Լրահոս

2025-01-24
  • Img default alt hy
    Հասարակական
    Կդադարեցվի Մաշտոց-Ամիրյան խաչմերուկից մինչև Պրոսպեկտ մոլ-Փակ շուկա հատվածի երթևեկությունը
    Երևան քաղաքում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ հունվարի 23-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 24-ը՝ ժամը 06:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա՝ Մաշտոցի պողատա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Պրոսպեկտ մոլ - Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը:
    11:49
    24.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քանաքեռ-Զեյթունի ծննդատունը փակվել է ժամանակավոր. պարզաբանում՝ Երևանի քաղաքապետարանից
    Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն» ՓԲԸ-ն փակվել է ժամանակավոր, «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը՝ նշելով, որ ծննդատունը փակելու որոշմանը գնացել են ֆինանսական խնդիրների ի հայտ գալու պատճառով, սակայն կա  այն վերաբացելու հանձնարարական: 
    11:36
    24.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Շուրջ 7 ամիս է՝ Չինաստանը Հայաստանում դեսպան չունի․ սա շատ հստակ մեսիջ է․ Սուրեն Սարգսյան
    Շուրջ 7 ամիս է՝ Չինաստանը Հայաստանում դեսպան չունի, գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
    11:25
    24.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հաշվի առնելով, որ դատարանը չէր թույլատրել տեսանյութը հրապարակել, դա անում եմ հիմա․ Լևոն Քոչարյան
    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու կից գրել․
    11:12
    24.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վրկ։
    10:58
    24.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է էական սպառնալիքներ և խորացող անորոշություններ պարունակել. Տիգրան Աբրահամյան
    ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ՝ թեև Արտաքին հետախուզական ծառայությունն իր զեկույցում Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողության հավանականությունը բարձր չի համարում, սակայն վերլուծությունում որպես սպառնալիք ներկայացված գործոնները հակառակի մասին են խոսում:
    10:37
    24.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    300 հազար ադրբեջանցիների հարցն Ալիևն առաջ է բրդում․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Ադրբեջանի Միլի մեջլիսում մտադիր են ստեղծել հանձնաժողով, որը, ըստ պաշտոնական հաղորդագրության, պետք է զբաղվի «հակամարտությունից հետո առկա շրջանում խաղաղ համակեցության ապահովման հարցերով»։
    10:21
    24.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Եվրաքվեի նախագծում, պարզվում է՝ իրավական տարրական ձևակերպումներում սխալներ են թույլ տրվել․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանը ԵՄ անդամ դարձնելու ջատագով արեւմտամետների խմբակը, պարզվում է՝ մի այնպիսի անգրագետ նախագիծ է ներկայացրել ԱԺ, որ ԱԺ Փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժինը բացասական եզրակացություն է տվել։ Եվրաքվեի նախագծում, պարզվում է՝ իրավական տարրական ձեւակերպումներում սխալներ են թույլ տրվել։
    10:10
    24.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հայտարարագրերի առնչությամբ քանի՞ վարույթ է նախաձեռնվել․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Համաձայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողվի 2024 թվականի 2-րդ կիսամյակի հաշվետվության՝ նախաձեռնված վարույթների ընթացքում 25 անձ տուգանվել է 200 հազար ՀՀ դրամի չափով։
    10:07
    24.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ադրբեջանն անցել է հոգեբանական ճնշումների․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունում աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է անում։ Մինչ Արտաքին հետախուզության ծառայությունը բարձր չի գնահատում Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական հարձակման հավանականությունը, նույն օրը ԱԽՔ-ն մտահոգիչ է համարում Ադրբեջանից հնչող ռազմատենչ հայտարարությունները եւ այն, որ Բաքուն ինտենսիվ զորավարժություններ է անցկացնում, ու հավանական է՝ ռազմական տեխնիկա է գնում։
    10:03
    24.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Թմրամիջոցների շրջանառության վիճակագրությունը սկսել է անհանգստացնել նաև իշխանականներին․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության սարսափելի վիճակագրությունը սկսել է անհանգստացնել նաեւ իշխանականներին։ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է խստացնել թմրանյութերի ապօրինի շրջանառության համար նախատեսված պատիժը՝ այն դասելով ծանր հանցագործությունների շարքը, եւ շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որով թմրանյութերի առքուվաճառքով զբաղվողների համար նախատեսված պատիժը, որը գործող օրենքով 3-6 տարի է, կխստացվի 6-8 ժամկետով, ընդ որում՝ 8-12 տարի ազատազրկում կսահմանվի այն դեպքերում, երբ թմրամիջոցի իրացումը կլինի տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, այսինքն՝ ինչպես այսօր ընդունված է՝ տելեգրամյան ալիքներով, իսկ որոշ դեպքերում, երբ գործընթացում կներգրավվեն անչափահասներ՝ ընդհուպ ցմահ ազատազրկում։
    10:00
    24.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Մարտ ամիսը Գյումրիի համար վճռորոշ է լինելու․ «Իրավունք»
    «Իրավունք» թերթը գրում է. «Մարտ ամիսը Գյումրիի համար վճռորոշ է լինելու։ Գյումրեցիները լուրջ մտավախություն ունեն, որ արտահերթ ընտրությունները կարող են վերածվել կլանային բախումների, որի հետեւանքները առաջին անգամ չէ, որ գյումրեցիները «ճաշակում են»։
    09:54
    24.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ամիսներ առաջ Փաշինյանը կտրուկ դեմ էր հանրաքվեին. «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հարցը դեռ անորոշ է, բայց այսօր արտախորհրդարանական ուժերի՝ «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը կքննարկվի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
    09:50
    24.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մանրամասներ՝ Մասիսում տեղի ունեցած վթարից
    Հունվարի 23-ին, ժամը 19։56-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Շ․ Մ․, ծնված 2005 թ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Ա․ Գ․-ն (ծնված 2006 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
    09:45
    24.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Նահապետ Գևորգյանի որդու հարցը քննչական կոմիտեում է․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդու հարցով զբաղվում է քննչական կոմիտեն։
    09:41
    24.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Տավուշում 32 դպրոցների շենքեր կարիք ունեն հրատապ նորոգման. Ոսկան Սարգսյան
    Տավուշի մարզից լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․ «Տավուշում 32 դպրոցների շենքեր կարիք ունեն հրատապ նորոգման Տավուշի մարզպետարանի տվյալներով՝ մարզի հանրակրթական 76 դպրոցներից 10-ի շենքերը կարիք ունեն հիմնանորգման, 22-ը վերանորոգման կամ մասնակի նորոգման։ Տավուշի մարզպետարանից հայտնել են, որ 2025 թվականին նախատեսվում է վերանորոգել Տավուշի մարզի 5 դպրոց (Սարիգյուղ, Ջուջևան, Թեղուտ, Տավուշ, Կայանավան): Եթե նկատի ունենանք, որ պետական ծրագրերը նախատեսված թվից պակաս են իրականացվում, իրականացվողներն էլ նախատեսված ժամկետի խախտմամբ տարիներով ձգձգվում են, Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների շենքերի վիճակն այս տարի էապես չի բարելավվելու։ Տավուշցի աշակերտները շարունակելու են սովորել չնորոգված,գունաթափված պատերով,մաշված հատակով, վատ վիճակում գտնվող դասասենյակներում»։
    09:30
    24.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 3 կարևոր լուրով
    Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը  կքննարկի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի հետ:
    09:25
    24.01.25
    Ավելին
2025-01-23
  • Img default alt hy
    Հասարակական
    «Nissan»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մոտ 25 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում․ վիրավոր կա
    Հունվարի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Քաջարան քաղաքում «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել են երկաթե արգելապատնեշին և մոտ 25 մետր գլորվելով գլխիվայր հայտնվել ձորում, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Քաջարան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորի ինքնությունը։
    23:59
    23.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կանայք՝ բանակում. ՊՆ-ի տեսանյութը լեյտենանտ Գոհար Գրիգորյանի մասին
    ՀՀ ՊՆ-ն տեսանյութ է ներկայացրել լեյտենանտ Գոհար Գրիգորյանի մասին։
    23:45
    23.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մալաթիայի շուկայի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Opel»-ում․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
    Այսօր՝ հունվարի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանթյան փողոցում, Մալաթիայի շուկայի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդին մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Հրշեջ-փրկարարները մարել են «Opel» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։
    23:30
    23.01.25
    Ավելին