Լրահոս

2025-08-28
  • Img default alt hy
    Հասարակական
    Մանրամասներ՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից
    Օգոստոսի 28-ին, ժամը 17։26-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տափերական գյուղի վարչական տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 30-րդ կմ-ին՝ Շահումյան գյուղի վարչական տարածքում, բախվել են «Volkswagen» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինիս ուղևորը տեղում մահացել է։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է վերջինիս մահը։ Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնությանը․ տուժածը հոսպիտալացման ճանապարհին մահացել է։  Փրկարարները փակել են «Opel» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և ուղևորի դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։ Վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն։
    22:46
    28.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պայթյուն՝ Գեղարքունիքի մարզում․ զոհ կա
    Տեղում քրեական, համայնքային ոստիկանները ու պարեկները պարզել են, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է և Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Ալեքսան Մ․-ն եղբոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Գևորգ Մ․-ի հետ խոտի հակերը «Գազ 53» մակնիշի ավտոմեքենան բարձելու ժամանակ երբ փորձել են խոտի հակը միասին բարձրացնել լսել են ճայթյուն, որից հետո տեղի է ունեցել նռնակի պայթյուն, ինչի հետևանքով Գևորգ Մ․-ն, Ալեքսան Մ․-ն և նրանց հայրը՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 63-ամյա Դավիթ Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն։
    22:39
    28.08.25
    Ավելին
  • Քաղաքական
    Միասնության հանրահավաք՝ Արցախի անկախության օրը. Դաշնակցությունը կանչում է Ազատության հրապարակ
    Արցախի անկախության օրվան ընդառաջ միասնության հանրահավաքի կոչ է անում Դաշնակցությունը: Ըստ կազմակերպիչների՝ այդ հանրահավաքով պետք է ուղերձ հղել աշխարհին, որ Արցախի հարցը փակված չի համարում հայ ժողովուրդը, ինչպես այստեղ-այնտեղ հայտարարում է Ադրբեջանի նախագահը:
    22:30
    28.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ավտոմեքենայից հայհոյել են 15–ամյա տղային. 21-ամյա երիտասարդը ձերբակալվել է
    Օգոստոսի 24-ին՝ ժամը 20:24-ին, hամայնքային ոստիկանության Իջևանի բաժնում ստացված ահազանգի հետքերով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ազատամուտ գյուղի բնակիչ՝ 22-ամյա և 21-ամյա երկու եղբայր, խախտելով հասարակական կարգը, ավտոմեքենայից հայհոյանքներ են հնչեցրել 15-ամյա համագյուղացու հասցեին, ինչից հետո նրանց են միացել պատանու երկու եղբայրները, և փոխադարձ հայհոյանքներ հնչեցրել միմյանց հասցեին, նաև կողմերից մեկը քարեր էր նետել մյուս կողմի ուղղությամբ՝ խախտելով բնակավայրի անդորրը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում մասնակիցներից 21-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    22:15
    28.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    Սեպտեմբերի 1-ից Երևանի բոլոր հանրակրթական դպրոցներում դասերը կմեկնարկեն ժամը 08:15-ին
    Սեպտեմբերի 1-ից Երևանի բոլոր հանրակրթական դպրոցներում դասերը կմեկնարկեն ժամը 08:15-ին: Այս մասին հայտնել է քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը։ «Նախաձեռնության նպատակներից է այն, որ երեխաները խցանումների պատճառով դասերից չուշանան, ինչպես նաև երթևեկությունը որոշակիորեն թեթևանա առավոտյան ժամերին»,– ասել է նա։ Նշենք, որ դասերը սկսվում էին ժամը 08.30–ին։
    22:00
    28.08.25
    Ավելին
  • Քաղաքական
    Ո՞ւմ են թաքցնում Հայաստանն ու ԱՄՆ-ը Սյունիքի ճանապարհին. Միրզոյանի պարզաբանումները
    Փաշինյանից առաջ վաշինգտոնյան բանակցությունների շուրջ աղմուկը հանդարտեցնելու առաքելությունը ստանձնել է Հայաստանի դիվանագիտության պատասխանատուն: Արարատ Միրզոյանը «Հանրային հեռուստաընկերության» հետ զրույցում վստահեցրել է, որ ամերիկյան հուշագրերի ամբողջ բովանդակությունը բացահայտված է, թեև հրապարակված չեն թղթերը: Բոլոր պայմանավորվածությունները հիմնված են փոխադարձության ու փոխշահավետության վրա: Միրզոյանը բացառել է, որ ճանապարհը կարող է հանձնվել ինչ-որ մեկին սեփականության սկզբունքով:
    21:45
    28.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կարևոր է «Թրամփի ուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագիրը․ Միրզոյանը՝ Նեպալի ԱԳ նախարարին
    ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Նեպալի ԱԳ նախարար Արզու Ռանա Դեուբայի հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Նախարար Միրզոյանը ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունների մանրամասները: Արզու Դեուբան շնորհավորել է Արարատ Միրզոյանին տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ճանապարհին այդ կարևոր իրադարձության կապակցությամբ: Անդրադառնալով Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների կողմից ստորագրված Համատեղ հռչակագրին՝ նախարար Միրզոյանը մասնավորապես շեշտել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի կարևորությունը տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնման համատեքստում։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Նեպալի միջև համագործակցության ակտիվացման հնարավորություններն՝ այդ առումով կարևորելով քաղաքական մակարդակով փոխայցելությունների իրականացումը: Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ։
    21:37
    28.08.25
    Ավելին
  • Քաղաքական
    Ասֆալտին փռեց մեր պաշտպանությունը. Ալիևը դուշման է ասում, Փաշինյանը Կիկոսի մահն է հիշում
    Հայաստանի ու Ադրբեջանի միջև արդեն հաստատված խաղաղության մասին պնդումներ անող հայ պաշտոնյաները չեն խոսում այն մասին, թե ինչու է Ադրբեջանը շարունակում զինվել, իսկ Հայաստանը կրճատել՝ ռազմական բյուջեն եկող տարի: Փաշինյանն այսօր ասել է, որ էականորեն չի ավելանա պաշտպանական բյուջեն ու առհասարակ չի փոփոխվի, այնինչ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը խոստովանել էր, որ կրճատվելու են պաշտպանական ծախսերը՝ խաղաղության համաձայնություններով պայմանավորված: Վերլուծաբանները կասկածներ ունեն, որ վստահության մթնոլորտ ստեղծելու համար է Հայաստանը պատրաստվում կրճատել ռազմական բյուջեն:
    21:30
    28.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հոգեբուժարանից փախուստի դիմած առանձնապես ծանր հանցագործը բռնվեց
    Այսօր՝ օգոստոսի 28-ին, հայտնաբերվել է ավելի քան մեկ ամիս առաջ հոգեբուժարանից փախած պացիենտը։ Գագիկ Շամշյանի հաղորդմամբ, ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ հուլիսի 24-ից «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնից փախուստի դիմած 26-ամյա Արման Ա.-ն գտնվում է «Կասկադ» համալիրի տարածքում։ Ոստիկաններին հաջողվել է առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվող և Նուբարաշենի հոգեբուժարան տեղափոխված, այնտեղից փախուստի դիմած Արման Ա.-ին ձերբակալել։ Երիտասարդը տեղափոխվել է ոստիկանության բաժանմունք։
    21:15
    28.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    Ժաննա Անդրեասյանը ուսուցիչների հետ քննարկել է ոլորտային մի շարք խնդիրներ
    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական անգամ ընդունել է ուսուցիչների՝ լսելու կրթության ոլորտին վերաբերող նրանց առաջարկները, հուզող հարցերն ու խնդիրները։ Հանդիպման մասնակից ուսուցիչների բարձրացրած հարցերը մասնավորապես վերաբերել են կամավոր ատեստավորմանը, տարակարգի դիմելու ընթացակարգին, ուսուցիչների ծանրաբեռնվածությանը, ինչպես նաև մանկավարժական գործունեությամբ զբաղվելու՝ ուսուցչի թափուր հաստիքներին դիմելու հնարավորություններին: Ներկաներին հատկապես հետաքրքրել է՝ հնարավո՞ր է, որ կամավոր ատեստավորումը դառնա պարտադիր: Ի պատասխան՝ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ պարտադիր կերպով կամավոր ատեստավորում պետք է անցնեն այն մանկավարժները, որոնք առաջին անգամ անցողիկ շեմը չեն հաղթահարել կամ ուսուցչի կարիքի գնահատման արդյունքում արձանագրվել է առարկայական գիտելիքի խնդիր: Հստակեցվել է նաև տարակարգի տրամադրման անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը: Աշխատանք փնտրող մասնագետների համար նախարարը ներկայացրել է ՀՀ մարզերի ուսումնական հաստատություններ ուսուցիչների գործուղման կարգը՝ ընդգծելով, որ կարգից օգտվող ուսուցիչների համար գործում են մի շարք արտոնություններ, այդ թվում՝ 30 տոկոս հավելավճար, ճանապարհածախսի, բնակարանի վարձակալության, կոմունալ վճարների փոխհատուցում և այլն: Գործուղվող ուսուցիչներն աշխատանքի են անցնում արտամրցութային հիմունքով. չհամալրվող թափուր տեղերի մասին տեղեկությունը հասանելի է kadrer.esmis.am կայքում, որտեղ առկա է հանրապետությունում գործուղվող մանկավարժների թափուր հաստիքների մասին ամբողջական տեղեկատվություն: Նախարար Ժաննա Անդրեասյանն իր հերթին հետաքրքրվել է նոր դասագրքերի, դրանց փոխարինող թղթապանակների արդյունավետության, առաջացրած խնդիրների մասին՝ համակարգային փոփոխությունների համատեքստում կարևորելով յուրաքանչյուր ուսուցչի կարծիքն ու դիտարկումը:
    21:00
    28.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Անկարայի քաղաքապետն անդրադարձել է Նեթանյահուի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությանը
    Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը քննադատել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի 1915-ի Հայոց ցեղասպանության վերաբերյալ կատարած հայտարարությունը։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։ Վերջինս, Հայոց ցեղասպանությունը որակելով «1915-ի իրադարձություններ», ասել է, որ Գազայում իրականացվող գործողությունների ֆոնին Նեթանյահուն բարոյական իրավունք չունի խոսելու մարդասիրությունից։ «Տարիներ շարունակ պաղեստինի ժողովրդին ուղղված բռնակցման գործողություններով, կոտորածներով ու բռնաճնշումներով պատմության մեջ որպես մարդկության դեմ հանցագործությունների հեղինակ անցած Նեթանյահուի կողմից 1915 թվականի իրադարձությունների խեղաթյուրմամբ մեր երկիրը թիրախավորելը երկերեսանիության, արատավորության և անամոթության ամենավառ դրսևորումն է»։ Թուրքիայի ԱԳՆ-ն ևս արձագանքել էր Նեթանյահուին՝ դատապարտելով վերջինիս հայտարարությունը և այն որակել հայտարարություն, որը չի համապատասխանում պատմական և իրավական փաստերին։
    20:45
    28.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 Ալիևը «դուշմանությունը» շարունակում է. Բաքուն ավելի շատ զենք կառնի, Երևանը չի ուզում
    Հայլուր 20։30 Ալիևը «դուշմանությունը» շարունակում է. Բաքուն ավելի շատ զենք կառնի, Երևանը չի ուզում
    20:30
    28.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ազատամարտիկ Սարգիսը այսօր քաղբանտարկյալ է․ նա արժանի է, որ իր մասին գոնե իմանանք․ Մելիքյան
    Ահա՛ հերթական օրինակը․ արժանապատիվ հայ, շիտակ մարդ, ազատամարտիկ Սարգիս Մելքոնյանը (ըստ գործի նյութերի՝ Բասենցյան): Որևէ կուսակցության անդամ չէ։ Որևէ քաղաքական ուժի չի հարում։ Պարզ հայ մարդ է։
    20:25
    28.08.25
    Ավելին
  • Միջազգային
    Իրանն ուժեղացնում է բանակն Արևմուտքի հետ ձախողված բանակցություններից հետո
    Իրանի զինապահեստներում առաջիկա երկու տարիներին հրթիռների թիվը կարող է եռապատկվել՝ հասնելով 8000-ի: Իսրայելի պաշտպանության նախարարությունն իր ունեցած տվյալներից ենթադրում է, թե պատերազմի է պատրաստվում Իրանը: Իրանցի պաշտոնյաների խոսքով՝ զինվում են ինքնապաշտպանության համար:
    20:15
    28.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Փաշինյանն այսօր շատ անկեղծ ասաց՝ իր համար գոյություն չունի օրենք և իրավունք․ Րաֆֆի Ասլանյան
    «Ինքս չեմ զարմանում, որ այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանը, ՀԷՑ-ի վերաբերյալ արբիտրաժի որոշման կատարմանն անդրադառնալով, վերջապես շատ անկեղծ և ըստ էության ասաց, որ իր համար գոյություն չունի օրենք ու իրավունք, իր ենթականերից որևէ մեկը ոչ մի պարագայում ի զորու չէ հակառակվել իր կարծիքին, քանի որ կառավարությունն ինքն է, ուստի նման ենթական պետք է դիմում գրի և հեռանա։
    20:08
    28.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իշխանության ճնշումները չեն կարող կասեցնել Հայ Առաքելական Եկեղեցու ազգային առաքելությունը․ Արարատ քահանա Պողոսյան
    «Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի և խորհրդային իշխանությունների փոխհարաբերությունների գաղտնի փաստաթղթերը վկայում են, որ Վեհափառի ազգային գործունեությունը մշտապես դիտարկվել է ոչ թե զուտ հոգևոր դաշտում, այլ նաև որպես քաղաքական սպառնալիք։ Խորհրդային պաշտոնյաները նրան բազմիցս զգուշացրել էին՝ չանդրադառնալ  Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի՝ Հայաստանին վերամիավորման հարցերին՝ դրանք որակելով որպես «քաղաքական» և վտանգավոր։ Նույն տրամաբանությամբ անգամ եկեղեցաշինական ծրագրերը կամ հուշարձանների պահպանության հիմնավոր առաջարկները ենթարկվել էին ձգձգման կամ մերժման, քանի որ իշխանությունները մտավախություն ունեին, թե Կաթողիկոսի ձայնը կարող է խթանել ազգային ինքնագիտակցությունը և սրել «անջատողական տրամադրությունները»։
    20:00
    28.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Զինված ուժեր
    Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել նոր ընդունված կուրսանտների երդման արարողությունը
    Օգոստոսի 28-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել այս տարի ընդունված կուրսանտների երդման հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
    19:45
    28.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դուք թաթախեցիք ձեր ձեռքերը արդարների արյան մեջ. հաղթելու ենք չարի դեմ պատերազմում․ Բագրատ Սրբազան
    Օգոստոսի 21-ին ևս մեկ ավելորդ անգամ փաստվեց ՀՀ արդարադատության չգոյությունը։ Եվ դեռ ավելի ցնցող էր «մեղադրական» եզրակացությունների ուղղակի պատճենված լինելը։ Իսկ Աղվան Արշակյանի դեմ գիշատչային դրսևորումը լիովին արտահայտեց «մեղադրող» կոչվածների դահճային հոգին՝ ամեն գնով ծառայել տիրոջը՝ ուրիշների կյանքի հաշվին իրենց «տունը պահելով»։ Դուք այս օրերին ձեր ձեռքերը թաթախեցիք արդարների արյան մեջ…
    19:35
    28.08.25
    Ավելին
  • Քաղաքական
    Ալիևի սպառնալիքը նորմալ է, Օ'Բրայենը մեղավոր է, Պուտինի հետ էլ կշփվի Պեկինում. Փաշինյանի ճեպազրույցը
    Հայաստանի վարչապետն այսօր արտահերթ ասուլիս է տվել կառավարության նիստից հետո: Փաշինյանը լրագրողների առջև է հայտնվել վաշինգտոնյան բանակցությունների մութ կողմերը լուսավորելու համար, զրույցի ընթացքում ջրի երես է դուրս եկել Հայաստանի ղեկավարի դժգոհությունը Միացյալ Նահանգների նախկին վարչակազմից: ԱՄՆ նախկին փոխպետքարտուղար Ջեյմս Օ'Բրայենի հոդվածի որոշ ձևակերպումների վերաբերյալ հարցերն են ստիպել Փաշինյանին բացահայտել իր վերաբերմունքը հայ-ադրբեջանական բանակցություններով զբաղված Բայդենի վարչակազմի վերաբերյալ: Մի բան, որ շատ վաղուց արել է Ադրբեջանի նախագահը՝ հրաժարվելով բանակցել Բայդենի վարչակազմի միջնորդությամբ՝ նրանց անվանելով դեպի Հայաստան թեքված, կողմնակալ միջնորդ:
    19:30
    28.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Կիևի վրա ռուսական հարձակումից հետո Մեծ Բրիտանիան Ռուսաստանի դեսպանին կանչել է ԱԳՆ
    Կիևի վրա ռուսական հարձակումից հետո, որի արդյունքում վնասվել է նաև Բրիտանական խորհրդի շենքը, Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանը կանչվել է այդ երկրի Արտաքին գործերի նախարարություն:
    19:15
    28.08.25
    Ավելին