Լրահոս

2025-05-13
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԳԴ-ն մոլորեցնում է հանրությանը, գաղտնի պահում՝ ադրբեջանցի ռազմական հանցագործների նկատմամբ հետախուզումը դադարեցվե՞լ է. «Փաստինֆո»
    «Ընդ որում՝ պետք է նշել՝ ոչ միայն ՀՀ և Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից, այլև՝ Ադրբեջանի Հանրապետության իրավապահների կողմից՝ ընդդեմ հայերի, նրանք այդ հետախուզումը հայտարարել են։ Այսինքն՝ հերթական անգամ կարող ենք փաստել, որ առերեսվում ենք պարտվող կողմի վախկոտ վարքագծի հետ, որն ամեն կերպ ցանկանում է Ադրբեջանի գործողությունները սրբագրել, ինչ է թե՝ վախ կա, գուցե ինչ-որ պայմանավորվածությունների հետևանքի դրսևորում է, որ հայկական կողմն անընդհատ պետք է զիջի, այդ թվում՝ սեփական շահերի պաշտպանության հարցում»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց Տարոն Սիմոնյանը։
    20:48
    13.05.25
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Վրացիները չեն թողնում հայկական ոգելից խմիչքը մտնի Ռուսաստան՝ հանուն Ադրբեջանի՞. բողոքի ակցիա
    Վրացիները չեն թողնում հայկական ոգելից խմիչքը մտնի Ռուսաստան՝ հանուն Ադրբեջանի՞. բողոքի ակցիա
    20:45
    13.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միրզոյանը և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը քննարկել են ՀՀ և ԵԽ միջև համագործակցության հարցեր
    Մայիսի 13-ին Լյուքսեմբուրգ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ և ԵԽ միջև համագործակցության հարցեր, մասնավորապես, մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ իրականացվող շարունակական աշխատանքները։ Երկուստեք գոհունակությամբ նշվել է ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ վերջին տարիներին Հայաստանի կողմից արձանագրված կարևոր առաջընթացը, այդ թվում՝ մամուլի ազատության մասով։ Ի թիվս այլ ուղղությունների, անդրադարձ է կատարվել առողջապահության ոլորտում բարեփոխումների ընթացքին, ինչպես նաև տարբեր երկրներում կանանց իրավունքների պաշտպանության հարցերում առկա ցուցանիշներին և այս ուղղությամբ ՀՀ կողմից ցուցաբերված հանձնառությանը։ ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն անդրադարձ են կատարել ԵԽ կոնվենցիաներին միանալու ուղղությամբ ՀՀ կողմից տարվող աշխատանքներին, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի կարիքների հասցեագրման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերին։ Արարատ Միրզոյանը և Մայքլ Օ’Ֆլահերթին մտքեր են փոխանակել ներկայիս աշխարհաքաղաքական միտումների, տարածաշրջանային զարգացումների պայմաններում բազմակողմ հարթակների, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների արդյունավետ իրացման հնարավորությունների շուրջ։
    20:35
    13.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 Մահացած զինծառայող Կարեն Ավետիսյանը Վարդենուտից էր՝ սոցիալապես անապահով ընտանիքից
    Հայլուր 20։30 Մահացած զինծառայող Կարեն Ավետիսյանը Վարդենուտից էր՝ սոցիալապես անապահով ընտանիքից
    20:30
    13.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Վախենում եմ, որ մենք ղարաբաղցիների օրն ենք ընկնելու, մեզ գցելու են բլոկադայի մեջ, թողնելու ենք՝ դուրս գանք». Խնածախի բնակիչ․ 168.am
    Ադրբեջանը շարունակում է կրակել Սյունիքի մարզի ուղղությամբ. թիրախում Խոզնավար և Խնածախ գյուղերն են։ Ադրբեջանական կրակոցներն արդեն տեղի են ունենում 2 ամիս շարունակ՝ գիշերները, հաճախ կրակոցները թիրախավորված են։ Խնածախում այս գիշեր ևս կրակել են, ի տարբերություն նախորդ օրերի՝ կրակոցները երկար են տևել։ Բնակիչներից մեկի խոսքով, ում խնդրանքով անունը չենք հրապարակում, պատմելու չէ այն ամենը, ինչը տեղի է ունենում Խնածախում։ «Մեր տանը քնելու շատ տեղ կա, եկեք մեկ օր մնացեք, ձեր աչքով տեսեք, թե ինչ է տեղի ունենում։ Ինչպես ասում են՝ լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել։ Նիկոլ Փաշինյանը Կապան էր գնացել, թող գար այստեղ՝ տեսներ, ո՞վ պետք է ասեր, որ գար, պետք է ֆայմեր ու գար։ Այդ կրակոցները երբեմն թիրախավորված են, չի բացառվում, որ մի օր էլ մեր տան վրա կրակեն, ես ամենաշատը վախենում եմ, որ մենք ղարաբաղցիների օրն ենք ընկնելու, մեզ գցելու են բլոկադայի մեջ, թողնելու ենք դուրս գանք։ Ինքս ամենաշատը դրանից եմ վախենում, որ մեզ կզրկեն մեր տներից ու մեր ջահելներին էլ նորից կգցեն մսաղացի տակ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Խնածախի բնակիչը։ Նա Ադրբեջանի հետ խաղաղությանը չի հավատում՝ կա՛մ կլինի խաղաղություն, կա՛մ ոչ, թշնամին ուզի՝ պատերազմ կանի, չուզի՝ չի անի։ «Այս իրավիճակը մտահոգություններ է առաջացնում բնակիչների շրջանում, ով հնարավորություն ունի, մտածում է գնալու մասին, խոշոր ու մանր անասունները ծախում են, հնարավորություն չունեն պահելու։ Մենք մի հավաբնի չափ տեղ չունենք, որտե՞ղ գնանք, Երևա՞ն, ընկնենք մարդկանց ոտքերի տա՞կ, ընկնենք Նիկոլ Փաշինյանի ոտքի տա՞կ։ Գյուղում բնակիչների մի մասը գազ չունի, խմելու ջուր չկա, գնում ենք դույլերով այլ տեղից ենք բերում, աշխատանք չկա, ու այսքանին էլ գումարվում են թշնամու կրակոցները։ Ժամանակին գոնե հնարավորություն կար անասուն պահելու, նորմալ հող մշակելու, հիմա դրա հնարավորությունն էլ չկա։ Գոնե աշխատանք լինի, երիտասարդությունն աշխատի, մնա գյուղում, որ այս գյուղը, այդ հողը պահի, ո՞վ կուզի իր տունը, տեղը թողնի գնա. ոչ մեկը, բայց որ ստիպված եղան, ի՞նչ կարող ես ասել։ Չգիտեմ, ո՞վ պետք է մտածի այս ժողովրդի մասին»,- շեշտեց մեր զրուցակիցը։ Հիշեցնենք՝ 2020 թվականի դեկտեմբերի 18-ից հետո, Նիկոլ Փաշինյանի հրահանգով հայկական զորքերը հետ քաշվեցին Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բարենպաստ դիրքերից, և դրանք հանձնվեցին թշնամուն, երկու մարզերում էլ խաղաղ բնակիչները հայտնվեցին թշնամու թիրախում։ Նշենք նաև, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը ռազմական գործողություններ էր սկսել Սյունիքի մարզում, որի արդյունքում Խնածախի, Ներքին Հանդի ու այլ բնակավայրերի տարածքներ կրկին զավթվեցին ադրբեջանական Զու-ի կողմից։
    20:15
    13.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Գոռ Մարգարյանը. Հայկ Կոստանյան
    «Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն» ՀՈԱԿ-ում նախատեսվում է իրականացնել Երևանի քաղաքապետարանի կողմից մշակված համալիր առողջացման ծրագիրը, որն իր մեջ ներառում է ինչպես թատրոնի շենքային պայմանների բարելավման, տեխնիկական վերազինման, այնպես էլ գեղարվեստական բովանդակության վերանայման և ստեղծվող մշակութային արտադրանքի՝ արդի պահանջներին համապատասխանեցման, պատանի հանդիսատեսին արվեստի և գրականության նոր նմուշների հետ ծանոթացման, թատերական ներկայացումների որակի բարելավման գործընթացը»: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։ «Մասնավորապես, առաջիկայում նոր թափով կշարունակվեն թատրոնի շենքի հիմնանորոգման աշխատանքները, որից հետո կիրականացվի թատրոնի տեխնիկական ամբողջական վերազինման ծրագիրը: Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում իրականացված վերազինման և արդիականացման ծրագրի նմանությամբ, Պատանի հանդիսատեսի թատրոնը նույնպես կվերազինվի նոր ձայնային և լուսային տեխնիկայով: Շենքի հիմնանորոգման և արդիականացման ամբողջական ծրագրի համար համայնքային բյուջեից կհատկացվի շուրջ 2 մլրդ ՀՀ դրամ: Թատրոնի շենքի հիմնանորոգման ժամանակահատվածում քաղաքապետարանը նախատեսում է թատրոնի անձնակազմին գործուղել մարզային հյուրախաղերի՝ ապահովելով թատրոնի անձնակազմի ծանրաբեռնվածությունը: Մինչև տարեվերջ նախատեսվում է մեծացնել թատրոնի սուբսիդավորումը շուրջ 150 մլն ՀՀ դրամով, որից 100 մլն ՀՀ դրամ կուղղվի աշխատավարձային ֆոնդի ավելացմանը, ինչը հնարավորություն կտա էականորեն բարձրացնել աշխատակազմի աշխատավարձը: Եվս 50 մլն ՀՀ դրամ նախատեսվում է հատկացնել նոր ծրագրերի և բեմադրությունների իրականացման համար: Նշված ծրագրերն իրականացվել են քաղաքապետարանի ենթակայության Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական և Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոններում: Մասնավորապես, նախորդ տարի զգալի փոփոխություններ են իրականացվել Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում, իսկ վերջերս Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնին հատկացվել է լրացուցիչ սուբսիդիա՝ 100 մլն ՀՀ դրամի չափով: Թատրոնում իրականացվող փոփոխությունների առնչությամբ թատրոնի ստեղծագործական կազմը բարձրաձայնել է մի շարք հարցեր, որոնց քննարկման համար թատրոնի կոլեկտիվը ս/թ մայիսի 12-ին, ժամը 15:00-ին հրավիրվել է Երևանի քաղաքապետարան՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանի հետ հանդիպման: Սակայն, թատրոնի ներկայացուցիչները նշված հանդիպմանը չեն ներկայացել:Առաջիկայում թատրոնի կոլեկտիվի հետ կկազմակերպվի հանդիպում, որի ընթացքում կներկայացվի թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Մարգարյանը:»,–գրել է Կոստանյանը:
    20:10
    13.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի ռեստորաններից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել
    Մայիսի 13-ին, ժամը 17։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի ռեստորաններից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։40-ին, մարվել՝ 17։45-ին: Այրվել են ռեստորանի մոտակայքով անցնող գազի խողովակից արտահոսած գազը և տանիքի փայտե կառուցատարրերից 3 քմ հատվածը։
    20:00
    13.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանին իշխանության է բերել ժողովուրդը, որը կարող է ուղղել իր սխալը․ Վարդան Օսկանյան
    ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր, երբ գրեթե բոլորս կենտրոնացած ենք Նիկոլ Փաշինյանին հեռացնելու նպատակի վրա՝ անկախ այդ նպատակի իրագործման ուղուց, կարևոր է՝ և՛ մեզ համար, և՛ հանրության, հստակեցնել մի շարք հիմնարար հարցեր, որոնք, իմ գնահատմամբ, մինչ այժմ միասնական ձևակերպում չունեն և խոչընդոտում են այդ նպատակի իրականացումը։ Հաշվի առնելով այն ողբերգական, աղետալի և մղձավանջային վիճակը, որում Հայաստանը հայտնվել է, Փաշինյանի վերաբերյալ տեսակետների լայն շրջանակը՝ դավաճանությունից ու նենգությունից մինչև անփորձություն կամ միամտություն, լիովին հասկանալի է և իրավունք ունի հնչելու։ Այն, ինչ տեղի է ունեցել և շարունակվում է տեղի ունենալ Հայաստանում, դուրս է ամեն տեսակ տրամաբանությունից, նախադեպից ու պատմական համատեքստից։ Այդ լայն շրջանակում ես կցանկանայի ներկայացնել նաև իմ պարզ, անկեղծ ընկալումը։ Նախ՝ ինձ համար աներկբա է, որ Նիկոլ Փաշինյանին իշխանության է բերել ժողովուրդը։ Տարիներ շարունակ չարչրկվող վարկածները, թե նրա մեջքին ինչ-որ երրորդ «հզոր» ուժեր կային, որ տեղի ունեցածը դավարդրություն էր, իմ խորին համոզմամբ իրականության հետ կապ չունեն։ Իմ այս համոզմունքը բխում է այսպես կոչված «երրորդ ուժերի» հետ տարբեր մակարդակներում աշխատանքի եւ շփման տարիների փորձից։ Աշխարհը այդպես չի աշխատում։ Այն, որ տարբեր ուժեր ունեն մեր տարածաշրջանում տարբեր հետաքրքրություններ, նույնպես աներկբա է։ Բայց դրանից չի բխում, որ այդ տարբեր ուժերը միավորվել են, գտել են Փաշինյանին, նրանից սարքել են հեղափոխության առաջնորդ եւ շարունակում են նրան պահել իշխանության։ Այս անիրատեսական վարկածը անտեղի արժեվորում է Փաշինյանին։ Նրան իշխանության է բերել ժողովուրդը, որը կարող է ուղղել իր սխալը։ Ինձ համար, հետեւաբար, աներկբա է նաեւ, որ ժողովրդի վստահության ալիքի վրա իշխանության եկած Փաշինյանը չի ունեցել երկիրն այս օրվան հասցնելու ցանկություն, առավել եւս՝ ծրագիր։ Հակառակը՝ կարծում եմ նա կուզենար այնպիսի ձեռբերումներ ունենալ, որոնք կստվերեին «նախկինների» ձեռքբերումները։ Այն միֆը, որ նա ինչ-որ ուժերի կողմից բերվել է Արցախը հանձնելու, Հայաստանը թուլացնելու եւ մասնատելու համար, նույնպես իրականության հետ աղերս չունի, եւ իմ այս համոզմունքը դարձյալ հիմնված է իմ դիվանագիտական փորձի վրա։ 2018-ին Փաշինյանը պարզապես պատրաստ չէր նման բարդ տարածաշրջանում պետություն ղեկավարելու մարտահրավերներին։ Նա անփորձ էր, անտեղյակ, ապաշնորհ, չէր տիրապետում միջազգային հարաբերություններին եւ դրա հետ մեկտեղ ավելորդ ինքնավստահ էր։ Նա տապալվել է հենց այս պատճառներով։ Որեւէ այլ դավադրություն փնտրելն անիմաստ է եւ անպտուղ։ Հիմա, երբ ինքը՝ իր կամքին հակառակ, սակայն իր տգիտության և անկարողության հետևանքով, ստեղծել է այս իրավիճակը, կարծում եմ՝ ինքը նույնպես լավ գիտակցում է, որ մեծ արհավիրք է բերել հայ ժողովրդի գլխին, որը նրան չի ներվելու։ Անընդունելի էր, որ նա՝ պատերազմից հետո, փոխանակ լքեր թատերաբեմը, որոշեց անցնել ինքնաարդարացման փուլին և ամեն անգամ փորձում է «նորարար» գաղափարներով «բացատրել» տեղի ունեցածը։ Սա ըստ էության ծուղակ է եւ արատավոր շրջան, որի մեջ ինքն իրեն գցել է Փաշինյանը։ Այն հանգամանքը որ նրա ամեն ասածը բխում է Ադրբեջանի շահից, դարձյալ, իմ համոզմամբ, ոչ թե դավադրություն է, այլ հենց այս արատավոր շրջանի հետեւանք. Փաշինյանի կառավարման օրոք Հայատսնաի ազգային շահերն այնքան անպաշտպան են դարձել, որ դրանք պաշտպանելու ձեւը չիմացող Փաշինյանը հարկադրված է հորինել հիմնավորումներ՝ իբր տեղի ունեցողը միակ իրագործելի տարբերակն է։ Հաշվի առնելով ստեղծված բարդ իրավիճկաը, որը շտկելու կարողությունը ու ձեւը Փաշինյանը չունի ու չգիտի, նա՝ ինքնաարադարացման ծուղակի մեջ, խորացնելու է այս ապազգային հռետորաբանությունը, ավելի խոցելի դարձնելով Հայաստանի վիճակը՝ էլ ավելի անդառնալի կորուստներով։ Փաշինյանի վիճակը դժվար է նախանձելի համարել։ Բայցեւ ընդդիմությունը պետք է հասկանա, որ Փաշինյանը նույնպես գիտակցում է, որ իր համար իշխանություն կորցնելը «կենաց մահու» խնդիր է։ Սա նշանակում է, որ Հայաստանին՝ արտաքին լրջագույն մարտահրավերներին, Ադրբեջանի կողմից ճնշումներին դիմակայելուն զուգահեռ սպառնում է իշխանության շարունակվող ուզուրպացիայի եւ քաղաքացիական լուրջ բախումների հեռանկարը։ Սրանից խուսափելու միակ եղանակը Փաշինյանի համար իշխանությունը «կենցա մահու» խնդրից ավելի ընդունելի ընտրության վերածելն է։ Փաշինյանը պետք է հրաժարական տա մի պարզ պատճառով՝ նա չունի ոչ երկրի ղեկավարելու կարողություն, ոչ էլ որևէ արտաքին դաշնակից ուժի աջակցություն։ Նա չի գիտակցում իր դերի պատասխանատվությունը, վերջին յոթ տարվա ընթացքում չի սովորել կամ զարգացել և դրսևորում է վարքի անհավասարակշռության նշաններ։ Նա անկարող է լսել, չի ընկալում խոսքի կշիռն ու նշանակությունը քաղաքականության և դիվանագիտության մեջ, ու դրա արդյունքում լուրջ սպառնալիք է ներկայացնում Հայաստանի անվտանգության, զարգացման, բարօրության և ազգային համախմբման համար։ Այսօր Փաշինյանը դեռ ունի խաղաղ ճանապարհով հեռանալու հնարավորություն՝ ընդունելով, որ պարզապես ապացուցեց իր անպատրաստ և անկարող լինելը, և միաժամանակ գիտակցելով՝ օրենքի առաջ պատասխանատվության կանչվելու անխուսափելիությունը։ Ընդդիմությունն էլ պետք է ընդունի այս տարբերակը, քանի որ ցանկացած այլ ելք կվերածվի «կյանքի ու մահվան» երկընտրանքի՝ մեծացնելով Փաշինյանի կողմից իշխանության յուրացման գայթակղությունը և բարձրացնելով ներքին բախումների հավանականությունը»։
    19:45
    13.05.25
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Բաքվի համար «առաջընթաց», Երևանի համար նոր զիջումներ. ո՞ւր են հասել հայ և ադրբեջանցի սահման գծողները
    Բաքվի համար «առաջընթաց», Երևանի համար նոր զիջումներ. ո՞ւր են հասել հայ և ադրբեջանցի սահման գծողները
    19:30
    13.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հզոր ցիկլոնի հետևանքները. Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
    Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ «Հզոր ցիկլոնի հետևանքները: Արագածոտնի մարզ, գյուղ Աղձք»:
    19:15
    13.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Զինված ուժեր
    Սուրեն Պապիկյանը ոչ ֆորմալ շփումներ է ունեցել գործընկերների հետ
    Այսօր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ոչ ֆորմալ շփումներ է ունեցել գործընկերների, մասնավորապես՝ Չինաստանի, Ղազախստանի, Վրաստանի պաշտպանության նախարարների, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, ԳԴՀ արտաքին գործերի դաշնային նախարարի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
    19:00
    13.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայրը չկարողացավ փրկել․ Շիրակում խեղդված քաղաքացին 5 անչափահաս երեխա ուներ․ Oragir.News
    Այսօր տեղեկացրել էինք, որ մայիսի 13-ին, ժամը 09:49-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսաղբյուր գյուղի «Սմավերդի» կոչվող լճում քաղաքացին սուզվել է ջրի մեջ և դուրս չի եկել։ Տեղում պարզվել է՝ ջրահեղձ եղած քաղաքացին ծնված է 1990 թվականին։ Oragir.News-ի հետ զրույցում Լուսաղբյուր գյուղի վարչական ղեկավար Վոլոդյա Պոլոյանը մանարասներ ներկայացրեց դեպքի վերաբերյալ։ «Մեր գյուղից չի եղել։ Եթե չեմ սխալվում՝ գյումրեցի է եղել։ Հայրը և որդին միասին են եղել։ Տղան սայթաքել է և ընկել ջուրը։ Ջուրը, երևի, սառն է եղել։ Չի դիմացել այդ սառնությանը, հնարավոր է՝ մկաններն են բռնվել կամ ինքնազգացողությունը վատացել է, ու չի կարողացել լողալ»,- ասաց նա։ Պոլոյանը նշեց նաև, որ դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան՝ անձրևային և ցուրտ եղանակին։ «Սմավերդի» լիճը ձկնորսության հայտնի վայր է, որտեղ երբեմն մի քանի հարյուր մարդ է գալիս ձուկ որսալու նպատակով։ «Ասում են՝ ողջ գիշեր ձկնորսությամբ է զբաղվել, երևի՝ հոգնած է եղել։ Արդեն առավոտյան քայլելով գնացել է տուն, հայրը եկել է հետևից։ Ոտքը սայթաքել է, ու հենց ամենախորը հատվածում է ընկել ջուրը։ Հայրը ոչինչ չի կարողացել անել, փորձել է ձգվել, օգնել, բայց չի հասցրել»,- նշեց նա։ Վարչական ղեկավարը հավելեց, որ ջրասույզ եղած տղամարդը 5 անչափահաս երեխայի հայր էր։ Ինքն անձամբ գյուղացիների հետ գնացել է դեպքի վայր՝ օգնություն ցուցաբերելու, սակայն, իր խոսքով՝ անզոր են եղել՝ մինչև ջրասուզակների ժամանումը։ Մարդու դին հայտնաբերվել և դուրս է բերվել մի քանի ժամ իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում։
    18:48
    13.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մահացած զինծառայողը մեկ տարվա ծառայող էր․ ո՞վ է նա․ News.am
    Այսօր՝ մայիսի 13–ին հոսանքահարումից մահացած զինծառայող Կարեն Ավետիսյանը Վարդենուտ գյուղից էր։ Վարդենուտ բնակավայրի վարչական շրջանի ղեկավար Կամո Սահակյանը NEWS.am–ի հետ զրույցում նշեց. «Այո, մեր գյուղացի է։ Ամռանը նոր մի տարին կլրանար, որ զորակոչվել է։ Մի քույր ունի, եղբայր չունի։ Ծնողները գյուղական աշխատանքներով են զբաղվում։ Դաժան բան է եղել։ Շատ լավ երեխա էր»։ Գյուղապետն ասաց, որ տղան դժգոհ չէր ծառայությունից, կապի մեջ էր ծնողների հետ. «Ինձ զանգեցին, կանչեցին զինկոմիսարիատ, դրանից հետո միասին եկանք իրենց տուն»,–ասաց նա։ Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ մայիսի 13-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Կարեն Էդգարի Ավետիսյանը։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։
    18:38
    13.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփի բանագնացներ Ուիթքոֆը և Քելոգը կմեկնեն Ստամբուլ․ սպասվում են բանակցություններ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև
    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Քիթ Քելոգը ծրագրում են մայիսի 15-ին այցելել Թուրքիա, որտեղ սպասվում են բանակցություններ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի։ «Անկախ նրանից, թե Թրամփը կորոշի մասնակցել թե ոչ, Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց Քիթ Քելոգը և Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ծրագրում են մեկնել Ստամբուլ՝ բանակցություններին», - ասվում է հրապարակման մեջ։ Միևնույն ժամանակ նշվում է, որ Քելոգն ու Ուիթքոֆն ուղղակիորեն չեն մասնակցի բանակցություններին. նրանք մտադիր են միայն հետևել Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև շփումների ընթացքին։ Դոնալդ Թրամփը մայիսի 12-ին հնարավոր էր համարել իր ներկայությունը բանակցություններին. այժմ նա գտնվում է Սաուդյան Արաբիայում՝ իր մերձավորարևելյան ուղևորության շրջանակներում։ CNN-ի աղբյուրը նշել է, որ Թրամփի հնարավոր այցը Ստամբուլ մեծապես կախված է նրանից՝ արդյոք այնտեղ կմեկնի ՌԴ նախագահը։ Թրամփի այցի հնարավորությունն, ըստ պաշտոնյայի, «մեծ ճնշում է դնում Պուտինի վրա»։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր հերթին հայտարարել է, որ մեկնելու է Թուրքիա, և առաջարկել է անձամբ հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ։ Մայիսի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր Ստամբուլում վերսկսել Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները: «Մենք առաջարկում ենք առանց հետաձգման սկսել հաջորդ հինգշաբթի օրը՝ մայիսի 15-ին, Ստամբուլում՝ այնտեղ, որտեղ դրանք նախկինում անցկացվել են և որտեղ էլ ընդհատվել են», – ասել էր ՌԴ նախագահը:
    18:30
    13.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դատավոր Աղասի Մկոյանի լիազորությունները դադարեցվել են
    Բարձրագույն դատական խորհրդի մայիսի 12-ի որոշմամբ՝ դադարեցվել են Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աղասի Մկոյանի լիազորությունները՝ պաշտոնավարման տարիքը լրանալու հանգամանքով պայմանավորված։ «Հիմք ընդունելով Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աղասի Արշակի Մկոյանի 65 տարին 2025 թվականի մայիսի 14-ին լրանալու հանգամանքը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 8-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 160-րդ հոդվածի 3-րդ մասով և 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է 1. Պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ՝ 2025 թվականի մայիսի 14-ից Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աղասի Արշակի Մկոյանի լիազորությունները համարել դադարած»,-նշված է որոշման մեջ։
    18:15
    13.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Օլիմպիադաներում հաջողությունների հասնող դպրոցների շրջանակը բավական փոքր է․ սա լուրջ խնդիր է․ ԿԳՄՍ նախարար
    ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր 1-ին կարգի դիպլոմներ է հանձնել 2024-2025 ուստարվա դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների հաղթողներին։ Նախարարը ողջունել է ներկաներին և շնորհավորել աշակերտներին հանրապետական առարկայական օլիմպիադաներում հաղթող ճանաչվելու առիթով: «Առարկայական օլիմպիադայում ունեցած հաջողությամբ, կարծում եմ, առաջին հերթին ինքներդ ձեզ կարողացել եք ապացուցել, որ եթե ունեք նպատակ և այդ ուղղությամբ հետևողական աշխատանք եք տանում, ապա անպայման հասնում եք արդյունքի: Վստահ եմ՝ ձեր կյանքի հետագա փուլերում շատ ավելի մեծ նպատակներ եք ունենալու և հաջողությունների եք հասնելու»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու շնորհակալություն հայտնել ուսուցիչներին ու ծնողներին՝ աշակերտների ձգտումներին աջակցելու և դրանց իրականացման համար նպաստավոր միջավայր ապահովելու համար: «Դուք կարևորում եք գիտելիքը, ուսումն ու օլիմպիադաներին մասնակցությունը, քանի որ այդ արժեքները կարևորված են նաև ձեր ընտանիքներում և դպրոցներում: Միջավայրը շատ կարևոր է լավ գաղափարներ, ծրագրեր և ճիշտ արժեքներ ձևավորելու համար, որոնք մեր երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու և հանրային զարգացում ապահովելու հետագա խթանն ու շարժիչն են հանդիսանալու»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը: ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև օլիմպիադաների անցկացման կարգում նախորդ տարի իրականացված փոփոխություններին, որոնք, Ժաննա Անդրեասյանի դիտարկմամբ, նպատակ ունեն օլիմպիադաների կազմակերպման գործընթացն առավել թափանցիկ և հաշվետվողական դարձնել: ԿԳՄՍ նախարարը նաև անդրադարձել է օլիմպիադաներում դպրոցների մասնակցության աշխարհագրության ընդլայնմանը: «Օլիմպիադաներում հաջողությունների հասնող դպրոցների շրջանակը բավական փոքր է: Սա լուրջ խնդիր է. կարևոր է, որ թե՛ օլիմպիադաներին մասնակցող, թե՛ հաջողություններ գրանցող երեխաները լինեն մեր բոլոր մարզերի և Երևանի բոլոր ուսումնական հաստատությունների աշակերտները»,- ասել է նախարարն ու ընդգծել՝ այս նպատակին պետք է ծառայի դպրոցներում օլիմպիական խմբակների մշակույթի զարգացումը: Նրա խոսքով՝ հանրակրթության պետական նոր չափորոշիչը հնարավորություն է ընձեռում դպրոցներում կազմավորելու օլիմպիական խմբակներ, որոնցում կարող են ընդգրկվել դրանցով հետաքրքրված բոլոր աշակերտները: Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորել է դպրոցների սերտ և համագործակցված աշխատանքը: Հանրապետական առարկայական օլիմպիադաների դպրոցական փուլին այս տարի գրանցվել է 105902 սովորող. օլիմպիադային մասնակցել է 84256 աշակերտ: Մարզային փուլին մասնակցել է 888 դպրոցի 8101 սովորող, իսկ հանրապետական փուլին՝ 336 դպրոցի 1355 սովորող։ 1–ին կարգի դիպլոմների է արժանացել 72 սովորող։
    18:00
    13.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դուք էիք գեներացնում՝ Ռոբերտ Քոչարյանը 4 մլրդ դոլարի կարողություն ունի, հիմա հանրությանը պատասխանեք՝ ո՞ւր է 4 մլրդ-ը․ Արծվիկ Մինասյան
    «Դուք էիք գեներացնում՝ Ռոբերտ Քոչարյանը 4 մլրդ դոլարի կարողություն ունի, հիմա հանրությանը պատասխանեք՝ ո՞ւր է 4 մլրդ-ը, օդո՞ւմ է, թե՞ չկա»,- այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ «Իրականում հրեշները կերպար ստեղծողներն են, ոչ թե հաղթանակած նախագահը, որի կառավարման տարիներին ադրբեջանական որևէ անձ չէր կարող ռիսկ անել պատերազմ սկսել կամ ռազմական ակտիվ գործողություններ՝ ՀՀ-ի ու Արցախի հանդեպ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
    17:45
    13.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր
    Մայիսի 13-ին Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդիի Ազգային անվտանգության գծով խորհրդական Աջիթ Դովալի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Հնդկաստան երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես ընդգծվել է տնտեսական համագործակցության խորացման ընթացքը և անվտանգության ոլորտի ընթացիկ համագործակցությունը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակին, ինչի շրջանակներում Աջիթ Դովալը՝ ՀՀ ԱԽ քարտուղարի խնդրանքով, ներկայացրել է տեղեկատվություն կապված վերջին օրերին Հնդկաստան-Պակիստան սահմանին տեղի ունեցած իրադարձությունների հնարավոր զարգացումների վերաբերյալ, իսկ հնդկական կողմի խնդրանքով՝ ՀՀ ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը:
    17:30
    13.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Զինված ուժեր
    Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության հիմնական ուղղությունները
    Մայիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բեռլինում հանդիպել է Միացյալ Թագավորության զինված ուժերի նախարար Լյուկ Փոլարդի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության հիմնական ուղղություններին և դրանց զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր: Երկուստեք պատրաստակամություն են հայտնել համագործակցությանը նոր թափ հաղորդել՝ երկու երկրներում պաշտպանության հարցերով կցորդներ նշանակելով: Անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերի:
    17:15
    13.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Քիմ Քարդաշյանը ժամանել է Փարիզի դատարան՝ վկայություն տալու
    Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ժամանել է Փարիզի դատարան՝ վկայություն տալու։ Նրան ուղեկցում է մայրը՝ Քրիս Ջենները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Դատարանի դահլիճում տեսախցիկներն արգելված են, իսկ վկայությունն ուղիղ եթերով չի հեռարձակվելու։ Մինչ Քարդաշյանի ժամանումը նրա ոճաբանը, որը նույն հյուրանոցային հարկաբաժնում քնած է եղել հարձակման պահին, դատական լսումների ժամանակ ասել է, որ Քիմի բղավոցից արթնացել է ու հասկացել, որ նա ահաբեկված է։ «Ես երեխաներ ունեմ, ես պետք է ապրեմ։ Ամեն ինչ տարեք, ես պետք է ապրեմ», - ըստ ոճաբան Սիմոն Հարուշի՝ բղավել է Քիմ Քարդաշյանը հարձակման ժամանակ։ Հարուշը կողպվել է իր սենյակի լոգարանում և հաղորդագրություն ուղարկել Քիմի քույր Քորթնիին ու իրենց թիկնապահին՝ օգնություն խնդրելով։ Ֆրանսիայի մայրաքաղաքում 2016 թվականին անցկացվող նորաձևության շաբաթվա ընթացքում դիմակավորված անձինք Քիմ Քարդաշյանի վրա զենք էին պահել և նրանից գողացել 10 միլիոն դոլարի թանկարժեք զարդեր, այդ թվում՝ այն ժամանակ Քարդաշյանի ամուսինը հանդիսացող ռոք երաժիշտ Քանյե Ուեսթի նվիրած մատանին՝ գրեթե 4 միլիոն դոլար արժողությամբ։ 10 ամբաստանյալները 60-70 տարեկան են և ունեն նախկին դատվածություն։ Կողոպտիչները փախուստի ժամանակ կորցրել են թանկարժեք զարդերի մի մասը, այդ թվում՝ վեց ադամանդով խաչը, որն անցորդներից մեկը գտել է և տարել ոստիկանություն։ Մնացած զարդերն այդպես էլ չեն գտնվել։ Դատավարությունը գտնվում է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Այն լուսաբանելու համար հավատարմագրվել է գրեթե 500 լրագրող։ ​
    17:03
    13.05.25
    Ավելին