերը՝ ժամը 2.50-ի սահմաններում, ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցի շենքերից մեկի բնակչուհին և հայտնել, որ նախորդ օրը փորձել են մտնել հարևանի բնակարան, տվյալ պահին ևս փորձում են մուտք գործել նույն բնակարան: Ահազանգով նշված հասցե ոստիկանության Տարոնի բաժնից օպերատիվ խումբ և պարեկային կարգախումբ են մեկնել: Ոստիկանները շրջափակել են շենքը, ապա բարձրանալով տանիք՝ մուտքի մոտակայքում հայտնաբերել են բջջային հեռախոս, լինգ, մետաղ կտրելու մկրատ, շինարարական ձեռնոցներ: Շարունակելով որոնողական աշխատանքները՝ ոստիկանները տանիքում հայտնաբերել են ծխատարի մոտ թաքնված մի երիտասարդի: Նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Տարոնի բաժին: Վանաձորի բնակիչ 32-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Լոռու մարզային քննչական վարչություն:
    13:15
    22.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․98 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.05 դրամ:
    13:00
    22.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բախվել են Արթիկ-Երևան երթուղին սպասարկող «Գազել»-ն ու «ԶԻԼ 130»-ը. 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
    Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:15-ի սահմաններում Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի Հնաբերդ-Գեղաձոր հատվածում բախվել են Արթիկ-Երևան երթուղին սպասարկող «Գազել»-ն ու «ԶԻԼ 130»-ը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները: Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Գազել»-ը սպասարկում է Արթիկ-Ապարան-Երևան թիվ 355 երթուղին: Դեպքի վայրում փրկարարներն ու պարեկները հայտնաբերել են դաշտամիջյան հատվածում «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենա, որը, ըստ նախնական տեղեկությունների, նույնպես մասնակցություն ունի նշված վթարում:
    12:45
    22.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Կազանում մեկնարկում է ԲՐԻԿՍ-ի 16-րդ գագաթնաժողովը
    Կազանում մեկնարկում է ԲՐԻԿՍ-ում Ռուսաստանի նախագահության ընթացքում առանցքային իրադարձությունը՝ միավորման 16-րդ գագաթնաժողովը։ Անդամ երկրների ղեկավարները կքննարկեն մոլորակի ամենասուր ճգնաժամերը, բազմաբևեռության ձևավորումը և նոր պետությունների ընդգրկումը ԲՐԻԿՍ-ի կազմում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը: Առաջին անգամ խմբի գագաթնաժողովը կկայանա «տասնյակի» ձևաչափով՝ հաշվի առնելով 2023 թվականին ընդունված հինգ նոր անդամներին։ Բացի ԲՐԻԿՍ-ի «տասնյակից» (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն, Եգիպտոս, Իրան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Սաուդյան Արաբիա, Եթովպիա), Կազան կժամանեն նաև գլոբալ Հարավի և Արևելքի երկրների այլ ներկայացուցիչներ, որոնք շահագրգռված են միավորման հետ համագործակցության հարցում։ Ընդհանուր առմամբ, ակնկալվում է 36 երկրների և 6 միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի մասնակցությունը։ Միջոցառումը կսկսվի հոկտեմբերի 22-ի երեկոյան Կազանի քաղաքապետարանում ընկերական ճաշկերույթով:
    12:35
    22.10.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 12։30 Բոյկոտ՝ խորհրդարանում. ընդդիմությունը չի մասնակցում «հակաօրինական գործընթացին»
    Հայլուր 12։30 Բոյկոտ՝ խորհրդարանում. ընդդիմությունը չի մասնակցում «հակաօրինական գործընթացին»
    12:30
    22.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դուք հերթական անգամ կեղծեցիք և ստեցիք, Արծվիկ Մինասյանը՝ Ալեն Սիմոնյանին
    Դուք հերթական անգամ կեղծեցիք և ստեցիք՝ մեղադրելով Դաշնակցությանը Արցախը Ադրբեջանի տարածք ճանաչելու մեջ և այն էլ ոչ ավել, ոչ պակաս «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի վրա հղում կատարելով: Այս մասին ԱԺ-ում՝ դիմելով Ալեն Սիմոնյանին ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ Արձագանքելով ԱԺ նախագահի այն մեղադրանքին, թե ՀՅԴ-ն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում՝ կողմ քվերակելով «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքին։ «Թողնեք նման վարքագիծը և ԱԺ ամբիոնից մի ասեք այնպիսի բաներ, որոնք իրականության հետ կապ չունեն։ Հանձնաժողովը նախագծի վերաբերյալ պետք է եզրակացությունը ներկայացներ մինչև ժամը12-ը և բոլորն են դրա մասին տեղյակ։ Նշեք թե, այսօր ի՞նչ հիմքով եք բերել»,- հարցրեց Մինասյանը։ Մանրամասն՝ տեսանյութում:
    12:25
    22.10.24
    Ավելին