Լրահոս
2025-03-28
-
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-6մ/վ: Մարտի 29-31-ին, ապրիլի 1-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։Ավելին09:4528.03.25 -
ՀասարակականԼույս չի լինի. հասցեներՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3028.03.25 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 3 կարևոր լուրովՕրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի «Առաջ» աջակենտրոն կուսակցության հիմնադիր անդամ Հրանտ Ավետիսյանի հետ:Ավելին09:2528.03.25 -
ՀասարակականԿրակոցներ՝ Լոռու մարզում․ 18-20 դիմակավորված անձ մտել է փիրուզի հանք՝ փորձելով հանքաքար գողանալՄարտի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թումանյանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Հաղպատ բնակավայրի վարչական տարածքում գտնվող՝ «Անմոռ» ՓԲԸ-ին պատկանող փիրուզի հանքաքարի տարածքում այլ անձանց շարժ է նկատվել, հայտնում է Shamshyan.com-ը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով, արդեն տեղում «Գարդիան Գրուփ» ընկերության անվտանգության աշխատակիցը ոստիկաններին հայտնել որ, որ մի քանի ժամ առաջ շուրջ 18-20 դիմակավորված անձինք մտել են ընկերության տարածք և փորձել գողանալ փիրուզի հանքաքար, սակայն իրենք հորդորել ու պահանջել են նշված տարածքից հեռանալ, այլապես կարող են իրենց ամրակցված հրազենով կրակել, որին ի պատասխան նշված դիմակավորված անձինք ևս հայտնել են, որ իրենք էլ զենք ունեն ու կկրակեն, որից իրենք վախենալով` զեկուցել են իրենց ղեկավարին, իսկ պահնորդական ընկերության մյուս աշխատակիցները ռադիոկապի միջոցով ոստիկաններին հայտնել են, որ այդ պահին էլ կրկին անձանց շարժ է նկատվում և փորձում են հանքաքար գողանալ, ինչի համար ոստիկանները անվտանգության աշխատակիցների հետ մոտեցել են նշված վայր և մթության մեջ ժամը 01։20-ի սահմաններում շուրջ 25-30 մետր հեռավորության վրա նկատել են ակնհայտ փիրուզի հանքաքարի գողություն կատարող անձի և ներկայանալով ոստիկանության ծառայողներ, փորձել են բռնել, սակայն վերջինս պարկը ձեռքին դիմել է փախուստի, ինչի համար ոստիկաները հորդորել են, որ կանգնի, թե չէ կկրակեն, որին ի պատասխան հիշյալ անձը մթության մեջ իրենց ուղղությամբ պահելով ինչ-որ իր՝ ասել է, որ ինքն էլ զենք ունի, կկրակի, որին ի պատասխան ոստիկանության ծառայողը 2 անգամ իրեն ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակից նախազգուշական կրակոց է արձակել օդ։ Դեպքի փաստով ոստիկանության Թումանյանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մասնակիցների ինքնությունը։ Այս պահին նախաքննություն շահերից ելնելով որոշ հանգամանքներ չենք հայտնում։Ավելին01:2028.03.25
2025-03-27
-
ՔաղաքականՓաշինյանը պետք է հեռանա. ՀՀ անվտանգությունը, ժողովրդավարությունն ու արժանապատվությունը վտանգված են. Վարդան Օսկանյան«Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը Ազգային ժողովում՝ նշանավորված անկայուն պահվածքով և սպառնալից հայտարարություններով նախկին նախագահների հասցեին, համոզմունքի արտահայտություն չէր, այլ՝ անկման մեջ գտնվող մարդու հոգեկան փլուզում»:Ավելին23:5827.03.25 -
ՀասարակականԻսակովի պողոտայում բախվել են «Nissan Murano»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վիրավոր կաԱյսօր՝ մարտի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։50-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 40-ամյա Նորայր Հ․-ի վարած վարած «Nissan Murano» և Վայոց ձորի մարզի բնակիչ 21-ամյա Անդրեյ Հ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «ՎԱԶ 2107»-ի ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 21-ամյա Ալեքս Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին23:4527.03.25 -
ՔաղաքականՍա այն Ալիևն է, ում սրբագործման ու մաքրազերծման աշխատանքների համար Փաշինյանը ջանք ու եռանդ չի խնայում. ադրբեջանագետԱդրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հոդված՝ կից գրառմամբ․ «Այսօր Ալիևը իր 15 րոպեանոց ելույթում հայերի մասին արտահայտվելիս 11 անգամ կիրառել է «թշնամի» եզրույթը։ Նա նաև ասել է․ «Սա բազմիցս ասել եմ՝ հայկական ֆաշիզմը ֆաշիզմի գագաթնակետն է»։ Սա այն Ալիևն է, ում սրբագործման ու մաքրազերծման աշխատանքների համար Փաշինյանը ջանք ու եռանդ չի խնայում։ Ես հաճախ եմ ասում, եթե Ալիևը ֆաշիստ է ման գալիս, ուղղակի պետք է նայի հայելու մեջ։ Ես դա հենց այնպես չեմ ասում։ Ադրբեջանի ղեկավարության հրահրած լայնածավալ թշնամանքը կարևոր դեր է խաղացել գերիշխանության ազգային մտածելակերպի ձևավորման գործում՝ միավորելով բնակչությանն ընդհանուր թշնամու դեմ, ուժեղացնելով ատելության քարոզչությունը Հայաստանի և հայերի նկատմամբ, ապահովելով աջակցություն ռազմական ագրեսիայի համար և բնական դարձնելով բռնությունը՝ միաժամանակ կասեցնելով հաշտեցման կամ խաղաղության ցանկացած հեռանկար։ Այս միտումը շարունակվել է 2024-ի ընթացքում, երբ Ալիևն իր ելույթներում հայերին բազմիցս անվանել է «շնագայլեր», «ճագարներ», «արյունարբու թշնամիներ», «վանդալներ» և կիրառել այլ նվաստացնող բառեր»։Ավելին23:3027.03.25 -
ՄիջազգայինԴատախազությունը պահանջել է յոթ տարով ազատազրկել Ֆրանսիայի նախկին նախագահ ՍարկոզիինՖրանսիայի դատախազությունը պահանջել է նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին դատապարտել յոթ տարվա ազատազրկման՝ Լիբիայի կողմից 2007 թվականի նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման գործով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը։ Աղբյուրի տեղեկատվությամբ՝ 70-ամյա Սարկոզիին, ով պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2007-2012 թվականներին, սպառնում է նաև 300 հազար եվրո տուգանք։ Նախկին նախագահի պաշտպանական կողմը մերժել է բոլոր մեղադրանքները։ Սարկոզին ասել է, որ կշարունակի պայքարել ճշմարտությունը հաստատելու համար և հավատում է դատարանի իմաստությանը: Նա մեղադրանքները կեղծ է անվանել եւ ընդգծել, որ մտադիր է ապացուցել իր անմեղությունը։ Սարկոզիի նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման հետ կապված խախտումների մասին առաջին մեղադրանքները հնչել են 2011 թվականի մարտի սկզբին Լիբիայի հանգուցյալ առաջնորդ Մուամար Քադաֆիի որդու՝ Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆիի կողմից։ Նրա պնդմամբ՝ Սարկոզին ֆինանսական աջակցություն է ստացել Լիբիայի իշխանություններից։Ավելին23:1527.03.25 -
ՄիջազգայինՌազմական բախո՞ւմ, թե՞ բանակցություններ Իրանի հետ. Թրամփի թիմը կիսվել էԻ՞նչ հուն կմտնեն Իրան-ԱՄՆ հարաբերությունները: Վաշինգտոնում սպասում են Իրանի հոգևոր առաջնորդի պատասխանին: Թրամփը 10 օր առաջ էր նամակով Ալի Խամենեիին առաջարկել միջուկային հնարավոր գործարքի շուրջ բանակցություններ սկսել: Վերլուծաբանների կարծիքով՝ որքան էլ Թեհրանը հրթիռային քաղաքներ է ցուցադրում, Միացյալ Նահանգների հետ ուղիղ հակամարտության մեջ մտնելը Իրանի շահերից չի բխում:Ավելին23:0027.03.25 -
ՔաղաքականԱյս գործողությունները միտված են ընդդիմադիր թեկնածուների չեզոքացմանը. ՀՅԴՀՅԴ Գյումրու քաղաքային կոմիտեն դատապարտում է քաղաքական հետապնդումները, պահանջում դադարեցնել իրավապահ մարմինների օգտագործումը որպես իշխանության քաղաքական գործիք։ Հայտարարությունը՝ ստորև․ «2025 թվականի մարտի 27-ին Գյումրիում կատարվածը ևս մեկ անգամ ապացուցում է, որ իշխանությունը նպատակաուղղված խախտում է ժողովրդավարական ընտրությունների սկզբունքները։ Ընդդիմադիր թեկնածուների ընտանիքի անդամների և թիմակիցների ձերբակալությունները, գրասենյակների խուզարկությունը, գործադրվող ռեպրեսիվ մեթոդները վկայում են, որ իշխանությունը փորձում է ճնշում գործադրել ընդդիմադիր ուժերի վրա՝ խոչընդոտելով նրանց լիարժեք մասնակցությունը Գյումրու ավագանու ընտրություններին։ Այս գործողությունները միտված են ոչ թե ընտրությունների օրինականության ապահովմանը, այլ ընդդիմադիր թեկնածուների չեզոքացմանը։ ՀՅԴ Գյումրու քաղաքային կոմիտեն դատապարտում է քաղաքական հետապնդումները, պահանջում դադարեցնել իրավապահ մարմինների օգտագործումը որպես իշխանության քաղաքական գործիք։ Սիրելի’ հայրենակից, ՀՀ զարգացման ընթացքը վիժեցնող, ապազգային իշխանությունների քաղաքական կուրսը կասեցնելու լավագույն միջոցը մարտի 30-ին ընտրատեղամաս գնալն է, ընդդիմադիր թեկնածուների օգտին քվեարկելն ու սեփական քվեով ՔՊ-ին մերժելը։ Տե’ր եղեք Ձեր համոզումներին և սկզբունքներին, Ո’Չ ասեք բոլոր ոլորտներում կառավարումը տապալած, պարտության և պատերազմի ուժին։ ՀՅԴ Գյումրու Քաղաքային կոմիտե 27 մարտի, 2025 թ. ք. Գյումրի»։Ավելին22:4527.03.25 -
ՔաղաքականՄի դժբախտ սիրո պատմություն. Հովիկ Աղազարյանն արդեն երգում էՆախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյանն ու «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանը «Քաղաքացիական պայմանագրի» համաձայնությամբ զրկվեցին պատգամավորական անձեռնմխելիությունից: Դատախազությունը նրանց նկատմամբ քրեական հետապնդում կսկսի: Աղազարյանը, այսպես կոչված, ոչխարների գործով է անցնելու, Մարգարյանը՝ Երևանի մանկապարտեզի ու դպրոցների շենքերի օտարման:Ավելին22:3027.03.25 -
ՀասարակականՈւշիի ոլորաններում «Mercedes»-ը գլխիվայր շրջվել էԵրեկ՝ մարտի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 21:50-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 69-ամյա Սուրեն Ա.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Ուշիի ոլորնների սկզբնամասում, գլխիվայր շրջվել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:Ավելին22:1527.03.25 -
ՔաղաքականԻնքը 2020-ից քաղաքական դիակ ա. ՀՀ քաղաքացիների պատասխանը՝ Արցախյան շարժումը դադարեցնող ՓաշինյանինՀայ ժողովուրդը իրավունք չի տվել Փաշինյանին չշարունակել Ղարաբաղյան շարժումը: «Հայլուր»-ի հարցախույզին մասնակցած մարդկանց մեծ մասը կտրուկ է արձագանքել Փաշինյանի՝ երեկ խորհրդարանի ամբիոնից հնչեցրած մտքին, թե իրենք չեն շարունակում Ղարաբաղյան շարժումը:Ավելին22:0027.03.25 -
ՄիջազգայինԵգիպտական պատվիրակությունը մեկնել է Կատար Գազայի շուրջ բանակցությունները շարունակելու համարԵգիպտական պատվիրակության անդամները մեկնել են Դոհա՝ շարունակելու խորհրդակցությունները պաղեստինցի գերիների դիմաց իսրայելցի պատանդների ազատ արձակման շուրջ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է եգիպտական «Al-Qahira al-Ikhbariya» հեռուստաալիքը։ Ըստ աղբյուրի՝ պատվիրակության կազմում են երկրի անվտանգության ուժերի բարձրաստիճան պաշտոնյաներ։ Սպասվում է, որ հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլի նախապատրաստման շրջանակներում կքննարկվեն դեպի Գազա մարդասիրական օգնության մատակարարումների վերսկսումը ։ Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ ընդհատելով ընթացիկ տարվա հունվարին հաստատված հրադադարը։Ավելին21:4527.03.25 -
ՀասարակականԵրևանում կոտրել են «Նատուրալ Մոբայլ» խանութի դռան փականը և գողացել թվով 14 հատ «Iphone» հեռախոսՄարտի 24-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Կորյունի փողոցի 6 հասցեում գործող խանութից գողացել են մեծ քանակի թանկարժեք հեռախոսներ, հաղորդում է Shamshyan.com-ը: Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 05։15-ի սահմաններում անհայտ անձը տեխնիկական միջոցի գործադրմամբ կոտրել է Կորյուն փողոցի 6 հասցում գործող, իրեն պատկանող «Նատուրալ Մոբայլ» խանութի դռան փականը, մուտք գործելով ներս` սրահի ցուցափեղկից գողացել է թվով 14 հատ «Iphone» տեսակի բջջային հեռախոս: Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ արարքը կատարած անձի ինքնությունը պարզելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։Ավելին21:3627.03.25 -
ՀայաստանԱնթույլատրելի է լրագրողական օրինական գործունեության խոչընդոտումները, ուժի կիրառումը․ հայտարարությունԵրեկ՝ մարտի 26-ին, Ազգային ժողովում, երբ պետք է սկսվեր Խորհրդարան-Կառավարություն հարցուպատասխանը, ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներն իրենց օթյակից փորձել են ակցիա իրականացնել՝ պարզելով պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի պատկերով և «Ասա կներես», «Անդրանիկ Քոչարյան, շուրթերդ մաքրի՛ր» գրություններով պաստառ, ինչը կոպտորեն կանխվել է Պետական պահպանության ծառայության աշխատակիցների կողմից։ Ըստ էության, սա օրեր առաջ Խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի շարունակությունն է, երբ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը վիրավորական վերաբերմունք էր դրսևորել Tribune.am կայքի լրատվական ծառայության ղեկավար Հռիփսիմե Ջեբեջյանի հանդեպ։ Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, մեր մի շարք հայտարարություններում (հղումներ՝ 1, 2, 3) բարձրաձայնել ենք, որ Խորհրդարանում անվտանգության ծառայության աշխատակիցները, չարաշահելով իրենց լիազորությունները, խոչընդոտում են լրագրողների գործունեությունը՝ որոշ դեպքերում նաև անհամաչափ ուժ կիրառելով նրանց նկատմամբ։ Ինչ վերաբերում է վերջին միջադեպին, ապա դա լրագրողների արտահայտման ազատության կոպտագույն խախտում է՝ վերջիններիս սեփական իրավունքները պաշտպանելու ոչ իրավաչափ և բիրտ արգելք։ Այս ամենը վկայում է, որ Ազգային ժողովում վաղուց առկա է ԶԼՄ-ների գործունեության և անվտանգության ծառայության լիազորությունների բախում։ Պետական օբյեկտների պահպանության քողի ներքո անթույլատրելի են լրագրողական օրինական գործունեության խոչընդոտումները, ուժի անհիմն կիրառումը և խոսքի ազատության սահմանափակումը։ Ելնելով վերոգրյալից՝ պահանջում ենք․ • Ազգային ժողովի ղեկավարությունից՝ քննարկել և բացահայտել, թե ինչպես են հնարավոր դարձել այս և անցյալում անվտանգության ծառայողների մասնակցությամբ նմանատիպ միջադեպերը, քայլեր ձեռնարկել դրանք ապագայում բացառելու ուղղությամբ, • ՊՊԾ-ից՝ ծառայողական քննություն անցկացնել մարտի 26-ի միջադեպի վերաբերյալ, պատասխանատվության ենթարկել իրենց լիազորությունները չարաշահած ծառայողներին և վերանայել նրանց գործելակերպը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հարաբերվելիս, • ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից՝ քաղաքական կամք ցուցաբերել և հրապարակավ գնահատական տալ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հանդեպ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծին, որը հանրային վրդովմունք է առաջացրել։ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲԱվելին21:3027.03.25 -
ՔաղաքականԾնկի՞ է իջնում Փաշինյանը. Բաքվի կրակոցների պատճառը և ՀՀ իշխանության վախերըՀայկական գյուղերի ուղղությամբ կրակոցների մասին տեղեկություններ ունի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Նա նույնպես պնդում է, որ պաշտպանության նախարարությունը իրականությունը չի ներկայացնում: Ադրբեջանցիների կրակը չի կռում վախի մթնոլորտ ստեղծելու ու նոր զիջումներ պարտադրելու համար, կարծում է Օհանյանը:Ավելին21:1527.03.25 -
Քաղաքական«Անկախ դիտորդ» դաշինքը խորը մտահոգություն է հայտնում նախընտրական գործընթացների շուրջ ստեղծված լարվածության կապակցությամբ«Անկախ դիտորդ» դաշինքի հայտարարությունը «Մայր Հայաստան» և «Մեր քաղաք» կուսակցությունների դաշինքների գրասենյակներում խուզարկությունների ու ՔՊ կուսակցության մամլո ասուլիսի մասին․ «2025 թվականի մարտի 30-ին կայանալիք Գյումրու և Փարաքարի ընտրությունների նախաշեմին «Անկախ դիտորդ» դաշինքը խորը մտահոգություն է հայտնում նախընտրական գործընթացների շուրջ ստեղծված լարվածության և իրավական գործընթացների թափանցիկության պակասի կապակցությամբ: Վերջին օրերին արձանագրվել են մի շարք մտահոգիչ դեպքեր, որոնք ներառում են ընտրություններին մասնակցող ուժերի նկատմամբ իրավապահ մարմինների կոշտ գործողությունները, խուզարկություններ և կուսակցական գործիչների ազատությունից զրկումը: Մասնավորապես, հայտնի է դարձել, որ մարտի 27-ին «Մայր Հայաստան» դաշինքի շտաբում խուզարկությունից հետո Գյումրու ավագանու անդամ Էմմա Գրիգորյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ պատգամավորներին և փաստաբաններին թույլ չի տրվել ներս մտնել, խոչընդոտելով իրավաբանական օգնության տրամադրման հնարավորությունը: Համացանցում հայտարարույթուններ են տարածվել այն մասին, որ Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբներում գործողություններ են իրականացվել իրավապահ մարմինների կողմից: Տեղեկություն է տարածվել նաև նրա բնակարանը խուզարկելու և ընտանիքի անդամներին ձերբակալելու վերաբերյալ։ Նույն օրը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրավիրել է մամուլի ասուլիս՝ հայտարարելով, որ տեղի են ունեցել ընտրակաշառքի դեպքեր և խոչընդոտվել է քաղաքացիների ազատ կամարտահայտումը: Այս ասուլիսը հրավիրվել է նկարագրված դեպքերից անմիջապես հետո, երբ իրավապահ մարմինները դեռևս չեն հրապարակել որևէ տեղեկություն իրականացված գործողությունների և ենթադրյալ հանցագործությունների փաստերի վերաբերյալ։ Այս պայմաններում իշխող կուսակցության կողմից նշված դեպքերի վերաբերյալ հայտարարություններ անելը անթույլատրելի է, քանի որ կարող է մեկնաբանվել որպես իրավապահների ուղղորդում և միջամտություն։ «Անկախ դիտորդ» դաշինքը, ունենալով բազմամյա դիտորդական փորձ, խստորեն դատապարտում է ընտրակաշառքների կիրառման ցանկացած փորձ ընտրությանը մասնակցող որևէ քաղաքական ուժի կողմից, ավելին՝ գտնում ենք, որ հենց քաղաքական ուժերը պետք է դրսևորեն անհանդուժողություն ընտրական իրավունքների խախտման ցանկացած փորձի հանդեպ։ Միաժամանակ, «Անկախ դիտորդ» դաշինքը հիշեցնում է, որ ընտրակաշառքների և այլ ընտրական հնարավոր հանցագործությունների հիմքով իրավական ընթացքի ապահովման առումով իրավապահ մարմինները պարտավոր են գործել օպերատիվ և արդյունավետ, սակայն միաժամանակ ապահովել այդ գործընթացի հաշվետվողականությունը և թափանցիկությունը՝ հանրությանը իրազեկելու նպատակով: Հաշվի առնելով, որ ընտրական գործընթացները բարձր քաղաքական զգայունություն ունեն, ցանկացած իրավական գործողություն պետք է իրականացվի հանրային վստահության ապահովման սկզբունքով: Քաղաքացիների վստահությունը չխաթարելու և տեղեկատվական մանիպուլյացիաները կանխելու համար անհրաժեշտ է ապահովել հաշվետվողական և թափանցիկ այնպիսի իրավական գործընթաց, որը չի թողնի քաղաքական հետապնդման կամ ընտրություններում միջամտության տպավորություն: «Անկախ դիտորդ» դաշինքը շարունակելու է հետևել իրավիճակի զարգացմանը, արձանագրել և արձագանքել ընտրական հնարավոր խախտումներին՝ նպատակ ունենալով պաշտպանել ազատ և արդար ընտրական գործընթացները և նպաստել ընտրությունների ինստիտուտի հանդեպ հանրային վստահությանը»։Ավելին21:0027.03.25 -
ՔաղաքականՎահագն Խաչատուրյանն ընդունել է Հունաստանի դեսպան Խրիստոս ՍոֆիանոպուլոսինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հունաստանի Անկախության օրվա կապակցությամբ ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: Ողջունելով հյուրին նախագահը՝ ի դեմս դեսպանի, շնորհավորել է Հունաստանի ղեկավարությանը և ժողովրդին ազգային տոնի կապակցությամբ: «Հունաստանի հետ հարաբերություններն առանձնակի նշանակություն ունեն մեր ժողովրդի համար: Հայաստանը բարձր է գնահատում պատմականորեն սերտ հարաբերությունները Հունաստանի հետ՝ որոնց ակունքները վաղեմի են և ամուր՝ հիմնված փոխադարձ խոր համակրանքի, աջակցության և համերաշխության վրա»,- ասել է նախագահը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է այստեղ գտնվել: Հայաստանը մեր երկրի բարեկամն է, որի հետ հարաբերությունները ձգվում են մինչև դարերի խորքը: Մեր երկկողմ հարաբերություններն այսօր ավելի են զարգանում և խորանում»: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության լայն օրակարգին վերաբերող հարցեր: Կարևորվել են քաղաքական, տնտեսական, մշակութային, ռազմական, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում առկա փոխգործակցային ներուժի լիարժեք իրագործման ուղղությամբ արվող քայլերը: Անդրադարձ է կատարվել մասնավորապես կրթության, ինչպես նաև սպայական կրթության ոլորտներում առկա լավագույն փորձի փոխանակման հետագա խթանման հեռանկարներին: Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Հունաստանի միջև ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության շրջանակներում և միջազգային այլ հարթակներում առկա սերտ համագործակցության ընդլայնման՝ այդ թվում Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափի ներուժի ամբողջական կյանքի կոչման հնարավորությունների վերաբերյալ:Ավելին20:4527.03.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Սրված վախեր Գյումրիից՝ Երևան. քաղաքական դիակ են անվանում Փաշինյանին քաղաքացիներըՀայլուր 20։30 Սրված վախեր Գյումրիից՝ Երևան. քաղաքական դիակ են անվանում Փաշինյանին քաղաքացիներըԱվելին20:3027.03.25