Լրահոս

2025-03-15
  • Img default alt hy
    Հասարակական
    Թիվ 189 ավագ դպրցում աշակերտների վիճաբանությունը կանխել է տնօրենը. դասասենյակում հայտնաբերել են 2 դանակ
    Մարտի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ ժամը 11։30-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանի առաջին թաղամասի Սամվել Գևորգյանի անվան թիվ 189 ավագ դպրոցի բակում, նույն դպրոցի աշակերտների միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որը կանխվել է դպրոցի տնօրեն Ռիմա Դ․-ի կողմից: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վեճից հետո նույն օրը ոստիկանության Դավիթաշենի բաժնի ծառայողները դպրոցի 12-րդ դասարանի դասասենյակում գտնվող պահարանի վերևում դրված ծաղկամանի միջից հայտնաբերել են գաղտնի փականով թվով 2 հատ դանակ, որոնց երկարությունը կազմել է 20 սմ, շեղբի երկարությունը՝ 8.4 սմ: Դեպքի փաստով ոստիկանության Դավիթաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին:
    20:00
    15.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Իշխանությունները փորձում են պարտատոմսերի միջոցով պետական պարտքը ավելացնել. տնտեսագետ
    Հայաստանի ֆինանսական պատմության ընթացքում առաջին անգամ եվրոբոնդեր(եվրոպարտատոմսեր) թողարկվել են 2013 թվականին` 500 մլն դոլարի չափով, և այս գումարը հիմնականում ուղղվեց ռուսական միջպետական պարտքի մարմանը: Այս մասին գրում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը: «Հետագայում այս իշխանությունները մի քանի անգամ նույնպես թողարկել են եվրոբոնդեր նախորդ բոնդերը փակելու և լրացուցիչ պարտք վերցնելու նպատակով: Հատկանշական է, որ նախորդ բոնդերը ավելի ցածր տոկոսով են եղել, քան 2025 թվականի մարտի 5-ին թողարկածը`7.1% եկամտաբերությամբ: Չնայած բարձր տոկոսադրույքներին` անպատասխանատու, անհաշվետվողական իշխանությունները փորձում են պարտատոմսերի միջոցով պետական պարտքը ավելացնել, քանի որ ի տարբերությունների միջազգային վարկերի, որոնք պետք է ծախսվեն կոնկրետ նպատակով և միջազգային վերահսկողության պայմաններում, պարտատոմսերով հավաքագրված գումարները կարելի է ծախսել ցանկացած նպատակով` ծառայողական մեքենաներից, պարգևավճարներից սկսած մինչև…»,- գրել է նա:
    19:45
    15.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհի ահազանգ՝ Էջմիածնում․ այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը
    Մարտի 15-ին, ժամը 13։44-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Մարգարայի խճուղում այրվում է անասնագոմի տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:33-ին, մարվել՝ 16:10-ին: Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 400 քմ): Կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից անասնագոմ:
    19:30
    15.03.25
    Ավելին
  • Քաղաքական
    Մոսկվան զգացել է ավանտյուրան. ինչո՞ւ է Ռուսաստանը հարթակ տալիս համաձայնության եկած Երևանին ու Բաքվին
    Արևմտյան միջնորդությամբ հիմք դրված Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի բանակցությունների ավարտից հետո ինչու՞ է Երևանը առաջինը զանգում Մոսկվա: Բանակցության ավարտի մասին հայտարարելու հենց հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը զանգել է Վլադիմիր Պուտինին՝ Երևան-Բաքու հարաբերությունների վերաբերյալ նոր իրողությունը ներկայացրել ու, ըստ ռուսական կողմի, հաստատել, որ մայիսի 9-ին ներկա կլինի հաղթանակի տոնակատարությանը:
    19:15
    15.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կեղծ հայտարարություններ են տարածում վարորդական վկայականների վաճառքի մասին. ՆԳՆ-ն ահազանգում է
    ՆԳՆ-ն հայտնում է, որ սոցիալական հարթակներով կեղծ հայտարարություններ են տարածում վարորդական վկայականների վաճառքի մասին։ Ընդ որում, հանցագործները վստահեցնում են, որ այդ կեղծ վարորդական վկայականներն իրենց ամբողջական տվյալներով կմուտքագրվեն համապատասխան պետական մարմինների տվյալների շտեմարան և կդառնան օրինական։ Այդ հայտարարությունների հիմնական նպատակը դրամական միջոցների հափշտակությունն է, վստահեցնում է ՆԳՆ քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Հայկ Մկրտչյանը։ Հանցագործները որևէ եղանակով չեն կարող կեղծ վարորդական վկայականները մուտքագրել պետական մարմինների տվյալների շտեմարան։ Իսկ եթե փորձեք ձեռք բերել որևէ կեղծ վարորդական վկայական, անձնագիր կամ որևէ այլ փաստաթուղթ, ապա դուք ևս կդառնաք հանցագործության մասնակից անձ։ Եթե որևէ սոցիալական հարթակում տեսել եք նմանատիպ հայտարարություն, ապա այդ տեղեկատվությունը փոխանցեք ՆԳՆ ոստիկանություն կամ զանգահարեք ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին՝ 011 52 52 52 (թեժ գիծը գործում է աշխատանքային օրերին՝ ժամը 09։00-ից 18։00-ն)։
    19:00
    15.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Երևանի տրանսպորտի հարցը կանգնել է ամբողջ պետության կոկորդին․ Սամսոն Գրիգորյան
    Գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ ասում եմ, որ երկիրը պետք է կառավարվի նաև որոշակիորեն ինչպես մի մեծ բիզնես և դրա կառավարիչը պետք է նաև բիզնես մտածելակերպ ունենա, շատերն ինձ հակադարձում են, թե պետությունը ոչ մի կերպ չպետք է համեմատել բիզնեսի հետ։ Պետությունը սոցիալական և այլ պարտավորություններ ունի։ Այդ ամենը պարզ և հասկանալի է, սակայն երբ պետություն կառավարելիս չկա բիզնես մտածելակերպ, չի լինում ստանալ նաև ճիշտ կառուցված պետական համակարգ։ Պարզագույն օրինակներ. Երևանի տրանսպորտի հարցը կանգնել է ամբողջ պետության կոկորդին։ Ինչո՞ւ, որովհետև իշխանությունը մտածում է, որ կոնկրետ տրանսպորտը աշխատում է վնասներով և երբեք չի հաշվի առնում, որ տրանսպորտային համակարգը, ճանապարհային համակարգը դա ուղղակի ներդրում է հետագայում այլ եկամուտներ ստանալու համար։ Այսինքն դու այսօր ունենալով նորմալ ճանապարհներ և նորմալ տրանսպորտային համակարգ՝ թեկուզև դրանք բոլորը քեզ համար աշխատեն վնասով, այլ ավելի մեծ եկամուտներ ես ստանալու զբոսաշրջությունից, առևտրաշրջանառությունից, արտադրությունից՝ ունենում ես ավելի էֆեկտիվ աշխատուժ, աշխատանք, եկամուտ։ Այսինքն պետությունը պետք է թքած ունենար տրանսպորտի վնասների և շահույթի վրա՝ ակնկալելով շատ ավելի մեծ շահույթ մնացած բոլոր ոլորտներից։ Նույն խնդիրը գյուղատնտեսության մեջ է, նույնը ներմուծման և արտահանման։ Թունելային մտածողություն հասկացություն կա, երբ մարդը իր առջև է միայն նայում, չի կարողանում տեսադաշտը լայնացնել, տարբեր ուղիներով մտածել, ամեն քայլից ստանալ բազմաթիվ էֆեկտներ երկարաժամկետ հեռանկարում»։
    18:45
    15.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Մեծ ավանտյուրա է զգացել Մոսկվան. ռուսական առաջարկը՝ Հայաստանին ու Ադրբեջանին
    Հայլուր 18։30 Մեծ ավանտյուրա է զգացել Մոսկվան. ռուսական առաջարկը՝ Հայաստանին ու Ադրբեջանին
    18:30
    15.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Պետությանն ու համայնքներին վերադարձված գույքեր, դատարան հանձնված գործերի աճ. դատախազության կոլեգիան ամփոփել է 2024-ի աշխատանքները
    Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ՝ 2025 թվականի մարտի 14-ին տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են Դատախազության 2024 թվականի աշխատանքները: Գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանը ներկայացրել է 2024 թվականի ընթացքում Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության, տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության, ինչպես նաև բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազների կողմից կատարված աշխատանքները: Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազների կողմից 2024 թվականի ընթացքում 30 քրեական վարույթ՝ 75 անձի վերաբերյալ (2023 թվականին 30 վարույթ՝ 89 անձի վերաբերյալ), մեղադրական եզրակացությամբ հանձնվել են Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններ: Մանրամասները՝ այստեղ:
    18:15
    15.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հալեպի օդանավակայանը կվերսկսի աշխատանքերը
    Հալեպի միջազգային օդանավակայանը մարտի 18-ին կվերսկսի իր աշխատանքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է SANA լրատվականը՝ հղում կատարելով Սիրիայի քաղաքացիական ավիացիայի վարչությանը: «Հալեպի միջազգային օդանավակայանը կվերսկսի աշխատանքը երեքշաբթի՝ մարտի 18-ին»,- ասված է քաղավիացիայի վարչության հայտարարության մեջ: Ընդգծվում է, որ Հալեպի օդանավակայանը պատրաստ է թռիչքներ ընդունել՝ բոլոր տեխնիկական և վարչական ընթացակարգերը կատարելուց հետո։
    18:00
    15.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կաթողիկոսն ընդունել է ՄՊՀ Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրենին
    Մարտի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրեն պրոֆեսոր Ալեքսեյ Մասլովի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի: Հայտնում են մայր աթոռի տեղեկատվական համակարգից: Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։ Տիար Մելքոնյանը, ներկայացնելով հյուրերին, Նորին Սրբությանը տեղեկություններ փոխանցեց երկու կրթական հաստատությունների միջև ձևավորված համագործակցության մասին, որի նպատակն է ՄՊՀ Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտում «Հայագիտություն» բակալավրիատի ծրագրի ստեղծումն ու այդ ոլորտում համագործակցության խորացումը։ Հայոց Հովվապետը գոհունակությամբ անդրադարձավ Մոսկվայի պետական համալսարանի և ԵՊՀ-ի միջև ձևավորված կապերին և հայագիտության ոլորտում նախանշվող ծրագրերին, որոնք կնպաստեն փոխադարձ ճանաչողության առավել խորացմանը, կրթության, մշակույթի և գիտության մշակների գործակցությանը` ի նպաստ երկու եղբայրական ժողովուրդների բարեկամության զորացման։ Զրույցի ընթացքում ՄՊՀ Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրենը, շնորհակալություն հայտնելով Հայոց Հայրապետին ընդունելության համար, ներկայացրեց հայագիտության ծրագրի հեռանկարները՝ հայագետների պատրաստման, հայ մշակույթի, լեզվի և պատմության ուսումնասիրության ու տարածման գործում։ Այս առնչությամբ տիար Մասլովը կարևորեց նաև համագործակցությունը Մայր Աթոռի և Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հետ։ Իր հերթին Նորին Սրբությունն ընդգծեց, որ Հայ Եկեղեցին կարելի իր նպաստը կբերի հայագիտական ծրագրի արդյունավետ իրագործման համար։
    17:45
    15.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում 47-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղափոխվել է հիվանդանոց
    Երեկ՝ մարտի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։40-ի սահմաններում Գուսան Շերամի փողոցի թիվ 100 հասցեի դիմաց, «Ռուբեն» շինանյութի խանութի հարևանությամբ Երևանի բնակիչ 47-ամյա Հարություն Ս․-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։
    17:30
    15.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Արմավիր» ՔԿՀ-ում 5 դատապարտյալները դադարեցրել են հացադուլը
    «Արմավիր» ՔԿՀ-ում 5 դատապարտյալները, որոնք մարտի 13-ից հացադուլ էին սկսել, դադարեցրել են հացադուլը: Այս մասին 24News-ին հայտնեց ՔԿԾ լրատվության և հասարակայնության բաժնի պետ Նոնա Նավիկյանը: Դատապարտյալներից 4-ը հացադուլ էին հայտարարել` այս կերպ իրենց աջակցություն հայտնելով հացադուլ հայտարարած 5-րդ կալանավորին՝ Հարություն Մուրադյանին: Ավելի վաղ հայտնել էինք, որ «Արմավիր» ՔԿՀ-ում 5 դատապարտյալ անժամկետ հացադուլ է հայտարարել։
    17:15
    15.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բնակիչներն ահազանգում են․ կեղտաջրերը ողողել են բնակելի շենքի բակը, պատկան մարմիններից արձագանք չկա
    Երևանի քաղաքապետարանը ունի թեժ գիծ, Մալաթիա վարչական շրջանի ղեկավարը նույնպես ունի թեժ գիծ, նմանատիպ թեժ գիծ ունի նաև «Վեոլիա ջուր»-ը, սակայն ում են պետք է այդ թեժ գծերը, երբ բնակիչը խնդիր ունենալու ժամանակ զանգահարում է նշված թեժ գծեր, սակայն ոչ մի արդյունք, հայտնում է Shamshyan.com-ը։ Այսօր՝ մարտի 15-ին, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Միքայելյան 70 շենքի բնակիչները արդարացիորեն իրենց զայրույթն էին ուղղում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանին և «Վեոլիա ջուր» ընկերությանը, ասելով, որ 2 օր է՝ շենքի չորս կողմը ողողված է կեղտաջրերով, սակայն այդ երեք կառույցներն իրար հետ չեն փորձում խնդիրը լուծել։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները ասում էին․ «Երկու օր է՝ էս անտանելի վիճակն է։ Ահազանգել ենք է՛լ Երևանի քաղաքապետարան, է՛լ Մալաթիայի թաղապետարան, է՛լ «Վեոլիա ջուր», սակայն այդ երեք կառույցներից ոչ մի դրական պատասխան։ Ով է տեսել՝ 21-րդ դարում աշխարհի մայրաքաղաքներից մեկում, այն էլ հնագույններից համարվող, նման պատկերի ականատես լինես, որը տևի մի քանի օր։ Վճարումները կանոնավոր կատարում ենք, էնպես չի, որ «Վեոլիա ջրին» պարտք ենք, բայց մեր կատարած պարտավորության դիմաց ստանում ենք 0 արդյունք։ Քաղաքապետարան, թաղապետարան, արդեն երևի մեր համարները իրնց մոտ ֆիքսված է, տեսնում են մեր համարները ու արդեն ալարում են անգամ հեռախոսազանգերին պատասխանեն։ Ուզում ենք իմանանք՝ եթե նույն պատկերը լիներ Տիգրան Ավինյանի կամ Ռ․ Մխիթարյանի տների մոտ՝ կհանդուրժեի՞ն, չենք կարծում, այլ միանգամից «Վեոլիա ջրին» օդերով կհանեին, իսկ մեզ մոտ քանի օր է՝ գարշահոտ վիճակ է։ Արդեն գարուն է ու օրերը տաքացել են, երեխաները ուզում են դրսում խաղալ, բայց խաղալու տեղ էլ չի մնացել, ամենուր ողողված է այդ կեղտաջրերով, դե իսկ տների լուսամուտները բացելու և օդափոխելու մասին խոսք լինել անգամ չի կարող»։
    17:00
    15.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ազգային ժողովում տեղի ունեցավ կազմակերպված հերթական շոուն․ Գառնիկ Դանիելյան
    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցավ կազմակերպված հերթական շոուն։ Ինչ-որ մեկի հրահանգով Ազգային ժողով ժամանած ոստիկանները տուգանեցին ինձ էլեկտրոնային ծխախոտ օգտագործելու համար։ Թեմային չէի անդրադառնա, եթե այն չստանար հանրային հնչեղություն, և համարեի, որ սա ընդամենը պարզ օրինաչափություն է։ Մինչդեռ, մինչ օրս տեղի ունեցած իրադարձությունները փաստում են այլ բանի մասին։ Դեռևս անցած տարվանից, երբ Կիրանցում տեղի էր ունենում հայրենահանձնում, ՃՈ տեսուչները պարբերաբար հետևում էին ինձ, կանգնեցնում ավտոմեքենաս և ստուգում, օրինակ, կրակմարիչի առկայությունը։ Մի քանի անգամ էլ վարչական ակտ է կազմվել՝ իբև ամրագոտի չկապելու համար։ Այնինչ, բոլոր դեպքերում բողոքարկելուց հետո շահել եմ դատը։ Դրան հաջորդեցին ավտոմեքենայիցս գողությունները։ Անցել են ամիսներ, և ոստիկանությունը առ այսօր ոչինչ չի արել հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ։ Շաբաթներ առաջ ևս մեկ գողության դեպք տեղի ունեցավ՝ մեքենաս այրելու փորձով։ Առ այսօր որևէ տեղեկություն չկա նաև այս գործի առնչությամբ։ Եվ այսպես, հերթական զիջումների շուրջ իմ երեկվա կոշտ քննադատական ելույթից հետո՝ չսպասելով, որ նիստը վերջանա, ժամանում են ոստիկաններ ու հայտնում, որ պետք է ընդմիջման ընթացքում IQOS օգտագործելու համար ինձ տուգանեն։ Նշեմ, որ Ազգային ժողովի ողջ պատմության մեջ սա առաջին նման դեպքն էր։ Պատահականությու՞ն է, թե՞ ինձ թիրախավորելու, անհանգստություն պատճառելու փորձ, թողնում եմ Ձեր հայեցողությանը»։
    16:45
    15.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բանակցված փաստաթուղթն, ըստ էության, նշանակում է ադրբեջանական պահանջների անվերապահ վավերացում. հայտարարություն
    Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, որի գերագույն նպատակը սեփական Հայրենիքում հայ ժողովրդի անվտանգության և բարգավաճման ապահովումն է, չի կարող դեմ լինել տարածաշրջանում կայուն խաղաղությանը։ Սակայն ուժի սպառնալիքով Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններն ու հերթական նոր զիջումները որևէ առնչություն չունեն իրական և կայուն խաղաղության գործընթացի հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ-ն: Տևական և կայուն խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանի հետ համաձայնագիրը լինի հարաբերությունների կարգավորման ամբողջական փաստաթուղթ, հարգի հայկական կողմի օրինական շահերը և ընդգրկի լուծումներ՝ կարգավորման ենթակա հարցերի ողջ փաթեթով։ Մինչդեռ Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններն ու համաձայնեցված փաստաթուղթը չի հստակեցնում Հայաստան-Ադրբեջան սահմանագիծը, չի ապահովում Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերումը Հայաստանի ինքնիշխան տարածքներից, չի կանխում Ադրբեջանի հետագա ագրեսիան, անգամ չի անդրադառնում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված Արցախի և արցախահայության իրավունքներին, այդ թվում՝ սեփական հայրենիքում անվտանգ ապրելու խախտված իրավունքի վերականգնմանը, չի լուծում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը։ Բանակցված փաստաթուղթն, ըստ էության, նշանակում է ադրբեջանական պահանջների անվերապահ վավերացում։ Միաժամանակ, ՀՀ-ին շարունակաբար ներկայացվող նոր նախապայմանները, մասնավորապես՝ միջանցքի տրամադրման, սահմանադրության փոփոխության, ՀՀ-ում ադրբեջանցիների բնակեցման, «Ադրբեջանի դեմ ռազմական հանցագործություններ գործած անձանց» արտահանձնման, միջազգային դատական ատյաններից ՀՀ հայցերը հետ կանչելու, Հայաստանի ապառազմականացման, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ հնչող պահանջներն ուղղակիորեն խարխլում են Հայաստանի ինքնիշխանությունը։ Ակնհայտ է, որ նման փաստաթղթով Ադրբեջանն, ըստ էության, նպատակադրվում է փակել Արցախի հարցը, ձգտում է դե յուրե ամրագրել ցեղասպանությամբ, ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ իր ձեռքբերածը՝ միաժամանակ պահպանելով Հայաստանից այլ զիջումներ կորզելու հնարավորությունը։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը խստորեն դատապարտում է գաղտնի բանակցությունների արդյունքում Հայաստանին և հայ ժողովրդին պարտադրվող նոր զիջումները և հայտարարում, որ չի ընդունելու որևէ փաստաթուղթ, որը ստորագրվել է Հայաստանի պետական շահերի հաշվին։ ՀՅԴ-ն վճռական է ՀՀ ինքնիշխանության, անվտանգության ապահովման, ինչպես նաև թշնամական երկրի պահանջով ՀՀ-ում Սահմանադրության փոփոխությունը թույլ չտալու հարցում։
    16:30
    15.03.25
    Ավելին
  • Հասարակական
    Առեղծվածային ծնունդ՝ Օրգովում. ինչո՞ւ են երկգլխանիներ և եռոտանիներ ծնվում Հայաստանի գյուղերում
    Առեղծվածային ծնունդ՝ Օրգովում: Միսակենց Զազոն երկգլխանի հորթ է ծնել: Անոմալիայից անակնկալի եկած հորթապահը երկար չի մտածել՝ սատկած պտուղը շների բերանն է գցել: Փրկել չի հաջողվել նաև կովին:
    16:15
    15.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վրшերթ՝ Արարատում․ 4-ամյա երեխան տեղափnխվել է հիվանդանnց
    Այսօր՝ մարտի 15-ին, վրաերթի է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Գրիգոր Ս․-ն իր վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենայով Գինեվետ գյուղում վրաերթի է ենթարկել հետիոտն 4-ամյա տղայի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շատպօգնություն և օպերատիվորեն ժամանած «Վեդի» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը երեխային նախ տեղափոխել է «Վեդի» բժշկական կենտրոն, որտեղից էլ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Վրաերթի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկված երեխայի ինքնությունը։
    16:00
    15.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սփյուռք
    Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների ազատ արձակումը կապահովի իրական խաղաղություն ՀՀ-ի և Ադրբեջանի միջև. Ամերիկայի հայկական համագումարը դիմել է Թրամփին
    Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Օսկար Թաթոսյանը և Թալին Յակուբյանը նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված նամակում կոչ են արել գործուն քայլեր ձեռնարկել Բաքվում ապօրինի կերպով անազատության մեջ պահվող հայ գերիներին ազատ արձակելու ուղղությամբ, ինչը կապահովի նաև իրական խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ամերիկայի հայկական համագումարի տարածած հայտարարության մեջ նամակի հեղինակները նաև նաև հիշեցրել են «Հալածյալ քրիստոնյաներին պաշտպանելու» և «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը վերականգնելու» վերաբերյալ ԱՄՆ նախագահի հայտարարությունը՝ մատնանշելով, որ իրական խաղաղության հնարավոր չէ հասնել այնքան ժամանակ, քանի դեռ բոլոր հայ գերիներն ու ռազմագերիները ազատ չեն արձակվել Բաքվի կողմից: «Մենք Ձեզ կոչ ենք անում օգտագործել Ձեր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները հայ գերիների շուտափույթ ազատ արձակման համար»,-նշել են նամակի հեղինակները: Ամերիկայի հայկական համագումարի համանախագահները նաև ընդգծել են, որ պետք է լինեն անվտանգության ուժեղ երաշխիքներ, ինչպես նաև ծանր հետևանքներ, եթե Ադրբեջանը խախտի այս համաձայնագիրը: Իրենց նամակում նրանք ընդգծել են նախագահ Թրամփի առաջին ժամկետի ընթացքում Ադրբեջանի՝ «իր միջազգային պարտավորություններին, ներառյալ 2020թ.-ի Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնագիրը» չկատարելու հերթական ձախողումը։ Նամակում նաև լուրջ մտահոգություններ են արտահայտվել Հայաստանի ռազմավարական տարածքներում Ադրբեջանի շարունակական ռազմական ներկայության վերաբերյալ և բացատրվել է, որ չնայած Հայաստանի պատրաստակամությանը՝ հասնելու կայուն խաղաղության համաձայնագրի, Ադրբեջանը շարունակում է անօրինական ցուցադրական դատավարություններ անցկացնել հայ գերիների նկատմամբ: Համանախագահները հիշեցրել են, որ Լեռնային Ղարաբաղի 120,000 հայերի էթնիկ զտումները մնում են չլուծված հումանիտար ճգնաժամ, և իրենց նամակում շեշտել են, որ հայերի իրավունքները և կարգավիճակը պետք է լուծվեն, և նրանց վերադարձի հիմնարար իրավունքը պետք է երաշխավորվի։
    15:45
    15.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ահազանգ․ Երևանի բուսաբանական այգում հատվել են մոտ 30 հատ կենսունակ կաղնու ծառ (ֆոտո)
    Երևանի բուսաբանական այգում հատվել են մոտ 30 հատ կենսունակ կաղնու ծառ (ըստ ականատեսների պատմածի վերջին մի քանի ամիսներին)։Այս մասին գրում է օգտատեր Էդուարդ Հայրումյանը: «Եթե ինչ որ մեկը կասի, որ այդ ծառերը չորացած էին, կասեք որ «ՍՏՈՒՄ Է», քանի որ՝ 1․ Բոլոր հատված ծառերի կողքերում կար թափված մեծ քանակի թարմ կաղին և կաղնու տերևներ՝ ինչը փաստում է, որ ծառերը չորացած չէին։ 2․ Բոլոր հատված ծառերի բների կողքից կան նոր ծլած կանաչ շիվեր։ 3․ Տարածքում կային իրոք չորացած այլ ծառեր (ոչ կաղնի) որոնք հատված չէին, փոխարենը հատված էին միայն կաղնու ծառեր։ 4․ Կաղնու ծառի փայտանյութն այսօր շուկայում ամենաարժեքավորն է (դուբից պառկետը վկա) ու հատված մեկ ծառի փայտանյութի շուկայական արժեքը կարող հասնել մի քանի միլիոն դրամի։ 5․ Google-ի արբանյակային լուսանկարներում պարզ երևում է, որ այդ հատվածում բոլոր ծառերը կանաչ էին ։ Սա ոճրագործություն է բուսաբանական այգու, բնության և Երևանի հանդեպ»,- գրել  է նա։
    15:30
    15.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Եհովայի վկաները դատարանում պարտվել են Տեր Զարեհ քահանա Աշուրյանին
    Փաստաբան Արա Զոհրաբյանը գրել է. «ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՔԱՀԱՆԱՆ ՀԱՂԹԵՑ ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԻ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ Ինչպես գիտեք, Եհովայի վկաները` (1) բանակում չեն ծառայում, քանի որ գտնում են, որ զենք վերցնելը մեղք է, (2) դեմ են և չեն ընդունում արյան փոխներարկումը՝ որպես բժշկություն մեջ կիրառվող միջոց, (3) ազգության հիմքով թշնամիներ ճանաչելու գաղափարը չեն կիսում, (4) Եհովայի վկաների մոտեցումը «հայրենիք» հասկացությանը ևս որոշակիորեն տարբերվում է, ըստ նրանց հայրենիքն այն տարածքն է, որտեղ ապրում են, և գալու է ժամանակ, որ սահմաններ չեն լինելու։ 2023թ աշնանը Արցախից արցախցիների բռնի տեղահանմանը հաջորդող ժամանակահատվածում, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու քահանա Տեր Զարեհ Աշուրյանը Եհովայի վկաներ հանդիսացող մի քանիսին էր մոտեցել և վերը հիշյալ թեմաների հետ կապված հարցեր էր ուղղել: Այդ օրվա միջադեպի առիթով Հայաստանի Հանրապետությունում Եհովայի վկաների քրիստոնեական կրոնական կազմակերպությունը և մի խումբ Եհովայի վկաներ հայց էին ներկայացրել դատարան պահանջելով Տեր Զարեհ Աշուրյանից՝ բռնագանձել գումարներ և պարտադրել ներողություն խնդրել և հերքում հրապարակել: 14.03.2025 թվականին Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գոհար Կոստանյանի նախագահությամբ վճիռ է կայացրել (գործ թիվ ԱՎԴ/14370/02/23) հայցը մերժելու մասին: Դատարանը հաշվի առնելով նաև կողմերի կարգավիճակը, անձերը, պատերազմական իրադարձությունները և Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին սպառնացող վտանգները (հանրահայտ փաստեր), գտել է, որ այդ որակումները, գուցե ոչ հաճելի, ոչ ընդունելի և նաև մասամբ կոպիտ են, սակայն զրպարտելու կամ վիրավորելու նպատակով և դիտավորությամբ ասված չեն եղել։ Ընդ որում, Դատարանի համոզմամբ, արտահայտությունները անելու դիտավորությունը միջին վիճակագրական հայ մարդու կողմից ևս օբյեկտիվորեն կարող է ընկալվել որպես քննադատություն՝ երկրում տիրող իրավիճակով, հրամայականներով, կրոնական տարբերություններով (քահանա և կրոնական այլ կազմակերպության ներկայացուցիչներ) պայմանավորված, սակայն ոչ վիրավորանք և/կամ զրպարտություն։ Հետևաբար՝ ժողովրդավարական հասարակությունում, ինչպեսին է Հայաստանի Հանրապետության հասարակությունը, չի կարող խոսքի ազատությունը անհամաչափ սահմանափակման ենթարկվել միայն այն բանի համար, որ որևէ անձի համար իր վերաբերյալ արտահայտված կարծիքը, քննադատությունը ոչ հաճելի է և գուցե նաև կոպիտ»:
    15:15
    15.03.25
    Ավելին