Լրահոս

2026-05-05
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բաշխվել են տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները․ ԿԸՀ
    ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 5-ի արտահերթ նիստում սահմանել է Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններում տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև: Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։ ՏԸՀ նախագահների ու քարտուղարների բաշխումն «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով իրականացվել է հետևյալ համամասնությամբ` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն` 1331-ական, «Հայաստան» կուսակցությունների դաշինք` 543-ական, «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինք` 131-ական։ Տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամներ նշանակելու մասին հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են մայիսի 8-ից 13-ը ներառյալ՝ մինչև ժամը 18:00։ Հայտերն ուղարկվելու են խորհրդարանում խմբակցություն ունեցող կուսակցությունների/դաշինքների, ինչպես նաև ԸԸՀ-ների կողմից։ ԿԸՀ-ն ՏԸՀ ձևավորելու իրավասություն չունի։
    20:09
    05.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփը կարող է այս շաբաթ վերսկսել Իրանի դեմ գործողությունները․ Axios
    Ինչպես գրում է պորտալը, մայիսի 3-ին ԱՄՆ-ը մասնավոր կարգով տեղեկացրել է Իրանին Օրմուզի նեղուցում Project Freedom («Ազատություն» նախագիծ) գործողության մեկնարկի մասին, որն ուղղված է նեղուցից նավերի անվտանգ դուրսբերմանը՝ իբր «հնարավոր էսկալացիայի ռիսկը նվազեցնելու» նպատակով։ Միևնույն ժամանակ, Axios-ը ուշադրություն է հրավիրել Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի խոսքերին, ով երեքշաբթի ավելի վաղ հայտարարել էր, թե Իրանի հետ հրադադարի ռեժիմը պահպանվում է՝ չնայած Օրմուզի նեղուցում ամերիկյան ռազմական գործողությանը։ Չնայած դրան՝ ամերիկյան և իսրայելական որոշ պաշտոնյաներ համոզված են, որ բանակցություններում փակուղու պահպանման դեպքում Թրամփը կարող է այս շաբաթվա վերջին պատերազմը վերսկսելու հրաման տալ, գրում է պորտալը։ ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի դեմ պատերազմը սկսել են փետրվարի 28-ին։ Ապրիլի 7-ին ԱՄՆ նախագահը հայտարարեց Իսլամական Հանրապետության հետ երկշաբաթյա փոխադարձ հրադադարի մասին։ Իրանական կողմի տվյալներով՝ պատերազմի 40 օրվա ընթացքում ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 3,375 իրանցի։ Ապրիլի 11-ին Թեհրանի և Վաշինգտոնի պատվիրակությունները բանակցություններ վարեցին Իսլամաբադում, սակայն մի շարք հակասությունների պատճառով համաձայնության չեկան հակամարտության երկարաժամկետ կարգավորման հարցում։ Ապրիլի 21-ին ԱՄՆ նախագահը հայտարարեց Իրանի հետ հրադադարի ռեժիմը երկարաձգելու մտադրության մասին։ Ինչպես հաղորդել է Իրանի պետական հեռուստատեսությունը, Թեհրանը մտադիր չէ ճանաչել Վաշինգտոնի կողմից միակողմանիորեն հայտարարված հրադադարի երկարաձգումը և գործելու է իր շահերին համապատասխան։ Մայիսի 1-ին ամերիկյան վարչակազմի ղեկավարը պաշտոնապես տեղեկացրել է ԱՄՆ Կոնգրեսի ղեկավարությանը, որ Սպիտակ տունը Իրանի հետ պատերազմը համարում է ավարտված։ Սակայն այս քայլը, ըստ ամենայնի, բացատրվում էր գլխավորապես ներպետական օրենսդրության դրույթներին հետևելու անհրաժեշտությամբ, որոնք կարգավորում են ԱՄՆ զինված ուժերի կիրառումն արտասահմանյան հակամարտություններում։
    20:00
    05.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մանրամասներ՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից
    Մայիսի 5-ին, ժամը 15։34-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի գազալցակայաններից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ բախվել են երկու «Ford», «Tesla», «Nissan» և «Jeep» մակնիշների ավտոմեքենաները: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել վառելիքի արտահոսքը և երեք տուժածի մոտեցրել շտապօգնության մեքենային։
    19:46
    05.05.26
    Ավելին
  • Քաղաքական
    Ալիևն ուզում է ՔՊ-ի վերարտադրությունը, իսկ ՀՀ քաղաքացի՞ն. ճակատագրական ընտրություններ՝ Հայաստանում
    ՔՊ-ի վերարտադրությունը ձեռնտու է Ադրբեջանի ղեկավարությանը և կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ Հայաստանի համար, ահազանգում է խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր ուժը և առաջիկա ընտրություններին ակտիվ մասնակցելու կոչ անում:
    19:38
    05.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Կայա Կալասը հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի հետ
    Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը դիմավորել է Եվրոպական միության արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասին։ Այս մասին նշված է ԱԳՆ-ի «X»-ի էջում կատարված հրապարակման մեջ։ Նշվում է, որ այցն ընդգծում է Ադրբեջանի և ԵՄ-ի միջև կապերի ու երկխոսության կարևորությունը՝ փոփոխվող տարածաշրջանային և գլոբալ դինամիկայի ֆոնին։ «Սա հնարավորություն է ստեղծում ընդլայնելու համագործակցությունը՝ հիմնված փոխադարձ հարգանքի և ընդհանուր շահերի վրա», - ասված է հաղորդագրության մեջ։
    19:27
    05.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ոստիկանները թույլ չտվեցին Միքայել Սրբազանի աջակիցներին մոտենալ Մակրոնին և ակցիա իրականացնել․ «Սպուտնիկ Արմենիա»
    Շիրակի թեմի երիտասարդաց միության անդամները,  «Ազատություն Միքայել սրբազանին» գրությամբ շապիկներով և պաստառներով, փորձել են մոտենալ Ֆրանսիայի նախագահին և ասել, որ Հայաստանում խոսքի ազատություն չկա, այն շղթայված է։ Սակայն ոստիկանները (այդ թվում՝ քաղաքացիական հագուստով) հեռացրել են երիտասարդներին՝ թույլ չտալով մոտենալ։
    19:15
    05.05.26
    Ավելին
  • Միջազգային
    ԱՄՆ-Իրան «մինի-պատերազմ». լարվածություն և փոխադարձ հարվածներ
    Ամերիկյան զինվորականները մտադիր չեն ներխուժել Իրանի օդային կամ ջրային տարածք Հորմուզի նեղուցում, քանի որ դրա անհրաժեշտությունը չկա: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը: Իրավիճակը Մերձավոր Արևելքում նորից լարվել է, երբ Հորմուզում արգելափակումից առևտրային նավերի դուրսբերման «ծովային գործողություն» է սկսել Վաշինգտոնը:
    19:08
    05.05.26
    Ավելին
  • Քաղաքական
    «Ուժեղ Հայաստանը» աշխատատեղեր է խոստանում ամենաաղքատ մարզին. նոր գրասենյակ՝ Արթիկում
    Փանիկի շրջանի կավը Հայաստանում վերամշակելու՝ կերամիկայից շինանյութ սարքելու նախագիծ ունի «Ուժեղ Հայաստան»-ը: Դաշինքի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը Արթիկի բնակիչներին մշտական աշխատանք է խոստացել՝ իշխանության գալու դեպքում, որ էլ արտագնա աշխատանքի հույսին չմնան քաղաքի 7 հազար տղամարդիկ: Այդքան մարդ է, ըստ Նարեկ Կարապետյանի, ամեն տարի Արթիկից արտագնա աշխատանքի գնում:
    18:57
    05.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռումինիայի կառավարությունը հրաժարական է տվել
    Կառավարությունը փաստացի կաթվածահար էր եղել իշխող կոալիցիայի պառակտումից հետո։ Սոցիալ-դեմոկրատներն առաջինն էին հետ կանչել իրենց աջակցությունը կառավարությանը, ինչից հետո նրանց ներկայացուցիչները սկսեցին դուրս գալ նախարարների կազմից։ Սա հանգեցրեց իշխող թիմի փաստացի փլուզմանը և խորհրդարանական մեծամասնության կորստին։
    18:45
    05.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է ՓՄՁ ներկայացուցիչների հետ
    ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է ՓՄՁ ներկայացուցիչների հետ և քննարկել ոլորտի խնդիրները:
    18:36
    05.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Սպանություն՝ երևանյան բակում. «Շոկի մեջ եմ, վախենալը մի կողմ»
    Հայլուր 18։30 Սպանություն՝ երևանյան բակում. «Շոկի մեջ եմ, վախենալը մի կողմ»
    18:30
    05.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միջազգային քրեական դատարանի նախագահ, դատավոր Տոմոկո Ականեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
    Հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Նրանք այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին։ Վերջում տիկին Տոմոկո Ականեն գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
    18:16
    05.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հրապարակվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի տեքստը
    Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը և Արևելյան Եվրոպայի և Կովկասի գծով «ԷՅՐԲԱՍ» ընկերության նախագահի տեղակալ Լյուդովիկ Բուաստոն և նույն ընկերության Եվրոպայի գծով տնօրեն Սեսիլ Առնոն փոխանակել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և «ԷՅՐԲԱՍ» ընկերության միջև տրանսպորտային ուղղաթիռների մատակարարման պայմանագիրը։
    18:04
    05.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ ռազմաօդային ուժերի լիցքավորող ինքնաթիռը Պարսից ծոցի երկնքում արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել
    Օդանավը թռիչք էր կատարել Աբու Դաբիից և շուրջ երկու ժամ պտտվել Պարսից ծոցի վրայով, որից հետո տվել է 7700 ազդանշանը և ուղղություն վերցրել դեպի Կատար։ Այս կոդն օգտագործվում է վերգետնյա ծառայություններին վթարային իրավիճակի մասին տեղեկացնելու համար, ինչպիսիք են շարժիչի խափանումը, սրահի հերմետիկության կորուստը կամ օդանավում գտնվող որևէ մեկի առողջական խնդիրները: Համաձայն հասանելի տվյալների՝ ինքնաթիռը սկսել է վայրէջք կատարել, սակայն Դոհայից մոտ 60-70 կիլոմետր հեռավորության վրա նրա գտնվելու վայրի մասին տվյալներն ընդհատվում են։ Դա կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ որոշակի բարձրության վրա անջատված տրանսպոնդերներով ինքնաթիռները դուրս են գալիս վերգետնյա ռադարների տեսադաշտից: Boeing KC-135R լիցքավորող օդանավերն այժմ ակտիվորեն թռիչքներ են իրականացնում այդ տարածաշրջանում՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողությունների ֆոնին։ Ավելի վաղ նմանատիպ օդանավերից մեկը կորել էր օդում՝ ենթադրաբար բախվելով նույն մոդելի մեկ այլ ինքնաթիռի հետ:
    17:55
    05.05.26
    Ավելին
  • Միջազգային
    Մոսկվան կոշտ է արձագանքում Կիևի «երևանյան սպառնալիքին». ուժգին հարվածներ՝ «լռության ռեժիմից» առաջ
    Մոսկվայի բոլոր օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը։ Այս մասին հայտնում է «Շերեմետևո» օդակայանի մամուլի ծառայությանը։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի խոսքով՝ ՀՕՊ-ը ուկրաինական չորս ԱԹՍ-ների հարձակում է հետ մղել: Գիշերվանից են կողմերը փոխադարձ հարվածների մասին հայտնում՝ չնայած հրադադարի մասին հայտարարություններին:
    17:49
    05.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված աղմկահարույց միջադեպից
    Անչափահաս տուժողը նախաքննության ընթացքում տվել է իրարամերժ, հակասական ցուցմունքներ, մասնավորապես՝ մի դեպքում ընդհանրապես հերքել է որևէ անձի, այդ թվում՝ Արթուրի հետ սեռական հարաբերություն ունենալու հանգամանքը՝ նշելով, որ այդ տղամարդը չի փորձել իր հետ սեռական հարաբերություն ունենալ, չի հարվածել և նույնիսկ չի համբուրել իրեն, իսկ դատաբժշկական փորձաքննության ընթացքում հայտնել է, որ շուրջ մեկ տարի է, ինչ սեռական հարաբերություններ է ունենում մեկ այլ անձի հետ:
    17:43
    05.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կա 7 վիրավոր
    Այսօր՝ մայիսի 5-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 126 կմ հատվածում բախվել են «Tesla» մակնիշի, «Jeep Wrangler» մակնիշի, «Nissan Sentra» մակնիշի և 2 «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։
    17:35
    05.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Զինված ուժեր
    Պապիկյանն այցելել է Վարշավայի պատերազմի հետազոտությունների համալսարան
    Նախարարին ներկայացվել են կրթական հաստատության կառուցվածքը, կրթության կազմակերպման գործընթացը, ուսումնական ծրագրերը:
    17:17
    05.05.26
    Ավելին
  • Հասարակական
    Գլուխը պատին ա տալիս. վարորդներին ու ուղևորներին թշնամացրած քաղաքագլուխը գոհ է, մարդիկ՝ զայրացած
    Ավինյանի անունն անգամ լսել չեն ուզում մայրաքաղաքի բնակիչները, երբ իմանում են, որ էլի ուղևորափոխադրումների վարձավճարներից է խոսել քաղաքագլուխը: Գոհ է Ավինյանը՝ իր պարտադրանքով լավ գումար է հավաքվել անցած ամիս, որով նոր ավտոբուսներ են գնելու: Քաղաքացիները վրդովվում են՝ 100 դրամի ժամանակ էլ նոր ավտոբուսներ կային, համոզված են՝ առանց սակագինը բարձրացնելու էլ հնարավոր էր թարմացնել ավտոպարկը, ցանկություն է պետք:
    17:06
    05.05.26
    Ավելին