Լրահոս
2025-03-22
-
Մամուլի տեսությունՊՆ-ն նախարարի գլխավորությամբ բառախաղով է հաստատում կրակոցների մասին լուրը․ «Ժողովուրդ»Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը մարտի 16-ից՝ նախորդ կիրակի օրվանից սկսած, կրակոցների մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը հերքել է 13 անգամ։Ավելին09:3822.03.25 -
Մամուլի տեսությունՄերձավանի կրակոցների գործով քրեական հետապնդման են ենթարկվել ընդդիմադիր համայնքապետի թեկնածուի մտերիմները․ «Ժողովուրդ»Ըստ քննչական կոմիտեի վերջին տվյալների հանրային քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ, որից 6-ի նկատմամբ կիրառվել է կալանք, 3-ի նկատմամբ՝ տնային կալանք, 3-ի նկատմամբ՝ բացակայելու արգելք խափանման միջոցները:Ավելին09:3422.03.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3022.03.25
2025-03-21
-
ՔաղաքականԽաղաղությունն է երաշխավորը, հասկանու՞մ եք. ՓաշինյանՀայաստանի անվտանգության մի երաշխավոր կա, դա ինքը՝ Հայաստանի Հանրապետությունն է, որն ի վիճակի է իր հարևանների միջավայրում ապրել առանց արտաքին օգնության, առանց արտաքին միջամտության։ Այս մասին հարցազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:Ավելին23:5521.03.25 -
ՄիջազգայինԽախտվում է Պուտին-Թրամփ բանավոր պայմանավորվածությունը. պայթյուն՝ Սուջայում, հարձակում՝ Օդեսայի վրաՉնայած էներեգտիկ ենթակառուցվածքներին չհարվածելու Պուտին-Թրամփ բանավոր պայմանավորվածությանը՝ երրորդ օրն է՝ Մոսկվան ու Կիևը հայտարարում են հակառակորդի կողմից ենթակառուցվածքները ռմբակոծելու մասին: Ռուսները Օդեսայում և Զապորոժիեում, իսկ ուկրաինացիները Սուջայում են էներգետիկ կայաններ շարքից հանել:Ավելին23:3721.03.25 -
ՔաղաքականԻ՞նչն ենք զիջել, ՀՀ-ն հիմա շատ ավելի անկախ և ինքնիշխան պետություն է․ ՓաշինյանԱսեք՝ ի՞նչն ենք զիջել, 7 տարի վարչապետ եմ, իմ կարծիքով՝ ՀՀ-ն հիմա շատ ավելի անկախ և ինքնիշխան պետություն է։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Փաշինյանը։Ավելին23:2921.03.25 -
ՔաղաքականՀենց որ ստորագրենք խաղաղության համաձայնագիրը, այն կհանրայնացվի. ՓաշինյանԱդրբեջանի հետ քննարկում ենք համաձայնագրի փաստաթուղթը հանրայնացնելու հնարավորությունը։ Այս մասին հարցազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:Ավելին23:2221.03.25 -
ՔաղաքականԳյումրին ազատ տնտեսական գոտի դարձնելու «Մայր Հայաստանի» նախագիծը քննարկվել է ռուսների հետԳյումրիում ՏԻՄ արտահերթ ընտրությունների քարոզարշավի 6-րդ օրը շարունակում է թեժ մնալ: Քաղաքական ուժերն ու Հանրապետության երկրորդ քաղաքի ղեկավարի պաշտոնի համար պայքարող թեկնածուները նախընտրական մրցապայքարի մեջ են՝ գյումրեցիներին համոզելու համար, որ հենց իրենց ծրագիրն է լավագույնը:Ավելին23:1821.03.25 -
ՔաղաքականՄիրզոյանը զանգահարել է Սերգեյ Լավրովին ու շնորհավորել նրան՝ ծննդյան օրվա առթիվՀայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այդ մասին Միրզոյանը հայտնել է X-ի իր միկրոբլոգում։Ավելին23:0121.03.25 -
ԻրավականՏաբատդ իջեցրու ասող ոստիկանությանը վստահո՞ւմ են քաղաքացիները. պայքար՝ մեծ ու փոքր գողերի դեմՈստիկանական բաժիններում խոշտանգումների մասին լուրերի ֆոնին մի ուշագրավ հայտարարություն է այսօր արել ներքին գործերի նախարարը: Արփինե Սարգսյանի խոսքով՝ ԵԱՀԿ-ն Հայաստանում սոցհարցում է արել ու պարզել, որ ոստիկանության նկատմամբ հասարակության վստահությունը բարձրացել է: Այդ մասին այսօր խորհրդարանում 2024 թվականի կատարողականը ներկայացնելիս է հայտնել նախարարը: Էլի նորություն կա: Ոստիկան դառնալու տարիքային շեմն են ուզում իջեցնել: Դպրոցից միանգամից ոստիկանություն ծառայության կարող են անցնել տղաներն ու աղջիկները, հիմնական պահանջը, որ նրանց 18 տարին լրացած լինի: Նախագիծը շուտով կտանեն Ազգային ժողով:Ավելին22:5021.03.25 -
ՀասարակականԱնահիտ Մանասյանը Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ներկայացուցիչների հետ քննարկել է իրավաբանական կրթության և մարդու իրավունքների պաշտպանության հարցերըՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 21-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզիին, Իրավաբանական ֆակուլտետի դեկան Կարին Հովսեփյանին և Իրավաբանական կլինիկա ծրագրի օգնական Անահիտ-Աննա Մկրտչյանին։Ավելին22:4321.03.25 -
ԻրավականՈստիկանությունում ծեծված Տիգրանը գնալու է մինչև վերջ. ՆԳ նախարարի զարմանքն ու խոստումըՔննչական կոմիտեի մոտ են հավաքվել 10-յակ քաղաքացիներ՝ ի պաշտպանություն արցախցի Տիգրան Ուլուբաբյանի, որի պնդմամբ, Վանաձորի ոստիկանությունում իրեն ծեծել, խոշտանգել են: Այս րոպեներին կոմիտեում առարեսվում են խոշտանգված քաղաքացին ու ոստիկանները: Կոմիտեի մոտ ուժեղացված ծառայություն են անում ոստիկանները: Մինչև առերեսումը Տիգրանի փաստաբանը հանդիպել է Քննչական կոմիտեի նախագահի հետ, որից հետո հայտնել է, թե գոհ է՝ ՔԿ-ում լուրջ են տրամադրված:Ավելին22:3321.03.25 -
ՔաղաքականԹշնամին գրեթե ուղիղ տեքստով մեզ ասում է՝ «Փակեք Հայաստանի պետականության ծրագիրը». Վարդան Ոսկանյան«Եթե Բաքվի բարբարոսական վարչախմբի բոլոր նախապայմաններն ու պահանջները շատ հասկանալի ձևով ամփոփենք, ապա թշնամին գրեթե ուղիղ տեքստով մեզ ասում է՝ «Փակեք Հայաստանի պետականության ծրագիրը և Հայաստանի Հանրապետության վրա փակցնելով «Էրմենիստան» ցուցանակը, այն ամբողջությամբ հանձնեք մեզ»։Նույնիսկ «խաղաղության պայմանագրով» թշնամուն հանդարտեցնելու հեքիաթներին հավատալու մարմաջը պետք է ունենա տարիք, որից անդին նման վարքագիծն ունի հստակ անուն՝ մանկամտություն»։Ավելին22:2821.03.25 -
ՔաղաքականՄիրզոյանը շնորհակալություն է հայտնել Դեյվիդ Լամմիին` «խաղաղության համաձայնագրի» վերաբերյալ Միացյալ Թագավորության դիրքորոշման համար«ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության արտաքին, համագործակցության և զարգացման հարցերով պետքարտուղար Դեյվիդ Լամմիի հետ։Ավելին22:1221.03.25 -
ՏարածաշրջանԷրդողանը վտանգներ է զգում. Թուրքիայում զանգվածային ցույցերը դուրս են գալիս վերահսկողությունիցՍտամբուլը քաոսի վերածած ցույցերը դուրս են եկել քաղաքի սահմաններից: Բողոքի ակցիաներ են նաև Անկարայում, Իզմիրում և Տրապիզոնում: Երկրում կոռուպցիան ընդդիմության գլխին ջարդել փորձող Էրդողանի պլանները կարծես չեն իրականանում: Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությունից հետո նրա վարկանիշն ավելի է բարձրացել: Հայ թուրքագետների կարծիքով մեծ է հավանականությունը, որ Թուրքիայում հեղաշրջում կլինի:Ավելին22:0021.03.25 -
ՔաղաքականԱդրբեջանը կրակն է ընկել. Փաշինյանի ու Ալիևի ուզելով չէ խաղաղության համաձայնագրի ստորագրումըԵթե սահմանային իրավիճակը գնահատելիս զսպվածություն են դրսևորում Հայաստանի իշխանությունները, ապա դիվանագիտական հատվածում, ավելի պարզ են խոսում Բաքվի մանիպուլյացիաների մասին, որը տևական ժամանակ է՝ մերժում է խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար խորհրդակցություն սկսելու Երևանի առաջարկը: Պատասխան մեղադրանք է հնչել Բաքվից, թե Երևանը չի վերացնում «պայմանագրի ստորագրմանը խոչընդոտող խնդիրները»: Ադրբեջանական ԱՊԱ գործակալությանն ասել են այդ երկրի արտգործնախարարությունից: Խնդիրներ ասելով Ադրբեջանը հավանաբար նկատի ունի՝ Սահմանադրությունը փոխելու և Մինսկի խումբը լուծարելու մասին պահանջներն ուղղված Հայաստանի Հանրապետությանը: Քաղաքագետը կարծում է՝ այդ պահանջների կատարումից հետո էլ խաղաղության պայմանագիր չի ստորագրվելու: Ադրբեջանի շահերը հակասում են տարածաշրջանի շահերին:Ավելին21:5021.03.25 -
ՔաղաքականՓորձում են հարցականի տակ դնել հայերի ապրելու իրավունքն այս տարածաշրջանում. Տաթևիկ ՀայրապետյանՀայերի՝ բնիկ լինելու, այդ թվում՝ հենց Արցախի տարածքում բնիկ լինելու մասին փաստերն այնքան շատ են, որ այդտեղ անգամ քննարկման թեմա էլ չկա, բայց ցավալին այն է, որ նման ձևակերպումներով նրանք ոչ միայն ատելության խոսք են տարածում՝ պետական մակարդակով, այլ փորձում են հարցականի տակ դնել հայերի ապրելու իրավունքն այս տարածաշրջանում»:Ավելին21:4621.03.25 -
ՀասարակականՎրաերթ՝ Կոշ գյուղում․ 35-ամյա հետիոտնի կյանքը փրկել չի հաջողվելԱյսօր՝ մարտի 21-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 51-ամյա Սուրեն Մելիք-Սարգսյանը իր վարած «Mercedes ML 350» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 41 կմ հատվածում՝ Կոշ բնակավայրի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 35-ամյա Նարեկ Դանիելյանին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։Ավելին21:3021.03.25 -
ՔաղաքականՈւնենք փաստաթուղթ, որը և՛ Հայաստանի Հանրապետության, և΄ Ադրբեջանի համար ընդունելի է. ՓաշինյանՄենք ունենք փաստաթուղթ, որը ե΄ւ Հայաստանի Հանրապետության, ե΄ւ Ադրբեջանի համար ընդունելի է: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Ավելին21:1721.03.25 -
ՍպորտԽայտառակ պարտությունը՝ օրինաչափությո՞ւն. հայ-վրացական ֆուտբոլային դիմակայության առաջին խաղըՖուտբոլային խայտառակ պարտություն Ազգերի լիգայի ֆլեյ-օֆում: Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 3-0 հաշվով պարտվել է Վրաստանի ազգային հավաքականին: Հանդիպման վերջին րոպեներին մեր ընտրանու ֆան շարժումները տրիբունաներից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարի հրաժարականն են պահանջել: Ցավալի պարտությունից հետո կովկասյան դերբիի պատասխան հանդիպումը կկայանա մարտի 23-ին Թբիլիսիում:Ավելին21:0621.03.25