Լրահոս

2025-03-15
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․59 դրամ:
    12:15
    15.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    13-ամյա տղան ոտքի շրջանում հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն
    Մարտի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում տեղեկություն է ստացվել, որ գյուղերից մեկի տան բակում օդաճնշիչ «Տիր» տիպի զենքով թռչուն կրակելու ժամանակ փամփուշտը անդրադառնալու և ոտքին դիպչելու հետևանքով ձախ ոտքի վնասվածքով «Աշտարակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա, հայտնում է Shamshyan.com-ը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Արագածոտնի մարզի բնակիչ 13-ամյա Հ․ Հ․-ն է ինչպես նաև պարզել են, որ նույն օրը ժամը 17։30-ի սահմաններում իրենց տան բակում Արագածոտնի մարզի բնակիչ 15-ամյա Ա․ Մ․-ն Արագածոտնի մարզի բնակիչ 44-ամյա Սևակ Թ․-ին պատկանող «ԳԱՄՈ» տիպի 4.5մմ տրամաչափ օդաճնշիչ զենքով պատահաբար մեկ անգամ կրակել է Հ.Հ․-ի ձախ ոտքին, որի հետևանքով վերջինս ստացել է «ձախ սրունքի վերին երրորդի փակ հյուսվածքների գնդակային կույր վիրավորում» վնասվածքը: Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
    12:00
    15.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այդ ողջույնները արժեք չունեն, իսկ վարչախմբի փորձերը` դա ժողովրդի վրա վաճառել իբրև ձեռքբերում, դատապարտված են. Սաղաթելյան
    ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ տարբեր երկրների արձագանքին եւ ասել, որ այդ ողջույնները ոչ մի արժեք չունեն: «Փաշինյան-Ալիև հերթական հակահայ պայմանավորվածությունը ողջունել են տարբեր պետություններ և միջազգային կազմակերպություններ: Հիշեցնեմ, որ նույն միջազգային դերակատարները նույն ոգևորությամբ ողջունում էին Նիկոլի՝ Պրահայի (2022 թ. հոկտեմբեր) հայտարարությունը, որով Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս, ինչի հետևանքով Արցախում տեղի ունեցավ ցեղասպանություն, էթնիկ զտում, հայաթափում, իսկ Արցախում հայերի անվտանգ ապրելու խոստումը մնաց թղթի վրա: Հետևաբար, այդ ողջույնները ոչ մի արժեք չունեն, իսկ ՀՀ վարչախմբի փորձերը` դա ժողովրդի վրա վաճառել իբրև ձեռքբերում, դատապարտված են»,- գրել է նա:
    11:45
    15.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՄԻՊ-ը մասնակցել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի լիագումար նիստին
    Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, որպես Հայաստանի ներկայացուցիչ, մարտի 10-14-ը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ/CPT) 116-րդ լիագումար նիստին։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենակից: Նիստի շրջանակում հաստատվել է 2026 թվականի պարբերական այցերի ծրագիրը։ Նիստի ընթացքում Կոմիտեն ընդունել է 2024 և 2025 թվականներին մի շարք երկրներ կատարված այցերի վերաբերյալ զեկույցները, մասնավորապես՝ Բուլղարիա, Բոսնիա և Հերցեգովինա, Դանիա (Գրենլանդիա), Ֆրանսիա, Նիդերլանդներ, Պորտուգալիա, Ռումինիա, Սերբիա, Սլովենիա և Իսպանիա (Կատալոնիա)։ Հիշեցնենք, որ Անահիտ Մանասյանը Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեում (ԽԿԿ, CPT) Հայաստանի անդամ է ընտրվել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից 2023 թվականի նոյեմբերի 29-ին: Անդամակցության ժամկետն է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 19-ը:
    11:30
    15.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի բնակիչ Վերա Աղասյանի մարմինը տեղափոխելու հարցը դեռ որոշված չէ․ ԱԱԾ․ Sputnik Արմենիա
    Արցախի Հանրապետության բնակիչ Վերա Աղասյանի դին Հայաստան տեղափոխելու հարցը դեռ որոշված չէ։ Այս մասին հայտնի է դառնում Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը Ազգային անվտանգության ծառայության տված պատասխանից։
    11:15
    15.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ո՞վ է Փարաքարում առաջատարը. «Հրապարակ»
    Ի տարբերություն Գյումրու, Փարաքարի ընտրողները խուսափում են դիրքորոշում հայտնել։ Մեր տեղեկություններով՝ օրերս մասնակից ուժերից մեկի կողմից պատվիրված հարցումները ուշագրավ եւ խիստ հակասական արդյունքներ են գրանցել։
    11:00
    15.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Երևանի «Լոնդոն» հյուրանոցում Թուրքիայի քաղաքացին հայհոյել և անհարգալից պահվածք է դրսևորել. նա ձերբակալվել է
    Մարտի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Թումանյան 21/2 հասցեում գտնվող «Լոնդոն» հյուրանոցի հյուրը, Թուրքիայի քաղաքացի 41-ամյա Ալի Ասլանը ոգելից խմիչքի ազդեցության տակ հայհոյում և անհարգալից պահվածք է դրսևորում հյուրերի և աշխատակիցների նկատմամբ, հայտնում է Shamshyan.com-ը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները նույն օրը ժամը 13։10-ի սահմաններում Ա. Ասլանին նշված հասցեից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին: Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
    10:45
    15.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փլուզում՝ Առինջ գյուղում. փրկարարները քաղաքացուն դուրս են բերել անվտանգ տարածք
    Մարտի 15-ին, ժամը 02:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Ձագավանքի փողոցի տներից մեկի հատակը մասամբ փլուզվել է (առկա է կրկնակի փլուզման վտանգ), տուժածներ չկան. ներսում գտնվող քաղաքացուն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ երկհարկանի տան 2-րդ հարկի հատակի (40 քմ) հիմնական երկաթբետոնե կրող կառուցատարրերը մասամբ փլուզվել են, առկա է կրկնակի փլուզման վտանգ, վատառողջ քաղաքացին գտնվում է փլուզված հատակի թուլացած հատվածում։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, իրականացրել թուլացած հատվածի ամրացման աշխատանքներ և քաղաքացուն դուրս բերել անվտանգ տարածք:
    10:30
    15.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ովքե՞ր են գործ տվել Գառնիկ Դանիելյանի վրա․ «Հրապարակ»
    Երեկ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում ավելի քան հինգ ժամ տեւած բուռն քննարկումը մի քանի անգամ ընդմիջվեց։ Ընդմիջումներից մեկի ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հանձնաժողովի աշխատասենյակում, որտեղ տեղի էր ունենում քննարկումը, Iqos էր ծխել` տաքացվող ծխախոտ։
    10:20
    15.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    10:15
    15.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ի՞նչ փոխզիջումների է գնացել ադրբեջանական կողմը․ Միրզոյանի լռությունը․ «Հրապարակ»
    Հարց հնչեց նաեւ, թե արդյո՞ք տարածաշրջանում եւ մասնավորապես Հայաստանում տիրելու է խաղաղություն, երբ փաստաթուղթը կնքվի, կամ՝ արդյո՞ք առանց ածանցյալ պահանջների ընդունման ստորագրվելու է խաղաղության թուղթը․ խոսքը 350 հազար ադրբեջանցիների Հայաստան բերելու, «Զանգեզուրի միջանցք» կոչվածը տալու, Սահմանադրություն փոխելու, «ռազմական հանցագործներին» Ադրբեջանին հանձնելու պահանջների մասին է։ Ավելին՝ ԱԳ նախարարը լրագրողների հետ ճեպազրույցում գրեթե ասաց․ «Ցավոք, կան նման պահանջներ, դա լավ չէ, եւ պետք է այնպես անենք, որ այդ նախապայմաններն առաջ չքաշվեն»։
    10:08
    15.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին հարավարևելյան՝ 2-5մ/վ: Մարտի 17-ին և 19-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ, 18-ին՝ 18-23մ/վ արագությամբ։
    10:00
    15.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Նիկոլ Փաշինյանի իշխանության զոհերը․ մաս 1․ «Ժողովուրդ»
    Եվ այսպես, քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործը. նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ՝ տվյալ դեպքում՝ գույքային վնաս), 179 հոդվածի 3-րդ մասով (գույքի վատնում առանձնապես խոշոր չափերով) և 190 հոդվածի 3-րդ մասով (առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում):
    09:50
    15.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ողբերգական դեպք՝ Երևանում․ ծննդատուն է տեղափոխվել 40 օրական տղայի դի
    Մարտի 11-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 08։20-ի սահմաններում, Երևանի թաղամասերից մեկից մահացած վիճակում «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատուն է տեղափոխել 40 օրական երեխայի դի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Խմելյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ, ովքեր պարզել են, որ մահացածը Երևանի թաղամասերից մեկի բնակիչ 40 օրական Դավիթ․ Մ․-ն էր։ Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
    09:45
    15.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Պետբյուջեից 25.5 մլն դրամ կտրամադրվի 30 երիտասարդի այցի համար․ «Ժողովուրդ»
    Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մեկ գնման պայմանագիրն ավելի մանրամասն է կազմում ու հրապարակում, քան, օրինակ, թե ինչ կետեր կան Խաղաղության պայամանագրում։
    09:38
    15.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հաջորդ շաբաթ խորհրդարանում բուռն է լինելու․զեկույց է ներկայացվելու․ «Ժողովուրդ»
    Հաջորդ շաբաթ խորհրդարանում շատ բուռն է լինելու, քանի որ հայրենի Կառավարության անդամները ԱԺ են գնալու: Բանն այն է, որ երկուշաբթի օրվանից ԱԺ տարբեր հանձնաժողովներում հայրենի Կառավարության ներկայացուցիչները ներկայացնելու են Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույց:
    09:34
    15.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հերթական փորձանքը կառավարության կողմից. «Փաստ»
    Բանն այն է, որ օրենքի նախագծով նախատեսվում է, որ եթե քաղաքացու կամ տնտեսվարողի նկատմամբ վարչական ակտ կայացվի, ապա դրա վիճարկումը չի կասեցնելու տուգանքի վճարումը: Շատ գործարարներ նշում են, որ վարչական դատավարության կարգով քննվող գործերի տևողությունը երկու ատյաններում միջինը տևում է երկու տարուց ավելի, հետևաբար սխալ որոշումների դեպքում քաղաքացին կամ բիզնեսը անարդար ձևով այդքան ժամանակ զրկվելու է տուգանքի չափսով իր միջոցները տնօրինելու հնարավորությունից:
    09:30
    15.03.25
    Ավելին
2025-03-14