Լրահոս
Քաղաքական
11:45
23.08.25
178

Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Կասպար Վելդկամպին Նիդեռլանդների ԱԳ նախարարի պաշտոնում համագործակցության համար

Img default alt hy

Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել և հետագա գործունեության մեջ հաջողություն մաղթել Կասպար Վելդկամպին Նիդերլանդների ԱԳ նախարարի պաշտոնում համագործակցության համար։

Այս մասին ԱԳ նախարար Միրզոյանը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։

«Անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում իմ թանկագին ընկերոջը` Կասպար Վելդկամպին, Արտաքին գործերի նախարարի պաշտոնում համագործակցության համար: 

Մենք աննախադեպ հանգրվանների ենք հասել Հայաստանի և Նիդերլանդների միջև՝ ռազմավարական գործընկերության հռչակագրում ամրագրված երկկողմ հարաբերությունների զարգացման գործում»,-նշել է Արարատ Միրզոյանը՝ հետագա գործունեության մեջ Կասպար Վելդկամպին մաղթելով ամենայն հաջողություն։