Լրահոս
2025-01-23
-
ՄիջազգայինՌուսների հարվածները՝ «Իսկանդերով». թեժ մարտեր են ուկրաինական ճակատումԶապորոժիեում ռուսական հարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել: Տուժածների թվում երկու ամսական երեխա կա։ Վիրավորներից 5-ը ծանր վիճակում է։ Զապորոժիեն, որ առաջնագծից հեռու է մի քանի տասնյակ կիլոմետր, պարբերաբար դառնում է ռուսական հարվածների թիրախ: Կիևի շրջանում օդային տագնապի ազդանշանը չի լռում առավոտից:Ավելին23:1523.01.25 -
ՀասարակականՊԵԿ-ը նոր պարզաբանում է ներկայացրել եկամուտների հայտարարագրման գործընթացի վերաբերյալՀայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն հարցուպատասխանի ձևաչափով նոր մանրամասներ է ներկայացրել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման գործընթացի վերաբերյալ։ ՊԵԿ-ի պարզաբանումն ամբողջությամբ․ Ինչ է սոցիալական ծախսը և ինչպես օգտվել փոխհատուցումից Ո՞վքեր կարող են օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից Եթե ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի եք և 2025 թվականին՝ 2024 թվականի հաշվետու տարվա համար ներկայացրել եք կամ պետք է ներկայացնեք հայտարարագիր, ապա Դուք եկամտային հարկի գումարից կարող եք օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից։ Փոխհատուցումից կարող եք օգտվել ինչպես Ձեր համար, այնպես էլ Ձեր ընտանիքի անդամների համար կատարած սոցիալական ծախսերի մասով։ Ընտանիքի անդամներն են՝ հայտարարագիր ներկայացնողի ամուսինը, ծնողները և զավակները (որդեգրողները և որդեգրվածները): Ո՞ր դեպքում կարող եք օգտվել փոխհատուցումից Եթե 2025 թվականին՝ 2024 թվականի համար ունեք հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն, ապա կարող եք օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից միայն այն դեպքերում, երբ 2024 թվականի ընթացքում Ձեր կամ Ձեր ընտանիքի անդամի համար Հայաստանում գործող ապահովագրական որևէ ընկերությունից ձեռք եք բերել առողջության ապահովագրական փաթեթ կամ Հայաստանում գործող՝ կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունում կատարել եք ուսման վճար։ Ո՞ր հաստատություններում սովորողների համար է գործում սոցիալական ծախսերի փոխհատուցման հնարավորությունը Կրթության գծով փոխհատուցումից կարող եք օգտվել, եթե կրթական ծախսերը կատարվել են նախադպրոցական, տարրական, հիմնական, միջնակարգ, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի համար։ Հիշեք, որ ուսման վճարի մասով կատարված ծախսերի համար պետք է ուսումնական հաստատությունից պահանջել հաշվարկային փաստաթուղթ։ Օրինակ, եթե Ձեր երեխան սովորում է վճարովի մանկապարտեզում, դպրոցում կամ բուհում, ապա տվյալ դեպքում կարող եք օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից, իսկ եթե վճարը կատարվել է արվեստի, երաժշտական դպրոցում կամ մարզադպրոցում սովորելու կամ մասնավոր դասընթացներին մասնակցելու համար, ապա տվյալ ծախսը փոխհատուցման ենթակա չէ։ Արդյո՞ք կարող եք ստանալ փոխհատուցում, եթե օգտվել եք որևէ բժշկական ծառայությունից Ոչ, առանձին բժշկական ծառայությունների (օրինակ՝ բժշկական հետազոտության, վիրահատության և նմանատիպ այլ ծառայությունների) դիմաց կատարված ծախսը չի համարվում սոցիալական ծախս, հետևաբար, այն փոխհատուցման ենթակա չէ։ Առողջապահության գծով սոցիալական ծախսի փոխհատուցումը նախատեսված է միայն այն դեպքում, եթե Դուք Հայաստանում գործող որևէ ապահովագրական ընկերությունից 2024 թվականի ընթացքում ձեռք եք բերել առողջության ապահովագրական փաթեթ։ Որքա՞ն է կազմում փոխհատուցումը Առողջապահության գծով սոցիալական ծախսի առավելագույն չափը՝ տարեկան 50.000 դրամ է, իսկ կրթության գծով՝ տարեկան առավելագույնը՝ 100.000 դրամ։ Հիշեք, որ Ձեր և Ձեր ընտանիքի անդամների համար կատարված բոլոր ուղղություններով սոցիալական ծախսերի առավելագույն չափը կազմում է տարեկան 100.000 դրամ: Կարևոր է իմանալ նաև, որ երկու ուղղություններով սոցիալական ծախսի փոխհատուցումից կարող եք օգտվել միաժամանակ, սակայն դրանց հանրագումարը չի կարող գերազանցել 100.000 դրամը։ Ինչպե՞ս օգտվել փոխհատուցումից Փոխհատուցումից օգտվելու համար անհրաժեշտ է ապահովագրական ընկերությունից կամ կրթական հաստատությունից պարտադիր պահանջել հաշվարկային փաստաթուղթ (invoice)՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ։ Իսկ այն դեպքում, երբ հայտարարատուն Դուք եք, բայց սոցիալական ծախսը կատարում եք Ձեր ընտանիքի անդամի համար, ապա պետք է ներկայացնեք նաև ընտանիքի անդամի անձը հաստատող փաստաթուղթը և հանրային ծառայությունների համարանիշը, ինչպես նաև ընտանիքի անդամ հանդիսանալու փաստը հիմնավորող փաստաթղթերը (ամուսնու դեպքում՝ ամուսնության վկայական, ծնողի դեպքում՝ ծնողի՝ անձը հաստատող փաստաթուղթ և հայտարարատուի ծննդյան վկայական, զավակի դեպքում՝ ծննդյան վկայական, որդեգրողի, որդեգրվածի դեպքում՝ որդեգրելու կամ որդեգրվելու համապատասխան հիմքը հաստատող փաստաթուղթ)։ Արդյո՞ք պետք է ներկայացնել դիմում փոխհատուցումը ստանալու համար Երբ արդեն ներկայացրել եք հայտարարագիր և Ձեր հանրային ծառայությունների համարանիշով, որպես սոցիալական ծախս կատարող, դուրս է գրվել հաշվարկային փաստաթուղթ, ապա եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համար նախատեսված՝ https://self-portal.taxservice.am/ համակարգում հայտարարագրի «Սոցիալական ծախսեր» բաժնում ինքնաշխատ կարտացոլվի, թե որքան սոցիալական ծախս եք կատարել և որքան է փոխհատուցման չափը։ Իսկ փոխհատուցումն ստանալու համար, պարզապես, պետք է հենց նույն համակարգի միջոցով ներկայացնեք դիմում՝ փոխհատուցման գումարը միասնական հաշվից ստանալու համար։ Դիմումը հասանելի է համակարգի «Հայտարարագրերի ձևեր» բաժնում։ Ֆիզիկական անձի կողմից դիմումում լրացվում է բանկային հաշվեհամարը և փոխհատուցման ենթակա գումարի չափը։ Դիմումն անհրաժեշտ է էլեկտրոնային ստորագրել և նույն համակարգի միջոցով ներկայացնել ՊԵԿ։ Հաշվարկային փաստաթուղթը պետք է վերցնել առձե՞ռն, թե այն հայտարարագրում կարտացոլվի ինքնաշխատ Հաշվարկային փաստաթուղթն ինքնաշխատ արտացոլվում է հայտարարագրման համակարգի «Սոցիալական ծախսեր» բաժնում։ Այստեղ ֆիզիկական անձին հասանելի է փաստաթղթի տեղեկատվությունը, ինչպես նաև փաստաթղթի PDF տարբերակը։ Սոցիալական ծախսի փոխհատուցման գումարի մասին տեղեկատվությունն ինքնաշխատ լրացվում է նաև հայտարարագրի համապատասխան բաժնում։ Արդյո՞ք որպես հայտարարատու կարող եք օգտվել փոխհատուցումից, եթե Ձեր զավակը օտարերկրյա քաղաքացի է Այո, Դուք կարող եք օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից նաև այն դեպքում, երբ Ձեր զավակը՝ ում համար կատարել եք սոցիալական ծախս, ՀՀ քաղաքացի չէ։ Նույն ուսանողի ուսման վարձի համար փոխհատուցումից կարո՞ղ են օգտվել հայտարարագիր ներկայացնող ծնողները Այո, նույն անձի համար կատարված սոցիալական ծախսերի փոխհատուցման հնարավորությունից կարող են օգտվել հայտարարատու հանդիսացող ուսանողի և՛ մայրը, և՛ հայրը։ Օրինակ, եթե ուսումնական տարվա մեկ կիսամյակի համար ուսման գծով ծախսը կատարել է մայրը, իսկ մյուս կիսամյակի համար՝ հայրը։ Այս դեպքում կարևոր է՝ որպես սոցիալական ծախս կատարող հաշվարկային փաստաթուղթը դուրս գրված լինի յուրաքանչյուրի հանրային ծառայությունների համարանիշով՝ առանձին-առանձին։ Եթե 2024 թվականի ընթացքում կատարել եք ուսման վճար երկու տարբեր հաստատությունում, արդյո՞ք երկու դեպքում էլ կարող եք օգտվել փոխհատուցումից Եթե Դուք հայտարարատու եք և 2024 թվականի ընթացքում կատարել եք ուսման վճար տարբեր կրթական հաստատություններում և ընտանիքի տարբեր անդամների համար, ապա երկու դեպքում էլ կարող եք օգտվել փոխհատուցումից։ Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել, որ փոխհատուցման առավելագույն գումարը չի կարող գերազանցել 100.000 դրամը։ Ի՞նչ անել, եթե հայտարարատու եք, բայց 2024 թվականի ընթացքում կատարված սոցիալական ծախսի դիմաց չունեք հաշվարկային փաստաթուղթ Եթե 2024 թվականի ընթացքում ձեռք եք բերել առողջության ապահովագրական փաթեթ կամ վճարել եք ուսման համար, սակայն չունեք հաշվարկային փաստաթուղթ, ապա սոցիալական ծախսը հիմնավորելու և փոխհատուցումն ստանալու համար կարող եք տվյալ ապահովագրական ընկերությունից կամ կրթական հաստատությունից պահանջել դուրս գրել համապատասխան հաշվարկային փաստաթուղթը։ Ծառայություն մատուցողը պարտավոր է տրամադրել փաստաթուղթ, անգամ այն դեպքում, երբ Դուք սոցիալական ծախսը կատարել եք 2024 թվականի ընթացքում։ Եթե քաղաքացին 2023 թվականի համար ներկայացրել է հայտարարագիր և կատարել է սոցիալական ծախս, բայց չի օգտվել փոխհատուցումից, արդյո՞ք կարող է 2025-ին դիմել և ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցումը Այո, եթե ֆիզիկական անձը 2023 թվականի համար ունեցել է հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն, ապա 2023 թվականի համար համապատասխան ապահովագրական ընկերությունից կամ կրթական հաստատությունից պահանջի դուրս գրել հաշվարկային փաստաթուղթ, այնուհետև ներկայացնի ճշտված հայտարարագիր, ապա կարող է ստանալ փոխհատուցում։ Եթե հայտարարագիր ներկայացնող քաղաքացին սոցիալական փաթեթի շահառու է, կարո՞ղ է օգտվել առողջապահության գծով փոխհատուցումից Եթե Դուք սոցիալական փաթեթի շահառու եք, ապա անձամբ չեք կարող օգտվել առողջապահության գծով սոցիալական ծախսի փոխհատուցումից, փոխարենը՝ կարող եք փոխհատուցումից օգտվել միայն ընտանիքի անդամների համար ապահովագրական փաթեթ ձեռք բերելու դեպքում։ Հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձից օգտվող հայտարարատուն կարո՞ղ է ստանալ փոխհատուցում Եթե հայտարարագիր ներկայացնող քաղաքացին օգտվում է հիփոթեքային վարկի կամ ուսման վարձի կամ շահաբաժնի մասով եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից, ապա սոցիալական ծախսի փոխհատուցում կկատարվի այն դեպքում, երբ հաշվետու տարվա համար հաշվարկված և (կամ) վճարված (այդ թվում՝ հարկային գործակալի կողմից) եկամտային հարկի գումարների և Հարկային օրենսգրքով սահմանված դեպքերում ֆիզիկական անձին վերադարձված եկամտային հարկի գումարների միջև առկա է դրական տարբերություն: Եթե առողջության ապահովագրական փաթեթը վարձու աշխատողի համար ձեռք է բերել նրա գործատուն, հայտարարատուն կարո՞ղ է օգտվել փոխհատուցումից Ոչ, սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից կարող է օգտվել այդ ծախսը կատարած հայտարարատու հանդիսացող ֆիզիկական անձը։ Հետևաբար, եթե առողջության ապահովագրական փաթեթի ձեռքբերման ծախսը կատարել է այլ անձ (այդ թվում՝ գործատուն), ապա հայտարարատու հանդիսացող ֆիզիկական անձը չի կարող օգտվել դրա գծով սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից։ Կարող եք արդյո՞ք օգտվել փոխհատուցումից, եթե հայտարարատու չեք, բայց անշարժ գույքը վարձակալության հանձնելու համար ներկայացրել եք հաշվարկ-հայտարարագիր Ոչ, սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից կարող են օգտվել միայն այն ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի անձինք, որոնք համարվում են հայտարարատու (ամբողջական ցանկն այստեղ՝ https://src.am/am/getNews/833)։Ավելին23:0023.01.25 -
ՀասարակականՓրկարարները դուրս են բերել ավտոմեքենան ձորիցՀունվարի 23-ին, ժամը 13:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի կամրջից Մուշավան թաղամաս տանող ավտոճանապարհին «Nissan» մակնիշի ավտոմեքենան իջել է ձորը և չի կարողանում շարունակել ընթացքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները դուրս են բերել «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․ Ղ․, ծնված 1993 թ․) ձորից։ Տուժածներ չկան։Ավելին22:4523.01.25 -
ՔաղաքականԱվինյանի 20 դրամանոց նահանջը՝ քաղաքացիների կորած հավատի դեմԱվինյանական նահանջն էլ ընդունելի չէ մայրաքաղաքի տրանսպորտից օգտվողների համար: Երևանի քաղաքապետը, հավանաբար, փորձելով մի փոքր մեղմել իրենց բարեփոխումների դեմ բարձրացած բողոքը՝ երեկ տրանսպորտային նոր սակագների առաջարկ էր ներկայացրել, որոնք իբր մի փոքր թեթևացնում են երևանցիների ծախսերը: Բայց նոր փաթեթում էլ հուսադրող թվեր չեն գտել մարդիկ. «Հայլուր»-ի հարցախույզը:Ավելին22:3023.01.25 -
ՀասարակականՄասիսում «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը. կան վիրшվnրներԱյսօր՝ հունվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18:20-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Մասիս քաղաքի Երևանյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, արմատից կոտրել այն, ապա բախվել երկաթե էլեկտրասյանը, կոտրել այն։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արարատի մարզի բնակիչներ 19-ամյա Արմեն Գ.-ն և 20-ամյա Շահեն Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի ինքնությունը։Ավելին22:1523.01.25 -
ԻրավականՌոբերտ Քոչարյանի արդարացումից 3 տարի անց վերաբացված գործով դատական նիստը շարունակվել էՍկանդալով է սկսել Մարտի 1-ի վերաբացված գործով հերթական դատական նիստն այսօր: Չնայած Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների պնդմամբ՝ Քոչարյանը որևէ կարգավիճակ չունի՝ քարտուղարությունը նրան ներկայացրել է որպես մեղադրյալ: Փաստաբանների առարկությունը չի ընդունել դատավորը:Ավելին22:0023.01.25 -
ՔաղաքականՓաշինյանն ու տիկինը անձրևի տակ են ընկել և «շահավետ առաջարկ» տարել Դավոս. Ալիևի հետ հանդիպում կլինի՞Դավոսում այսօր Նիկոլ Փաշինյանը եվրոպացի գործընկերներին վստահեցրել է, որ Հայաստանը ավելի ու ավելի մոտ է ուզում լինել Եվրամիությանը: 6 ամիս առաջ Հայաստանի վարչապետը չուներ այն հարցի պատասխանը՝ Եվրամիությունը որքանով է պատրաստ մոտ լինել Հայաստանին: Այսօր էլ այդ մասին չխոսելով՝ վստահեցրել է, որ շուտով մեր երկրի Ազգային ժողովը օրենք կընդունի՝ Եվրամիությանը անդամակցելու մասին՝ օրինականացնելով քաղաքացիական նախաձեռնությունը ու մի քայլով էլ մոտենալով եվրոպական ընտանիքին:Ավելին21:5023.01.25 -
ՔաղաքականՀայաստանի եվրոպական պարադոքսը. գնո՞ւմ ենք Եվրամիություն, թե՞ կոտրատվում ենք Եվրոպայի ճանապարհինԵրևանից Դավոս ՔՊ-ականները իրենց աջակցության խոսքերն են հղում թիմի ղեկավարին՝ վստահեցնելով, որ ընդունելու են Եվրամիությանն անդամակցելու օրինագիծը: Իշխանական պատգամավորների ոգևորության վրա սառը ջուր լցնելով՝ նրանց ընդդիմադիր գործընկերները հիշեցնում են, որր Հայաստանին ոչ ոք Եվրամիություն չի հրավիրել:Ավելին21:4523.01.25 -
ՀասարակականԾանուցում չեմ ստացել․ Վահրամ Սահակյանը հերքում է, թե իրեն մեղադրանք է առաջադրվել․ Oragir.News«Այդ մասին չեմ ուզում խոսել, քանի որ դա դեռ հաստատ չէ: Ինձ որևէ նամակ, ծանուցում չի եկել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Վահրամ Սահակյանը՝ անդրադառնալով իր դեմ հարուցված քրեական վարույթին։ Նշենք, որ դերասան, թատերագիր Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը, որն իրականացվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ)։ Հավելենք, որ Քննչական կոմիտեից չեն մանրամասնում, թե Սահակյանի կոնկրետ որ արտահայտության մասին է խոսքը:Ավելին21:3023.01.25 -
ԻրավականՔԿՀ-ներում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է․ ՄԻՊՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումներն ու ստացված ահազանգերը վկայում են, որ 2025 թվականի հունվար ամսվա դրությամբ ազատությունից զրկման վայրերում գրանցվել է մահվան 3, այդ թվում՝ ըստ հրապարակված տեղեկատվության` ինքնասպանության 2 դեպք: Պաշտպան Անահիտ Մանասյանը մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է համարում և հրավիրում է պատկան մարմինների ուշադրությունը դրանց կանխարգելման խնդիրներին: Մարդու իրավունքների պաշտպանը յուրաքանչյուր դեպքով իրավասու մարմիններից պահանջել է պարզաբանումներ և վարույթների արդյունավետ քննության կապակցությամբ գրություն հասցեագրել Քննչական կոմիտե: Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ ազատությունից զրկված կամ այլ կերպ պետության իրավասության ներքո գտնվող անձանց իրավունքների ապահովման համար պետությունը կրում է պատասխանատվություն: Ազատությունից զրկման վայրերում կյանքի և առողջության պահպանման իրավունքների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո:Ավելին21:1523.01.25 -
ՀասարակականՈրդին կասկածվում է մոր շիրմաքարը կոտրելու մեջԱյսօր՝ հունվարի 23-ին, սրբապղծություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Գառնի գյուղի՝ SHAMSHYAN.com ահազանգած մի քանի բնակիչներ իրենց զայրույթն են հայտնում, ասելով, որ անհայտ անձը կամ անձինք Գառնի գյուղի գերեզմաններում սրբապղծություն են իրականացրել. կոտրել են հանգուցյալի շիրմաքարը: Ըստ նախնական տեղեկությունների՝ արարքը կատարողի ինքնությունը ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գառնիի բաժնի ծառայողները ճշտել են և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի գյուղացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Ում շիրմաքարը որ կոտրել են, գյուղում շատ հարգված կին է եղել: Երկար տարիներ դպրոցում մի քանի սերունդ է դաստիարակել ու միշտ բարձր է գնահատվել այդ կնոջ թե՛ մարդկային հատկանիշները, թե՛ աշխատանքը դպրոցում: Երբեք «հավին քշա չի ասել», միշտ «խաթրաշահ» է եղել ու հիմա երբ իմացանք, որ նման արարք է կատարվել, զայրույթներս մի կերպ ենք զսպում, ուզում ենք, որպեսզի իրավապահները հայտնաբերեն ու դրան օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության ենթարկեն: Մի տղան Միացյալ նահանգներում է, մի տղան էլ այստեղ է, ու ամբողջ գյուղն արդեն գիտի, թե ով է այդ արարքը կատարել. մնում է ոստիկանները բռնեն ու նա պատժվի օրենքի ամբողջ խստությամբ: Մարդ ինչ աստիճանի սրբապիղծ լինի, որ նման քայլի դիմի»:Ավելին21:0023.01.25 -
ՄշակույթՀայ դերասաններով «Անորա» ֆիլմը «Օսկարի» տարվա լավագույն ֆիլմ անվանակարգում էՇոն Բեյքերի «Անորա» դրաման Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆիլմը ներկայացված է նաև լավագույն ռեժիսոր, լավագույն դերասանուհի, երկրորդ պլանի լավագույն դերասան և լավագույն օրիգինալ սցենար անվանակարգերում: Տարվա լավագույն ֆիլմի կոչման համար կպայքարեն նաև «Բրուտալիստը», «Լիարժեք անհայտությունը», «Կոնկլավ», «Դյունա. Մաս երկրորդ», «Էմիլիա Պեռեզ», «Ես դեռ այստեղ եմ», «Նիքել բոյզ», «Սուբստանցիա» ու «Չարը» ֆիլմերը: 97-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 3-ին: Ազգությամբ հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ՝ ռեժիսոր Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը Կաննի 2024 թվականի կինոփառատոնում «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին է արժանացել:Ավելին20:4523.01.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Վտանգավոր խաղեր՝ Հայաստանի եվրաինտեգրման շուրջ. կրակոտ ճառ է հնչել ԵվրոպայումՀայլուր 20։30 Վտանգավոր խաղեր՝ Հայաստանի եվրաինտեգրման շուրջ. կրակոտ ճառ է հնչել ԵվրոպայումԱվելին20:3023.01.25 -
ՔաղաքականԱդրբեջանի հարձակման վտանգը.արտաքին հետախուզությունը հանգստացնում է, Հայաստանի ԱԽ քարտուղարը մտահոգ էՏարբեր են անվտանգության մասին ընկալումները Հայաստանի անվտանգության համար պատասխանատու կառույցներում: Նույն օրը Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը իր մտահոգությունն է հայտնում լրագրողներին Ալիևի սպառնալից ելույթների հետ կապված, իսկ Ազգային հետախուզության ծառայությունը զեկույց է հրապարակում՝ վստահեցնելով, որ Հայաստանի դեմ Ադրբեջանի լայնամասշտաբ ռազմական հարձակման ռիսկը բարձր չի գնահատում:Ավելին20:1523.01.25 -
ԻրավականԿալանավորված անձը կոշիկի մեջ թաքցրել էր կասկածելի զանգվածներՔրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնում ստացվել էին տեղեկություններ այն մասին, որ փորձ է արվելու կալանավորված անձ Կ․Հ․-ին թմրամիջոց փոխանցել կարճատև տեսակցության ժամանակ։ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հունվարի 22-ին կարճատև տեսակցությունից հետո խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Կ․Հ․-ին և վերջինիս կոշիկի միջից հայտնաբերել կասկածելի փաթեթներ։ Փաթեթներում առկա են եղել դեղնականաչավուն, բուսական զանգվածներով լցված 2 ներարկիչ, 2 սպիտակ դեղահաբ, ինչպես նաև՝ թմրամիջոցների նմանվող շագանակագույն և դարչնագույն զանգվածներ։ Հայտնաբերվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։Ավելին20:0023.01.25 -
ՔաղաքականՓաշինյանի համար դոշ տվածների մեջքը կոտրում են բարձրացված հարկերը. բողոքի ակցիա՝ կառավարության դիմացՈսկի, հագուստ, հնամաշ իրեր վաճառող անհատ ձեռներեցներն ու փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները բողոքի հերթական ակցիան են արել կառավարության շենքի մոտ: Հունվարի 1-ից ուժի մեջ մտած շրջանառության 5 տոկոս հարկի կրկնապատկումից են բողոքում: «Սա արդեն ինքնասիրության հարց է»,- հայտարարել են ցուցարարները, կոչ արել մարդկանց դուրս գալ փողոց:Ավելին19:4523.01.25 -
Արտաքին քաղաքականությունԵԱՏՄ ու ԵՄ-ի անհամատեղելիության մասին Օվերչուկի հայտարարությունը հիմնված է իրականության ըմբռնման վրա. ԶախարովաՌուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է հարցին, թե արդյոք Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ Մոսկվա կատարած այցից հետո շարունակում է ուժի մեջ մնալ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այն հայտարարությունը, թե ՀՀ կառավարության կողմից ԵՄ–ին անդամակցելու գործընթաց սկսելու նախագծին հավանություն տալը ԵԱՏՄ–ից ՀՀ–ի դուրս գալու մեկնարկն է: «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ Զախարովան թեմային անդրադարձել է ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։ Զախարովային լրագրողները նաև հիշեցրել են, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում հայտարարել է, որ մեծ է հավանականությունը, որ ԵՄ–ին անդամակցելու գործընթաց սկսելու նախագիծը կընդունվի նաև Հայաստանի խորհրդարանի կողմից։ Մարիա Զախարովան նախ նշել է, որ Օվերչուկի հայտարարությունը հիմնված է եղել իրականության, տնտեսության, օրենքների և դրանց ըմբռնման վրա։ «Պարոն Օվերչուկը բացատրել է օրինաչափությունները, այլ ոչ թե արել է քաղաքական և իրականությունից կտրված հայտարարություններ։ Դա հարցի էության պարզաբանումն էր»,- ասել է Զախարովան։ Զախարովան նաև հավելել է, որ Արարատ Միրզոյանի՝ Մոսկվա կատարած այցի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ երեք ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկվել են բոլոր, այդ թվում՝ ամենաբարդ հարցերը։Ավելին19:3023.01.25 -
ՔաղաքականՄշակույթի գործիչները լռում են, երբ կեղծ, հակագիտական հիմնավորումներով հակադրվում են հայրենիքն ու պետությունը, ազգայինն ու պետականը. պատգամավորԱմիսներ առաջ, երբ օրենքով վերացրին պատվավոր կոչումները, իսկ արդարադատության մի տգետ փոխնախարար Աժ ամբիոնից ամենայն համոզումով հայտարարեց, թե ով է Վլադիլեն Բալյանը՝ նրան ոչ ոք չի ճանաչում, մշակույթի գործիչները լռեցին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը: «Մշակույթի գործիչները լռեցին ու պատմաբաններին մենակ թողեցին, երբ կրթական նոր չափորոշիչներով «վերատեսության» ենթարկվեցին պատմության ու գրականության դասագրքերը՝ խեղելով պատմական իրողություններ, մեր ինքնության առանցքային հիմքերը։ Մշակույթի գործիչները շարունակում են լռել, երբ ամեն օր կեղծ, հակագիտական հիմնավորումներով հակադրվում են Հայրենիքն ու պետությունը, ազգայինն ու պետականը։ Լռում են, երբ անարգում են Հայ Առաքելական եկեղեցին ու փորձում թիրախավորել նրա Հայրապետին, բայց փառասիրաբար հայտնվում են մեռնօրհնեքի ծեսի առաջին շարքերում․․․ Լռում են ու շարունակում «Արշակ 2-րդ», «Ինկած բերդի իշխանուհին» կամ «Մուսա Լեռան 40 օրը» բեմադրել, «Կիլիկիա» կամ «Ադանայի ողբը» երգել, «Արարատ» նկարել․․․։ Լռում են․․․ ՝ որոշները պատերի տակ խոսելով, բայց իշխանական կերակրատաշտից օգտվելով։ Եվ ահա, մեր քաղաքակրթական ժառանգության, նույնն է, թե մեր դեմ պայքարն հասավ մշակութային կազմակերպություններին։ Առանց հոդաբաշխ հիմնավորման ՔՊ-ն՝ միասնական կուռ համոզումով, նիկոլ փաշինյանի հանձնարարականով, ԿԳՄՍ մի ոչ ադեկվատ փոխնախարարի ներկայացմամբ, Ազգային կարգավիճակ ունեցող բոլոր մշակութային կազմակերպություններին Օրենքով զրկվեց այդ կարգավիճակից։ Ազգային կարգավիճակը նրանց շնորհվել էր տասնամյակների մշակութային առաքելության և գործունեության համար՝ շեշտելով նրանց բացառիկ վաստակն ու հենց պետության կողմից դրանց առանձնակի արժևորումը․ Ազգային Օպերա, Ազգային Ֆիլհարմոնիկ օրկեստր, Ազգային ակադեմիական երգչախումբ, Սունդուկյանի անվ․ ազգային ակադեմիական թատրոն, Ազգային գրադարան, Ազգային պատկերասրահ, Ազգային գրադարան, Ազգային գեղագիտական կենտրոն, Կամերային երաժշտության Ազգային կենտրոն․․․ Երբ երկու ամիս առաջ այս կազմակերպությունների գեղարվեստական ղեկավարներին և տնօրեններին պաշտոնական նամակով դիմեցի՝ հրավիրելու ԱԺ՝ ԿԳՄՍ-ի հետ քննարկելու, ընդդիմանալու, հիմնավորելու այս նսեմացնող, թշնամական քայլը, նրանց ճնշող մեծամասնությունը, անգամ խոստացված փակ քննարւկման պարագայում, վախեցավ․ տարբեր քստմնելի պատճառաբանություններով չեկավ։ Մի քանիսն անկեղծորեն խոստովանեց, որ հետո վրեժ կլուծեն, կհետապնդեն, սև ցուցակում կհայտնվեն, կզրկեն փողից․․․ Նույնիսկ չգիտես՝ կարեկցե՞լ, ինչպե՞ս վերաբերվել այս ինքնանսեմացող տեսակին, հավերժ ներկա ու համակերպվող այս անդեմ տեսակին, որ անցնող քսան-երեսուն տարիների ընթացքում մի քանի տերեր է ու կուսակցություններ է փոխել, կենացներ ասել ու եղել օրվա ռեժիմի հավատարիմ ծառան․․․ Իրականում, որքան էլ ցավալի է, բայց անսպասելի բան չկա․ սա լիուլի տեղավորվում է մեր օրերի տրամաբանության ու «մշակույթի» մեջ։ Պաշտոնական Հայաստանը լռում է՝ Բաքվի բանտերում մոռանալով խոշտանգվող հայ ռազմագերիներին, «որ չխանգարի ու ավելի վատ չլինի»։ Ալեն Սիմոնյանը չի գործածում Արցախ բառը, որ չվնասի այն «խաղաղությանը», որի օրոք Հայաստանը ֆաշիստ է հռչակվում, իսկ Հայաստանի քթի տակ թուրք-ադրբեջանական զորավարժություններ են։ Դե «ազգային» մշակույթի գործիչներն էլ լռում են ու կորցնում նախորդներից ստացած ժառանգությունը, որովհետև չեն ուզում դուրս գալ հարմարավետության գոտուց․․․ «Տուն ենք պահում կամ քաղաքականությամբ չեմ զբաղվում» կենցաղային, չգոյության փիլիսոփայությունը խժռել է բոլորին։ Իսկ շատերը միամտաբար համոզված էին, թե սահմանը՝ ներքին սահմանը ինքնությամբ են պահում ու շարունակում էր հարցնել՝ իսկ ո՞ւր է ազգային մշակութային էլիտան։ Ո՞ւր է ․․․ Ու այսպես կորցնում ենք արտաքին ու նաև ներքին սահմանը՝ հեռացնելով մեզ մեզանից՝․․․ Դժվար է պատկերացնել, որ Ֆրանսիան հրաժարվի իր Ազգային օպերայից, Բրիտանիան իր ազգային պատկերասրահից, կամ Վիեննան՝ իր ազգային պատմության թանգարանից․․․ու ֆրանսիացին, անգլիացին կամ ավստրիացին լռի»,- գրել է Գալստյանը:Ավելին19:1523.01.25 -
ԻրավականԱմասիայում բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության դեպք (տեսանյութ)Շիրակի մարզային քննչական վարությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում «Մերսեդես» մակնիշի մեքենայի զննությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենի չորս փաթեթ: Դրանցում մարիխուանայի նմանվող զանգված էր: Իսկ թե այդ «Մերսեդեսով» ինչու՞ էր Գյումրի հասել Արագածոտնի մարզի Աղձք գյուղի բնակիչ 35-ամյա երիտասարդը` պարզել էին Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողները։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Նրանք ստացել էին օպերատիվ տեղեկութուն, որ 35-ամյա երիտասարդը մոտը պահում է թմրանյութ և «Տելեգրամ» հավելվածի միջոցով զբաղվում թմրամիջոցների իրացմամբ: Հունվարի 8-ին, կեսօրից քիչ անց, Գյումրիի Բաղրամյան փողոցում, թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով երիտասարդը ձերբակալվեց և իր վարած «Մերսեդեսով» հանդերձ տեղափոխվեց Ամասիայի համայնքային բաժին: Բացատրական աշխատանքն արագ արդունք տվեց: Նա հայտնեց, որ նախորդ օրը մի կայքէջից ստացել է վարձատրության դիմաց թմրանյութ տեղադրելու առաջարկ, երեկոյան ութին Երևանի մոտակայքում, պայմանավորված տեղից, վերցրել է կպչուն ժապավենի չորս փաթեթ, որոնք պետք է տեղադրեր Գյումրիում, ինչը, սակայն, իրավապահները կանխել են: 35-ամյա երիտասարդը հավելեց, որ նույն կայքէջից նման առաջարկ էր ստացել նաև դեկտեմբերի 30-ին, Երևանի տարբեր վայրերում տեղադրել էր չորս փաթեթ, իսկ որպես վարձատրություն ստացել էր կես գրամ մարիխուանա, որն անձամբ օգտագործել էր: Դատարանի որոշմամբ, հունվարի 10-ին «Մերսեդեսի» խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայով լցված կաթուցիչ ու երկու փաթեթ, նաև կրիստալի նմանվող զանգվածով մեկ փաթեթ: Նախաքննությունը շարունակվում է:Ավելին19:0023.01.25 -
ԻրավականԿարո՞ղ է Մասիս Մելքոնյանը իշխանության սրտի դատավոր է. Գարիկ Գալեյանի պաշտպանԵրևան առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, նախագահությամբ Մասիս Մելքոնյանի, հունվարի 17-ին կայացած նիստում 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի նկատմամբ կիրառեց եռամսյա տնային կալանքը, սակայն մինչ օրս դատավճիռը չի ուղարկվել պաշտպաններին։ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 305-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ Դատավճիռը հրապարակումից հետո՝ ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում, ուղարկվում է դատապարտված կամ արդարացված մեղադրյալին, նրա պաշտպանին(...), պատասխանողին կամ նրանց ներկայացուցիչներին: Գարիկ Գալեյանի նկատմամբ դատավճիռը կայացվել է 17․01․2025թ, սակայն դատավոր Մասիս Մելքոնյանը, օրենքով սահմանված ժամկետում, դատավճիռը չի ուղարկում և չի պատրաստվում ուղարկել պաշտպանական կողմին։ Քիչ առաջ խոսեցի աշխատակազմի հետ և պարզվեց, որ դատավճիռը դեռ պատրաստ չէ, պարզ չէ երբ պատրաստ կլինի և երբ կուղարկվի։ Մասիս Մելքոնյանը դանդաղաշարժ դատավոր չէ, օրինակ՝ նույն օրը եզրափակիչ ելույթներ ունկնդրեց, նույն օրը հեռացավ առանձին սենյակ ու մոտ 30 րոպեում վերդիկտ կայացրեց, նույն օրը անցավ լրացուցիչ դատալսումների, նույն օրը դատավճիռ կայացրեց։ Անմիջապես հետո խափանման միջոցի որոշումը փոստով և էլ փոստով ուղարկեց Պրոբացիայի ծառայություն։ Մասիս Մելքոնյանը ինչո՞ւ է խախտում օրենքը և ինչո՞ւ դրա համար չի ենթարկվում պատասխանատվության։ Կարո՞ղ է Մասիս Մելքոնյանը իշխանության սրտի դատավոր է։ Չէէէ դժվար»,- գրել է Գարիկ Գալեյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը։Ավելին18:4523.01.25