Լրահոս
Հասարակական
13:33
25.08.25
100

Կապանի Հունան Ավետիսյան փողոցում տեղադրվել է արագաչափ սարք, որը կգործարկվի սեպտեմբերի 1-ից

Img default alt hy

ՆԳ նախարարության ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մի շարք վարորդների համար ստեղծում է արագությունը գերազանցելու պայմաններ, ինչն էլ մեծացնում է վթարային իրավիճակների առաջացման ռիսկը։

Ճանապարհատրանսպորտային պատահարների նվազեցումը դիտարկելով որպես առաջնահերթություն՝ Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի 24 հասցեի հարակից ճանապարհահատվածում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց՝ արագաչափ սարք։

Նշված հատվածում սահմանված երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է։
Արագաչափ սարքը գործարկվելու է 2025 թվականի սեպտեմբերի 1-ից։
Վարորդներին հորդորում ենք մշտապես պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։