Լրահոս

2025-03-15
  • Img default alt hy
    Հասարակական
    «Արմավիր» ՔԿՀ-ում 5 դատապարտյալները դադարեցրել են հացադուլը
    «Արմավիր» ՔԿՀ-ում 5 դատապարտյալները, որոնք մարտի 13-ից հացադուլ էին սկսել, դադարեցրել են հացադուլը: Այս մասին 24News-ին հայտնեց ՔԿԾ լրատվության և հասարակայնության բաժնի պետ Նոնա Նավիկյանը: Դատապարտյալներից 4-ը հացադուլ էին հայտարարել` այս կերպ իրենց աջակցություն հայտնելով հացադուլ հայտարարած 5-րդ կալանավորին՝ Հարություն Մուրադյանին: Ավելի վաղ հայտնել էինք, որ «Արմավիր» ՔԿՀ-ում 5 դատապարտյալ անժամկետ հացադուլ է հայտարարել։
    17:15
    15.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բնակիչներն ահազանգում են․ կեղտաջրերը ողողել են բնակելի շենքի բակը, պատկան մարմիններից արձագանք չկա
    Երևանի քաղաքապետարանը ունի թեժ գիծ, Մալաթիա վարչական շրջանի ղեկավարը նույնպես ունի թեժ գիծ, նմանատիպ թեժ գիծ ունի նաև «Վեոլիա ջուր»-ը, սակայն ում են պետք է այդ թեժ գծերը, երբ բնակիչը խնդիր ունենալու ժամանակ զանգահարում է նշված թեժ գծեր, սակայն ոչ մի արդյունք, հայտնում է Shamshyan.com-ը։ Այսօր՝ մարտի 15-ին, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Միքայելյան 70 շենքի բնակիչները արդարացիորեն իրենց զայրույթն էին ուղղում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանին և «Վեոլիա ջուր» ընկերությանը, ասելով, որ 2 օր է՝ շենքի չորս կողմը ողողված է կեղտաջրերով, սակայն այդ երեք կառույցներն իրար հետ չեն փորձում խնդիրը լուծել։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները ասում էին․ «Երկու օր է՝ էս անտանելի վիճակն է։ Ահազանգել ենք է՛լ Երևանի քաղաքապետարան, է՛լ Մալաթիայի թաղապետարան, է՛լ «Վեոլիա ջուր», սակայն այդ երեք կառույցներից ոչ մի դրական պատասխան։ Ով է տեսել՝ 21-րդ դարում աշխարհի մայրաքաղաքներից մեկում, այն էլ հնագույններից համարվող, նման պատկերի ականատես լինես, որը տևի մի քանի օր։ Վճարումները կանոնավոր կատարում ենք, էնպես չի, որ «Վեոլիա ջրին» պարտք ենք, բայց մեր կատարած պարտավորության դիմաց ստանում ենք 0 արդյունք։ Քաղաքապետարան, թաղապետարան, արդեն երևի մեր համարները իրնց մոտ ֆիքսված է, տեսնում են մեր համարները ու արդեն ալարում են անգամ հեռախոսազանգերին պատասխանեն։ Ուզում ենք իմանանք՝ եթե նույն պատկերը լիներ Տիգրան Ավինյանի կամ Ռ․ Մխիթարյանի տների մոտ՝ կհանդուրժեի՞ն, չենք կարծում, այլ միանգամից «Վեոլիա ջրին» օդերով կհանեին, իսկ մեզ մոտ քանի օր է՝ գարշահոտ վիճակ է։ Արդեն գարուն է ու օրերը տաքացել են, երեխաները ուզում են դրսում խաղալ, բայց խաղալու տեղ էլ չի մնացել, ամենուր ողողված է այդ կեղտաջրերով, դե իսկ տների լուսամուտները բացելու և օդափոխելու մասին խոսք լինել անգամ չի կարող»։
    17:00
    15.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ազգային ժողովում տեղի ունեցավ կազմակերպված հերթական շոուն․ Գառնիկ Դանիելյան
    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցավ կազմակերպված հերթական շոուն։ Ինչ-որ մեկի հրահանգով Ազգային ժողով ժամանած ոստիկանները տուգանեցին ինձ էլեկտրոնային ծխախոտ օգտագործելու համար։ Թեմային չէի անդրադառնա, եթե այն չստանար հանրային հնչեղություն, և համարեի, որ սա ընդամենը պարզ օրինաչափություն է։ Մինչդեռ, մինչ օրս տեղի ունեցած իրադարձությունները փաստում են այլ բանի մասին։ Դեռևս անցած տարվանից, երբ Կիրանցում տեղի էր ունենում հայրենահանձնում, ՃՈ տեսուչները պարբերաբար հետևում էին ինձ, կանգնեցնում ավտոմեքենաս և ստուգում, օրինակ, կրակմարիչի առկայությունը։ Մի քանի անգամ էլ վարչական ակտ է կազմվել՝ իբև ամրագոտի չկապելու համար։ Այնինչ, բոլոր դեպքերում բողոքարկելուց հետո շահել եմ դատը։ Դրան հաջորդեցին ավտոմեքենայիցս գողությունները։ Անցել են ամիսներ, և ոստիկանությունը առ այսօր ոչինչ չի արել հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ։ Շաբաթներ առաջ ևս մեկ գողության դեպք տեղի ունեցավ՝ մեքենաս այրելու փորձով։ Առ այսօր որևէ տեղեկություն չկա նաև այս գործի առնչությամբ։ Եվ այսպես, հերթական զիջումների շուրջ իմ երեկվա կոշտ քննադատական ելույթից հետո՝ չսպասելով, որ նիստը վերջանա, ժամանում են ոստիկաններ ու հայտնում, որ պետք է ընդմիջման ընթացքում IQOS օգտագործելու համար ինձ տուգանեն։ Նշեմ, որ Ազգային ժողովի ողջ պատմության մեջ սա առաջին նման դեպքն էր։ Պատահականությու՞ն է, թե՞ ինձ թիրախավորելու, անհանգստություն պատճառելու փորձ, թողնում եմ Ձեր հայեցողությանը»։
    16:45
    15.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բանակցված փաստաթուղթն, ըստ էության, նշանակում է ադրբեջանական պահանջների անվերապահ վավերացում. հայտարարություն
    Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, որի գերագույն նպատակը սեփական Հայրենիքում հայ ժողովրդի անվտանգության և բարգավաճման ապահովումն է, չի կարող դեմ լինել տարածաշրջանում կայուն խաղաղությանը։ Սակայն ուժի սպառնալիքով Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններն ու հերթական նոր զիջումները որևէ առնչություն չունեն իրական և կայուն խաղաղության գործընթացի հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ-ն: Տևական և կայուն խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանի հետ համաձայնագիրը լինի հարաբերությունների կարգավորման ամբողջական փաստաթուղթ, հարգի հայկական կողմի օրինական շահերը և ընդգրկի լուծումներ՝ կարգավորման ենթակա հարցերի ողջ փաթեթով։ Մինչդեռ Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններն ու համաձայնեցված փաստաթուղթը չի հստակեցնում Հայաստան-Ադրբեջան սահմանագիծը, չի ապահովում Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերումը Հայաստանի ինքնիշխան տարածքներից, չի կանխում Ադրբեջանի հետագա ագրեսիան, անգամ չի անդրադառնում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված Արցախի և արցախահայության իրավունքներին, այդ թվում՝ սեփական հայրենիքում անվտանգ ապրելու խախտված իրավունքի վերականգնմանը, չի լուծում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը։ Բանակցված փաստաթուղթն, ըստ էության, նշանակում է ադրբեջանական պահանջների անվերապահ վավերացում։ Միաժամանակ, ՀՀ-ին շարունակաբար ներկայացվող նոր նախապայմանները, մասնավորապես՝ միջանցքի տրամադրման, սահմանադրության փոփոխության, ՀՀ-ում ադրբեջանցիների բնակեցման, «Ադրբեջանի դեմ ռազմական հանցագործություններ գործած անձանց» արտահանձնման, միջազգային դատական ատյաններից ՀՀ հայցերը հետ կանչելու, Հայաստանի ապառազմականացման, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ հնչող պահանջներն ուղղակիորեն խարխլում են Հայաստանի ինքնիշխանությունը։ Ակնհայտ է, որ նման փաստաթղթով Ադրբեջանն, ըստ էության, նպատակադրվում է փակել Արցախի հարցը, ձգտում է դե յուրե ամրագրել ցեղասպանությամբ, ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ իր ձեռքբերածը՝ միաժամանակ պահպանելով Հայաստանից այլ զիջումներ կորզելու հնարավորությունը։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը խստորեն դատապարտում է գաղտնի բանակցությունների արդյունքում Հայաստանին և հայ ժողովրդին պարտադրվող նոր զիջումները և հայտարարում, որ չի ընդունելու որևէ փաստաթուղթ, որը ստորագրվել է Հայաստանի պետական շահերի հաշվին։ ՀՅԴ-ն վճռական է ՀՀ ինքնիշխանության, անվտանգության ապահովման, ինչպես նաև թշնամական երկրի պահանջով ՀՀ-ում Սահմանադրության փոփոխությունը թույլ չտալու հարցում։
    16:30
    15.03.25
    Ավելին
  • Հասարակական
    Առեղծվածային ծնունդ՝ Օրգովում. ինչո՞ւ են երկգլխանիներ և եռոտանիներ ծնվում Հայաստանի գյուղերում
    Առեղծվածային ծնունդ՝ Օրգովում: Միսակենց Զազոն երկգլխանի հորթ է ծնել: Անոմալիայից անակնկալի եկած հորթապահը երկար չի մտածել՝ սատկած պտուղը շների բերանն է գցել: Փրկել չի հաջողվել նաև կովին:
    16:15
    15.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վրшերթ՝ Արարատում․ 4-ամյա երեխան տեղափnխվել է հիվանդանnց
    Այսօր՝ մարտի 15-ին, վրաերթի է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Գրիգոր Ս․-ն իր վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենայով Գինեվետ գյուղում վրաերթի է ենթարկել հետիոտն 4-ամյա տղայի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շատպօգնություն և օպերատիվորեն ժամանած «Վեդի» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը երեխային նախ տեղափոխել է «Վեդի» բժշկական կենտրոն, որտեղից էլ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Վրաերթի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկված երեխայի ինքնությունը։
    16:00
    15.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սփյուռք
    Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների ազատ արձակումը կապահովի իրական խաղաղություն ՀՀ-ի և Ադրբեջանի միջև. Ամերիկայի հայկական համագումարը դիմել է Թրամփին
    Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Օսկար Թաթոսյանը և Թալին Յակուբյանը նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված նամակում կոչ են արել գործուն քայլեր ձեռնարկել Բաքվում ապօրինի կերպով անազատության մեջ պահվող հայ գերիներին ազատ արձակելու ուղղությամբ, ինչը կապահովի նաև իրական խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ամերիկայի հայկական համագումարի տարածած հայտարարության մեջ նամակի հեղինակները նաև նաև հիշեցրել են «Հալածյալ քրիստոնյաներին պաշտպանելու» և «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը վերականգնելու» վերաբերյալ ԱՄՆ նախագահի հայտարարությունը՝ մատնանշելով, որ իրական խաղաղության հնարավոր չէ հասնել այնքան ժամանակ, քանի դեռ բոլոր հայ գերիներն ու ռազմագերիները ազատ չեն արձակվել Բաքվի կողմից: «Մենք Ձեզ կոչ ենք անում օգտագործել Ձեր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները հայ գերիների շուտափույթ ազատ արձակման համար»,-նշել են նամակի հեղինակները: Ամերիկայի հայկական համագումարի համանախագահները նաև ընդգծել են, որ պետք է լինեն անվտանգության ուժեղ երաշխիքներ, ինչպես նաև ծանր հետևանքներ, եթե Ադրբեջանը խախտի այս համաձայնագիրը: Իրենց նամակում նրանք ընդգծել են նախագահ Թրամփի առաջին ժամկետի ընթացքում Ադրբեջանի՝ «իր միջազգային պարտավորություններին, ներառյալ 2020թ.-ի Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնագիրը» չկատարելու հերթական ձախողումը։ Նամակում նաև լուրջ մտահոգություններ են արտահայտվել Հայաստանի ռազմավարական տարածքներում Ադրբեջանի շարունակական ռազմական ներկայության վերաբերյալ և բացատրվել է, որ չնայած Հայաստանի պատրաստակամությանը՝ հասնելու կայուն խաղաղության համաձայնագրի, Ադրբեջանը շարունակում է անօրինական ցուցադրական դատավարություններ անցկացնել հայ գերիների նկատմամբ: Համանախագահները հիշեցրել են, որ Լեռնային Ղարաբաղի 120,000 հայերի էթնիկ զտումները մնում են չլուծված հումանիտար ճգնաժամ, և իրենց նամակում շեշտել են, որ հայերի իրավունքները և կարգավիճակը պետք է լուծվեն, և նրանց վերադարձի հիմնարար իրավունքը պետք է երաշխավորվի։
    15:45
    15.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ահազանգ․ Երևանի բուսաբանական այգում հատվել են մոտ 30 հատ կենսունակ կաղնու ծառ (ֆոտո)
    Երևանի բուսաբանական այգում հատվել են մոտ 30 հատ կենսունակ կաղնու ծառ (ըստ ականատեսների պատմածի վերջին մի քանի ամիսներին)։Այս մասին գրում է օգտատեր Էդուարդ Հայրումյանը: «Եթե ինչ որ մեկը կասի, որ այդ ծառերը չորացած էին, կասեք որ «ՍՏՈՒՄ Է», քանի որ՝ 1․ Բոլոր հատված ծառերի կողքերում կար թափված մեծ քանակի թարմ կաղին և կաղնու տերևներ՝ ինչը փաստում է, որ ծառերը չորացած չէին։ 2․ Բոլոր հատված ծառերի բների կողքից կան նոր ծլած կանաչ շիվեր։ 3․ Տարածքում կային իրոք չորացած այլ ծառեր (ոչ կաղնի) որոնք հատված չէին, փոխարենը հատված էին միայն կաղնու ծառեր։ 4․ Կաղնու ծառի փայտանյութն այսօր շուկայում ամենաարժեքավորն է (դուբից պառկետը վկա) ու հատված մեկ ծառի փայտանյութի շուկայական արժեքը կարող հասնել մի քանի միլիոն դրամի։ 5․ Google-ի արբանյակային լուսանկարներում պարզ երևում է, որ այդ հատվածում բոլոր ծառերը կանաչ էին ։ Սա ոճրագործություն է բուսաբանական այգու, բնության և Երևանի հանդեպ»,- գրել  է նա։
    15:30
    15.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Եհովայի վկաները դատարանում պարտվել են Տեր Զարեհ քահանա Աշուրյանին
    Փաստաբան Արա Զոհրաբյանը գրել է. «ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՔԱՀԱՆԱՆ ՀԱՂԹԵՑ ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԻ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ Ինչպես գիտեք, Եհովայի վկաները` (1) բանակում չեն ծառայում, քանի որ գտնում են, որ զենք վերցնելը մեղք է, (2) դեմ են և չեն ընդունում արյան փոխներարկումը՝ որպես բժշկություն մեջ կիրառվող միջոց, (3) ազգության հիմքով թշնամիներ ճանաչելու գաղափարը չեն կիսում, (4) Եհովայի վկաների մոտեցումը «հայրենիք» հասկացությանը ևս որոշակիորեն տարբերվում է, ըստ նրանց հայրենիքն այն տարածքն է, որտեղ ապրում են, և գալու է ժամանակ, որ սահմաններ չեն լինելու։ 2023թ աշնանը Արցախից արցախցիների բռնի տեղահանմանը հաջորդող ժամանակահատվածում, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու քահանա Տեր Զարեհ Աշուրյանը Եհովայի վկաներ հանդիսացող մի քանիսին էր մոտեցել և վերը հիշյալ թեմաների հետ կապված հարցեր էր ուղղել: Այդ օրվա միջադեպի առիթով Հայաստանի Հանրապետությունում Եհովայի վկաների քրիստոնեական կրոնական կազմակերպությունը և մի խումբ Եհովայի վկաներ հայց էին ներկայացրել դատարան պահանջելով Տեր Զարեհ Աշուրյանից՝ բռնագանձել գումարներ և պարտադրել ներողություն խնդրել և հերքում հրապարակել: 14.03.2025 թվականին Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գոհար Կոստանյանի նախագահությամբ վճիռ է կայացրել (գործ թիվ ԱՎԴ/14370/02/23) հայցը մերժելու մասին: Դատարանը հաշվի առնելով նաև կողմերի կարգավիճակը, անձերը, պատերազմական իրադարձությունները և Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին սպառնացող վտանգները (հանրահայտ փաստեր), գտել է, որ այդ որակումները, գուցե ոչ հաճելի, ոչ ընդունելի և նաև մասամբ կոպիտ են, սակայն զրպարտելու կամ վիրավորելու նպատակով և դիտավորությամբ ասված չեն եղել։ Ընդ որում, Դատարանի համոզմամբ, արտահայտությունները անելու դիտավորությունը միջին վիճակագրական հայ մարդու կողմից ևս օբյեկտիվորեն կարող է ընկալվել որպես քննադատություն՝ երկրում տիրող իրավիճակով, հրամայականներով, կրոնական տարբերություններով (քահանա և կրոնական այլ կազմակերպության ներկայացուցիչներ) պայմանավորված, սակայն ոչ վիրավորանք և/կամ զրպարտություն։ Հետևաբար՝ ժողովրդավարական հասարակությունում, ինչպեսին է Հայաստանի Հանրապետության հասարակությունը, չի կարող խոսքի ազատությունը անհամաչափ սահմանափակման ենթարկվել միայն այն բանի համար, որ որևէ անձի համար իր վերաբերյալ արտահայտված կարծիքը, քննադատությունը ոչ հաճելի է և գուցե նաև կոպիտ»:
    15:15
    15.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Թուրքիայի քաղաքացին իրեն պահել է այնպես, ինչպես տերը՝ ծառաների հետ. Ռուբեն Մելիքյան
    «Մի պատվախնդիր քաղաքացու ահազանգի հիման վրա՝ այս դեպքի մանրամասներին լավ ծանոթ եմ։ Թուրքիայի նշված քաղաքացին իրեն պահել է այնպես, ինչպես տերը՝ ծառաների հետ։
    15:00
    15.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ծնվել է պատերազմում անմահացած Նարեկ Գինոսյանի եղբայրը
    Ծնվել է պատերազմում անմահացած Նարեկ Գինոսյանի եղբայրը: Նարեկն ընդամենը 8 ամսվա ծառայող էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը: Նա շարունակել է պայքարը մինչև հոկտեմբերի 31-ը և հայրենիքը պաշտպանելիս անմահացել ԱԹՍ-ի հարվածից: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում:
    14:45
    15.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Որոշ դեղերի հետկանչը կապված չէ որակի հետ. նախարարության պարզաբանումը
    ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել մամուլում շրջանառվող տեղեկության վերաբերյալ, թե դեղատներից հետ են կանչվել որոշ դեղեր։ «Պաշտոնապես հայտնում ենք՝ այդ դեղերի հետկանչը կապված չէ որակի հետ, և ովքեր որ արդեն դեղատներից ձեռք էին բերել ու օգտագործել այդ դեղերից, անհանգստանալու որևէ առիթ չունեն․ դրանք ոչ միայն անվտանգ են առողջության համար, չկա նաև որևէ խնդիր արդյունավետության հետ կապված։ Հետկանչի միակ պատճառն ու հիմքը փաստաղթղթային անճշտությունն է։ «Դեղերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ դեղի գրանցման հավաստագրի իրավատերը պատասխանատվություն է կրում գրանցված արտադրանքի անվտանգության, արդյունավետության և որակի համար: Այդ պարտավորության շրջանակներում մի շարք դեղերի գրանցման հավաստագրի իրավատեր «Մերկ» ՍՊԸ-ն տեղեկացրել է, որ միջնորդ կազմակերպություններից ներմուծվող որոշ դեղերի հավաստագրերի տվյալները չեն համապատասխանում իր կողմից տրամադրված բնօրինակ հավաստագրերին: Տեղեկությունը ստանալուց հետո ՀՀ ԱՆ ընդլայնել է դեղերի ներմուծման (համապատասխանության) հավաստագրման ժամանակ իրականացվող փորձաքննության գործիքակազմը, ներառյալ՝ գրանցման հավաստագրի իրավատերերի և արտահանող երկրի իրավասու մարմինների հետ համագործակցությունը՝ ուղեկցող փաստաթղթերի իսկությունը հաստատելու համար, որի ընթացքում անհրաժեշտություն է առաջացել նաև դադարեցնելու որոշ դեղերի շրջանառությունը և իրականացնելու հետկանչ: Նորից նշենք՝ այս դեղերի հետկանչի որոշման հիմք հանդիսացող թերությունը որևէ վտանգ չի ներկայացնում մարդու առողջության համար, քանի որ չի առնչվում դեղի որակին, անվտանգությանը և արդյունավետությանը»,- ասվում է Առողջապահության նախարարության պարզաբանման մեջ:
    14:30
    15.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-3 աստիճանով
    Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ: Մարտի 17-ին, 19-20-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ, 18-ին՝ 18-23մ/վ արագությամբ։
    14:15
    15.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Կարծում եմ՝ հաջորդ անգամ կա՛մ կշրջանցի ՀՀ-ն, կա՛մ զուսպ կլինի հայերի հետ շփումներում»․ Թուրքիայի քաղաքացին ներողություն է խնդրել
    Ոստիկանները բերման են ենթարկել հայհոյանքներ տված Թուրքիայի քաղաքացուն և 3 օր պահել ձերբակալվածների պահման վայրում: Այս մասին գրել է «Լոնդոն» հյուրանոցի սեփականատեր Գեւորգ Բարսեղյանը իր ֆեյսբուքյան էջում՝ պարզաբանում տարածելով միջադեպի հետ կապված: «Այո, դեպքը տեղի է ունեցել մեզ պատկանող հյուրանոցում, ահազանգ տվողը ես եմ եղել։ Թուրքիայի քաղաքացին սենյակ էր ամրագրել ու ժամանել «Լոնդոն» հյուրանոց։ Կեցության երկրորդ գիշերը ալկոհոլի ազդեցության տակ վիրավորական արտահայտություններ է ուղղել մեր աշխատակցի հասցեին։ Ես, այդ մասին տեղեկանալով աշխատակցից, ահազանգել են ոստիկանություն, որպեսզի խուլիգանին սանձեն։ Ոստիկանները նրան բերման են ենթարկել և 3 օր պահել ձերբակալվածների պահման վայրում։ Վերջում էլ նա մեղայական հայացքով ներողություն է խնդրել ինձնից ու աշխատակազմից։ Կարծում եմ՝ հաջորդ անգամ կամ կշրջանցի Հայաստանը, կամ տասնապատիկ զսպվածություն կցուցաբերի հայերի հետ շփումներում։ Ինձ համար արժանապատվության հարց է, երբ հատկապես Թուրքիայի քաղաքացին վիրավորում է իմ թիմակցին։ Ամեն ինչ ճիշտ եմ արել, արդյունքներից բավարարված եմ»,- գրել է նա։
    14:00
    15.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Արմավիր» ՔԿՀ-ում 5 դատապարտյալներ անժամկետ հացադուլ են հայտարարել
    Կալանավորի խոսքերով՝ 2024-ի նոյեմբերի վերջին ինքն արդեն ազատության մեջ պետք է լիներ, բայց դատավորի սխալի պատճառով ստիպված կալանավայրում պետք է անցկացնի ևս երկու տարի՝ մինչև 2026 թվականի դեկտեմբեր։
    13:45
    15.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավարտվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
    Մարտի 11-14-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը։ Ժողովն ատենապետեց Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, իսկ նիստերը վարեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի (ԵՆԺ) գումարման նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ զեկույց ներկայացրեց Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ Զեկույցի ավարտին քննարկվեցին և որոշումներ կայացվեցին թեմերում ԵՆԺ պատգամավորների ընտրության գործընթացի, ժողովի օրակարգային նյութերի նախապատրաստման և կազմակերպական մի շարք հարցերի վերաբերյալ։ Եկեղեցական-ներկայացուցչական ժողովին ներկայացնելու համար համապատասխան հանձնախմբերին հանձնարարականներ տրվեցին նախապատրաստել զեկույցներ Եկեղեցու առաքելության կարևորագույն այնպիսի հարցերի շուրջ, որոնք վերաբերում են ծխական կյանքի կազմակերպման, հոգևորականաց պատրաստության, կրթադաստիարակչական գործունեության, սոցիալական ծառայության, քրիստոնեական արժեքներին նետված մարտահրավերների, Սփյուռքի ու հայկական ինքնության պահպանության և Եկեղեցու նյութական ու տնտեսական ոլորտներին։ Գերագույն հոգևոր խորհուրդը նաև լսեց Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն տիար Արման Թաթոյանի զեկույցը Ադրբեջանում ապօրինաբար պահվող գերիների վերաբերյալ։ Անդրադառնալով Արցախի քաղաքական ղեկավարության, զինվորականների և քաղաքացիական անձանց նկատմամբ Ադրբեջանում իրականացվող շինծու դատավորություններին, խորհուրդը հանդես եկավ առանձին հայտարարությամբ։ Հայրենական կյանքի արտաքին և ներքին մարտահրավերների մասին զեկուցեց քաղաքական գիտությունների դոկտոր տիար Արթուր Խաչիկյանը՝ ընդգծելով ազգային շահերով առաջնորդվելու և տարածաշրջանային հավասարակշռությունը պահպանելու դիվանագիտական ջանքերի հրամայականը։ Մտահոգությամբ անդրադառնալով Հայաստանի ու հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին՝ ԳՀԽ-ի անդամները շեշտեցին Հայոց Եկեղեցու կարևոր առաքելությունն ի նպաստ առկա հիմնախնդիրների հաղթահարման համազգային միաբանության ու համերաշխության ամրապնդման, Հայաստան-Սփյուռք գործակցության և համահայկական ներուժի արդյունավետ իրացման ուղղությամբ։ Առանձին զեկույց ներկայացվեց Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական խնդիրների մասին։ Պատմական գիտությունների թեկնածու, ժողովրդագրության մասնագետ տիար Միքայել Մալխասյանը ժամանակագրական-համեմատական համատեքստում ներկայացրեց Հայաստանի ժողովրդագրական առկա պատկերը, բնակչության բնական աճի և միգրացիայի վիճակագրությունն անկախության տարիներին։ Գերագույն հոգևոր խորհրդի անդամներն անհանգստություն արտահայտեցին ժողովրդագրության մտահոգիչ ցուցանիշների առնչությամբ` միաժամանակ արձանագրելով այդ ուղղությամբ իրականացված ոչ բավարար նախաձեռնությունների փաստը։ Ընդգծվեց նաև այս ոլորտում Եկեղեցու կարևոր դերակատարությունը, որպեսզի հովվական խնամքի և հոգևոր քարոզչության շրջանակներում առավել մեծ ջանքեր ներդրվեն` զորացնելու համար հայ ընտանիքները և խրախուսելու որդեծնությունը։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր-կրթական հաստատությունների գործունեության, կրթական ծրագրերի, ուսումնադաստիարակչական ուղենիշների լրամշակման, արձանագրված արդյունքների ու կատարելագործման մասին զեկույցներով հանդես եկան Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը, «Գարեգին Ա» կրթական կենտրօնի տնօրեն Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, ԳՀՃ ասպիրանտուրայի բաժնի ղեկավար Տ. Դանիել եպիսկոպոս Ֆնտգյանը և Հառիճի Թրբանճյան հոգևոր ընծայարանի տեսուչ Տ. Վաչե աբեղա Մկրտչյանը։ Տեղեկացվեց, որ 2023 թվականից առ այսօր վերապատրաստման դասընթացներին մասնակցել է Հայաստանի և սփյուռքի տարբեր թեմերից ժամանած 354 եկեղեցական։ ԳՀԽ անդամները գոհունակություն հայտնեցին Գևորգյան հոգևոր ճեմարանում եռաստիճան կրթական համակարգի ամբողջական ներդրման և ժամանակակից չափանիշներին համապատասխան որակյալ կրթության ապահովման առնչությամբ: Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը և Կրթական հանձնախմբի անդամ Հասմիկ Մարգարյանը ժողովականներին ներկայացրեցին Կիրակնօրյա դպրոցների դասագրքերի պատրաստման աշխատանքների ընթացքը։ Հիշյալ նախաձեռնության նպատակն է ներդնել ժամանակակից պահանջներին համապատասխան միասնական հոգևոր-կրթական ծրագիր՝ կրակնօրյա դպրոցներում երեխաների հոգևոր, ազգային կրթությունն ու դաստիարակությունն ապահովելու համար։ ԳՀԽ խիստ կենսական ու առաջնահերթ համարեց մատաղ սերնդի հոգևոր-բարոյական նկարագրի ձևավորմանն ու ազգային ինքնության պահպանմանն ուղղված այս նախաձեռնությունը՝ թելադրելով շարունակել ծրագրի իրագործմանն ուղղված աշխատանքները։ Մայրավանքի շինարարական ծրագրերի վերաբերյալ զեկույց ներկայացրեց Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը՝ մասնավորաբար տեղեկացնելով, որ առաջիկայում կսկսեն գործել Մայր Տաճարի թանգարանը, «Ալեք և Մարի Մանուկյան» Գանձատունը և նորակառույց Մոմավառության սրահը։ Ընթացքի մեջ են Գևորգյան ճեմարանի կացարանային շենքի, Հառիճավանքի ննջարանային մասնաշենքի նորոգության ու բարենորոգչական այլ աշխատանքերը։ Երուսաղեմի Հայոց Պատրիարքությանն առնչված հարցերի վերաբերյալ ժողովականներին իրազեկումներ կատարեց Պատրիարքության Տնօրեն ժողովի ատենապետ Տ․ Թեոդորոս եպիսկոպոս Զաքարյանը՝ անդրադարձ կատարելով «Կովերի պարտեզ» կալվածքի վարձակալության գործարքի, Պատրիարքության կալվածքների նկատմամբ ներկայացված գույքահարկի հարցերին և այդ ուղղությամբ իրականացված քայլերին։ Գերագույն հոգևոր խորհուրդն իր զորակցությունը հայտնեց Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց զինվորյալ միաբանությանը և հայ համայնքին՝ կարևորելով հիշյալ խնդիրների արդար հանգուցալուծումը և այդ ուղղությամբ գործադրվող հետևողական ջանքերը։ Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ․ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը ժողովականներին համապարփակ տեղեկություններ փոխանցեց Սիրիայում տիրող իրավիճակի, երկրի քաղաքական համակարգում շարունակվող փոփոխությունների, ինչպես նաև առկա անվտանգային, տնտեսական խնդիրների և հայ համայնքի առջև ծառացած մարտահրավերների մասին։ Ժողովի ընթացքում ներկայացվեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2024 թվականի գործունեության տեղեկագիրը, ֆինանսական տարեկան հաշվետվությունը և Վերստուգիչ հանձնախմբի զեկույցը։ Մասնավորաբար տեղեկացվեց, որ հաշվետու տարում Հայ Եկեղեցու կառույցներում ու թեմերում շարունակվել են իրականացվել հոգևոր-քարոզչական, սոցիալական, կրթամշակութային, բարեսիրական բազմաբնույթ ծրագրեր: Անդրադարձ կատարվեց 2024 թ․ ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացված մարդասիրական ծրագրերին՝ ուղղված սոցիալապես անապահով, Արցախից տեղահանված, զոհված զինծառայողների և բազմազավակ ընտանիքներին ու սփյուռքյան համայնքներին։ Ընդհանուր առմամբ՝ Մայր Աթոռի և թեմերի կողմից հատկացվել է 1,551,115 (մեկ միլիոն հինգ հարյուր հիսունմեկ հազար հարյուր տասնհինգ) ԱՄՆ դոլարին համարժեք դրամի (608,037,073 ՀՀ դրամ) օժանդակություն։ Գերագույն հոգևոր խորհուրդը գնահատանքով ողջունեց Հայոց Եկեղեցու լայնածավալ գործունեությունը ներկայացնող զեկույցը։ Ժողովն ավարտվեց Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով և «Պահպանիչ» աղոթքով:
    13:30
    15.03.25
    Ավելին
  • Հայաստան
    Երևանում հայհոյող հարբած թուրքին բաց են թողել «ինչ-որ անտեսանելի ուժի» ազդեցությամբ
    Երևանում Թուրքիայի քաղաքացու անհարգալից վերաբերմունքի մասին են հայտնում հայկական լրատվամիջոցները: Թուրքիայի քաղաքացի 41-ամյա Ալի Ասլանը ոգելից խմիչքի ազդեցության տակ երևանյան հյուրանոցներից մեկում հայհոյել ու անհարգալից պահվածք է դրսևորել հյուրերի և աշխատակիցների նկատմամբ:
    13:15
    15.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Սաուդյան Արաբիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը
    Սաուդյան Արաբիայի Թագավորությունը ողջունել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը և խաղաղության շուրջ համաձայնության ձեռքբերումը՝ հույս հայտնելով, որ համաձայնագիրը կհանգեցնի կայունության և բարգավաճման նոր փուլի։ Այս մասին նշված է Սաուդյան Արաբիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության X-ի էջում կատարված գրառման մեջ: Նախարարությունը վերահաստատել է Սաուդյան Արաբիայի աջակցությունն այն ամենին, ինչը կամրապնդի միջազգային անվտանգությունն ու կայունությունը և կապահովի զարգացման և բարգավաճման համար նպաստավոր պայմաններ։ Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են, որ վերջնական համաձայնության են հասել խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է Բաքվի հետ քննարկումներ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ։ Բազմաթիվ երկրներ արդեն ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումը խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ և հույս են հայտնել, որ այն կստորագրվի հնարավորինս շուտ։
    13:00
    15.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Սրբազան պայքարի» օրերին անհնազանդության ակցիայի համար կալանավորված պատանին արդարացվել է
    Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Սիրելի ընկերներ, 2024 թվականի մայիսի 10-ին 19 տարեկան Արսեն Վարդանյանը, ինչպես այլ վայրերում, այդպես էլ Երևան-Մեղրի ավտոճանապարհին անհնազանդության ակցիա էր իրականացրել: Ակցիան առանց պատշաճ օրինական պահանջ ներկայացնելու ոստիկանները որոշում են դադարեցնել (ինչպես շատ հաճախ ենք տեսնում): Արդյունքում Արսենին ձերբակալում են, մեղադրանք են առաջադրում՝ իբրև ոստիկանի ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ: Արսենին կալանավորում են երկու ամսով: Արսենի նկատմամբ մեղադրանքը բացառապես կառուցված է լինում ոստիկանների կողմից տրված ցուցմունքների վրա, իսկ միակ տեսանյութը որն առկա էր՝ փաստացի հերքում էր որևէ բռնության հանգամանքը: Նման փաստական տվյալներով, բացառապես ոստիկանների ցուցմունքների հիման վրա մեղադրանքները վերջերս շատ տարածված են, հայտնի՝ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասին է վերաբերում խոսքս: Գործընկերների հետ ստանձնեցինք Արսենի պաշտպանությունը, 2024 թվականի հունիսի 26-ին կալանքը որպես խափանման միջոց վերացվեց և 2025 թվականի մարտի 12-ին իրապես պատվարժան, Դատավոր Բախշիյանի կողմից հրապարակվեց արդարացման վերդիկտ: Հիշեցման կարգով, վերջին տարիներին ոստիկանի նկատմամբ ենթադրյալ բռնություն գործադրելու դեպքերով քրեական գործերը, այդ թվում դատարան ուղարկված բազմաթիվ են, իսկ ոստիկանի կողմից բռնություն կիրառելու դեպք, որ ուղարկվի Դատարան՝ չեմ նկատել»:
    12:45
    15.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Հարբած թուրքը հայհոյել է Երևանում. նրան տարել են ոստիկանության բաժին
    Հայլուր 12։30 Հարբած թուրքը հայհոյել է Երևանում. նրան տարել են ոստիկանության բաժին
    12:30
    15.03.25
    Ավելին