Լրահոս

2025-03-22
  • Img default alt hy
    Հասարակական
    Զգուշացում․ ձեր անձնական տվյալը կարող է հայտնվել որևէ խարդախության կամ կիբեռհանցագործության թիրախում
    ԱՍՀ նախարարությունից հայտնում են, որ սոցիալական ցանցերում տարածվում է աշխատանքի ընդունման կեղծ հայտարարություն, որում նշված է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անվանումը։ Նախարարությունից զգուշացնում են՝ նման հրապարակումների նպատակը տվյալների հափշտակումն է։ «Ձեր անձնական տվյալը կարող է հայտնվել որևէ խարդախության կամ կիբեռհանցագործության թիրախում, ուստի խնդրում ենք զերծ մնալ ոչ պաշտոնական հարթակներում Ձեզ վերաբերող տեղեկատվությունը հանրայնացնելուց, փոխանցելուց կամ տրամադրելուց»,- նշում են ԱՍՀՆ-ից։
    19:00
    22.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Չեխիայում երկրաշարժ է տեղի ունեցել
    Շաբաթ օրը Չեխիայի արևմտյան շրջաններում մոտ երկու բալ ամպլիտուդով երկրաշարժ են գրանցել Չեխիայի գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկական ինստիտուտի մասնագետները: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ինստիտուտի գիտաշխատող Յանա Դոուբրավովան: «Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Գերմանիային սահմանակից Չեբ շրջանային կենտրոնի մոտ՝ մոտ 10 կիլոմետր խորության վրա: Մեր ավտոմատ կայանները ցնցումների ամպլիտուդը գնահատել են երկու կետից մի փոքր ավելի բարձր մակարդակի վրա»,- ասել է Դուբրավովան։ Նրա խոսքով՝ առայժմ դժվար է ասել՝ այդ ցնցումները կմնան միայնակ երեւույթ, թե կդառնան ավելի մեծ կամ փոքր մասշտաբի երկրաշարժերի մի ամբողջ շարքի սկիզբ: Երկրաշարժերը Չեխիայի տվյալ շրջանում, ինչպես նշել է Դուբրավովան, բավական հազվադեպ երեւույթ են, Սովորաբար դրանք ունեն մոտ երկու, ավելի հազվադեպ՝ երեք բալ ուժգնություն։ Ամենից հաճախ մարդիկ դրանք զգում են օրվա ամենահանգիստ ժամերին, այսինքն՝ գիշերը։ Եվ երբեմն երկրաշարժերը դրսևորվում են ուժեղ ամպրոպի տեսքով: Հեբի շրջանում ամենաուժեղ երկրաշարժերը տեղի են ունեցել 1985 և 2014 թվականներին, երբ դրանց ուժգնությունը հասել է 4,6-ի: Դրանք ուղեկցվել են, մասնավորապես, ծխնելույզների փլուզմամբ և շենքերի պատերի ճաքերով կամ քանդված սվաղով։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Չեխիայի կենտրոնական հատվածում, այդ թվում՝ Պրահայում:
    18:45
    22.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Վտանգավոր կրակոցներ հնչե՞լ են սահմանին. Սոթքի բնակիչները պատմում են
    Հայլուր 18։30 Վտանգավոր կրակոցներ հնչե՞լ են սահմանին. Սոթքի բնակիչները պատմում են
    18:30
    22.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ում հազարավոր գործակալներ են ներգրավվել ոչ պրոֆիլային գերատեսչություններից՝ պայքարելու անօրինական ներգաղթյալների դեմ
    ԱՄՆ-ի տարբեր ոչ պրոֆիլային պետական գործակալությունների հազարավոր աշխատակիցներ են ներգրավվել անօրինական միգրացիայի դեմ պայքարելու համար, ինչը նվազեցնում է երկրում անվտանգության մակարդակը, քանի որ ավելի քիչ ռեսուրսներ են ծախսվում այլ խնդիրների վրա։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությունը։ Ներգաղթի վրա կենտրոնացումը զգալի ռեսուրսներ է տանում հանցագործության դեմ պայքարող այլ գործակալություններից: «Թրամփի երդմնակալությունից ի վեր, 2500 գործակալների մոտ 80%-ին հանձնարարվել է ստանձնել ներգաղթին առնչվող օրենսդրության կիրառման որոշ պարտականություններ։ 10 000 աշխատակիցներ, ովքեր պայքարում են թմրակարտելների դեմ, այսուհետ իրենց աշխատանքի մոտ մեկ քառորդը տրամադրելու են նաև ներգաղթյալների խնդիրների լուծմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Այդուհանդերձ նոր պարտականություններով օժտված դաշնային աշխատակիցներից շատերը չունեն բավարար պատրաստվածություն կամ փորձ ներգաղթի օրենսդրության մեջ: Նրանց թվում են, օրինակ, Պետդեպարտամենտի անվտանգության 2,5 հազար աշխատակիցները, որոնց իշխանությունները լիազորել են օգնել միգրացիայի ծառայությանը՝ հայտնաբերելու կամ ձերբակալելու ԱՄՆ-ում անօրինական կերպով գտնվող օտարերկրացիներին։
    18:15
    22.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանը օրակարգ է բերում տարբեր նոր, արհեստական նախապայմաններ, ինչը բարդացնում է պայմանագրի ստորագրումը. Միրզոյան
    Բրազիլիա պաշոտանական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Բրազիլիայի ամենամեծ և ազդեցիկ օրաթերթերից մեկը հանդիսացող Folha-ին։ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացման և պայմանագրի կնքման վերաբերյալ լրագրողի հարցին նախարար Միրզոյանը պատասխանել է. «Տասնամյակների հակամարտությունից հետո մենք կարծում ենք, վստահ ենք, որ մեր տարածաշրջանում կա իրական հնարավորություն շրջելու թշնամանքի էջը և հաստատելու իրական խաղաղություն ու տևական կայունություն։ Սակայն սա իրականություն դարձնելու համար անհրաժեշտ է կառուցողական մոտեցում երկու կողմերից։ Հայաստանում մենք տեսնում ենք այս հնարավորությունը և լիովին հավատարիմ ենք խաղաղության այս օրակարգին։ Վերջապես, մեր ադրբեջանցի գործընկերների հետ համատեղ կարողացանք վերջնականացնել պայմանագրի նախագիծը։ Այս խաղաղության պայմանագիրը սահմանում է մի շարք կարևոր դրույթներ, որոնք, եթե ստորագրվեն, վավերացվեն և կյանքի կոչվեն, կարող են դառնալ ամուր հիմք հետագա քայլերի համար։ Ես հիմնականում խոսում եմ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին. մենք ճանաչում ենք այդ ամբողջականությունը` Խորհրդային Միության փլուզման պահին (1991 թ.) մեր երկրների միջև գոյություն ունեցած սահմանների հիման վրա։ Սա կենսական նշանակություն ունի։ Մենք նաև պարտավորվում ենք ձեռնպահ մնալ ուժի կիրառումից և միմյանց ներքին գործերին միջամտելուց, ինչպես նաև այլ պայմանավորվածություններ։ Մենք պատրաստ ենք անմիջապես սկսել խորհրդակցություններ ստորագրման վայրի և ամսաթվի վերաբերյալ։ Սակայն, ցավոք, տեսնում ենք, որ Ադրբեջանը խաղաղության օրակարգ է բերում տարբեր նոր, ես կասեի արհեստական, նախապայմաններ, ինչը բարդացնում է պայմանագրի ստորագրումը և, այսպես ասած, ինստիտուցիոնալացված խաղաղության հաստատումը։ Մենք գրեթե հասել ենք նպատակին. մեզ անհրաժեշտ է ընդամենը մի փոքր ավելի քաղաքական կամք՝ ուժեղ քաղաքական կամք, հանդիպելու և ստորագրելու պայմանագիրը։ Մենք նաև առաջարկել ենք ապաշրջափակել տրանսպորտային ուղիները՝ սկսելով այն երկաթուղուց, որը գործում էր խորհրդային տարիներին, և հանդես ենք եկել զենքի երկկողմ վերահսկման և վերիֆիկացման մեխանիզմի ստեղծման առաջարկով, քանի որ Ադրբեջանը ևս մտահոգություններ է հայտնել այս հարցի վերաբերյալ։ Հարցին, թե այս նախապայմանների առկայության դեպքում հնարավոր կլինի իրականում հասնել պայմանագրի ստորագրմանը, նախարար Միրզոյանը պատասխանել է. «Մենք պատրաստ ենք պայմանագրի անհապաղ ստորագրմանը։ Սակայն այն, ինչ լսում ենք Ադրբեջանից, տպավորություն չի ստեղծում, որ նրանք պատրաստ են: Ցավոք, ինչպես ասացի, նրանք շարունակում են նոր նախապայմաններ ներկայացնել»։ Հարցազրույցում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Բրազիլիա երկկողմ հարաբերություններին։ Հարց. Բրազիլիայի արտաքին գործերի նախարարություն այցի ընթացքում դուք խոսել եք առևտրային հարաբերությունների մասին և քննարկումներ եք ունեցել կլիմայի հարցերի շուրջ: Ինչպե՞ս անցավ այցը: Նախարար Միրզոյան. Մենք մեծ կարևորություն ենք տալիս այս այցին, քանի որ բավականին երկար ժամանակ փոխադարձ այցեր չէին եղել: Ումենք որոշում ակտիվացնել մեր քաղաքական երկխոսությունը Բրազիլիայի հետ: Մենք ունենք շատ հաջողված և փոխշահավետ համագործակցություն միջազգային հարթակներում: Մենք աջակցում ենք միմյանց թեկնածություններին, երբ և որտեղ հնարավոր է: Մենք ունենք գրեթե նույն տեսլականը գլոբալ կառավարման և միջազգային հարաբերությունների համակարգի բարեփոխման վերաբերյալ, քանի որ տեսնում ենք, որ ներկայիս համակարգը պատշաճ կերպով չի գործում, հատկապես, երբ խոսքը վերաբերում է վաղ նախազգուշացման մեխանիզմներին կամ լուրջ խախտումների և զանգվածային բռնությունների կանխարգելմանը: Բրազիլիան կհյուրընկալի COP30-ը, իսկ Հայաստանը՝ կենսաբազմազանության COP17-ը (2026 թվականին): Մենք գնահատում ենք Բրազիլիայից ստացած աջակցությունն ընտրությունների ժամանակ: Այս երկու իրադարձությունները, բնականաբար, մեզ ավելի են մոտեցնում: Մենք նաև մտադիր ենք կազմակերպել և իրականացնել որոշ համատեղ միջոցառումներ: Հարց. Որոնք են ձեր սպասումները COP30-ից: Նախարար Միրզոյան. «Այս պահին դժվար է ասել: Բայց ինչ կարող եմ հաստատել, այն է, որ COP30-ը հավանաբար պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի զարգացող երկրների և ընդհանրապես Գլոբալ Հարավի կարիքներին: Կարծում եմ, որ, ըստ տարբեր գնահատականների, այս ասպեկտը որոշակիորեն բացակայել է նախորդ COP-ներում»։
    18:00
    22.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ահազանգ․ խոզերի մեծաքանակ ներմուծումը տեղական տնտեսվարողների համար ստեղծում է մրցակցային անհավասար պայմաններ
    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է․ «Խոզաբուծությամբ զբաղվողներն ահազանգում են, որ ներմուծվող խոզերը չեն մաքսազերծվում տոհմայինի անվան տակ, և դրանց մեծաքանակ ներմուծումը տեղական տնտեսվարողների համար ստեղծում է մրցակցային անհավասար պայմաններ։ Ֆերմերները հայտնում են, որ տեղական շուկայում մսի իրացումը խնդիր է դարձել։ Առանց այդ էլ, վերջին շրջանում բարձրացել է խոզի կերի արժեքը։ Կան նաև ահազանգեր, որ ներմուծվող խոզերը պատշաճ կերպով ստուգում չեն անցնում՝ դառնալով վարակների տարածողներ։ Օր օրի կրճատվում է անասնագլխաքանակը։ Չունենք հագեցված լաբորատորիաներ, որակյալ կադրեր․ անասնաբուծությունը գրավիչ չէ երիտասարդների համար։ Սա պարենային անվտանգության հարց է, և պետության կողմից նման ոչ կոմպետենտ վերաբերմունքը ոլորտի նկատմամբ անթույլատրելի է»։
    17:45
    22.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանը կոչ է արել իսլամական պետություններին անհապաղ քայլեր ձեռնարկել Իսրայելի գործողությունների դեմ
    Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կոչ է արել իսլամական և տարածաշրջանային երկրներին անհապաղ քայլեր ձեռնարկել՝ «Իսրայելի հանցագործությունը և տարածաշրջանում անկայունությունը դադարեցնելու համար»: «Արմենպրես»- ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է IRNA–ն: Իր էմիրաթցի գործընկեր Շեյխ Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հեռախոսազրույցում Իրանի ԱԳ նախարարը դատապարտել է Գազայում Իսրայելի գործողությունները, որոնց հետևանքով հարյուրավոր անմեղ պաղեստինցիներ են զոհվել, խախտվել է հրադադարի համաձայնությունը:
    17:30
    22.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Երևանի պարեկները բակային շրջագայության ընթացքում ատրճանակ և դանակ են հայտնաբերել
    Մարտի 22-ին, ժամը 4:40-ի սահմաններում, Երևան քաղաքի պարեկները բակային շրջագայության ընթացքում Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել և «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ, Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին են տեղափոխել 32 և 39-ամյա երկու տղամարդու: Այդ մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։ 32-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 19.5 սմ երկարությամբ ծալովի դանակ, իսկ ուղևոր՝ Երևանի բնակիչ 39 ամյա մեկ այլ քաղաքացու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ՝ փամփշտատուփով, լիցքավորված 8 փամփուշտով: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
    17:15
    22.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խորթ մայրը փայտե քանոնով հարվածներ է հասցրել 10-ամյա երեխային․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
    Մարտի 19-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «ուսագոտիների, ոտքերի և ճակատային հատվածի սալջարդ» ախտորոշմամբ շտապօգնության խումբը Երևանում գործող խնամքի կնտրոններից մեկից բուժօգնության է տեղափոխել մի երեխայի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 10-ամյա Է․ Խ․-ն է։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մարտի 17-ին Լուկաշինի փողոցի շենքերից մեկի իր բնակարանում երեխայի խորթ մայրը՝ 40-ամյա Լիաննա Օ․-ն, փայտյա քանոնով հարվածներ է հասցրել նրա ձեռքին և ոտքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին։
    17:08
    22.03.25
    Ավելին
  • Քաղաքական
    Ի՞նչ է զիջել Հայաստանը. Փաշինյանի մտքերը՝ առանց մեկնաբանության
    Խաղաղության համաձայնագիրը ստորագրելու իր մտադրության մասին հայտարարելուց հետո Հայաստանի վարչապետը, ադրբեջանական տեղեկատվական ակտիվացած կրակահերթերի ֆոնին, արցախահայության և գերիների ճակատագրի շուրջ եղած անորոշության պայմաններում հարցազրույց է տվել Հանրային հեռուստատեսությանը:
    17:00
    22.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարները մասնատել և երթևեկելի հատվածներից հեռացրել են տապալված ծառերը
    Մարտի 22-ին ՆԳՆ ՓԾ Լոռու և Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ավտոճանապարհների երթևեկելի հատվածներում տապալված ծառերի վերաբերյալ։ Մասնավորապես՝ Լերմոնտովո գյուղում, Դիլիջանի ոլորաններում և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին։ Դեպքի վայր ժամանած փրկարարները մասնատել և հեռացրել են ծառերը․ երկկողմանի երթևեկությունը վերականգնվել է։
    16:45
    22.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Լիբանանի նախագահը պահանջել է հետաքննել Իսրայելի հետ սահմանին տեղի ունեցած միջադեպը
    Լիբանանի նախագահ, գեներալ Ջոզեֆ Աունը դատապարտել է երկիրը նոր ռազմական էսկալացիայի մեջ ներգրավելու փորձերը՝ պահանջելով հետաքննել Իսրայելի տարածքի գնդակոծման միջադեպը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «TACC»-ը։ «Այն, ինչ տեղի ունեցավ այսօր առավոտյան հարավային Լիբանանում, հարված է փրկարարական ծրագրին, որին միաձայն աջակցել են բոլոր լիբանանցիները։ Մենք դատապարտում ենք Լիբանանը բռնության նոր շրջափուլի մեջ ներքաշելու փորձերը, պահանջում ենք լրջորեն վերաբերվել սահմանին տեղի ունեցած միջադեպին և հետաքննել դեպքի բոլոր հանգամանքները», - ասված է հանրապետության ղեկավարի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։ Նախագահը հանձնարարել է բանակի հրամանատար գեներալ Ռուդոլֆ Հեյկալին միջոցներ ձեռնարկել խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու համար։ «Անհրաժեշտ է դադարեցնել ցանկացած խախտում, որը կարող է վնասել հայրենիքի շահերին այս նուրբ պահին», - նշված է Աունի հայտարարության մեջ: Ավելի վաղ իսրայելական բանակը 2024 թվականի նոյեմբերից ի վեր առաջին անգամ արձանագրել էր երկրի հյուսիսային շրջանների գնդակոծությունը՝ որսալով առնվազն երեք հրթիռ, որոնք արձակվել էին Լիբանանի տարածքից։ Հրեական պետության պաշտպանության նախարար Իսրայել Կացը միջադեպի համար մեղադրել է Լիբանանի կառավարությանը և ասել, որ ինքը հրամայել է բանակին պատասխան քայլեր ձեռնարկել։
    16:30
    22.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դիլիջանի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է
    «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ մարտի 22-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Դիլիջանի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է։
    16:15
    22.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վազգեն Սարգսյան փողոցում
    Երևանի քաղաքապետարանը հայտնում է՝ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 23-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վազգեն Սարգսյան փողոցում: Մասնավորապես՝ Վազգեն Սարգսյան - Խորենացի փողոցների խաչմերուկից Վազգեն Սարգսյան - Դեղատան փողոց խաչմերուկ ուղղությամբ կարգելվի մեքենաների կանգառը: Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ:
    16:00
    22.03.25
    Ավելին
  • Հասարակական
    Ողբերգությամբ ավարտված միջադեպի առաջին կադրերը. բացառիկ տեսանյութ
    Սպիտակցի 17-ամյա Գրիշան սպանվել է մի անհեթեթ պատճառով սկսված վեճի ժամանակ: Տղան նայել է 20-ամյա համաքաղաքացու կնոջը, ինչը խոցել է ամուսնու պատիվը: Նա էլ եղբոր ու զարմիկի հետ Գրիշային կանչել է գերեզմանատուն՝ հաշիվ մաքրելու: Տաքգլուխ երիտասարդների վեճն ավարտվել է մահացու դանակահարությամբ: Գրիշայի կրծքավանդակի մեջ են խրել դանակը: Տեսահսկման սարքերի այս կադրերում երևում է այն պահը, երբ Գրիշան ընկերների հետ փողոցում քայլելիս հայացք է նետում երիտասարդ զույգի կողմը, որից հետո ամուսինը մոտենում է Գրիշային:
    15:45
    22.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ
    Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ:
    15:30
    22.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մշակույթ
    «Անահիտից Մարիամ. Մայր Աստվածություն» ցուցադրությունը երկարաձգվել է
    ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ Հայաստանի պատմության թանգարանում «Անահիտից Մարիամ. Մայր Աստվածություն» ցուցադրությունը, որի շրջանակներում հնարավոր է դիտել Անահիտ աստվածուհու արձանից պահպանված մասերը, երկարաձգվել է մինչև ապրիլի 10-ը։ «Հիշեցնեմ, որ մուտքը հասանելի է դպրոցականների համար բաժանորդային ծրագրով և քանի որ առաջիկա շաբաթն արձակուրդային է, հուսամ կհասցնեք բոլորդ այցելել թանգարան։ Այսօրվանից նաև թատերական շաբաթն է մեկնարկում, որին միացել են գրեթե բոլոր թատրոնները՝ հետաքրքիր ծրագրերով՝ դերասանների հետ հանդիպումներով, քննարկումներով, ետնաբեմ այցելություններով։ Ամբողջական ծրագիրը կտեղադրեմ մեկնաբանության մեջ։ Արձակուրդներն անցկացնենք մշակութային կրթությամբ»,- գրել է ԿԳՄՍ նախարարը։ Հիշեցնենք՝ 2024 թվականի սեպտեմբերի 21-ից 6 ամիս շարունակ արվեստի հազվագյուտ նմուշը ցուցադրվելու է Հայաստանի պատմության թանգարանում։ Կառավարությունը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 15 մլն 693 հազար դրամ էր հատկացրել ժամանակավոր ցուցադրության կազմակերպման համար:
    15:15
    22.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Անտառային հրդեհներ՝ Հարավային Կորեայում․ կան զոհեր
    Հարավային Կորեայում ավելի քան 20 անտառային հրդեհ է բռնկվել, հայտնաբերվել է 2 հրշեջի մարմին, երկուսն անհետ կորած են համարվում: Reuters-ի փոխանցմամբ՝ նախագահի պաշտոնակատար Չոյ Սան-Մոկը կոչ է արել բոլոր ջանքերը գործադրել՝ մինչև մայրամուտ հրդեհները մարելու համար: Ուժեղ քամու պատճառով անտառային հրդեհներն արագորեն տարածվում են: Մահացած հրշեջները փորձել են մարել հրդեհը Հարավային Գյոնսանգ նահանգում: Այնտեղ ավելի քան 200 բնակիչ է տարհանվել:
    15:00
    22.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Թուրքիայում ներքաղաքական լուրջ ճգնաժամ Է հասունանում․ դա կարող է Ադրբեջանին թուլացնել․ Գեղամյան
    Առաջին անգամ, 2016 թ. ի վեր, Թուրքիայում հասունանում է լուրջ ներքաղաքական ճգնաժամ։ Ճգնաժամը կապված է իշխանության դիրքերի մասնակի թուլացման, ընդդիմության դիրքերի մասնակի ամրացման ու, վերջապես, ուժեղ առաջնորդի կայացման, տնտեսական ու սոցիալական բազմաթիվ կուտակված խնդիրների հետ։ Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։ «Այդ բոլորի երևան գալու առիթը սկսվեց 4 օր առաջ, երբ իշխանությունը որոշեց ձերբակալել ընդդիմության առաջնորդ, Ստամբուլի գործող քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին, որին հետևեցին մի կողմից՝ բռնաճնշումները ընդդիմադիր բոլոր օղակների վրա, իսկ մյուս կողմից՝ փողոցային ցույցեր և անհնազանդություն՝ ողջ Թուրքիայի տարածքում։ Վաղը՝ կիրակի, ընդդիմությունը նախատեսում է ողջ երկրում զանգվածային ցույցեր կազմակերպել, որոնք առաջինն են լինելու 2013 թ. ի վեր։ Իշխանությունը՝ ոստիկանական ուժերով, ավելի քան պատրաստ է նման սցենարին ու դժվար թե հեշտ հանձնվի։ Սպասվում է թեժ պայքար, որը կունենա նաև արտաքին թաղանթ։ Ինչո՞ւ եմ գրում այս ամենը, երբ մեր պետականությունը շարունակում է գտնվել կապիտուլյանտների ձեռքին ու կործանման ճանապարհի վրա։ Թուրքիայում ներքաղաքական ճգնաժամը խորանալու բոլոր միտումներն ունի՝ անկախ առաջիկա օրերի փողոցային պայքարի արդյունքներից։ Իսկ դա նշանակում է, որ այսուհետ Էրդողանն ու իր թիմը ստիպված են լինելու բավական շատ ժամանակ ու քաղաքական ռեսուրս ծախսել ներքին ճակատում։ Երբ դրան գումարում ենք Սիրիայում հաղթանակած, բայց բազմաթիվ նոր խնդիրների մեջ թաթախված լինելը, քրդական հիմնահարցի ընթացիկ բարդ դրությունը, ինչպես նաև ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծումն առաջիկա շաբաթների ընթացքում, Էրդողանի արտաքին քաղաքականությամբ մանևրելու հնարավորությունները մասամբ քչանում են։ Ահա այս պարագայում կա հավանականություն, որ Թուրքիայի՝ Հարավային Կովկասի ուղղությամբ ճնշումը մասամբ կթուլանա՝ առաջնայնության բերումով։ Դա կարող է նկատելիորեն թուլացնել Ադրբեջանին, իսկ մեզ համար ստեղծել հնարավորությունների պատուհան (առանց Թուրքիայի՝ Ադրբեջանի հնարավորությունները շատ ավելի փոքր են)։ Պատուհան, որից կարելի է օգտվել։ Պատուհան, որը բաց է լինելու ոչ շատ երկար։ Պատուհան, որը կարող է դառնալ ելքի դուռ, եթե այն բացող ազգային ուժեր լինեն։ Հ.Գ. Նկարում այս օրերի բողոքի ցույցերից մի ուսանելի պաստառ է։ Պաստառին գրված է. «VPN-ի առաջարկ՝ փողոցը»։ Ցուցարարի կարծիքով համացանցում բողոքելը բավարար չէ, պետք է դուրս գալ փողոց»,-գրել է նա։
    14:45
    22.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կրակոց՝ Էջմիածնում․ հրազենային վնասվածք ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է
    Այսօր՝ մարտի 22-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 01։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացղվել, որ Վաղարշապատ քաղաքում գործող գազալցակայաններից մեկի մոտ կրակոց է հնչել և տուժած քաղաքացին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտել են, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։ Տեղում ոստիկանները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Արթուր Պարոնյանն է, ով հրազենային վնասվածք է ստացել գոտկատեղի շրջանում։ Ոստիկանները պարզել են, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Վաղարշապատ խոշորացված համայնքի Արտիմետ բնակավայրում գործող գազալցակայանի մոտից։ Հիվանդանոցից ոստիկանները ժամանել են նշված գազալցակայան, որտեղ հայտնաբերել են արնանման հետքեր։ Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեպքի վայրում մի քանի քաղաքացիներ էլ, ովքեր հրաժարվեցին տեսխացիկի առաջ խոսել ասոմ էին, որ գազալցակայանը պատկանում է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի ամուսնուն։ Ֆոտլորագրողի տեղեկություներով ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն վարչության Արամվիրի մարզային քրեական վարչության և ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններով պարել են կասկածյալի ինքնությունը, ով Արմավիրի մարզում հայտնի «ՃԱՊ» մականվամբ 33-ամյա Կարեն Բադալյանն է, ում և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու համար աշխատանքներ են իրականացվում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանները ու քննիչները նաև հայտնաբերել են դեպքին ականատես անձանց, որոնց ինքնությունը նախաքննության շահերից ելնելով այս պահին չենք հայտնում։
    14:30
    22.03.25
    Ավելին