Լրահոս

2026-05-05
  • Img default alt hy
    Հասարակական
    Կապանում 5 երիտասարդ ծեծի են ենթարկել 20-ամյա տղային․ նա տեղափոխվել է հիվանդանոց
    Ապրիլի 23-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 02։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ աստիճաններին վայր ընկնելու հետևանքով «գլխուղեղի ցնցում, ակնակապճի շրջանի հեմատոմա» ախտորոշմամբ հարազատի ուղեկցությամբ «Կապան» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ պարզվել է, որ տուժածը Սյունիքի մարզի բնակիչ 20-ամյա Հրաչիկ Պ․-ն է։ Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Հրաչիկ Պ․-ին մարմնական վնասվածքները պատճառել են Սյունիքի մարզի բնակիչներ 21-ամյա Տիգրան Լ․-ն, 17-ամյա Ն․ Բ․-ն, 17-ամյա Ն․ Հ․-ն, 15-ամյա Վ․ Ա․-ն և 16-ամյա Շ․ Գ․-ն՝ Կապան քաղաքի թիվ 5 միջնակարգ դպրոցի հարակից տարածքում՝ ծեծի ենթարկելու հետևանքով։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով վերոնշյալ անձինք նույն օրը ոստիկանների կողմից հայտնաբերվել են և տեղափոխվել ոստիկանության Կապանի բաժին։ Դեպքի փաստով ոստիկանության Կապանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն:
    22:30
    05.05.26
    Ավելին
  • Քաղաքական
    Հայաստանը՝ եվրոպական մանրադրամ՝ Ռուսաստանի դե՞մ. վտանգների մասին է զգուշացնում ընդդիմությունը
    Երևանում ոչ միայն եվրապաշտոնյաների, այլև Ուկրաինայի նախագահի՝ Ռուսաստանի հասցեին հնչեցրած սպառնալիքները աննկատ չի թողնելու Մոսկվան, որքան էլ ՔՊ-ականները պնդեն, թե «Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնում են բոլոր ոլորտներում», համոզված է ընդդիմությունը:
    22:26
    05.05.26
    Ավելին
  • Հայաստան
    Պատմություն` առաջին դեմքից
    Իշխանությունը փոխում է ամեն ինչ, բայց` ոչ բոլորին։ «Ռոբերտ Քոչարյան. Ինչպես որ կամ» երկմասանոց մեծ ֆիլմի բացառիկ ցուցադրությունը՝ «5»-ի եթերում Մայիսի 6-ին՝ ժամը 21։30-ին
    22:15
    05.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Սերգեյ Լավրովը և Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել
    «Մայիսի 5-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Արտաքին գործերի նախարարները քննարկել են միջազգային հարաբերությունների ներկայիս իրավիճակը և ռուս-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև քննարկել երկկողմ շփումների ժամանակացույցը», - հայտնել է նախարարությունը։
    22:00
    05.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանը մտադիր չէ կապիտուլյացիայի ենթարկվել ԱՄՆ-ի առջև․ Իրանի նախագահ
    «Մեր խնդիրն այն է, որ ԱՄՆ-ը, մի կողմից, վարում է մեր երկրի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականություն, մյուս կողմից՝ ակնկալում է տեսնել Իրանին բանակցությունների սեղանի շուրջ և, ի վերջո՝ կապիտուլյացիա միակողմանի պահանջների առջև, սակայն նման հավասարումն անհնար է և անիրատեսական», - ասված է հաղորդագրության մեջ։ Իրանի նախագահն այս մասին հայտարարել է Իրաքի վարչապետի թեկնածու Մուհամեդ Ալի ազ-Զեյդիի հետ հեռախոսազրույցի ընթացքում։ ԱՄՆ-ը և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ագրեսիայի զոհ է դարձել ավելի քան 3 հազար մարդ։ Վաշինգտոնը և Թեհրանը ապրիլի 8-ին հայտարարեցին երկշաբաթյա հրադադարի մասին։ Դրանից հետո Իսլամաբադում անցկացված բանակցություններն ավարտվեցին անարդյունք։
    21:49
    05.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի հետագա կյանքի կոչման հարցեր
    Մայիսի 5-ին Երևանում՝ Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ:
    21:41
    05.05.26
    Ավելին
  • Իրավական
    Վախեցած են Բագրատունյաց փողոցում. մարդ են սպանել իրենց բակում
    Նոր կրակոցներ ու ևս մեկ զոհ՝ Երևանոււմ: Բագրատունյաց փողոցից հրազենային վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված 40 տարեկան տղամարդը մահացել է: Դեպքի վայր է գնացել «Հայլուրը»: Հանցագործության վայրում չեն ճանաչում սպանվածին: Բայց շոկի մեջ են՝ օրը ցերեկով, իրենց քթի տակ մարդ են սպանել:
    21:36
    05.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ռուբինյանը և Լիտվայի Սեյմասի փոխնախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացմանն ու ԵՄ վիզաների ազատականացման գործընթացին առնչվող հարցեր
    Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 5-ին հանդիպել է Լիտվայի Հանրապետության Սեյմասի փոխնախագահ Ռադվիլե Մորկունայտե-Միկուլենյենեի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով «Երեւանյան երկխոսություն» 2026 միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած հյուրերին` Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է Հայաստան-Լիտվա սերտ համագործակցությունը: Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացմանն ու ԵՄ վիզաների ազատականացման գործընթացին առնչվող հարցեր:
    21:21
    05.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ռուբինյանն ու Քըլըչը ընդգծել են Հայաստանի և Թուրքիայի փոխադարձ հետաքրքրվածությունը երկաթուղու հնարավորինս արագ գործարկման հարցում
    Ավելին, հատուկ ներկայացուցիչները մատնանշել են պատմական Անիի (Մետաքսի ճանապարհի) կամրջի համատեղ վերականգնման արձանագրության ստորագրումը։ Նրանք ընդգծել են, որ այդ նախաձեռնությունը կակտիվացնի երկկողմ համագործակցությունը, կընդլայնի ինստիտուցիոնալ կապը և նշանակալիորեն կնպաստի տարածարջանային զբոսաշրջությանը։
    21:12
    05.05.26
    Ավելին
  • Քաղաքական
    Մակրոնի «բաց երեսով» միջամտությունը՝ ընտրություններին. հակառուսական աղմուկ և պատմական պահ՝ ՀՀ-ում
    Այսօր նախագահական նստավայրում միանգամից մի քանի միջոցառումներ են միմյանց հաջորդել: Նախ Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովն է եղել, հետո Երևանյան եկխոսությունն է շարունակվել, ապա Նիկոլ Փաշինյանը Էմանուել Մակրոնին է ընդունել: Ֆրանսիայի նախագահը մեր երկիր է ժամանել կիրակի, բայց այսօր է սկսել նրա պետական այցը Հայաստան:
    21:05
    05.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփն անդրադարձել է Զելենսկու հետ Օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցած վիճաբանությանը
    2025 թվականի փետրվարի 28-ին Զելենսկին ժամանել էր Սպիտակ տուն՝ ԱՄՆ նախագահի հետ հանդիպման։ Լրագրողների ներկայությամբ տեղի ունեցած զրույցի ընթացքում նրանց միջև վիճաբանություն է սկսվել, որի ժամանակ ամերիկյան առաջնորդը Զելենսկուն մատնանշել է Միացյալ Նահանգների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, իսկ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ այն, որ նա մոռացել է շնորհակալություն հայտնել Վաշինգտոնին Կիևին ցուցաբերվող աջակցության համար։ Հանդիպման արդյունքներով նախատեսված մամուլի ասուլիսը չեղարկվել էր։
    20:56
    05.05.26
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Սերդար բեյը Երևանում իրեն տանն է զգում, իսկ Ռուբենը ավելի մեծ քայլեր է ուզում. հայ-թուրքական շփում
    Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թուրք բանագնաց Սերդար Քըլըչը Երևանում իրեն տանն է զգում, բայց չի ասում, թե երբ է, ի վերջո, բացվելու Հայաստան-Թուրքիա սահմանը:
    20:46
    05.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Կալասը Բաքվում քննարկել է ռազմավարական գործընկերության շուրջ բանակցությունների վերսկսումը
    «Բաքվում տեղի է ունեցել Ջեյհուն Բայրամովի և Կայա Կալասի հանդիպումը։ Զրույցի ընթացքում ընդգծվել է Ադրբեջանի և Եվրոպայի միջև երկխոսության, նոր երկկողմ համաձայնագրի շուրջ բանակցոաւթյունների վերսկսման և գործընկերության առաջնահերթությունների վերաբերյալ փաստաթղթի շուրջ ընթացող բանակցությունների կարևորությունը», - ասված է գերատեսչության հայտարարության մեջ։ ԱԳՆ-ից հավելել են նաև, որ Բայրամովն ու Կալասը մտքեր են փոխանակել արդեն իսկ գոյություն ունեցող ծրագրերի և կառույցների շրջանակներում Ադրբեջան-ԵՄ համագործակցության զարգացման վերաբերյալ։
    20:37
    05.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 Թուրք-եվրոպական օր՝ Երևանում. վտանգավոր ճանապարհ է դուրս եկել Հայաստանը
    Հայլուր 20։30 Թուրք-եվրոպական օր՝ Երևանում. վտանգավոր ճանապարհ է դուրս եկել Հայաստանը
    20:30
    05.05.26
    Ավելին
  • Հասարակական
    «Կայֆ բռնելով» նվաստացնում է. 19-ամյա Վարդանը վարորդական վկայական չունի, բայց քշում է
    Երևանում վտանգավոր վազանցի հետևանքով ավտոբուսին բախված 19-ամյա երիտասարդը ոչ միայն պատասխանատվության չի ենթարկվել, այլև սոցիալական իր հարթակներից մանրամասներ է պատմում ապրիլի 23-ին Մյասնիկյան պողոտայում մեկ այլ մեքենայի, ապա ավտոբուսի հետ բախման մասին: Վթարի պահին կասեցված է եղել նրա վարելու իրավունքը:
    20:15
    05.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բաշխվել են տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները․ ԿԸՀ
    ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 5-ի արտահերթ նիստում սահմանել է Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններում տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև: Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։ ՏԸՀ նախագահների ու քարտուղարների բաշխումն «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով իրականացվել է հետևյալ համամասնությամբ` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն` 1331-ական, «Հայաստան» կուսակցությունների դաշինք` 543-ական, «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինք` 131-ական։ Տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամներ նշանակելու մասին հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են մայիսի 8-ից 13-ը ներառյալ՝ մինչև ժամը 18:00։ Հայտերն ուղարկվելու են խորհրդարանում խմբակցություն ունեցող կուսակցությունների/դաշինքների, ինչպես նաև ԸԸՀ-ների կողմից։ ԿԸՀ-ն ՏԸՀ ձևավորելու իրավասություն չունի։
    20:09
    05.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփը կարող է այս շաբաթ վերսկսել Իրանի դեմ գործողությունները․ Axios
    Ինչպես գրում է պորտալը, մայիսի 3-ին ԱՄՆ-ը մասնավոր կարգով տեղեկացրել է Իրանին Օրմուզի նեղուցում Project Freedom («Ազատություն» նախագիծ) գործողության մեկնարկի մասին, որն ուղղված է նեղուցից նավերի անվտանգ դուրսբերմանը՝ իբր «հնարավոր էսկալացիայի ռիսկը նվազեցնելու» նպատակով։ Միևնույն ժամանակ, Axios-ը ուշադրություն է հրավիրել Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի խոսքերին, ով երեքշաբթի ավելի վաղ հայտարարել էր, թե Իրանի հետ հրադադարի ռեժիմը պահպանվում է՝ չնայած Օրմուզի նեղուցում ամերիկյան ռազմական գործողությանը։ Չնայած դրան՝ ամերիկյան և իսրայելական որոշ պաշտոնյաներ համոզված են, որ բանակցություններում փակուղու պահպանման դեպքում Թրամփը կարող է այս շաբաթվա վերջին պատերազմը վերսկսելու հրաման տալ, գրում է պորտալը։ ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի դեմ պատերազմը սկսել են փետրվարի 28-ին։ Ապրիլի 7-ին ԱՄՆ նախագահը հայտարարեց Իսլամական Հանրապետության հետ երկշաբաթյա փոխադարձ հրադադարի մասին։ Իրանական կողմի տվյալներով՝ պատերազմի 40 օրվա ընթացքում ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 3,375 իրանցի։ Ապրիլի 11-ին Թեհրանի և Վաշինգտոնի պատվիրակությունները բանակցություններ վարեցին Իսլամաբադում, սակայն մի շարք հակասությունների պատճառով համաձայնության չեկան հակամարտության երկարաժամկետ կարգավորման հարցում։ Ապրիլի 21-ին ԱՄՆ նախագահը հայտարարեց Իրանի հետ հրադադարի ռեժիմը երկարաձգելու մտադրության մասին։ Ինչպես հաղորդել է Իրանի պետական հեռուստատեսությունը, Թեհրանը մտադիր չէ ճանաչել Վաշինգտոնի կողմից միակողմանիորեն հայտարարված հրադադարի երկարաձգումը և գործելու է իր շահերին համապատասխան։ Մայիսի 1-ին ամերիկյան վարչակազմի ղեկավարը պաշտոնապես տեղեկացրել է ԱՄՆ Կոնգրեսի ղեկավարությանը, որ Սպիտակ տունը Իրանի հետ պատերազմը համարում է ավարտված։ Սակայն այս քայլը, ըստ ամենայնի, բացատրվում էր գլխավորապես ներպետական օրենսդրության դրույթներին հետևելու անհրաժեշտությամբ, որոնք կարգավորում են ԱՄՆ զինված ուժերի կիրառումն արտասահմանյան հակամարտություններում։
    20:00
    05.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մանրամասներ՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից
    Մայիսի 5-ին, ժամը 15։34-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի գազալցակայաններից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ բախվել են երկու «Ford», «Tesla», «Nissan» և «Jeep» մակնիշների ավտոմեքենաները: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել վառելիքի արտահոսքը և երեք տուժածի մոտեցրել շտապօգնության մեքենային։
    19:46
    05.05.26
    Ավելին
  • Քաղաքական
    Ալիևն ուզում է ՔՊ-ի վերարտադրությունը, իսկ ՀՀ քաղաքացի՞ն. ճակատագրական ընտրություններ՝ Հայաստանում
    ՔՊ-ի վերարտադրությունը ձեռնտու է Ադրբեջանի ղեկավարությանը և կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ Հայաստանի համար, ահազանգում է խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր ուժը և առաջիկա ընտրություններին ակտիվ մասնակցելու կոչ անում:
    19:38
    05.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Կայա Կալասը հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի հետ
    Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը դիմավորել է Եվրոպական միության արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասին։ Այս մասին նշված է ԱԳՆ-ի «X»-ի էջում կատարված հրապարակման մեջ։ Նշվում է, որ այցն ընդգծում է Ադրբեջանի և ԵՄ-ի միջև կապերի ու երկխոսության կարևորությունը՝ փոփոխվող տարածաշրջանային և գլոբալ դինամիկայի ֆոնին։ «Սա հնարավորություն է ստեղծում ընդլայնելու համագործակցությունը՝ հիմնված փոխադարձ հարգանքի և ընդհանուր շահերի վրա», - ասված է հաղորդագրության մեջ։
    19:27
    05.05.26
    Ավելին