Լրահոս

2025-05-14
  • Img default alt hy
    Զինված ուժեր
    Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածում. ՀՀ ՊՆ
    Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մայիսի 13-ին՝ ժամը 20:45-21։30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
    09:22
    14.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արտառոց դեպք՝ Երևանում․ փրկարարները Հրազդան գետում փնտրում են երիտասարդի դի
    Մայիսի 13-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ 2 երիտասարդ տղաներ Կիևյան կամրջի վրա կանգնած խոսելիս են եղել, երբ, ըստ նրանցից մեկի հայտնածի, ով այդ մասին պատմել է ոստիկաններին ու պարեկներին, իր ընկերը ծիծաղելով հայտնել է, թե «հեսա ինձ ցած եմ գցում», ապա նետվել է կամրջից։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայր են ժամանել մեծ թվով փրկարարներ, պարեկներ, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներ և շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել 2 մարզական կոշիկներ, ինչից հետո նրա հետ եղած ընկերը հայտնել է, որ դա Կիևյան կամրջից ցած նետված ընկերոջ «բոթասներն» են։ Այս պահին փրկարարները շարունակում են Հրազդան գետում որոնողական աշխատանքները։
    00:08
    14.05.25
    Ավելին
2025-05-13
  • Img default alt hy
    Հասարակական
    Վանաձորում հաստաբուն ծառը տապալվել և ընկել է «Kia» և «Honda» մակնիշի ավտոմեքենաների վրա
    Այսօր՝ մայիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Վարդանանց 102 հասցեի մոտ ծառը տապալվել է և ընկել ավտոմեքենաների վրա, հայտնում է Shamshyan.com-ը։ Հրշեջ-փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել «Kia» և «Honda» մակնիշի ավտոմեքենաների վրայից։ Ոստիկանությունն ու պարեկային ծառայությունը պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։
    23:58
    13.05.25
    Ավելին
  • Միջազգային
    Ռուսները նոր բնակավայր են գրավել Ուկրաինայում. Կիևը նոր կործանիչներ է ստացել Ֆրանսիայից ու ԱՄՆ-ից
    Ռուսները նոր բնակավայր են գրավել Ուկրաինայում. Կիևը նոր կործանիչներ է ստացել Ֆրանսիայից ու ԱՄՆ-ից
    23:45
    13.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Թբիլիսյան խճուղում բախվել են «Chevrolet»-ն ու «Kia»-ն. կա վիրավոր
    Այսօր՝ մայիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:10-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Նելսոն Ս.-ի վարած «Kia» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Բագրատ Ս.-ի վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Chevrolet»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
    23:30
    13.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Չինաստանն ու Բրազիլիան խոսել են ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղիների մասին
    Չինաստանը և Բրազիլիան կարծում են, որ կայուն խաղաղության պայմանագիրը պահանջում է ուկրաինական ճգնաժամի լուծում փնտրել՝ հիմնված դրա հիմնական պատճառների ուսումնասիրության վրա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, այդ մասին ասված է երկու երկրների ղեկավարների միջև բանակցություններից հետո ընդունված համատեղ հայտարարության մեջ։ «Չինաստանը և Բրազիլիան դրական են գնահատում երկխոսության մեջ հակամարտող կողմերի ներգրավվելու պատրաստակամության վերջին ազդանշանները և ակնկալում են, որ նրանք ավելի մեծ կոնսենսուսի կհասնեն՝ քաղաքական կարգավորման համատեքստում բոլոր կողմերի օրինական մտահոգությունները հաշվի առնելով», - ասված է համատեղ հայտարարության մեջ: Միաժամանակ նշվում է, որ ուկրաինական ճգնաժամի բուն պատճառների ուսումնասիրությունը կօգնի ի վերջո արդար, տևական և պարտավորեցնող խաղաղության համաձայնագիր ստորագրելուն։
    23:15
    13.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    4,5 միլիոն դրամի ծաղկային կոմպոզիցիա և 600 000 դրամի ծաղիկ․ ո՞ւմ համար են պետբյուջեի հաշվին գնել կոմպոզիցիաները․ «Փաստինֆո»
    Փետրվարի 3-ին վարչապետի աշխատակազմը պետական բյուջեի հաշվին գնել է 65 հատ ծաղկային կոմպոզիցիա՝ ընդհանուր 4 միլիոն 475 հազար դրամ արժողությամբ, ինչպես նաև 3 000 հատ ծաղիկ՝ 600 000 դրամ արժողությամբ, գրել է «Փաստինֆո»-ն։ Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 1-ին ուղևորվել է Վաշինգտոն՝ շուրջ մեկ շաբաթով։ ԱՄՆ էին մեկնել նաև Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը։ Այդ օրերին պետական նշանակության մեծ միջոցառումներ ու հյուրեր հանրապետությունում չեն եղել։ Փոխարենը փետրվարի 1-ին Աննա Հակոբյանն է նշել ծննդյան օրը՝ ուղևորվելով Վաշինգտոն։
    23:00
    13.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արտակարգ իրավիճակ՝ Լոռու մարզում
    Այսօր՝ մայիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Այրում խոշորացված համայնքի բնակավայրերից Ճաճկանում և ևս մի քանի բնակավայրերում մոտ 5 րոպե տևողությամբ ուժեղ կարկուտ է տեղացել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարկուտի հետևանքով վնասվել են ցանքատարածություններ, այգիներ, տների տանիքներ։ Տուժել են հացահատիկի դաշտերը, բանջարաբոստանային մշակաբույսերը, ինչպես նաև մրգատու ծառեր։ Շատ գյուղացիներ, որոնք ողջ տարվա ընթացքում հույս էին դրել բերքի վրա, այսօր կանգնած են մեծ վնասների և անորոշության առջև։ Որոշ համայնքներում վնասների չափը կազմում է մինչև 70-80 տոկոս, ինչը լուրջ սոցիալ-տնտեսական հետևանքներ կարող է ունենալ։
    22:58
    13.05.25
    Ավելին
  • Քաղաքական
    Բարոյակա՞ն է կնոջը բերման ենթարկել գիշերազգեստով. լրագրողին կալանավորելու որոշումը կբողոքարկվի
    Բարոյակա՞ն է կնոջը բերման ենթարկել գիշերազգեստով. լրագրողին կալանավորելու որոշումը կբողոքարկվի
    22:45
    13.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ծեծկռտուք՝ Շիրակի մարզում. ուսումնարանի 17-ամյա սանը տեղափոխվել է հիվանդանոց
    Երեկ՝ մայիսի 12-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17:40-ի սահմաններում «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցից» ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Անիի բաժնում ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների թիվ 31 խումբը «գլխի մակերեսային վնասվածքներ, ուղեղի ցնցում հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի երեխայի, հայտնում է Shamshyan.com-ը։ Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է հետազոտման փուլում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Շիրակի մարզի գյուղերից մեկի բանկիչ 17-ամյա Տիգրան Ն.-ն է։ Ըստ նախնական տեղեկությունների, նույն օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում իրենց գյուղում՝ մշակույթի տան դիմաց, Շիրակի մարզի բնակիչ 17-ամյա Մկրտիչ Ա.-ի և հիվանդանոց տեղափոխված Տիգրան Բ.-ի միջև ինչ-որ հարց է առաջացել, որի ժամանակ Մկրտիչ Ա.-ն հարվածներ է հասցրել Տիգրան Բ.-ի մարմնի տարբեր մասերի՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Մկրտիչ Ա.-ն միայնակ չի եղել, նրա հետ եղել են մոտ 5 հոգի, ովքեր նույնպես ակտիվ մասնակցություն են ունեցել Տիգրան Ն.-ին ծեծի ենթարկելու մեջ, իսկ թե ինչու է ոստիկանությունը միայն Մկրտիչ Ա.-ի մասին տեղեկացրել քննչական վարչությանը, գյուղացիների մոտ լուրջ կասկածներ է առաջացրել։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Տիգրան Ն.-ն սովորում է Շիրակի մարզի արհեստագործական ուսումնարաններից մեկում, իսկ Մկրտիչ Ա.-ն՝ Շիրակի մարզի դպրոցներից մեկում։
    22:35
    13.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կոռուպցիան է հիմնական մեղավորը, թե ինչու են Երևանում այդքան շատ նախագծեր աղետալի և ժամկետից շատ անց․ Պեդրո Զարոկյան
    Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը գրում է․ «Համաձայն Երևանի քաղաքապետարանի կից նամակին, Նոր Նորքի 105 մանկապարտեզի անավարտ վերանորոգման համար քաղաքը վճարել է «Լիլանարմ» ՍՊԸ-ին պայմանագրի 75%-ը (222,164,999 ՀՀ դրամ): Շինարարական պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է 297,415,703.74 ՀՀ դրամ: Ավելին, քաղաքապետարանը պնդում է, որ աշխատում է «սեղմ ժամկետներում» Լիլանարմի հետ ունեցած տարաձայնությունները կարգավորելու ուղղությամբ, չնայած որ աշխատանքների ավարտի ժամկետից անցել է գրեթե 8 ամիս: Երևանի քաղաքապետարանում անգործունակության մակարդակն ինքնին հանցագործութուն է, բայց իրականում կոռուպցիան է հիմնական մեղավորը, թե ինչու են Երևանում այդքան շատ նախագծեր աղետալի և ժամկետից շատ անց»։
    22:30
    13.05.25
    Ավելին
  • Քաղաքական
    Մունդառ հերյուրանք, կասկածելի վարույթներ ու թավշյա ճառեր. «կոռուպցիա» անունով պոզավոր կենդանին
    Մունդառ հերյուրանք, կասկածելի վարույթներ ու թավշյա ճառեր. «կոռուպցիա» անունով պոզավոր կենդանին
    22:15
    13.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արդարադատության նախարարը հանդիպել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ցմահ դատապարտյալներին
    Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը և Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից; Սրբուհի Գալյանը հանդիպել է 15 ցմահ դատապարտյալների հետ, լսել` վերջիններիս կողմից բարձրացված խնդիրներն ու մտահոգությունները: Հանդիպման ընթացքում քննարկվել են դատապարտյալների պահման պայմաններին առնչվող հարցեր: Նախարարը վստահեցրել է, որ դատապարտյալների կողմից բարձրացված մտահոգությունները նախարարության և անձամբ նախարարի ուշադրության կենտրոնում են: Դիտարկվել է ծրագրավորման ոլորտում մասնագիտական գիտելիքներ ունեցող երկու ցմահ դատապարտյալի ներուժն օգտագործելու հնարավորությունը՝ մյուս դատապարտյալների համար ծրագրավորման դասընթացներ կազմակերպելու նպատակով: Այցի ընթացքում նախարարը ծանոթացել է նաև երկարատև տեսակցությունների` վերջերս վերանորոգված սենյակներին, և կարճատև տեսակցությունների համար նախատեսված մանկական սենյակին:
    22:00
    13.05.25
    Ավելին
  • Քաղաքական
    Թշնամին արդեն կրակում է օրը ցերեկով. նյարդերի պատերազմ՝ սահմանամերձ գյուղերում
    Թշնամին արդեն կրակում է օրը ցերեկով. նյարդերի պատերազմ՝ սահմանամերձ գյուղերում
    21:50
    13.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    40-ամյա վարորդը Աշտարակի կամրջի հարևանությամբ կցորդիչով բեռնատարով բախվել է երկաթե արգելապատնեշներին
    Այսօր՝ մայիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 19 կմ հատվածում, Աշտարակի կամրջի հարևանությամբ Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Աշոտ Մ․-ն իր վարած «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին և մասամբ փակել երթևեկելի գոտին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և քաղաքացիների հետ այն տեղափոխել երթևեկելի գոտի։ Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
    21:45
    13.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հնդկական զենքի ուժը ստիպեց Պակիստանին դադարեցնել կրակը․ Հնդկաստանի ԱԳՆ
    Հնդկական զենքի ուժը ստիպեց Պակիստանին դադարեցնել կրակը։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Հնդկաստանի ԱԳՆ խոսնակ Ռանդիր Ջայսվալը։ Հնդիկ դիվանագետը հիշեցրել է, որ հրադադարի ժամկետը համաձայնեցվել է Հնդկաստանի և Պակիստանի ռազմական գործողությունների ղեկավարների կողմից մայիսի 10-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ։ «Հնդկական զենքի ուժն էր, որ ստիպեց Պակիստանին դադարեցնել կրակը: Ինչ վերաբերում է այլ երկրների հետ խոսելուն, ապա Հնդկաստանի ուղերձը պարզ և հետևողական է, ճիշտ նույնը, ինչ մենք փոխանցում էինք հանրային հարթակներում և մասնավոր զրույցներում: Հնդկաստանն արձագանքեց ապրիլի 22-ի ահաբեկչությանը` թիրախավորելով ահաբեկչական ենթակառուցվածքները: Այնուամենայնիվ, եթե պակիստանյան ուժերը կրակ բացեն, հնդկական ուժերը կհակադարձեն: Եթե ​​Պակիստանը կանգ առնի, Հնդկաստանն էլ կդիմի նույն քայլին։ Սա այն ուղերձն է, որը պակիստանյան կողմին փոխանցվեց «Սինդուր» գործողության մեկնարկի պահին, ինչին այն ժամանակ ուշադրություն չդարձրեց պակիստանյան կողմը։ Բնականաբար շատ օտարերկրյա առաջնորդներ, ովքեր դա լսել են մեզանից, կիսվել են իրենց պակիստանցի գործընկերների հետ»,- ասել է Ջայսվալը։ Հնդկաստանի և Պակիստանի հարաբերությունները կրկին լարվել են ապրիլի 22-ին հնդկական Ջամու և Քաշմիր շրջանի Պահալգամ քաղաքի մոտ տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի հետևանքով զոհվել է 25 հնդկացի և մեկ Նեպալի քաղաքացի։ Հնդկաստանը հայտնել է, թե ապացույցներ ունի, որ Պակիստանի հետախուզությունը ներգրավված է եղել հարձակման մեջ:
    21:30
    13.05.25
    Ավելին
  • Միջազգային
    Պուտի՞նը, թե՞ Լավրովը կմեկնի Ստամբուլ. ռուսների ու ուկրաինացիների «վերջին շանսը»
    Պուտի՞նը, թե՞ Լավրովը կմեկնի Ստամբուլ. ռուսների ու ուկրաինացիների «վերջին շանսը»
    21:15
    13.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Տիգրան Ուլուբաբյանի բնակարանում խուզարկություն կատարելու քննիչի միջնորդությունը մերժեց. Ռոման Երիցյան
    «Ուժգին ապտակ ՀՀ քննչական կոմիտեին Տիգրան Ուլուբաբյանի գործով։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց մեր վերաքննիչ բողոքը և ավազակության հետ կապված քննությանը հետաքրքրող տվյալներ հայտանբերելու նպատակով Տիգրանի բնակարանում խուզարկություն կատարելու քննիչի միջնորդությունը մերժեց»։ Այս մասին գրել է փաստաբան Ռոման Երիցյանը։ «Հիշեցնում եմ, որ խոշտանգման ենթարկված Տիգրան Ուլուբաբյանի բնակարանը քննչական կոմիտեն դատարանի ապօրինի որոշմամբ խուզարկել էր, սակայն քննությանը հետաքրքրող ոչինչ չէր հայտնաբերվել։ Ինչ վերաբերում է խոշտանգման վարույթին՝ այն մեռած է»,–գրել է նա։
    21:11
    13.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում ՀՀ-ն վճռական է․ Արարատ Միրզոյան
    Մայիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելի հետ։ Հանդիպումը կայացել է ԵԽ նախարարական նստաշրջանի շրջանակներում։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև բարեկամության և ձևավորված փոխշահավետ գործընկերության խորացմանն ուղղված նոր նախաձեռնություններ։ Արարատ Միրզոյանը և Քսավյե Բետելը մտքեր են փոխանակել ԵՄ և ԵՄ հարևանությամբ զարգացումների շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ ընդգծելով, որ Գործընկերության նոր օրակարգի ստորագրումը նոր կարևոր հանգրվան կլինի ԵՄ և անդամ պետությունների հետ ՀՀ համագործակցության ընդլայնման ճանապարհին։ Հայաստանի և Լյուքսեմբուրգի նախարարներն անդրադարձ են կատարել նաև միջազգային և տարածաշրջանային զարգացումներին, որոնք տեղի են ունենում ներկա՝ աշխարհաքաղաքական անորոշումների պայմաններում։ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող ջանքերը։ Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրման հարցում ՀՀ վճռականությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։
    21:00
    13.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Էլեկտրահաղորդման բարձրավոլտ համակարգից առաջացած խնդրի հետևանքով հոսանքազրկվել են Երևանի որոշ հատվածներ․ ՀԷՑ
    Այսօր՝ ժամը 17:15-ին,ՀԷՑ-ին չպատկանող էլեկտրահաղորդման բարձրավոլտ համակարգից առաջացած խնդրի հետևանքով հոսանքազրկվել են ընկերության սպասարկման ոլորտում գտնվող Երևանի որոշ հատվածներ։ Այս մասին հայտնում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից։ «Մասնավորապես՝ Քրիստափորի, Տպագրիչների, Տոլստոյի փողոցներ, Տիգրան Մեծի պողոտա, Վարդաշենի, Վարդանանց, Վազգեն Սարգսյանի, Սասունցի Դավթի, Սայաթ-Նովայի, Պուշկինի, Չարենցի, Վրացյանի, Սոֆիայի փողոցներ և այլն) և 110 կՎ օդային գծեր («Վինիլ», «Կաուչուկ», «Հարավային», «Կենտրոնական 1» և «Կենտրոնական 2»: «ՀԷՑ» ընկերության վթարավերականգնողական բրիգադներն աշխատում են արտակարգ ռեժիմով՝ սեղմ ժամկետում բաժանորդներին ապահովելու այլնտանքային սնուցմամբ»,- ասվում է հաղորդագրությունում։
    20:54
    13.05.25
    Ավելին