Լրահոս
2024-11-08
-
ՀասարակականՎերին Խոտանանում փրկարարները քարշակել են բեռնատարը․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել էՆոյեմբերի 8-ին, ժամը 05:16-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի վերջնամասում բեռնատար ավտոմեքենան երթևեկելի հատվածում ընդունել է մկրատաձև դիրք, ինչի հետևանքով ճանապարհահատվածը երկկողմանի փակ է. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Ավելին10:4208.11.24 -
ՀասարակականՆոր Հայկ է ծնվել Ազատի զինվորական կացարանում ողբերգական հրդեհի հետևանքով զոհված զինվորի ընտանիքումԿիրակոսյանների ընտանիքում նոր Հայկ է ծնվել: Ազատի զինվորական կացարանում տեղի ունեցած ողբերգության հետևանքով զոհված զինվորի ընտանիքում փոքրիկի ծնունդը մեղմել է որդեկորույս ծնողների մեծ վիշտը:Ավելին10:2508.11.24 -
Մամուլի տեսությունՔՊ-ում կարծում են, որ Քյարամյանը չպետք է անպատիժ մնա․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Թեեւ Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթ փակ նիստում սաստել է կուսակիցներին՝ հորդորելով այլեւս չխոսել հայտնի լսումներից ու Արգիշտի Քյարամյանին պատժելուց, սակայն ՔՊ ներքին զրույցների թեման շարունակում է մնալ Քյարամյանին պատասխանատվության ենթարկելու պահանջը։Ավելին10:1808.11.24 -
Մամուլի տեսությունՊՆ առանցքային պաշտոնները թափուր են․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Մեկ տարուց ավելի է, ինչ Հայաստանի գլխավոր զինկոմի պաշտոնը թափուր է՝ ԺՊ-ն Արեն Սարգսյանն է։ Նախկին պետ Արմեն Ավթանդիլյանին պաշտոնից ազատել են անցած տարվա օգոստոսին։ Շուրջ 2 ամիս թափուր է նաեւ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը. Սասուն Բադասյանին պաշտոնից ազատելուց 2 ամիս է անցել, սակայն այն չի համալրվել: Անցած շաբաթ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին Գեղամ Մանուկյանը հարց ուղղեց` ինչո՞ւ չեն համալրվում, բայց հստակ պատասխան չստացավ։Ավելին10:1308.11.24 -
Մամուլի տեսությունԱրտակարգ ռեժիմի դրույթը արժանացել է օտարերկրյա դեսպանների ուշադրությանը․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության նախաձեռնած՝ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների փաթեթում ընդգրկված որոշ աղմկահարույց դրույթներ, մեր տեղեկություններով, արժանացել են նաեւ օտարերկրյա որոշ դեսպանների ուշադրությանը, որոնք թեպետ անվերապահ աջակցում են Փաշինյանին, սակայն որոշ շրջանակներում կարծիք են հայտնել, որ նման խայտառակ, հակաժողովրդավարական փոփոխություններն անթույլատրելի են։ Խոսքը քվեարկությունից հետո՝ մինչեւ ընտրությունների արդյունքների վերաբերյալ արձանագրություն կազմելը, արտակարգ դրություն հայտարարելու եւ դրա hիման վրա ընտրական գործընթացը չեղարկելու` նոր քվեարկություն նշանակելու մասին է, որի իրավունքը, ըստ նախագծի, ստանում է գործող վարչապետը։Ավելին10:0808.11.24 -
Մամուլի տեսություն30 օր՝ կաշառքի գործը «մոռացության տալու» համար․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազությունն ուղիներ է որոնում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին կոռուպցիոն գործից «մաքրելու» համար:Ավելին10:0408.11.24 -
ՀասարակականԵրևանում բախվել են 2 «Mercedes». կա տուժածՆոյեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:20-ի սահմաններում Չեխով և Շևչենկո փողոցների խաչմերուկում բախվել է 2 «Mercedes»։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը և ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։Ավելին10:0008.11.24 -
Մամուլի տեսությունՈ՞վ է Գլխավոր դատախազի տեղակալի ենթադրյալ թեկնածուն․ «Ժողովուրդ»Ավոյանն ավելի վաղ զբաղեցրել է կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնը: Ըստ դատախազությունում տարածված լուրերի՝ նրա ազատումը պատահական չի եղել:Ավելին09:5508.11.24 -
Մամուլի տեսությունԳյումրու ավագանիում այսօր թեժ է լինելու. «Ժողովուրդ»Այսօր ՀՀ երկրորդ քաղաքի ավագանին նոր համայնքապետի ընտրության օրակարգով նիստ է հրավիրել:Ավելին09:5008.11.24 -
ՍպորտԱմեն ինչ ավարտվել է, ես չեմ վերադառնա հավաքական․ ԳրիզմանՄադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը հայտարարել է, որ չի վերադառնա Ֆրանսիայի հավաքական։ «Ամեն ինչ ավարտվել է, ես չեմ վերադառնա հավաքական: Սա իմպուլսիվ որոշում չէր»,- Armsport-ի փոխանցմամբ՝ մեջբերում է Գրիզմանի խոսքերը GFNF-ն։ Սեպտեմբերին 33-ամյա ֆուտբոլիստը հայտարարեց ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին։ Հայտարարությունը հնչել է Դիդյե Դեշամի՝ թիմի կազմը հոկտեմբերյան հավաքի համար հրապարակելուց առաջ:Ավելին09:4508.11.24 -
ՀասարակականՈ՞ր հասցեներում ջուր չի լինիԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին09:3008.11.24 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՕրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։Ավելին09:2508.11.24 -
ՔաղաքականԱռաջարկվում է հաստատել ՀՀ օրհներգի կարճ և միասնական տարբերակը. ինչ փոփոխություններ են նախատեսվումԱզգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Ղազարյանը նախաձեռնել են Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին օրենքում փոփոխություններ, որոնք ուղղված են օրհներգի միասնական և կարճ տարբերակների հաստատմանը։ Նախագիծը շրջանառության մեջ է Ազգային ժողովի կայքէջում։ Նախագծի նպատակն է սահմանել օրհներգի կատարման միասնական, պաշտոնական ձայնագրությունը, որը կօգտագործվի միջազգային մարզական, մշակութային և այլ միջոցառումների ժամանակ։ Այս փոփոխությունը կբացառի ներկայումս առկա տարբերակները՝ ապահովելով հստակություն և միասնականություն։ Նախագծում առանձնահատուկ կարևորություն է տրվում օրհներգի կարճ խմբագրությամբ տարբերակին, որն օգտակար կլինի այն միջոցառումներում, որտեղ անհրաժեշտ է պահպանել ժամանակի սահմանափակումները։ Օրինագիծը կառավարությանը լիազորում է պաշտոնապես հաստատել կարճ տարբերակը՝ այն համապատասխանեցնելով օրհներգի երաժշտության և տեքստի պաշտոնական տարբերակին։ Նախագծով նախատեսվում է նաև փոփոխություն կատարել օրհներգի տեքստում, որով այն կավարտվի հետևյալ քառատողով՝ «Նայիր նրան՝ երեք գույնով Նվիրական մեկ նշան, Թող փողփողի թշնամու դեմ, Թող միշտ պանծա Հայաստան»։ Այսպիսով, պատգամավորները առաջարկում են հանել հետևյալ քառատողը՝ «Ամենայն տեղ մահը մի է, Մարդ մի անգամ պիտ մեռնի, Բայց երանի, որ յուր ազգի Ազատության կզոհվի»։ Նշվում է, որ այս տարբերակը արդեն կիրառվել է որոշ միջոցառումների ժամանակ և դրական ընդունելություն է գտել հանրության կողմից։ Նախաձեռնությունը հնարավորություն կտա հստակեցնել օրհներգի պաշտոնական տարբերակի և դրա կարճ տարբերակի օգտագործման դեպքերը՝ ավելի հստակ սահմանելով ազգային խորհրդանիշի կիրառման կարգը։Ավելին00:0508.11.24
2024-11-07
-
ՀասարակականՈրոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին23:5707.11.24 -
Ժամանց1-1,5 մլն դոլար. Sotheby’s-ը կպչուն ժապավենով պատին ամրացված բանանով ինստալյացիան աճուրդի կհանիԻտալացի նկարիչ Մաուրիցիո Կատելանի աղմկահարույց ինստալյացիան՝ կպչուն ժապավենով պատին ամրացված բանանը, Նյու Յորքում կհանվի աճուրդի և կարող է վաճառվել 1,5 մլն դոլարով, Tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է The Guardian-ը: Հեղինակավոր Sotheby’s աճուրդի տունը վաճառքը կկազմակերպի նոյեմբերի 20-ին՝ ենթադրաբար 1-1,5 մլն դոլար գնով: Գնորդը կստանա բանան, կպչուն ժապավենի մի գլանակ, իսկության վկայագիր և ինստալյացիայի տեղադրման հրահանգներ: Կատելանի այս գործն առաջին անգամ ներկայացվել էր 2019-ին Մայամիում Art Basel ժամանակակից արվեստի ցուցահանդեսի շրջանակում: Այն ժամանակ Կատելանը խոստովանել էր, որ բանանը գնել է 30 ցենտով. ավելի ուշ ինստալյացիան վաճառվել էր 120,000 դոլարով՝ միջազգային մամուլում բուռն քննարկումներ առաջացնելով ժամանակակից արվեստի ընկալման և արժևորման մասին:Ավելին23:4407.11.24 -
ՀասարակականԵրևանում՝ «Վստրեչի» կամրջի տակ գտնվող տնակում, խոշոր հրդեհ է բռնկվել. կա վիրավորՆոյեմբերի 6-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Էրեբունու բաժնում տեղեկություններ են ստացվել, որ ժողովրդին հայտնի «Վստրեչի» կամրջի տակ հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մի քանի րոպե անց նմանատիպ ահազանգ է ստացվում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն։ Ժամանում են նաև Երևանի թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Պարզվում է, որ հրդեհ է բռնկվել կամրջի տակ գտնվող փայտե տնակում, իսկ հրդեհի հետևանքով մի քաղաքացի ձեռքի հատվածում տարբեր աստիճանի այրվածքներ է ստացել և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից տեղում բուժօգնություն է ստացել, ապա պարեկների, փրկարարների օգնությամբ նրան պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, որից հետո նրան տեղափոխել են Այրվածքաբանության ազգային կենտրոն։Ավելին23:3807.11.24 -
ԻրավականՍյունիքում ծեծի է ենթարկվել «Մարիլա» ՍՊԸ-ի տնօրենը․ նրա վիճակը գնահատվում է ծանր․ կան ձերբակալվածներՀոկտեմբերի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «գլխուղեղի վնասվածք» ախտորոշմամբ «Կապան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետևանքով, հայտնում է Shamshyan.com-ը։ Տեղում պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Սյունիքի մարզի բնակիչ 63-ամյա Ալյոշա Մ․-ն է։ Ոստիկանների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ Ալյոշա Մ․-ն և վերջինիս վարորդ, Սյունիքի մարզի բնակիչ 49-ամյա Արման Մ․-ն հոկտեմբերի 30-ին ժամը 13։00-ին, Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի «Ֆուդ կորտ» սննդի կետում վիճաբանել են Սյունիքի մարզի բնակիչ 31-ամյա Անդրանիկ Փ․-ի հետ, որից հետո վերջինս Սյունիքի մարզի բնակիչներ 31-ամյա Դավիթ Մ․-ի և 29-ամյա Արթուր Ա․-ի հետ նույն օրը ժամը 17։00-ի սահմաններում Կապան քաղաքի Գործարանային փողոցում գործող «Մարիլա» ՍՊ ընկերության դիմաց Ալյոշա Մ․-ին դուրս են կանչել ընկերության մուտքի ուղեփակոցի մոտ, ընկերության աշխատակիցների ներկայությամբ վիճաբանել են նրա հետ, սեռական բնույթի հայհոյանքներ տվել, որի ընթացքում Անդրանիկ Փ․-ն մի քանի անգամ հարվածել է Ալյոշա Մ․-ին, իսկ Դավիթ Մ․-ի կողմից Ալյոշա Մ․-ին հարվածելու արդյունքում վերջինս ընկել է գետնին և գլխով հարվածել քարին: Արդեն նոյեմբերի 1-ի առավոտյան ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների կողմից Անդրանիկ Փ․-ն և Դավիթ Մ․-ն հայտնաբերվել և տեղափոխվել են ոստիկանություն: Ըստ բժշկի՝ Ալյոշա Մ-ն ունի գանգոսկրի կոտրվածք և վիճակը գնահատվում է ծանր: Դեպքի փաստով ոստիկանության Կապանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ալյոշա Մ․-ն «Մարիլա» ՍՊԸ-ի տնօրենն է։Ավելին23:2607.11.24 -
Քաղաքական«Նոր ռեկորդ ենք գրանցել»․ Հայկ ՄարությանՍիրելի երեւանցիներ, այսօր միասին նոր ռեկորդ ենք գրանցել։ Այս մասին հայտնում է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։ ««Մեր առավելագույնը 100 դրամ» նախաձեռնության շրջանակներում տրանսպորտի թանկացման դեմ իր ստորագրություն է դրել ևս 4420 մարդ։ Այսպիսով, ստորագրահավաքի երեք օրերի ընթացքում ունենք արդեն 11 հազար 315 ստորագրություն։ Շարունակում ենք նույն տեմպով, վաղն առավոտվանից սպասեք մեզ Երևանի փողոցերում։ Միացեք մեզ, որպեսզի տրանսպորտը չթանկանա եւ 100 դրամ վճարելու հնարավորություն ունենանք։ Հարցերի համար չենք մոռանում զանգել 094 19 99 55 համարով»,-նշել է նա։Ավելին23:1707.11.24 -
ՀասարակականՁորաղբյուր գյուղի կամրջին բեռնատարներ են բախվել. կա տուժածՆոյեմբերի 7-ին՝ ժամը 17։10-ին, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու բեռնատար ավտոմեքենա, կա արգելափակված քաղաքացի. առկա է վառելիքի արտահոսք: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ բախվել են KamAZ (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1990 թ․) և Shacman (վարորդ՝ Ս. Հ., ծնված 1958 թ․) մակնիշների բեռնատարները․ KamAZ մակնիշի բեռնատարը կողաշրջվել է և առկա է վառելիքի արտահոսք։ Փրկարարները KamAZ մակնիշի բեռնատարի վարորդին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:Ավելին23:0707.11.24 -
ՀայաստանՎստահ ենք՝ առաջնորդողի դեր կունենաք արդարությամբ խաղաղության հաստատման մեջ․ Արամ Ա-ն՝ ԹրամփինԱրամ Ա Վեհափառ Հայրապետը շնորհավորական նամակ է ուղղել Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ․ «Նորին Վսեմութիւն Տանըլտ Թրամփ Ընտրեալ Նախագահ Ամերիկայի Միացեալ Նահանգներու Սիրելի՛ Պրն. Նախագահ, Անհուն ուրախութեամբ կ՚ողջունենք Ձեզ, որպէս ընտրեալ նախագահ Ամերիկայի Միացեալ Նահանգներու: Ջերմօրէն կը շնորհաւորենք Ձեր ընտրութիւնը, որ վստահաբար խոստմնալից էջ մը պիտի բանայ Միացեալ Նահանգներու պատմութեան մէջ: Արդարեւ, դուք Ձեր պատասխանատուութիւնը կը ստանձնէք աշխարհի պատմութեան ճակատագրական մէկ հանգրուանին: Վստահ ենք, որ ահաւոր տագնապներով եւ մարդկային իրաւանց բռնաբարումներով լեցուն աշխարհին մէջ, դուք առաջնորդողի դեր պիտի ունենաք՝ արդարութեան վրայ հիմնուած խաղաղութեան հաստատումին ու մարդկային իրաւանց պաշտպանութեան ու ճանաչման մէջ: Նաեւ վստահ ենք, որ դուք Ձեր ունեցած հարուստ փորձառութեամբ, ուժեղ ղեկավարութեամբ եւ միջազգային լայն կապերով պիտի կարենաք ամուր հաւատքով ու քաջութեամբ դիմագրաւել մարդկութիւնը յուզող տագնապները: Վստահ կրնաք ըլլալ, Պրն. Նախագահ, մեր ամուր բարեկամութեան: Կ՚աղօթենք առ Աստուած, որ զօրացնէ ու առաջնորդէ Ձեզ՝ Ձեր պատասխանատուութեան ու առաքելութեան մէջ: Աղօթարար՝ ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ»։Ավելին22:5807.11.24