Լրահոս

2024-12-26
  • Img default alt hy
    Քաղաքական
    Առնվազն 5 ՔՊ-ական ու 2 համակիր մեղադրվելու են քրեորեն պատժելի արարքներ թույլ տալու համար․ Հայկ Դեմոյան
    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԿԵՑՑԵ, ԿԵՑՑԵ, ԿԵՑՑԵ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ոգևորված է իր օգտին կայացրած դատավճռի կապակցությամբ ու «կեցցեներ» է ձոնել ՀՀ արդարադատությանը: Դե երևի այսօրվա իմ գրառումը, համակարգային կոռուպցիայի հետ կապված, չի հասցրել կարդալ: Ոչինչ, ներելի է: Ասեմ Ձեզ, շատ հետաքրքիր է… Ա. Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում հայ մարզիկների մկանուտ ու քրտնած մարմինները գովազդելուց զատ, մեկ-մեկ էլ նյութեր է դնում հայաստանյան քաղաքական անցուդարձերի վերաբերյալ~ մոռանալով, որ դրսում 2018 թվականը չէ ու շինծու հեղափոխական տեքստերն ու ոգևորություններն այսօր ոչ մեկին չեն հետաքրքրում: Ճիշտ հակառակը, օրեցօր ՔՊ-ական խարդախությունների դիմաց հաշիվ պահանջողների քանակը շեշտակի ավելանում է: Հիմա հարց. Այդ նույն Արայիկ Հարությունյանն էր, չէ՞, որ 2020 թ. մայիսին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերից լիքը բան է անհետացել: Հետո պատգամավոր Աննա Կոստանյանը գրավոր հարցում ուղղեց իրեն, որ գա Ազգային ժողով ու հաստատի կամ հերքի իր ասածները: Ինչպես գիտենք, Արայիկ Հարությունյանն այդպես էլ չհերքեց իր ասածը, ոչ էլ հաստատեց հնարավոր հանցագործության դրվագները: Մեկ տարի անց, ՀՑԹԻ նախկին տնօրեն Հարություն Մարությանի նախաձեռնությամբ, 2021 թ. դեկտեմբերին հարուցվում է քրեական գործ` հափշտակությունների դրվագով: Նախաքննության ժամանակ ծանուցագիր ստանալով՝ ներկայացա քննչական մարմիններին ու Հ. Մարությանի ներկայացրած, իբր կորած, իրերի ցուցակին ծանոթանալով՝ ցուցմունք տվեցի, որ գործ ունենք կեղծ տվյալների հետ, որը քրեորեն հետապնդելի արարք է: Տվեցի գրավոր ցուցմունք: Օրեր անց, երբ իմ նախաձեռնությամբ նոր ցուցմունքներ էի տալիս, խնդրեցի ցույց տալ Մարությանի ներկայացրած ցուցակը, որին ի պատասխան՝ ավագ քննիչ Լուսինե Հայկյանը հայտարարեց, թե իմ այդ գրավոր ցուցմունքը կորել է: Ֆեյսբուքյան իմ էջում այդ խայտառակ դրվագի մասին հիշատակելուց հետո, քննիչը գրավոր ծանուցեց ինձ, որ հրաշքով հայտնաբերել է իմ ցուցմունքները: Հիմա գալով Արայիկ Հարությունյանին, պետք է ասեմ, որ Հարություն Մարությանի նախաձեռնությամբ հարուցված այդ քրեական գործի շրջանակում իմ ցուցմունքներում Արայիկ Հարությունյանին և Հովհաննես Հովհաննիսյանին մեղադրել եմ թանգարանին նյութական վնաս հասցնելու համար, նշել եմ Արայիկ Հարությունյանի հովանավորյալ անձի կողմից քրեորեն պատժելի արարքներ թույլ տալու մասին` նախաքննությանը տրամադրելով մինչ օրս չհրապարակված տեսանյութեր: Հովանավորյալի անձն ու տեսագրություններն անպայմանորեն կհրապարակվեն շատ շուտով: Նույն այդ գործի շրջանակում Արայիկ Հարությունյանի կուսակցական գործընկերները կասկածվում են Հայոց ցեղասպանության թանգարանից արժեքավոր գրքեր գողանալու համար: Խոսքը Արարատ Միրզոյանի ու Վլադիմիր Վարդանյանի մասին է: Հետաքննությունը վարող քննիչին տեղեկացրել եմ նաև, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի անվան տակ իրականացվել է փողերի լվացման գործողություն և որ այդ մասին տեղյակ եմ պահել ԱՄՆ-ի դեսպանությանը: Արայիկ Հարությունյանը պետք է իմանա նաև, որ իրենց իշխանության գալուց 10 օր անց «Հայաստան» համահայկական հիմնադրամից անհետացել է խոշոր գումար, որը, ըստ ամենայնի, կանխիկացվել ու դուրս է բերվել Հայաստանից: Այդ ընթացքում, ոչնչացվել են նաև իմ ստորագրությամբ երկու շատ կարևոր ֆինանսական փաստաթղթեր: Վերոնշյալ բոլոր քրեորեն պատժելի գործողությունների դրվագները կոծկվում են հենց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամներ հանդիսացող Արայիկ Հարությունյանի ու Վլադիմիր Վարդանյանի կողմից: Հիմա պա՞րզ է, թե ինչու քրեական գործը չի տեղափոխվում դատաքննության փուլ: Որովհետև Հարություն Մարությանի թեթև ձեռքով առնվազն 5 ՔՊ-ական ու 2 համակիր մեղադրվելու են քրեորեն պատժելի արարքներ թույլ տալու համար: Դե իսկ հիմա իմ հերթն է գոռալ` կեցցեն ընտրովի արդարադատությունն ու հանցանքներ կոծկող և հանցակից պաշտոնյաները: Գրառմանս ինֆորմացիոն-բարոյական հովանավորն է ՀՑԹԻ հոգաբարձուների խորհրդի անդամ Եղիշե Կիրակոսյանը»:
    16:00
    26.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մանասյանը Շիրակում քննարկել է մարդու իրավունքներին վերաբերելի հարցեր. նա հանդիպել է նաև ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ
    Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 26-ին աշխատանքային այց է իրականացրել Շիրակի մարզ: Մարմաշենի «Պանդո» համայնքային զարգացման հասարակական կազամակերպությունում Անահիտ Մանասյանը հանդիպել է երիտասարդների և համայնքային ակտիվ գործունեություն իրականացնող անձանց հետ, այդ թվում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց: Քննարկվել են մարդու իրավունքներին վերաբերելի հարցեր, ներկայացվել են Պաշտպանի գործունեության ուղղություններն ու լիազորությունները: Հանդիպմանը մասնակցել է նաև Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը: Իր խոսքում Անահիտ Մանասյանը նշել է իրավահավասարարության և հանդուրժող միջավայրի ձևավորման կարևորությունը. «Ինձ համար չափազանց կարևոր է յուրաքանչյուր անձի իրավունքների պաշտպանությունը։ Այդ համատեքստում կարևորում եմ առկա խնդիրների մասին անձամբ ձեզանից լսելը։ Ես իմ լիազորությունների շրջանակում պատրաստ եմ ցանկացած հարցում աջակից լինել Ձեզ»։ Հանդիպումը կրել է հարց ու պատասխանի ձևաչափ. հարցեր են բարձրացվել երիտասարդների զբաղվածության, հասարակական տրանսպորտի հասանելիության, երեխաների, ազգային փոքրամասնությունների հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց իրավունքների, կրթական հաստատությունների հասանելիության առնչությամբ: Բռնի տեղահանված անձինք բարձրաձայնել են մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև ՄԻՊ առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի գործունեությանը: Ամփոփելով՝ Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել քննարկմանը մասնակցելու համար և ընդգծել, որ մի շարք խնդիրներ հնարավոր է լուծել միայն համատեղ աշխատանքով:
    15:45
    26.12.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 15։30 Հիվանդ-հիվանդ Փաշինյանը Երևանից միացել է ԵԱՏՄ գործընկերներին
    Հայլուր 15։30 Հիվանդ-հիվանդ Փաշինյանը Երևանից միացել է ԵԱՏՄ գործընկերներին
    15:30
    26.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Աշիմբաևը կոչ է արել կործանված ինքնաթիռի լուսանկարների հիման վրա վաղաժամ եզրակացություններ չանել
    Ղազախստանի խորհրդարանի Սենատի խոսնակ Մաուլեն Աշիմբաևը կոչ է արել Ակտաուի մերձակայքում կործանված ինքնաթիռի լուսանկարների հիման վրա վաղաժամ եզրակացություններ չանել։ Նա նշել է, որ որոշ ուժեր փորձում են իրենց համար դիվիդենտներ վաստակել, երբ ինքնաթիռի կործանումը կապում են գնդակոծության հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Դրանք շահարկումներ են և անհիմն հայտարարություններ: Եվ նման հայտարարություններ տարածելը սխալ է, անվայել, և դա ցույց է տալիս, որ այս կամ այն մարդիկ ցանկանում են այդ իրավիճակում այս կամ այն դիվիդենտներ վաստակել իրենց համար», - ասել է նա լրագրողներին Աստանայում։ ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում հաղորդագրություններ են տարածվել, որոնց համաձայն՝ ինքնաթիռի պոչամասի լուսանկարներում երևում են վնասվածքներ, որոնք, ենթադրաբար, նման են խոցող տարրերի հետքերի: The Wall Street Journal-ը հաղորդում է, որ ըստ ուկրաինացի պաշտոնյաների և ավիացիայի ոլորտի մասնագետների՝ միջադեպի պատճառն, ամենայն հավանականությամբ, եղել է ռուսական հակաօդային համակարգերի արձակած կրակը։ Ըստ նախնական տվյալների՝ ավիավթարի պատճառը եղել է թռչունների հետ բախումը։ Ադրբեջանական ավիաուղիների Embraer 190 ուղևորատար ինքնաթիռը, որն իրականացնում էր Բաքու-Գրոզնի չվերթը, դեկտեմբերի 25-ին կործանվել է Ղազախստանի Ակտաուի օդանավակայանի մերձակայքում։ Ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ 38 մարդ զոհվել է, 29 մարդ՝ ողջ մնացել։
    15:20
    26.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արա Մկրտչյանը նշանակվել է Հայաստանում Հորդանանի պատվավոր հյուպատոս
    Արա Մկրտչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Հորդանանի Հաշիմյան Թագավորության պատվավոր հյուպատոս։ Պատվավոր հյուպատոսությունը գտնվում է Երևանում՝ Հյուսիսային պողոտա 1 հասցեում։ «Ինձ համար մեծ պատիվ է ստանձնել Հայաստանի Հանրապետությունում Հորդանանի Հաշիմյան Թագավորության պատվավոր հյուպատոսի առաքելությունը։ Մեր նպատակն է, հիմնվելով Հայաստանի և Հորդանանի միջև եղած բարեկամական հարաբերությունների վրա, ավելի ամուր կապեր ստեղծել երկու պետությունների միջև, խթանել գործարար շփումները, առևտուրն ու ներդրումները, գիտակրթական կապերը, զարգացնել զբոսաշրջության ներուժը: Կարևորում եմ երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը, տարբեր ոլորտներում համագործակցության խորացումը և համատեղ ծրագրերի իրականացումը։ Պատվավոր հյուպատոսությունը կծառայի որպես երկու երկրների միջև տնտեսական և մշակութային կապերի ամրապնդման հարթակ՝ աջակցելով գործարարներին, ներդրողներին, զբոսաշրջիկներին, ուսանողներին»,-Արա Մկրտչյանի խոսքերն է մեջբերված հյուպատոսության տարածած հաղորդագրության մեջ: Արա Մկրտչյանը ծնվել է 1981 թվականին, Երևանում, ավարտել է ԵՊՀ-ի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, ծառայել է ՀՀ զինված ուժերում: Արա Մկրտչյանն ունի ավելի քան 20 տարվա ձեռնարկատիրական գործունեության փորձ, մասնագիտացած է շինարարության, էներգետիկայի, բազմաֆունկցիոնալ ձեռնարկությունների կառավարման գործում: Հայաստանի Հանրապետության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1996 թվականին: Այս տարիների ընթացքում Հայաստանի և Հորդանանի միջև ստորագրվել են տարբեր ոլորտներին վերաբերող մի շարք համաձայնագրեր, տեղի են ունեցել երկու երկրների ղեկավարների պաշտոնական այցեր:
    15:15
    26.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մանրամասներ՝ Աշտարակի խճուղում տեղի ունեցած ողբերգական վթարից
    Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 11:06-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աշտարակի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են VAZ (վարորդ՝ Ֆ․ Մ․, ծնված 1971 թ․) և KamAZ (վարորդ՝ Ռ․ Բ․, ծնված 1980 թ․) մակնիշների ավտոմեքենաները. կան տուժածներ։ Շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են VAZ մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մ․ Մ․-ի (ծնված 1937 թ.) մահը, իսկ վարորդին տեղում ցուցաբերել համապատասխան բուժօգնություն. վերջինս հոպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են VAZ մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղևոր Ս․ Գ․-ին (ծնված 1975 թ.) պատգարակով մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
    15:00
    26.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Շուտով Նիկոլը կկատարի Իլհամի պահանջն ու կստորագրի դիմումի տակ՝ խնդրելով լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը. Արթուր Խաչատրյան
    Ադոլֆ Հիտլերն իր Mein Kampf (Իմ պայքարը) գրքում խոսում է քաղաքական պրոպագանդայում կիրառվող մի տեխնիկայի մասին, որը նա կոչում է große Lüge (մեծ սուտ)։ Մեծ ստի գաղափարը շատ պարզ է․ պետք է այնպիսի մեծ սուտ ասես, որ մարդկանց մտքով նույնիսկ չանցի մտածել, թե հնարավոր է ճշմարտությունն այդպես աղճատել։ Մինչ այժմ այդ տեխնիկայի մեծ վարպետներ էին Հիտլերը և նրա պրոպագանդայի նախարար Յոզեֆ Գեբբելսը: Պետք է ընդունենք․ Նիկոլը դրանց գլուխը լվաց։ Ինչ ինքն է անում, Հիտլերն ու Գեբբելսը չէին էլ կարող երազել։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: «Երբ Նիկոլը խոսեց բանակցային գործընթացի մասին, բոլորս «խնդացինք ու բերկրեցանք», քանզի նրա ասածներին որևէ բանական մարդ չէր հավատա։ Պնդում էր թե, 25 տարի հայկական կողմերը բանակցում էին Արցախը վերադարձնելու շուրջ։ Եթե հայերը տալիս էին, ադրբեջանցիք վերցնում էին, ապա ինչո՞ ւ «գործարքը» կայացավ Նիկոլի օրոք, հազարավոր զոհերի, խեղված ճակատագրերի գնով։ Նրա աճպարարության պատճառը մեկն է․ վարկաբեկել բանակցային գործընթացը և բանակցողներին։ Նիկոլը դեռ իր հայտնի «44-oրյա պատերազմի ծագումը» հոդվածում քննադատել էր բանակցային գործընթացը, քար էր գցել համանախագահների ուղղությամբ։ Նա, ով փակել էր արցախյան էջը, ինչո՞ւ հանկարծ հիշեց բանակցությունների մասին ու իր «էվրիկային» առավելագույն հանրային ռեզոնանս հաղորդելու համար նույնիսկ նախկին նախագահներին հրավիրեց բանավեճի՝ քաջ իմանալով որ որևէ մեկն իր հետ գլուխ չի դնի։ Պատճառն Ալիևի վերջին գաղտնազերծումն էր։ Ալիևը պահանջել էր լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Նիկոլն իրեն հաղթած կիրթ ու կառուցողական մեծ եղբորը մերժելու քաջություն չունի, երբեք չի ունեցել ու երբեք չի մերժել։ Այս անգամ էլ չէր հանդգնել մերժել։ Պետք է գլուխը կախ, խոնարհաբար ենթարկվի։ Իսկ ինչպե՞ս դա ներկայացնել հայ ժողովրդին, հիմնավորել, թե ինչո՞ւ է կատարում թշնամու հրամանը։ Պետք է խաբել, որ դա բխում է հենց հայ ժողովրդի շահերից։ Եթե բանակցությունների նպատակն Արցախը հանձնելն էր, իսկ բանակցություններն ընթանում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի խովանու ներքո էր, ուրեմն Մինսկի խումբը Հայաստանից պահանջում էր Արցախը զիջել հետևաբար՝ նրանք շատ վատն են ու պետք է շուտ այդ խումբը լուծարել, քանի չեն միջնորդել, որ Հայաստանը Սյունիքն էլ հանձնի։ (Մի հարցրեք, եթե վատ նախկինների Հայաստանը համաձայն էր, հասկանալի չէ, թե միջնորդներն ի՞նչ էին միջնորդում ու պահանջում, ես չեմ հասցեատերը)։ Սակայն, Փաշինյանն օրիգինալ չէ։ Ինքը նույն աճպարարությունը հետևողականորեն կրկնում է։ Ալիևը պահանջեց փոխել Սահմանադրությունը, Նիկոլն այդ պահանջը կատարելու համար մոգոնեց «իրական Հայաստանի» դավադրությունը։ Իրական Հայաստանին պետք է նոր, իրական Սահմանադրություն, ուստի հինը պետք է փոխել։ Այ հենց այս հիմնավորմամբ էլ կփորձի փոխել Սահմանադրությունը։ Բայց միայն դա չէ։ Ալիևը պահանջեց հանձնել Կիրանցի հատվածում Հայաստանի փաստացի ինքնիշխան իրավազորության տակ գտնվող տարածքները, Փաշինյանը մի քանի շաբաթում այդ հրահանգը կատարեց, վախենալով պահանջել, որ Ադրբեջանը միաժամանակ դուրս գա 90-ականների սկզբներին Տավուշից օկուպացրած տարածքներից։ Կատարեց Ալիևի պահանջը, բայց հիմա հպարտանում է, որ Կիրանցի դպրոցից մի քանի մետրի վրա կանգնեցրած ժեշտից ցանկապատը անկախությունից ի վեր մեր ամենամեծ ձեռքբերումն է, ու ժողովուրդն էլ իրեն պետք է դրա համար շնորհակալություն հայտնի։ Սա է իրականությունը։ Այնպես որ, շատ շուտով Նիկոլը կկատարի Իլհամի պահանջն ու կստորագրի Բաքվում պատրաստած դիմումի տակ՝ խնդրելով լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Իսկ Երևանում նա պարտությունը դարձյալ կներկայացնի որպես աննախադեպ հաղթանակ։ Նա կկատարի Ալիևի ամեն պահանջ ու կապրիզ միայն թե ստանա մի թղթիկ որի վրա գրված կլինի «խաղաղություն», չնայած դա կլինի ոչ թե խաղաղության այլ նվաստացման համաձայնագիր։ Եվ արդյունքում կստանա և՛ նվաստացում և՛ պատերազմ»,- գրել է նա:
    14:45
    26.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Տարին ավարտում ենք բացառիկ լավ լուրով. Հակոբ Սիմիդյան
    Տարին ավարտում ենք բացառիկ լավ լուրով։ Այս մասին իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը: «Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կոնսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքում տեսախցիկները հազվագյուտ կադրեր են ֆիքսել, թե ինչպես է Կովկասյան ընձառյուծն իր ձագի հետ ազատորեն շրջում։ Այս ամենը վկայում է մեր երկրի կենսաբազմազանության և էկոլոգիական հարստության վերակագնման մասին, ինչպես նաև այն արդյունք է բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացված արդյունավետ պահպանության աշխատանքների»,- նշել է նա:
    14:30
    26.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վթարային ջրանջատումներ՝ մի շարք հասցեներում
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    14:23
    26.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մեկ օրում գրանցվել է 12 ՃՏՊ. 1 մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 25-26-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 107 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 31, թմրանյութի հայտնաբերման՝ 16, խարդախության՝ 10, համակարգչային հափշտակության` 9, ֆիզիկական ներգործության և անձնական ունեցվածքի գողության` 6-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 4, հոգեկան ներգործության, զենք-զինամթերքի առգրավման ու սառը զենքի հայտնաբերման, փաստաթուղթ կեղծելու՝ 2-ական, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, կաշառակերության, գերեզմանն անարգանքի ենթարկելու, հանցանք կատարած անձին աջակցելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցն անվտանգ վարելու կարողությունից զրկված անձին հանձնելու, հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու, ինքնիրավչության, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու և աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ 1-ական դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի՝ 3, խուլիգանության, խարդախության ու բնակարանային գողության ՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներակայցել՝ 1-ը։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձման՝ 3 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 1 մարդ զոհվել է, 15-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
    14:15
    26.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    1 զոհ, 2 վիրավոր. Աջափնյակում բախվել են «KamAZ»-ն ու «ՎԱԶ 2106»-ը
    Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Աջափնյակ վարչական շրջանի տարածքում բախվել են «KamAZ» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Այս պահին պարեկներն ու համայնքային ոստիկանները պարզում են վարորդների, վիրավորների և մահացածի ինքնությունը: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
    14:00
    26.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին կմասնակցի Մհեր Գրիգորյանը
    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ՌԴ Սանկտ Պետերբուգ քաղաք՝ մասնակցելու ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին: Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 1. ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2024 թվականի դեկտեմբերի 25-26-ը Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։ 2. Պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանին»,- նշված է Հայաստանի վարչապետի ստորագրած որոշման մեջ: Պատվիրակության կազմում է նաև ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Պատճառն օրեր առաջ նրա մոտ ախտորոշված քովիդն էր։
    13:50
    26.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Եղանակը՝ առաջիկա օրերին
    Քամին՝ արևմտյան, 2-4 մ/վ, 28-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 26-28-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
    13:45
    26.12.24
    Ավելին
  • Քաղաքական
    Նոր գլխացավանք քաղաքագլխի կեղտոտ որոշումից հետո. աղբահանության թանկացումը զայրացնում է երևանցիներին
    Հունվարից աղբահանության վճարը մայրաքաղաքում բարձրանալու է: Բնակարանի մակերեսով է հաշվարկվելու աղբի վճարը: Այսինքն, եթե անգամ տան մակերեսը 100 քմ է, բայց այնտեղ մեկ մարդ է ապրում, նա ավելի շատ է վճարելու, քան 50 քմ-ում ապրող 4 հոգանոց ընտանիքը: Երևանցիների մեծ մասը դժգոհ է այս որոշումից:
    13:40
    26.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀԾԿ հանձնաժողովը համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներդրումային ծրագրին
    «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնեցմանն էր ներկայացրել ընկերության 2025-2029 թվականների ներդրումային ծրագիրը՝ 144 027,51 մլն դրամ ծավալով՝ առանց ավելացված արժեքի հարկի: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից հայտնում են, որ ուսումնասիրությունների արդյունքում հանձնաժողովի կողմից ներդրումային ծրագրի ծավալը նվազեցվել է 981,84 մլն դրամով՝ կազմելով է 143 045,67 մլն դրամ: Սույն թվականի դեկտեմբերի 25-ի նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության 2025-2029 թվականների ներդրումային ծրագիրը, որի հիմնական ուղղություններն են՝ գազափոխադրման համակարգի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանի ընդլայնումը, գազափոխադրման համակարգի վերականգնումն ու վերակառուցումը, նոր բաժանորդների միացումները, ինչպես նաև այլ ներդրումներ գազաբաշխման համակարգում։
    13:30
    26.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նարեկ Մկրտչյանն այցելել է Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն
    Տոներին ընդառաջ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այցելել է ԱՍՀ նախարարության ենթակայությամբ գործող Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն։ Նախարար Մկրտչյանը շրջել է հաստատությունում, ապա ներկա եղել կենտրոնի սաների պատրաստած ամանորյա միջոցառմանը։ Նախարարը շփվել է երեխաների հետ, շնորհավորել առաջիկա տոների կապակցությամբ՝ մաղթելով անհոգ ու խաղաղ մանկություն։
    13:15
    26.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Որպես անհետ կորած որոնվող տղամարդը հայտնաբերվել է
    Նոյեմբերի 9-ին հաղորդվել էր 1985 թ. ծնված Ավագ Մանուկյանի անհետ կորելու մասին: Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ նա ներկայացել է Արարատի մարզային քննչական վարչություն:
    13:00
    26.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գործարկվելու է էլեկտրական շչակ
    ՆԳՆ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
    12:45
    26.12.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 12։30 Ադրբեջանական օդանավի կործանման համար մեղադրում են ռուսներին. նոր մանրամասներ
    Հայլուր 12։30 Ադրբեջանական օդանավի կործանման համար մեղադրում են ռուսներին. նոր մանրամասներ
    12:30
    26.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հութիները հայտարարել են, որ անօդաչուներով գրոհել են Թել Ավիվը և Աշկելոնը
    Եմենի հութի խռովարարները դեկտեմբերի 25-ին հայտնել են, որ անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Թել Ավիվ քաղաքին, որը հութիներն անվանում են Յաֆա, և Իսրայելի Աշկելոն քաղաքին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը: «Եմենի զինված ուժերի անօդաչուների ուժերը երկու ռազմական գործողություն են իրականացրել, որոնցից առաջինի թիրախը դարձել է թշնամի Իսրայելի կարևոր օբյեկտն օկուպացված Յաֆա քաղաքում: Հարվածը հասցվել է անօդաչու թռչող սարքի միջոցով», - հայտարարել է հութիների ներկայացուցիչ Յահյա Սարիան: «Երկրորդ թիրախը դարձել է թշնամի Իսրայելի արդյունաբերական գոտին օկուպացված Աշկելոնում», - հավելել է Սարիան։ Հութիների ներկայացուցչի խոսքով՝ երկու հարվածն էլ «հաջողությամբ հասել են թիրախներին»: 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հարձակման հետևանքով Իսրայելում զոհվել էր 1200 մարդ։ Եվս 250 մարդ գերեվարվել է։ Իսրայելի կողմից Գազայի հատվածում իրականացվող պատասխան ռազմական գործողությունների ընթացքում պաղեստինյան անկլավում զոհերի թիվը մոտենում է 45 400-ի։ Այս ընթացքում Եմենի հութիներն ակտիվացրել են գրոհները տարածաշրջանում:
    12:15
    26.12.24
    Ավելին