Լրահոս
2025-07-08
-
ՔաղաքականԳործող իշխանությունը Ազգային ժողովը վերածեց Ազգային ախոռի. ԿոչուբաևԱմեն օր նոր սկանդալ, ամեն օր նոր բարոյալքող տեսարան։ Մեր պետության բարձրագույն օրենսդիր մարմինը դարձել է ցածրակարգ թատրոն, որտեղ իշխանական պատգամավորները մրցում են ոչ թե օրինաստեղծ գործունեության մեջ, այլ՝ բռնության, հայհոյանքի ու քաղաքական անբարոյականության սմբակների և կճղակների ցուցադրությամբ։Ավելին19:4808.07.25 -
ՀասարակականՀրդեհ՝ Խաչփառ գյուղում. հայտարարվել է հրդեհի բարդության «թիվ 2» կանչՀուլիսի 8-ին՝ ժամը 18:05-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Խաչփառ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկում։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ ՓԾ-ն: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Հայտարարվել է հրդեհի բարդության «թիվ 2» կանչ, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։Ավելին19:4508.07.25 -
Զինված ուժերԱկանանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ․ ՀՀ ՊՆՀուլիսի 8-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում՝ ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ, ըստ անհրաժեշտության, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։Ավելին19:3208.07.25 -
ՀասարակականԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 33-ամյա տղամարդու դիԱյսօր՝ հուլիսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան կամրջի տակ դի կա, հայտնում է Shamshyan.com-ը։Ավելին19:3008.07.25 -
ՄիջազգայինՀիստերիա՝ Բաքվում. Ռուսաստանում կոշտ քայլեր են պահանջում՝ ընդդեմ ԱդրբեջանիՀիստերիա՝ Բաքվում. Ռուսաստանում կոշտ քայլեր են պահանջում՝ ընդդեմ ԱդրբեջանիԱվելին19:1508.07.25 -
ԻրավականՍեյրան Օհանյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը. ՔԿ«Դատախազի կողմից որոշում է կայացվել Ս. Օ.–ի նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը), 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (կաշառք ստանալը), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (փողերի լվացումը) և 444-րդ հոդվածի 2-րդ մասով (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը կամ հայտարարագիր չներկայացնելը) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին և քննիչի կողմից վերջինիս մեղադրանք է ներկայացվել։Ավելին19:0308.07.25 -
ՔաղաքականՄերժել շահավետ առաջարկը՝ առավելագույնը ստանալու նպատակով. Ալիևի խաղը տարածաշրջանային մեծ սեղանի շուրջ. Տաթև ՀայրապետյանԱյս հանդիպումից հինգ օր անց Ալիևը Աստանայի գագաթնաժողովում Չինաստանի նախագահ Սի Ցզիպինի հետ ստորագրեց համապարփակ «ռազմավարական գործընկերության» հռչակագիր ու հայտարարեց ԲՐԻԿՍ-ին միանալու որոշման մասին։ Հետո ավելի հեռուն գնաց ու հեգնեց ամերիկացիներին իրենց իսկ “no business as usual with Azerbaijan” սկզբունքից արագորեն հրաժարվելու ու Ադրբեջանին ուղղված առաջարկներով հանդես գալու համար։Ավելին19:0008.07.25 -
Հայաստան«Կալանքից 1 ժամ առաջ»․ Արթուր Սարգսյանն ընտանեկան լուսանկարներ է հրապարակելԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանն ընտանեկան լուսանկարներ է հրապարակել սոցցանցերի իր էջում և կից գրել. «Կալանքից մեկ ժամ առաջ»։Ավելին18:5608.07.25 -
ՀասարակականԵրևանում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. վերջինը կողաշրջվել էԱյսօր՝ հուլիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում Ռուբինյանց և Դրո փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 29-ամյա Արա Մ.-ի վարած «Mercedes» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Արթուր Մ.-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Nissan»-ը կողաշրջվել է: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը:Ավելին18:4508.07.25 -
ՀայաստանՀԾԿՀ-ն մերժեց ՀԷՑ-ի ներդրումային ծրագրի 2025 թվականի մասով առաջարկվող փոփոխություններըՄանրակրկիտ ուսումնասիրությունից հետո հանձնաժողովը որոշեց, որ առաջարկվող փոփոխությունները չեն կարող հաստատվել երկու հիմնական պատճառով։ Ըստ ընկերության կողմից ներկայացված հաշվարկների, առաջարկվող աշխատանքների իրականացումը կբերի մեծ քանակությամբ պլանային անջատումների և կհանգեցնի հաճախորդների էլեկտրաէներգիայի մատակարարման որակի զգալի վատթարացման: Հիմնական հուսալիության ցուցանիշները՝ համակարգի միջին ընդհատումների տևողության ինդեքսը (SAIDI) և համակարգի միջին ընդհատումների հաճախականության ինդեքսը (SAIFI), զգալիորեն կվատթարանան ՀԷՑ-ի գործող հաստատված ծրագրով սահմանված 2025 թվականի նպատակների և 2021 թվականին սահմանված բազային ցուցանիշների համեմատ: Այս արդյունքը հակասում է ՀԾԿՀ-ի հիմնադիր սկզբունքին՝ ապահովել սպառողներին որակյալ ծառայությունների մատուցումը:Ավելին18:4008.07.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Ընդդիմադիր 2 պատգամավոր՝ ՔԿ-ում. Փաշինյանը վերացնում է դիմադրության օջախներըՀայլուր 18։30 Ընդդիմադիր 2 պատգամավոր՝ ՔԿ-ում. Փաշինյանը վերացնում է դիմադրության օջախներըԱվելին18:3008.07.25 -
ԻրավականՍեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվելԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել։Ավելին18:2708.07.25 -
Արտաքին քաղաքականությունՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջներ ներառող շինծու հասկացությունները չեն համապատասխանում Իրանի դիրքորոշմանը. ՍոբհանիՀայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Տնտեսական համագործակցության կազմակերպության վերջերս կայացած գագաթնաժողովի արդյունքներով ընդունված կոմյունիկեի որոշ դրույթներ, որտեղ օգտագործվել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խախտող շինծու հասկացություններ, չեն համապատասխանում Իրանի դիրքորոշմանը։ Իրանը պաշտոնական գրությամբ իր վերապահումներն է հայտնել Տնտեսական համագործակցության կազմակերպությանը այս հայտարարության վերաբերյալ։Ավելին18:2208.07.25 -
ՔաղաքականԾեծուջարդի առաջնագծում ՔՊ-ն է. վիզ կտրելու սպառնալիքներ, թռչող շշեր և անհայտ տղամարդիկ՝ ԱԺ-ումԾեծուջարդի առաջնագծում ՔՊ-ն է. վիզ կտրելու սպառնալիքներ, թռչող շշեր և անհայտ տղամարդիկ՝ ԱԺ-ումԱվելին18:1908.07.25 -
ՔաղաքականԱնհայրենիք սրիկաների դեմ պայքարը ենթադրում է նաև բանտ, Արթուրը դա պատվով է հաղթահարելու․ Իշխան ՍաղաթելյանԱրթուրը և մյուս բանտարկյալներն ընդամենը քաղաքական ճանապարհով պայքարել են իրական ահաբեկիչների դեմ, փորձելով պետությունը զերծ պահել նոր փորձանքներից։ Նրանք կալանավորվել են բացառապես իրենց պայքարի համար:Ավելին18:1508.07.25 -
ՀայաստանՆերկայիս իշխանության լեզվաշարժությունը հղի է աղետալի հետևանքներով. Ռուբեն վարդապետ Զարգարյան«2004 թվականի մայիսի 30-ի «Նյու Յորք Թայմս»-ում տպագրվեց մի հոդված, որն ուներ հետևյալ վերնագիրը՝ «Զանգվածային ոչնչացմա՞ն զենքեր, թե՞ զանգվածային շեղման զենքեր»: Հոդվածը վերաբերում էր Իրաքի ներխուժմանը։ Այժմ մենք բոլորս գիտենք, որ Իրաքի կողմից զանգվածային ոչնչացման զենքի տիրապետման մասին լուրը կեղծիք էր:Ավելին18:0008.07.25 -
ՀասարակականՁեռք ու ոտք կորցրած զինվորներին բուժող պատերից ներս նոր երազանքներ են իրականանումՁեռք ու ոտք կորցրած զինվորներին բուժող պատերից ներս նոր երազանքներ են իրականանումԱվելին17:4508.07.25 -
ԻրավականՍեյրան Օհանյանն այս պահին հարցաքննվում է ՀՀ քննչական կոմիտեումՆա հրավիրվել է իր նկատմամբ հարուցված քրեական վարույթի շրջանակում։Ավելին17:4008.07.25 -
ՔաղաքականՔՊ-ն կողմ քվեարկեց․ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանը կկալանավորվիԱզգային ժողովն ընդունեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը: Փակ քվեարկությանը 107 պատգամավորից մասնակցել էր 62 պատգամավոր, որից կողմ է քվեարկել 62, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 պատգամավոր: Նախքան քվեարկությունը ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել էր, որ Արթուր Սարգսյանն Ազգային ժողովում չէ, Քննչական կոմիտեի դիմաց է և «պատրաստվում է հանձնվել»:Ավելին17:3408.07.25 -
ՀասարակականԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Իսահակյան փողոցներումՀուլիսի 9-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: «Մասնավորապես՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի հ.13 հասցեի սկզբնամասից մինչև Արգիշտիի փողոցի խաչմերուկ կարգելվի մեքենաների կանգառը: Իսահակյան փողոցում՝ Նալբանդյան փողոցից դեպի Աբովյան փողոց ուղղությամբ, երթևեկելի մասի աջ կողմում կթույլատրվի մեքենաների կանգառը»,-ասված է հայտարարության մեջ:Ավելին17:3008.07.25