Լրահոս

2025-08-25
  • Img default alt hy
    Աշխարհ
    Իսրայելական հարվածներից Գազայում 4 լրագրող է զոհվել
    Գազայի «Նասեր» հիվանդանոցի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել են  Reuters-ի, NBC-ի, Al Jazeera-ի և AP-ի լրագրողները: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
    14:42
    25.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՄԻՊ աջակցությամբ ԼՂ-ից տեղահանված անձինք ստացել են մեկ տարվա չվճարված կենսաթոշակները
    Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց լիազորված ներկայացուցիչը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը՝ անձանց մեկ տարվա կենսաթոշակը ստանալու հարցով։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից:
    14:30
    25.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ուղիղ I Միքայել սրբազանի գործով հերթական դատական նիստն է
    Ուղիղ I Միքայել սրբազանի գործով հերթական դատական նիստն է
    14:15
    25.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Աշտարակում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը բախվել է ծառին. կա տուժած
    Երեկ՝ օգոստոսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09:00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Արամ Մանուկյան փողոցում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 24-ամյա Գերման Ղ.-ի վարած «Opel» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 28-ամյա Արթուր Պ.-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները: 
    13:48
    25.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կապանի Հունան Ավետիսյան փողոցում տեղադրվել է արագաչափ սարք, որը կգործարկվի սեպտեմբերի 1-ից
    ՆԳ նախարարության ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մի շարք վարորդների համար ստեղծում է արագությունը գերազանցելու պայմաններ, ինչն էլ մեծացնում է վթարային իրավիճակների առաջացման ռիսկը։
    13:33
    25.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Այս տարվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է Արևմտյան Նեղոսի լաբորատոր հաստատված 2 դեպք
    Եվրոպական առողջապահական մարմինները զգուշացրել են, որ 2025 թվականի տաք ջերմաստիճանով պայմանավորված կարող է գրանցվել մոծակների միջոցով փոխանցվող հիվանդությունների աճ, իսկ ամենամեծ մտահոգությունն է առաջացնում Արևմտյան Նեղոսի տենդը:
    13:17
    25.08.25
    Ավելին
  • Քաղաքական
    Բալանսավորված ու բալանսավորման քաղաքականության մասին է պատմել Փաշինյանը ՀՀ դեսպաններին
    Դեսպանահավաք է արել կառավարությունը՝ վարչապետի, Հանրապետության նախագահի մասնակցությամբ: Կապանում են հավաքվել օտարերկրյա պետություններում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները: Ըստ վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրության՝ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմամբ գործնականում իրագործվում է բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը: Ըստ տնտեսագետների` անգրագետ կառավարման հետևանքով օտարերկրյա ներդրումների հոսքը աննախադեպ կրճատած Հայաստանի իշխանությունը ակնկալում է, որ իր վարած արտաքին քաղաքականությամբ «Թրամփի ուղին» տարածաշրջան բերելով կբացահայտվի Հայաստանի հսկայական տնտեսական ներուժը:
    13:09
    25.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գյումրիում հիվանդանոցի բաժանմունքի վարիչը հափշտակել է 11 մլն դրամ. ՔԿ
    ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» մանկաբուժական բաժանմունքի վարիչը բուժքույրերի հետ պետպատվերի շրջանակներում բուժօգնություն տրամադրելու պատրվակով տարբեր երեխաների ձևական գրանցել են հիվանդանոցում և խաբեությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերով գումարներ:
    12:46
    25.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Բաքվի առևտրի կենտրոնում հրդեհը մարել չի հաջողվում
    Հայլուր 12։30 Բաքվի առևտրի կենտրոնում հրդեհը մարել չի հաջողվում
    12:30
    25.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սյունիքում կասեցվել են կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթները
    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Մանվել Ամիրխանյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Սյունիքի մարզ, գ․ Բռնակոթ), որտեղ կատարել են ապրանքատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր փորձաքննության։
    12:16
    25.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վերանորոգվում են Հայոց ցեղաuպանnւթյան հուշահամալիրի Հավերժության տաճարի թեք մույթերը
    Շուրջ երկու ամիս է մեկնարկել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնանորոգման աշխատանքների երկրորդ փուլը՝ Հավերժության տաճարի թեք մույթերի և վարչական մասնաշենքի տանիքի նորոգումը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից հայտնում են, որ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման ընթացքում և՛ թանգարանը, և՛ հուշահամալիրը բաց են լինելու այցելուների և պաշտոնական պատվիրակությունների համար: Այդ նպատակով մույթերը հերթով են հիմնանորոգվում, այժմ ընթանում են առաջին երկու մույթերի վերականգնման աշխատանքները:
    12:02
    25.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 60 մլն դրամը
    ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվում է ոսկու ներմուծմամբ և վաճառքով զբաղվող ընկերության կողմից հարկվող շահույթի թերհայտարարագրում կատարելու եղանակով վճարվելիք շահութահարկի գումարը նվազեցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
    11:48
    25.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Շոու բիզնես
    «Կոկա Կոլա ֆեստ»-ի կազմակերպիչները չեղարկել են Sevdaliza-ի ելույթը Հայաստանում
    «Կոկա Կոլա ֆեստ»-ի կազմակերպիչները, հետևելով հանրային բողոքին ու դժգոհությանը,  չեղարկել են հակաքրիստոնեական տեսահոլովակով հայտնի երգչուհի Sevdaliza-ի ելույթը Հայաստանում:
    11:30
    25.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը կդադարեցվի
    Երևանի հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման նոր համակարգի մոնտաժային աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 26-ին, ժամը` 06։00-10։00-ն ընկարծ ժամանակահատվածում, Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը կդադարեցվի։
    11:15
    25.08.25
    Ավելին
  • Արցախ
    Ադրբեջանը ոչնչացրել է օկուպացված Ստեփանակերտում գտնվող Աշոտ Գուլյանի հուշարձանը
    Օգոստոսի 24-ին՝ Արցախի հերոս Աշոտ Գուլյանի (Բեկոր) հիշատակի օրը, մենք ստիպված ենք արձանագրել հերթական մշակութային հանցագործությունը․ Ստեփանակերտի կենտրոնում ոչնչացվել է նրա հուշարձանը։ Այս մասին գրել է Արցախի մշակութային և զբոսաշրջության զարգացման գործակալությունը։
    11:00
    25.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Արտահանման ծավալները նվազել են. «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արտահանման ծավալները մեր երկրում նվազում են: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ 2025թ. հունիսին արտահանման անկումը կազմել է 15.9%, իսկ հունվար-հունիս ամիսների կուտակային անկումը՝ 52.8%:
    10:41
    25.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գավառ քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել
    Օգոստոսի 24-ին, ժամը 18։46-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Դեմիրճյան փողոցի 1-ին փակուղու տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։30-ին, մարվել՝ 20։10-ին։ Այրվել են տան (մոտ 64 քմ) նախամուտքը (մոտ 4 քմ), առաստաղից մոտ 32 քմ հատված, տան գույքը և տեխնիկան՝ մասամբ։
    10:30
    25.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հոգևոր հայրերի կուսակրոնությունը հարցականի տակ դրած ՔՊ կուսակցության անդամին խնկաման են նվիրել․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը օգոստոսի 12-ին ընդունել էր Հայաստան-Օման քաղաքական խորհրդակցությունների անցկացման նպատակով Երևանում գտնվող, Օմանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Շեյխ Խալիֆա բին Ալի բին Իսա Ալ-Հարթիին:
    10:12
    25.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    1 տարում ՔՊ կուսակցությանը ֆիզիկական անձանց կողմից նվիրատվությամբ տրվել է 138 մլն 880 հազար դրամ. «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պետական պաշտոնյաներից զատ՝ հայտարարագիր է ներկայացվում նաև կուսակցությունների կողմից։ «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած 2024 թվականի հաշվետվությունը։
    09:59
    25.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գազ չի լինելու․ հասցեներ
    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 25-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս համայնքի Խնձորեսկ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 25-ին ժամը 09:30-ից մինչև օգոստոսի 26-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծերենցի, Մամիկոնյան, Ջիվանու փողոցների, Ծերենցի փողոցի 4-րդ և Ջիվանու փողոցի 2-րդ նրբանցնքների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայով, Մյասնիկյան, Զորյան և Բաթումի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Ֆանտան բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 26-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի` Սպիտակ քաղաքի, Լեռնանցք, Ջրաշեն, Լեռնավան, Սարամեջ բնակավայրերի գազասպառողների, Արագածոտնի մարզի` Ապարան քաղաքի, Կայք, Լուսագյուղ, Սարալանջ, Ծաղկահովիտ, Վարդաբլուր, Վարդենիս, Չքնաղ, Ծիլքար, Նիգավան, Կանիաշիր (Սանգյառ), Երնջատափ, Ափնա, Արայի, Վարդենուտ, Ռյա Թազա, Լեռնապար, Գեղարոտ, Շենավան, Հարթավան, Արագած, Քուչակ, Ծաղկաշեն, Նորաշեն, Ալագյազ, Սադունց, Սիփան, Ջամշլու, Ավշեն, Մելիքգյուղ բնակավայրերի գազասպառողների, նշված բնակավայրերում գործող տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 28-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Դավիթ Բեկ թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։ Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 28-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայով, Ն․Զարյան, Տիգրանյան փողոցներով, Կոմիտասի անցուղիով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 28-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 17:40-ը, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վաղաշեն բնակավայրի մի հատվածի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 29-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Սարմենի, Գ․Էմինի, Սարալանջի, Թամանյան, Գ․Գասպարյան, Լ․Ազգալդյան և Ա․Այվազյան փողոցներով պարփակված թաղամասի առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
    09:45
    25.08.25
    Ավելին