Լրահոս
2026-05-05
-
ՄիջազգայինԻրանի նավթային ենթակառուցվածքներին կարող է հսկայական վնաս հասցվել. Թրամփ«Նրանց (Իրանի - խմբ.) մոտ խնդիր է նկատվում, քանի որ իրավիճակը շատ առումներով չափազանց պայթյունավտանգ է: Հասկանում եք, երբ դադարում է նավթի արդյունահանումը, հատկապես ստորգետնյա՝ գրեթե 100% դեպքերում այն բառացիորեն պայթում է և ոչնչացնում ամեն ինչ շուրջբոլորը: Եվ այդ նավթն արդեն երբեք հնարավոր չի լինի վերադարձնել: Այլ կերպ ասած, կարելի է վերադարձնել 30-40%-ը, բայց այն երբեք չի լինի այնպիսին, ինչպիսին հիմա է: Եթե դա տեղի ունենա, դա հսկայական վնաս կհասցնի երկրի նավթային համակարգին»,- ասել է պետության ղեկավարը ռադիոհաղորդավար Հյու Հյուիթի հետ զրույցում: Ավելի վաղ Իրաքը կրճատել էր նավթի արդյունահանումը՝ պահեստարանների գերբեռնվածության և Հորմուզի նեղուցով արտահանման հետ կապված խնդիրների պատճառով, որոնք առաջացել են Իրանի շուրջ հակամարտության հետևանքով: Մատակարարումների մի մասը շարունակում է իրականացվել Թուրքիայի տարածքով անցնող խողովակաշարով, սակայն դրանց ծավալները զգալիորեն ցածր են մնում ծովային փոխադրումներից, նշել է Bloomberg գործակալությունը:Ավելին13:5605.05.26 -
ՄիջազգայինԻրանի ԱԳ նախարարը կայցելի Պեկին ՝ չինական կողմի հետ խորհրդակցելու«Այս այցի ընթացքում արտաքին գործերի նախարարը չինացի գործընկերոջ հետ կքննարկի երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումները», - ասված է հայտարարության մեջ։Ավելին13:4505.05.26 -
ԻրավականՎթարի պատճառ դարձած 19-ամյա տղայի նկատմամբ քրեական վարույթներ են հարուցվելՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման հիման վրա 2026 թվականի ապրիլի 23-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը): Հայտնում են ՔԿ-ից։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վ.Մ.-ն «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան ՃՏՊ-ի ժամանակ վարել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված վիճակում, ուստի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը) և միացվել նախաձեռնված քրեական վարույթին: Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ: Քրեական վարույթի շրջանակում միջոցներ են ձեռնարկվում դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ:Ավելին13:3905.05.26 -
ՀասարակականՄահացել է մայիսի 1-ի ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վարորդըՎթարի հետևանքով վարորդները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ նրանցից Արա Զ․-ի վիճակը գնահատվել էր ծանր։Ավելին13:3005.05.26 -
ՔաղաքականՏեղի է ունեցել Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովը. ընդունվել է հռչակագիր, ստորագրվել են փաստաթղթերՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի շրջանակում նախագահական նստավայրում հյուրընկալել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային և Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։ Նախ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողություն, որի շրջանակում հնչել են ԵՄ և ՀՀ օրհներգները, կայացել է զինվորական քայլերթ։ Հաջորդիվ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցն Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։ Առանձնազրույցից հետո կայացել է ընդլայնված կազմով հանդիպումը։ Ողջունելով Եվրամիության պատվիրակությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է․ «Ինձ համար մեծ պատիվ է ողջունել ձեզ Երևանում՝ Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի շրջանակում։ Այսօր մենք ևս մեր քայլով որակապես նոր մակարդակի ենք բարձրացնում Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները, և պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունը և Եվրոպական Միությունն անցկացնում են երկկողմ գագաթնաժողով»։ Վարչապետի խոսքով՝ Հայաստան-ԵՄ հարաբերություններում արդեն իսկ ձևավորվել է այնպիսի ծանրակշիռ օրակարգ, որն առաջիկայում անհրաժեշտ է լինելու քննարկել հենց գագաթաժողովների մակարդակում՝ ունենալով նաև բավականին մանրամասն և ծավալուն աշխատանք, ինչը և մինչև հիմա արվել է։ «Մենք, իհարկե, նեղ կազմով արդեն առիթ ունեցանք քննարկելու հարցերի բավական լայն շրջանակ և ուրախությամբ եմ արձանագրում, որ մեր օրակարգի բազմաթիվ հարցերի վերաբերյալ մենք ունենք ընդհանրական դիրքորոշումներ և ձևավորված ըմբռնում։ Սա նշանակում է, որ պատշաճ մթնոլորտ է առկա, որպեսզի մենք կենտրոնանանք օրակարգի իրականացման, իրագործման վրա», -ասել է վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել այս ընթացքում Եվրոպական Միության ցուցաբերած մեծ աջակցության համար, մասնավորապես՝ ժողովրդավարական և ինստիտուցիոնալ բարեփոխումների ոլորտում։ «Ես բազմիցս առիթ եմ ունեցել ասելու, որ ժողովրդավարությունը մեզ համար հանգամանքների պատահական բերում չէ, այլ ռազմավարություն է, որը գիտակցաբար, որպես որոշում, որդեգրված է Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից»,-շեշտել է երկրի ղեկավարը։ Վարչապետ Փաշինյանի գնահատմամբ՝ բոլոր այն բարեփոխումները, որ հնարավոր էր իրագործել՝ հենվելով միայն քաղաքական կամքի վրա, իրականացված են․ «Բարեփոխումների հետագա ընթացքն ապահովելու համար անհրաժեշտ է ինստիտուցիոնալ, օրենսդրական և փորձագիտական որոշակի ավելի մեծ ներդրում։ Եվ այս առումով, իհարկե, Եվրամիության հետ մեր համագործակցությունը շատ կարևոր է, և ես արդեն իսկ կարող եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին այս հարցում մեզ աջակցելու համար՝ սկսած դատական իշխանության անկախության երաշխիքների հետ կապված խնդիրներից, շարունակած ամենատարբեր, այդ թվում՝ հիբրիդային մարտահրավերներ, դիմակայելու հարցով, որն իհարկե նաև մեր օրակարգի խնդիր է»։ Վարչապետը հավելել է՝ ապատեղեկատվության, ատելության խոսքի տարածումը սոցիալական ցանցերում և նաև երբեմն մամուլում, խնդիր է նաև Եվրամիության շատ երկրների համար․ «Մենք այսօր առերեսվում ենք այդ պրոբլեմի հետ, և իհարկե, մենք հույս ունենք, որ այստեղ ևս Եվրոպական Միությունը մեզ աջակցություն կցուցաբերի փորձի փոխանակման կամ այն գործիքները, որոնք արդեն ներդրվել են Եվրոպական Միությունում, այդ գործիքները, գործիքների բովանդակության շուրջ ավելի մեծ հասանելիություն ենք ակնկալում՝ Հայաստանի Հանրապետությունում դրանք կիրառելու համար»։ Անտոնիու Կոշտան Եվրոպական Միության անունից շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել․ «Երեկ մենք շատ պատմական պահ ապրեցինք՝ առաջին անգամ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողով անցկացնելով։ Այսօր երկրորդ կարևոր պատմական իրադարձությունն է տեղի ունենում՝ առաջին գագաթնաժողովը Եվրոպական Միության և Հայաստանի միջև։ Սա հստակ ազդակ է առ այն, թե ինչպես է Եվրամիությունը ցանկանում հարաբերություններ կառուցել Հայաստանի հետ։ Հայաստանը նոր ժամանակահատված է մտնում՝ խաղաղության, ժողովրդավար ռեժիմի կոնսոլիդացիայի, և սա իսկապես, անշուշտ, լավ միջավայր է ստեղծում մեր երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար»: Եվրոպական խորհրդի նախագահը հիշեցրել է, որ Եվրոպական Միություն-Հայաստան գործընկերության ռազմավարական օրակարգը որդեգրվել անցյալ տարվա դեկտեմբերին․ «Այդ օրվանից ի վեր մենք ամրացնում ենք և ամրացնում էինք մեր հարաբերությունները: Մենք նաև աշխատում ենք սերտորեն անվտանգային և պաշտպանության ոլորտներում Եվրոպական խաղաղության գործիքի շրջանակում»։ Անտոնիու Կոշտան նշել է, որ անցյալ տարվա ապրիլ ամսվա ընթացքում հաստատված Եվրոպական միության գործընկերության առաքելության նպատակն է ամրացնել Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությունը և այն շոշափելի արդյունք է համատեղ հանձնառությանը՝ մարտահրավերներին համատեղ դեմ առնելուն։ «Մեզ համար կարևոր է պաշտպանել հայ ժողովրդի ազատությունը՝ ընտրելու իր իսկ ճակատագիրը։ Դուք կարող եք ապավինել մեզ՝ միասին անցնելու այս ուղին և միասին ոտնակոխելու մեր ընդհանուր ճակատագրի ուղին: Հայաստանը Հարավային Կովկասի հետ մեր հարաբերություններում անկյունաքարային դեր ունի և նաև փոխկապակցում է Եվրոպան Հարավային Կովկասի միջոցով դեպի Կասպյան ծով և Կենտրոնական Ասիա։ Սա է մեր տարածաշրջանների պատմությունը և սա է նաև ապագան մեր տարածաշրջանների», -ասել է Եվրոպական խորհրդի նախագահը։ Անտոնիու Կոշտան նաև հույս է հայտնել, որ, գագաթնաժողովի արդյունքները հիմք ընդունելով՝ կարող են զարգացնել ռազմավարական գործընկերությունը, համատեղ ապագան խաղաղության մեջ՝ հանուն հայ ժողովրդի և Եվրոպայի բարեկեցության: Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ առաջին գագաթնաժողովը Հայաստանում հյուրընկալելու համար։ «Միշտ էլ հատուկ կապ է գոյություն ունեցել Հայաստանի և Եվրոպայի միջև, մեր կապերը առասպելների և հինավուրց քաղաքակրթություններից են սերում։ Բայց ոչ միայն մեր պատմությունն ու մշակույթն է, որ մեզ միավորում է, ոչ միայն մեր հինավուրց կապերը, այլ նաև այն հնարավորությունները, որոնք դեռևս մեր առջևում են, դրանք էլ են մեզ միավորում։ Եվ իսկապես, Հայաստանը և Եվրոպական Միությունն ավելի մոտ են, քան երբևէ եղել են։ Մենք լավ առաջընթաց ենք արձանագրում՝ դեպի վիզաներից զերծ ճամփորդություններ Եվրոպայի և Հայաստանի միջև, ներդրումային հոսքեր ապահովելու համար։ 2,5 միլիարդ եվրո արդեն մեր ներդրումային ծրագրում նախատեսված են «Գլոբալ դարպասներ» անվան տակ»,- ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը։ Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքով՝ Հայաստան-ԵՄ գագաթնաժողովը գործընկերության համատեքստում կնպաստի համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելուն։ «Հայաստանն իսկապես, ինչպես Դուք ասացիք, ամենակարճ երթուղին է ապահովում դեպի Կենտրոնական Ասիա և Կասպյան ծով Եվրոպայի հետ։ Նախկինում պատերազմի և աշխարհաքաղաքական նկատմամբ բերումով այդ երթուղին փակ էր, այժմ դուք դա փոխում եք՝ շնորհիվ Ձեր խիզախ ընտրության՝ հանուն խաղաղության և ավելի մեծ ինտեգրման Եվրոպական ցանցերի մեջ։ Դրա միջոցով Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային կենտրոն»,-ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը՝ հավելելով, որ Եվրոպան պատրաստ է օժանդակել այդ հարցում։ Ամփոփելով իր խոսքը Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է․ «Շնորհակալություն ձեր սքանչելի հյուրընկալության համար։ Կեցցե՛ մեր գործընկերությունը»։ Գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագիր։ ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով ստորագրվել են նաև մի շարք փաստաթղթեր։ Մասնավորապես՝ տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության վերաբերյալ փաստաթղթի ստորագրում։ Փաստաթուղթը ստորագրել են Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության գլխավոր տնօրինության արևելյան հարևանության և Թուրքիայի հարցերով տնօրեն Ադրիեն Կիրալին։ Կապակցվածության գործընկերությանը Հայաստանում ներդրումներ կատարելու հետաքրքրվածության կոչին աջակցելու նպատակով Եվրոպական Միությունը հայկական առանցքային ընկերություններին և հիմնադրամներին հանձնել է մտադրության 6 նամակ։ Հաջորդիվ ստորագրվել է սահմանների կառավարման ոլորտում օպերատիվ համագործակցության վերաբերյալ աշխատանքային պայմանավորվածության նախաստորագրում ՀՀ ներքին գործերի նախարարության և ԵՄ սահմանային և առափնյա պահպանության գործակալության միջև։ Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության գործադիր տնօրեն Հանս Լեյտենսը։ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին է հանձնել Մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի առաջընթացի զեկույցը։ Այն նաև ներկայացնում է առաջարկություններ բոլոր պայմանների կատարման դեպքում Հայաստանի և ԵՄ միջև մուտքի արտոնագրերի լիարժեք ազատականացման հասնելու վերաբերյալ։Ավելին13:1705.05.26 -
ՄիջազգայինՇոկ՝ Գերմանիայում. մեքենան մխրճվել է ամբոխի մեջ՝ ԼայպցիգումԼայպցիգում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, որի հետևանքով 2 մարդ մահացել է: Ականատեսների խոսքով՝ վարորդը փորձել է փախչել, բայց նրան կարողացել են բերման ենթարկել: Իրավապահները քննարկում են ահաբեկչության վարկածը:Ավելին13:1205.05.26 -
ԻրավականԳողացել էին 224 գլուխ ոչխար․ պատճառվել է մոտ 15 միլիոն դրամի վնասԱնձնական ունեցվածքի գողության վերաբերյալ հաղորդումը Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին ստացվել էր ապրիլի 30-ին։ Ոստիկանություն դիմած քաղաքացին հայտնել էր, որ ապրիլի 28-ի ժամը 21-ից ապրիլի 29-ի ժամը 7-ն ընկած ժամանակահատվածում Ներքին Չարբախի 1-ին փողոցի հարակից դաշտից գողացել են իր 224 ոչխարը՝ պատճառելով մոտ 15 միլիոն դրամի վնաս։ Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել են 30 և 27 տարեկան երեք երիտասարդ։ Հետագա միջոցառումների արդյունքում 30-ամյա երիտասարդը Նորագավիթի 6-րդ փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և իր կողմից շահագործվող «Հյունդաի Սոնատա» մակնիշի մեքենայով հանդերձ՝ տեղափոխվել է բաժին։ Գողոնը հայտնաբերվել է։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողության մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։ 30-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։Ավելին13:0305.05.26 -
ՀասարակականԱրտաշատի խճուղում բախվել են «Lada»-ն և «Nissan Bluebird»-ը. վերջինը բախվել է երկաթե արգելապատնեշին և ծառին. կա վիրավորԱյսօր՝ մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09:20-ի սահմաններում Աբովյան-Ձորաղբյուր ավտոճանապարհի Արտաշատի խճուղում՝ «Խնոցի» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են 28-ամյա Ռաֆիկ Պ.-ի վարած «Lada» մակնիշի և 38-ամյա Աստինե Վ.-ի վարած «Nissan Bluebird» մակնիշի ավտոմեքենաները։Ավելին12:5905.05.26 -
Արտաքին քաղաքականությունԱդրբեջանցի փորձագետներ են ժամանել ԵրևանՀամաժողովի օրակարգի համաձայն՝ միջոցառմանը կմասնակցեն ադրբեջանցի քաղաքագետներ Ֆարհադ Մամեդովը, Ռուսիֆ Հուսեյնովը և Զաուր Շիրիևը։ Նրանք «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցներ են։Ավելին12:4905.05.26 -
ՔաղաքականԵթե իրենց թվում է, թե Ռուսաստանի պետական կառույցներին կարող են «գեղցու շուստրիությամբ» խաբել, չարաչար սխալվում են. Գառնիկ Դանիելյան«5-րդ ալիք»-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։Ավելին12:4605.05.26 -
ՔաղաքականԸնտրություններին չգնալով մեծացնում եք ՔՊ-ի մանդատների թիվը. Արմենուհի ԿյուրեղյանԱԺ-ում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։Ավելին12:4005.05.26 -
Արտաքին քաղաքականությունՎերադարձ հիշողության և պարտականության այս վայր՝ անջնջելիին հանդիման. Ֆրանսիայի նախագահը հայերեն գրառում է արելՖրանսիան հավերժ կանգնած է հայ ժողովրդի կողքին՝ լի հարգանքով առ ապրած ցեղասպանության հիշատակը և խլված բազմաթիվ կյանքերը»,- գրել է նա:Ավելին12:3605.05.26 -
ՀայլուրՀայլուր 12։30 Նոր սրացումներ՝ Իրանի շուրջ, «լռության ռեժիմ»՝ ՈւկրաինայումՀայլուր 12։30 Նոր սրացումներ՝ Իրանի շուրջ, «լռության ռեժիմ»՝ ՈւկրաինայումԱվելին12:3005.05.26 -
ՏնտեսականՎերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝ 6.50 տոկոսՄայիսի 5-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝քաղաքականության տոկոսադրույքը թողնել անփոփոխ, սահմանելով՝ 6․50%; «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.00% է, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.00%»,-հայտնում են ՀՀ Կենտրոնական բանկից։Ավելին12:2505.05.26 -
ԱշխարհՉինաստանում հրատեխնիկայի գործարանում պայթյունի հետևանքով 26 մարդ է զոհվելՆշվում է, որ մայիսի 5-ին կայացած մամուլի ասուլիսում Չանշայի քաղաքապետը ցավակցություն է հայտնել զոհերին և ներողություն խնդրել նրանց ընտանիքներից, տուժած բնակիչներից և ամբողջ հասարակությունից։Ավելին12:1505.05.26 -
ՔաղաքականՓաշինյանը, Անտոնիու Կոշտան և Ուրսուլա ֆոն դեր Լայենը հանդես են գալիս հայտարարություններովՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդես ենք գալիս հայտարարություններով։Ավելին12:0505.05.26 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 05.05.2026Մամուլի տեսություն 05.05.2026Ավելին12:0005.05.26 -
ՀայաստանԷմանուել Մակրոնն այցելել է ՄատենադարանՆախագահը ծանոթացավ նաև Մատենադարանի ֆրանսիական սրահում ցուցադրված նմուշներին: Ֆրանսիայի նախագահը նաև գրառում կատարեց Մատենադարանի հյուրերի հուշամատյանում:Ավելին11:5305.05.26 -
ՀասարակականՃշմարիտ խաղաղությունը չի գալիս «խաղաղություն» բառը զզվեցնելու աստիճան կրկնելուց․ Հայր ՌուբենՆույն պատկերը տեսնում ենք Երեմիա մարգարեի գրքում՝ մարգարեական խիստ դատապարտմամբ․ «Ասում են՝ խաղաղությո՜ւն, խաղաղությո՜ւն, բայց ո՞ւր է խաղաղությունը։ Խայտառակ եղան, որովհետև ձախողվեցին, բայց անամոթաբար չպատկառեցին և իրենց կրած անարգանքի մասին չմտածեցին։ Ահա թե ինչու իրենց կործանումն են գտնելու» (Երեմիայի մարգարեություն 6։14)։Ավելին11:4705.05.26 -
ՀասարակականՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին11:3905.05.26