Լրահոս
2025-06-27
-
ՀասարակականՀորդորում ենք ժողովրդին չտրվել սադրանքների, պահպանել զգոնությունը և շարունակել իրենց սատարումն օրինական բոլոր միջոցներով. Մայր ԱթոռՀունիսի 27-ի առավոտյան ՀՀ իրավապահ մարմինների ուժեր, մուտք գործելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Վեհարանի տարածք, փորձել են ձերբակալել Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ով Մայր Աթոռ էր ժամանել քահանայից տարեկան ժողովի առիթով իբրև հավաքի համակարգող։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռը:Ավելին15:5627.06.25 -
ԻրավականՄԻՊ-ը հանրային համերաշխության տեսանկյունից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իրավիճակը մտահոգիչ է համարումՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հետևում է զանգվածային լրատվության միջոցներում և սոցիալական ցանցերում տարածվող տեղեկություններին և հանրային համերաշխության տեսանկյունից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստեղծված իրավիճակը մտահոգիչ է համարում, հայտնում են ՄԻՊ գրասենյակից։Ավելին15:5227.06.25 -
ԻրավականՄիջին ծանրության ենթադրյալ հանցանքի դեպքերում նույնիսկ 1 ոստիկան հնարավոր է չի գնում բերման ենթարկելու որևէ անձի, իսկ այսօր տեսանք հազարավոր իրավապահների. ՎարդևանյանՀաղորդագրություններին ծանոթանալով հասկացել եմ, որ խոսքը գնում է ենթադրյալ միջին ծանրության հանցանքի մասին. Մայր Աթոռում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին առաջադրված մեղադրանքին։Ավելին15:4427.06.25 -
ԱշխարհՔարերով ու զենքերով իսրայելցիները ներխուժել են Պաղեստին, սպանել մարդկանց ու հրդեհել տներՔարերով ու զենքերով իսրայելցիները ներխուժել են Պաղեստին, սպանել մարդկանց ու հրդեհել տներ: Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ իսրայելցիների ու պաղեստինցիների բախումների հետևանքով 8 ամսվա ընթացքում զոհվել է ավելի քան 750 պաղեստինցի։ Միայն այս գիշեր սպանվել է 72 պաղեստինցի:Ավելին15:3927.06.25 -
ՀասարակականԵրևան–Էջմիածին ճանապարհին պարեկները խուզարկում են մեքենաներըԵրևան-Էջմիածին ճանապարհին ոստիկանները խուզարկում են քաղաքացիենրի մեքենաները։Ավելին15:1627.06.25 -
ՔաղաքականԱղազարյանը և Ասլանյանը պատրաստ են վարչապետի պաշտոնի համար առաջադրել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությունը. Մարուքյանը պատրաստ է հրաժարվել իր թեկնածությունից«Քննարկում ունեցա Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հետ։Ավելին15:0027.06.25 -
ՔաղաքականԳյումրու ավագանու 4 խմբակցություն դատապարտել են Միքայել Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդումըԳյումրու ավագանու 4 խմբակցություն դատապարտել են Միքայել Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդումը։Ավելին14:5727.06.25 -
ԻրավականՄիքայել Աջապահյանի ձերբակալման փորձը ուղեկցվել է խոչընդոտմամբ. ՔԿ-ն նոր վարույթ է նախաձեռնելՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում որոշում է կայացվել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, այն բանի համար, որ նա զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է կատարել:Ավելին14:4927.06.25 -
ԻրավականԵլնելով անվտանգության նկատառումներից ԱԱԾ-ն և ոստիկանությունը որոշում են կայացրել դուրս գալ Մայր Աթոռի տարածքից. ԱԱԾ«Այսօր՝ 2025 թվականի հունիսի 27–ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքից Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին (Գևորգ Արտաշեսի Աջապահյան) ձերբակալելու որոշումը իրականացնելու ընթացքում արձանագրվել է քաղաքացիների կուտակում։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը և Ոստիկանությունը, ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը, որոշում է կայացրել դուրս գալ Մայր Աթոռի տարածքից։Ավելին14:2527.06.25 -
ՀասարակականՈւղիղ I Ծայրաստիճան լարված դրություն՝ Մայր Աթոռում. անդադար ղողանջում են եկեղեցու զանգերըՈւղիղ I Ծայրաստիճան լարված դրություն՝ Մայր Աթոռում. անդադար ղողանջում են եկեղեցու զանգերըԱվելին14:1127.06.25 -
ՔաղաքականԻշխանությունը hրահրել է խիստ վտանգավոր գործընթացներ, որոնք քայքայում են մեր պետականության հիմքերը, մեր ինքնության հենասյուները. Արման Թաթոյան«Մայր Աթոռի տարածք, Վեհարան դիմակավորված ծառայողների ներխուժումը, հոգևորականներին քաշքշելը Հայոց Եկեղեցու, մեր նվիրական արժեքների, մեր դարավոր սրբավայրերի պղծում է:Ավելին13:5427.06.25 -
ՀասարակականՀորդորում ենք գնալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և նեցուկ լինել Մայր Եկեղեցուն. Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցի«Սիրելի հավատացյալներ‚ ելնելով ստեղծված իրավիճակից‚ հորդորում ենք գնալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և նեցուկ լինել Մայր Եկեղեցուն»,- նշվում է հաղորդագրությունում։Ավելին13:2627.06.25 -
ՀասարակականՈղբերգական ավտովթար՝ Լոռու մարզում. 2 մահացածներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարներըԱյսօր՝ հունիսի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 10:10-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 11 կմ հատվածում բախվել են «Mecedes Sprinter» և «ՎԱԶ 2104» մակնիշի ավտոմեքենաները:Ավելին13:0227.06.25 -
ՀասարակականԲոլորս՝ դեպի Էջմիածին, ազգովին կանգնենք մեր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու կողքին. Գառնիկ ԴանիելյանԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը գրել է.Ավելին12:4427.06.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Խայտառակ գրոհ՝ վեհարանի վրա. դիմակավոր ԱԱԾ-ականներ ու ոստիկաններ են լցվել Մայր ԱթոռՀայլուր 12։30 Խայտառակ գրոհ՝ վեհարանի վրա. դիմակավոր ԱԱԾ-ականներ ու ոստիկաններ են լցվել Մայր ԱթոռԱվելին12:3027.06.25 -
ՀասարակականՄայր Աթոռում իրավիճակը ծայրաստիճան լարված է․ ոստիկանները քաշքշում են հոգևորականներին ու քաղաքացիներինՄայր Աթոռում իրավիճակը ծայրաստիճան լարված է։Ավելին12:2527.06.25 -
ՀասարակականՏեղի ունեցողն ապօրինություն է. ես այս երկրի համար սպառնալիք չեմ, հիմնական սպառնալիքը կառավարությունում է նստած. Միքայել Սրբազան (Տեսանյութ)Տեղի ունեցողն ապօրինություն է. ես այս երկրի համար սպառնալիք չեմ եղել, չեմ, չեմ լինի, հիմնական սպառնալիքը կառավարությունում է նստած. Միքայել ՍրբազանԱվելին12:1227.06.25 -
ՀասարակականՄայր Աթոռում hրմշտոց սկսվեց հոգևորականների և ուժայինների միջև (Տեսանյութ)Մայր Աթոռում հրմշտոց սկսվեց հոգևորականների և ուժայինների միջև:Ավելին11:5127.06.25 -
ԻրավականԱԱԾ-ն ներխուժել է Շիրակի թեմի առաջնորդարան. Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվելՄոտ 2 ժամ առաջ հայտնի դարձավ, որ Գյումրիում Շիրակի թեմի առաջնորդարանում քննչական գործողություններն ավարտվել են, իրավապահները առգրավված նյութերով հեռացել են։ Առավոտյան էին մոտ 30 դիմակավորներ ներխուժել Շիրակի թեմի առաջնորդարան: Իրավիճակը մի պահ լարվել էր, երբ ոստիկանները բերման էին ենթարկել առաջնորդարանի բակում հավաքված քաղաքացիներից մեկին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հունիսի 17-ին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար։ Առաջնորդարանի մոտ նաև գյումրեցիներ են հավաքվել: Ոստիկանները մոտ մեկ ժամ անգամ հոգևորականներին չեն թույլատրել մտնել առաջնորդարան։Ավելին11:4527.06.25 -
ՀասարակականՍուրբ Էջմիածնից կամ մեզ ամենքիս եք տանելու, կամ էլ մեր դիшկը. Հայր Ասողիկ Կարապետյան«Սիրելիներ, Հայաստանի ողջ հոգևոր դասը պատրաստ է կալանավորվելու. բոլորս Մայր Աթոռում ենք:Ավելին11:3927.06.25