Լրահոս
2025-03-24
-
ՔաղաքականՍոցհարցումները ավետում են «Քաղաքացիական խզված պայմանագիր» տխրահռչակ խմբակի ապագա պարտության մասին. Վարդան Ղուկասյանի գրասենյակ« «Ես էլ աքացի տվի նրան՝ առյուծին։ Թող ավանակի սմբակի ուժն էլ զգա…»։ Այս է քպ-ական մունետիկների խոսքի իմաստն ու շեշտը Վարդան Ղուկասյանի հասցեին։Ավելին19:1424.03.25 -
ՔաղաքականԻրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին ժամանեց ԵրևանԻրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին ժամանեց Երևան. նրան դիմավորել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։Ավելին18:5724.03.25 -
ՔաղաքականՄարգարայի սահմանային անցակետին տրվել է Ժամանակավոր սահմանային անցակետի կարգավիճակԹուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը մամուլի հաղորդագրություն է հրապարակել, որտեղ հերքել է այն լրատվամիջոցների հրապարակումները, որոնք խեղաթյուրում են հայ-թուրքական սահմանի բացման իրադարձությունները։Ավելին18:4424.03.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Մահացու կրակոցների հետքերով. ի՞նչ է կատարվել Էջմիածնի քաղաքապետի սկեսրայրի լցակայանումՀայլուր 18։30 Մահացու կրակոցների հետքերով. ի՞նչ է կատարվել Էջմիածնի քաղաքապետի սկեսրայրի լցակայանումԱվելին18:3024.03.25 -
ՔաղաքականՄիրզոյանն ու Լավրովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրըՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։Ավելին18:2424.03.25 -
ՀասարակականՆարեկ Նալբանդյանը ձեռք է բերել «Ծիրան» սուպերմարկետների ցանցը. «Հետք»Երևանում և մարզերում գործող «Ծիրան» սուպերմարկետների ցանցը նոր սեփականատեր ունի։ «Հետք»-ը պարզել է, որ սուպերմարկետները ձեռք է բերել գործարար Նարեկ Նալբանդյանը, որին պատկանում է նաև «88» սուպերմարկետների ցանցը։ Միայն «Ծիրան» ապրանքանիշի ներքո գործում է ընդհանուր 22 սուպերմարկետ: Գործարքը տեղի է ունեցել 2025 թ.-ի փետրվարին։Ավելին18:1524.03.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 24-ին, կազմել է 391.83 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.71 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։Ավելին18:0024.03.25 -
ՀասարակականՈստիկանական խոշտանգումներ և ճնշումներ՝ փաստաբանի վրա. արցախցիները խտրական մոտեցում են նկատումՎանաձորի ոստիկանությունում ծեծի ենթարկված արցախցի Տիգրան Ուլուբաբյանի փաստաբանն է հայտնվել իրավապահների տեսադաշտում: Ռոման Երիցյանի խոսքով, ոստիկանները ցանկանում են ամեն գնով իրն զրկել ազատությունից՝ Տիգրանի և նրան ծեծի ենթարկած ոստիկանների առարեսմանը հասնելուց հետո: Արցախի փաստաբանների պալատը հայտնել է, որ ստանձնելու են փաստաբան Երիցյանի պաշտպանությունը: Կիրակի արցախցիներին աջակցող երթ է տեղի ունեցել Ներքին գործերի նախարարություն:Ավելին17:4724.03.25 -
ՀասարակականԴադարեցվել է Էջմիածնում գործող բենզալցակայանի և գազալցակայանի գործունեությունըՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի Արամվիրի տարածքային ստորաբաժանման մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ Արամավիրի մարզի Էջմիածին համայնքի Շահումյան փողոցի 76 հասցեում՝ Ա․ Շ. ԱՁ-ի կողմից շահագործվող և արտադրական վտանգավոր օբյեկտ (ԱՎՕ) հանդիսացող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազով (ՀԱԳ) լցակայանի նկատմամբ։Ավելին17:3924.03.25 -
ՀասարակականԿոտայքում բախվել են «Ford Transit»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա տուժածԱյսօր՝ մարտի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12:35-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 118 կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչ 23-ամյա Արտյոմ Մ.-ի վարած «Ford Transit» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 50-ամյա Բարիս Թ.-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները:Ավելին17:2524.03.25 -
ՔաղաքականՔաղաքական ու տնտեսական հզոր լոբբին և գազային գործարքներն աշխատում են Ադրբեջանի օգտին․ Վահագն Սարոյան«Ադրբեջանը տարիներ շարունակ բավական հետևողականորեն արհամարհում է միջազգային իրավունքի պահանջները և միջազգային կառույցների կոչերը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունների խնդրի վերաբերյալ, սակայն դա չէ այդ խնդրի ամենացավոտ կողմը, այլ Հայաստանի կրավորականությունը։Ավելին17:1224.03.25 -
ՔաղաքականՈւղիղ I Հանրահավաք Գյումրիում. Վարդան Ղուկասյանը դիմում է ընտրողներինՈւղիղ I Հանրահավաք Գյումրիում. Վարդան Ղուկասյանը դիմում է ընտրողներինԱվելին16:5624.03.25 -
ՍպորտՆման պահվածքն անընդունելի է, մենք վիրավորել ենք հայ երկրպագուներին. Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ«Շնորհակալություն մեր թիմի հավատարիմ երկրպագուներին, որոնք հրաշալի մթնոլորտ էին ստեղծում «Դինամո Արենայում» կայացած խաղի ամբողջ ընթացքում: Ձեր հսկայական աջակցությունն իսկապես զգացվում էր մարզադաշտում և ավանդաբար մեծ մոտիվացիա էր հաղորդում թիմին, ինչի համար կցանկանայի ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ձեզ: Սակայն անպայման պետք է նշեմ խաղից հետո տեղի ունեցած միջադեպի մասին, երբ հանդիսատեսի մի փոքր մասը ներխուժեց մարզադաշտ, և տհաճ միջադեպ տեղի ունեցավ ինչպես խաղադաշտում, այնպես էլ հյուրերի թիմի տրիբունաների մոտ:Ավելին16:5324.03.25 -
ՀասարակականԼոռու մարզում 1-ամյա երեխան աջ դաստակի շրջանում ջերմային այրվածքով տեղափոխվել է հիվանդանոցՄարտի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տաշիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «ջերմային կոնտակտային այրվածք աջ դաստակի շրջանում, երկրորդ-երրորդ աստիճանի, մոտ 1 տոկոս մարմնի մակերես» ախտորոշմամբ ՀՀ Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն է տեղափոխվել 1-ամյա երեխա։Ավելին16:3924.03.25 -
ՀասարակականԻնչպե՞ս կարող են միևնույն փողոցի ավելի քան 100 ծառերը միաժամանակ հիվանդ լինել․ Սամվել Հակոբյան«Լսելով «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ղեկավարի ելույթը այսօրվա գործավարական նիստին՝ թվում է, թե նա սպասում է, որ ծափահարենք ու իր ճակատը պաչենք Թումանյան փողոցի 85 ծառը կտրելու համար:Ավելին16:2824.03.25 -
ՀասարակականՇենքերի քարերը թափվում են մարդկանց վրա Վարդաշենում. Ավինյանը խաբել է, կառավարությունը խոստանում էԵրևանի քաղաքապետարանի մոտ ոստիկանները քաշաքշել են բողոքի ակցիա անող կանանց, որոնք փորձում էին փակել փողոցը: Վարդաշենի վթարային շենքերի բնակիչներն, իրենց խոսքով գնացել էին Ավինյանի խոստումների հետևից: Քաղաքապետը խոստացել էր ընտրվելու դեպքում 182 ընտանիքներին դուրս բերել 2 վթարային շենքերից: Երկու տարի անց իրենք նոր բնակարան չեն ստացել, ավելին՝ վթարային շենքերն ապերոլւ համար ավելի վտանգավոր են դարձել: Չնայած ոստիկանների արգելքին, կանայք փակել են քաղաքապետարանի հարակից փողոցը:Ավելին16:2324.03.25 -
ՀասարակականԵրկրաշարժ՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիսՄարտի 24-ին` տեղական ժամանակով ժամը 15:37-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11։37-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 44.28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․6 մագնիտուդով երկրաշարժ։Ավելին16:1324.03.25 -
ՔաղաքականՀասմիկ Ավագյանը նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարարՀասմիկ Ավագյանը նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ:Ավելին16:1024.03.25 -
ԻրավականԱվարտվել է ուսուցչի կողմից աշակերտուհիների նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու վերաբերյալ քրեական գործի նախաքննությունըՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի դպրոցներից մեկի ուսուցիչը պարբերաբար սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել նույն դպրոցի երկու աշակերտուհու նկատմամբ: Հայտնում են ՔԿ-ից:Ավելին15:5924.03.25 -
ԻրավականՑանկացած բնագավառում գործունեության տեսանկյունից առաջնային եմ համարում պրոֆեսիոնալիզմն ու բարեվարքությունը. Անահիտ ՄանասյանՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 23-ին դասախոսությամբ է հանդես եկել «Մարդու իրավունքների այբուբեն. սովորել, գործել, փոխել» ծրագրի շրջանակներում:Ավելին15:4424.03.25