Լրահոս

2025-07-12
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    12:00
    12.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կոտրել են «Ucom» ընկերության գրասենյակի դռան ապակին և գողություն կատարել
    Այսօր՝ հուլիսի 12-ին, գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի Զորավար Անդրանիկի պողոտայի 141/1 հասցեում գործող «Ucom» ընկերությունը թալանել են, հայտնում է Shamshyan.com-ը:  Տեղում պարզվել է, որ անհայտ անձը կամ անձինք կոտրել են «Ucom» ընկերության գրասենյակի դռան ապակին, մտել ներս և այնտեղից գողություն են կատարել:    Ըստ նախնական տեղեկությունների՝ հափշտակել են բջջային հեռախոսներ:    Հրազդանի ոստիկանները պարզում են՝ ինչքան վնաս է պատճառվել «Ucom» ընկերությանը: 
    11:45
    12.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սփյուռք
    Լաթաքիայում բռնկված հրդեհն արդեն մոտեցել է հայաբնակ Քեսապին
    Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանից հայտնում են, որ այսօր հրդեհը նոր թափով է շարունակվում, և անմիջական վտանգի տակ է գտնվում Քեսապի առաջին գյուղը՝ Տիւզաղաճը։
    11:30
    12.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նուբարաշենի փողոցում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ
    Հուլիսի 12-ին, ժամը 00:17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի 9-րդ փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Nissan» և «Honda» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս շրջվել է, կա երկու տուժած: Տուժածներին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը։
    11:15
    12.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սամվել Կարապետյանի մասով «նոր գործ» են մոգոնում․ «Փաստ»
    Կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ, վարչապետ Փաշինյանի մոտ մի քանի օր է՝ խորհրդակցություններ են, «գլուխ են կոտրում» Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ։ Բանն այն է, որ առկա «գործով» կալանքը երկարաձգել հնարավոր չէ, ու անհրաժեշտ է արագորեն նոր գործ հորինել, որով հնարավոր կլինի ևս երկու ամսվա կալանք պահանջել դատարանից։
    11:07
    12.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Երեխաների մասնակցությամբ տեղի ունեցող ցանկացած գործընթաց պետք է իրականացվի երեխայի «լավագույնի շահի» ապահովմամբ և «մի՛ վնասիր» սկզբունքով. ՄԻՊ
    Այնուամենայնիվ, քաղաքացու և երեխաների իրավունքների ապահովման հետ կապված հարցերը Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո են, Պաշտպանի հանձնարարությամբ արդեն իսկ ձեռնարկվել և ձեռնարկվում են համապատասխան քայլեր անձանց իրավունքների երաշխավորման, այդ թվում` երեխայի խնամքի տրամադրման հարցի առնչությամբ: Հուլիսի 12-ին ՄԻՊ թեժ գծին փաստաբանի կողմից կրկին ահազանգ է ստացվել իրավունքների երաշխավորմանն առնչվող մի քանի հարցերի վերաբերյալ, որոնք Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ լուծվել են:
    11:00
    12.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վթարային ջրանջատում` Երևանում
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    10:45
    12.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Լիանայի երեխան արդեն իր հետ է՝ «Աբովյան» ՔԿՀ-ում․ փաստաբանը նոր մանրամասներ է հայտնել
    «Իսկ փոքրիկին կերակրելու պայմանների հետ կապված, թե ինչ վիճակ է այստեղ՝ վերջնական պատկեր չունեմ։
    10:40
    12.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    «Մենք գնում ենք այդ ճանապարհով». Իշխան Սաղաթելյանը չակերտներ բացեց․ «Հրապարակ»
    -Գիտեք, ամեն ինչ շատ պարզ է և հստակ, դաշնակցականների տները նախկինում էլ են խուզարկել, բայց այն, ինչ հիմա են անում․ երիտասարդներին մեղադրում են ահաբեկչություն կազմակերպելու մեջ, սա մի նոր ծավալի, նոր մասշտաբի խուժանություն է, որն արվում է Նիկոլ Փաշինյանի հրահանգով ու ուժային կառույցների անմիջական կազմակերպմամբ և մասնակցությամբ։ Նպատակը շատ պարզ է։ Դաշնակցությունը իբրև ազգային կուսակցություն, համահայկական կուսակցություն, իբրև կայացած համակարգ դեմ է մեր երկրում տեղի ունեցող այս գործընթացներին, այն բանակցությունների բովանդակությանը, որ տեղի է ունենում Թուրքիայի և Ադրբեջանի հետ, առհասարակ սրանց հանձնման և մեր պետականության վերացման քաղաքականությանը։ Սրանք փորձում են այս ճանապարհով, ձերբակալություններով, նման պիտակներով, վարկաբեկելով, մեկուսացնել Դաշնակցությանը՝ փորձելով ջարդել այն դիմադրության օջախները, որ գոյություն ունի։ Դուք տեսնում եք այս ամեն ինչի մեջ զուգահեռ եկեղեցու վրա գրոհը, տարբեր քաղաքական ազգային գործիչների նկատմամբ իրականացվողը, այս ամենը պետք է դիտարկել ընդհանուր մի համատեքստում։ Նիկոլ Փաշինյանը փորձում է մեր երկրում բոլոր օջախները ջարդել ամենալկտի եւ ամենաայլանդակ ճանապարհով։ Այս գործերը շատ կարճ ժամանակ հետո պարզվելու են, բոլորի համար պարզ է դառնալու, որ ոչ միայն ահաբեկչության նախապատրաստություն չկար, այլ նաև ամեն ինչ սարքված էր։ 
    10:35
    12.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան Անուշավան սրբազանը ազատվել է աշխատանքից
    Ինչպես ավելի վաղ ասում էի, ԵՊՀ ռեկտորը Աստվածաբանության ֆակուլտետի դեկանի պաշտոնից ազատել է նաև Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանին: ԵՊՀ կայքում արդեն տեղադրված է դեկանի թափուր պաշտոնի համալրման նպատակով հայտարարված մրցույթի հայտարարությունը:
    10:30
    12.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ի՞նչ է սպասվում սեպտեմբերի 1-ից երևանյան երթևեկության հետ կապված. «Փաստ»
    Վերջին օրերին տեղեկություններ են շրջանառվում, որ Երևանի քաղաքապետարանը փոփոխություններ է նախատեսում Երևանի երթևեկության կարգի մեջ: Մասնավորաբար, կան խոսակցություններ, թե ուսումնական տարվա սկզբից այնպիսի կարգավորումներ են մտցվելու, որ սեփական մեքենաներով Երևանի կենտրոն մտնելը ձեռնտու չլինի և սահմանափակվի, ու մարդիկ առավելությունը տան հասարակական տրանսպորտին:
    10:20
    12.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Եկեղեցի-Փաշինյան պատերազմը նոր փուլ է թևակոխում․ «Հրապարակ»
    «Ով մերժում է կաթողիկոսի անունը, մերժում է իր մկրտությունը»,- հայտարարել է Տեր Արարատ քահանա Պողոսյանը․ «Հայոց հայրապետը ոչ թեվարչական կամ խորհրդանշական անձ է, այլ՝ Աստծուց ընտրված եւ օծված հոգեւոր առաջնորդ։ Ուստի նրա անձի կամ հեղինակության հանդեպ դրսեւորված ցանկացած անհարգալից վերաբերմունք ընկալվում է որպես անարգանք ոչ միայն կաթողիկոսի, ամբողջ Եկեղեցու, հայ ազգի, այլ նաեւ Աստծու նկատմամբ։
    10:15
    12.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ճգնաժամ՝ Փաշինյանի խոստացած ապագայի շուրջ․ «Ժողովուրդ»
    Երեկ՝ ուրբաթ օրը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) պատվիրակությանը։ Ինչպես հայտնում են «Ժողովուրդ» օրաթերթի վստահելի աղբյուրները ՀՀ Կառավարությունից, IRI-ի ներկայացուցիչները վարչապետին են ներկայացրել իրենց կողմից անցկացված վերջին սոցիոլոգիական հարցման արդյունքները։
    10:05
    12.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Բոլոր թաղապետարաններին հրահանգ են իջեցրել. «Հրապարակ»
    Երեւանի թաղապետարանների աշխատողներին ղեկավարները հորդորել են մինչեւ օգոստոսը ներառյալ իրացնել օրենքով իրենց հասանելիք արձակուրդը, քանի որ դրանից հետո հնարավոր է թույլ չտան արձակուրդ մեկնել` սկսում են պատրաստվել ընտրություններին։
    10:00
    12.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Մոտ 90 տոկոսը դեռևս հայտարարագիր չի լրացրել. «Փաստ»
    Ճիշտ է, պաշտոնական պատճառաբանությունն այն էր, որ ID քարտերի ստացման հետ կապված խնդիրներ կան, մասնավորաբար հերթեր են գոյանում, այդուամենայնիվ, մասնագետները կարծում են, որ պատճառն ավելի խորքային է: Բանն այն է, որ կառավարությունում էլ շատ լավ հասկանում էին, որ մինչև մայիսի 1-ը շատ քչերն են հայտարարագիր ներկայացնելու: Սակայն նույնիսկ ժամկետի երկարաձգման պարագայում շատ տնտեսագետներ կանխատեսում էին, որ, ի վերջո, հայտարարագիր կներկայացնի մոտ 150 հազար քաղաքացի, ինչը ևս մեկ անգամ կփաստի, որ համակարգը ձախողված է, իսկ մարդիկ բոյկոտում են այն:
    09:50
    12.07.25
    Ավելին
  • Աշխարհ
    Փարիզը նորից է պտտվում կարմիր պարահրապարակում. Մուլեն Ռուժի երկրորդ կյանքը
    Փարիզը նորից է պտտվում կարմիր պարահրապարակում. Մուլեն Ռուժի երկրորդ կյանքը
    09:45
    12.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Բա ինչո՞ւ մինչ այս ձայն-ծպտուն չկար․ «Փաստ»
    Լավ, եթե անգամ վերագրվող այդ բոլոր «խախտումներն» ու «հանցանքներն» առկա են (ինչը, ի դեպ, միայն անկողմնակալ քննությամբ կարող է պարզվել, համապատասխան ապացույցների առկայության պարագայում), ապա այդ ինչպե՞ս եղավ, որ վերջին 7 տարին ոչ մի նման բան չկար, չէր հայտնաբերվում, ամեն ինչ «OK» էր: Եվ մեկ էլ՝ հո՛պ, հենց Սամվել Կարապետյանը խոսեց «իր ձևով» Եկեղեցին պաշտպանելու պատրաստակամության մասին, հանկարծ պարզվեց՝ տանիքը ծակ է, օդափոխման համակարգը լավ չի աշխատում, հոսանքն անջատվում է, հարկեր չեն տալիս, դե, կրկեսն էլ ինչի՞ է պետք, կարելի է շենքը խլել ու այլ բանի համար օգտագործել. երկիրը լավ էլ կրկեսի են վերածել քպականները: Հետո ինչ, որ մասնավորը միլիոնավոր դոլարներ է դրել այդ շենքը կառուցելու վրա:
    09:42
    12.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ-ն նոր կարգախոս է փնտրում․ «Հրապարակ»
    Նախկիններով ահաբեկելն այլեւս չի աշխատում, խոստացած խաղաղության դարաշրջանն էլ չեն կարողացել բացել, ապագան չեն կարողացել բերել, ուստի իշխանականները հայտնվել են բարդ իրավիճակում՝ ինչ կարգախոս կիրառել, որով կկարողանան ազդել ընտրողի վրա։
    09:38
    12.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Երկու տողանոց կենսագրություն ունեցող Հակոբ Արշակյանը «դաչա» է գնել․ «Ժողովուրդ»
    Համաձայն Հակոբ Արշակյանի՝ 2025 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի՝ 2017 թվականին Արշակյանը Դավթաշեն վարչական շրջանում տուն է գնել, ապա 2023 թվականին ձեռք է բերել «դաչա» այգետնակ, Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում, որն արժեցել էր 12 մլն 675 հազար դրամ։ Արշակյանը տրանսպորտային որևէ միջոց չի հայտարարագրել։
    09:34
    12.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Լիլիթ Աղեկյանին նորից ուզում են կալանքի տանել․ «Հրապարակ»
    Մոտ մեկ ամիս առաջ, երբ դատարանը չերկարացրեց Լիլիթին կալանավորելու ժամկետը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը նրան նշանակեց իր խորհրդական: Նախկինում երկար տարիներ Աղեկյանը Վարդանիկի մամուլի խոսնակն է եղել: «Քրեական գործից ոչ մի նորություն չկա»,- ասաց նրա պաշտպան Զարուհի Փոստանջյանը: Ինչո՞ւ է լռում Լիլիթը` պաշտո՞նն է պատճառը։
    09:30
    12.07.25
    Ավելին