Լրահոս
2025-08-12
-
ԻրավականՍոնա Մնացականյանի իրավահաջորդը թե ՀՀ կառավարության կողմից և թե առհասարակ՝ որևէ դրամի փոխհատուցում չի ստացել. փաստաբանՀՀ կառավարությունը 2008 թվականի մարտի 1-ին զոհված 10 քաղաքացիների իրավահաջորդներին տրամադրել է 670 միլիոն ՀՀ դրամ, այսինքն յուրաքանչյուրին 67 միլիոն դրամ, և այդ ահռելի, անհասկանալի գումարը հիմա քրեական գործով պահանջում են ՀՀ երկրորդ նախագահից և մյուսներից։ Սա այն պայմաններում, երբ ՀՀ վարչապետին ուղեկցող ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի իրավահաջորդը թե ՀՀ կառավարության կողմից և թե առհասարակ՝ որևէ դրամի փոխհատուցում չի ստացել, ավելին՝ նույնիսկ քրեական դատավարության կարգով հատուցման ենթակա նյութական վնասը որևէ չափով չի վերականգնվել։ Այս մասին գրել է փաստաբան Ռաֆֆի Ասլանյանը:Ավելին16:2612.08.25 -
ՀասարակականԱզդարարվել է «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկըՕգոստոսի 12-ին ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը։Ավելին16:0012.08.25 -
ՀասարակականԳանձակ գյուղում տղամարդը մնացել է ավտոմեքենայի և պատի արանքում․ նա հիվանդանոցում մահացել էԱյսօր՝ օգոստոսի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Գանձակ գյուղում Գեղարքունիքի մարզի բնակիչ 65-ամյա Հրաչիկ Վ․-ն կանգնեցրել է ավտոմեքենան, իջել և երբ նկատել է, որ մեքենան ինքնաբերաբար առաջ է ընթանում, կանգնել է մեքենայի դիմաց, փորձել կանգնեցնել այն, սակայն մնացել է մեքենայի և պատի արանքում։Ավելին15:4912.08.25 -
ՄիջազգայինՊուտին-Թրամփ հանդիպման օրը Ալյասկայի երկինքը կփակվիՕգոստոսի 15-ին կփակվի Ալյասկայի Անքորիջ քաղաքի օդային տարածությունը։ Անքորիջում է կայանալու ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այս մասին հաղորդել է ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը (FAA):Ավելին15:3112.08.25 -
ՀասարակականՀանրապետության առանձին շրջաններում դիտվել են սաստիկ շոգեր«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են 2025 թվականի հուլիսի կլիմայական պայմանների բնութագիրը Հայաստանում։Ավելին15:1512.08.25 -
ՀասարակականՀանկարծամահ եղած զինվորն առողջական խնդիրներ չի ունեցելՀանկարծամահ եղած զինվորը առողջական խնդիրներ չի ունեցել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Մարտունու փոխքաղաքապետ Վահագն Դավթյանը, խոսելով հանկարծամահ եղած զինծառայող Վահե Զաքարյանի մասին, նշեց, որ վերջինս հարգված ընտանիքից է։Ավելին15:0012.08.25 -
ՔաղաքականՊարտադրված զիջումներն անընդունելի է համարում «Հայաստան» խմբակցությունը«Հայաստան» խմբակցությունը մերժում, անընդունելի և դատապարտելի է համարում Հայաստանին պարտադրվող հերթական զիջումները: Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ընդունված եռակողմ հռչակագրով ստանձնած պարտավորությունները, և Հայաստան-Ադրբեջան նախաստորագրված համաձայնագիրը, որևէ առնչություն չունեն իրական խաղաղության հետ, համոզված է Ազգային ժողովի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը: Ըստ հայտարարության՝ այդ պարտավորությունները պարունակում են Հայաստանի և հայ ժողովրդի համար գոյաբանական նոր սպառնալիքներ:Ավելին14:4812.08.25 -
ՀասարակականՔանի ադրբեջանցի զբոսաշրջիկ է այս տարի եկել Հայաստան․ 168․amԱլիևից խաղաղություն մուրացող Հայաստանի իշխանությունները, Արցախը հանձնելուց հետո, ադրբեջանցիների առաջ բացել են նաև երկրի դարպասները։ Ադրբեջանցիները, պարզվում է, որպես զբոսաշրջիկ, վաղուց արդեն ազատ ելումուտ ունեն Հայաստանում։ Ճիշտ է, նրանց քանակը շատ չէ, բայց խնդիրը շատ կամ քիչ լինելու մեջ չէ։ Այս դեպքում կարևորը երևույթն է. Մինչ Ադրբեջանում շինծու գործերով ցինիկաբար դատում են Արցախի ղեկավարությանը, ադրբեջանցիներն այնքան անվտանգ ու ապահով են զգում իրենց, որ կարող են զբոսաշրջության անվան տակ գալ Հայաստան, մի քանի օր ազատ շրջել ու կրկին անվտանգ հեռանալ։Ավելին14:3912.08.25 -
ՀասարակականՍուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու մոտակայքում քաղաքացին ցանկապատի քարերը շարելու ժամանակ ընկել է ձորըՕգոստոսի 12-ին, ժամը 12։08-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու մոտակայքում քաղաքացին ցանկապատի քարերը շարելու ժամանակ ընկել է ձորը և վնասել ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։Ավելին14:2712.08.25 -
ՀասարակականՉի կանխարգելվել կեղտի կուտակումը. Երևանում այս պայմաններում հաց են թխել ու վաճառելՔաղաքացու ահազանգի հիման վրա՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Արմեն Հարությունյանին պատկանող հացի արտադրամասում (Երևան, Տիչինայի 67/1):Ավելին14:1112.08.25 -
ՀասարակականԱճառյան փողոցում մեքենաներ են բախվելՕգոստոսի 12-ին, ժամը 08։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք։Ավելին13:5412.08.25 -
ՔաղաքականՄիրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի հետ:Ավելին13:3612.08.25 -
Մամուլի տեսությունԱրայիկ Հարությունյանի կադրը խոշոր գումարներ է հափշտակել․ «Հրապարակ»Երեկ հայտնի դարձավ, որ ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ «2024 թվականի նոյեմբերի 11-ից 2025 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, օգտագործելով իր իշխանական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունը, նույն տեսչական մարմնի պահեստապետի և մի շարք այլ աշխատակիցների օժանդակությամբ հափշտակել է իրեն վստահված՝ ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռք բերված և տեսչական մարմնի կարիքների համար նախատեսված վառելանյութերի կտրոնները, ինչպես նաև՝ վերը նշված աշխատակիցների անվամբ սահմանվածից անհամեմատ ավել չափով անհիմն ելքագրված պարգևավճարները»,- հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:Ավելին13:1112.08.25 -
ՔաղաքականԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարվում է. ՀՀ ԱԳՆ հայտարարությունըՄեր արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ նախապես հայտարարված համաձայնությամբ՝ երկուշաբթի ԵԱՀԿ մասնակից պետություններին շրջանառվել է ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ համատեղ դիմումը և առաջարկվող համապատասխան որոշման նախագիծը։ Ինչպես գիտեք, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրել էին ԵԱՀԿ-ին համատեղ դիմումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացների և առնչվող կառույցները փակելու վերաբերյալ:Ավելին12:5712.08.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Հողի փոխանակում լինելո՛ւ է. Թրամփը պնդում է ուկրաինական խնդրի լուծման իր տարբերակըՀայլուր 12։30 Հողի փոխանակում լինելո՛ւ է. Թրամփը պնդում է ուկրաինական խնդրի լուծման իր տարբերակըԱվելին12:3012.08.25 -
ԻրավականԽոսելու համար նստացնում է, վրաերթով մարդ սպանելու համար` ոչ․ «Հրապարակ»ՔՊ-ական նախկին պատգամավոր, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը կինը՝ Հռիփսիմե Գրիգորյանը, 2024 թվականի սեպտեմբերի 19-ին Ռուբինյանց փողոցում իր վարած «Տոյոտա» 08 RG 808 ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել 78-ամյա Սիլվարդ Վարդանյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ նույն օրը մահացել էր: Դեպքի վերաբերյալ նախաձեռնվել էր քրեական վարույթ։Ավելին12:1512.08.25 -
ՔաղաքականՏիգրան Ավինյանի հայրը Սևանում առանձնատուն է կառուցում․ «Հետք»Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղում ընթացքի մեջ է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հոր առանձնատան կառուցումը։ Այս մասին գրում է «Հետք»-ը։Ավելին12:0012.08.25 -
ՔաղաքականԱնընդունելի ենք համարում Հայաստանին պարտադրվող հերթական զիջումները. «Հայաստան» խմբակցություն2025 թ. օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում Նիկոլ Փաշինյանի կողմից եռակողմ հանդիպման հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագիրը, որոնց չհիմնավորված կարևորությունը շեշտում և քարոզում են փաշինյանական ռեժիմի ներկայացուցիչները, որևէ առնչություն չունեն իրական խաղաղության հետ: Ավելին, դրանք պարունակում են Հայաստանի և հայ ժողովրդի համար գոյաբանական նոր սպառնալիքներ:Ավելին11:4512.08.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 12.08.2025Մամուլի տեսություն 12.08.2025Ավելին11:3212.08.25 -
ՀասարակականՊուշկինի թունելը հոսանքազրկվել է․ վարորդներին հորդորում են զգոն լինել«Օգոստոսի 12-ին՝ ժամը 10։45 դրությամբ, Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։Ավելին11:1612.08.25