Լրահոս
Հասարակական
10:30
23.08.25
381

Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ կան վիրավորներ

Img default alt hy

Երեկ՝ օգոստոսի 22-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում. կան վիրավորներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչեւ դեպի վայր մեկնելը՝ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Ապարանի բժշկական կենտրոն երկու քաղաքացի է տեղափոխվել՝ դանակահարված։ Հիվանդանոց մեկնած համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ վիրավորները Արագածոտնի մարզի բնակիչ, Վրաստանի Հանրապետության քաղաքացի 23-ամյա Նիկոլո Ա․-ն է և 33-ամյա Ջիվան Ա․-ն։

Որոշ ժամանակ անց «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ մի քաղաքացի է տեղափոխվել։

Ապարանի համայնքային ոստիկանները ու պարեկները օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ ժամը 19։00-ի սահմաններում Ռյա Թազա գյուղից դեպի Շենկանի գյուղ տանող ճանապարհահատվածում Ջիվան Ա․-ն, Նիկոլո Ա․-ն, Արագածոտնի մարզի բնակիչներ 28-ամյա Ազիզ Հ․-ն և 18-ամյա Օմար Հ․-ն միմյանց հետ վիճաբանել են կենցաղային հարցերի շուրջ։ Վիճաբանության ժամանակ Օմար Հ․-ն սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Ջիվան Ա․-ի և Նիկոլո Ա․-ին։ Իրավապահները պարզել են նաև, որ «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն տեղափոխվածը Օմար Հ․-ն է, ով եղել է ծեծված։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։