Լրահոս

2025-08-24
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանը շահագրգռված է Ուկրաինայի հետ փոխշահավետ հարաբերությունների զարգացմամբ. Փաշինյանը՝ Զելենսկուն
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն պետական տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ուկրաինայի պետական տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունների հիմքում ընկած են մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը և փոխադարձ հարգանքը: Հայաստանը շահագրգռված է Ուկրաինայի հետ փոխշահավետ հարաբերությունների զարգացմամբ։ Լիահույս եմ, որ շուտով Ուկրաինայում խաղաղություն կտիրի, և կայունության պայմաններում մեզ կհաջողվի համատեղ քայլերի շնորհիվ նոր թափ հաղորդել փոխադարձ հարգանքի վրա հիմնված Հայաստանի և Ուկրաինայի միջպետական հարաբերությունների հետագա զարգացմանը՝ ի բարօրություն մեր ժողովուրդների։ Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ, Ձերդ գերազանցություն, քաջառողջություն և հաջողություն, իսկ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և կայունություն»։
    17:30
    24.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մոսկովյան մանկական խանութում պայթյունի հետևանքով կան վիրավորներ և զոհ
     Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի տվյալներով՝ երկու մարդ հոսպիտալացվել է։  Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի խոսքով՝ արտակարգ իրավիճակի պատճառը, հավանաբար, սարքավորումների տեխնիկական խնդիրն է եղել։
    17:00
    24.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևան-Նալբանդյան երթուղին սպասարկող մարդատար «ԳԱԶել»-ը վերածվել է մոխրակույտի
    Օգոստոսի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ-Նոր Արմավիր ավտոճանապարհի 4-րդ կմ-ին ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել է Արմավիրի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները մարել են Արմավիրի մարզի բնակիչ 37-ամյա Ռուբեն Ա․-ի վարած «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն մեքենան վերածվել է մոխրակույտի։ Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Դեպքի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
    16:30
    24.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    23-ամյա վարորդը «Chevrolet»-ով բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր
    Օգոստոսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Եղեգնաձոր-Ագարակաձոր ավտոճանապարհի 2,5 կմ հատվածում Երևանի բնակիչ 23-ամյա Ալինա Հ․-ն իր վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել կամրջի բետոնե արգելապատնեշին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
    16:00
    24.08.25
    Ավելին
  • Հասարակական
    Հայուհին ռեկորդ է սահմանել՝ 1 րոպեում 84 կքանիստ անելով
    Էդգար Ղուշչյանի ռեպորտաժի հերոսուհին 84 կքանիստ է արել ու սահմանել Գինեսի նոր ռեկորդ:
    15:30
    24.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 25- 28-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 24-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։
    15:00
    24.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փորձարկվելու են էլեկտրական շչակներ
    Օգոստոսի 25-ին՝ ժամը 11:00-11:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Հակո, իսկ ժամը 12:00-12:30-ը Սորիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
    14:30
    24.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԿԺԴՀ-ն և Հարավային Կորեան միմյանց մեղադրել են սահմանը խախտելու և կրակոցներ արձակելու մեջ
    Ավելի վաղ՝ Հյուսիսային Կորեայի Ժողովրդական բանակի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Կո Ջոնգ Չոլ Յոկն էլ պնդել է, թե օգոստոսի 19-ին հարավկորեացի զինվորները լուրջ սադրանք են կատարել՝ 12.7 մմ ծանր գնդացրից մոտ 10 նախազգուշական կրակոց արձակելով հյուսիսկորեացի զինվորների վրա, որոնք հարավային սահմանի մոտ մշտական ​​​​պատնեշ կառուցելու շինարարական աշխատանքներ էին իրականացնում։
    14:00
    24.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ողբերգական դեպք. ցլի պոզահարման հետևանքով 63-ամյա տղամարդը մահացել է
    Երեկ՝ օգոստոսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գուգարքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Փամբակ խոշորացված համայնքի Ձորագյուղ բնակավայրի «Ձոր» կոչվող հանդամասում դի կա։
    13:40
    24.08.25
    Ավելին
  • Հասարակական
    Եղեգնավանում 4 ամիս է՝ խմելու ջուր չունեն, բայց այդ մասին խոսելու իրավունք չունեն
    Եղեգնավանի ջրի խնդիրը կարող է Երևանում փողոց փակելու պատճառ դառնալ: Հուժկու ակցիաներ են խոստանում գյուղի յոթանասունհինգ ընտանիքները, որոնք օրուգիշեր դույլերով ջուր են կրում:
    13:30
    24.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջուր չի լինելու
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    13:00
    24.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Խոշոր հրդեհ` Բաքվի առևտրի կենտրոններից մեկում
    Խոշոր հրդեհ է բռնկվել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի «Սադարակ» առևտրի կենտրոնում: Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։
    12:41
    24.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ադրբեջանը կշարունակի անհրաժեշտ օգնություն ցուցաբերել բարեկամ ուկրաինացի ժողովրդին․ Ալիևը՝ Զելենսկիին
    «Ադրբեջանը կշարունակի անհրաժեշտ մարդասիրական աջակցություն և օգնություն ցուցաբերել բարեկամ ուկրաինացի ժողովրդին. այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ուկրաինայի Անկախության օրվա կապակցությամբ նախագահ Վլադիմիր Զելենսկիին ուղղված ուղերձում: «Ադրբեջանի և Ուկրաինայի միջև հարաբերությունները հիմնված են ժողովուրդների փոխադարձ համակրանքի, հարգանքի և համերաշխության ավանդույթների վրա»,-ընդգծել է Ալիևը։
    12:35
    24.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նախագահ Խաչատուրյանն այցելել է Գորիս
    Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը օգոստոսի 23-ին այցելել է Սյունիքի մարզի Գորիս քաղաք, հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ Գորիսում նախագահը նախ այցելել է Ակսել Բակունցի տուն-թանգարան, այնուհետև Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել քաղաքում։ Նախագահը տեղում ծանոթացել է համայնքապետարանի կողմից իրականացվող շինարարական և փողոցների բարեկարգման աշխատանքներին։ Շրջայցի ընթացքում Վահագն Խաչատուրյանը զրուցել է Գորիսի բնակիչների հետ, անդրադարձել նրանց մտահոգություններին, քննարկել մարզի առկա խնդիրներն ու վերջին տարիներին իրականացվող բարեփոխումները։ Հանրապետության նախագահը նաև խոսել է երկրի օրակարգային մի շարք հարցերի շուրջ։ 
    12:30
    24.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանը շարունակելու է հասնել իր նպատակներին, քանի դեռ Փաշինյանը մնում է իշխանության․ Օսկանյան
    Երեկ Նիկոլ Փաշինյանը կրկին խոսեց Արցախի մասին՝ ապարդյուն փորձելով արդարացնել իր աղետալի որոշումները։ Վերջին տարիների իրադարձություններին ծանոթ յուրաքանչյուրի համար ակնհայտ է, որ մեր կորուստների հիմնական և գլխավոր պատճառը Փաշինյանի լիակատար անկարողությունն է. այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը: «Նրա պնդումը, թե մինչև 2020 թվականի պատերազմը զիջումների գնալը Հայաստանի համար ավելի վնասակար կլիներ, բացարձակ անհեթեթություն է։ Չկա կասկածի ոչ մի մասնիկ, որ եթե Փաշինյանը մինչև 2020-ի սեպտեմբեր ձեռնարկեր անհրաժեշտ զիջումներ, հազարավոր երիտասարդ հայեր այսօր կենդանի կլինեին։ Արցախը և Լաչինը կմնային հայկական, խաղաղության պայմանագիր կկնքվեր, և մեր սահմաններն ու հաղորդակցությունները բաց կլինեին։ Փոխարենը՝ նրա հակասական խոսքերն ու անփույթ դիվանագիտությունը Հայաստանը տարան կործանարար պատերազմի և մեզ թողեցին պարտված բոլոր ճակատներում։ Իսկ կանխելու համար այն հարցադրումը՝ թե «ինչո՞ւ դուք 2008-ին չեք արել», ասեմ, որ եթե նման զարգացման հեռանկար տեսնեինք և հաստատ կնկատեինք՝ համապատասխան քայլ անպայման կձեռնարկեինք։ Մնում է միայն հուսալ, որ Փաշինյանը մինչև իր հեռանալը քաղաքականությունից կդադարեցնի խոսելը։ Նրա խոսքերը վաղուց դարձել են Հայաստանի ամենամեծ բեռը և թշնամին՝ մշտապես քայքայելով ազգային անվտանգությունը և անչափելի վնաս հասցնելով։ Նրա հակասական ու անհեթեթ հայտարարությունները կրկին ու կրկին ուժեղացրել են Ադրբեջանի դիրքերը՝ Հայաստանին բերելով աղետալի հետևանքներ։ Այժմ, երբ գրեթե ամեն ինչ արդեն զիջված է, նրա խոսքերը ռազմավարական առումով անկարևոր են։ Ադրբեջանը հասել է իր նպատակներին և շարունակելու է հասնել դրանց, քանի դեռ Փաշինյանը մնում է իշխանության՝ անկախ նրանից, թե ինչ է ասում կամ չի ասում։ Նրա խոսքերը միայն խորացնում են ժողովրդի վիշտը՝ անընդհատ հիշեցնելով, որ մեր բոլոր կորուստները հնարավոր էր կանխել։ Փաշինյանի անկարողությունը մեր ազգային ողբերգության գլխավոր պատճառն է, իսկ նրա փորձերը՝ վերաշարադրելու պատմությունը, միայն խորացնում են վերքը։ Այս փուլում լռությունը Հայաստանի համար անհամեմատ ավելի օգտակար կլիներ, քան նրա անվերջ արդարացումները», - գրել է Օսկանյանը։
    12:15
    24.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գազ չի լինելու․ հասցեներ
    Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 29-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Սարմենի, Գ․Էմինի, Սարալանջի, Թամանյան, Գ․Գասպարյան, Լ․Ազգալդյան և Ա․Այվազյան փողոցներով պարփակված թաղամասի առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
    12:00
    24.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհի ահազանգ` Արցախի պողոտայում. կա տուժած
    Օգոստոսի 23-ին՝ ժամը 21:56-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևան քաղաքի Արցախի պողոտայում գտնվող գործարանի վարչական շենքի 3-րդ հարկից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել գործարանի 3-րդ հարկում գտնվող խոհանոցում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։22-ին, մարվել՝ ժ. 22։24-ին: Այրվել է լինոլեում (4 քմ)։ Մեկ քաղաքացու փրկարարները և շտապօգնության աշխատակիցներն իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն: Փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի շենքի այլ հատվածներ։
    11:30
    24.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    11:00
    24.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նոր մանրամասներ՝ «Էրեբունի» ավիաբազայի ռուսական կործանիչի գիշերային միջադեպից․ «Sputnik Արմենինա»
    Ձեռնարկված գործողությունների արդյունքում երթևեկությունը տևական ժամանակով չի արգելափակվել, ինքնաթիռը չի տուժել, ցանկապատը՝ նույնպես: Կցորդիչի վերականգնումից հետո փոխադրումը շարունակվել է»։
    10:30
    24.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սարդարապատ-Նոր Արմավիր ճանապարհին ավտոմեքենա է այրվել
    Օգոստոսի 23-ին, ժամը 22։19-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Արմավիր գյուղի սկզբնամասում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարդարապատ-Նոր Արմավիր ավտոճանապարհի 4-րդ կմ-ին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:36-ին, մարվել՝ 23:00-ին: Այրվել է «GAZelle» մակնիշի ավտոմեքենան:
    10:00
    24.08.25
    Ավելին