Լրահոս
2025-05-13
-
ՔաղաքականԾուխն առանց կրակ չի լինում, ակնհայտ է, որ ունենք նեպոտիզմի դրսևորումներ․ գիտե՞ք՝ ինչ է նեպոտիզմը․ Արթուր ԽաչատրյանԾուխն առանց կրակ չի լինում, ակնհայտ է, որ ունենք նեպոտիզմի դրսևորումներ։ Նեպոտիզմի հարցն ընդհանրապես ձեր գերատեսչությանը հետաքրքրո՞ւմ է, գիտե՞ք, թե ինչ է նեպոտիզմը: Այս մասին հակակոռուպցիան կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ «Եթե վերցնենք իշխանության և բիզնեսի ծառերը, ապա կտեսնենք, որ դրանց ճյուղերի վրա իրար հետ ընկերական, ազգակցական կապերով կապված մարդիկ կան։ Կոնկերտ, ռեալ՝ էսինչ մարդն այս պաշտոնի է նշանակվել, որովհետև էսինչ մարդու սանիկն է, ինչ-որ մեկի կինն է, կամ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող անձ է: Էդ մամուլը, որ կարդում եք, եղե՞լ է դեպք, որ ասեք էսինչ բանը ճիշտ է՝ մնացածը մունդառ հերյուրանք է»,- նշեց նա: Արթուր Նահապետյանն ասաց, թե մամուլի ուսումնասիրությունների հիման վրա կան վարույթներ և թույլատրելիության սահմաններում տվյալներ կուղարկեն պատգամավորին։Ավելին13:1513.05.25 -
Քաղաքական«Կրթվելը նորաձև է» ծրագրով ի՞նչ են սովորեցնում Փաշինյանները. ինչպե՞ս խուսափել պատասխանատվությունից«Կրթվելը նորաձև է» ծրագրով ի՞նչ են սովորեցնում Փաշինյանները. ինչպե՞ս խուսափել պատասխանատվությունիցԱվելին13:1013.05.25 -
ԻրավականՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպքՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք։ Մասնավորապես, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևան քաղաքում գործող հագուստի և աքսեսուարների արտադրությամբ, վաճառքով զբաղվող 2 տնտեսվարող թերհայտարարագրում են իրացման շրջանառությունը, իրականացնում են նույնատիպ տնտեսական գործունեություն, գործում են համաձայնեցված և ունեն բարեկամական կապ։ Այս տնտեսվարողները արտադրել են նաև զինվորական համազգեստի նմանվող հագուստներ, որոնք, ըստ ձեռքբերված նախնական տվյալների, վաճառվել են հիմնականում որսորդական խանութներին: Համակողմանի և մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալները հաստատվել են: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում պարզվել է, որ այս տնտեսվարողները 2020-2024 թթ ընթացքում թաքցրել են շուրջ 3 մլրդ դրամի իրացման շրջանառություն։ Կատարվել է պատճառված վնասի նախնական հաշվարկ, ըստ որի` պետությանը պատճառվել է շուրջ 900 միլիոն դրամի վնաս: Առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու առերևույթ հանցագործության հատկանիշներով ՊԵԿ hետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ։ ՊԵԿ-ը շարունակելու է հետևողական պայքարը` հարկային կարգապահության խախտումները բացահայտելու ուղղությամբ՝ այսպես նաև պաշտպանելով օրինական բիզնեսի շահերը:Ավելին13:0013.05.25 -
ՀասարակականԵրևանում բախվել են «Toyota»-ն ու «Infiniti»-ն. վերջինը կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրն ու բախվել ծառին. կան վիրավորներԱյսօր՝ մայիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Հրաչյա Քոչար և Փափազյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 24-ամյա Արսեն Ա.-ի վարած «Infiniti» և 30-ամյա Էրիկ Հ.-ի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու «Toyota»-ի ուղևոր, Երևանի բնակիչ 22-ամյա Նարեկ Պ.-ն բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց: Բախման հետևանքով «Infiniti»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել խաչմերուկը կարգավորող լուսակիրն ու հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում՝ բախվելով ծառին: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Օպերատիվորեն ժամանել են նաև «Երքաղլույս» ընկերության և լուսակիրների խնդրով զբաղվող կազմակերպության ներկայացուցիչները:Ավելին12:4513.05.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Ադրբեջանը փոխել է կրակոցների ժամը. դրանց ձայնը հասել է Բերդ քաղաքՀայլուր 12։30 Ադրբեջանը փոխել է կրակոցների ժամը. դրանց ձայնը հասել է Բերդ քաղաքԱվելին12:3013.05.25 -
ՀասարակականՀայր ու որդի գնացել են Ախուրյանում հայտնի «Սմավերդի լիճ» կոչվող ջրամբար. տղան սայթաքել ու անզգուշաբար ընկել է ջրամբարըԱյսօր՝ մայիսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր գյումրի ավտոճանապարհի 73 կմ հատվածում՝ Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի մոտ՝ Ախուրյանի ջրամբարում, քաղաքացի է ջրահեղձ եղել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Անիի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հավարկ: Տեղում պարզվել է, որ Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Անդրանիկ Ս.-ն իր հոր հետ այցելել է «Սմավերդի լիճ» կոչվող ջրամբար և ոտքը սայթաքելու հետևանքով անզգուշաբար ընկել է ջրամբարը: Այս պահին դեպքի վայր են ժամանում Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրափրկարարները՝ որպեսզի շարունակեն որոնողական աշխատանքները: Դեպքի փաստով ոստիկանության Ախուրյանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:Ավելին12:2613.05.25 -
ԻրավականՄարտունու մարզադաշտը վերադարձվեց համայնքին. գլխավոր դատախազությունԳլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ քրեական վարույթի շրջանակում՝ դատախազի կողմից ներկայացված միջնորդագրի հիման վրա, Գեղարքունիքի մարզի Մարտունու մարզադաշտի 6,5 հա հողամասի նկատմամբ գրանցվել է համայնքի սեփականության իրավունքը, վարձակալության իրավունք ունեցող անձը ծանուցվել էր վարձակալության պայմանագրի լուծման մասին, միջոցներ էին ձեռնարկվում հողամասում գտնվող 5 շինությունների նկատմամբ անձի սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու ուղղությամբ: ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ 2025 թվականի մայիսի 12-ին Մարտունի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել նույն համայնքի Գետափնյա 2-րդ փողոց 22 հասցեում գտնվող՝ 123 միլիոն 224 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, 65 հազար 625 քմ մակերեսով գույքի նկատմամբ: Համայնքի ղեկավարի որոշման հիման վրա ապամոնտաժվել են հողամասում գտնվող, 4-րդ աստիճանի վնասվածության, անբավարար և վթարավտանգ ինքնակամ շինությունները, և 2025 թվականի մայիսի 12-ին դադարեցվել է հողամասի նկատմամբ 2009 թվականի դեկտեմբերի 9-ին գրանցված՝ անձի վարձակալության իրավունքը:Ավելին12:1513.05.25 -
ՄիջազգայինԹրամփը ժամանել է Սաուդյան ԱրաբիաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնարկել է նախագահության երկրորդ ժամկետի իր առաջին խոշոր միջազգային ուղևորությունը, որի ընթացքում նա կայցելի Մերձավոր Արևելքի մի քանի երկիր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։ Մայիսի 13-ին Դոնալդ Թրամփը ժամանել է Սաուդյան Արաբիա։ Էր Ռիադում նրան դիմավորել է գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալման ալ Սաուդը։ Ավելի ուշ նախատեսվում է նրանց պաշտոնական հանդիպումը։ Այնուհետև Թրամփը ելույթ կունենա ԱՄՆ-Սաուդյան Արաբիա ներդրումային համաժողովում, որտեղ նախատեսվում է նաև ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի ելույթը։ Ամերիկյան պատվիրակության կազմում են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, Առևտրի նախարար Հովարդ Լութնիկը, էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը։ Այս շաբաթ Թրամփը նաև կայցելի Կատար և Արաբական Միացյալ Էմիրություններ։ ԱՄԷ մեկնելու նախաշեմին Վաշինգտոնը հայտարարել է այդ երկրին ավելի քան 1,4 միլիարդ դոլարի զենք վաճառելու մասին։Ավելին12:0613.05.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․74 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․89 դրամ։Ավելին12:0013.05.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 13.05.2025Մամուլի տեսություն 13.05.2025Ավելին11:4813.05.25 -
ԻրավականՇրջանառությունից հանվել է 1373 գրամ մարիխուանա և 885 գրամ ափիոնՔրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Քաջարանի բնակիչ 24 և 59 տարեկան տղամարդիկ պատրաստվում են իրացնելու նպատակով ձեռք բերել մաքսանենգ ճանապարհով Հայաստան տեղափոխված թմրանյութ: Օպերատիվ տեղեկությունն իրացվեց ապրիլի 25-ին` Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների և Սյունիքի մարզի պարեկների հետ համատեղ: Կապան-Քաջարան ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրին, թմրանյութը վերցնելիս, քաջարանցի տղամարդիկ ձերբակալվեցին ու տեղափոխվեցին մարզային վարչություն: Թմրանյութը մարիխուանա էր, առանձնապես խոշոր չափերի` 1373 գրամ: Տղամարդկանց խուզարկությամբ հայտնաբերվեցին նաև մարիխուանայի նմանվող զանգվածներով փաթեթներ: Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում, դատարանի որոշմամբ, խուզարկություն կատարվեց 59-ամյա տղամարդու տանն ու օժանդակ շինություններում: Օդաճնշիչ ատրճանակից և տարբեր փամփուշտներից զատ տան մոտակայքում հայտնաբերվեց նաև 885 գրամ ափիոն տեսակի թմրամիջոց: Ըստ տանտիրոջ՝ այդ ամենն իրենն է: 59-ամյա և 24-ամյա տղամարդիկ կալանավորվել են: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:Ավելին11:4513.05.25 -
Մամուլի տեսությունՓաշինյանի նպատակը հայ ընտրողին պարզապես հույս վաճառելն է. հետաքրքրո՞ւմ է, արդյոք, Հայաստանը Եվրամիությանը. «Փաստ»Ի՞նչ նպատակով։ Եվրոպան ցանկանում է անցկացնել գազատար Ադրբեջանի տարածքով դեպի Թուրքիա, ապա՝ դեպի Եվրոպա, ստանալ էժան գազ՝ ադրբեջանական կամ նույնիսկ ռուսական, «լվացած» Ադրբեջանի միջոցով։ Ահա Եվրոպայի հիմնական շահերը Հայաստանում՝ անխոչընդոտ հաղորդակցություն Ադրբեջանի և Թուրքիայի միջև։ Այս մասին բացահայտորեն հայտարարել են եվրոպացի ղեկավարներ, այդ թվում՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Բայց արժե՞ արդյոք այս պատճառով ընդունել Հայաստանը ԵՄ կազմ, եթե հնարավոր է պարզապես աջակցել այն ճնշմանը, որը Թուրքիան և Ադրբեջանը արդեն իրականացնում են Հայաստանի վրա, և պահանջել «Զանգեզուրի միջանցքի» բացումը։ Եվրոպան հենց այս ուղով էլ շարժվում է։ Իսկ Հայաստանը ռուսական ազդեցությունից դուրս բերելու հարցը լուծում են թյուրքական ուժերը, և Եվրոպային բավական է միայն աջակցել «Հարավային Կովկասի ժողովուրդների հաշտեցմանը»։Ավելին11:3013.05.25 -
ԻրավականՊետությանը կվերադարձվի շուրջ 100.000 ԱՄՆ դոլարԳլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը Հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի մայիսի 6-ի վճռով բավարարվել է. դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 100.000 ԱՄՆ դոլարին համարժեք 39 միլիոն 415 հազար դրամ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։ Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը 2024 թվականի հուլիսի 31-ին վնասի բռնագանձման հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով Վ.Մ.-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել չվճարված հարկային պարտավորությունների հետևանքով պետությանը պատճառված վնասը։Ավելին11:1513.05.25 -
Կրթություն և գիտությունՀայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2024-2025 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման ժամկետները: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն։ 4-րդ դասարանում գիտելիքների ստուգում կանցկացվի հետևյալ առարկաներից` «Մայրենի» (գրավոր, թեստ) - 03.06.2025 թ. «Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) - 06.06.2025 թ. Ռուսաց լեզու (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում Մայրենի լեզու և գրականություն (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում 9-րդ դասարանում քննություններ կանցկացվեն հետևյալ առարկաներից՝ «Հայոց լեզու» (գրավոր, թեստ) - 05.06.2025 թ. «Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) - 12.06.2025 թ. Բնագիտություն («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի ընտրությամբ՝ գրավոր, թեստ) - 19.06.2025 թ. Տավուշի մարզի ուսումնական հաստատություններում՝ «Հայոց պատմություն» և «Գրականություն» /մեկ միասնական էսսե/-25.06.2025 թ. «Հայոց պատմություն» (բանավոր) - քննաշրջանի ընթացքում «Գրականություն» (բանավոր) - քննաշրջանի ընթացքում Օտար լեզու («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ, բանավոր) - քննաշրջանի ընթացքում Ռուս գրականություն (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար- քննաշրջանի ընթացքում «Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում «Ֆիզկուլտուրա» (ստուգարք)- քննաշրջանի ընթացքում 12-րդ դասարանում պետական ավարտական քննությունները կանցկացվեն հետևյալ առարկաներից՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» (գրավոր) - 09.06.2025 թ. «Հայոց պատմություն» (գրավոր) - 16.06.2025 թ. «Մաթեմատիկա» (գրավոր) - 23.06.2025 թ. «Ռուսաց լեզու» (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում «Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում «Ֆիզկուլտուրա» (ստուգարք)- քննաշրջանի ընթացքումԱվելին11:0813.05.25 -
ԱռողջապահականՈւժգին քամուց թիթեղը պոկվել և հարվածել է 36 շաբաթական հղի կնոջը․ երեխան ծնվել է ճակատի խոր վնասվածքովՄայիսի 11-ին, երեկոյան ժամը 17:10-ին «Էրեբունի» ծննդատուն է տեղափոխվել 23-ամյա 36 շաբաթական հղի` որովայնի թափանցող վնասվածք-պատռվածքով, սուր ցավերով, արյունահոսությամբ: «Էրեբունի» ԲԿ–ից հայտնում են, որ նախնական տեղեկություններով` կիրակի երեկոյան, ուժգին քամու ժամանակ, տանիքից պոկվել է թիթեղի մի կտոր և հարվածել այդ պահին բակում գտնվող հղի կնոջը` վնասելով որովայնը: Հարազատները կնոջն անմիջապես ծննդատուն են տեղափոխել: Հղիին հետազոտելուց հետո, բժշկական կենտրոն մտնելուց ընդամենը 7 րոպե անց սկսվել է վիրահատությունը: Կատարվել է կեսարյան հատում, վերականգնվել է պատռված արգանդը: Ծնվել է 2450 գրամ քաշով 48 սմ հասակով աղջիկ` ճակատի ձախ շրջանում 5սմ երկարությամբ խորը վնասվածքով: Վերքը կարելու նպատակով նորածինն անմիջապես տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Մոր և երեխայի վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Մասնագետները համոզված են, որ կնոջ կյաքը փրկեց հղիությունը` դեռևս չծնված երեխան:Ավելին11:0013.05.25 -
Մամուլի տեսությունԵս 29,5 տարվա դատավոր եմ, հերոսի մայր, խոնարհման փոխարեն «դատում եք» ինձ․ դատավորը լալիս էր․ «Հրապարակ»Մինչդեռ մեկ անգամ արդեն Նաիրա Հովսեփյանին ներել են` որդու հանգամանքը հաշվի առնելով: Սակայն նա այնքան խախտումներ է թույլ տվել, որ անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունն արդեն չի փրկում: Քննության ընդմիջումներին Հովսեփյանը լաց էր լինում` կարգապահականի միջնորդության այն հատվածը կարդալիս, որտեղ նշված էր, որ ինքը վարկաբեկել է դատական իշխանությունը:Ավելին10:5313.05.25 -
Մամուլի տեսությունԻշխանականները իրավապահ համակարգի հետ չհասկացվածություն ունեն. «Ժողովուրդ»Երեկ խորհրդարանում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հայրենի օրենսդիրներին էր ներկայացնում կոմիտեի 2024 թվականի տարեկան զեկույցը:Ավելին10:5013.05.25 -
ԻրավականՎարդենիսի համայնքապետարանի մի խումբ պաշտոնյաներ մեղադրվում են կաշառք ստանալու մեջ. քրեական վարույթի նյութերը դատարանում ենՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքապետարանի համապատասխան բաժնի պետն ու տեղակալը, իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով կաշառք տվողների օգտին գործողություն կատարելու համար, տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերության տնօրենից ու նույն ընկերության աշխատակցից կաշառք են ստացել: Հակակոռուպցիոն կոմիտեից մանրամասնելով դեպքը, նշում են, որ Վարդենիսի համայնքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից սուբվենցիոն ծրագրերով նախատեսված՝ Վարդենիս քաղաքի կարիքների համար կատարվող շինարարական աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայություններին դրական եզրակացություն տալու և համայնքապետարանի կողմից ընկերությանը վճարման ենթակա գումարի վերաբերյալ փաստաթղթերը համապատասխան բաժին ներկայացնելու համար նշված պաշտոնատար անձինք 2024 թվականի նոյեմբերի 4-ին կաշառք են ստացել տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերության տնօրենից ու տեխնիկական հսկիչից: Կաշառք ստանալու համար համայնքապետարանի երկու պաշտոնատար անձանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Հիշյալ պաշտոնատար անձանց կաշառք տալու համար ընկերության տնօրենին ու տեխնիկական հսկիչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին10:4613.05.25 -
Մամուլի տեսությունԿնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները․ «Հրապարակ»Սկզբում կինը նախաձեռնեց շարժումը, որ քարոզչություն չդիտվի, ապա կնոջ թիկունքում թաքնված ամուսինը ներգրավվեց: Հիմա նա մասնակցում է գրեթե բոլոր հավաքներին, ելույթներ է ունենում, շոշափում է մարդկանց տրամադրությունները, փորձում է գահավիժած վարկանիշը բարձրացնել մինչեւ 26 թիվ: Մայիսի 10-ին ամուսինները Կապանում էին, 11-ին՝ Քաջարանում:Ավելին10:4013.05.25 -
ՀասարակականՋրվեժում հյուրանոցային համալիրի բակում հայտնաբերվել է տղամարդու դիՄայիսի 12-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գառնիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժում գործող «Խնձորնոց» կոչվող հյուրանոցային համալիրի տարածքում կախված տղամարդու դի կա, հաղորդում է Shamshyan.com–ը։ Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Նշված հյուրանոցային համալիրի բակային հատվածում, երկաթե ձողից կախված վիճակում, ոստիկանները ու պարեկները հայտնաբերել են տղամարդու դի։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Սյունիքի մարզի բնակիչ 36-ամյա Լևոն Դ.-ն է։ Իսկ նրան կախված վիճակում հայտնաբերել է նշված հյուրանոցային համալիրի աշխատակիցը։ Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Կայքի տեղեկություններով, մահացածը աշխատում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում և նշված հյուրանոցային համալիր էր ժամանել իր կողմից վարած «Nissan Patrol» մակնիշի ավտոմեքենայով։Ավելին10:3013.05.25