Լրահոս

2025-07-08
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 08.07.2025
    Մամուլի տեսություն 08.07.2025
    11:45
    08.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն
    Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն՝ հասարակական տրանսպորտի ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով: «Բեյրութի փողոցից դեպի Գր․ Լուսավորչի և Արգիշտիի փողոցների ուղղությամբ. Բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել 1-ին գոտուց միայն աջ դեպի Գր․ Լուսավորչի փողոց ուղղությամբ, իսկ 3-րդ գոտուց միայն ուղիղ դեպի Արգիշտիի փողոց ուղղությամբ։ 2-րդ Երթևեկելի գոտին հատկացված է հասարակական տրանսպորտին։ Իտալիայի փողոցից դեպի Խորենացի և Վ․ Սարգսյան փողոցների խաչմերուկ ուղղությամբ բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել 1-ին գոտուց աջ և ուղիղ, 2-րդ գոտուց՝ ուղիղ, իսկ 3-րդ գոտուց, որը հատկացված է հասարակական տրանսպորտին, միայն ձախ ուղղությամբ։ Արգելվել է կանգառը Իտալիայի փողոցի աջակողմյան հատվածում»,- ասված է հաղորդագրությունում։
    11:30
    08.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ուղիղ I Իրավապահները խուզարկում են ՀԷՑ-ի գլխամասային գրասենյակը
    Ուղիղ I Իրավապահները խուզարկում են ՀԷՑ-ի գլխամասային գրասենյակը
    11:28
    08.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Լուրջ խնդիրներ կառաջանան, եթե այսօր չկարողանանք աշխատել. Ղազինյան` ՀԷՑ-ում խուզարկությունների մասին
    Առավոտյան 08:00-08:15 տեղեկացրեցին, որ ոստիկաությունը և Քննչական կոմիտեն գործողություններ պետք է իրականացնեն ՀԷՑ-ում։ Ներկայացվել են դատարանի որոշումները, հիմա քննչական գործողություններ են իրականացվում: Այս մասին լրագրողներին ասաց ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։
    11:26
    08.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արտակարգ դեպք՝ Երևանի քաղաքապետարանում. անվասայլակով տղամարդը սպառնում է դիմել կտրուկ միջոցների
    Այսօր՝ հուլիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ մի քաղաքացի Երևանի քաղաքապետարանում սպառնում է ինքնահրկիզվել, հայտնում է Shamshyan.com-ը:
    11:23
    08.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ձերը էտ ա՝ կալանավորելը․ մերը պայքարելն ա, թասիբն ա ու պատիվն ա․ Արթուր Սարգսյան
    Արցախյան երրորդ պատերազմի խայտառակ արդյունքներից, դիվանագիտական ձախողումներից հետո մեկնարկած բոլոր փողոցային շարժումներին և պայքարներին մասնակցել եմ իմ ողջ ներուժով, դրա մեջ դրել եմ իմ սիրտն ու ոգին: Ձեր հետ միասին կիսել եմ մեր հաջողությունները և պարտությունները: Ցավն այն է, որ մեր յուրաքանչյուր պայքարի պարտության առաջին ուրախացողները եղել են օրվա իշխանությունները և թուրք-ադրբեջանական տանդեմը: Դա իրենք նույնիսկ արել են հրապարակային:
    11:20
    08.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՊՊԾ ծառայողները փորձում են ԱԺ շենքից դուրս հանել Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանին (տեսանյութ)
    ՊՊԾ ծառայողները փորձում են ԱԺ շենքից դուրս հանել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանին։ Ծառայողները հայտնում են, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Աքաքելյանը միջնորդագիր է փոխանցել ՊՊԾ-ին Սուքոյանին շենքից դուրս հանելու համար։ Ազգային ճակատ
    11:18
    08.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանում իսրայելական կողմի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 1060-ի
    Իսրայելը հարձակում էր սկսել Իրանի դեմ հունիսի 13-ին, ինչին ի պատասխան իրանական կողմը հարվածներ էր իրականացրել իսրայելական տարածքում։ 10 օր անց հակամարտության մեջ էր մտել նաև Միացյալ Նահանգները՝ հարվածներ հասցնելով Իրանի միջուկային օբյեկտներին։ Ի պատասխան ամերիկյան կողմի՝ Իրանը հարձակում էր իրականացրել Մերձավոր Արևելքում ամերիկյան ամենամեծ ռազմաբազայի՝ Կատարի Ալ-Ուդեյդի վրա։ Փոխադարձ հարվածներից հետո կողմերը համաձայնության էին եկել հրադադարի շուրջ, որն ուժի մեջ էր մտել հունիսի 24-ին։
    11:15
    08.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ի՞նչ ցույց տվեցին հուլիսի 4-ի ցույցն ու երթը. «Փաստ»
    «Հուլիսի 4-ի երեկոյան, չնայած փաշինյանական իշխանության ներկայացուցիչների ու անձամբ հենց Փաշինյանի ոչ երկիմաստ սպառնալիքներին, Երևանում տեղի ունեցավ բազմահազարանոց բողոքի ակցիա՝ ի աջակցություն ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի:
    11:05
    08.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչպես է Հակոբ Արշակյանը հրում ընդդիմադիր պատգամավորի 7 ամսական հղի օգնականին (տեսանյութ)
    Կադրեր՝ ինչպես է ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Հակոբ Արշակյանը հրում ընդդիմադիր պատգամավորի 7 ամսական հղի օգնականին։
    10:58
    08.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Անահիտ Մանասյանը և ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» և «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկներ
    Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և աշխատակազմի ներկայացուցիչները հուլիսի 7-ին այցեր են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» և «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկներ: Անահիտ Մանասյանը և ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ վերջին օրերի իրադարձությունների հետևանքով ազատությունից զրկված անձանց, տեղի են ունեցել առանձնազրույցներ։ Որոշ հարցեր քննարկվել են նաև քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի ներկայացուցիչների հետ։ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ հուլիսի 8-ին` այս պահին ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացնում նաև «Նուբարաշեն», «Վարդաշեն» և այլ քրեակատարողական հիմնարկներ: Այցերի մանրամասները խորհրդապահական են՝ ենթակա չեն հրապարակման: Արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ անհրաժեշտ պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմիններից։
    10:51
    08.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Դատախազը ևս երկու պատգամավորի հետևից կգնա. թիրախում նաև կանայք են․ «Ժողովուրդ»
    Ընդ որում, դատախազը ԱԺ կգնա «Դաշնակցության» առաջնորդ Իշխան Սաղաթելյանին կալանավորելու միջնորդությամբ, իսկ Գառնիկ Դանիելյանի վերաբերյալ՝ միայն քրեական վարույթ հարուցելու համար անձեռնմխելիությունից զրկելու հարցով: Իհարկե, ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը երեկ ավելի խիստ պատիժ սահմանեց Գառնիկ Դանիելյանի համար` հայտարարելով, թե նա է տվել Բագրատ սրբազանի տան վարձը, ինչը նշանակում է, որ հովանավորել է ահաբեկչությունը: Սակայն ՔՊ-ն քաղաքական որոշում ունի Գառնիկ Դանիելյանին չկալանավորել, իսկ Իշխան Սաղաթելյանին կալանքի տանել:
    10:46
    08.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Երկու ամսում 3 տնօրեն է փոխվել. «Հրապարակ»
    Նա շուրջ 2 ամիս պաշտոնավարելուց հետո հրաժարվել է պաշտոնավարել որպես տնօրենի ԺՊ՝ նախընտրելով փոխտնօրենի պաշտոնը: Հետո նախարարը ԺՊ էր նշանակել կենտրոնի բաժնի վարիչներից մեկին՝ Մհեր Ուստյանին: Սակայն այդ նշանակումից օրեր անց՝ հուլիսի 3-ին, Մհեր Ուստյանին եւ Արմեն Հակոբյանին Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալեց՝ կոռուպցիոն բնույթի քրգործի շրջանակներում:
    10:40
    08.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱԺ-ում իրավիճակը լարվեց Արթուր Սարգսյանի ելույթից հետո
    «Թող ես անձնապես պարտություն կրեի, բայց Արցախը լիներ հայկական, թող ես անձնապես պարտություն կրեի, բայց հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ իրենց հարազատների գերեզմանին գնալու հնարավորություն ունենային, թող ես անձնապես պարտություն կրեի, բայց հազարավոր հերոսներ ողջ լինեին»,- ԱԺ արտահերթ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության Արթուր Սարգսյանը, ում նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրն է քննարկվում։ Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ արդեն ամեն ինչ որոշված է, ամեն ինչ հստակ է, անձեռնմխելիությունից զրկելու, կալանավորման որոշումն էլ կա. «Ես այս թանկ ժամանակը, որ պետք է անցկացնեմ այստեղ, որոշել եմ գնամ, իմ անչափահաս 4 երեխաների, տիկնոջ հետ գնամ եկեղեցի, մոմ վառեմ ու գնամ քննչական։ Ցտեսություն։ Գնացինք ժողովուրդ ջան, ձեր ցավը տանեմ»։ Ընդդիմադիր պատգամավորները ծափահարեցին Արթուր Սարգսյանին։ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ասաց. «Եթե ճիշտ եմ հասկանում, հրաժարավում եք հարցերին պատասխանելուց։ Հասկանալի որոշում է»։ Այնուհետև ԱԺ-ում իրավիճաը լարվեց, պատգամավորները սկսեցին քաշքշել միմյանց։ ԱԺ փոխնախագահ Ռուբինյանը հայտարարեց ընդմիջում։
    10:35
    08.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ` Բամբակաշատ գյուղում
    Հուլիսի 7-ին, ժամը 23։04-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բամբակաշատ գյուղի 1-ին փողոցի 12-րդ նրբանցքում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի տներից մեկին կից անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։34-ին, մարվել՝ հուլիսի 8-ին, ժամը 01:40-ին: Այրվել է մոտ 100 հակ անասնակեր։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տուն:
    10:30
    08.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Անհայտ անձիք մտել են ԱԺ նիստերի դահլիճ և հարձակվել ընդդիմադիր պատգամավորների վրա․ Քրիստինե Վարդանյան
    «Անհայտ անձիք, իբր ՔՊ-ական պատգամավորների օգնականներ մտել են նիստերի դահլիճ և հարձակվել ընդդիմադիր պատգամավորների վրա»,– հայտարարել է ՀՅԴ ՀԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
    10:26
    08.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դատաքննության ընթացքում քննվող գործերով դատավորի նկատմամբ չի կարելի հարուցել կարգապահական վարույթ․ փաստաբան
    Իմ համոզմունքը շարունակում է մնալ այն, որ դատաքննության ընթացքում քննվող գործերով դատավորի նկատմամբ չի կարելի հարուցել կարգապահական վարույթ եւ այն դարձնել քննության առարկա: Սա առավել վտանգավոր է դառնում նաեւ այն պատճառով, որ դատավորը ստիպված է լինում թեկուզ ԲԴԽ-ում «զեկուցել» եւ արդարանալ իր կողմից դեռեւս չավարտված գործով կատարված դատավարական գործողությունների առնչությամբ:
    10:18
    08.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Դատավորները քննարկել են. եթե Վեհափառին կալանքի «բերեց», ի՞նչ ենք անելու. «Հրապարակ»
    Սրբազանների կալանքներից հետո դատավորների մի խումբ հավաքվել է՝ քննարկելու, թե երկրում ինչ է կատարվում: Մեկը հարց է բարձրացրել` եթե Վեհափառին կալանքի «բերեց», ի՞նչ ենք անելու: Նիկոլի նշանակած երիտասարդ դատավորները սկսել են արդարանալ՝ դե, կալանք ենք տալու, ի՞նչ անենք` ուրիշ տարբերակ չունենք: Մեր աղբյուրը պատմում է, որ տարիքով դատավորները «հարձակվել» են ջահելների վրա, թե՝ «դուք լրի՞վ եք գժվել, ձեր քնձռոտ հիպոթեքների համար ամեն տականքության պատրա՞ստ եք»։
    10:15
    08.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՆԳՆ ոստիկանության ակադեմիայի ռեկտորը դատարանի առջեւ է կանգնել. «Ժողովուրդ»
    Վերջերս ՆԳՆ կրթահամալիրում տեղի ունեցած ամբիոնների գործունեության դադարեցման կամ միավորման արդյունքում մի շարք անձինք դուրս են մնացել մրցույթներից։ Եվ ահա, ամբիոնի ղեկավարի պարտականությունները ժամանակավոր կատարողներից մեկը՝ ի.գ.թ., դոցենտ Գայանե Մարուքյանը, դիմել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել պաշտոններին նշանակելու նպատակով հարցազրույցի հանձնաժողովի նիստի արձանագրությունը, եւ որպես դրա հետեւանք՝ Հռիփսիմե Խաչատրյանի նշանակումը ՀՀ ՆԳՆ կրթահամալիր ՊՈԱԿ-ի ոստիկանական ստորաբաժանման բազային եւ սպայական կրթության դեպարտամենտի պետի պաշտոնում»։
    10:11
    08.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Որոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի
    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 8-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 17:45-ը, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարդենիկ բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 8-ին ժամը 14:30-ից մինչև ժամը 17:30-ը, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 5ա/15բ բազմաբնակարան շենքի գազասպառողների, Դանիել Դանիելյան ԱՁ-ի, «Ֆաստ Բանկի» մասնաճյուղի գազամատակարարումը։
    10:07
    08.07.25
    Ավելին