Լրահոս
2024-11-07
-
ՄիջազգայինԱյրված տներ՝ Կիևում, լարված իրավիճակ՝ ռազմաճակատում. ե՞րբ կկանգնեցնի պատերազմը ԹրամփըՌուսական ԱԹՍ-ների հարձակման են ենթարկվել Կիևն ու Օդեսան: Ուկրաինական կողմը հայտնում է բնակելի շենքերի և բուժհաստատության վնասվելու մասին: Ռազմաճակատում էլ հանգիստ չէ իրավիճակը: Ուկրաինայի Զինված ուժերի հրամանատարը Կուրսկ ներխուժած ուկրաինացիների վատ դրության մասին է հայտնել:Ավելին22:5007.11.24 -
ՔաղաքականՓաշինյանն ու Մակրոնը մտքեր են փոխանակել ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքի վերաբերյալԲուդապեշտում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը կարևորել են բարձր մակարդակի հանդիպումների պարբերական բնույթը, որոնք հնարավորություն են տալիս քննարկել ինչպես երկկողմ օրակարգին, այնպես էլ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Կողմերն անդրադարձել են տնտեսության, ենթակառուցվածքների և այլ ոլորտներում համատեղ ծրագրերին վերաբերող հարցերի: Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ մեր երկրում ԵՄ աջակցությամբ իրականացվող բարեփոխումների, վիզաների ազատականացման ուղղությամբ երկխոսության ընթացքին: Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքի վերաբերյալ: Վարչապետ Փաշինյանը շեշտել է Հայաստանի հավատարմությունը խաղաղության օրակարգին և տարածաշրջանային անվտանգության ու կայունության ապահովման քայլերին:Ավելին22:3807.11.24 -
ՄիջազգայինՍարսափ-ավտոբուսը և մարդիկ՝ երկու չարիքի ձեռքում. Գազայի մեծ աղետը և մահաբեր հրթիռներ՝ Լիբանանի վրաԱնհանգիստ գիշեր են անցկացրել Բեյրութի հարավային շրջանների բնակիչները: Իսրայելի ուղղությամբ «Հըզբոլլահ»-ի մահացու հարվածներին Թել Ավիվը պատասխանել է՝ 25 հրթիռ Բեյրութ ուղարկելով: Վնասվել է Բեյրութի օդանավակայանը: Սարսափ պատմություններ են պատմում պաղեստինցիները, որոնց Կարմիր մահիկը տարհանել է Գազայի Խան Յունիս բնակավայրից:Ավելին22:3007.11.24 -
ՔաղաքականԷստոնիայի վարչապետը վերահաստատել է իր երկրի աջակցությունը ԵՄ-ի հետ ՀՀ-ի հարաբերությունների զարգացման և ընդլայնման գործումԲուդապեշտում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալի հետ։ Հայտնում են ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Էստոնիա բազմաոլորտ համագործակցության զարգացման հնարավորությունները։ Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Էստոնիայի կառավարությանը՝ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված, ինչպես նաև ինստիտուցիոնալ բարեփոխումների առաջխաղացմանը ցուցաբերված աջակցության համար։ Ի պատասխան՝ Քրիստեն Միխալը նշել է, որ Էստոնիան պատրաստ է շարունակել աջակցությունը և կիսել իր կուտակած փորձն ու գիտելիքները։ Կողմերը նաև անդրադարձել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հարցերին։ Էստոնիայի վարչապետը վերահաստատել է իր երկրի աջակցությունը ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման և ընդլայնման գործում։Ավելին22:2507.11.24 -
ՀասարակականՔաղաքացին ընկել և կոտրել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՆոյեյմբերի 7-ին, ժամը 15:38-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և կոտրել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Ա. Ս.-ին (ծնված 1985 թ․) պատգարակով (մոտ 70 մետր) իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։Ավելին22:1507.11.24 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը Բուդապեշտի հանդիպումներից տեսանյութ է հրապարակելՎարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին, Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Այլ հանդիպումներ Բուդապեշտում»։Ավելին22:1007.11.24 -
ՔաղաքականՆորից Էրդողանի կողքին, կրկին հեծանիվի վրա. Փաշինյանն իրեն լավ է զգում ՀունգարիայումՆիկոլ Փաշինյանը նորից նկարվել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս անգամ հանդիպել են տխրահռչակ Բուդապեշտում, որտեղ 2004 թվականին ադրբեջանցին կացնահարել էր քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Հունգարիայի մայրաքաղաքում նաև հեծանվավազքից հրճվանք է ապրել Նիկոլ Փաշինյանը:Ավելին22:0007.11.24 -
Արտաքին քաղաքականությունԱնընդունելի է ցանկացած փորձ, որը ստվեր կգցի մեր երկրների համագործակցության վրա. դեսպանը՝ Զուրաբիշվիլիի գրառման մասինՀայաստանում Վրաստանի դեսպան Գեորգի Շարվաշիձեն անընդունելի է համարել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի քայլը, որը ֆեյսբուքի իր էջում կիսվել էր վրացական տուրօպերատորներից մեկի հրապարակմամբ, որտեղ Հայաստանի Լոռու մարզը ներկայացվել էր որպես «պատմական Վրաստան»։ Դեսպանը թեմային անդրադարձել է՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։ -Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր ֆեյսբուքյան անձնական էջում կիսվել էր վրացական զբոսաշրջային օպերատորներից մեկի գրառմամբ, որը որոշակի կրքեր է բորբոքել հայ հասարակության շրջանում։ Ի՞նչպես կմեկնաբանեք այն։ -Վրաստանը և Հայաստանի Հանրապետությունը առանձնահատուկ հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են մեր ժողովուրդների դարավոր ամուր բարեկամության, վստահության և փոխադարձ հարգանքի վրա։ Վրաստանն ու Հայաստանը հաստատակամորեն և անվերապահորեն աջակցում են միմյանց ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Բացի այդ, մեր երկրները հաջողությամբ համագործակցում են տարբեր ոլորտներում՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։ 2024 թվականին Վրաստանի և Հայաստանի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագիրը այդ հարաբերությունները բարձրացրել են որակապես նոր մակարդակի վրա, որն ապագայում էլ ավելի կխորացնի մեր բազմաբնույթ համագործակցությունը և դրականորեն կազդի տարածաշրջանի կայունության և զարգացման վրա։ Անընդունելի է ցանկացած փորձ, որը ստվեր կգցի մեր երկրների օրինակելի համագործակցության և վրաց և հայ ժողովուրդների դարավոր բարեկամության վրա։ Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին օրերս ֆեյսբուքի էջում կիսվել էր վրացական տուրօպերատորներից մեկի հրապարակմամբ, որում Հայաստանի Լոռու մարզը ներկայացվել էր որպես «պատմական Վրաստան»։ Վրաստանի նախագահի հրապարակումից որոշ ժամանակ անց վրացական տուրօպերատորը խմբագրել էր իր ռեպորտաժը՝ նշելով, որ տուր են կազմակերպում դեպի Հայաստան։Ավելին21:5207.11.24 -
ՄիջազգայինԱհեղ դատաստանի են սպասում Իրանում Թրամփի 2-րդ գալուստից հետո. Մոհամադը համաձայն չէ Մարիամի հետԱՄՆ 47-րդ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփից լավ բան չեն սպասւոմ Իրանի տարեց քաղաքացիները: Նրանք կարծում են, որ Իրանին նոր պատժամիջոցներ են սպասվում: Մինչդեռ երիտասարդները հույս ունեն, որ Թրամփը կարող է վերջ տալ երկու գերտերությունների հին թշնամանքին:Ավելին21:4307.11.24 -
ՄիջազգայինԳերմանիայի նախագահը պատրաստ է Բունդեսթագը լուծարել և արտահերթ ընտրություններ անցկացնելԳերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ պատրաստ է Բունդեսթագը լուծարել և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, եթե պատգամավորները անվստահություն հայտնեն երկրի կանցլեր Օլաֆ Շոլցին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ «Հիմա ժամանակը չէ տակտիկական հնարքների և խաբեության համար, այլ ժամանակն է խելամտության և պատասխանատվության»,- նշել է Շտայնմայերը։ Վերջերս Օլաֆ Շոլցը պաշտոնից ազատել է Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդներից՝ նշելով, որ այդ քայլը անհրաժեշտ էր երկրի վնասից խուսափելու համար։ Գերմանիայի փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկը հայտնել է, որ իշխող կոալիցիայի ճգնաժամը պայմանավորված է ֆինանսների նախարարության՝ Ուկրաինային օգնություն տրամադրելու հարցում անհամաձայնությամբ։Ավելին21:3207.11.24 -
ՔաղաքականՄի քիչ մտածել է ու համաձայնել. անսպասելի նախարար նշանակված Սրբուհի Գալյանը պատրաստ է կրել բեռըԱրդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը կառավարության նիստից հետո իր նշանակման մասին մանրամասներ է պատմել լրագրողներին, ասել է, որ իր համար անսպասելի է նշանակվել արդարադատության նախարար: Նրա համոզմամբ՝ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան:Ավելին21:2007.11.24 -
ՔաղաքականՊրահայի արքեպիսկոպոս Յան Գրաուբների գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՊրահայի արքեպիսկոպոս Յան Գրաուբների գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 6-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Չեխիայի հայոց հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Բարսեղ վարդապետ Փիլավչյանի և ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ փոխտնօրենն անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Արքեպիսկոպոս Յան Գրաուբները ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Պատվիրակության անդամները եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո Պրահայի արքեպիսկոպոս Յան Գրաուբները գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը պատվավոր հյուրին նվիրել է Հայոց ցեղասպանության մասին գրքեր:Ավելին21:1507.11.24 -
ՍպորտՄեսսին և Բարսելոնան կրկին կվերամիավորվե՞ն. հայտնի են մանրամասներ«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին կարող է վերադառնալ «Բարսելոնա», հայտնում է Gol Digital-ը։ Աղբյուրի համաձայն՝ արգենտինացին 2026 թվականի սկզբին կրկին կարող է դառնալ «Կապտանռնագույնների» խաղացող՝ ազատ գործակալի կարգավիճակով կարճաժամկետ պայմանագիր կնքելով ակումբի հետ։ Նշվում է, որ Լեոն ցանկանում է լավ նախապատրաստվել 2026 թվականի աշխարհի առաջնությանը, որը կանցկացվի Հյուսիսային Ամերիկայում։ «Ոսկե գնդակի» ութակի դափնեկիրը «Ինտեր Մայամիի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 38 խաղում դարձել է 33 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։ Լեոյի գործող պայմանագրի ժամկետը ամերիկյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի դեկտեմբերի վերջը, փոխանցում է Armsport-ը։Ավելին21:0207.11.24 -
ՔաղաքականՓաշինյանը Բուլղարիայի նախագահին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ տեղի ունեցող գործընթացըԲուդապեշտում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հետ: Հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Բուլղարիա փոխգործակցությանը, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր: Մասնավորապես, վարչապետ Փաշինյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ տեղի ունեցող գործընթացը, բանակցությունների վերջին զարգացումներն ու հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումները: Վարչապետն ընդգծել է` Հայաստանն ակնկալում է, որ տեղի ունեցող քննարկումների արդյունքում հնարավոր կլինի պայմանագրի նախագծի բոլոր կետերի շուրջ հասնել համաձայնության և արդյունքում ստորագրել խաղաղության պայմանագիր: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, դրա նպատակներին ու սկզբունքներին: Ռումեն Ռադևը կարևորել է տեղի ունեցող գործընթացը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովումը: Բուլղարիայի նախագահը նաև տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման հույս է հայտնել և ողջունել այդ ուղղությամբ ՀՀ Կառավարության նախաձեռնողական քայլերը: Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստան-ԵՄ համագործակցության շուրջ:Ավելին20:5307.11.24 -
Հասարակական350 հայկական բեռնատար է սպասում Վերին Լարսի անցակետումՀյուսիսային Օսիայի «Վերին Լարս» անցակետով ռուս-վրացական սահմանն անցնելու համար էլեկտրոնային հերթում գտնվող բեռնատարների մեկ երրորդը հայկական է, հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն՝ վկայակոչելով Հյուսիսային Օսիայի Ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի տվյալները։Ավելին20:4507.11.24 -
Զինված ուժերՔննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերՆոյեմբերի 5-6-ը աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարության շտաբի պետի տեղակալ, փոխծովակալ Գունշտեյն Բրուասդալի (Նորվեգիա) գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի ու ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցեր: ՆԱՏՕ-ական կողմին ներկայացվել է Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումների ընթացքը: Հայաստան այցի շրջանակում փոխծովակալ Բրուասդալի գլխավորած պատվիրակությունն այցելել է ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա և խաղաղապահ ուժերի բրիգադ:Ավելին20:3507.11.24 -
ՀայլուրՀայլուր 20։30 Ռուսների ուժգին գրոհները ուկրաինական ճակատում. Թրամփը խառնո՞ւմ է Եվրոպայի պլաններըՀայլուր 20։30 Ռուսների ուժգին գրոհները ուկրաինական ճակատում. Թրամփը խառնո՞ւմ է Եվրոպայի պլաններըԱվելին20:3007.11.24 -
ՔաղաքականՓաշինյանը Սլովակիայի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ: Հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից: Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր: Մասնավորապես, վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին և վերջին զարգացումներին` շեշտելով ՀՀ Կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին: Միաժամանակ, վարչապետը Սլովակիայի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները` միտված տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը: Ռոբերտ Ֆիցոն Սլովակիայի աջակցությունն է հայտնել խաղաղությանն ուղղված ՀՀ Կառավարության ջանքերին, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների շուրջ: Այս համատեքստում, կողմերը կարևորել են վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը:Ավելին20:2407.11.24 -
ՄիջազգայինԶելենսկին հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ․ ի՞նչ են քննարկելՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում շնորհավորել է նրան պատմական և համոզիչ հաղթանակի կապակցությամբ։ Զելենսկին ընդգծել է, որ այս հաջողությունը հնարավոր դարձավ Թրամփի տպավորիչ նախընտրական արշավի շնորհիվ: «Ես շնորհավորեցի նախագահ Թրամփին նրա պատմական և համոզիչ հաղթանակի կապակցությամբ։ Նա կարողացավ այս հաջողությունը գրանցել իր ապշեցուցիչ ընտրարշավի շնորհիվ։ Գնահատանքի խոսքեր ասացի նաև նրա ընտանիքին և թիմին՝ իրենց հիանալի աշխատանքի համար»,- «X» իր էջում հայտարարել է Զելենսկին։ Կողմերը պայմանավորվել են շարունակել ամուր և արդյունավետ երկխոսությունը՝ խթանելով համագործակցությունը։ Զելենսկին ընդգծել է ԱՄՆ ուժեղ և վստահ առաջնորդության կարևորությունը՝ ապահովելու խաղաղություն և արդար աշխարհ։Ավելին20:1307.11.24 -
ՀասարակականԿոտայքում բախվել են բետոնախառնիչն ու «KamAZ»-ը. կան տուժածներԱյսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում Աբովյան-Ձորաղբյուր ավտոճանապարհին՝ Արտաշատի խճուղում՝ «Խնոցի» ռեստորանային համալիրի մոտ բախվել են «KamAZ» մակնիշի ավտոմեքենան և «Shacman» մակնիշի բետոնախառնիչը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «KamAZ»-ը կողաշրջվել է՝ մասամբ փակելով գյուղամիջյան ճանապարհահատվածը՝ բախվելով գազատար խողովակների հենասյուներին, կոտրելով դրանցից մի քանիսը: Մինչ փրկարարները աշխատանքներ էին կատարում վարորդին ավտոմեքենայից դուրս բերելու ուղղությամբ, «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները մի քանի անգամ բուժօգնություն ցուցաբերեցին վարորդին: Վերջինը տեղափոխվեց Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ոստիկաններն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը:Ավելին20:0207.11.24