Լրահոս

2025-03-16
2025-03-15
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ամերիկայի ավետարանականները, Թրամպի գլխավորությամբ, իսլամական աշխարհի դեմ նոր խաչակրաց արշավանք են սկսում. քաղաքագետ
    Ամերիկայի ավետարանականները, Թրամպի գլխավորությամբ, իսլամական աշխարհի դեմ նոր խաչակրաց արշավանք են սկսում։ Այս մասին գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը: «Եթե առաջ խաչակրաց արշավանքների նպատակը Տիրոջ գերազմանի ազատագրումն էր, ապա հիմա' Երրորդ Տաճարի կառուցումը։ Ինչի համար պետք է ավերվի իր նշանակությամբ իսլամական աշխարհի երրորդ սրբավայրը։ Եւ դա ԱՄՆ ամենաբարձր մակարդակում է արդեն հայտարարվում, եւ արդեն գործողությունների են անցնում։ Անհավանական է, բայց այս ամենը չափազանց լուրջ է։ Մենք միջկրոնական պատերազմի շեմին ենք»,- գրել է նա։
    23:58
    15.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Որոշեցինք չվտանգել առողջությունս․ Նեյմար
    Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը չի մասնակցի ԱԱ-2026-ի ընտրական փուլում Կոլումբիայի (մարտի 21) և Արգենտինայի (մարտի 26) դեմ հանդիպումներին: Բժշկական հետազոտություններից հետո որոշվել է, որ 33-ամյա ֆուտբոլիստը պետք է շարունակի վերականգնվել: Նա հայտնել է, որ մոտ էր հավաքական վերադարձին, բայց պետք է լիովին ապաքինվի: «Կարծես, վերադարձս Բրազիլիայի հավաքական արդեն մոտ էր, բայց, ցավոք, այս պահին չեմ կարող հագնել աշխարհի ամենածանրակշիռ մարզաշապիկը։ Երկար քննարկումներից հետո որոշեցինք չվտանգել առողջությունս և լիովին ապաքինվել։ Դա անհրաժեշտ է։ Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար», – Armsport-ի փոխանցմամբ՝ գրել է Նեյմարը սոցիալական ցանցերում։ Նեյմարը վերջին անգամ ազգային թիմում խաղացել է 2023-ի հոկտեմբերին՝ Ուրուգվայի դեմ (0:2): Նրա հաշվին 128 հանդիպում և 79 գոլ է Բրազիլիայի հավաքականի կազմում:
    23:45
    15.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հատիկ առ հատիկ սրանք ոչնչացնում են Հայաստանը․ ծափ տվեք արա․ Արման Աբովյան
    «Փաստորեն , խաղաղությունը և համակեցությունը Հայաստանի և ադրբեջանի միջև համաձայն շինծու “խաղաղ պայմանագրի” փիլիսոփայությունից և ադրբեջանի լրացուցիչ նախապայմաններից ( այո, ադրբեջանը կրկին նախապայմանները առաջ մղում) կայանում է Հայաստանի տոտտալ սուբյեկտության քայքայումից, անվտանգային համակարգից Հայաստանի ինքնակամ հրաժարումից, Հայաստանի Հանրապետության գոյության իրավական հիմքերի (Սահմանադրություն) ոչնչացումից, հայ Ազգի կերպարափոխությունից հարկ վճարող ապուշացած, անպատիվ, արժանապատվությունից զուրկ, Հայրենիքի զգացումից զուրկ անտեր ու դուս “մասսայի” մարդկանց վերածելու փորձերից։
    23:30
    15.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իտալիան զորքեր չի ուղարկի Ուկրաինա
    Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին ուկրաինական հիմնախնդրին նվիրված տեսակոնֆերանսում հաստատել է, որ մտադիր չէ մասնակցել Ուկրաինայում օտարերկրյա զինուժի հնարավոր տեղակայմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Իտալիայի կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը։ Մելոնին հայտարարել է, որ Իտալիան մտադիր է շարունակել աշխատանքը եվրոպացի և արևմտյան գործընկերների, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ՝ սահմանելու հուսալի և արդյունավետ անվտանգության երաշխիքներ, սակայն չի նախատեսում իր զինված ուժերի մասնակցությունը Ուկրաինայում ցամաքային ուժերի հնարավոր տեղակայման գործողությանը: Մելոնին և իտալացի այլ պաշտոնյաներ նախկինում բազմիցս հայտարարել են, որ դեմ են Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջարկին և եվրոպական ուժերի կազմում ռազմախումբ չեն ուղարկի Ուկրաինա: Իտալիան ժամանակավրեպ է համարում այդ գաղափարը, սակայն պատրաստ է քննարկել այն ՄԱԿ-ի հովանու ներքո նախաձեռնության իրականացման դեպքում։ Ուկրաինական խնդրի կարգավորման և եվրոպական հավաքական անվտանգության վերաբերյալ մարտի 2-ին Լոնդոնում կայացած ոչ պաշտոնական գագաթնաժողովում Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել էր, որ հնարավոր ամեն ինչ արվելու է՝ Ուկրաինայի վերաբերյալ գործարքը պաշտպանել և խաղաղությունը երաշխավորել ցանկացողների դաշինք ստեղծելու համար: Ավելի ուշ Bloomberg-ը հայտնել էր, որ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան առաջիկա օրերին նախատեսում են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացնել «Եվրոպա պլյուս» ձևաչափի խումբը, որում ընդգրկված երկրները պատրաստ կլինեն մասնակցել Ուկրաինայում խաղաղապահների հնարավոր տեղակայմանը և անվտանգության երաշխիքների տրամադրմանը։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մարտի 6-ին հայտարարել էր, որ Ռուսաստանը փոխզիջման հնարավորություն չի տեսնում Ուկրաինայում օտարերկրյա խաղաղապահներ տեղակայելու հարցում։
    23:15
    15.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՀՀ ԶՈւ համակարգում 2024-ին արձանագրվել է 2 հազար 93 դեպք. դատախազությունը մանրամասնում է
    ՀՀ զինված ուժերի համակարգում 2024 թվականին արձանագրվել է 2 հազար 93 դեպք (2023 թվականին՝ 2358 դեպք): Դեպքերից 762-ը եղել են պատահարներ (2023 թվականին՝ 803), 1331-ը ենթադրյալ հանցագործության դեպքեր (2023 թվականին՝ 1555), այդ թվում՝ 715-ը` զինվորական (2023 թվականին՝ 847), 616-ը` այլ հանցագործություններ (2023 թվականի՝ 708), 178-ը՝ ծանր (2023 թվականին՝ 242), 39-ը՝ առանձնապես ծանր հանցագործություններ (2023 թվականին՝ 78): Այս մասին հայտնում է ՀՀ դատախազությունը։ 2024 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում զոհվել (մահացել) է 40 զինծառայող, որից ծառայության հետ կապված հանգամանքներում՝ 27 զինծառայող (հակառակորդի կողմից՝ 4 ԵԿՄ անդամ, սպանության հետևանքով՝ 5, որից՝ 1 ԵԿՄ անդամ, 1 վարժական հավաքի մասնակից (հրդեհ), ինքնասպանություն և ինքնասպանության հասցնել՝ 7, ճանապարհատրանսպորտային պատահար՝ 4, մարտական մեքենաներ վարելու կանոնների խախտում՝ 1, ավիավթար՝ 2, հիվանդություն՝ 3, որից 1 ԵԿՄ անդամ և դժբախտ պատահար՝ 1), ծառայության հետ չկապված հանգամանքներում՝ 13 զինծառայող (հիվանդություն՝ 3, ճանապարհատրանսպորտային պատահար՝ 7, ինքնասպանություն՝ 1, դժբախտ պատահար՝ 2): 2024 թվականին դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 904 քրեական վարույթ՝ 1026 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 975 քրեական վարույթ՝ 1275 անձի վերաբերյալ)։ 2024 թվականին 937 քրեական գործ՝ 1089 անձի վերաբերյալ, քննվել և ավարտվել է դատարանում (2023 թվականին՝ 496 գործ՝ 578 անձի վերաբերյալ), 751 քրեա­կան գործով՝ 842 անձի վերաբերյալ, կայացվել է մեղադրական դատավճիռ (2023 թվականին՝ 394 քրեական գործ՝ 426 անձի վերաբերյալ): Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից 2024 թվականին իրականացված ուսումնասիրություններով արձանագրվել է, որ պետությանը պատճառված վնասի չափը կազմում է 5 միլիարդ 677 միլիոն 550 հազար դրամ (2023 թվականին՝ 5 միլիարդ 62 միլիոն 243 հազար դրամ): Արտադատական կարգով 2024 թվականին վերականգնվել է 11 միլիոն 310 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 4 միլիարդ 462 միլիոն 706 հազար դրամ (2023 թվականին՝ 2 միլիար 482 միլիոն 453 հազար դրամ):
    23:00
    15.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սա Հայաստանի համար տիեզերական մասշտաբի խայտառակություն է․ Օսկանյանը՝ խաղաղության համաձայնագրի մասին (տեսանյութ)
    «Կարելի է ասել, որ սա Հայաստանի համար տիեզերական մասշտաբի խայտառակություն է»,-խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնեցված համաձայնագրի մասին՝ նման գնահատական է հնչեցրել ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։ Նա հիշեցնում է, որ համաձայնագրի տեքստում խոսք չկա Արցախի, արցախահայերի մասին, չկա գերիների վերադարձի վերաբերյալ հարց, չկա արցախահայերի վերադարձի մասին հարց, նույնիսկ չկա Հայաստանի՝ օկուպացված տարածքներից ադրբեջանական զինված ուժերի հետ քաշելու վերաբերյալ դրույթ։ Անդրադառանալով միջազգային դատական ատյաններից Հայաստանի գանգատների հետ վերցնելու մասին դրույթին՝ Օսկանյանն ասաց, Ադրբեջանի հիմնական նպատակն է մի հայցի չեղարկում, որը մեծ գլխացավանք է Ադրբեջանի համար։
    22:45
    15.03.25
    Ավելին
  • Քաղաքական
    Ինձ ո՞վ չի ճանաչում, որ ես պլակատ դնեմ. Գյումրիի թեժ քարոզարշավի առաջին օրը
    Գյումրիում և Փարաքարում այսօրվանից պաշտոնապես սկսվել է նախընտրական քարոզարշավը: ՏԻՄ արտահերթ ընտրություններ են երկու համայնքում՝ իշխող ուժերի սկանդալային պաշտոնաթողություններից հետո: Փարաքարում ավագանու տեղերի համար պայքարում է 4 ուժ՝ 3 կուսակցություն և մեկ կուսակցությունների դաշինք: Թեժ պայքար է սպասվում Գյումրիի ղեկն իր ձեռքը վերցնելու հայտ ներկայացրած 9 քաղաքական ուժերի՝ 6 կուսակցությունների և 3 դաշինքների միջև։
    22:30
    15.03.25
    Ավելին
  • Միջազգային
    Խնդրում եմ՝ մի՛ սպանեք այդ զինվորներին. Թրամփի խնդրանքը Պուտինին և ուկրաինական նահանջը՝ Կուրսկից
    Կուրսկում գտնվող ուկրաինացի զինվորներին խնայելու կոչով ԱՄՆ նախագահը դիմել է ռուսաստանցի գործընկերոջը: Թրամփը Պուտինին խնդրել է չսպանել այդ զինվորներին, ինչին ի պատասխան Պուտինը հայտարարել է՝ «ձեռք չեն տա Կուրսկում շրջափակման մեջ հայտնված ուկրաինացի զինծառայողներին, եթե նրանք ինքնակամ հանձնվեն»: .Ի՞նչ իրավիճակ է Կուրսկում, որտեղ ռազմական գործողության ավարտի մասին է հայտնում Ուկրաինայի նախագահը:
    22:15
    15.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կրակոցներ՝ Սարի թաղում․ կա 1 զոհ, 1 վիրավոր
    Այսօր՝ մարտի 15-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 20։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սարի թաղում կրակոցներ են հնչել և կան տուժածներ, հայտնում է Shamshyan.com-ը։ Պարզվել է, որ կրակոցները հնչել են Սարի թաղ 6-րդ փողոցի 28 տան բակում, որտեղ հայտնաբերվել է բավականին շատ արնանման հետքեր, հողաթափեր, իրեր։ Տարածքը պարեկները սահմանազատել են ու մինչ ոստիկանները դեպքի վայրում աշխատում էին, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը մահացել է։ Դեպքի փաստով Ն․ Սիմոնյանի որոշմամբ «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանություն ու քննչական բաժինը ձեռնարկում անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու, մահացածի և վիրավորի ինքնությունը ճշտելու, ինչպես նաև դեպքի մասնակիցներին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։
    22:00
    15.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջրվեժում գտնվող վագոն-տնակում հրդեհ է բռնկվել
    Այսօր՝ մարտի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ գյուղի 3-րդ թաղամասում գտնվող վագոն-տնակում հրդեհ է բռնկվել, հայտնում է Shamshyan.com-ը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չշահագործվող վագոն տնակում և այրվել են կենցաղային իրեր։ Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները և սեփականատիրոջ ինքնությունը։
    21:45
    15.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բախվել են «Lada Priora»-ն և տրակտորը․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, ինչի հետևանքով «ցիստեռն»-ը պոկվել է
    Այսօր՝ մարտի 15, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։05-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 38 կմ հատվածում, Փոքր Վեդիի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 22-ամյա Արսեն Ս․-ի վարած «Lada Priora» մակնիշի ավտոմեքենան և 27-ամյա Մանուկ Շ․-ի վարած տրակտորը, ինչի հետևանքով տրակտորը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս իսկ «ցիստեռ»-ը պոկվել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
    21:30
    15.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ադրբեջանը բողոք է ուղարկել Եվրախորհրդարան` հայ գերիներին ազատելու պահանջի բանաձևի պատճառով
    Ադրբեջանի Միլի մեջլիսի միջազգային հարաբերությունների եւ միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովը բողոքի նամակ է հղել Եվրախորհրդարան՝ կապված 2025թ. մարտի 13-ին Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւի հետ։ Այս մասին հայտնել է ադրբեջանական APA լրատվամիջոցը։ «Վճռական բողոք ենք հայտնում 2025թ. մարտի 13ին Եվրախորհրդարանի ընդունած «Հայ պատանդների ապօրինի կալանավորումը եւ, այսպես կոչված, դատական ​​գործընթացները» անհիմն, կողմնակալ եւ կանխակալ բանաձեւի դեմ»,- մասնավորապես ասված է Ադրբեջանի խորհրդարանի նամակում։
    21:24
    15.03.25
    Ավելին
  • Քաղաքական
    Ադրբեջանն ազատվում է մեղադրյալի կարգավիճակից. ի՞նչ է շահում Հայաստանը՝ դատական հայցերը հետ կանչելով
    Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի հիման վրա միջազգային դատարաններից Ադրբեջանի դեմ հայցերի հետկանչը Հայաստանի իշխանության դեմ հազարավոր դատական գործընթացների պատճառ կարող է դառնալ: Միջազգային իրավունքի մասնագետները ահազանգում են՝ բազմաթիվ հայերի իրավունք է խախտվում հայցերի հետկանչով:
    21:15
    15.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեծ մասը սպասում են ինչ-որ «փրկչի» գալստյան, այնինչ այդ փրկիչը յուրաքանչյուրի մեջ է. Հովհաննես Ավետիսյան
    «Յուրաքանչյուրիս գիտակցությունն է թելադրում մեր իրականությունը: Եթե ընտրել եք միջակության և խեղճության ճանապարհը, ոչ ոք ձեզ չի փրկելու դրանից:
    21:00
    15.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը
    Մարտի 15-ին, ժամը 14։51-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տանձուտ գյուղի 8-րդ փողոցում գտնվող բժշկական կենտրոնում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:22-ին, մարվել՝ 15:43-ին: Այրվել են չգործող բժշկական ամբուլատորիայի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 40 քմ)։
    20:45
    15.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 Վազող առնետներ, ճոխ սեղաններ և շռայլ խոստումներ. թեժ օրերից առաջինը՝ Գյումրիում
    Հայլուր 20։30 Վազող առնետներ, ճոխ սեղաններ և շռայլ խոստումներ. թեժ օրերից առաջինը՝ Գյումրիում
    20:30
    15.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ուրուգվայը Հայաստանին և Ադրբեջանին խրախուսում է շուտափույթ կերպով ստորագրել ձեռք բերված խաղաղության համաձայնագիրը
    Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը՝ ակնկալելով համաձայնագրի շուտափույթ ստորագրում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ուրուգվայի արտաքին գործերի նախարարությունը տարածել է համապատասխան հայտարարություն: «Այս առնչությամբ Ուրուգվայը ողջունում է երկու երկրների միջև երկխոսության, դիվանագիտության և միջազգային իրավունքի վրա հիմնված փոխըմբռնման ձեռքբերումը և խրախուսում է այս համաձայնագրի շուտափույթ ստորագրումը` երկու ժողովուրդների և ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար երկարատև խաղաղության, կայունության և բարգավաճման հասնելու նպատակով»,-նշված է Ուրուգավայի ԱԳ նախարարության հայտարարության մեջ: Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են, որ վերջնական համաձայնության են հասել խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է Բաքվի հետ քննարկումներ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ։ Բազմաթիվ երկրներ արդեն ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումը խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ և հույս են հայտնել, որ այն կստորագրվի հնարավորինս շուտ։
    20:15
    15.03.25
    Ավելին