Լրահոս
Մամուլի տեսություն
10:23
26.08.25
67

Օրը սկսենք մամուլի  5  կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Հայաստանն այլեւս հանձնվողի, հարմարվողի եւ արտաքին ազդեցության  տակ համահունչ տեղավորվողի դերում է հայտնվել, չի կարող չանհանգստացնել բազմամյա փորձ ունեցող դիվանագետներին։

«Ժողովուրդ»

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի եւ Քրիստինե Վարդանյանի հետ այցելել ենք ԱԱԾ մեկուսարանի այն խուցը, որտեղ ապօրինի քրեական գործով պահվում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

«Հրապարակ»

Քաղաքական իշխանությունից իրավապահ համակարգը հրահանգ ունի՝ Սամվել Կարապետյանից դարի հանցագործ կերտել, քննում են Կարապետյանի յոթը պորտը, գործին ներգրավված է նաեւ ՊԵԿ համակարգը։

«Ժողովուրդ»

«Զովեր քնսթրաքշն» ՍՊԸ-ի հետ կապվող անձինք 2023 թ-ի հուլիսի 31-ին կլորիկ գումարներ են նվիրաբերել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կազմակերպած՝ Երեւանի ավագանու նախընտրական քարոզարշավի դրամահավաք-երեկոյին։

«Ժողովուրդ»

ԱԱԾ մեկուսարան՝ գործարար Սամվել Կարապետյանի մոտ, դարձյալ քննիչ է գնացել ու հարցաքննել, այս անգամ ենթադրյալ փողերի լվացման գործով։ Գործարարը ցուցմունք է տվել եւ հայտնել, որ այն, ինչի համար իրեն մեղադրում են, անհեթեթություն է։ 

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը  կքննարկի  էներգետիկ և անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանի հետ: