Լրահոս
2025-05-13
-
ՔաղաքականՀլա մի հատ նայեք՝ ձեր կառավարության մեջ նախկիններից քանի՞ հոգի մարդ կա․ Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ականներինԱյսօր ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ելույթի ժամանակ լեզվակռիվ սկսվեց նրա եւ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանի միջեւ, որը նստած տեղից ռեպլիկներ էր անում։ «Ասեք՝ թող չխանգարեն էլի, ասեք՝ թող չզզվեցնեն էլի»,-ընդդիմադիր պատգամավորը դիմեց նիստը նախագահող Հակոբ Արշակյանին։ Պատգամավոր Խաչատրյանը ՔՊ-ականներին հիշեցրեց, թե քանի նախկին է իրենց իշխանությանը մաս կազմում․ «Այս իշխանություններն անհասցե, դատարկ մեղադրանքների տարափ են տեղում եւ դա անում են գիտակցված, որովհետեւ եթե իրենք կոնկրետ ինչ-որ բան կարողանային գտնել կամ ուզենային, իրենք դա կանեին։ Բայց դա իրենց շահերից չի բխում։ Եվ քանի որ դա չեն կարողանում անել կամ չեն ուզում անել, այս ֆոնն են պահում՝ բոլորը կոռումպացված են, ով որ նախկին է եղել՝ կոռումպացված է։ Հլա մի հատ նայեք՝ ձեր կառավարության մեջ նախկիններից քանի՞ հոգի մարդ կա․ ձեր կուսակցության մի տեղակալը նախկին ՀՀԿ է, մի տեղակալը նախկին ԲՀԿ»։Ավելին16:5113.05.25 -
ՀասարակականՄահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Կարեն Էդգարի ԱվետիսյանըՄայիսի 13-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Կարեն Էդգարի Ավետիսյանը, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։ Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։Ավելին16:4313.05.25 -
ՀասարակականԸնտանիքը գտնվում է ծանր հոգեվիճակում, ու այդ չճշտված ինֆորմացիաները որևէ կերպ չեն օգնում ո՛չ նրանց, ո՛չ էլ ստեղծված իրավիճակին. ՆԳՆ խոսնակՀայաստանի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հորդորում է չճշտված տեղեկություններ չտարածել Մարմարիկում 2-ամյա երեխայի անհետացման, նաև՝ որոնողական աշխատանքների հետ կապված: «Կցանկանայի հասարակությանը և լրատվամիջոցներին հորդորել՝ չճշտված տեղեկություններ չհրապարակել, ավելորդ չխաղալ մարդկանց էմոցիաների հետ: Ընտանիքը գտնվում է ծանր հոգեվիճակում, ու այդ չճշտված ինֆորմացիաները որևէ կերպ չեն օգնում ո՛չ նրանց, ո՛չ էլ ստեղծված իրավիճակին»,- այս պահին Մարմարիկում փրկարարների աշխատանքին հետևող 1Lurer.am-ի հետ զրույցում նշել է Նարեկ Սարգսյանը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մայիսի 13-ի վաղ առավոտից նույն ինտենսիվությամբ վերսկսվել են մայիսի 4-ից անհայտ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները։Ավելին16:3013.05.25 -
ԱռողջապահականԹիթեղի հարվածից վնասված արգանդից դուրս հանված երեխայի կյանքին վտանգ չի սպառնումՀիշեցնենք, որ մայիսի 11-ին, երեկոյան ժամը 17:10-ին «Էրեբունի» ծննդատուն է տեղափոխվել 23-ամյա 36 շաբաթական հղի` որովայնի թափանցող վնասվածք-պատռվածքով, սուր ցավերով, արյունահոսությամբ: Պարզվել է, որ կիրակի երեկոյան, ուժգին քամու ժամանակ, տանիքից պոկվել է թիթեղի մի կտոր և հարվածել այդ պահին բակում գտնվող հղի կնոջը` վնասելով որովայնը: Հարազատները կնոջն անմիջապես ծննդատուն են տեղափոխել: Հղիին հետազոտելուց հետո, բժշկական կենտրոն մտնելուց ընդամենը 7 րոպե անց սկսվել է վիրահատությունը: Կատարվել է կեսարյան հատում, վերականգնվել է պատռված արգանդը: Ծնվել է 2450 գրամ քաշով 48 սմ հասակով աղջիկ` ճակատի ձախ շրջանում 5սմ երկարությամբ խորը վնասվածքով: Վերքը կարելու նպատակով նորածինն անմիջապես տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:Ավելին16:2113.05.25 -
ՀասարակականՍպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպՔամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։Ավելին16:1513.05.25 -
ՄիջազգայինԻրանի և ԱՄԷ-ի արտգործնախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ հարցերԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և ԱՄԷ արտաքին գործերի նախարար Շեյխ Աբդալլահ բին Զայեդ ալ-Նահյանն Աբու Դաբիում քննարկել են երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ հարցեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։ Նրանք նաև ընդգծել են երկու երկրների միջև ավելի մեծ համագործակցության և համակարգման անհրաժեշտությունը՝ տարածաշրջանային անվտանգության ու կայունության ամրապնդման նպատակով։ Արաղչին խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից պաղեստինցիների շարունակական սպանությունները և Գազայում ու Արևմտյան ափին տեղահանումները։ Նա նաև դատապարտել է Իսրայելի հարձակումները Լիբանանի, Սիրիայի և Եմենի վրա՝ անընդունելի անվանելով իսրայելական «զավթողական քաղաքականությունը և միջազգային իրավունքի շարունակական խախտումները» և ընդգծելով դրանց դեմ գործողություններ ձեռնարկելու անհրաժեշտությունը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Իրանի և Միացյալ Նահանգների միջև ընթացող անուղղակի բանակցություններին։ Արաղչին էմիրաթցի գործընկերոջն է ներկայացրել բանակցությունների հետ կապված վերջին զարգացումները։ Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային նշել էր, որ երկրի ԱԳ նախարարի այցն ԱՄԷ տեղի կունենա հարևան երկրների հետ շարունակվող խորհրդակցությունների շրջանակներում։Ավելին16:0013.05.25 -
ԻրավականՏղա ջան, դու իրավասու չես գնահատական տալ դատարանում արտահայտված կողմի դիրքորոշմանը, քեզ չափավորիր և սթափվիր. Զարուհի ՓոստանջյանՓաստաբան Զարուհի Փոստանջյանը գրել է. «Ի պատասխան` 12.05.2025 թվականի ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից տարածված, Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ կեղծ տեղեկատվության Երեկ` 12.05.2025 թվականին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ հրապարակել է կեղծ տեղեկություններ եւ խախտել է նրա անմեղության կանխավարկածը, որով ըստ էության հաստատել է, որ Լիլիթ Աղեկյանի նկատմամբ տեղի է ունենում պատվիրված քրեական հետապնդում, որն ունի որոշ անձանց քմահաճույքը բավարարելու հիմք: Արթուր Պողոսյանի կողմից հայտարարված առաջին կեղծիքը հետևյալն է . «Մասնավորապես` Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ բազմաթիվ քրեական վարույթներ են առկա թե դատարանում, թե նախաքննության փուլում»: Պատասխան այս կեղծիքին. Տղա ջան, այդ ի՞նչ բազմաթիվ քրեական վարույթներ են, որի մասին չգիտեմ ոչ ես, ոչ Լիլիթ Աղեկյանը, ո՞վ է դրանք քննում, կբարեհաճե՞ս ասել: Տղա ջան, եթե չես ստում ապա պաշտոնապես պետք է հրապարակես դատարանում և նախաքննության փուլում գտնվող վարույթների համարները: Խրատ կեղծողին. Տղա ջան, ինչո՞ւ ես կեղծում, ամոթ չունե՞ս: Արթուր Պողոսյանի կողմից հայտարարված երկրորդ կեղծիքը հետևյալն է . «Մենք ի սկզբանե խափանման միջոց, անազատության հետ չկապված խափանման միջոց ենք կիրառել` մեկ գործով, երկու գործով, երեք գործով»: Պատասխան այս կեղծիքին. Տղա ջան, եթե չես ստում հրապարակիր այդ երեք գործերով անազատության հետ չկապված խափանման միջոց կիրառելու որոշումները: Խրատ կեղծողին. Տղա ջան, ինչո՞ւ ես խաբում, չես վախենո՞ւմ խաբեբայի համբավ ձեռք բերելուց: Արթուր Պողոսյանի կողմից հայտարարված երրորդ կեղծիքը հետևյալն է . «Որովհետեւ անձը թե դպրոցում խուլիգանություն կատարելիս, անչափահաս երեխաների մասնակցությամբ և նկատմամբ Լիլիթ Աղեկյանի մասին, գործի մասին է խոսքը»: Պատասխան այս կեղծիքին. Տղա ջան, եթե չես ստում պետք է հրապարակես Լիլիթ Աղեկյանի կողմից խուլիգանություն կատարելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը: Խրատ կեղծողին. Տղա ջան, ինչո՞ւ ես խեղաթյուրում, քեզ հաշիվ չե՞ս տալիս, որ խախտել ես անմեղության կանխավարկածը, որը քո կարգավիճակում գտնվող անձին չի ներվի: Արթուր Պողոսյանի կողմից հայտարարված չորրորդ կեղծիքը հետևյալն է. «Անչափահաս երեխաների նկատմամբ ամբողջ դպրոցի բնականոն գործունեությանը կազմալուծել, կազմաքանդել և ընդ որում անձնական շարժառիթներով»: Պատասխան այս կեղծիքին. Տղա ջան, եթե չես ստում պետք է հրապարակես քո կողմից հիշատակված դպրոցում մանկահասակ երեխայի նկատմամբ նույն դպրոցի աշակերտների և նախկին աշակերտի կողմից բռնի սեռական գործողությունների վերաբերյալ քրեական վարույթով ի՞նչ գործողություններ եք կատարել և ո՞ւմ եք կանչել պատասխանատվության: Նաև պետք է հրապարակես քո և այլոց շարժառիթը այս սարսափելի բռնաբարության դեպքը չբացահայտելու վերաբերյալ: Խրատ կեղծողին. Տղա ջան, դու թեմայից դուրս ես, չես էլ պատկերացնում ուր ես գնացել և ինչ է քեզ սպասվում: Կորել ես և մոլորվել: Քանի ուշ չէ օգնություն, օգնություն կանչիր: Արթուր Պողոսյանի կողմից հայտարարված հինգերորդ կեղծիքը հետևյալն է. «Լիլիթ Աղեկյանի կողմից դատական նիստի բնականոն պրոցեսը խաթարել, դատավորին վիրավորել և այլն»: Պատասխան այս կեղծիքին. Տղա ջան, եթե չես ստում պետք է հրապարակես դատավորի կողմից հաղորդում, բողոք կամ դիմում ներկայացնելը դեպքի վերաբերյալ, որը ՀՀ քրեական օրենսգրքով համապատասխան հանցակազմ է պարունակում, որով դատավորը քեզ հայտնել է, որ նա վիրավորվել է և Լիլիթ Աղեկյանին պետք է կանչել քրեական պատասխանատվության: Խրատ կեղծողին. Տղա ջան, դու իրավասու չես գնահատական տալ դատարանում արտահայտված կողմի դիրքորոշմանը, դու ո՞վ ես, որ որոշես դատարանում կողմի դիրքորոշում արտահայտելու ձևը և եղանակը: Տղա ջան, քեզ չափավորիր և սթափվիր: Չափերդ ճանաչիր»:Ավելին15:4513.05.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Նոր ուժեր են միացել Մարմարիկում փոքրիկի որոնումներին. Տիգրանի անհետացման 10-րդ օրըՀայլուր 15։30 Նոր ուժեր են միացել Մարմարիկում փոքրիկի որոնումներին. Տիգրանի անհետացման 10-րդ օրըԱվելին15:3013.05.25 -
ՔաղաքականՊապիկյանը Բեռլինում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման բացման պաշտոնական արարողությանըՄայիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բեռլինում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման բացման պաշտոնական արարողությանը: Հանդիպման ընթացքում մասնակից երկրների ներկայացուցիչները քննարկելու են ՄԱԿ-ի խաղաղապահության առկա մարտահրավերները և դրանց հաղթահարման նպատակով նախատեսվող՝ խաղաղապահության գործընթացի բարեփոխման առաջնահերթությունները: Նախարարական հանդիպման մասնակիցները կներկայացնեն ՄԱԿ-ի շրջանակում միջազգային կայունության և անվտանգության ապահովմանն ուղղված իրենց հանձնառությունները:Ավելին15:1513.05.25 -
ՔաղաքականՄհեր Գրիգորյանն ու Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանում ապաշրջափակմանը վերաբերող հարցերՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են Կառավարութունից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում ապաշրջափակմանը և կապակցվածության ավելացմանը վերաբերող, մասնավորապես՝ ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացման հետ կապված հարցեր։ Կողմերը կարևորել են Եվրոպական միության, Հարավային Կովկասի և ասիական տարածաշրջանների միջև տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ և մալուխային կապերի ընդլայնման անհրաժեշտությունը: Անդրադարձ է կատարվել նաև 2024 թվականին Բրյուսելում հայտարարված Դիմակայունության և աճի պլանի ներքո 2025-2027թթ. համար նախատեսվող միջոցառումներին։Ավելին15:0013.05.25 -
ՀասարակականՋրասուզակը հայտնաբերել է քաղաքացու դին և դուրս բերել ափՄայիսի 13-ին, ժամը 09։49-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսաղբյուր գյուղի «Սմավերդի» կոչվող լճում քաղաքացին ջրի տակ է սուզվել և դուրս չի եկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը՝ ջրասուզակով: Ջրասուզակը հայտնաբերել է քաղաքացու դին և դուրս բերել ափ։Ավելին14:5813.05.25 -
ՄիջազգայինՎախենում են տուն վերադառնալ, ամենուր չպայթած արկեր են.մեծ անորոշություն՝ Հնդկաստան-Պակիստան սահմանինՎախենում են տուն վերադառնալ, ամենուր չպայթած արկեր են.մեծ անորոշություն՝ Հնդկաստան-Պակիստան սահմանինԱվելին14:5413.05.25 -
ՀասարակականԱվանում բախվել են «Nissan Tiida»-ն ու «Kia»-ն. վերջինն էլ հայտնվել է մայթին՝ բախվելով քարե պարսպինԱյսօր՝ մայիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:40-ի սահմաններում Աճառյան-Ծարավ Աղբյուր փողոցների խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 41-ամյա Հարություն Հ.-ի վարած «Kia» մակնիշի և 35-ամյա Մելիք Ն.-ի բվարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Բախման հետևանքով «Kia»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ բախվելով պատին: Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:Ավելին14:4513.05.25 -
ԻրավականԱննա Հակոբյանին «հողատու» անվանած պապիկին մեղավոր ճանաչելը գին ունի. Ժորա Չիչոյանը կդառնա Երևանի քրեական դատարանի նախագահ․ 168․am168.am-ը գրում է․ Մայիսի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, մեղավոր ճանաչեց Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում «հողատու», «դավաճան» անվանած պապիկին: Հիշեցնենք, որ 2024 թվականի ապրիլի 24-ին՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ, Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի և նրա դստեր ներկայությամբ «Ազգային ժողովրդավարական բևեռի» անդամներն Աննա Հակոբյանի հասցեին բղավել էին՝ «դավաճան», «հողատու»։ Միջադեպից հետո 7 անձ ձերբակալվել էր, սակայն մեղադրանք առաջադրվեց միայն 69-ամյա Տիգրան Դերմոյանին։ Այս գործով դատարանը որոշեց Տիգրան Դերմոյանին ճանաչել մեղավոր։ Դատական նիստին ներկա armlur.am-ի փոխանցմամբ՝ դատարանը սահմանել էր 375 հազար դրամ տուգանք` Աննա Հակոբյանին «հողատու» ասելու համար։ Հիշեցնենք, որ դրանից շատ քիչ ժամանակ առաջ նմանատիպ մեկ այլ գործով դատավորն արդարացրեց մեղադրյալին՝ նրա արարքում հանցակազմի առկայությունը ապացուցված չհամարելով: Ստացվում է՝ մի դատավոր կարող է ինքնուրույն որոշումներ կայացնել, չտրվել ճնշումների, չկատարել քաղաքական պատվեր, չվախենալ 2 անգամ վերաքննիչ քրեական դատարանում դատավորների առաջխաղացման ցուցակից դուրս մնալուց, իսկ օրինակ՝ Ժորա Չիչոյանն առաջխաղացման հույս ունի, հետևաբար՝ պետք է չբարկացնի Նիկոլ Փաշինյանին ու նրա կնոջը: Այսպես՝ 168.am-ի տեղեկություններով՝ մի քանի ամսից լրանում է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ Մնացական Մարտիրոսյանի պաշտոնավարման ժամկետը, և Ժորա Չիչոյանը զբաղեցնելու է նրա տեղը: Տևական ժամանակ է, ինչ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ գաղտնալսումներ, ներքին և արտաքին դիտումներ իրականացնելու՝ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) և Հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությունները տրվել են քննելու Ժորա Չիչոյանին՝ նույն Մնացական Մարտիրոսյանի փոխարեն, իսկ դատական համակարգին մոտ կանգնած մարդիկ գիտեն՝ դա հենց այնպես չի արվում: Ի դեպ, նույն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու՝ Ոստիկանության միջնորդություններն էլ քննում է Ջոն Հայրապետյանը: Այնպես որ, Ժորա Չիչոյանը տարեց մարդուն սեփական կարծիքն ազատորեն արտահայտելու համար դատելու իր մոտիվացիան ունի: Ժորա Չիչոյանը լավ կանի՝ ուսումնասիրի միջազգային փորձը. Գերտերությունների առաջնորդների նկատմամբ անգամ ֆիզիկական ոտնձգությունների համար մարդիկ չեն դատվում, իսկ «Սա Հայաստանն է, детка» տրամաբանության մեջ ժողովրդավարության բաստիոնում մարդը դատվում է խոսելու համար:Ավելին14:3013.05.25 -
Աշխարհֆրանսիացի կինոաստղ Ժերար Դեպարդյեն մեղավոր է ճանաչվել․ դատավճիռը կբողոքարկվիԱյսօր Փարիզի դատարանը ֆրանսիացի կինոաստղ Ժերար Դեպարդյեին մեղավոր է ճանաչել 2021 թվականին «Կանաչ փեղկեր» ֆիլմի նկարահանման հրապարակում երկու կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ և նրան դատապարտել 18 ամսվա պայմանական ազատազրկման։ France24 պարբերականի փոխանցմամբ՝ Փարիզի դատարանը նաև կարգադրել է, որ 76-ամյա Դեպարդյեն, որը ներկա չէր դատավճռին, գրանցվի սեռական հանցագործների գրանցամատյանում։ Ավելի վաղ Դեպարդյեն հերքել էր իր հանդեպ ներկայացված մեղադրանքները։ Նրա փաստաբանը հայտնել է, որ դերասանը կբողոքարկի վճիռը։ Դերասանին շուրջ 20 կին է մեղադրել ոտնձգությունների կամ ոչ պատշաճ պահվածքի մեջ, սակայն սա առաջին դեպքն է, որ գործը հասել է դատարան։ Հայցվորներն են 54-ամյա բեմանկարիչը և 34-ամյա ռեժիսորի օգնականը, որոնք դերասանին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ: Դեպարդյեն ավելի վաղ դատական լսումների ժամանակ խոստովանել էր, որ կոպիտ է, վատ բառապաշար է օգտագործում, բայց ոչ ոքի «ձեռք չի տվել»։Ավելին14:1513.05.25 -
ՔաղաքականԵրբ Նիկոլ Փաշինյանը գնում է Սյունիք, դա որքա՞ն է արժենում. թաքցվող տվյալներԵրբ Նիկոլ Փաշինյանը գնում է Սյունիք, դա որքա՞ն է արժենում. թաքցվող տվյալներԱվելին14:0213.05.25 -
ՄիջազգայինԱյս լռությունը զարմանք է առաջացնում․ Վրաստանի վարչապետը բաց նամակով դիմել է Թրամփին և Ջեյ Դի ՎենսինՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն բաց նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և փոխնախագահ Ջեյ Դի Վենսին՝ խնդրելով հստակություն մտցնել վրաց-ամերիկյան հարաբերություններում։ Կոբախիձեի նամակը հրապարակել է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը։ «Մի քանի շաբաթ առաջ Ձեզ ուղղեցի նամակ՝ վերաբերվող վրաց-ամերիկյան հարաբերություններին։ Այդ նամակին նախորդում էին իմ հրապարակային հայտարարությունները, որտեղ բացահայտ արտահայտում էի Վրաստանի պատրաստակամությունը՝ զրոյից, հստակ ուղեցույցով վերականգնելու ռազմավարական գործընկերությունը Վրաստանի և ԱՄՆ-ի միջև։ Սակայն, մինչ այժմ մեր նամակին և հրապարակային հայտարարություններին պատասխան չենք ստացել։ Ավելին, մինչ այս պահը պետական ամենաբարձր մակարդակով Վրաստանի և ԱՄՆ-ի իշխանությունների միջև որևէ շփում չի եղել։ Այս լռությունը զարմանք է առաջացնում ինչպես վրաց ժողովրդի, այնպես էլ Վրաստանի իշխանության համար մի քանի պատճառներով․ – Նախևառաջ, Վրաստանը տարիներ շարունակ եղել է ԱՄՆ-ի ամենահուսալի գործընկերը մեր չափազանց բարդ տարածաշրջանում, որն ունի ռազմավարական նշանակություն ԱՄՆ-ի համար։ Վրաստանը ամուր կանգնած էր ԱՄՆ-ի կողքին ամենաթեժ կետերում՝ այդ թվում Իրաքում և Աֆղանստանում, որտեղ մեր փոքր երկիրը մեկ շնչի հաշվով ամենաշատ զինվորականներով էր ներկայացված։ Միայն այդ երկու առաքելությանը մասնակցությամբ Վրաստանը ԱՄՆ-ին խնայեց 2.5 միլիարդ դոլար, ինչը բազմապատիկ գերազանցում է ԱՄՆ-ի կողմից Վրաստանին տրամադրված իրական (!) օգնությանը։ (Իրական օգնություն չեն համարվում այն միջոցները, որոնք ուղղվել են ԱՄՆ-ի բյուջեից նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ռեժիմի փրկությանն ուղղված՝ 2008–11 թթ․, այն բանից հետո, երբ Սաակաշվիլին «Deep State»-ի հանձնարարությամբ պատերազմ սանձազերծեց Ռուսաստանի դեմ։ Իրական օգնություն չենք համարում նաև այն միջոցները, որոնք ամերիկյան դեսպանատան, USAID-ի, NED-ի, Սորոսի հիմնադրամի և այլ ալիքներով տրամադրվել են Վրաստանում ռադիկալիզմի և ատելության խթանման, հեղափոխությունների կազմակերպման, Վրաստանի ուղղափառ եկեղեցու հեղինակազրկման, կրոնական էքստրեմիզմի խրախուսման, պետական ինստիտուտների թուլացման, գենդերային և ԼԳԲՏ քարոզչության տարածման և նմանատիպ այլ նպատակներով)։ Այն հանգամանքների ֆոնին, երբ Վրաստանը տարիներ շարունակ եղել է ԱՄՆ-ի իսկական ռազմավարական գործընկերը և այսօր էլ արտահայտում է նման գործընկերության վերականգնման պատրաստակամություն, նոր վարչակազմի լռությունը զարմացնում է թե՛ Վրաստանի իշխանությանը, թե՛ վրաց ժողովրդին»։ – Միջազգային վարկանիշների համաձայն՝ Վրաստանը տարածաշրջանում առաջատար է ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների, մեդիայի ազատության, դատական իշխանության անկախության, պետական ինստիտուտների ուժեղության, կոռուպցիայի ցածր մակարդակի և այլ կարևոր չափանիշների առումով։ Վրաստանի այս առաջատար դիրքը հաստատվում է նաև այնպիսի ինստիտուտների կողմից, որոնք Ձեր վարչակազմի համար վայելում են առանձնահատուկ վստահություն։ Այս ամենը հաշվի առնելով, և այն ֆոնին, երբ դուք ակտիվ երկխոսություն և կապեր եք պահպանում բազմաթիվ (նույնիսկ բացահայտ ոչ ժողովրդավարական և ավտորիտար) երկրների հետ, Վրաստանի ուղղությամբ Ձեր լռությանը տրամաբանական բացատրություն մեզ համար չկա։ – Ինչն առավել կարևոր է՝ եթե վերլուծենք մեր իշխանության և Ձեր վարչակազմի հրապարակային հռետորաբանությունը, ակնհայտ է մեր հայացքների միջև լիարժեք արժեքային և գաղափարական համապատասխանությունը։ Մենք բացահայտ բարձրաձայնել ենք «Deep State»-ի, USAID-ի, NED-ի և այլ համապատասխան սուբյեկտների հանցավոր գործունեության մասին դեռ այն տարիներին, երբ Դուք նոր սկսել էիք նմանատիպ հայտարարություններ։ Մեր գնահատականները նույնական են Ուկրաինայի պատերազմի, գենդերային և ԼԳԲՏ քարոզչության, ինչպես նաև բազմաթիվ այլ հարցերի վերաբերյալ։ Այս գաղափարական ընդհանրության ֆոնին, վրաց ժողովրդի նախնական սպասելիքը այն էր, որ Վրաստանը կլիներ առաջիններից մեկը, որի նկատմամբ Ձեր վարչակազմը հատուկ ուշադրություն կդրսևորեր։ Դուք նման ուշադրություն դրսևորեցիք Ռումինիայի և Գերմանիայի նկատմամբ՝ այն երկրներում, որտեղ եվրոպական բյուրոկրատիայի աջակցությամբ իրականացվեցին ոչ ժողովրդավարական գործողություններ։ Սակայն՝ ի զարմանս մեզ և վրաց ժողովրդի, Վրաստանի ուղղությամբ այդպիսի ուշադրություն մինչ այժմ չի դրսևորվել։ Ավելին՝ դեռևս ուժի մեջ են մնում Վրաստանի փոխվարչապետի և իշխանության այլ անդամների դեմ սահմանված անըմբռնելի պատժամիջոցները, ովքեր կանխեցին Բայդենի վարչակազմի կողմից ծրագրված և USAID-ի միջոցով ֆինանսավորվող հեղափոխության և բռնության փորձերը։ Բացի դրանից, մի քանի օր առաջ ԱՄՆ Կոնգրեսը ընդունեց մի աբսուրդային օրենք՝ «Մեգոբարի ակտ», որը հագեցած է թշնամական մոտեցմամբ վրաց ժողովրդի և նրա կողմից ընտրված իշխանության նկատմամբ։ Հաշվի առնելով «բարեկամ» բառի նշանակությունը, այդ օրենքը հիշեցնում է Ջորջ Օուելի մոդելը, ըստ որի՝ պատերազմը խաղաղություն է, թշնամին՝ ընկեր։ Վերջին շրջանում մենք սովոր ենք տարբեր խորհրդարանների կողմից նման անհեթեթ ակտերի ընդունմանը, և «Մեգոբարի ակտի» վրա ուշադրություն չէինք դարձնի, եթե չլիներ այն հանգամանքը, որ բազմաթիվ աղբյուրներ այս օրենքի հեղինակությունն առնչում են Ձեր վարչակազմին։ Այս ընկալումն էլ ամրապնդվում է այն փաստով, որ Ձեր վարչակազմը չի հանդես եկել ոչ մի քննադատական հայտարարությամբ այդ օրենքի վերաբերյալ։ Ահա այս ամենի պատճառով է, որ այդ օրենքը նվազեցնում է ոչ միայն Կոնգրեսի, այլ, ցավոք, նաև Ձեր վարչակազմի նկատմամբ վրաց ժողովրդի վստահությունը, որին վրաց հասարակությունը նայում էր այլ սպասումներով։ Վերջին զարգացումները վրացական հասարակությունում ստեղծում են այն զգացողությունը, որ «Deep State»-ի պարտության մասին հայտարարությունները ոչ թե իրական արտահայտություն են, այլ ընդամենը այդ նույն ուժերի վերաբրենդավորման փորձ։ Մարդկանց համար զարմանալի է, որ դուք խստորեն քննադատում եք Բայդենի որոշումները, սակայն մինչ օրս չեք շտկել նրա հանցավոր որոշումների հետևանքները։ Սակայն մեր իշխանությունը իր հրապարակային հայտարարություններում շարունակում է պահպանել լավատեսություն՝ այն վերաբերմունքի առումով, թե Ձեր վարչակազմը իրականում կկարողանա հաղթել «Deep State»-ին, ինչը անխուսափելիորեն կանդրադառնա վրաց-ամերիկյան հարաբերությունների վերասկսման և ռազմավարական գործընկերության վերականգնման վրա։ Իրականում մենք մեծ հույս ունենք այս հարցում։ Հակառակ դեպքում, Բայդենի վարչակազմի օրոք պլանավորված հեղափոխական սցենարի իրականացումը կշարունակվի։ Հիշեցնում ենք, որ USAID-ի և NED-ի կողմից վերապատրաստված և ֆինանսավորված մոտ 250 մարդ մինչ այժմ ամեն օր հավաքվում է երկրի մայրաքաղաքի կենտրոնական պողոտայում, ինչը ակնհայտ վկայությունն է այն բանի, որ «Deep State»-ը դեռևս չի հրաժարվել հեղափոխության ծրագրից։ Ինչպես արդեն նշվեց, չնայած հարցերը օրեցօր ավելանում են, մենք դեռ պահպանում ենք լավատեսությունը և հավատում, որ Ձեր պայքարը «Deep State»-ի դեմ անկեղծ է և կավարտվի այդ համակարգի պարտությամբ։ Վրաստանի իշխանությունը համբերությամբ սպասում է այդ պահին, որը պետք է հիմք դառնա վրաց-ամերիկյան հարաբերությունների վերագործարկման և մեր երկրների միջև ռազմավարական գործընկերության վերականգնման համար։ Մաղթում ենք հաջողություն այս պայքարում։ Ամերիկայի Միացյալ Նահանգներին մաղթում ենք կայունություն և բարօրություն»,– ասվում է բաց նամակում։Ավելին13:5713.05.25 -
ՔաղաքականՀնդկա-պակիստանյան կոնֆլիկտը դեռ անակնկալներ կմատուցի աշխարհին. Արա ՊողոսյանՔաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իրադարձություններն արդեն խոսույթի մակարդակում այլ հետաքրքիր զարգացում են ստանում։ Հնդկա–պակիստանյան հակամարտության վերջին ակտիվ փուլի ընթացքում Պակիստանն անընդհատ հայտարարում էր, թե Հնդկաստանը որևէ նշանակալի օբյեկտ չի կարողացել խոցել, անգամ Շահբազի և Կարաչիի ավիաբազաների խոցումը համարում էին «չափազանց փոքր վնաս»։ Սակայն հիմա հրապարակ է նետվել նոր թեզ․ իբրև թե Հնդկաստանը հարվածներ է հասցրել Պակիստանի միջուկային օբյեկտներին։ Երեկ մամուլի ասուլիսի ժամանակ Հնդկաստանի ավիացիայի մարշալ Բհարտին ասել է․ «Մենք Կիրանա-Հիլզի ուղղությամբ որևէ հարված չենք հասցրել, ինչ էլ որ այնտեղ եղած լինի։ Շնորհակալություն, որ մեզ հաղորդեցիք, որ Կիրանա-Հիլզում գտնվում է ինչ-որ միջուկային սարքավորում- մենք այդ մասին չգիտեինք»։ Պակիաստանի կողմից այսպիսի հաղորդագրությունների տարածումը՝ ոչ-պաշտոնական, կարծում եմ հենց տեղեկատվական պատերազմի նշանակություն ունեն, և խնդիրը իր վրա ավելի մեծ ուշադրություն հրավիրելու, ինչպես նաև միջուկային վտանգն առավել քան իրական ներկայացնելու միտում ունի։ Այստեղ կա նաև պահուստային տարբերակ՝ ապագայում հնդկական միջուկային օբյեկտների վրա հարձակվելու քարտ–բլանշ ստանալ, վկայակոչելով այս հայտարարությունները՝ դրանց պաշտոնական առոգանություն հաղորդելով։ Հաջորդիվ արդեն Հնդկաստանի վարչապետի հայտարարությունն է հնչում․ «Հնդկաստանը չի հանդուրժի որևէ միջուկային շանտաժ»։ Տևական ժամանակ, չնայած որոշակի բռնկումներին, բայց հնդկա–պակիստանյան կոնֆլիկտը համարվում էր առավել կառավարելի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկու երկրներն էլ ունեն միջուկային զենք։ Սակայն կարծում եմ, հնդկա–պակիստանյան կոնֆլիկտը դեռ անակնկալներ կմատուցի աշխարհին․․․»։Ավելին13:4813.05.25 -
ԻրավականԾառայողը թմրամիջոց է տեղափոխել ՔԿՀ՝ դատապարտյալներին փոխանցելու համարՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթով իրականացված լայնածավալ վարութային և ապացուցողական գործողությունների, ինչպես նաև ՀՀ քրեակատարողական ծառայության հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատակիցն ապօրինի ձեռք բերված 3 առանձին թափանցիկ պոլիէթիլենային փաթեթներում փաթեթավորված 2,16 գրամ «Մարիխուանա» տեսակի և 0,47 գրամ «Հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցները մի քանի դատապարտյալների փոխանցելու դիտավորությամբ ապօրինի տեղափոխել է ՔԿՀ, որտեղ նույն օրը կատարված անձնական զննության ժամանակ վերջինիս տաբատի գրպանից հայտնաբերվել են կպչուն ժապավենով փաթեթավորված հիշյալ թմրամիջոցները: Հայտնում են ՔԿ-ից: Է.Ն.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ձերբակալված կամ կալանավորված անձանց պահելու վայրում կամ քրեակատարողական հիմնարկում թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) և 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը և բացակայելու արգելքը: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին13:4513.05.25 -
ՀասարակականՊատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենն ազատվել է աշխատանքիցՊատանի հանդիսատեսի թատրոնի արդեն նախկին տնօրեն Էմին Թորոսյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է. «Հարգելինե՛ր, վերջին շրջանում առցանց, տպագիր, սոցիալական տեղեկատվական տարբեր միջոցներով Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի և իմ պաշտոնավարության հարցի հետ կապված շատ անդրադարձեր եղան: Պարտավորված եմ զգում տեղեկացնել բոլոր սրտացավ մարդկանց. Երևանի քաղաքապետարանից ստացած որոշումն առ այն, որ այսօրվանից՝ 2025 թվականի մայիսի 13-ից, հիմք ընդունելով մշակույթի վարչության պետ Գոշ Սարգսյանի հիմնազուրկ զեկուցագիրն ուղղված Երևանի քաղաքապետին, աշխատանքային պայմանագրի միակողմանի խզմամբ, դադարեցվում է գործունեությունս Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնում: Մեկնաբանություններն ավելորդ եմ համարում: Այս պահին առավե՛լ կարևորում եմ հետևյալը. Թատերական մասնագիտական ու թատերասեր հանրության, գործընկերներիս, իրենց արդարացի բողոքի ձայնը բարձրացրած բոլոր մարդկանց շնորհակալությունս եմ հայտնում՝ աջակցության, զորակցության, գնահատականների, հոգով ամուր մնալու, եռանդը չկորցնելու և անկեղծ մաղթանքների համար: Հավատը հույս է ներշնչում, որ կամայականության, հաճկատարության և դիլետանտիզմի փոխարեն, մեր վաղվա օրը, այնուամենայնիվ, արդարության, անկողմնակալության, պրոֆեսիոնալիզմի, մարդկային առողջ հարաբերությունների, նվիրվածության և նույնքան առողջ տրամաբանության գերակայությամբ է առաջնորդվելու: Առանձնակի շնորհակալությունս հարազատ թատրոնին, ՊՀԹ-ի նվիրյալ աշխատակազմին, գեղարվեստաստեղծագործական խմբի անդամներին, արտիստներին, բոլոր ծառայությունների աշխատակիցներին՝ համատեղ յոթնամյա ադյունավետ գործունեության համար: Մենք առաջնորդվեցինք համախոհությամբ և հանուն մեր Պատանի հանդիսատեսի անխզելի բարեկամության նպատակասլացությամբ։ Հույս ունեմ, որ դուք էլ այդ տարիներն արդյունավետ եք համարում, քանի որ դրանց ընթացքում միասին ստեղծեցինք ու բեմ բարձրացրեցինք նոր, ժամանակակից լուծումներով աչքի ընկնող մնայուն ներկայացումներ: Համաշխարհային դրամատուրգիայի, համամարդկային խնդիրների հետ, առաջի՛ն հերթին կարևորեցինք ազգային անկորնչելի արժեքների փառաբանումն ու վերհանումը՝ թատրոնին հասու գեղարվեստական ու գեղագիտական միջոցներով: Շնորհակալ եմ, հարգելի, սիրելի մարդիկ: Լա՛վ եղեք»։Ավելին13:3013.05.25