Լրահոս

2025-03-27
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միրզոյանը Ղազախստանի ԱԳ նախարարին հրավիրել է Հայաստան
    ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարությամբ է հանդես եկել մամուլի համար ՂՀ փոխվարչապետ, ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով: Հայտարարության մեջ ասված է. «Հարգարժան պարո՛ն նախարար, Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ ցուցաբերված ջերմ ու բարեկամական ընդունելության համար: Ձերմությամբ եմ հիշում Ձեր այցը Երևան նախորդ տարի, որի ժամանակ կայացած քննարկումների արդյունքում հաջողվեց էականորեն ընդլայնել մեր երկկողմ օրակարգի, փոխգործակցության բովանդակությունը։ Սա իմ առաջին պաշտոնական այցն է Ղազախստանի Հանրապետություն, թեև քանիցս առիթ ունեցել եմ այցելելու ձեր երկիր այլ կարգավիճակով և ձևաչափերում: Վստահ եմ, որ այս այցը լավ հնարավորություն է՝ անդրադառնալու մեր երկու բարեկամ պետությունների միջև փոխգործակցության հիմնական ուղղություններով առաջխաղացմանը և քննարկելու նախորդ տարի Երևանի ու Աստանայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շնորհիվ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը։ Նախորդ տարին, հիրավի, առանձնակի դինամիկ էր. շուրջ քսան տարվա ընդմիջումից հետո տեղի ունեցած երկու երկրների նախագահների փոխայցելությունները։ Ակնկալում ենք, որ ընթացիկ տարին նույնպես հագեցած կլինի երկկողմ փոխայցելություններով և համատեղ նախաձեռնություններով, որոնց ևս այսօր առիթ ունեցանք անդրադառնալու։ Այսօրվա մեր քննարկումներում, բնականաբար, անդրադարձել ենք երկկողմ համագործակցության առևտրատնտեսական բաղադրիչին։ Մենք միակարծիք ենք, որ երկկողմ առևտրաշրջանառության ներուժը զգալիորեն գերազանցում է ներկայիս ցուցանիշները։ Այս համատեքստում պայմանավորվել ենք կրկնապատկել ջանքերը մեր երկու երկրների կառավարությունների միջև 2024-25 թթ. առևտրատնտեսական համագործակցության «ճանապարհային քարտեզի» կյանքի կոչման, ինչպես նաև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստի անցկացման ուղղությամբ։ Միաժամանակ կարևորել ենք գործարար կապերի խթանումը՝ նախորդ տարի կազմակերպված հայ-ղազախական առաջին բիզնես ֆորումի և առաքելությունների օրինակով։ Իհարկե, անվիճարկելի է տնտեսական զարգացման և տարացիկ ներուժի առավելագույն իրացման միջև առկա փոխկապակցվածությունը։ Այս համատեքստում նախարար Նուրտլեուի հետ ընդգծել ենք տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը և տրանսպորտային-լոգիստիկ կապուղիների արդյունավետ կիրառմանն ուղղված ջանքերի համադրման պահանջվածությունն ու երկու երկրների կողմից դրան տրվող կարևորությունը։ Իհարկե, մենք մեծապես արժևորում ենք ղազախստանյան կողմից, այդ թվում՝ ամենաբարձր՝ նախագահի մակարդակով արտահայտված միանշանակ աջակցությունը Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։ Այսօր խոսեցինք նաև տարածաշրջանի և դրանից անդին մյուս երկրների դրական արձագանքների ու նախագծի կյանքի կոչման մասին: Ղազախստանցի գործընկերոջս հետ անդրադարձ ենք կատարել նաև երկկողմ փոխգործակցության այլ ուղղությունների, այդ թվում՝ էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, նորարար կրթության ոլորտներում, ինչպես նաև ապակենտրոնացված համագործակցությանը։ Թերևս այս բոլոր ուղղություններով համագործակցության զարգացման ճանապարհին կարևորել ենք նաև ուղիղ չվերթների շարունակական իրականացումը։ Նշածս բոլոր ոլորտներում նախաձեռնությունների արդյունավետ կյանքի կոչումը ոչ միայն միտված են երկու երկրների փոխշահավետ և ռազմավարական ուղղվածություն ունեցող գործընկերության խորացմանը, այլ նաև մարդկանց միջև շփումներին՝ երկու ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի և ձևավերված բարեկամության շրջանակներում։ Ուստի, պատահական չէ մեր կողմից ցուցաբերվող ուշադրությունն այնպիսի միջոցառումներին, ինչպիսիք են մշակույթի օրերի անցկացումը. Ղազախստանում Հայաստանի օրերն անցկացվել են նախորդ տարվա հոկտեմբերին, իսկ շատ շուտով՝ ապրիլին, ակնկալում ենք Հայաստանում Ղազախստանի օրերի անցկացումը։ Հարգելի՛ գործընկերներ, Նախարար Նուրտլեուի հետ մտքեր ենք փոխանակել նաև բազմակողմ հարթակներում մեր փոխգործակցության շուրջ։ Կարող ենք արձանագրել, որ ընդհանուր ընկալումներն ու փոխադարձ վստահությունը նպաստում են ապագայում ևս փոխշահավետ և կառուցողական երկխոսության ծավալմանը: Բնականաբար, մեր այսօրվա քննարկումներին անդրադարձ ենք կատարել նաև տարածաշրջանային հարցերի։ Պարոն նախարարին ներկայացրել եմ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներն, այդ թվում՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցված լինելու փաստի, դրա ստորագրման ՀՀ առաջարկի, ինչպես նաև համապարփակ, կայուն խաղաղության հասնելու ՀՀ մյուս առաջարկների մասով: Ինչպես բազմիցս առիթ եմ ունեցել նշելու, Հայաստանի դիրքորոշումը հստակ է․ երկու պետությունների տարածքային ամբողջականության ճանաչում և սահմանազատման գործընթացի իրականացում՝ Ալմա-Աթայի հռչակագրի դրույթների հիման վրա, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացում՝ առաջնորդվելով յուրաքանչյուր պետության ինքնիշխանության ու իրավազորության անվերապահ հարգման, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքներով: Ակնհայտորեն, համապարփակ կարգավորման համար կարևոր է նաև մարդասիրական հարցերի հասցեագրումը, այդ թվում՝ անհայտ կորած անձանց ճակատագրերի պարզումը և ռազմագերիների ու պահվող քաղաքացիական անձանց ազատ արձակումը։ Նախարար Նուրտլեուն, իհարկե, մինչ այս էլ հանգամանալից տեղյակ էր ՀՀ տեսլականին, կառուցողական մոտեցումներին՝ հաշվի առնելով այն, որ նա գործընթացից անմասն չի մնացել, նախորդ տարի Ալմաթիում հյուրընկալել է իմ և Ադրբեջանի ԱԳ նախարարի հանդիպումը։ Այսօր շեշտել եմ, որ երկար բանակցություններից հետո հիմա ժամանակն է ստորագրել համաձայնագիրը և առաջ շարժվել Հարավային Կովկասում խաղաղության հասնելու և տնտեսական հնարավորությունների բացման ուղղությամբ։ Պարո՛ն նախարար, Ամփոփելով խոսքս՝ նշեմ, որ մեր միանման դիրքորոշումը պետությունների ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության նկատմամբ, ինչպես նաև շահագրգռվածությունը տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կապերի զարգացման և դիվերսիֆիկացիայի մեջ էլ ավելի են ընդլայնում մեր համագործակցության հորիզոնը: Համոզված եմ՝ համատեղ ջանքերով կհաջողվի էլ ավելի զարգացնել և ամրապնդել ռազմավարական ուղղվածություն ունեցող մեր երկկողմ հարաբերությունները: Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ հրավերի, ջերմ ընդունելության և այսօրվա անկեղծ, արդյունավետ քննարկումների համար: Մեր այս փոխայցելություններն ու ակտիվ շփումները առավել ամուր ինստիտուցիոնալ հիմքի վրա են դնում մեր գործընկերությունը, ուստի սիրով հրավիրում եմ Ձեզ այցելել Հայաստան Ձեզ հարմար ժամկետներում»։
    16:15
    27.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ՔՊ քայլերն ունեն պատժիչ բնույթ. Թաթոյան
    Իշխանությունը ճնշման բացահայտ մեթոդների է անցել Գյումրու քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ՝ նրանց նախընտրական գործունեությունը խոչընդոտելու կամ ավելի հեռուն գնացող նպատակներով: Օգտագործվում են քրեական դատավարության մեթոդներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արման Թաթոյանը։ «Զուգահեռ սաստկացել են իշխանական լրատվամիջոցներով ու սոցիալական մեդիայի էջերով ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ արշավը, վիրավորանքը, ծաղրը: Ռուբեն Մխիթարյանի նկատմամբ քրեական վարույթով ճնշման փորձը նրան Քննչական կոմիտե հրավիրելով վաղուց նախաձեռնված ինչ-որ վարույթով, այն էլ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ` նրան զրկելով այդ օրը քարոզչության հնարավորությունից: Վարդան Ղուկասյանին ձերբակալման ենթարկելու անհամաչափ մեթոդները` առանց իրավաչափ հիմքերի: Այսօրվա գործողությունները Մարտուն Գրիգորյանի և Կարեն Սիմոնյանի նկատմամբ, խուզարկությունները նրանց գրասենյակներում, քրեական հետապնդման քայլերը նրանց ու նրանց ընտանիքների անդամների նկատմամբ, ավագանու թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդման գործողությունները ճնշման նպատակ ունեն և այլն: Մինչդեռ, արտոնյալ վիճակում է իշխանության թեկնածուն: Ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ՔՊ իշխանության այս օրերի քայլերը վկայում են, որ դրանք ունեն պատժիչ բնույթ, սաստկացել են քվեարկությունից անմիջապես առաջ ու արվում են այնպես, որ ազդում են թեկնածուների նախընտրական հնարավորությունների վրա կամ արվում են հենց այդ նպատակով: Մեր դիտարկումների և ուսումնասիրությունների արդյունքները կներկայացնենք նաև միջազգային կառույցներին»:
    16:00
    27.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Բրիտանիան առայժմ մտադիր չէ պատասխան մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ-ի դեմ
    Մեծ Բրիտանիայի կառավարությունն առայժմ չի դիտարկում ԱՄՆ-ի դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու հնարավորությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ռեյչել Ռիվսը։ «Այս պահին մենք այն վիճակում չենք, որ ձեռնարկենք ինչ-որ միջոցներ, որոնք կհանգեցնեն այդ առևտրային պատերազմների սրման: Առևտրային դիմակայությունը ոչ մեկին օգուտ չի բերում: Վերջին հաշվով այն կհանգեցնի սպառողների համար գների բարձրացման՝ մեծացնելով գնաճը՝ հակառակ այն զսպելու մեր բոլոր ջանքերին, ինչպես նաև կդժվարացնի արտահանումը բրիտանական ընկերությունների համար, - նշել է նախարարը: - Մենք ձգտում ենք ապահովել լավ առևտրային հարաբերություններ Միացյալ Նահանգների հետ, և առաջիկա շաբաթը մեծ նշանակություն կունենա։ Այսօր կկայանա բանակցությունների նոր փուլ, այնպես որ, եկեք տեսնենք՝ ինչի կհասնենք առաջիկա օրերին»: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 25%-ի չափով մաքսատուրքեր է սահմանել երկրի սահմաններից դուրս արտադրվող բոլոր ավտոմեքենաների ներմուծման համար։ Հրամանն ուժի մեջ կմտնի ապրիլի 2-ից։ Փետրվարի 10-ին նա կարգադրել է սահմանել 25% մաքսատուրքեր երկիր ներմուծվող ամբողջ պողպատի և ալյումինի նկատմամբ։ Որոշումն ուժի մեջ է մտել մարտի 12-ին։ ԱՄՆ վարչակազմը նաև 25%-ի չափով մաքսատուրքեր է սահմանել Կանադայից և Մեքսիկայից ներմուծվող ապրանքների նկատմամբ, իսկ Չինաստանից ապրանքների մաքսատուրքերը 10%-ից բարձրացրել է մինչև 20%։ Բրյուսելում սպասում են, որ հաջորդ շաբաթ Վաշինգտոնը կհայտարարի ԵՄ երկրներից ներմուծվող ապրանքների համար 20% մաքսատուրքեր սահմանելու մասին։ Եվրահանձնաժողովը պատրաստում է Վաշինգտոնի կողմից այդ քայլի պատասխան միջոցներ:
    15:45
    27.03.25
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 15։30 Աղմկոտ ձերբակալություններ՝ նախընտրական Գյումրիում. քաղաքական ռեպրեսիա՞
    Հայլուր 15։30 Աղմկոտ ձերբակալություններ՝ նախընտրական Գյումրիում. քաղաքական ռեպրեսիա՞
    15:30
    27.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գյումրիում իրականացված խուզարկությունների արդյունքում կան ձերբակալված անձինք
    Գյումրիում իրականացված խուզարկությունների արդյունքում կան ձերբակալված անձինք: Այս մասին 1Lurer.am-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից` նշելով, որ ձերբակալվածներ կան ինչպես «Մայր Հայաստան» դաշինքից, այնպես էլ Մարտուն Գրիգորյանի դաշինքից: Ըստ մեր տեղեկությունների՝ խուզարկությունների արդյունքում ձերբակալվել են նաև «Մեր քաղաքը» դաշինքի կողմից Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրված Մարտուն Գրիգորյանի հայրը և որդին: Խուզարկություններն ու ձերբակալությունները տեղի են ունեցել կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում՝ հավելել են կոմիտեից: Անդրադառնալով ավագանու անդամին Հակակոռուպցիոն կոմիտե բիրտ ուժով բերելու լուրին՝ կոմիտեից նշեցին, որ այն չի համապատասխանում իրականությանը՝ ընդգծելով, որ ՄԻՊ արագ արձագանքման խմբին տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ բարձրացված բոլոր հարցերի առնչությամբ: Ավելի վաղ Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարին ՀՀ ԱԺ պատգամավորի կողմից ահազանգ է ստացվել առ այն, որ «Մայր Հայաստան» դաշինքի շտաբում խուզարկությունից հետո Գյումրու ավագանու անդամ Էմմա Գրիգորյանին ուժի կիրառմամբ տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե: «Հավելել է, որ պատգամավորներին թույլ չի տրվում մուտք գործել Հակակոռուպցիոն կոմիտե: Պաշտպանի թեժ գծին ահազանգել է նաև փաստաբան, որը ևս հայտնել է, որ խոչնդոտվում է իր մուտքը վարույթն իրականացնող մարմին՝ Էմմա Գրիգորյանին իրավաբանական օգնություն տրամադրելու նպատակով: Պաշտպանի հանձնարարությամբ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե է մեկնել արագ արձագանքման խումբ՝ տեղում բարձրացված խնդիրների մանրամասներին ծանոթանալու, ազատությունից զրկված անձի հետ առանձնազրույց ունենալու նպատակով: Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվում են նաև նշված դեպքի վերաբերյալ հրապարակային նյութերը»,- ասված է հաղորդագրությունում: Հիշեցնենք՝ իրավապահ մարմինները մարտի 27-ի առավոտյան խուզարկություններ են իրականացրել «Մայր Հայաստան» դաշինքի Գյումրու գրասենյակում։ Այս մասին հայտնել էր «Մայր Հայաստան» դաշինքը։ Ըստ հաղորդագրության՝ խուզարկություն են իրականացրել «Մայր Հայաստան» դաշինքի Գյումրու գրասենյակում: ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել, որում նշվում էր, որ Գյումրիում արձանագրվել են ընտրակաշառք առաջարկելու դեպքեր, վարույթներ են նախաձեռնվել ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ:
    15:24
    27.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    10 վիրավոր․ անցած 1 օրվա ընթացքում արձանագրվել է տրանսպորտային 6 պատահար
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 25-26-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 107 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 32, թմրանյութի հայտնաբերման՝ 21, անձնական ունեցվածքի գողության` 7, ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության ու խարդախության՝ 5-ական, զենք-զինամթերքի առգրավման՝ 4, թմրանյութի իրացման՝ 3, մարմնական վնասվածք պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, փաստաթուղթ կեղծելու ու սառը զենքի հայտնաբերման՝ 2-ական, բնակարանային գողության, վստահված գույքի հափշտակման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, դրամանենգության, խուլիգանության, կաշառակերության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունը չկատարելու, աշխատանքի պաշտպանության և անվտանգության կանոնները խախտելու, հարկեր, տուրքեր կամ այլ վճարներ չկատարելու և ինքնավնասման՝ 1-ական դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, բնակարանային գողության՝ 2, ծառերը, թփերը ապօրինի հատելու՝ 1 դեպք։ Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձման 5 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է մարմնական վնասվածքներով ճանապարհատրանսպորտային 6 պատահար․10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
    15:15
    27.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ականի ամուսինը Մարտուն Գրիգորյանի շտաբի մոտ հերթապահությո՞ւն է իրականացնում. MediaHub
    Էմմա Պալյանի ամուսնու մեքենան Մարտուն Գրիգորյանի շտաբի մոտ հերթապահություն է իրականացնում։ MediaHub-ի ֆիքսած կադրում նրա ամուսնու՝ Ալբերտ Մարտիրոսյանի (Գյումրիում ավելի շատ Աբուլ անունով է հայտնի) մեքենան տևական ժամանակ կանգնած է Գրիգորյանի շտաբի մոտ։
    15:00
    27.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գյումրու ավագանու անդամի թեկնածու Կարեն Գրիգորյանին ձերբակալեցին․ Բաբայան
    Փաստաբան Արսեն Բաբայանը հայտնում է, որ Գյումրու ավագանու անդամի թեկնածու Կարեն Գրիգորյանին ձերբակելել են։ «Այս պահին ձերբակալեցին Գյումրու ավագանու անդամի թեկնածու Կարեն Գրիգորյանին», - գրել է Արսեն Բաբայանը։
    14:52
    27.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Էմմա Գրիգորյանին սկսել են հարցաքննել առանց փաստաբանի ներկայության, իբր վստահորդը հրաժարվել է․ փաստաբան
    Փաստաբան Հովհաննես Խուդոյանը հայտնում է, որ իր վստահորդի հետ հարցաքննությունը սկսվել է առանց իրեն, իբրև թե վերջինս հրաժարվել է փաստաբանի օգնությունից։ «Այս եղանակով ձեռքբերված ապացույցը ակնհայտ ապօրինի է, սակայն շատ տրամաբանական է հակակոռուպցիոն կոմիտեի սկսած դատավարական տեռորի համատեքստում», - գրել է փաստաբանը։ Հիշեցնենք՝ վաղ առավոտից իրավապահ համակարգի ներկայացուցիչները Փաշինյանի երեկվա սպառնալից ելույթներից հետո «մասկի շոու» են սկսել և խուզարկում են «Մայր Հայաստան» դաշինքի Գյումրու գրասենյակը, համակիրների և շտաբի պետի բնակարանները։ Քիչ առաջ էլ հայտնի դարձավ, որ իրավապահները փորձում են ներխուժել քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի տուն։ Բերման է ենթարկվել «Մայր Հայաստան» դաշինքի թեկնածու Էմմա Գրիգորյանը, ով վատառողջ է և երկու անչափահասի մայր է։ Հայտնի էր դարձել, որ փաստաբան Հովհաննես Խուդոյանն ու պատգամավոր Արեգնազ Մանուկյանը մեկ ժամից ավելի է փորձում էին տեսնել Էմմա Գրիգորյանին, սակայն խոչընդոտում էին, թույլ չէին տալիս։
    14:45
    27.03.25
    Ավելին
  • Միջազգային
    Գազայի ապստամբությունը՝ ՀԱՄԱՍ-ի դեմ. Մենք խաղաղություն ենք ուզում
    Գազայում իսրայելական ուժերը սպանել են ՀԱՄԱՍ-ի խոսնակ Ալ-Քանուային: «Ցահալ»-ը թիրախավորել է նրա վրանը Ջաբալիա քաղաքում, «Շեհաբ» լրատվական գործակալությունը վիրավորվելու մասին է հայտնում: Պատերազմների հյուծվող Գազայում ընդդեմ «ՀԱՄԱՍ»-ի ցույցեր են սկսել: Ցուցարարները կոչ են անում մշտական հրադադար կնքել Իսրայելի հետ:
    14:30
    27.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՄԻՊ-ն ահազանգ է ստացել, որ Գյումրու ավագանու անդամին ուժի կիրառմամբ տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե
    Մարտի 27-ին Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարին ՀՀ ԱԺ պատգամավորի կողմից ահազանգ է ստացվել առ այն, որ «Մայր Հայաստան» դաշինքի շտաբում խուզարկությունից հետո Գյումրու ավագանու անդամ Էմմա Գրիգորյանին ուժի կիրառմամբ տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե: ՄԻՊ-ից հայտնում են, որ նա հավելել է, որ պատգամավորներին թույլ չի տրվում մուտք գործել Հակակոռուպցիոն կոմիտե: Պաշտպանի թեժ գծին ահազանգել է նաև փաստաբան, ով ևս հայտնել է, որ խոչնդոտվում է իր մուտքը վարույթն իրականացնող մարմին՝ Էմմա Գրիգորյանին իրավաբանական օգնություն տրամադրելու նպատակով: Պաշտպանի հանձնարարությամբ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե է մեկնել արագ արձագանքման խումբ՝ տեղում բարձրացված խնդիրների մանրամասներին ծանոթանալու, ազատությունից զրկված անձի հետ առանձնազրույց ունենալու նպատակով: Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվում են նաև նշված դեպքի վերաբերյալ հրապարակային նյութերը: Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել են քրեական վարույթներ ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանությունից և Ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդումների հիման վրա: Կոմիտեից մանրամասնում են, որ ստացված տվյալների համաձայն՝ ընտրողին առաջարկվել է ընտրակաշառք՝ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված կուսակցության օգտին քվեարկելու պայմանով: Տվյալներ են ստացվել նաև նույն համայնքի ավագանու ընտրություններում առաջադրված կուսակցության անդամի, ինչպես նաև լիազոր ներկայացուցչի կողմից բարեգործության անվան տակ ընտրողներին որպես ապրանք վառելափայտ տալու, փողոցների խճապատման աշխատանքներ կատարելու, տարազների և այլ գույքի ձեռքբերման համար գումար խոստանալու մասին:
    14:15
    27.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գյումրիում իշխանությունը պահելու Նիկոլ Փաշինյանի միակ հույսը ոստիկանական սվիներն են. Դերենիկ Մալխասյան
    Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը գրել է. «Գյումրիում իշխանությունը պահելու Նիկոլ Փաշինյանի միակ հույսը ոստիկանական սվիներն են: Ամբողջ իրավապահ համակարգին մարտի է նետել: Նիկոլի ուղարկած ոստիկանների պատճառով արդեն մի քանի ժամ է պարալիզացված է «Մայր Հայաստան» դաշինքի շտաբի աշխատանքները: Դաշինքի ավագանու թեկնածու Էմմա Գրիգորյանին բերման են ենթարկել ու տարել են Երևան»:
    14:00
    27.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դատախազն ԱԺ-ին է ներկայացրել Տարոն Մարգարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին միջնորդագիրը
    Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի մարտի 27-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ներկայացրել է Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Տարոն Անդրանիկի Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը: Գլխավոր Դատախազը մասնավորապես նշել է. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված ժամանակահատվածում հակիրճ կներկայացնեմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Տարոն Անդրանիկի Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը: Միջնորդագիրը պաշտոնապես ուղարկված է եղել Ազգային ժողով, հրապարակված է Ազգային ժողովի պաշտոնական կայքում: Քրեական վարույթի համաձայն՝ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության, Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի և «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ի ծառայողների կողմից իրենց լիազորությունների չարաշահմամբ Երևան քաղաքի Հ.Բեկնազարյան փողոցի 5 հասցեում գտնվող՝ «Թիվ 185 հանրակրթական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման հանձնված, պետական սեփականություն հանդիսացող 15 հազար 523 քմ մակերեսով հողատարածքից 3 հազար 581,43 քմ մակերեսով հողատարածքն ապօրինի առանձնացնելու և օտարելու դեպքի առթիվ 2018 թվականի օգոստոսի 9-ին Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է թիվ 58217318 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 214-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով: 2019 թվականի նոյեմբերի 6-ին թիվ 58217318 քրեական գործն ընդունվել է Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթ: Պետական գույքի կառավարման վարչության և Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ Երևան քաղաքի Աճառյան փողոցի 40 հասցեում գտնվող՝ «Երևանի թիվ 16 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի զբաղեցրած 13 հազար 172 քմ մակերեսով հողատարածքից 3 հազար 596,8 քմ մակերեսով հողատարածքն ապօրինի առանձնացնելու և օտարելու դեպքի առթիվ 2020 թվականի հունիսի 23-ին Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է թիվ 17108920 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով: 2020 թվականի հունիսի 29-ին թիվ 17108920 քրեական գործն ընդունվել է Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթ և նույն օրը միացվել թիվ 58217318 քրեական գործին: Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի և «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ի ծառայողների կողմից իրենց լիազորությունների չարաշահմամբ Երևան քաղաքի Ավանեսով փողոցի 12 հասցեում գտնվող՝ «Երևանի թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի զբաղեցրած 6453 քմ մակերեսով հողատարածքից 580,63 քմ և 863,34 քմ մակերեսներով հողատարածքներն ապօրինի առանձնացնելու և օտարելու դեպքերի առթիվ 2018 թվականի հուլիսի 3-ին ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է թիվ 58214218 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 214-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով: 2020 թվականի մարտի 4-ին թիվ 58214218 քրեական գործն ընդունվել է Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթ, իսկ 2020 թվականի հուլիսի 29-ին որոշում է կայացվել թիվ 58214218 քրեական գործը թիվ 58217318 քրեական գործին միացնելու մասին: Նախաքննության ընթացքում որոշում է կայացվել թիվ 58217318 քրեական վարույթից թիվ 69113821 քրեական վարույթն անջատելու մասին: Թիվ 69113821 քրեական վարույթն ըստ մեղադրանքի՝ Արման Գալուստի Սահակյանի՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, Տարոն Անդրանիկի Մարգարյանի՝ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (3 դրվագ), Անդրանիկ Մազմանի Քասարյանի՝ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (4 դրվագ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ), Արսեն Սերյոժայի Ամյանի՝ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (4 դրվագ), Հայկ Արտուշի Կյուրեղյանի՝ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, Արամ Արտավազդի Ենգոյանի՝ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, Տիգրան Կարլենի Փոթիկյանի՝ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, Միքայել Լևոնի Հակոբյանի՝ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայկ Հենրիխի Պետրոսյանի՝ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 2021 թվականի դեկտեմբերի 30-ին կազմված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի մայիսի 10-ի որոշմամբ Արամ Ենգոյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված՝ ոչ արդարացնող՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով։ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 19-ի որոշմամբ Հայկ Կյուրեղյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Միքայել Հակոբյանի նկատմամբ՝ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, քրեական հետապնդումը դադարեցվել է՝ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված՝ ոչ արդարացնող՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով։ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 21-ի որոշմամբ Հայկ Պետրոսյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված՝ ոչ արդարացնող՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով։ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 24-ի որոշմամբ Տիգրան Փոթիկյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված՝ ոչ արդարացնող՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով։ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 4-ի որոշմամբ Արման Սահակյանի նկատմամբ՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, Տարոն Մարգարյանի նկատմամբ՝ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (3 դրվագ), Անդրանիկ Քասարյանի նկատմամբ՝ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (4 դրվագ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ) քրեական հետապնդումը դադարեցվել է՝ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված՝ ոչ արդարացնող՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով։ Երևանի քաղաքապետարանի և Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավար¬ման վարչության իրավասու աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքից՝ Երևան քաղաքի Հ.Բեկնազարյան փողոցի 5 հասցեում գտնվող՝ «Թիվ 185 հանրակրթական դպրոց» ՊՈԱԿ-ի, Երևան քաղաքի Աճառյան փողոցի 40 հասցեում գտնվող՝ «Երևանի թիվ 16 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի և Երևան համայնքի սեփականություն հանդիսացող «Երևանի թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստա¬տություն» ՀՈԱԿ-ի զբաղեցրած հողատարածքներից, անհիմն, որոշակի մակերեսով հողատարածքների փոխարկում (կոնվերտացում) կամ փոխանցում իրականացնելու դեպքի առթիվ 2024 թվականի դեկտեմբերի 4-ին Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է թիվ 69138024 քրեական վարույթ՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: 2024 թվականի դեկտեմբերի 28-ին որոշում է կայացվել թիվ 69138024 քրեական վարույթը թիվ 58217318 քրեական վարույթին միացնելու մասին: Բացի վերը նշված պաշտոնատար անձանցից, առերևույթ հանցագործություններին՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման կատարմանը, Երևանի քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի, Էրեբունի վարչական շրջանի, Երևան քաղաքի Աճառյան փողոցի 40 հասցեում գտնվող՝ «Երևանի թիվ 16 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի, Երևան քաղաքի Ավանեսով փողոցի թիվ 12 հասցեում գտնվող՝ «Երևանի թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի և Երևան քաղաքի Հ.Բեկնազարյան փողոցի 5 հասցեում գտնվող՝ «Թիվ 185 հանրակրթական դպրոց» ՊՈԱԿ-ի իրավասու պաշտոնատար անձանց, ինչպես նաև պաշտոնատար անձ չհանդիսացած, սակայն հանցավոր ճանապարհով ստացված գույքի փոխարկման (կոնվերտացման) կամ փոխանցման գործընթացին այլ անձանց մասնակցության դեպքի առթիվ 2025 թվականի հունվարի 21-ին Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է թիվ 69102425 քրեական վարույթը, որը նույն օրը միացվել է թիվ 58217318 քրեական վարույթին: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից, որի վրա իրավական ակտերով դրված է եղել պետական կամ համայնքային uեփականություն հանդիսացող հողամաuերի ինքնակամ զավթումը, շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու պարտականություն՝ Երևան քաղաքի Հ.Բեկնազարյան փողոցի 5 հասցեում գտնվող՝ «Թիվ 185 հանրակրթական դպրոց» ՊՈԱԿ-ին հատկացված և պետական սեփականություն հանդիսացող հողամաuն ինքնակամ զավթած անձանց նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ դիտավորությամբ չկիրառելու դեպքի առթիվ 2025 թվականի փետրվարի 19-ին Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 69107125 քրեական վարույթը, որը 2025 թվականի փետրվարի 20-ին միացվել է թիվ 58217318 քրեական վարույթին: Թիվ 58217318 քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ Տարոն Անդրանիկի Մարգարյանը, 2009 թվականի հուլիսի 6-ից մինչև 2011 թվականի նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ 2011 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2018 թվականի հուլիսի 9-ն ընկած ժամանակահատվածում՝ Երևանի քաղաքապետի պաշտոնը, այսինքն՝ հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող, քաղաքապետարանի անունից հանդես գալու լիազորություն ունեցող, իրավունք, պարտականություն կամ պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն էական վնաս է պատճառել պետության և համայնքի իրավունքներին և օրինական շահերին, ինչն էլ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև այլ անձանց օժանդակությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերով գույք, ինչպես նաև վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ չի կիրառել պետական սեփականություն հանդիսացող հողամասն ինքնակամ զավթած անձանց նկատմամբ: Մասնավորապես. Տարոն Մարգարյանը, Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի հետ գտնվելով մտերիմ փոխհարաբերությունների մեջ և նպատակ ունենալով Երևան քաղաքի «Թիվ 185 հանրակրթական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված և Պետական գույքի կառավարման վարչությանն ամրացված՝ 15 հազար 523 քմ մակերեսով, պետական սեփականություն հանդիսացող հողատարածքից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող հողամասն ինքնակամ զավթած անձանց նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ չկիրառելու միջոցով հանցավոր ճանապարհով առանձնացնել շուրջ 1939 քմ մակերեսով հողատարածք, ապա այն օտարել իր և Արման Սահակյանի հետ փոխկապակցված անձանց, Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց հետ նախապես պայմանավորվել է նշված գույքն ապօրինի առանձնացնելու եղանակով դուրս բերել պետության գույքային ֆոնդից և ներառել Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդ, այնուհետև, ակնհայտ հանցավոր ճանապարհով այն դուրս բերել Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդից և ձևականորեն ներառել այլ անձանց գույքային ֆոնդ, ինչից հետո դրա նկատմամբ ձևականորեն ձեռք բերված սեփականության իրավունքի մաս կազմող՝ տնօրինման իրավազորության իրականացման միջոցով այն օտարել իր մերձավորներին, այդ թվում՝ իր օգնականին՝ այդպիսով առանց խոչընդոտների օրինականացնելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը: Նկարագրված առերևույթ հանցավոր գործողությունները կատարվել են 2013 թվականից մինչև 2021 թվականն ընկած ժամանակահատվածում: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նպատակ ունենալով Երևան քաղաքի Աճառյան փողոցի 40 հասցեում գտնվող՝ «Երևանի թիվ 16 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի կողմից զբաղեցրած 13 հազար 172 քմ մակերեսով հողատարածքից իր մերձավորների համար հանցավոր ճանապարհով ձեռք բերել և օրինականացնել հողատարածքներ, Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց հետ նախապես պայմանավորվել է նշված գույքն ապօրինի առանձնացնելու եղանակով դուրս բերել համայնքի գույքային ֆոնդից և ներառել Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդ, այնուհետև, ակնհայտ հանցավոր ճանապարհով այն դուրս բերել Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդից և ձևականորեն ներառել այլ անձանց գույքային ֆոնդ, ինչից հետո դրա նկատմամբ ձևականորեն ձեռք բերված սեփականության իրավունքի մաս կազմող՝ տնօրինման իրավազորության իրականացման միջոցով այն օտարել իր մերձավորներին, այդ թվում՝ սանիկին՝ այդպիսով առանց խոչընդոտների օրինականացնելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը: Նկարագրված առերևույթ հանցավոր գործողությունները կատարվել են 2011 թվականից մինչև 2012 թվականն ընկած ժամանակահատվածում: Տարոն Մարգարյանը, նպատակ ունենալով պաշտոնեական դիրքն օգտագործելով «Երևանի թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի զբաղեցրած՝ 6 հազար 452,9 քմ մակերեսով, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասից իր մերձավոր Սասունիկ Իսրայելյանի համար հանցավոր ճանապարհով ձեռք բերել և օրինականացնել 575 քմ մակերեսով հողատարածք, Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց հետ նախապես պայմանավորվել է նշված գույքն ապօրինի առանձնացնելու եղանակով դուրս բերել Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդից և ներառել Սասունիկ Իսրայելյանի գույքային ֆոնդ, ինչից հետո այն միացվել է Սասունիկ Իսրայելյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Տիտոգրադյան փողոցի 17 հասցեում գտնվող, շուրջ 0,04 հա մակերեսով հողամասին, որի արդյունքում 575 քմ մակերեսով հողատարածքը Տիտոգրադյան փողոցի 17 հասցեում գտնվող՝ արդեն միախառնված, շուրջ 0,1 հա մակերեսով հողամասի կազմում դրվել է օրինական շրջանառության մեջ և դրան հաղորդվել է օրինական տեսք: Նկարագրված առերևույթ հանցավոր գործողությունները կատարվել են 2012 թվականից մինչև 2013 թվականն ընկած ժամանակահատվածում: Տարոն Մարգարյանը, նպատակ ունենալով պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ նույն նախադպրոցական ուսումնական հաստատության («Երևանի թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ) զբաղեցրած՝ 6 հազար 452,9 քմ մակերեսով, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասից իր մերձավոր Սասունիկ Իսրայելյանի համար հանցավոր ճանապարհով ձեռք բերել և օրինականացնել 863,34 քմ մակերեսով հողատարածք, Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց հետ նախապես պայմանավորվել է նշված գույքն ապօրինի առանձնացնելու եղանակով դուրս բերել Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդից և ներառել Սասունիկ Իսրայելյանի գույքային ֆոնդ, ինչից հետո այն միացվել է Սասունիկ Իսրայելյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Տիտոգրադյան փողոցի 17 հասցեում գտնվող, շուրջ 0,1 հա մակերեսով հողամասին, որի արդյունքում 863,34 քմ մակերեսով հողատարածքը Տիտոգրադյան փողոցի 17 հասցեում գտնվող՝ արդեն միախառնված, շուրջ 0,18 հա մակերեսով հողամասի կազմում դրվել է օրինական շրջանառության մեջ և դրան հաղորդվել է օրինական տեսք: Նկարագրված առերևույթ հանցավոր գործողությունները կատարվել են 2014 թվականից մինչև 2015 թվականն ընկած ժամանակահատվածում: Այսպիսով, գնահատելով քրեական վարույթով հավաքված ապացույցները վերաբերելիության, թույլատրելիության, հավաստիության, իսկ բոլոր ապացույցների համակցությունը՝ բավարարության տեսանկյունից՝ պետք է արձանագրել, որ առկա են բավարար փաստեր Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Տարոն Մարգարյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ 4 դրվագ (համապատասխանում է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերին), Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով (համապատասխանում է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասին) և 447-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածին) հանրային քրեական հետապնդում հարուցելու համար, ուստի հիմք ընդունելով Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Տարոն Անդրանիկի Մարգարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու համար Ազգային ժողով դիմելու վերաբերյալ հսկող դատախազի առաջարկությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածով, Քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով՝ Մ Ի Ջ Ն Ո Ր Դ ՈՒ Մ Ե Մ Տալ համաձայնություն՝ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Տարոն Անդրանիկի Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին»:
    13:49
    27.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    «Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև». Օվերչուկ
    Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, երկու աթոռի վրա նստել չի հաջողվի: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային ժողովը մարտի 26-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրենքի օրինագիծը, թեև միավորումը երկրին անդամակցություն չի առաջարկել, իսկ ընդդիմությունը փաստաթուղթը որակել է իրավաբանորեն անհեթեթ: Օվերչուկը նշել է, որ ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն «նման օրակարգեր» ունեն։ «Այդ պատճառով, իհարկե, երկրին անհրաժեշտ կլինի կողմնորոշվել և կատարել ընտրություն։ Քանի որ երկու աթոռի վրա նստել չի հաջողվի, դա միանգամայն ակնհայտ է», — հայտարարել է Օվերչուկը։
    13:45
    27.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Հատուկ այն մարդկանց համար, ովքեր ասում էին՝ «ինչ-ինչ, բայց Նիկոլը ընտրություն չի կեղծի». տեսնո՞ւմ եք՝ ինչ է կատարվում Գյումրիում»․ Մելիքյան
    Մինչև ընտրարշավը՝ այլանդակ հարձակում ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանի վրա։ Ընտրարշավի ընթացքում՝ անհասկանալի իրավական գործընթաց ընդդիմադիր թեկնածու Ռուբեն Մխիթարյանի նկատմամբ։ Այսօր՝ լայնածավալ ոստիկանա-քննչական հարձակում ընդդիմադիր թեկնածուներ Մարտուն Գրիգորյանի և Կարեն Սիմոնյանի նկատմամբ։
    13:30
    27.03.25
    Ավելին
  • Քաղաքական
    Գյումրին թմբիրից դուրս է եկել. Մարտուն Գրիգորյանը խոստանում է ապահով և լուսավոր քաղաք
    Այս կիրակի են Գյումրիում ավագանի ընտրելու: Արտահերթ ընտրություններին 9 կուսակցություն և կուսակցությունների դաշինք է մասնակցում: Քարոզարշավը հանրապետության երկրորդ քաղաքում թեժ մթնոլորտում է անցնում:
    13:20
    27.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կաթնամթերքի արտադրամասում կարագ արտադրատեսակը համարվել է վտանգավոր. արտադրությունը կասեցվել է
    Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «ԱԱ Տրանզիտ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Շիրակի մարզ, քաղաք Գյումրի)՝ առկա արտադրատեսակներից կատարելով նմուշառումներ: Հայտնում են ՍԱՏՄ-ից: Լաբորատոր փորձաքննության ներկայացված նմուշներից կարագ սերուցքային «Ավանդական» արտադրատեսակի նմուշը «ԱՑԽՄ» (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին: Արտադրատեսակը համարվում է վտանգավոր: Կաթնամթերքի արտադրության առանձին գործառույթը՝ կարագ սերուցքային «Ավանդական» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:
    13:15
    27.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ-ն առաջարկել է ստորագրել համաձայնեցված պայմանագիրը, ինչը կարող է բեկումնային դառնալ խաղաղություն հաստատելու ճանապարհին. Միրզոյան
    Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները քննարկումը շարունակել են ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ հանդիպումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Հանդիպման մեկնարկին նախարար Միրզոյանն իր խոսքում նշել է. «Սրտանց շնորհակալ եմ Ձեզ՝ պաշտոնական այցով Ղազախստանի Հանրապետություն այցելելու հրավերի, ինչպես նաև ջերմ և հյուրընկալ ընդունելության համար: Նախ և առաջ, թույլ տվեք շնորհավորել Ձեզ անցած Նաուրիզի առթիվ և մաղթել նոր ձեռքբերումներ, բարեկեցություն և հաջողություններ: Սա իմ առաջին պաշտոնական այցն է Ղազախստանի Հանրապետություն՝ որպես արտաքին գործերի նախարար: Համոզված եմ, որ այսօրվա քննարկումները լավ հնարավորություն կընձեռեն երկկողմ օրակարգի ողջ շրջանակի, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային բնույթի արդիական հարցերի շուրջ մտքերի առարկայական փոխանակման համար: Անցյալ տարին կարևոր հանգրվան դարձավ մեր պետությունների միջև երկկողմ հարաբերությունների պատմության մեջ: Այն հագեցած էր բարձր և բարձրագույն մակարդակի փոխադարձ այցերով, ինչպես նաև բազմաթիվ համատեղ միջոցառումներով, որոնք անհրաժեշտ թափ հաղորդեցին մեր փոխգործակցությանը տարբեր ոլորտներում: Իրապես նշանակալից էր Ղազախստանի Հանրապետության նախագահի այցը Հայաստան՝ առաջինը 2001 թվականից ի վեր, որին հաջորդեց Հայաստանի նախագահի այցը՝ խորհրդանշելով մեր բարեկամության և համագործակցության խորացման նոր փուլի սկիզբ: Համոզված եմ, որ այս տարի ևս մենք կշարունակենք ամրապնդել երկկողմ գործընկերությունը՝ ընդլայնելով փոխշահավետ համագործակցության հորիզոնները, որոնք ընդգրկում են ուղղությունների լայն շրջանակ՝ առևտրատնտեսական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներ: Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում Ղազախստանի Հանրապետության հետ գործընկերությունը և պատրաստ է ջանքեր գործադրել դրա հետագա դինամիկ խորացման համար: Ելնում ենք նրանից, որ սա փոխադարձ բնույթ է կրում: Մեր պետությունները միասնական են ինքնիշխանության և անկախության ամրապնդման, ինչպես նաև մեր երկրների տարանցիկ ներուժի բարձրացման և ազգային տնտեսությունների արդիականացման ձգտման մեջ: Այս ամենն ամուր հիմք է ստեղծում գործընկերային փոխգործակցության ընդլայնման համար: Երևանն ու Աստանան հաճախ կա՛մ համընկնող, կա՛մ շատ նման դիրքորոշումներ են որդեգրում միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք կարևոր հարցերի վերաբերյալ: Ակնհայտ է, որ խաղաղ նախաձեռնությունների իրականացման միջոցով տարածաշրջանային կայունության ամրապնդումը նույնպես համահունչ է մեր նպատակներին: Հարկ եմ համարում ընդգծել, որ Հայաստանը եղել և մնում է հավատարիմ Հարավային Կովկասում խաղաղության օրակարգին: Դուք անձամբ տեղյակ եք այդ մասին մեր նախկին շփումներից, այդ թվում՝ անցյալ տարի Ալմաթիում իմ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի միջև հանդիպման անցկացման համատեքստում: Ուզում եմ ընդգծել, որ մենք գնահատում ենք Ղազախստանի ԱԳՆ հայտարարությունները՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև Խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ: Ինչպես գիտեք, Հայաստանն առաջարկել է ստորագրել համաձայնեցված պայմանագիրը, ինչը կարող է բեկումնային դառնալ մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ճանապարհին: Հարգելի՛ Մուրատ Աբուղալիի, առաջարկում եմ այսօրվա հանդիպման ընթացքում մանրամասն անդրադառնալ հետագա համագործակցության առանցքային ուղղություններին՝ հատկապես հաշվի առնելով առաջիկա երկկողմ շփումները, այդ թվում՝ բարձրագույն մակարդակով: Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում հրավերի և ավանդական ջերմ ընդունելության համար»։ Հանդիպման արդյունքներով Արարատ Միրզոյանը և Մուրատ Նուրտլեուն հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով:
    13:00
    27.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Իլհամ Ալիևը կնոջ` Մեհրիբան Ալիևայի հետ մեկնել է օկուպացված Արցախ
    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ` Մեհրիբան Ալիևայի հետ մեկնել է օկուպացված Արցախ: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նրանք, մասնավորապես, մասնակցել են Ակնայի շրջանի գյուղերից մեկի բացմանը։ Ադրբեջանի նախագահն ու կինը ծանոթացել են այստեղ կատարված աշխատանքներին, բացել տեղական գործադիր կառույցների համար կառուցված բազմաֆունկցիոնալ վարչական շենքը, մանկապարտեզի և դպրոցի շենքերը, հանդիպել նոր տներ տեղափոխված բնակիչների հետ և նրանց նվիրել բնակարանների բանալիներ։
    12:50
    27.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Լայնածավալ իրավապահ «հարձակում» է սկսվել Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբներում. Արսեն Բաբայան
    Գյումրու ընտրությունից ընդամենը 2 օր առաջ իշխանությունը որոշեց բիրտ ճնշումների ենթարկել ընդդիմադիր թեկնածուներին, այս մասին հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։ «Լայնածավալ իրավապահ «հարձակում» է սկսվել Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբներում»,-գրել է Արսեն Բաբայանը։
    12:45
    27.03.25
    Ավելին