Լրահոս
2025-01-23
-
ՔաղաքականԱդրբեջանի հարձակման վտանգը.արտաքին հետախուզությունը հանգստացնում է, Հայաստանի ԱԽ քարտուղարը մտահոգ էՏարբեր են անվտանգության մասին ընկալումները Հայաստանի անվտանգության համար պատասխանատու կառույցներում: Նույն օրը Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը իր մտահոգությունն է հայտնում լրագրողներին Ալիևի սպառնալից ելույթների հետ կապված, իսկ Ազգային հետախուզության ծառայությունը զեկույց է հրապարակում՝ վստահեցնելով, որ Հայաստանի դեմ Ադրբեջանի լայնամասշտաբ ռազմական հարձակման ռիսկը բարձր չի գնահատում:Ավելին20:1523.01.25 -
ԻրավականԿալանավորված անձը կոշիկի մեջ թաքցրել էր կասկածելի զանգվածներՔրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնում ստացվել էին տեղեկություններ այն մասին, որ փորձ է արվելու կալանավորված անձ Կ․Հ․-ին թմրամիջոց փոխանցել կարճատև տեսակցության ժամանակ։ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հունվարի 22-ին կարճատև տեսակցությունից հետո խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Կ․Հ․-ին և վերջինիս կոշիկի միջից հայտնաբերել կասկածելի փաթեթներ։ Փաթեթներում առկա են եղել դեղնականաչավուն, բուսական զանգվածներով լցված 2 ներարկիչ, 2 սպիտակ դեղահաբ, ինչպես նաև՝ թմրամիջոցների նմանվող շագանակագույն և դարչնագույն զանգվածներ։ Հայտնաբերվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։Ավելին20:0023.01.25 -
ՔաղաքականՓաշինյանի համար դոշ տվածների մեջքը կոտրում են բարձրացված հարկերը. բողոքի ակցիա՝ կառավարության դիմացՈսկի, հագուստ, հնամաշ իրեր վաճառող անհատ ձեռներեցներն ու փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները բողոքի հերթական ակցիան են արել կառավարության շենքի մոտ: Հունվարի 1-ից ուժի մեջ մտած շրջանառության 5 տոկոս հարկի կրկնապատկումից են բողոքում: «Սա արդեն ինքնասիրության հարց է»,- հայտարարել են ցուցարարները, կոչ արել մարդկանց դուրս գալ փողոց:Ավելին19:4523.01.25 -
Արտաքին քաղաքականությունԵԱՏՄ ու ԵՄ-ի անհամատեղելիության մասին Օվերչուկի հայտարարությունը հիմնված է իրականության ըմբռնման վրա. ԶախարովաՌուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է հարցին, թե արդյոք Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ Մոսկվա կատարած այցից հետո շարունակում է ուժի մեջ մնալ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այն հայտարարությունը, թե ՀՀ կառավարության կողմից ԵՄ–ին անդամակցելու գործընթաց սկսելու նախագծին հավանություն տալը ԵԱՏՄ–ից ՀՀ–ի դուրս գալու մեկնարկն է: «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ Զախարովան թեմային անդրադարձել է ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։ Զախարովային լրագրողները նաև հիշեցրել են, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում հայտարարել է, որ մեծ է հավանականությունը, որ ԵՄ–ին անդամակցելու գործընթաց սկսելու նախագիծը կընդունվի նաև Հայաստանի խորհրդարանի կողմից։ Մարիա Զախարովան նախ նշել է, որ Օվերչուկի հայտարարությունը հիմնված է եղել իրականության, տնտեսության, օրենքների և դրանց ըմբռնման վրա։ «Պարոն Օվերչուկը բացատրել է օրինաչափությունները, այլ ոչ թե արել է քաղաքական և իրականությունից կտրված հայտարարություններ։ Դա հարցի էության պարզաբանումն էր»,- ասել է Զախարովան։ Զախարովան նաև հավելել է, որ Արարատ Միրզոյանի՝ Մոսկվա կատարած այցի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ երեք ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկվել են բոլոր, այդ թվում՝ ամենաբարդ հարցերը։Ավելին19:3023.01.25 -
ՔաղաքականՄշակույթի գործիչները լռում են, երբ կեղծ, հակագիտական հիմնավորումներով հակադրվում են հայրենիքն ու պետությունը, ազգայինն ու պետականը. պատգամավորԱմիսներ առաջ, երբ օրենքով վերացրին պատվավոր կոչումները, իսկ արդարադատության մի տգետ փոխնախարար Աժ ամբիոնից ամենայն համոզումով հայտարարեց, թե ով է Վլադիլեն Բալյանը՝ նրան ոչ ոք չի ճանաչում, մշակույթի գործիչները լռեցին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը: «Մշակույթի գործիչները լռեցին ու պատմաբաններին մենակ թողեցին, երբ կրթական նոր չափորոշիչներով «վերատեսության» ենթարկվեցին պատմության ու գրականության դասագրքերը՝ խեղելով պատմական իրողություններ, մեր ինքնության առանցքային հիմքերը։ Մշակույթի գործիչները շարունակում են լռել, երբ ամեն օր կեղծ, հակագիտական հիմնավորումներով հակադրվում են Հայրենիքն ու պետությունը, ազգայինն ու պետականը։ Լռում են, երբ անարգում են Հայ Առաքելական եկեղեցին ու փորձում թիրախավորել նրա Հայրապետին, բայց փառասիրաբար հայտնվում են մեռնօրհնեքի ծեսի առաջին շարքերում․․․ Լռում են ու շարունակում «Արշակ 2-րդ», «Ինկած բերդի իշխանուհին» կամ «Մուսա Լեռան 40 օրը» բեմադրել, «Կիլիկիա» կամ «Ադանայի ողբը» երգել, «Արարատ» նկարել․․․։ Լռում են․․․ ՝ որոշները պատերի տակ խոսելով, բայց իշխանական կերակրատաշտից օգտվելով։ Եվ ահա, մեր քաղաքակրթական ժառանգության, նույնն է, թե մեր դեմ պայքարն հասավ մշակութային կազմակերպություններին։ Առանց հոդաբաշխ հիմնավորման ՔՊ-ն՝ միասնական կուռ համոզումով, նիկոլ փաշինյանի հանձնարարականով, ԿԳՄՍ մի ոչ ադեկվատ փոխնախարարի ներկայացմամբ, Ազգային կարգավիճակ ունեցող բոլոր մշակութային կազմակերպություններին Օրենքով զրկվեց այդ կարգավիճակից։ Ազգային կարգավիճակը նրանց շնորհվել էր տասնամյակների մշակութային առաքելության և գործունեության համար՝ շեշտելով նրանց բացառիկ վաստակն ու հենց պետության կողմից դրանց առանձնակի արժևորումը․ Ազգային Օպերա, Ազգային Ֆիլհարմոնիկ օրկեստր, Ազգային ակադեմիական երգչախումբ, Սունդուկյանի անվ․ ազգային ակադեմիական թատրոն, Ազգային գրադարան, Ազգային պատկերասրահ, Ազգային գրադարան, Ազգային գեղագիտական կենտրոն, Կամերային երաժշտության Ազգային կենտրոն․․․ Երբ երկու ամիս առաջ այս կազմակերպությունների գեղարվեստական ղեկավարներին և տնօրեններին պաշտոնական նամակով դիմեցի՝ հրավիրելու ԱԺ՝ ԿԳՄՍ-ի հետ քննարկելու, ընդդիմանալու, հիմնավորելու այս նսեմացնող, թշնամական քայլը, նրանց ճնշող մեծամասնությունը, անգամ խոստացված փակ քննարւկման պարագայում, վախեցավ․ տարբեր քստմնելի պատճառաբանություններով չեկավ։ Մի քանիսն անկեղծորեն խոստովանեց, որ հետո վրեժ կլուծեն, կհետապնդեն, սև ցուցակում կհայտնվեն, կզրկեն փողից․․․ Նույնիսկ չգիտես՝ կարեկցե՞լ, ինչպե՞ս վերաբերվել այս ինքնանսեմացող տեսակին, հավերժ ներկա ու համակերպվող այս անդեմ տեսակին, որ անցնող քսան-երեսուն տարիների ընթացքում մի քանի տերեր է ու կուսակցություններ է փոխել, կենացներ ասել ու եղել օրվա ռեժիմի հավատարիմ ծառան․․․ Իրականում, որքան էլ ցավալի է, բայց անսպասելի բան չկա․ սա լիուլի տեղավորվում է մեր օրերի տրամաբանության ու «մշակույթի» մեջ։ Պաշտոնական Հայաստանը լռում է՝ Բաքվի բանտերում մոռանալով խոշտանգվող հայ ռազմագերիներին, «որ չխանգարի ու ավելի վատ չլինի»։ Ալեն Սիմոնյանը չի գործածում Արցախ բառը, որ չվնասի այն «խաղաղությանը», որի օրոք Հայաստանը ֆաշիստ է հռչակվում, իսկ Հայաստանի քթի տակ թուրք-ադրբեջանական զորավարժություններ են։ Դե «ազգային» մշակույթի գործիչներն էլ լռում են ու կորցնում նախորդներից ստացած ժառանգությունը, որովհետև չեն ուզում դուրս գալ հարմարավետության գոտուց․․․ «Տուն ենք պահում կամ քաղաքականությամբ չեմ զբաղվում» կենցաղային, չգոյության փիլիսոփայությունը խժռել է բոլորին։ Իսկ շատերը միամտաբար համոզված էին, թե սահմանը՝ ներքին սահմանը ինքնությամբ են պահում ու շարունակում էր հարցնել՝ իսկ ո՞ւր է ազգային մշակութային էլիտան։ Ո՞ւր է ․․․ Ու այսպես կորցնում ենք արտաքին ու նաև ներքին սահմանը՝ հեռացնելով մեզ մեզանից՝․․․ Դժվար է պատկերացնել, որ Ֆրանսիան հրաժարվի իր Ազգային օպերայից, Բրիտանիան իր ազգային պատկերասրահից, կամ Վիեննան՝ իր ազգային պատմության թանգարանից․․․ու ֆրանսիացին, անգլիացին կամ ավստրիացին լռի»,- գրել է Գալստյանը:Ավելին19:1523.01.25 -
ԻրավականԱմասիայում բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության դեպք (տեսանյութ)Շիրակի մարզային քննչական վարությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում «Մերսեդես» մակնիշի մեքենայի զննությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենի չորս փաթեթ: Դրանցում մարիխուանայի նմանվող զանգված էր: Իսկ թե այդ «Մերսեդեսով» ինչու՞ էր Գյումրի հասել Արագածոտնի մարզի Աղձք գյուղի բնակիչ 35-ամյա երիտասարդը` պարզել էին Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողները։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Նրանք ստացել էին օպերատիվ տեղեկութուն, որ 35-ամյա երիտասարդը մոտը պահում է թմրանյութ և «Տելեգրամ» հավելվածի միջոցով զբաղվում թմրամիջոցների իրացմամբ: Հունվարի 8-ին, կեսօրից քիչ անց, Գյումրիի Բաղրամյան փողոցում, թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով երիտասարդը ձերբակալվեց և իր վարած «Մերսեդեսով» հանդերձ տեղափոխվեց Ամասիայի համայնքային բաժին: Բացատրական աշխատանքն արագ արդունք տվեց: Նա հայտնեց, որ նախորդ օրը մի կայքէջից ստացել է վարձատրության դիմաց թմրանյութ տեղադրելու առաջարկ, երեկոյան ութին Երևանի մոտակայքում, պայմանավորված տեղից, վերցրել է կպչուն ժապավենի չորս փաթեթ, որոնք պետք է տեղադրեր Գյումրիում, ինչը, սակայն, իրավապահները կանխել են: 35-ամյա երիտասարդը հավելեց, որ նույն կայքէջից նման առաջարկ էր ստացել նաև դեկտեմբերի 30-ին, Երևանի տարբեր վայրերում տեղադրել էր չորս փաթեթ, իսկ որպես վարձատրություն ստացել էր կես գրամ մարիխուանա, որն անձամբ օգտագործել էր: Դատարանի որոշմամբ, հունվարի 10-ին «Մերսեդեսի» խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայով լցված կաթուցիչ ու երկու փաթեթ, նաև կրիստալի նմանվող զանգվածով մեկ փաթեթ: Նախաքննությունը շարունակվում է:Ավելին19:0023.01.25 -
ԻրավականԿարո՞ղ է Մասիս Մելքոնյանը իշխանության սրտի դատավոր է. Գարիկ Գալեյանի պաշտպանԵրևան առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, նախագահությամբ Մասիս Մելքոնյանի, հունվարի 17-ին կայացած նիստում 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի նկատմամբ կիրառեց եռամսյա տնային կալանքը, սակայն մինչ օրս դատավճիռը չի ուղարկվել պաշտպաններին։ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 305-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ Դատավճիռը հրապարակումից հետո՝ ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում, ուղարկվում է դատապարտված կամ արդարացված մեղադրյալին, նրա պաշտպանին(...), պատասխանողին կամ նրանց ներկայացուցիչներին: Գարիկ Գալեյանի նկատմամբ դատավճիռը կայացվել է 17․01․2025թ, սակայն դատավոր Մասիս Մելքոնյանը, օրենքով սահմանված ժամկետում, դատավճիռը չի ուղարկում և չի պատրաստվում ուղարկել պաշտպանական կողմին։ Քիչ առաջ խոսեցի աշխատակազմի հետ և պարզվեց, որ դատավճիռը դեռ պատրաստ չէ, պարզ չէ երբ պատրաստ կլինի և երբ կուղարկվի։ Մասիս Մելքոնյանը դանդաղաշարժ դատավոր չէ, օրինակ՝ նույն օրը եզրափակիչ ելույթներ ունկնդրեց, նույն օրը հեռացավ առանձին սենյակ ու մոտ 30 րոպեում վերդիկտ կայացրեց, նույն օրը անցավ լրացուցիչ դատալսումների, նույն օրը դատավճիռ կայացրեց։ Անմիջապես հետո խափանման միջոցի որոշումը փոստով և էլ փոստով ուղարկեց Պրոբացիայի ծառայություն։ Մասիս Մելքոնյանը ինչո՞ւ է խախտում օրենքը և ինչո՞ւ դրա համար չի ենթարկվում պատասխանատվության։ Կարո՞ղ է Մասիս Մելքոնյանը իշխանության սրտի դատավոր է։ Չէէէ դժվար»,- գրել է Գարիկ Գալեյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը։Ավելին18:4523.01.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Փաշինյանն ու Ալիևը՝ Դավոսում. պատերազմի ռիսկերն են գնահատում ԵրևանումՀայլուր 18։30 Փաշինյանն ու Ալիևը՝ Դավոսում. պատերազմի ռիսկերն են գնահատում ԵրևանումԱվելին18:3023.01.25 -
ՀասարակականԽարբերդի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի. երեկ նրա ծննդյան օրն է եղելԱյսօր՝ հունվարի 23-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Խարբերդ Աջափնյակ փողոցում գտնվող տներից մեկում տղամարդու դի կա, հայտնում է Shamshyan.com-ը: Ոստիկանները նշված տան բազմոցին կիսապառկած վիճակում, դեմքը և մարմնի տարբեր մասերը վնասվածքի հետքերով հայտնաբերել են Լոռու մարզի բնակիչ 39-ամյա Արտաշես Մ.-ի դին: Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ Քր. օր.-ի 155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեկ մահացածի ծննդյան օրն է եղել, իսկ նշված տանը նա ապրում էր վարձակալական հիմունքներով:Ավելին18:1523.01.25 -
ՔաղաքականՆիկոլի շահերն ու վախերը՝ «հայկական ЦРУ-ի» զեկույցում3․ Զեկույցը խարսխված է երկու հիմնական թեզերի վրա՝ Փաշինյանի իշխանությանը սպառնացող վտանգներ և վատ թաքնված հակառուսականություն։ Մոսկվային ուղղված խայթոցներն առկա են թե՛ ՀԱՊԿ–ին, թե՛ սոցիալ–տնտեսական միջավայրին, թե՛ տեղեկատվական դաշտին նվիրված հատվածներում՝ ընդհուպ ուղիղ ակնարկներ ռուսական СВР–ի հասցեին։Ավելին18:0023.01.25 -
ՄիջազգայինԱՄՆ-ից արտաքսված միգրանտների համար Մեքսիկայի սահմանին կացարաններ են կառուցումԱՄՆ միգրանտներին վտարելու՝ Թրամփի աղմկահարույց որոշումից հետո հենց սահմանին Մեքսիկայի իշխանությունը ժամանակավոր ճամբարներ է կառուցել՝ ԱՄն-ից արտաքսվածներին ընդունելու համար: Թրամփն էլ պատրաստվում է ԱՄՆ-Մեքսիկա սահմանին ևս 1500 զինծառայող տեղակայել՝ ապօրինի ներգաղթյալների մուտքը երկիր կասեցնելու համար:Ավելին17:4523.01.25 -
ԻրավականԵրևանում 29-ամյա տղամարդու մոտ լիցքավորված մարտական ատրճանակ է հայտնաբերվելՀունվարի 19-ին զենք-զինամթերքի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ Տիգրան Մեծի պողոտայի 41 հասցեի մոտից ձերբակալել են մի քաղաքացու։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացուն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանությունում պարզվել է, որ նա Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Մաքսիմ Ջ․-ն է, ում անձնական խուզարկությամբ պայուսակից հայտնաբերվել է մեկ հատ «BARICAT R 2.5 S» գրառմամբ մարտական ատրճանակ լիցքավորված 6 փամփուշտով և փաթեթով 7 փամփուշտներ: Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաք քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների բաժին։Ավելին17:3023.01.25 -
ՄիջազգայինՕդի աղտոտվածությունը Բանգկոկում հասել է առողջության համար վտանգավոր մակարդակի2,5 միկրոնից փոքր չափի միկրոմասնիկներով օդի աղտոտվածության մակարդակը Բանգկոկում եռակի գերազանցել է անվտանգության շեմը, ինչը սպառնալիք է ներկայացնում մարդու առողջության համար։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հաղորդել է Գեոինֆորմատիկայի և տիեզերական տեխնոլոգիաների զարգացման գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ Թաիլանդի մայրաքաղաքում վերջին մի քանի ժամում միկրոմասնիկներով աղտոտվածության մակարդակը հասել է 117 միկրոգրամ/խմ-ի, մինչդեռ իշխանությունների կողմից սահմանված անվտանգության շեմը կազմում է 37,5 միկրոգրամ/խմ։ Այս կապակցությամբ Բանգկոկի իշխանությունները խորհուրդ են տվել քաղաքի բնակիչներին և այցելուներին տնից դուրս գալիս դիմակ կրել, խուսափել բաց օդում երկարատև գտնվելուց, ինչպես նաև հետևել հնարավոր այնպիսի ախտանիշերի ի հայտ գալուն, ինչպիսիք են հազը և դժվարացած շնչառությունը: Ինչպես հավաստիացել է ՏԱՍՍ-ի թղթակիցը, քաղաքի փողոցներում կարճատև մնալն առաջացնում է աչքերի գրգռում և կոկորդում քերծվածության զգացողություն։ Շրջակա միջավայրի աղտոտման վերահսկողության վարչության կանխատեսման համաձայն՝ բնապահպանական անբարենպաստ իրավիճակը Բանգկոկում և նրա շրջակայքում կպահպանվի մինչև հունվարի 25-ը։ Մեծ թվով այցելուներ ունեցող Թաիլանդի Փհուկետ և Կրաբի նահանգների առողջարաններում բարենպաստ բնապահպանական իրավիճակ է՝ 30 և 26 միկրոգրամ/խմ աղտոտվածության մակարդակով: Չոնբուրի նահանգում, որտեղ գտնվում է Պատայա քաղաքը, ընդհակառակը, օդը աղտոտված է մինչև 88,9 միկրոգրամ/խմ։ Թաիլանդում ձմռանը բնապահպանական իրադրությունը վատթարանում է անձրևների ու քամու բացակայության պատճառով։ Դրա հիմնական պատճառներից մեկն անտառային հրդեհներն են, գյուղատնտեսական հանդերի չոր բուսականության այրումը:Ավելին17:1523.01.25 -
ԻրավականԱրձանագրվել է 16 պատահար․ 23 անձ վիրավորվել էԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 22-23-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 112 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 32, թմրանյութի հայտնաբերման՝ 18, մարմնական վնասվածք պատճառելու՝ 11, խարդախության` 7, հոգեկան ներգործության՝ 4, ֆիզիկական ներգործության ու անձնական ունեցվածքի գողության՝ 3-ական, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման, սառը զենքի հայտնաբերման, ինքնիրավչության և կեղծ փաստաթղթի՝ 2-ական, ավազակության, կողոպուտի, բնակարանային գողության, շորթման, համակարգչային հափշտակության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, թմրանյութի իրացման, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, հարկեր, տուրքեր կամ այլ վճարներ չվճարելու, երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ապացույցներ, բացատրություններ կամ դատավարական փաստաթղթեր կեղծելու կամ կեղծ ապացույցներ ներկայացնելու, համակարգչային տվյալներն ապօրինի որսալու կամ դրանց տիրանալու, իրացնելու նպատակով կեղծ արժույթ, արտարժույթ, արժեթղթեր պահելու, ձեռք բերելու կամ իրացնելու, դյուրավառ կամ այրիչ նյութերի օգտագործման կանոնները խախտելու, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության և սնանկության ընթացքում անօրինական գործունեության՝ 1-ական դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, շորթման և խարդախության 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձման 4 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար․ 23 անձ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։Ավելին17:0023.01.25 -
ՏնտեսականԻրանական կողմը դիտարկում է գյուղատնտեսության ոլորտում Հայաստանում ներդրումներ իրականացնելու հնարավորություններըՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը հունվարի 23-ին ընդունել է Aria Doreen Middle East ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Աքբար Ղամխարիին և գործադիր տնօրեն Մահմուդ Թահմասեբիին։ Իրանական կողմը դիտարկում է գյուղատնտեսության ոլորտում Հայաստանում ներդրումներ իրականացնելու հնարավորությունները։ Այդ նպատակով մշակվել է բիզնես նախագիծ, որով նախատեսում է հիմնել 10 հա ջերմոցային տնտեսություն, 10 հազար տոննա տարողությամբ սառնարանային տնտեսություն, ինչպես նաև ստեղծել անասնաբուծական ֆերմա 5000 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիներ բուծելու նպատակով։ Տաթևիկ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության ոլորտը հանդիսանում է առաջնահերթություն, և Էկոնոմիկայի նախարարությունը կարևորում է յուրաքանչյուր նախաձեռնություն, որն ուղղված կլինի Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը։ Այնուհետև նախարարի տեղակալը համառոտ ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերը, որոնցից կարելի է օգտվել ծրագիրը բարեհաջող իրականացնելու նպատակով։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բիզնես նախագծի հիմնական կետերն ու նախաձեռնության իրականացմանն ուղղված անհրաժեշտ քայլերը։ Ընկերության ղեկավարները նշել են, որ դիտարկում են նաև Հայաստանում չրերի և պահածոների արտադրության նպատակով վերամշակման գործարանի հիմնման հնարավորությունը։ Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ Տաթևիկ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակում աջակցել այս ծրագրի կյանքի կոչմանը։Ավելին16:4523.01.25 -
ԻրավականԱնդրեասյանի արարքում առկա են առերևույթ հանցագործության հատկանիշներ. փաստաբանԲԴԽ նախկին նախագահ Կարեն Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու բավարար հիմքեր կան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը: «Եվրոպական դատարանը «Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռում փաստացի արձանագրել է, որ դատավոր Անտոնյանի վերաբերյալ միջնորդությունը քննարկելիս ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը եղել է կանխակալ և այդպիսով ինքնաբացարկ չի հայտնել, դրա արդյունքում փաստորեն դատավորը հեռացվել է դատական համակարգից։ Իհարկե, Եվրոպական դատարանը պարտավորեցրել է վերաբացել այդ գործը, բայց ակնհայտ է, որ ԲԴԽ նախկին նախագահ Կարեն ԱՆդրեասյանի արարքում առկա են առերևույթ հանցագործության հատկանիշներ և այն պետք է արժանանա պատշաճ քրեաիրավական գնահատականի։ Պարզ է, որ նույն սուբյեկտի անձնական քինախնդրությամբ հեռացված մյուս դատավորների մասով ևս շուտով ստացվելու են Եվրոպական դատարանի՝ հանցակազմ առաջացնող այլ դատական ակտեր, բայց այս պահին Կարեն Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու բավարար հիմքերն արդեն իսկ առկա են»,-գրել է նա։Ավելին16:3023.01.25 -
ՀայաստանՆոր կյանքի տագնապն ու գույները՝ արցախցիների տանը. կարոտի պատըԱրցախից մոտ 250 կմ հեռու՝ հայրենիքի կարոտը սրտում՝ Նոր Կյանքում են փորձում կյանքը դասավորել Միրզաբեկյանները: Բազմազավակ ընտանիքի հայրը մշտական աշխատանք է փնտրում, որ ստիպված չլինեն նորից տուն թողնել: Պետության աջակցությունը չի բավարարում վարձով ապրող ընտանիքին:Ավելին16:1523.01.25 -
ՄիջազգայինԵվրոպան կվճարի Ուկրաինային մատակարարվող ամերիկյան զենքերի համար. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ԱՄՆ-ին կոչ է արել շարունակել Ուկրաինային զենքի մատակարարումները, իսկ Եվրոպան կվճարի դրա համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի ընթացքում։ Մարկ Ռյուտեն, ըստ Reuters-ի, ասել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է ավելի շատ ներդրումներ կատարի պաշտպանության ոլորտում, ավելացնի պաշտպանական արտադրությունը և ավելի մեծ ծախսեր ստանձնի Ուկրաինային օգնելու համար։ «Ուկրաինայի հարցում մեզ հարկավոր է, որ ԱՄՆ-ն նույնպես ներգրավված մնա», - ասել է Ռյուտեն։ «Եթե (խմբ.՝ ԱՄՆ նախագահ) Թրամփի այս նոր վարչակազմը պատրաստ է շարունակել մատակարարումներն Ուկրաինային իր պաշտպանական արդյունաբերության բազայից, ապա հաշիվը կվճարեն եվրոպացիները, ես լիովին համոզված եմ դրանում. մենք պետք է պատրաստ լինենք դա անել», - հավելել է նա։ Ռյուտեն նաև կոչ է արել ավելի շատ օգնություն տրամադրել Ուկրաինային և թույլ չտալ, որ Ռուսաստանը հաղթի։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի մեկնաբանություններին նախորդել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ Եվրամիությունը պետք է ավելին անի Ուկրաինային աջակցելու համար:Ավելին16:0023.01.25 -
ԻրավականԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման և շուրջ 80 մլն դրամի փողերի լվացման գործն ուղարկվել է դատարանԴատախազը 2025 թվականի հունվարի 21-ին հաստատել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և փողերի լվացում կատարած, ինչպես նաև նրանց օժանդակած անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել դատարան: Դատախազությունից հայտնում են, որ քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի Հ.Մ.-ն 2023 թվականի ընթացքում ստեղծել և ղեկավարել է հանցավոր կազմակերպություն: Հ.Մ.-ն վերջինիս կազմում ընդգրկել է Ա.Շ.-ին, Հ.Մ.-ին, Լ.Բ.-ին, Մ.Բ.-ին և դեռևս քննությամբ չպարզված այլ անձանց, ովքեր Հ.Մ.-ի տված ցուցումների համաձայն, ապահովել են ապօրինի ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացումը: Հանցավոր կազմակերպության ղեկավար Հ.Մ.-ն Իրանի Իսլամական Հանրապետությունից ապօրինի ձեռք բերած առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակների թմրամիջոցների իրացումն ապահովել է տելեգրամյան հարթակով, ԻԻՀ քաղաքացի Բ.Ն.-ի միջոցով (Բ.Ն.-ն 2024 թվականի ապրիլի 5-ին ապահովել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանով մաքսանենգությամբ առանձնապես խոշոր չափերով՝ 1979,58 գրամ «Մեթամֆետամին» և այլ տեսակի թմրամիջոցների ապօրինի տեղափոխումը ՀՀ տարածք): Թմրամիջոցների իրացումից ստացված 80 միլիոն 524 հազար դրամի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով՝ գումարները ստացվել են տարբեր կրիպտոարժույթային հաշիվներին, էլեկտրոնային դրամապանակներին, ապա փոխանցվել են տարբեր անձանց անուններով գրանցված, սակայն փաստացի հանցավոր կազմակերպության կողմից կառավարվող՝ ՀՀ-ում գրանցված էլեկտրոնային դրամապանակներին, որից հետո կանխիկացվել կամ այլ կերպ տնօրինվել են: Դատախազը 2025 թվականի հունվարի 17-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել հանցավոր կազմակերպության ղեկավարի, հանցավոր կազմակերպության մասնակիցների և թմրամիջոցների ապօրինի իրացմանն ու մաքսանենգությանը, ինչպես նաև՝ փողերի լվացմանը ներգրավված 5 անձի նկատմամբ: 2025 թվականի հունվարի 21-ին Հ.Մ.-ի և Ա.Շ.-ի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ հանձնվել է դատարան:Ավելին15:4523.01.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Առևտրականների ցասումը. բիզնեսը ջարդում է հարկային բեռի կրկնապատկումըՀայլուր 15։30 Առևտրականների ցասումը. բիզնեսը ջարդում է հարկային բեռի կրկնապատկումըԱվելին15:3023.01.25