Լրահոս
2024-12-26
-
ՀասարակականԱղբահանության վճարի հետ կապված մեթոդն է փոխվել, ոչ թե վճարի չափը. ԱվինյանՈւզում եմ ասել, որ աղբահանության վճարի հետ կապված մեթոդն է փոխվել, ոչ թե վճարի չափը, որովհետև միջին բնակարանը մոտավորապես նույն չափի աղբահանության գումար է վճարելու:Ավելին20:1626.12.24 -
ՀասարակականԵրևանում բախվել են «Lexus»-ն ու «MAN» մակնիշի բեռնատարըԱյսօր՝ դեկտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14:50-ի սահմաններում Աշտարակի խճուղուց դեպի Դավիթաշեն տանող ճանապարհահատվածում բախվել են «MAN» մակնիշի բեռնատարն ու «Lexus» մակնիշի ավտոմեքենան:Ավելին20:0026.12.24 -
ՀասարակականՄեկը 500 հազար դրամ է ծախսում, մյուսը 5 հազար դրամ չունի. ի՞նչ արժե Ամանորի սեղանը՝ ԵրևանումՈրքա՞ն են հայաստանցիները ծախսում Ամանորի սեղանի համար: Դա պարզելու համար «Հայլուր»-ը շրջել է երևանյան խանութներում: Լիլիթ Խալաթյանը հանդիպել է մարդկանց, որոնք գնումներին 5 հազար դրամ են հատկացնում ու նաև մարդկանց, որոնք 500 հազար դրամանոց ճոխ սեղանով են դիմավորելու 2025 թվականը:Ավելին19:4826.12.24 -
ԻրավականԳյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայտվելՔրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում դեկտեմբերի 19-ին օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Գյումրիի բնակիչ 63-ամյա տղամարդը 31-ամյա համաքաղաքացու հետ Ռասկատլյան փողոցի հասցեներից մեկում, առանց համապատասխան թույլտվության, պատրաստում, շշալցնում, ակցիզավորում և իրացնում է կեղծ օղիներ:Ավելին19:3926.12.24 -
ՔաղաքականԴուք ոչ միայն սափրվել եք, այլ նաև մի փոքր վատառողջ եք. Լուկաշենկոն՝ ՓաշինյանինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բանավիճեցին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ։Ավելին19:2726.12.24 -
ՀասարակականԵռաբլուրում մոմավառություն է լինելուԴեկտեմբերի 31-ին, ժամը 19:00-ին, Եռաբլուր զինվորական պանթեոնում տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ մեր հայրենիքի համար կյանքը նվիրած հերոսների։Ավելին19:1126.12.24 -
ՄշակույթԱրցախի Հաթերք գյուղում ավերվել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը«2024 թվականի դեկտեմբերի 17-ին Tik-Tok հարթակում տարածվեց մի տեսանյութ, որտեղ հստակ երևում է, որ ադրբեջանական կողմը օկուպացված Արցախի Հաթերք գյուղում ավերել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը:Ավելին18:5926.12.24 -
Զինված ուժերԵփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետՀիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիր, որի համաձայն՝ գնդապետ Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ։Ավելին18:4426.12.24 -
ՀայլուրՀայլուր 18։30 Սուր լեզվակռիվ. Փաշինյանն ու Լուկաշենկոն իրար խայթել են ԵԱՏՄ գագաթնաժողովումՀայլուր 18։30 Սուր լեզվակռիվ. Փաշինյանն ու Լուկաշենկոն իրար խայթել են ԵԱՏՄ գագաթնաժողովումԱվելին18:3026.12.24 -
ՀասարակականՏեղի է ունեցել Պապիկյանի տարեվերջյան հանդիպումը ԶԼՄ մի շարք ներկայացուցիչների հետԴեկտեմբերի 26-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի տարեվերջյան հանդիպումը հավատարմագրված, ինչպես նաև 2024 թվականի ընթացքում պաշտպանական ոլորտն առավել ակտիվ լուսաբանած ԶԼՄ մի շարք ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։Ավելին18:1526.12.24 -
ԱռողջապահականՏոնական օրերին մի՛ չարաշահեք աղը. Առողջապահության նախարարությունՆոր տարին համեղ ու բազմազան ուտեստների ժամանակն է: Բայց գիտե՞ք, որ սնունդը պատրաստելիս կարևոր է ուշադրություն դարձնել աղի օգտագործմանը, քանի որ այն հաճախ գերազանցում է օրական թույլատրելի չափաբաժինը և կարող է հանգեցնել լուրջ առողջական խնդիրների, այս մասին իրազեկում է ՀՀ առողջապահության նախարարությունը։Ավելին18:0026.12.24 -
ՄիջազգայինՊուտինը ԵԱՏՄ-ն անվանել է բազմաբևեռ աշխարհի ինքնուրույն կենտրոններից մեկըԵԱՏՄ-ն հաստատվել է որպես ձևավորվող բազմաբևեռ աշխարհի ինքնուրույն և ինքնաբավ կենտրոններից մեկը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:Ավելին17:4526.12.24 -
ՄիջազգայինԲեկոր է անցել ոտքերիս միջով. բացառիկ մանրամասներ՝ ադրբեջանական օդանավի կործանումիցԿրեմլը չի մեկնաբանում ադրբեջանական ավիաուղիներին պատկանող օդանավի կործանման հնարավոր պատճառները։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը սխալ է համարում առանց հետաքննության եզրակացության վարկածներ առաջ քաշելը:Ավելին17:3026.12.24 -
ՀասարակականԵրևան-Սևան միջպետական ավտոճանապարհին երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվելՆերքին գործերի նախարարությունը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ դեկտեմբերի 19-ից իրականացրել է երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Մ4 (Երևան-Սևան) միջպետական ավտոճանապարհի պարեկային ծառայության անշարժ հենակետի հարակից հատվածում։ Այս մասին հայտնում են Ոստիկանությունից, մանրամասնելով, որ նշված հատվածում հետադարձը փակվել է, որի փոխարեն վարորդները կարող են օգտագործել Պտղնու տրանսպորտային հանգույցը։Ավելին17:1626.12.24 -
ՀասարակականԱննա Հակոբյանի և լրագրողների հանդիպումը չի կայացել․ «Հրապարակ»«Հրապարակ»-ի տեղեկությունեերով՝ ԶԼՄ ներկայացուցիչների հետ Աննա Հակոբյանի այսօրվա հանդիպումը չի կայացել։ Լրատվականը գրում է․Ավելին17:0026.12.24 -
ՀասարակականԱմենայն հայոց կաթողիկոսի ամանորյա ուղերձն այս տարի չի հեռարձակվի Հ1–ովՀանրային հեռուստաընկերության ամանորյա հեռուստահաղորդումների ծրագրի ազդագրից հայտնի դարձավ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա ուղերձը նախատեսվում է հեռարձակել դեկտեմբերի 31-ին՝ ժամը 21:55-ին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:Ավելին16:5126.12.24 -
ՏնտեսականԻնչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքումՊետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է քաղաքացիներին, որ 2025 թվականի հունվարի 1-ից հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի գործընթացում կլինեն մի քանի փոփոխություններ, որոնք վերաբերելու են, բացառապես, 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերին, իսկ մինչ այդ հիփոթեքային վարկ ստացած շահառուներին փոփոխությունները չեն վերաբերի։ Ինչ փոփոխություն է լինելու 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի հնարավորությունը չի գործի, եթե անշարժ գույքը գտնվում, կառուցվում կամ կառուցվելու է Երևան քաղաքի վարչական տարածքում։ Փոխարենը՝ ծրագիրը կշարունակի գործել մարզերում։ Կարևոր է իմանալ Մինչև 2022 թվականի հունվարի 1-ը ստացված շինարարության թույլտվությունների հիման վրա Երևան քաղաքի վարչական տարածքում կառուցված կամ կառուցվող բնակարաններ ձեռք բերելու դեպքում՝ եկամտային հարկի վերադարձից կարող են օգտվել նաև այն շահառուները, որոնք հիփոթեքային վարկը ստացել են 2025 թվականի հունվարի 1-ից հետո։ Օրինակ, եթե 2025 թվականի հունվարի 1-ից հետո հիփոթեքային վարկով շահառուն ձեռք բերի բնակարան Երևան քաղաքի վարչական տարածքում, ապա կարող է օգտվել եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից, եթե այդ անշարժ գույքի շինարարության թույլտվությունը ստացված լինի մինչև 2022 թվականի հունվարի 1-ը։ Ինչ փոփոխություն է լինելու Մեկ այլ փոփոխությամբ՝ եկամտային հարկի վերադարձի ծրագրի շահառուներին 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկի գծով եռամսյակային պարբերականությամբ վերադարձվող եկամտային հարկի գումարը չի կարող գերազանցել 750 հազար դրամը։ Կարևոր է իմանալ Մինչև 2025 թվականի հունվարի 1-ը ստացված հիփոթեքային վարկերի գծով շահառուներին, եռամսյակային պարբերականությամբ, կշարունակվի վերադարձվել առավելագույնը 1,5 մլն դրամ։ ՊԵԿ-ը քաղաքացիներին նաև հիշեցնում է, որ ՀՀ մարզերում հիփոթեքային վարկով կառուցապատողից բնակարան (կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն) ձեռք բերելիս կամ անհատական բնակելի տուն կառուցելիս պետք է հաշվի առնել, որ եկամտային հարկը ՉԻ վերադարձվի՝ 2027 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով, եթե անշարժ գույքը գտնվում է կամ կառուցվում է կամ կառուցվելու է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի վարչական տարածքներում։ 2029 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով, եթե անշարժ գույքը գտնվում է կամ կառուցվում է կամ կառուցվելու է վերը չնշված՝ Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի, մարզերի վարչական տարածքներում։ Նշված սահմանափակումները չեն վերաբերում Կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերում գտնվող կամ կառուցվող անշարժ գույքին։ Միաժամանակ, կոմիտեն տեղեկացնում է, որ առաջին անգամ եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնելու վերջնաժամկետ սահմանված չէ, հետևաբար մինչև 2025 թվականի հունվարի 1-ը ստացված հիփոթեքային վարկերի մասով համապատասխան փաստաթղթերը հարկային մարմին քաղաքացիները կարող են ներկայացնել նաև 2025 թվականի հունվարի 1-ից հետո։Ավելին16:4426.12.24 -
ՀասարակականՏարեմուտի գիշերը հայոց բոլոր եկեղեցիներում կկատարվի նռնօրհնեքի արարողությունՄայր Աթոռը հրապարակել է Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով Մայր աթոռի միաբանության մասնակցությամբ կատարվելիք արարողությունների ժամանակացույցը։Ավելին16:2926.12.24 -
ՀասարակականՄտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը. Անդրեասյանը մասնակցել է ԿԶՆԱԿ-ի տարեկան համաժողովինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի տարեկան ամփոփիչ համաժողովին, որի ընթացքում ներկայացվել է հաշվետվություն՝ 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանով նախատեսված և իրականացված գործերի վերաբերյալ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից: «Համաժողովին մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, ՀՀ ուսումնական հաստատությունների տնօրեններ, տնօրենի տեղակալներ, ուսուցիչներ, մենթորներ, կրթության փորձագետներ։ Ողջունելով ներկաներին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի գործունեության մեկնարկը համընկել է հանրակրթության ոլորտի բարեփոխումների բուռն ընթացքին: «Բավական բարդ էր մի կողմից բովանդակային բարեփոխումներ իրականացնել, մյուս կողմից կառուցվածքային զարգացման քաղաքականություն վարել՝ կառույցի կայացմանը նպաստելով: Այս ամենի համար մեծ ջանքեր է պահանջել»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ տարին մի քանի առումներով շատ կարևոր էր ԿԶՆԱԿ-ի համար: Նախարարի խոսքով՝ տարին շատ բարդ էր, քանի որ չափորոշչի ներդրումն իրականացվել է դպրոցների 12 դասարաններից 7-ում: «Շատ կարևոր է, որ լինենք դպրոցների կողքին և խրախուսենք, որ ամբողջությամբ օգտագործեն նոր չափորոշչի ընձեռած հնարավորությունները: Միաժամանակ պետք է բաց լինենք՝ տեսնելու ի հայտ եկած խնդիրները, որպեսզի դրանք ստանան արձագանք և լուծում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը: Նախարարն անդրադարձել է նաև ուսուցիչների մեթոդական վերապատրաստումների, հերթական ատեստավորման գործընթացներին և իրականացված փոփոխություններին՝ այս համատեքստում ընդգծելով կատարված մեծ աշխատանքը: «Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը, երբ պետք է կարողանանք ամփոփիչ ատեստավորման, քննությունների ընթացակարգերում գտնել ճիշտ լուծումներ, որոնք սովորողների համար ունենալու են կարևոր նշանակություն: Սխալվելու վախը մեծ է, սակայն միասին ունենք Տավուշի առաջին փուլի արդյունքները, որը մեզ համար կողմնորոշիչ է, և այս գործընթացը կազմակերպելիս վստահություն է ներշնչում»,- ասել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար և կոչ անելով բազմապատկել հետևողականությունը: Ներկաներին ողջունել է նաև նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: «Հսկայածավալ աշխատանքներ են իրականացվում թե՛ նախադպրոցական կրթության, թե՛ հանրակրթության ոլորտներում՝ ուղղված կրթության բովանդակության փոփոխմանը, արդյունավետության բարձրացմանը, մասնագիտական կարողությունների զարգացմանը»,- ասել է Արաքսիա Սվաջյանը: Նրա խոսքով՝ այս տարի փոխվել է հերթական ատեստավորման ողջ համակարգը, մշակվել է գնահատման գործիքը, և շուրջ 6000 ուսուցիչ գնահատվել է: Յուրաքանչյուր մոդուլի ատեստավորման գործընթացի կազմակերպման շուրջ աշխատանքներն են սկսվել: ԿԶՆԱԿ-ի կողմից համակարգվում է տարակարգի տրամադրման գործընթացը թե՛ նախադպրոցական, թե՛ դպրոցական մակարդակներում: «ԿԶՆԱԿ-ի հետ աշխատանքները շատ բազմաշերտ են: Բազմաթիվ անելիքներ կան երեխաների ֆիզիկական և հոգեբանական անվտանգության ապահովման ուղղությամբ: Մշակվում են անվտանգության ստանդարտներ, որտեղ մեծ դերակատարում ունի նաև ԿԶՆԱԿ-ը»,- իրազեկել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը: Այնուհետև համաժողովի մասնակիցները շրջայց են կատարել համաժողովի շրջանակում կազմակերպված էքսպոյում, որտեղ առանձին տաղավարներով ներկայացվել են ԿԶՆԱԿ հիմնադրամի նպատակային ծրագրերը: Ծրագրերի համակարգողները, փորձագետներն ու մենթորները ներկայացրել են իրենց կողմից կատարված աշխատանքները։ Շրջայցին մասնակցել են նաև հրավիրված կառույցների ներկայացուցիչներ և ուսուցիչներ»։Ավելին16:2926.12.24 -
ԻրավականՎթարի հետևանքով մոտոցիկլետավարը մահացել էՆախաձեռնվել է քրեական վարույթ:Ավելին16:1526.12.24