Լրահոս

2025-03-27
  • Քաղաքական
    Վտանգավոր կրակոցներ՝ Սյունիքում. տներ են վնասվել Խոզնավարում
    Սյունիքում սրվել են անվտանգային խնդիրները: Խոզնավար գյուղում հերքում են պաշտպանության նախարարության պնդումը, թե Հայաստանի տարածքը չի թիրախավորում թշնամին: Մեկշաբաթյա կրակոցների հետևանքով երեք տուն է վնասվել Խոզնավարում: Գյուղապետը վստահեեցնում է, թե գյուղի ուղղությամբ չեն կրակել ադրբեջանցիները, պարզապես օդ կրակված փամփուշտները գյուղում են ընկել:
    20:15
    27.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 134 միլիոն դրամ
    Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի մարտի 21-ի վճռով բավարարվել է: Վճռի հիման վրա՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության Ս.Թ.-ից՝ որպես պետությանը պատճառված վնասի հատուցում, կբռնագանձվի 134 միլիոն 64 հազար դրամ:
    20:00
    27.03.25
    Ավելին
  • Քաղաքական
    Ավելի ահավոր բաների են սպասում Գյումրիում. ձերբակալություններ՝ ճակատագրական ընտրությունից 3 օր առաջ
    Ընտրություններից 3 օր առաջ՝ նախընտրական քարոզարշավի ամենաթեժ պահին, ընդդիմության 4 ներկայացուցիչ է այսօր ձերբակալվել՝ «Մայր Հայաստան» ու «Մեր քաղաքը» դաշինքներից: Հետո 2-ին ազատ են արձակել: «Քաղաքական ռեպրեսիա» է անվանում ընդդիմությունը իրավապահների այսօրվա օպերացիան:
    19:45
    27.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    12 անձի բերման են ենթարկել․ Էմմա Գրիգորյանն ազատ է արձակվել
    «Մայր Հայաստան» դաշինքի 12 համակիր է բերման ենթարկվել: Այս մասին հայտնել է դաշինքի Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը:
    19:30
    27.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    ՀՀ տնտեսական աճի տեմպը բավական արագորեն դանդաղում է. «Լույս» հիմնադրամ
    «ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2025թ. հունվար-փետրվար ամիսներին։ Այսպես՝ -  ՀՀ տնտեսական աճի տեմպը բավական արագորեն դանդաղում է։ Պատճառը հիմնականում այն է, որ չեզոքանում են արտաքին գործոնները, որոնց արդյունքում ՀՀ-ում աճում էր վերաարտահանումը՝ նպաստելով ՏԱՑ-ի աճին։ Արդյունքում փետրվարին ՏԱՑ-ը կազմել է ընդամենը 1.5%, ինչը մտահոգիչ է, քանի որ նման միտումների շարունակման պարագայում տարեկան տնտեսական աճը բավական ցածր կլինի։ - Արտաքին առևտրի ծավալները էականորեն նվազել են։ Արտահանման անկումը կազմել է 59.7%, իսկ ներմուծմանը՝ 45.8%։ Դրանք բավական խոշոր ցուցանիշներ են և, բնականաբար, բացասական ազդեցություն կունենան մյուս մակրոտնտեսական ցուցանիշների վրա։ Ընդ որում, արտահանման նվազումը պայմանավորված է ոչ միայն ոսկու վերաարտահանման չեզոքացմամբ։ Եթե չդիտարկենք «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ապրանքախմբի նպաստումը, ապա արտահանման աճը, միևնույն է, բացասական է՝ -5.5%, ինչը ցույց է տալիս, որ խնդիրները ավելի խոր են՝ մի շարք ուղղություններով արտահանումը նվազում է, իսկ մյուսներով աճի տեմպը բավարար չէ։ - Կապիտալ ծախսերի մասով խնդիրները շարունակում են մտահոգիչ լինել։ 2025թ. փետրվարին կապիտալ ծախսերի (ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր) ծավալը նախորդ տարվա փետրվարի համեմատ նվազել է 36.7%-ով, ինչը, բնականաբար, մտահոգիչ զարգացում է։ Այն ցույց է տալիս, որ հունվարի կապիտալ ծախսերի կտրուկ աճը պայմանավորված չէր տնտեսական ենթակառուցվածքներին ուղղվող կապիտալ ծախսերի աճով (քանի որ դրանք այդչափ տատանողական չեն): Կապիտալ ծախսերի նման տատանողականությունը բացահայտում է դրանցում պաշտպանությանն ուղղված ծախսերի գերակշիռ լինելու հանգամանքը, ինչը նշանակում է, որ տնտեսական ենթակառուցվածքներին ուղղվող կապիտալ ծախսերը շարունակում են մնալ ցածր մակարդակում։ Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով։
    19:15
    27.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վանաձորյա՞ն, թե՞ ստամբուլյան սինդրոմ․ Մամիկոն Ասլանյան
    Ինչպես և կանխատեսվում էր (տառապանքս փորձ ունի), Գյումրիի ավագանու ընտրարշավին հընթացս միացավ ռեպրեսիվ մեքենան: Այս մասին իր էջում գրել է Վանաձորի նախկին քաղաքապետ Մամկիկոն Ասլանյանը, ով իր գրառումը վերնագրել է. «Վանաձորյա՞ն, թե՞ ստամբուլյան սինդրոմ»: Նա, մասնավորապես, նշել է. «Ինչպես և կանխատեսվում էր (տառապանքս փորձ ունի), Գյումրիի ավագանու ընտրարշավին հընթացս միացավ ռեպրեսիվ մեքենան։ Իշխող ուժի ներկայացուցիչները` սկզբում մեկը մյուսին հերթ չտալով` սուր քննադատության էին ենթարկում Գյումրիի քարոզարշավում հնչող խոսույթը, մարդկանց տարբեր որակումներներ էին տալիս, ապատեղեկատվական ողջ ռեսուրսը ուղղում էին դեպի ընդդիմադիր թեկնածուներ, տարբեր առիթներով մարդկանց կանչում ոստիկանություն։ Հիմա արդեն ռեյդերական հարձակումներ են ընդդիմադիիր թեկնածուների, ընտանիքի անդամների ուղղությամբ։ Իշխանությունների հետադիմական, ռեակցիոն, անշորհք գործելաոճի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է ռեպրեսիվ, հակաժողովրդավարական պերմանենտ շրջապտույտում։ Ինչ էլ թաքնված լինի այս օպերացիաների տակ, ինչ որակումներ էլ տրվեն քարոզարշավին տրվող լեքսիկոնին, միևնույնն է, այս ամենի պատասխանատուն ու մեղավորը իշխող ուժն է. երբ ընտրությունների արդյունքներով հաջողության հասած, ժողովրդից քվե ստացած թիմերից, մարդկանցից բռնի, քրեաիշխանական բիրտ մեթոդներով, մանրթայֆայական չտեսությամբ՝ Վանաձորում, Գյումրիում, Ալավերդիում և մի շարք այլ համայնքներում պարբերաբար խլում ես քվեն, կալանավորում ու հետապնդման ես ենթարկում մարդկանց՝ զուտ ոչ свой լինելու համար, ստեղծում ես հակաօրինական, լկտի ու ցինիկ գործելաոճի գայթակղություն, անպատժելիության էսկալացիայից արբեցած` անարգել շարունակում ես կեղծ ժողովրդավարական քարոզը, դրան զուգահեռ իրականացնում ես թիրախավորված, պատժիչ գործողություններ, միշտ հանդիպելու ես հակազդեցության, ատելության, որը վերաճելու է ցասման։ Անօրինական գործելաոճով առաջնորդվող իշխանությունը ունակ չէ օրինական որևէ պրոցես ղեկավարելու։ Հ.Գ. Ես այս ընտրությունների նկատմամբ որևէ պոզիտիվ պատրանք չունեմ, բայց հույս ունեմ, որ սիրելի գյումեցիները «ոչ» կասեն ցինիզմին ու նվաճողականությանը, իսկ ընդդիմադիր դիրքավորված գործընկերներս ու ընկերներս չեն ընկրկի բիրտ ուժի դիմաց ու կգնան մինչև վերջ։ Աստված օգնական Գյումրու պատվախնդիր ու «ղայդով» ժողովրդին»։
    19:00
    27.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Գայի պողոտայում և Սարալանջի պողոտա – Արմենակյան փողոց խաչմերուկում
    Այսօրվանից երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվել Գայի պողոտայում: Մասնավորապես՝ Գայի պողոտա - Հովհաննիսյան փողոց խաչմերուկում, Գայի պողոտա - Սաֆարյան փողոց խաչմերուկից եկող ուղղությամբ արգելվել է հետադարձը: Քաղաքապետարանից նաև հայտնում են, որ մարտի 27-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սարալանջի պողոտա - Արմենակյան փողոց խաչմերուկում: Մասնավորապես՝ Արմենակյան փողոցում՝ Հերացու փողոցից եկող ուղղությամբ նախկին «ուղիղ և աջ», «ուղիղ և ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ և աջ», «միայն ուղիղ» ուղղություններով, Սարալանջի պողոտայում՝ Գլինկա փողոցից եկող ուղղությամբ «ուղիղ և աջ», «միայն ուղիղ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն աջ», «միայն ուղիղ» ուղղություններով: Նշված ճանապարհահատվածները կգծանշվեն, կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ:
    18:45
    27.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կրակոց՝ Տավուշի մարզում․ հիվանդանոց է տեղափոխվել մի երեխա
    մարտի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ իրենց տանը օդաճնշիչ հրացանով ճակատին կրակելու հետևանքով «ճակատային շրջանի միջանցիկ վերք» ախտորոշմամբ ծնողների ուղեկցությամբ «Իջևան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա, հայտնում է Shamshyan.com-ը։ Պարզել են, որ վիրավորը Տավուշի մարզի բնակիչ 7-ամյա Մ․-ն է, ում հայրը ոստիկաններին հայտնել է, որ որդին նշված մարմնական վնասվածքը ստացել է նույն օրը ժամը 13։50-ի սահմաններում իր ընկերոջ, Տավուշի մարզի բնակիչ 37-ամյա Սարգիս Պ․-ի տան բակում «Առալ» մոդելի օդամղիչ հրացանից անզգուշաբար կրակոց արձակելու հետևանքով: Դեպքի փաստով ոստիկանության Իջևանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն:
    18:35
    27.03.25
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 18։30 Ադրբեջանական կրակոցների հետևանքները՝ Սյունիքում, «ահավոր բաներ»՝ Գյումրիում
    Հայլուր 18։30 Ադրբեջանական կրակոցների հետևանքները՝ Սյունիքում, «ահավոր բաներ»՝ Գյումրիում
    18:30
    27.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ընտրակեղծարար համակարգը նույնն է մնացել, նույնիսկ՝ տեղ-տեղ ավելի լկտի ու հանդուգն. փաստաբան
    «Թյուր կարծիք կա, որ «ընտրություններ կեղծելը» դրսևորվում է քվեատուփի մեջ ավել քվեաթերթիկ գցելով կամ քվեարկության հաշվարկի մեջ խաբելով»,-գրում է փաստաբան Վարազդատ Հարությունյանն ու մանրամասնում. «Քարոզարշավ հարամելը, թեկնածուների նկատմամբ քրեական գործեր կարելը, համայնքի կամ պետության փողերով էլեկտորատին արած լավությունները, ստվերային պայմանավորվածությունները, ընտրապայքարի մեջ ֆեյք ընդդիմադիր խցկելն ու հետո իրար հետ իշխանություն վերցնելը, հաղթած թեկնածուին տանել 2 տարուց ավել փակելը, չվերահսկվող ֆինանսական միջոցներով չվերահսկվող գովազդը ու էլի լիքը այսպիսի բաների անվանումը «ընտրություններ կեղծել է»։ Սա հատուկ՝ «ինչ-ինչ, բայց նիկոլն ընտրություն կեղծող չի» ասողների համար։ Ընտրակեղծարար համակարգը նույնն է մնացել, նույնիսկ՝ տեղ-տեղ ավելի լկտի ու հանդուգն»։
    18:25
    27.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վարդենիսի համայնքապետարանի երեք աշխատակից է կալանավորվել. «Փաստինֆո»
    Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում երեկ խուզարկություններ են տեղի ունեցել Վարդենիսի համայնքապետարանում։ Համայնքապետարանի երեք աշխատակից ձերբակալվել է։ Այս մասին «Փաստինֆո»–ին հայտնեցին ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։ Կառույցից փոխանցեցին՝ հարուցված քրեական գործը վերաբերում է կաշառք տալուն ու ստանալուն։ Վարդենիսի համայնքապետարանի աշխատակիցների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։
    18:15
    27.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ ԱԳ նախարարը և Ղազախստանի նախագահը մտքեր են փոխանակել նաև միջազգային ու տարածաշրջանային բնույթի հարցերի շուրջ
    ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին ընդունել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ղազախստանի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր։ Արարատ Միրզոյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը մտքեր են փոխանակել երկու երկրների միջև ռազմավարական բնույթի գործընկերության զարգացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Կարևորվել է տնտեսական, առևտրի, տրանսպորտի, նորարարությունների, կրթության ոլորտներում համատեղ նախաձեռնությունների իրականացումը։ ՀՀ ԱԳ նախարարը և Ղազախստանի նախագահը մտքեր են փոխանակել նաև միջազգային ու տարածաշրջանային բնույթի հարցերի շուրջ։ Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Ղազախստանի դիրքորոշումը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջմղման, մասնավորապես՝ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում։
    18:00
    27.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սոցհարցման արդյունքներով Սարիկն ունի ընդամենը 22% ձայն․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
    Գյումրիում իշխանական ապօրինությունների պատճառը պարզ է. վստահելի աղբյուրից ստացած տեղեկատվության համաձայն, նախօրեին ՔՊ-ում ամփոփվել են Գյումրիում կայանալիք ընտրությունների ավարտական սոցհարցումների արդյունքները, համաձայն որոնց Սարիկն ուներ ընդամենը 22% ձայն։ Այս մասին գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: «Նիկոլի ԱԺ երեկվա պահվածքն էլ էր ինչ-որ չափով պայմանավորված այդ տեղեկատվությամբ։ Ասում են՝ «ասֆալտին փռելու ու պատերին ծեփելու» խոստում երեկ նա նաև Գյումրու ընտրությունների պատասխանատուներին է տվել։ Ինչպես ասվում է հայտնի հումորային սկեչի մեջ՝ «ուրիշ հերոսի անուն չգիտի»։ Նորմալ է։ Գյումրին այս իշխանություններից ազատվելու լավ շանս է։ Այնտեղից իսկապես կարող է մեծ գործընթաց սկսվել։ Մնում է՝ այդ շանսը լավ օգտագործել։ Հուսով եմ՝ գյումրեցիները հասկանում են պահի լրջությունը և կիրակի օրը ցույց կտան, թե իրականում ով ում է «պատերին ծեփելու»»,- հավելել է նա:
    17:45
    27.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ
    Մարտի 28-ին՝ ժամը 11:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, ՆԳՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության ստորաբաժանումների կողմից Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայրից դեպի Լուսահովիտ բնակավայր տանող ճանապարհի 1-ին կմ-ին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ, որի ժամանակ վերոնշյալ ճանապարհահատվածը փակ է լինելու: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
    17:30
    27.03.25
    Ավելին
  • Քաղաքական
    Փաշինյանը պատերին է իրեն տալիս. երեք նախագահները օգտակար խորհուրդներ են տալիս նրան
    Չորեքշաբթի Նիկոլ Փաշինյանը նորից ուղիղ եթերում բանավեճի էր կանչում Հայաստանի նախկին նախագահներին ու խոստանում, իր բառերով, նրանց «պատերով տալ» ու թողնել «քաղաքական դիակի մնացորդները»: Հատկանշական է, որ Փաշինյանը ափերից դուրս Է եկել և նախկին նախագահների հացեին վիրավորական խոսքեր է ասել, երբ իր կուսակիցը առաջարկել է՝ մանրամասնել խաղաղության համաձայնագրի կետերը:
    17:15
    27.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում ԱՄԷ դեսպանին
    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլային: Հանդիպման մեկնարկին դեսպանը նախագահին է փոխանցել ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանի հրավերն Աբու Դաբիի «Ամենամյա ներդրումային համաժողով»-ին մասնակցելու համար: Հանրապետության նախագահը, ողջունելով դեսպանին, շնորհակալություն է հայտնել հրավերի համար և նշել, որ Միացյալ Էմիրությունները վերջին տարիներին դարձել է Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը և երկու երկրների միջև համագործակցությունը տարբեր ուղղություններով շարունակում են զարգանալ ու ընդլայնվել: Նախագահը դրական է գնահատել երկրների ղեկավարությունների կողմից գործակցության սերտացմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև դեսպանի անձնական արդյունավետ աշխատանքը: Դեսպան Ալ-Մուլլան շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության և ջերմ խոսքերի համար և նշել, որ հնարավորինս իր կարողությունները ներդնում է երկու երկրների միջև փոխգործակցության ամրապնդման գործում: Հանդիպման ընթացքում քննարկվել է երկու երկրների միջև բազմոլորտ համագործակցության հետագա խթանման վերաբերյալ հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես անդրադարձ է կատարվել տնտեսական, բարձր տեխնոլոգիական և հարակից ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորություններին: Կողմերն ընդգծել են ինչպես ընթացիկ համատեղ ծրագրերի առաջմղման կարևորությունը, այնպես էլ առաջիկա գործակցության հետագա ընդլայնումը՝ տնտեսական, այլընտրանքային էներգիայի և այլ ոլորտներում: Զրույցի ընթացքում կարևորվել են երկու երկրների գործարար շրջանակների և մասնավոր ոլորտի ներկայացուցիչների համար ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ քայլերի շարունակականությունը: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների և ընդհանուր իրադրության վերաբերյալ: Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության հասնելու իր դիրքորոշմանը և հաստատակամորեն շարժվում է այդ ուղիով: Այս համատեքստում դեսպան Նարիման Ալ-Մուլլան վերահաստատել է ԱՄԷ պատրաստակամությունը հնարավորինս նպաստել մեր տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործընթացին, ինչը բխում է բոլոր կողմերի շահերից:
    17:00
    27.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱՄՆ դեսպանն այցելել է Սյունիքի մարզ
    ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփել է իր այցը Սյունիքի մարզ, որտեղ նա ընդգծել է ԱՄՆ շարունակական աջակցությունը խաղաղությանը, ընդհանուր տնտեսական բարգավաճման ապահովմանն ու մշակութային ժառանգության պահպանությանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։ «Մարտի 25-26-ին Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում դեսպան Քվինը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի և տեղացիների հետ քննարկեց տնտեսական և մարզային նշանակության հարցեր։ Սյունիքի ճանապարհին՝ Արարատի մարզում, դեսպանն այցելեց նորաբաց «Ջի Թի Բի Սթիլ» գործարան, որը խոշոր ամերիկյան ներդրում է Հայաստանում, և որի գործունեությունը երկուստեք շահեկան է մեր երկրների համար։ Սյունիքի մարզում նա այցելեց «Կոնտուր Գլոբալ հիդրոկասկադ», որը մեկ այլ խոշոր ամերիկյան ներդրում է Հայաստանում։ Դեսպան Քվինը նաև այցելեց Սուրբ Հռիփսիմեի պատմական եկեղեցին, որտեղ ընդգծեց ամենուր Հայաստանի մշակութային ու կրոնական ժառանգությունն պահպանելու կարևորությունը։ Գորիսում դեսպանը հանդիպեց Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչներին՝ անվտանգային իրավիճակի մասին հստակ գնահատականներ լսելու համար։ Այցի ընթացքում դեսպան Քվինը նաև զրուցեց համայնքային առաջնորդների, բնակիչների հետ՝ վերահաստատելով ԱՄՆ աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականության ու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը»,- նշված է Ֆեյսբուքում արված գրառման մեջ։
    16:45
    27.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հովիկ Աղազարյանը և Տարոն Մարգարյանը զրկվեցին պատգամավորական անձեռնմխելիությունից
    ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Տարոն Մարգարյանը զրկվեցին պատգամավորական անձեռնմխելիությունից: Գաղտնի քվեարկության համաձայն՝ Հովիկ Աղազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը կողմ է քվեարկել 65 պատգամավոր, դեմ՝ 2: Տարոն Մարգարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը կողմ է քվեարկել 67 պատգամավոր, դեմ՝ 0:
    16:38
    27.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Բաղրամյան պողոտայում
    Մարտի 27-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվել Բաղրամյան պողոտայում: Մասնավորապես՝ Բաղրամյան պողոտա - Դեմիրճյան փողոց խաչմերուկից մինչև տեղային լայնացում արգելվել է մեքենաների կանգառը: Միաժամանակ նշված ճանապարհահատվածում տեղադրվել են համապատասխան ճանապարհային նշաններ:
    16:30
    27.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ակնհայտ է` իրավապահ մարմինների բիրտ գործողություններն ու միջամտություններն ունենում են ընդդիմադիր ուժերի նկատմամբ հակաքարոզչական ազդեցություն. Մելոյան
    Սահմանադրագետ Գոհար Մելոյանը գրել է. «Արդյո՞ք պատահականություն է միաժամանակ երկու ընդդիմադիր քաղաքան դաշինքների՝ «Մեր քաղաք»-ի եւ «Մայր Հայաստան»-ի նախընտրական շտաբերում օպերատիվ հետախուզական աշխատանքների իրականացումը։ Եթե անգամ իրավապահ մարմինները հայտնաբերում են հանցագործության հատկանիշներ, նրանց միջամտությունը չպետք է պարունակի պատժիչ տարրեր և ներազդի կամ սահմանափակի ընտրություններին մասնակցող ուժի կամ գործչի քարոզչության վրա: Ակնհայտ է, որ իրավապահ մարմինների բիրտ գործողություններն ու միջամտություններն ունենում են ընտրությանը մասնակցող ընդդիմադիր ուժերի նկատմամբ հակաքարոզչական ազդեցություն՝ ներազդելով քաղաքացիների հիմնարար ընտրական իրավունքի իրականացման վրա»:
    16:18
    27.03.25
    Ավելին