Լրահոս

2026-05-05
  • Img default alt hy
    Հասարակական
    Վեհափառը հորդորեց երիտասարդ հոգևորականներին լինել նախանձախնդիր, սիրով ու արիությամբ ծառայել ազգին ու եկեղեցուն
    Մայիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մայիսի 3-ին՝ Սուրբ Խաչի երևման տոնին, քահանայական կոչմանն արժանացած նորաօծ յոթ քահանաներին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի:
    16:57
    05.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը ելույթ է ունեցել «Երևանյան երկխոսություն» 3-րդ միջազգային համաժողովին
    Իմ եզրակացությունն այս ամեն ինչից, կոնկրետ Հայաստանի Հանրապետության օրինակով, հետևյալն է, որ թվում է, թե ֆիզիկական կամ տեսանելի կամ աչքի առաջ գտնվող կամ կոնկրետ պարամետրեր ունեցող հանգամանքների փոփոխությամբ մենք կարող ենք հասնել շատ ավելի մեծ փոփոխությունների, քան ի սկզբանե կարող էինք մտածել։ Եվ այսօր ես ուրախությամբ եմ արձանագրում, որ այս ամեն ինչի բերումով Հայաստանի Հանրապետությունը գոյատևման օրակարգը փոխարինել է զարգացման օրակարգով։ Որովհետև այն, ինչ նախկինում մեզ համար համարվում էր գոյաբանական սպառնալիք, մենք այսօր գտնվում ենք այդ սպառնալիքը, նկատի ունեմ աշխարհագրական դիրքը, բացառիկ առավելության վերածելու ճանապարհին, երբ Հայաստանի Հանրապետությունը գրավիչ է ներդրումների համար։ Այսօր, իմիջիայլոց, Եվրոպական Միությունն ընդունեց հայտարարություն, որով միջազգային ներդրողներին կոչ է անում ներդրումներ անել Հայաստանի Հանրապետությունում։ Եվ սա կարևոր արձանագրում է այն բանի, որ խաղաղությունը Հայաստանի Հանրապետությունում ոչ միայն հաստատված է, այլև ունի միջազգային վստահելիություն, և միջազգային ինստիտուտները ներդրողներին հրավիրում են Հայաստանի Հանրապետություն այդ ներդրումներն իրականացնելու, և այդ ներդրումներն արդեն իսկ ընթացքի մեջ են։ Եվ հետևաբար, մեր օրինակը, կարծում եմ, շատ կարևոր օրինակ է, թե ինչպես երկիր, առանց նոր հանքեր բացահայտելու, կարող է զրո էներգետիկ ռեսուրսով երկրից վերածվել անսահմանափակ էներգետիկ ռեսուրսներ ունեցող երկրի, ինչպես կարող է երկիրը հուսահատ աշխարհագրական դիրքը փոխարինել հուսավառ աշխարհագրական դիրքով, որը, ըստ էության, առանցքային նշանակություն կունենա երկրի կայունության, խաղաղության, զարգացման և անվտանգության համար, որովհետև այստեղ կարևոր է շատ նաև անվտանգության գործոնը։ Այն նախագիծը, որը մենք ներկայացնում ենք և որի մասին ես խոսում եմ, հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք հուսալի ճանապարհ դառնալը, այդ թվում՝ անվտանգության հուսալի գործոն է։ Որովհետև, երբ մենք կդառնանք, և մենք այսօր արդեն դառնում ենք այդպիսին երկիր, որը իր տարածաշրջանում, իր միջավայրում, իր հարևանության հետ, որովհետև սա էլ է շատ կարևոր, որովհետև ասել, որ Հայաստանի Հանրապետությունով է անցնում արևելք, արևմուտք ամենակարճ ճանապարհը, դա նշանակում է ասել, որ Ադրբեջանով է անցնում արևելք, արևմուտք ամենակարճ ճանապարհը, Թուրքիայով է անցնում արևելք, արևմուտք ամենակարճ կարճ ճանապարհը։ Որովհետև չի կարող արևելք և արևմուտք ամենակարճ ճանապարհն անցնել Հայաստանով, բայց չանցնել Ադրբեջանով, անցնել Հայաստանով, բայց չանցնել Թուրքիայով։
    16:46
    05.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ֆրանսիան չի քաջալերել Հայաստանին, որ ՀՀ կառավարությունը ճանաչի Արցախը Ադրբեջանի մաս․ Մուրադ Փափազյան․ News.am
    Անդրադառնալով Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական համագործակցության ստորագրվող փաստաթղթին, նա նշեց, որ նախ տնտեսական ոլորտում կապերը պետք է ամրանան, նաև պետք է շարունակվի ռազմական աջակցությունը. «Ֆրանսիայի կողմից կա այդ կամքը, որ շարունակեն զարգացնել, ավելի սերտ հարաբերություններ մշակվեն Հայաստանի հետ։ Հայաստանն ու Ֆրանսիան նոր մակարդակի են բերում իրենց հարաբերությունները։ Ռազմական ոլորտում ևս նոր մակարդակի կհասնեն հարաբերությունները»։
    16:37
    05.05.26
    Ավելին
  • Քաղաքական
    Անվտանգություն, խաղաղություն, զարգացում. «Հայաստան» դաշինքի կանանց հանդիպումը՝ Գյումրիում
    Փորձանքի, փորձի ու փորձառության ընտրություն է լինելու հունիսի 7-ին: Հայաստանի ապագան կախված է նրանից, թե ինչ կընտրեն քաղաքացիները: Քվեարկության օրը ընտրողների ակտիվությունն են կարևորել «Հայաստան» դաշինքի պատգամավորության կին թեկնածուները՝ գյումրեցիների հետ հանդիպմանը: Իրենք իրենց հերթին՝ անվտանգ, իրական խաղաղ ու զարգացող տարածաշրջան են խոստանում:
    16:30
    05.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Մակրոնը կայցելի Գյումրու ֆրանսիական դպրոց
    Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրի քաղաքի թիվ 10 հիմնական դպրոցի տնօրեն Լիաննա Վարդանյանը։
    16:19
    05.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Սթարմերը չի բացառել օտարերկրյա ազդեցությունը Բրիտանիայում հակասեմականության աճի հարցում
    «Հետաքննության հնարավոր ուղղություններից մեկն այն է, թե արդյոք օտարերկրյա պետություն է կանգնած եղել այդ միջադեպերի հետևում։ Մենք ուսումնասիրում ենք բոլոր հնարավորությունները և հստակ հայտարարում ենք, որ այդ գործողությունները հետևանքներ կունենան, եթե դա ապացուցվի», - ասել է Սթարմերը՝ ելույթ ունենալով Լոնդոնում կայացած հանդիպմանը, որը նվիրված էր Մեծ Բրիտանիայում հակասեմականության աճող մակարդակին։ Նրա հայտարարությունները հեռարձակել է Sky News հեռուստաալիքը։ «Մեր ուղերձն Իրանին կամ ցանկացած այլ երկրի, որը կարող է ցանկանալ բռնություն, ատելություն կամ պառակտում հրահրել հասարակության մեջ, հետևյալն է՝ մենք դա չենք հանդուրժի», - ընդգծել է բրիտանական վարչապետը։ Նա հավելել է, որ կառավարությունը հստակ հասկանում է, որ հակասեմականությունը չունի մեկ միասնական աղբյուր՝ այդ առումով հիշատակելով իսլամիստներին, ծայրահեղ աջերին և ծայրահեղ ձախերին։ Փետրվարի վերջին Իրանում պատերազմի սկսվելուց ի վեր՝ Լոնդոնում մի շարք հարձակումներ են գրանցվել հրեական կազմակերպությունների վրա։ Մասնավորապես, խոսքը «Հացալա» հրեական կամավորական կազմակերպության շտապօգնության մեքենաների հրկիզման և Jewish Futures հրեական բարեգործական կազմակերպության շենքի, երկու գործող և մեկ նախկին սինագոգների հրկիզման փորձերի մասին է։ Ապրիլի 29-ին Լոնդոնի հյուսիսում գտնվող Գոլդերս Գրին թաղամասում, որտեղ բնակվում է մեծ հրեական համայնք, դանակով հարձակում է տեղի ունեցել երկու անցորդի վրա։ Միջադեպի հետևանքով տուժել են 34 և 76 տարեկան երկու տղամարդ։ Նրանք գտնվում են հիվանդանոցում, նրանց վիճակը գնահատվում է կայուն։ Հարձակումն իրականացրել է Սոմալիում ծնված Մեծ Բրիտանիայի քաղաքացին։ Տղամարդը բերման է ենթարկվել դեպքի վայրում։ Միջադեպը ճանաչվել է որպես ահաբեկչություն։
    16:08
    05.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ուժեղ Հայաստանում Վերին Լարսում հայկական մեքենաները չեն կանգնելու. Նարեկ Կարապետյան
    Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը:
    15:59
    05.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Լոնդոնը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի հետ կապված ևս 35 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ
    «Մեծ Բրիտանիան շարունակում է խաթարել Ռուսաստանի ռազմական մատակարարման շղթաները և ներգաղթյալների դաժան անօրինական թրաֆիքինգը՝ պատժամիջոցների նոր ալիքի միջոցով։ Մինչ Ռուսաստանը փորձում է շահագործել ներգաղթյալներին իր ռազմական մեքենան պահելու համար, այսօր հայտարարված պատժամիջոցները ուղղակիորեն թիրախավորում են այն անձանց, որոնք խոցելի ներգաղթյալներին ներգրավում են (խմբ.՝ ՌԴ նախագահ) Պուտինի պատերազմի առաջնագծում կռվելու համար, ինչպես նաև այն ընկերությունների դեմ, որոնք մատակարարումներ են անում Ռուսաստանի անօդաչու թռչող սարքերի գործարաններին», - նշված է հայտարարության մեջ։
    15:53
    05.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
    Այսօր՝ մայիսի 5-ին, կրակոցներ են հնչել Երևանում, ինչի հետևանքով կա զոհ։ Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բագրատունյաց 13 հասցեում կրակոցներ են հնչել և կա տուժած։ Shamshyan.com-ի տեղեկություններով, մինչ կժամանեին քրեական և համայնքային ոստիկանները, նշված վայրից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի, որտեղից կարճ ժամանակ անց ահազանգ է ստացվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։ Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են դեպքի հանգամանքները, մահացածի և կրակոցներ աձակողի ինքնությունը, և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործություն կատարած անձին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, ծխախոտ և այլ կասկածելի իրեր։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մահացածը մոտ 40 տարեկան է, ում անունը Արտյոմ է։
    15:45
    05.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 15։30 Ցնցող հայտարարություններ է շարունակում անել Մակրոնը Երևանում
    Հայլուր 15։30 Ցնցող հայտարարություններ է շարունակում անել Մակրոնը Երևանում
    15:30
    05.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    «Զգում եմ ինձ, ինչպես տանը»․ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը Երևանում է․ «Սպուտնիկ Արմենիա»
    Սահմանի բացման մասին հարցին Երևանում գտնվող թուրք պաշտոնյան ասաց, որ բացման ժամկետների մասին տեղեկություն չունի, բայց քննարկումները դեռ շարունակվում են. «Պատրաստվում ենք բացել, ենթակառուցվածքները պատրաստ են, բայց որոշ խնդիրներ կան, որ դեռ պետք է լուծվեն` տեխնիկական և բյուրոկրատական»։
    15:26
    05.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ձերբակալվել են սպանության փորձի մեջ կասկածվող երեք անձ
    Մայիսի 1-ին Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տվյալ, որ նույն օրը՝ ժամը 15։30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում զենքի գործադրմամբ միջադեպ է եղել։ Աբովյանի քննչական բաժնում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված միջոցառումներով ստացվեց տեղեկություն, որ Արարատի մարզի բնակիչներ, դեռևս չպարզված շարժառիթով, ծրագրել են սպանել Բալահովիտ գյուղի մի բնակչի։ Պարզվեց նաև, որ նշված անձինք հյուրանոցում վարձակալել են սենյակ և երկու ավտոմեքենա, կատարել դերաբաշխում և ապրիլի 26-ից պարբերաբար եկել Բալահովիտ, հսկել թիրախի տեղաշարժը։ Մայիսի 1-ին նրան տեսնելով Բալահովիտում գտնվող ավտոլվացման կետում` տեղյակ են պահել հյուրանոցում սպասող ընկերներին, որոնք նույնպես մեկնել են նշված վայր։ Այստեղ էլ փորձել են իրականացնել իրենց մտադրությունը։ Չհասնելով նպատակին՝ նշված անձինք վարձակալած «Նիսան» և «Ֆորդ» մակնիշի մեքենաներով դիմում են փախուստի։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում երեք անձ հայտնաբերվել են, ձերբակալվել ու ներկայացվել վարույթն իրականացնող մարմին։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։
    15:16
    05.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանը և Ֆրանսիան ստորագրեցին ռազմավարական գործընկերության հռչակագիր
    Հռչակագիրը ստորագրեցին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
    15:10
    05.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Մակրոնը հիշեցրեց, որ 32 մլն օգնություն են տվել
    Այս մասին հայտարարեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
    15:00
    05.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել շրջափակումը և հանել պատժամիջոցները Կուբայի նկատմամբ
    Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել, որը կարգադրում է սահմանափակումներ մտցնել ցանկացած օտարերկրյա ֆինանսական կազմակերպության դեմ՝ հօգուտ ԱՄՆ արգելափակող պատժամիջոցների տակ գտնվող Կուբայի ֆիզիկական և իրավաբանական անձանց գործարքներ իրականացնելու համար: «Չինաստանը հաստատակամորեն աջակցում է Կուբային իր պետական ինքնիշխանության և անվտանգության պաշտպանության հարցում, վճռականորեն հանդես է գալիս Կուբայի ներքին գործերին միջամտելու դեմ և կոչ է անում ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել շրջափակումը և չեղարկել Կուբայի դեմ պատժամիջոցները, ինչպես նաև հարկադրանքի և ճնշման ցանկացած ձև», - ասված է Չինաստանի ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության մեջ: Նշվում է, որ Կուբայի դեմ ԱՄՆ անօրինական միակողմանի պատժամիջոցների ուժեղացումը լրջորեն խախտում է զարգացման կուբացի ժողովրդի իրավունքը և միջազգային հարաբերությունների հիմնարար նորմերը:
    14:46
    05.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Կայա Կալլասը ժամանել է Ադրբեջան
    Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի այցը Ադրբեջան արդեն մեկնարկել է։ Այս մասին հայտնում է երկրում ԵՄ պատվիրակությունը։ Բաքվում գտնվելու կապակցությամբ Կալասն իր գոհունակությունն է հայտնել՝ Ադրբեջանը որակելով որպես Եվրամիության կարևոր ու վստահելի էներգետիկ գործընկեր։ ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը մատնանշել է համագործակցության ընդլայնման լայն հնարավորությունները, հատկապես՝ առևտրաշրջանառության, տրանսպորտային հաղորդակցության և թվային ոլորտներում։ Ըստ նրա՝ Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև կապերի սերտացումը բխում է կողմերի ռազմավարական շահերից, ինչը հիմք է ստեղծում Ադրբեջանի հետ ավելի համակարգված գործընկերություն քննարկելու համար։ Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը՝ Կայա Կալասը շեշտել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու ներկայիս ընթացքը պատմական հնարավորություն է, որի դինամիկան պետք է անպայման պահպանել։ Նա հավելել է, որ Եվրամիությունը, լինելով ականազերծման և վստահության մթնոլորտի ձևավորման հարցերում խոշորագույն դոնորը, շարունակելու է կիրառել իր ողջ գործիքակազմը խաղաղության գործընթացին սատարելու համար։
    14:36
    05.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփը կարծում է, որ ՆԱՏՕ-ն չի օգնի ԱՄՆ-ին գլոբալ հակամարտության դեպքում
    «Եթե բանը հասնի ավելի լուրջ բանի, եթե պատահի ինչ-որ իրապես մասշտաբային բան, թեև հույս ունեմ, որ դա երբեք տեղի չի ունենա... Բայց եթե ինչ-որ իսկապես մասշտաբային բան պատահի, ես չեմ կարծում, որ նրանք մեր կողքին կլինեն»,- ասել է Թրամփը ռադիոհաղորդավար Հյու Հյուիթի հետ զրույցում: Նախագահը հավելել է, որ անձամբ ինքը և ընդհանուր առմամբ ԱՄՆ-ը լավ են հիշել ՆԱՏՕ-ի դաշնակիցների արձագանքը Իրանում իրականացված գործողությանը և Վաշինգտոնին աջակցություն ցուցաբերելու նրանց ցանկության բացակայությունը: Այս առումով Սպիտակ տունը համապատասխան հետևություններ է արել ապագայի համար, նշել է Թրամփը:
    14:15
    05.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
    Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։
    14:00
    05.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանի նավթային ենթակառուցվածքներին կարող է հսկայական վնաս հասցվել. Թրամփ
    «Նրանց (Իրանի - խմբ.) մոտ խնդիր է նկատվում, քանի որ իրավիճակը շատ առումներով չափազանց պայթյունավտանգ է: Հասկանում եք, երբ դադարում է նավթի արդյունահանումը, հատկապես ստորգետնյա՝ գրեթե 100% դեպքերում այն բառացիորեն պայթում է և ոչնչացնում ամեն ինչ շուրջբոլորը: Եվ այդ նավթն արդեն երբեք հնարավոր չի լինի վերադարձնել: Այլ կերպ ասած, կարելի է վերադարձնել 30-40%-ը, բայց այն երբեք չի լինի այնպիսին, ինչպիսին հիմա է: Եթե դա տեղի ունենա, դա հսկայական վնաս կհասցնի երկրի նավթային համակարգին»,- ասել է պետության ղեկավարը ռադիոհաղորդավար Հյու Հյուիթի հետ զրույցում: Ավելի վաղ Իրաքը կրճատել էր նավթի արդյունահանումը՝ պահեստարանների գերբեռնվածության և Հորմուզի նեղուցով արտահանման հետ կապված խնդիրների պատճառով, որոնք առաջացել են Իրանի շուրջ հակամարտության հետևանքով: Մատակարարումների մի մասը շարունակում է իրականացվել Թուրքիայի տարածքով անցնող խողովակաշարով, սակայն դրանց ծավալները զգալիորեն ցածր են մնում ծովային փոխադրումներից, նշել է Bloomberg գործակալությունը:
    13:56
    05.05.26
    Ավելին