Լրահոս
2024-12-26
-
ԻրավականՋրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը կալանավորվել է․ News.amՀակակոռուպցիոն կոմիտեից մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ քննվող քրեական վարույթի շրջանակում ջրային կոմիտեի նախկին նախագահն ունի մեղադրյալի կարգավիճակ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանք։Ավելին12:1026.12.24 -
ՀասարակականԵրևանում բախվել են «Chrysler»-ը, «BMW»-ն և «Toyota»-ն. մանրամասներԱյսօր՝ դեկտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։00-ի սահմաններում Գայի պողոտա և Մոլդովական փողոցի խաչմերուկում բախվել են «Chrysler», «BMW» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը։Ավելին12:0026.12.24 -
ՔաղաքականՓաշինյանը մտադիր է տեսակապով մասնակցել ԵԱՏՄ գագաթնաժողովինՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում մոտ ավելի վաղ կորոնավիրուս էր հայտնաբերվել, նախատեսում է տեսակապով մասնակցել Լենինգրադի մարզում ԵԱՏՄ գագաթնաժողովին: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է գագաթնաժողովի հարթակի աղբյուրը։ «Փաշինյանի մասնակցությունը սպասվում է տեսակապի միջոցով», — ասել է գործակալության զրուցակիցը: Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ կորոնավիրուսի իր թեստը դրական է եկել, ուստի նա կաշխատի սահմանափակումներով:Ավելին11:5726.12.24 -
Մամուլի տեսությունԶՈՒ թիկունքի վարչության պետ Արամ Պողոսյանը կազատվի աշխատանքից․ «Հրապարակ»ԶՈւ թիկունքի վարչության պետ Արամ Պողոսյանն առաջիկա օրերին կազատվի աշխատանքից։ «Հրապարակի» հետ զրույցում Արամ Պողոսյանը հաստատեց, որ պատրաստվում է հեռանալ զբաղեցրած պաշտոնից, սակայն ասաց, որ դա իր որոշումն է, ոչ թե Սուրեն Պապիկյանի։ «Պատճառ չկա։ Ուղղակի երկարամյա կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու համար եմ դուրս գալիս։ Ես համարյա 30 տարվա ծառայության ստաժ ունեմ, որոշել եմ դուրս գալ։ Այս պահին ես դրա իրավունքն ունեմ»։Ավելին11:5126.12.24 -
ՄիջազգայինԿանխվել է ՌԴ ՊՆ ղեկավարներից մեկի նկատմամբ պլանավորված մահափորձը․ 4 հոգի ձերբակալվել էՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է, որ կանխել է ՌԴ ՊՆ ղեկավարներից մեկի նկատմամբ մահափորձը և ձերբակալել 4 կասկածյալի։ «Կիևի հատուկ ծառայությունների գործակալը ժամանել է Ռուսաստան՝ սպանելու ՌԴ ՊՆ ղեկավարներից մեկին։ Ուկրաինայի հատուկ ծառայությունները պլանավորում էին հեռակառավարման միջոցով պայթեցնել իրենց գործակալի կողմից ՊՆ ղեկավարներից մեկի մեքենայի տակ տեղադրված ռումբը»,- ասված է հաղորդագրության մեջ։Ավելին11:4526.12.24 -
Մամուլի տեսությունԵրկու նորություն ձկնորսների համար. մեկը լավ, մյուսը վատ. «Ժողովուրդ»Թեեւ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «եկել է Սևանի սիգ ձկնատեսակի հետ հարաբերությունները պարզելու ժամանակը», այնուամենայնիվ, դեռ ոչինչ չի պարզվել: Ամեն ինչ առաջվանն է կրկին:Ավելին11:3026.12.24 -
ԻրավականԵրևանում ոչ սթափ վարորդը փորձել է կաշառք տալ պարեկին (տեսանյութ)Մայրաքաղաքի պարեկները դեկտեմբերի 18-ի գիշերը, ժամը 2-ի սահմաններում, Արցախի պողոտայում կանգնեցրել են «Ֆորդ» մակնիշի մեքենա: Ստուգման ժամանակ պարեկները նկատել են, որ վարորդը սթափ չէ: Իր սթափությունը չստուգելու և իրավախախտումը չարձանագրելու համար ուղևորը բացել է պարեկային մեքենայի դուռը և փոխանցման տուփի մոտ, որպես կաշառք, նետել 20 հազարանոց թղթադրամ: 35-ամյա ուղևորը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին: Նման դեպք է արձանագրվել նաև դեկտեմբերի 25-ի լուսադեմին։ Իրավախախտումը չարձանագրելու համար «Ակուրայի» վարորդը պարեկներին երեք հազար դրամ կաշառք է առաջարկել։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե:Ավելին11:1526.12.24 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․95 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4 դրամ:Ավելին11:0026.12.24 -
Մամուլի տեսությունՑեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ․ «Փաստ»Ցեմենտի հիմնական ներմուծումն իրականացվում է Իրանից: Մեկ տոննա իրանական ցեմենտի գինը Հայաստանի սահմանին տատանվում է 25-30 ԱՄՆ դոլարի սահմաններում, մաքսատուրքը՝ 0,9-1 ԱՄՆ դոլար, իսկ Հայաստանի տարածքում տեղափոխումը՝ մոտ 30 ԱՄՆ դոլար։ Արդյունքում իրանական ցեմենտի ինքնարժեքը Երևանում կազմում է մոտ 61-62 ԱՄՆ դոլար (24 հազար դրամ): Այս հանգամանքներից ելնելով՝ ներմուծվող իրանական ցեմենտը տեղական արտադրողների համար մրցակցային լուրջ խնդիրներ է առաջ բերել տեղական շուկայում: Ներմուծման նման պայմաններում ցեմենտ արտադրող տեղական ընկերությունները (չդիմանալով ներմուծվող ցեմենտի մրցակցությանը և նվազեցնելով վաճառքները) կարող են հայտնվել ծանր ֆինանսական վիճակում և կանգնել ընդհուպ մինչև արտադրական գործունեության դադարեցման վտանգի առջև։ Իսկ ցեմենտ արտադրող երկրից ցեմենտ ներմուծող երկիր դառնալու փաստը կարող է հանգեցնել նրան, որ ներմուծող ընկերությունները (չունենալով տեղական արտադրող մրցակիցներ) կարող են կտրուկ բարձրացնել ներմուծվող ցեմենտի գները: Բացի այդ, տեղական արտադրության բացակայության պայմաններում, ցեմենտի տեղական շուկայի ամբողջական պահանջարկի բավարարումը ներմուծման միջոցով իրականացնելու դեպքում նույնպես կարող են առաջանալ խնդիրներ՝ կապված անհրաժեշտ ենթակառուցվածքների թողունակության հետ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրական 100-ից ավելի մեքենա՝ 15 տոննա տարողությամբ, կավելանա մաքսակետերում և ճանապարհներին:Ավելին10:5426.12.24 -
Մամուլի տեսությունՎարդենիսի «ընդդիմադիր» քաղաքապետը ՔՊ մտնելու հայտ է ներկայացրել ու մերժվել. «Հրապարակ»ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի պաշտոնանկության օրը նրա խորհրդական Արամ Մելքոնյանը ևս ազատման դիմում գրեց ու հեռացավ նախարարությունից։ Դավիթ Խուդաթյանի՝ նախարար դառնալուց հետո Մելքոնյանին կանչել են հետ՝ նույն աշխատանքին, սակայն Սանոսյանի ընկերը մերժել է։ Մելքոնյանը մեզ ասաց. «Հետ գնալու առաջարկ եմ ստացել, 5-օրյա ժամկետում իրավունք ունեի դիմումս հետ կանչել, հետ չեմ վերցրել», քանի որ նախընտրում է անձնական բիզնեսներով զբաղվել՝ Վարդենիսում կաթնամթերքի գործարան ունեն, վերջապես ժամանակ ունի ժողովրդի հետ շփվելու։ «Սգո արարողությունների ենք մասնակցում։ Երբ պաշտոնի ես լինում, կտրվում ես այդ ամենից, անգամ՝ բարեկամներից»,- ասաց նա։Ավելին10:5026.12.24 -
ՀասարակականՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները. «Հետք»Պետական վերահսկողական ծառայությունը 2021թ.-ին ուսումնասիրություն է սկսել մի շարք բժշկական կենտրոններում՝ պետական պատվերի ծառայության արդյունավետությունը ստուգելու նպատակով։ Երբ 2021թ. դեկտեմբերին ծառայության ղեկավարի պաշտոնում նշանակվել է Ռոմանոս Պետրոսյանը, ուսումնասիրությունն իրականացնող խմբերի կազմում փոփոխություններ են տեղի ունեցել, գրում է «Հետք»-ը։ «Արմենիա» բժշկական կենտրոնը նույն ծառայության համար միաժամանակ գումարներ է գանձել պետությունից և պետպատվերի շահառուներից։ ՊՎԾ-ն հայտնաբերել է այդ խախտումները, սակայն դրանց միայն մի մասն է ներառվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացված՝ ՊՎԾ տեղեկանքում։ «Արմենիա» ԲԿ-ի բաժնետիրոջ հետ բարեկամական և ազգակցական կապեր ունեցող անձինք ստուգման ժամանակ պատասխանատու պաշտոններ են զբաղեցրել Առողջապահության նախարարությունում և Պետական վերահսկողական ծառայությունում։ ՊՎԾ նախկին աշխատակից Սուսաննա Մուրադյանը «Հետք»-ին պատմել է, թե ինչպես են ԲԿ-ում ուսումնասիրությունների ժամանակ օգտագործվել ընկերական և բարեկամական կապերը, որի հետևանքով փաստաթղթերն ամբողջ ծավալով չեն ուսումնասիրվել։ Քրեական վարույթի ժամանակ էլ հաստատվել է թերի ուսումնասիրություն կատարելու փաստը։ Կորոնավիրուսային համավարակի տարածումից հետո՝ 2021թ․-ին, պետպատվերի շահառու բազմաթիվ քաղաքացիներ չէին կարողանում բժշկական օգնություն ստանալ, քանի որ հիվանդանոցներում նրանց ասում էին, որ պետպատվերը սպառվել է։ Հենց այդ ժամանակ Պետական վերահսկողական ծառայությունը 10 խոշոր բժշկական կենտրոններում ուսումնասիրություն սկսեց՝ պարզելու 2020-2021թթ. պետական պատվերով մատուցված ծառայությունների արդյունավետությունը։ Ուսումնասիրությունը սկսվել էր ՊՎԾ նախկին ղեկավար Տիգրան Ուլիխանյանի պաշտոնավարման ժամանակ։ 2021թ. դեկտեմբերին ՊՎԾ ղեկավար է նշանակվել Ռոմանոս Պետրոսյանը, փոխվել են նաև ՊՎԾ ղեկավարի երկու տեղակալները։ Տեղակալներից մեկը դարձել է Անրի Վարդանյանը։ Հիվանդանոցներում ուսումնասիրությունները որոշ ժամանակով ընդհատվել են։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։Ավելին10:4526.12.24 -
Հասարակական42-ամյա տղամարդը փորձել է նետվել կամրջից. նրա կյանքը հաջողվել է փրկելԱյսօր՝ դեկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Երևան-Արմավիր ավտոճանապարհին գտնվող Մեծամոր քաղաքի սկզբնամսում եղած կամրջից փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելու եղանակով, հայտնում է Shamshyan.com-ը: Ահազանգով ժամանել են նաև «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: Տեղում պարզվել է, որ Արմավիրի մարզի բնակիչ 42-ամյա Մ. Շ.-ն սպառնում է կամրջից իրեն ցած նետել: Մոտ 1 ու կես ժամից ավելի փրկարարները, ոստիկանները, պարեկները, քաղաքացիներն ու այդ տղամարդու հարևաններն ու հարազատները բանակցություններ էին վարում, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին: 1 ու կես ժամ անց հաջողվում է նրան վնասազերծել ու տեղափոխել «Արմավիր» բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինը թե՛ հարազատների, թե՛ իրեն ճանաչողների մոտ գնահատվում է դրական ու բոլորի համար առեղծված է, թե ինչու նա պետք է փորձեր դիմել նման ծայրահեղ քայլի: Նա նախկինում զբաղվել է ավտոմեքենաների ներկրմամբ: Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:Ավելին10:4026.12.24 -
ՀասարակականԱմանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Երևանի մետրոպոլիտենը կգործի հատուկ ռեժիմովԱմանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Երևանի մետրոպոլիտենը կգործի հատուկ ռեժիմով․ աշխատանքային ժամերում կլինեն որոշակի փոփոխություններ՝ մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար ապահովելով առավելագույն հարմարավետություն։ Այս մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից։ Դեկտեմբերի 31-ին մետրոպոլիտենի աշխատանքը կսկսվի ժամը 07:00-ից և կշարունակվի մինչև 2025 թվականի հունվարի 1-ի ժամը 02:00:Ավելին10:3026.12.24 -
ԻրավականՕրենքի խախտմամբ օտարված հողամասը կվերադարձվի Ջրաշեն համայնքին. դատարանը բավարարել է դատախազության հայցը2024 թվականի դեկտեմբերի 23-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը և անվավեր ճանաչել Լոռու մարզի Ջրաշեն համայնքի 2 փողոցի 1/1 հասցեի 0.07 հա մակերեսով հողամասի աճուրդը: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ Որպես գործարքի անվավերության հետևանք՝ Դատարանն անվավեր է ճանաչել Ջրաշեն համայնքի և Գ.Ե.-ի միջև կնքված առուվաճառքի պայմանագիրն ու պարտավորեցրել Գ.Ե.-ին Ջրաշեն համայնքին վերադարձնել վերոնշյալ հողամասը: Հիշեցնենք, որ հայցը դատարան էր ներկայացրել Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2024 թվականի օգոստոսի 26-ին: Հայցի հիմքում դրվել էր այն հանգամանքը, որ աճուրդն իրականացվել է Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների խախտմամբ, քանի որ աճուրդում հաղթող է ճանաչվել տվյալ սակարկությանը մասնակցելու իրավունք չունեցող անձը:Ավելին10:1526.12.24 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին արևմտյան 2-4մ/վ, 28-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։Ավելին10:0026.12.24 -
Մամուլի տեսությունԻնչ կապ ունի Աննա Հակոբյանի ազգականը Սարիկ Մինասյանի ու Կարեն Սարուխանյանի միջեւ ծեծկռտուքի հետ. «Ժողովուրդ»Գյումրիում տեղի ունեցած փրայմերիզից (Ներկուսակցական ընտրություններ) հետո ՔՊ-ի թեկնածուները շարունակում են իրար հետ հաշիվներ պարզել. անգամ ծեծկռտուք է եղել:Ավելին09:4526.12.24 -
Մամուլի տեսությունԴիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել․ «Փաստ»Հողամասերի արժեքը կազմել է համապատասխանաբար 284249 դրամ և 396215 դրամ: Իրականում Թեղուտ գյուղի հողերի շուկայական գինը բավական բարձր է, այսինքն՝ Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից բազմակի էժան գնով երկու հողամաս է օտարել Սուրեն Աղաջանյանին՝ այդ հողամասերի գործառնական նշանակությունը փոփոխելով։ Ի դեպ, սոցցանցայի օգտատերերը նշում են, որ Դիլիջան քաղաքի բնակիչ, 1955 թվականին ծնված Սուրեն Աղաջանյանը Դիլիջան քաղաքի հյուսիսային ծայրին՝ միջպետական ճանապարհի եզրին գտնվող ռեստորանային հայտնի «Գետափ» համալիրի սեփականատերն է,Դիլիջանի ազգային պարկի նախկին տնօրենը։Ավելին09:4026.12.24 -
ՀասարակականԵրևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3626.12.24 -
Մամուլի տեսությունՊետբյուջեից 9 մլն դրամ՝ Ալեն Սիմոնյանի և մի քանի ՔՊ-ականների երեխաների համար․ «Ժողովուրդ»Սակայն դատելով լուսանկարներից, որոնք ԱԺ-ն պաշտոնապես տարածել է, պարզ է դառնում, որ ամանորյա հրաշքը նախատեսված էր որոշ ՔՊ-ականների երեխաների համար։Ավելին09:3326.12.24 -
Մամուլի տեսությունԻշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Փաշինյանը․ «Փաստ»Իշխանական փոքրաթիվ «սազանդարներն» շտապել են արձագանքել մոտավորապես այս ոճով՝ «ուխ», «դուխով», «դըմփ», «զըմփ», ընդդիմադիր դաշտն ու անաչառ քաղաքագետներն ու դիվանագետները հերթական անգամ փաստերով ներկայացրել են նրա հայտարարությունների մանիպուլ յատիվ բնույթը: Հարյուր հազարավոր քաղաքացիներ արձագանքել են կա՛մ Փաշինյանի գրառման ներքո, կա՛մ սոցցանցերի իրենց էջերում: Դրանց գերակշիռ մասը հայհոյանքներ են, վիրավորանքներ, առնվազն կոշտ որակումներ, որոնք հրապարակելուց զերծ կմնանք:Ավելին09:3026.12.24