Լրահոս

2024-12-13
  • Img default alt hy
    Հասարակական
    Լարսը փակվեց նաև մարդատար ավտոմեքենաների համար
    Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը  եղանակային պայմանների պատճառով փակվել էր բեռնատարների համար։ Այժմ այն փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների հաամար։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ ՓԾ-ն։
    19:15
    13.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գոռ Աբրահամյանն ազատվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից
    Գոռ Աբրահամյանը ազատվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից։ Սոցցանցի իր էջում Աբրահամյանը գրել է․
    19:02
    13.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գեղարքունիքում բախվել են Մարտունու շտապօգնության մեքենան ու «Mercedes»-ը. 3 վիրավորներից մեկը բուժքույրն է
    Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Չկալովկա գյուղի վարչական տարածքում բախվել են շտապօգնության «Hiace» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:
    18:58
    13.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 397 դրամ:
    18:45
    13.12.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 18։30 Թուրքեր են մտել, ասացին, չեն գտնում. ի՞նչ են պատմում Ռանչպարում
    Հայլուր 18։30 Թուրքեր են մտել, ասացին, չեն գտնում. ի՞նչ են պատմում Ռանչպարում
    18:30
    13.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քաղցրաշեն-Նարեկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ
    Դեկտեմբերի 13-ին, ժամը 09:24-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաղցրաշեն-Նարեկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա. ավտոմեքենաներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
    18:15
    13.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կոտայքի պարեկներն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
    Կոտայքի մարզի պարեկները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժին են տեղափոխել 24-ամյա մի երիտասարդի։
    18:01
    13.12.24
    Ավելին
  • Հասարակական
    Բենզինը լցրել էր վրեն, որ իրեն վառի. մեկ տոննա միս են տարել, մարդկանց ձերբակալել՝ Գումի շուկայում
    Երևանի Գումի շուկայում այսօր լուսադեմին ընդհարումներ են եղել կարմիր բերետավորների և մսավաճառների միջև: Դրությունը լարվել է, երբ իրավապահները սկսել են առգրավել այն մսերը, որոնք սպանդանոցային մորթի մասին փաստաթղթեր չեն ունեցել: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցներն այսօր ոստիկանների ուղեկցությամբ էին գնացել մսի կրպակներում ստուգումներ անցկացնելու: Մսավաճառների հավաստիացմամբ՝ ամբողջ տարին որևէ ստուգող չի այցելում իրենց և միայն Ամանորի շեմին են գալիս՝ իրենց զրկելու օրվա հաց վաստակելու հնարավորությունից, իսկ սպանդանոցային մորթի փաստաթղթեր չունեն, որովհետև իրենց բնակավայրերում սպանդանոցներ չկան:
    17:50
    13.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մշակույթ
    Հայաստանի վիշապաքարերը՝ համաշխարհային ժառանգություն. ներկայացվել է զեկույց
    Հայաստանը մասնակցել է «ԱՊՀ երկրների համաշխարհային ժառանգություն» 9-րդ միջազգային առցանց համագումարին, որը կազմակերպվել էր Ռուսաստանի Դաշնության Դ․ Ս․ Լիխաչովի անվան մշակութային և բնության ժառանգության ռուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի կողմից։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
    17:44
    13.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բուք և մերկասառույց. իրավիճակը՝ ճանապարհներին
    Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Ախուրյանի, Գավառի, Մարտունիի, Ճամբարակի, Դիլիջանի, Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։
    17:30
    13.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Նաիրի ինշուրանս»-ն արդեն ունի կորպորատիվ կայունության միջազգային գնահատական
    Արդեն տեւական ժամանակ է՝ ՆԱԻՐԻՆ նախաձեռնել է համալիր փոփոխություններ, որոնց մեծ բաժինը վերաբերում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը։ Այս տարի ՆԱԻՐԻՆ դիմել է S&P Global ընկերությանը՝ կորպորատիվ կայունության գնահատման համար։ Գնահատումն արվում է՝ հաշվի առնելով ընկերության գործունեությունն ESG խնդիրների լուծման համար՝ կառավարման, բնապահպանության եւ սոցիալական ուղղվածությամբ։ «Ուրախությամբ հայտնում ենք, որ ՆԱԻՐԻՆ արդեն ունի գնահատական, ինչը հիմք է ընկերության համար շարունակելու համալիր փոփոխություններն այս ուղղությամբ ու ձգտելու ESG հեղինակավոր սերտիֆիկացմանը։ Նշենք, որ սոցիալական պատասխանատվությունը ՆԱԻՐԻԻ զարգացման ռազմավարության կարեւորագույն բաղադրիչն է։ Այս տարի ընկերությունը նախաձեռնեց խոշոր, մասշտաբային ու երկարատեւ կրթական ներդրման ծրագիր՝ ուսման վարձավճարն ամբողջովին փոխհատուցող կրթաթոշակ սահմանելով Հայաստանի առաջատար երեք բուհերի ֆինանսատնտեսագիտական ֆակուլտետների համար։ Տարվա ընթացքում էլ ընկերությունը կանգնեց տարբեր կրթական նախաձեռնությունների կողքին՝ հավատարիմ լինելով սկզբունքին՝ «կրթությունն է ապահով եւ բարեկեցիկ ապագայի հիմքը»։ Ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերում հատուկ տեղ է հատկացված առողջ ապրելակերպին ու հաշմանդամային սպորտը խրախուսող ծրագրերին աջակցությանը։ Դեռ նախորդ տարվանից ընկերությունը նաեւ կարեւոր քայլեր է նախաձեռնել՝ «կանաչ արշավի» շրջանակներում՝ անցում կատարելով մաքուր փոխադրամիջոցներին, աղբի տեսակավորմանը, հոգ տանելով կենդանիների եւ բնության մասին։ ՆԱԻՐԻՈՒՄ վստահ են՝ առաջատար եւ հաջողակ ընկերությունները պետք է սոցիալական պատասխանատվություն դրսեւորեն, իրենց ներդրումն ունենան երկրի, պետության, հասարակության, միջավայրի զարգացման, բարեփոխման, տարբեր խնդիրների լուծման ճանապարհին», - ասված է ընկերության հաղորդագրության մեջ:
    17:12
    13.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արարատ Միրզոյանը շնորհավորել է Լիտվայի նորանշանակ արտգործնախարար Կեստուտիս Բուդրիսին
    Սրտանց շնորհավորում եմ Լիտվայի նորանշանակ արտգործնախարար Կեստուտիս Բուդրիսին՝ X-ի իր միկրոբլոգում գրել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը: «Ուրախ եմ՝ շարունակելու համատեղ աշխատանքը Հայաստան-Լիտվա հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ, որոնք որակական նոր մակարդակի բարձրացվեցին ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ԵՄ-ի և նորդիկ-բալթյան ութնյակի հետ: Ակնկալում եմ շուտով սկսել մեր շփումները»,- նշել է Միրզոյանը: Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարարը շնորհակալություն էր հայտնել Լիտվայի նախկին արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսին և բարձր գնահատել նրա աջակցությունը Հայաստանին:
    17:01
    13.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բախվել են «Dodge»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 2 վիրավոր
    Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Աշտարակ-Վաղարշապատ ավտոճանապարհի Կարին գյուղի վարչական տարածքում բախվել են «Dodge» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները:  
    16:52
    13.12.24
    Ավելին
  • Միջազգային
    Դուք տառապում եք ձեր ռեժիմի տակ. Իրանի ժողովրդին ուղերձ է հղել թշնամին
    Գազան հրթիռակոծող Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խաղաղության տեսաուղերձով է դիմել Իրանի ժողովրդին և ասել, որ Սիրիայում Ասադի կառավարության տապալումից հետո Իրանի ժողովրդի հետ խաղաղություն է ուզում: Մինչ այդ նա քննադատել է Իրանին՝ Գազայում ՀԱՄԱՍ-ին և Լիբանանում Հեզբոլլահին աջակցելու համար՝ մեղադրելով Իրանի կառավարությանը արտաքին շահերը ժողովրդից գերադասելու համար: Նեթանյահուի համոզմամբ՝ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները «այլ երկրներ նվաճելու» և ամբողջ աշխարհի վրա «ֆունդամենտալիստական բռնակալություն պարտադրելու» Իրանի ցանկության հետևանքն են: Նա կոչ է արել իրանցիներին չվախենալ և պայքարել այդ ռեժիմի դեմ:
    16:39
    13.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Աբովյանում 40-ամյա տղամարդը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակահարել է 19-ամյա երիտասարդի
    Դեկտեմբերի 12-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 19-ամյա երիտասարդ:
    16:21
    13.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Այսօր մահացած 13-ամյա աղջկա տատը մեղադրում է երեխայի մորը. մանրամասներ
    Այսօր մահացած 13-ամյա աղջկա տատը մեղադրում է մորը: Նրա պնդմամբ, մայրը պարբերաբար ծեծի է ենթարկել երեխաներին՝ սպառնալով, որ կսպանի նրանց: Այս մասին կինը պատմել է ArmLur-ին:
    16:10
    13.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Նորատուսցի տղամարդու մեքենայում ապօրինի որսած սիգ տեսակի ձուկ է հայտնաբերվել
    Գեղարքունիքի մարզի պարեկները դեկտեմբերի 10-ին, ժամը 22-ի սահմաններում, Երանոս գյուղի Երևանյան խճուղում ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2107» մակնիշի մի մեքենա: Ստուգման ընթացքում պարեկները մեքենայի սրահի տեսանելի մասում նկատել են սիգ տեսակի ձկներով երկու պոլիէթիլենային տոպրակ:
    15:58
    13.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Աշտարակ-Վաղարշապատ ճանապարհին բախվել են ՀՀ ՊՆ համարանիշներով «UAZ Patriot»-ն ու 2 «Opel». 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
    Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:10-ի սահմաններում Աշտարակ-Վաղարշապատ ավտոճանապարհին՝ Կարին և Սասունիկ գյուղերի ճանապարհին, բախվել են «UAZ Patriot» և 2 «Opel» մակնիշի ավտոմեքենաները:
    15:44
    13.12.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 15։30 Թռել ու հասել է Մոսկվա Փաշինյանը. Պուտինի հետ հանդիպում նախատեսված չէ
    Հայլուր 15։30 Թռել ու հասել է Մոսկվա Փաշինյանը. Պուտինի հետ հանդիպում նախատեսված չէ
    15:30
    13.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    ՄՊՀ-ն ընդհանուր ավելի քան 1 մլրդ դրամով տուգանել է բենզին իրացնող 4 խոշոր ընկերության
    Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2024 թվականի դեկտեմբերի 10-ին «Սի Փի Էս Էներջի Գրուպ», «Ֆլեշ», «Մեգա Թրեյդ» ընկերությունների, ««Մաքս Օիլ» ու «Կամօյլ» ընկերություններ» անձանց խմբի նկատմամբ կիրառել է համապատասխանաբար 392 484 000, 324 110 000, 206 223 000 և 155 546 000 ՀՀ դրամի չափով տուգանք՝ բենզինի իրացման ոլորտում հակամրցակցային համաձայնության համար։
    15:19
    13.12.24
    Ավելին