Լրահոս

2025-06-25
  • Img default alt hy
    Իրավական
    Վերականգնվել է պետությանը պատճառված 1,000,000 դոլարին համարժեք 400,000,000 դրամ վնասը
    Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներից մեկով պարզվել է, որ Մ.Ղ.-ն, հանդիսանալով ապրանքների ներմուծմամբ և իրացմամբ, մթերքի արտադրությամբ, պարենային ապրանքների մեծածախ և մանրածախ վաճառքով զբաղվող ՍՊ ընկերության հիմնադիրն ու տնօրենը, առանձնապես խոշոր չափերով՝ 400 միլիոն դրամ հարկ չվճարելու նպատակով՝ հարկային մարմին ներկայացված հաշվարկներում ներառել է խեղաթյուրված տվյալներ: Մասնավորապես՝ Մ.Ղ.-ն, խախտելով «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի և Հարկային օրենսգրքի 22-րդ գլխի (իրավահարաբերությունների ձևավորման պահին գործող խմբագրությամբ) պահանջները, 2013-2016 թվականներին, առանց կատարված գործարքների վերաբերյալ դուրս գրված հաշիվների, մեկ այլ կազմակերպության հաշվին փոխանցել է ընդհանուր 2 միլիարդ դրամ, որի հետևանքով ընդհանուր 400 միլիոն դրամ շահութահարկի գումար չվճարելու նպատակով՝ նվազեցրել է հարկվող շահույթը և հարկային մարմին ներկայացված՝ 2013, 2014, 2015 և 2016 թվականների տարեկան հաշվարկներում ներառել է խեղաթյուրված տվյալներ: Հաշվի առնելով, որ քրեական վարույթում առկա են եղել հանցանքի կատարումը վկայող բավարար փաստեր՝ 2024 թվականի հունիսի 23-ին հսկող դատախազի կողմից սեփական նախաձեռնությամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Մ.Ղ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելը): Նախաքննության փուլում Մ.Ղ.-ն ամբողջությամբ վերականգնել է պետությանը պատճառված 400 միլիոն դրամ վնասը: 2025 թվականի հունիսի 23-ին դատախազի սեփական նախաձեռնությամբ որոշում է կայացվել Մ.Ղ.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցնել՝ ոչ արդարացնող հիմքով:
    15:00
    25.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Խուզարկել են Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանի բնակարանը
    Խուզարկել ենԱրցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանի բնակարանը: Այս մասին գրել է փաստաբան Ռոման Երիցյանը: Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնում էին, որ ԱԱԾ-ն փորձում է մտնել նաև Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանի տուն:
    14:54
    25.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփը սպառնացել է կրկին հարվածել Իրանին
    ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Իսրայելի և Իրանի միջև հրադադարը լավ է ընթանում՝ հավելելով, որ 12-օրյա հակամարտության ավարտը «մեծ հաղթանակ էր բոլորի համար»։
    14:45
    25.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հերթական մասկի շոուն էր. փաստաբան
    Խուզարկություն էր կատարվում, կար դատարանի կողմից որոշում խուզարկության, կարծում եմ՝ հերթական շոուն էր՝ մասկի շոուն: Այս մասին Բագրատ Սրբազանին բերման ենթարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը: Նա նշեց, որ երեկվա՝ իշխանության շրջանառած «հեղաշրջման պլանից» հետո, պարզ էր, որ այսօր նմանատիպ գործողություններ էին կատարվելու: Իսկ թե ինչ են առգրավել Սրբազանի տնից, փաստաբանը հեգնեց՝ «մի բուռ մեխ կոշիկի համար նախատեսված»: «Միակ ահաբեկչության հետ կապված, ահաբեկող նյութը, որ կարող է Սրբազանի տանից հայտնաբերեին, դա Հովհաննեսի հայտնության ապակալիպսիսի նկարագրությունն է, արկղերով նաև տարան այն մանուշակագույն ծխերը, որոնք յուրաքանչոյւր ակցիայի ժամանակ լինում են: Եթե հիշում եք, ներկայիս վարչախումբն Ազգային ժողովում 2018 թվականին այդ ծխերից արձակեց»,-ասաց նա:
    14:35
    25.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գազ չի լինելու․ հասցեներ
    Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: 
    14:30
    25.06.25
    Ավելին
  • Քաղաքական
    Պլանային սրացումներ կամ 7 զվարճալի էջեր՝ «իշխանությունը տապալելու» մասին
    Պլանային սրացումներ կամ 7 զվարճալի էջեր՝ «իշխանությունը տապալելու» մասին
    14:18
    25.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանի թիմակիցները վաղուց փողոցային բոմժ դուռակները չեն, նրանք վաղուց դոլարային միլիոնատերեր են. Տիգրան Աթանեսյան
    Հայաստանում իշխանությունը պատկանում է նրան, ով կարող է մարդ կալանավորել: Կալանքը, ինչպես քաղցկեղը, մարդկանց պահում է վախի մեջ: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Իշխանությունը կորցնում է նա, ում կիրառած կալանքից մարդիկ սկսում են կա՛մ չվախենալ, կա՛մ լուրջ չվերաբերվել: Կապիտուլյանտը դա բնազդաբար զգում է, հասկանում է, որ իր ժամանակը սպառվում է և վիրավոր բորենու պես հարձակվում է սրբությունների վրա, մինչև վերջ բացահայտում է իր անբարոյական էությունը, ձերբակալում և կալանավորում է անմեղ մարդկանց, այդ թվում` շատ լուրջ և ազդեցիկ մարդու: Կապիտուլյանտը խորամանկ է, վախկոտ ու ստոր, բայց խելացի չէ: Դա հաստատ գիտեմ: Էս իդիոտիզմները ոչ թե իր իշխանությունն են պահելու, այլ լրիվ հակառակը: Իր թիմակիցները վաղուց փողոցային բոմժ դուռակները չեն, որ պատրաստ են ծառայելու ամեն սիգարետ ունեցողին: Նրանք վաղուց դոլարային միլիոնատերեր են, փոխվել են թե՛ նրանց կյանքի որակը, թե՛ շահերը, թե՛ վախերը և այլն: Հենց իր թիմակիցներն են նրան փուռը տալու և արդեն փնտրում են հարմարավետ պահ: Իսկ պահը հասունացել է, և, որքան էլ զարմանալի է, այդ հասունացման ճանապարհի վերջին խոչընդոտն ընդդիմադիր պատգամավորներն են: Եվ դրա պատճառը այն է, որ իրենք իրենց հետնիկոլական Հայաստանում չեն տեսնում: Ճիշտ են անում, քանի որ 4 տարվա կյանքն ԱԺ-ում` բարձր վարձատրմամբ և աշխարհը ման գալով, այլևս բացատրություն չունի»։
    14:10
    25.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Դա Հայաստանի ներքին գործն է. Պեսկովը՝ ՀՀ-ում «հեղաշրջման փորձ» կանխելու վերաբերյալ հաղորդագրությունների մասին
    Ռուսաստանը շահագրգռված է, որ Հայաստանը լինի բարգավաճ և բարեկամական երկիր, սակայն երկրի ներսում տիրող իրավիճակը նրա ներքին գործն է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով Հայաստանում «հեղաշրջման փորձ» կանխելու վերաբերյալ հաղորդագրություններին: «Սա, անշուշտ, Հայաստանի ներքին գործն է։ Իհարկե, մենք շահագրգռված ենք, որ Հայաստանում պահպանվի օրենքն ու կարգը, և որպեսզի Հայաստանը լինի բարգավաճ, կայուն, Ռուսաստանին բարեկամ երկիր»,-լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը։
    14:00
    25.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ալիևը Հայաստանին մեղադրել է ադրբեջանական բնակավայրերը հիմնովին ոչնչացնելու մեջ
    «Մեր հողերը տարիներ շարունակ օկուպացիայի տակ էին, և Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Հայաստանը ոչ միայն կրակի տակ էր պահում մեր քաղաքները, գյուղերը և բնակելի տարածքները, այլև չի մոռացել, եթե կարելի է այսպես արտահայտվել, իր հրթիռներն արձակել նույնիսկ այստեղ՝ Մինգեչաուրում։ Սա ագրեսիա էր քաղաքացիական բնակչության, քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ։ Սա ռազմական հանցագործություն է», — ասել է Ալիևը։
    13:50
    25.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
    13:45
    25.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ուժի մեջ կմտնեն Ռուսաստան մուտք գործելու նոր կանոնները
    Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի բոլոր անցակետերում 2025 թ. հունիսի 30-ից մինչև 2026 թ. հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում կներդրվի մուտքի և ելքի փորձնական կարգ՝ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար։  Այս մասին հայտնում են Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունից: 
    13:40
    25.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Մոսկվան կապի մեջ է Սամվել Կարապետյանի գործին վերաբերող հարցերի շուրջ. Պեսկով
    ՌԴ նախագահի խոսնակն ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի կարևոր դաշնակիցն է:
    13:37
    25.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Իրանում ձերբակալել են 700 մարդու՝ Իսրայելի հետ համագործակցության կասկածանքով
    Fars-ի տվյալներով՝ ձերբակալվածները մեղադրվում են Իսրայելի համար Իրանի տարածքից փոքր անօդաչու թռչող սարքերի արձակման, ինքնաշեն ռումբերի պատրաստման և ռազմական օբյեկտների նկարահանման մեջ՝ տեղեկատվությունը հետագայում Իսրայելի հետախուզական ծառայություններին փոխանցելու նպատակով: Ինչպես նշում է գործակալությունը, միայն Թեհրանում հունիսի 13-ից ի վեր առգրավվել է ավելի քան 10 000 ոչ մեծ  անօդաչու թռչող սարք:
    13:30
    25.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ձերբակալվել է գնդապետ Միհրան Մախսուդյանը
    Այսօր առավոտյան իրավապահ մարմինները խուզարկություն իրականացրին մեր ընտանիքին պատկանող Իջևանի և Ոսկեպարի տներում, այս մասին գրել է գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին։ «Խուզարկության ընթացքում որևէ անօրինական բան չհայտնաբերվեց։ Այնուամենայնիվ, իշխանությունները դիմեցին ապօրինության՝ ձերբակալելով հորս՝ Միհրան Մախսուդյանին։ Այս պահին նրան տեղափոխում են Քննչական կոմիտե։ Սա ոչ միայն անօրինական է, այլև քաղաքական հետապնդման հստակ դրսևորում»,-գրել է Մախսուդյանի որդին։
    13:26
    25.06.25
    Ավելին
  • Հայաստան
    Նողկալի, ստորացուցիչ գործողություններ. խուզարկությունից հետո բերման են ենթարկել Բագրատ սրբազանին
    Նողկալի, ստորացուցիչ գործողություններ. խուզարկությունից հետո բերման են ենթարկել Բագրատ սրբազանին
    13:23
    25.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արա Ռոստոմյանը ձերբակալվեց
    Փաստաբան Վահամ Հովհաննիսյանը գել է․ «Զոհվածի ծնող Արա Ռոստոմյանի տան և ավտոմեքենայի խուզարկությամբ անօրինական որևէ բան չհայտնաբերվեց: Արա Ռոստոմյանը ձերբակալվեց»:
    13:21
    25.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Խուզարկվում է Վահե Հակոբյանի տունը
    ԱԱԾ-ն այս պահին խուզարկում է «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի տունը: Առգրավվել են հեռախոսները։
    13:18
    25.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Գարեգին Բ-ն ընդունել է ՀԲԸՄ տարբեր ծրագրերի մասնակից սփյուռքահայ երիտասարդներին
    Հունիսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Երևանի «Գլոբալ առաջնորդության» և «Բացահայտիր Հայաստանը» ծրագրերին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին՝ ուղեկցությամբ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ տիար Վազգեն Յակուբյանի։ 64 սփյուռքահայ երիտասարդներ Հայաստան են ժամանել ՀԲԸՄ ծրագրերի շրջանակներում հաղորդակից լինելու հայրենիքի պատմամշակութային ու հոգևոր ժառանգությանը և զորացնելու իրենց կապը հայրենիքի հետ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունը բերելով հայորդիներին, բարձրորեն գնահատեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կողմից իրականացվող հայրենաճանաչության, կրթադաստիարակչական, մշակութային նմանօրինակ ծրագրերը, որոնց շնորհիվ տարբեր երկրներում հասակ առած երիտասարդները հնարավորություն են ստանում համախմբվելու հայրենիքում, հարստացնելու իրենց գիտելիքները և հաղորդ դառնալու հայրենի իրականությանը։ Նորին Սրբությունը պատգամեց ներկաներին լինել ազգային ինքնության կրողը, ամուր պահել սերը հայրենիքի նկատմամբ և օգտակարություն բերել իրենց համայնքների առավել զորացմանն ու հայրենիքի բարօրությանը։ Հայոց Հայրապետը հորդորեց հայորդիներին, վերադառնալով իրենց համայնքներ, առավել ակտիվ ներգրավվածություն ունենալ ազգային-եկեղեցական կյանքում։
    13:15
    25.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Հեղաշրջման պլանի» հեղինակը Նիկոլ Փաշինյանն է. Ալեքսանդր Կոչուբաև
    Տուրք մի տվեք իրավապահների կեղծ հայտարարություններին հիմա «նիկոլի թիվնա», ամեն ինչ կեղծ է, ընդամենը ամիսներ առաջ արդարացման հիմքով կարճվեց գործ, որտեղ «նիկոլի թվի» իրավապահները մարդուն մեղադրում էին իշխանության յուրացման մեջ՝ հիմքում դնելով կեղծված ձայնագրություն։ Այս մասին իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ Նա, մասնավորապես, նշել է. «Հեղաշրջման պլանի» հեղինակը Նիկոլ Փաշինյանն է, նա էր նաև 2008 թվականի մարտի 1-ի հեղինակը, ըստ նրա իշխանության գալու միակ ձևը սահմանադրական հեղաշրջումն է ու դա է պատճառը, որ բակում հավաքված 5 հոգին, ըստ իրեն, պետական հեղաշրջման փորձ է։ Ցավոք, մեր երկիրը ղեկավարում է մանկական անբուժելի տրավմաներ ունեցող մարդ, ով վտանգ տեսնում է անգամ իր բակի ստերջացված շների մեջ։ Եղեք զգոն, մի ահաբեկվեք, բոլորիս համար բանտում տեղ չկա, էս շոուն շատ արագ ավարտվելու է հարկադիր բուժմամբ։
    13:10
    25.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կարապետյանի նախաձեռնությամբ գործող փաստաբանական թիմն աջակցում է բերման ենթարկված անձանց
    Վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ են իրականացնում ընդդիմադիրների բնակարանում, կան բազմաթիվ բերման ենթարկված անձինք, որոնց թվում է նաև Բագրատ Սրբազանը։ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ գործող փաստաբանական թիմն իր աջակցությունն է հայտնում բերման ենթարկված և ձերբակալված անձանց։ «Հարգելի հայրենակիցներ, հաշվի առնելով այսօր վաղ առավոտից ՀՀ ողջ տարածքում իրավապահների կողմից տասնյակ քաղաքացիների բնականարաններում իրականացվող խուզարկությունները, անձանց բերման ենթարկելու և ձերբակալելու գործընթացները, Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ գործող փաստաբանական թիմն իր աջակցությունն է հայտնում բերման ենթարկված և ձերբակալված անձանց՝ իրենց իրավունքների պաշտպանության հարցում։ Համակարգողներ՝ Լուսինե Մարտիրոսյան, հեռ. 094 55 70 30 Միհրան Պողոսյան, հեռ. 091 25 02 50»,- ասվում է հաղորդագրությունում։
    13:04
    25.06.25
    Ավելին