Լրահոս
2025-01-23
-
ՀասարակականԷրեբունու վարչական տարածքում գետառը վերածվել է աղբավայրիԴեռ սովետական տարիներին Երևանը հայտնի էր իր «Զանգու» անունը կրող գետառով, որը հիմա, կարծես թե, ապականվել է այն քաղաքացիների շնորհիվ, ովքեր գուցե նման կերպ են վերաբերվում նաև իրենց տանը: Արդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում քաղաքացիների կողմից, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են իրենց բողոքը, ասելով, որ Էրեբունի վարչական շրջանի Բուռնազյան փողոցով անցնող գետառը վերածվել է մինի աղբավայրի: Քաղաքացիները դիմել են Երևանի քաղաքապետարան ու էրեբունու թաղապետարան, տեղեկացրել խնդրի մասին, բայց ոչ մի արձագանք։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։Ավելին15:1523.01.25 -
ՔաղաքականՄեր աջակցությունն ենք հայտնում Հայաստանի տարածքային ամբողջականությանըՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 23-ին Ազգային ժողովում ընդունել է Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների ձևաչափի (Nordic-Baltic) խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների ղեկավարած պատվիրակությանը: Հյուրընկալված պատվիրակության կազմում էին Էստոնիայի Ռիիգիկոգուի նախագահ Լաուրի Հուսարը, Լատվիայի Սայեմայի խոսնակ Դաիգա Միերինյան, Ֆինլանդիայի Էդուսկունտայի խոսնակ Յուսսի Հալլա-Ահոն, Նորվեգիայի Ստորթինգի նախագահ Մասուդ Ղարահխանին, Դանիայի Ֆոլկետինգի փոխխոսնակ Կարստեն Հոնգեն, Լիտվայի Սեյմասի փոխխոսնակ Յուոզաս Օլեկասը, Շվեդիայի Ռիկսդագի նախագահի տեղակալ Քենեթ Ֆորսլունդը և բազմաթիվ այլ պաշտոնյաներ: Ընդլայնված կազմով տեղի ունեցած քննարկմանը, որին մասնակցել են նաև ՀՀ ԱԺ պատգամավորներ, Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Հայաստան ժամանած պաշտոնյաներին՝ նշելով, որ այսպիսի բարձրագույն կազմով պատվիրակության այցը շատ կարևոր է Հայաստանի Հանրապետության համար. «Ազգային ժողովի և անձամբ իմ անունից խորապես գնահատում եմ բոլոր պատվիրակությունների Հայաստան այցելելու հանձնառությունը՝ մեր երիտասարդ ժողովրդավարությանն աջակցելու համար: Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ձևաչափի յուրաքանչյուր երկրի հետ իր հարաբերություններին՝ թե՛ որպես երկկողմ գործընկերներ, թե՛ որպես Եվրամիության անդամներ կամ ասոցացված երկրներ: Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ ժողովրդավարական բարեփոխումների իր հանձնառությանը, որն էական նշանակություն ունի կայուն զարգացման, լավ կառավարման, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ոլորտում առաջընթացի համար: Մենք երախտապարտ ենք բարեփոխումների հարցում ձեր շարունակական աջակցության համար»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը: Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների ձևաչափի խորհրդարանների նախագահներն ու փոխնախագահներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել Ալեն Սիմոնյանին ջերմ ընդունելության համար ու նշել, որ տպավորված են Հայաստանով: Վերջիններս իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել Հայաստանի տարածքային ամբողջականությանը և նշել, որ բարձր են գնահատում Հայաստանի՝ տարածաշրջանում հարատև խաղաղություն հաստատելու ջանքերը: Նրանք նաև շեշտել են Հայաստանի՝ եվրոպական ինտեգրման գործընթացին սատարելու պատրաստակամությունը՝ ընդգծելով, որ պատրաստ են իրենց ներդրումն ունենալ այդ ճանապարհին: Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջխորհրդարանական համագործակցությանը, Հայաստան-ԵՄ հարաբերություններին, Հայաստանում ընթացող բարեփոխումներին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող այլ հարցերի:Ավելին15:0023.01.25 -
ՍպորտԹիկնիզյանի գործակալը մեկնաբանել է ֆուտբոլիստի բարձր պահանջների մասին լուրերըՖուտբոլային գործակալ Ալեքսանդր Կլյուևը, որը ներկայացնում է «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Նաիր Թիկնիզյանի շահերը, մեկնաբանել է մոսկովյան ակումբի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցություններում խաղացողի բարձր պահանջների մասին լուրերը։ «Թիկնիզյանն այժմ ուսումնամարզական հավաքի մեջ է, կենտրոնացած է «Լոկոմոտիվի» մարզումների և խաղերի վրա։ Ինչ վերաբերում է Նաիրի բարձր պահանջների ու մնացածի մասին լուրերին, ապա դա կատարյալ անհեթեթություն է։ Ես չգիտեմ, թե ում են պետք այդ լուրերը, բայց դրանք իրականությանը չեն համապատասխանում: Ոչ վաղ անցյալում մենք հանդիպում ունեցանք «Լոկոմոտիվի» ղեկավարության հետ պայմանագրի երկարաձգման շուրջ, ամեն ինչ դրական ընթացք ունեցավ։ Ավելացնելու ոչինչ չկա»,- Armsport-ի փոխանցմամբ՝ ասել է Կլյուևը Championat-ի հետ զրույցում։Ավելին14:4523.01.25 -
ՔաղաքականԱռաջարկներ ենք փոխանցել Ադրբեջանին և սպասում ենք ադրբեջանական կողմի արձագանքին. ԱԽ քարտուղարՀարցին, թե որքան են շարունակելու խաղաղություն խնդրել, երբ Ալիևը հակառակի մասին է խոսում՝ Գրիգորյանը պատասխանեց. «Մենք խաղաղություն չենք խնդրում, մենք առաջարկում ենք խաղաղ լուծումներ գոյություն ունեցող բոլոր հարցերին»։Ավելին14:3023.01.25 -
ՄիջազգայինԿիևի պարտությունը տրիլիոնավոր դոլար կարժենա ՆԱՏՕ-ի համար. ՌյուտեԿիևի պարտությունը ՆԱՏՕ-ի համար կարժենա ոչ թե լրացուցիչ միլիարդավոր դոլար, որոնք դաշինքը ներկայումս հատկացնում է ռազմական կարիքների համար, այլև լրացուցիչ տրիլիոնավոր դոլար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ ելույթ ունենալով Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում Ուկրաինային նվիրված միջոցառմանը: «Եթե Ուկրաինան պարտվի, ապա ՆԱՏՕ-ին անհրաժեշտ կլինի ոչ թե հավելյալ միլիարդավոր, այլ լրացուցիչ տրիլիոնավոր դոլար։ Այդ դեպքում ՆԱՏՕ-ի կողմից Արևմուտքի զսպման վերականգնումը շատ ավելի բարձր գին կարժենա, քան այն ամենն, ինչ այժմ մենք քննարկում ենք», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը: Ռյուտեն կոչ է արել ավելի քիչ խոսել զինադադարի մասին և ավելի շատ զենք մատակարարել Ուկրաինային, ինչպես նաև թույլ չտալ հրադադար Ռուսաստանի պայմաններով։Ավելին14:1523.01.25 -
ՔաղաքականՀՀ ԱԳՆ-ում մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Ղրղզստանի ԱԳ նախարարի առանձնազրույցըՀՀ ԱԳՆ-ում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի առանձնազրույցը Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:Ավելին14:0023.01.25 -
ԻրավականԿրպակից գողություն էր արել, ապա հրկիզել այն. 59-ամյա տղամարդը ձերբակալվել էՈստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 22-ին հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում կրպակ է այրվում։ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ գիշերը 44-ամյա մի տղամարդու կողմից շահագործվող մրգի կրպակից կատարել են գողություն, ապա հրկիզել են կրպակը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ արարքը կատարել է 59-ամյա տղամարդը: Նա ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, որտեղ խոստովանել է, որ գիշերվա ժամը 1-ի սահմաններում տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է կրպակի դուռը, գողացել արկղերով մրգեր, կշեռք ու գազի գլանոթ, իսկ առավոտյան ժամը 7-ի սահմաններում հրկիզել է կրպակը: 59-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:Ավելին13:4523.01.25 -
ՄիջազգայինԼոս Անջելեսի մոտ նոր հրդեհ է բռնկվել. «Բախվել են կյանքի անմիջական սպառնալիքի»Նոր աղետ է պատուհասել Լոս Անջելեսին: Հունվարի կեսին բռնկված հրդեհից դեռ լրիվ չազատված՝ Լոս Անջելեսի բնակիչները նորից հայտնվել են կրակի ճիրաններում: Չորեքշաբթի լեռնային տարածքում բռնկված հրդեհը շատ արագ տարածվել է քամու պատճառով: 31 հազար մարդու տարհանել են:Ավելին13:4023.01.25 -
ՔաղաքականԴա անթույլատրելի է․ Արծվիկ Մինասյան«Սահմանազատումն ու սահմանագծումը պետք է լինեն ամբողջական, համաչափ, բավարարեն միջազգային չափանիշներին։ Սա ոչ միայն անտրամաբանական է, այլև անբացատրելի է․ անգամ միջազգային փորձում նման վարքագիծ չկա»,-նշեց Արծվիկ Մինասյանը։Ավելին13:3023.01.25 -
Իրավական«Արմավիր» ՔԿՀ կարճատև տեսակցության եկած քաղաքացուհին բերանի խոռոչում և պայուսակում թաքցրել էր թմրամիջոցներՀունվարի 22-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները կալանավորված անձի մոտ կարճատև տեսակցության մտնելուց առաջ զննության են ենթարկել քաղաքացուհի Ջ․Մ․-ին և վերջինիս բերանի խոռոչից հայտնաբերել կասկածելի փաթեթ։ Փաթեթում առկա են եղել հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող, 0,57 գրամ քաշով և մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 0,86 գրամ քաշով առանձնացված զանգվածներ։ Այնուհետև Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում քաղաքացուհին խոստովանել է, որ իր պայուսակում ևս առկա են հերոին և մարիխուանա տեսակի թմրամիջոցներով փաթեթներ։ Ջ․Մ․-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և փաթեթների հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։Ավելին13:1523.01.25 -
ՔաղաքականՏավուշում իրականացվող «սահմանազատման» պրոցեսի ընթացքն ու լուծումները կկանխորոշեն ՀՀ-ի հեռանկարն այս տարածաշրջանում. ԱբրահամյանՏավուշում իրականացվող «սահմանազատման» պրոցեսի ընթացքն ու լուծումները կկանխորոշեն ՀՀ-ի հեռանկարն այս տարածաշրջանում։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Իշխանությունը սահմանազատման գործընթացի վերաբերյալ սահմանափակվում է «ռելիզային» կամ կցկտուր տեղեկություններով, ինչը պրոցեսի վերաբերյալ մեր քաղաքացիների անհանգստությունն էապես մեծացնում է: Հատկապես Տավուշում իրականացվող «սահմանազատման» պրոցեսի ընթացքն ու լուծումները, առանց չափազանցման, կկանխորոշեն Հայաստանի հեռանկարն այս տարածաշրջանում` գոյության, ինքնուրույնության և, իհարկե, հեռանկարի առումով: Իշխանությունն այս ընթացքում փորձելու է դաշտը լցնել տարաբնույթ կեղծ թեմաներով, դրանք թեժացնել, որպեսզի սահմանազատման թեման մնա ստվերում և իր համար լրացուցիչ գլխացավանք չառաջացնի»,- գրել է նա։Ավելին13:0023.01.25 -
ՔաղաքականՀյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրՀունվարի 23-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձեւաչափի խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նրանք ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, հարգանքի տուրք մատուցել Սուրբ նահատակների հիշատակին:Ավելին12:4523.01.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման ռիսկը՝ ըստ ՀՀ արտաքին հետախուզության ծառայությանՀայլուր 12։30 Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման ռիսկը՝ ըստ ՀՀ արտաքին հետախուզության ծառայությանԱվելին12:3023.01.25 -
ՀասարակականԵրևանում 24-ամյա երիտասարդն ընկել է նորակառույց շենքի 6-րդ հարկից․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՀունվարի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Մելիք Մելիքյան 2 հասցեից «Պոլիտրավմա, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ «Միքայելյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երիտասարդ, հայտնում է Shamshyan.com-ը։ Հիվանանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ, քանի որ գտնվում է վիրահատարանում։ Ոստիկաններին հաջողվել է պարզել, որ նա Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Դանիել Ո․-ն է։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են նաև, որ Դանիել Ո․-ն ժամը 12։40-ի սահմաններում Մելիք Մելիքյան 2 հասցեում, որպես մասնավոր շինարարական խումբ «ՄԼ մայնինգ» ՍՊԸ-ին պատկանող նորակառույց շենքում երեսպատման աշխատանքներ կատարելու ժամանակ մոտ 20մ բարձրությունից (6-րդ հարկ) վայր է ընկել և ստացել նշված վնասվածքները: Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։Ավելին12:2023.01.25 -
ՄիջազգայինՍաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավարը 15 տարվա ընթացքում առաջին անգամ կայցելի ԼիբանանՍաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը մեկօրյա այցով կմեկնի Լիբանան՝ երկրի նոր ղեկավարությանն աջակցելու նպատակով։ Նա բանակցություններ կվարի հանրապետության նախագահ գեներալ Ջոզեֆ Աունի և վարչապետ Նավաֆ Սալամի հետ, որին հանձնարարված է կազմել նոր կառավարություն։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից: Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավարը Բեյրութ կայցելի վերջին 15 տարվա ընթացքում առաջին անգամ, ինչն ըստ Al Nahar թերթի, վկայում է Էր Ռիադի ցանկության մասին՝ վերականգնելու իր դիրքերը Լիբանանում Իրանի ազդեցության թուլացումից և Դամասկոսում նոր վարչակարգի իշխանության գալուց հետո։ Հունվարի 21-ին ելույթ ունենալով Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողվում՝ արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհանը դրական քայլ է համարել հունվարի 9-ին լիբանանյան բանակի նախկին հրամանատար Ջոզեֆ Աունի ընտրությունը երկրի նախագահի պաշտոնում ավելի քան երկու տարվա քաղաքական ճգնաժամից հետո։ Նա հույս է հայտնել, որ Լիբանանի նոր կառավարությունը կկազմվի ամենամոտ ժամանակներս։ «Մենք պետք է տեսնենք իրական գործողություններ, նոր կաբինետի հանձնառությունը բարեփոխումներին, որպեսզի կարողանանք ուժեղացնել մեր մասնակցությունը», - ասել է թագավորության արտգործնախարարության ղեկավարը։ Ինչպես սպասվում է, արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհանը նախագահ Աունին կհանձնի հրավեր՝ ժամանելու Սաուդյան Թագավորություն պաշտոնական այցով։ Ըստ Al Nahar-ի տվյալների՝ Էր Ռիադում բանակցությունների արդյունքներով նախատեսվում է ստորագրել 22 համաձայնագիր՝ ուղղված երկկողմ համագործակցության զարգացմանը:Ավելին12:1523.01.25 -
Մամուլի տեսությունՓաշինյանի իշխանությունը քայքայում է ազգային հիմքերը. նոր սկանդալային որոշում. «Ժողովուրդ»Երեկ խորհրդարանական մեծամասնությունը ՔՊ 65 պատգամավորներով ընդունեց օրենք, համաձայն որի՝ Հայաստանի մշակութային ազգային կառույցները պետք է լինեն պետական։ Այսինքն՝ իշխանությունը եւս մեկ անգամ ապացուցեց սեփական ապազգայնությունը։ Միայն ընդդիմության՝ ներկա 31 պատգամավորները Հայաստանի Օպերայի եւ բալետի թատրոնի, Պատկերասրահի, Գրադարանի եւ այլ մշակութային կառույցների անվանումներից «ազգային» բառի հանման օրենքին դեմ քվեարկեցին: Եթե «Արցախ» բառը, ըստ Ալեն Սիմոնյանի, պատերազմի վտանգ կարող է դառնալ, ապա այդպես էլ հոդաբաշխ չբացատրվեց, թե ազգային օպերան, ազգային թատրոնները կամ առհասարակ «ազգային» բառը ինչ սպառնալիք է իշխանության համար։Ավելին12:0523.01.25 -
ՀասարակականԻ՞նչ է սոցիալական ծախսը, ինչպե՞ս օգտվել փոխհատուցումիցԵկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները եկամտային հարկի գումարից կարող են ստանալ սոցիալական ծախսերի փոխհատուցում՝ իրենց և իրենց ընտանիքի անդամների (ամուսին, ծնողներ և զավակներ) համար կատարած սոցիալական ծախսերից։ Սոցիալական ծախսի փոխհատուցումից կարող եք օգտվել, եթե 2024 թվականի ընթացքում Հայաստանում գործող ապահովագրական որևէ ընկերությունից ձեռք եք բերել առողջության ապահովագրական փաթեթ կամ Հայաստանում գործող կրթական հաստատությունում կատարել եք ուսման վճար։ Կարևոր է հիշել Փոխհատուցումից օգտվելու համար ծառայություն մատուցողից` ապահովագրական ընկերությունից կամ կրթական հաստատությունից, պարտադիր պահանջեք հաշվարկային փաստաթուղթ (ինվոյս)։Ավելին12:0023.01.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 23.01.2025Մամուլի տեսություն 23.01.2025Ավելին11:5023.01.25 -
ԻրավականԱնդրազգային հանցավոր կազմակերպության անդամները հափշտակել են շուրջ 810 մլն ՀՀ դրամի ֆինանսական միջոցներՀայաստանի Հանրապետության և օտարերկրյա մի խումբ քաղաքացիներ 2022 թվականի մարտից 2023 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում ստեղծել և ղեկավարել են անդրազգային հանցավոր կազմակերպություն՝ իրականացնելով առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն: Հանցավոր կազմակերպության կազմում ներգրավվել է առնվազն 144 անդամ, այդ թվում՝ անչափահասներ: Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հանցավոր կազմակերպության մեջ ներգրավված անձինք ստեղծել և ուղղորդել են կեղծ բովանդակությամբ համացանցային կայքեր, սոցիալական ցանցերում իրականացրել են գովազդներ, վարձակալել են գրասենյակային տարածքներ, հանցավոր գործունեությունը քողարկելու նպատակով հաճախակի ստեղծել և փոփոխել են մտացածին ընկերությունների անվանումները և դրամական փոխանցումներ կատարելու համար կիրառվող բանկային հաշվեհամարները, կիրառել են արտասահմանյան վիրտուալ հեռախոսահամարներ, պոլիգրաֆ սարքով իրականացրել են նոր ներգրավվող աշխատակիցների ստուգումներ, աշխատակիցների տվյալների բացահայտումից խուսափելու համար նրանց տվել են կեղծանուններ և հերթական համարներ, հրահանգավորել են հնարավոր խնդիրների դեպքում համապատասխան վարքագծի կանոնների վերաբերյալ, տեղադրել և գործարկել են էլեկտրոնային տվյալների և այլ կրիչների ոչնչացման մեխանիզմներ: Այսպիսով, հանցավոր կազմակերպության անդամները կապ հաստատելով հիմնականում եվրոպական երկրների բնակիչների հետ և ներկայանալով որպես արհեստական բանականությամբ գործող հեղինակավոր ու մեծ եկամուտներ ապահովող միջազգային ներդրումային ընկերության աշխատակիցներ՝ կատարել են համակարգչային հափշտակություններ: Կազմակերպության անդամները տուժողներին մոլորեցնելուց և նրանց վստահությունն ամրապնդելուց հետո վերջիններիս ուղղորդել են տարբեր չափերի գումարներ փոխանցել իրենց կողմից կառավարվող հաշվեհամարներին: Արդյունքում, հանցավոր կազմակերպության անդամները ստացել են օտարերկրացի 1404 տուժողի՝ առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 810 մլն 71 հզր 577 ՀՀ դրամի ֆինանսական միջոցները տնօրինելու և օգտագործելու իրական հնարավորություն: Հանցավոր կազմակերպության 1 ղեկավարի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը), 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (համակարգչային հափշտակությունը), 285-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (ապօրինի գործունեություն իրականացնելու կամ ապօրինի գործունեությունը քողարկելու նպատակով իրավաբանական անձ, դրա առանձնացված ստորաբաժանում, հիմնարկ ստեղծելը կամ օգտագործելը կամ նույն նպատակով անհատ ձեռնարկատեր հաշվառելը), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (փողերի լվացումը), 1 այլ ղեկավարի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը), 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (համակարգչային հափշտակությունը), 285-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (ապօրինի գործունեություն իրականացնելու կամ ապօրինի գործունեությունը քողարկելու նպատակով իրավաբանական անձ, դրա առանձնացված ստորաբաժանում, հիմնարկ ստեղծելը կամ օգտագործելը կամ նույն նպատակով անհատ ձեռնարկատեր հաշվառելը), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (փողերի լվացումը) և 16 անդամի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպությանը մասնակցելը) և 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (համակարգչային հափշտակությունը): Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:Ավելին11:4523.01.25 -
Մամուլի տեսությունՇտապում են Եվրոպա. «Հրապարակ»Չնայած Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու մեկնարկի մասին Եվրաքվեի նախագիծը դեռ խորհրդարանում չի ընդունվել, սակայն ՀՀ ԱԺ-ն, ի դեմս Ալեն Սիմոնյանի, եվրաինտեգրմանն աջակցող պետությունների խորհրդարանականների հավաք է նախաձեռնել, պանելային քննարկումներ` «Միասին՝ հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով, որոնց մեկնարկը կտրվի այսօր՝ Dvin Seven Vision հյուրանոցում։Ավելին11:3023.01.25